© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012 [կամ հաջորդ տարին]: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես հեղինակային իրավունքի մասին ցուցումը այս փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Տեղեկանք Դատարանի թիվ 123 նախադեպային իրավունքի վերաբերյալ
Հոկտեմբեր 2009թ.
Ափփել-Իրգանգն ու մյուսներն ընդդեմ Գերմանիայի – 45216/07
Վճիռ 6.10.2009 /Հինգերորդ ստորաբաժանում/
Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդված
Հարգանք ծնողների փիլիսոփայական համոզմունքների նկատմամբ
Հարգանք ծնողների կրոնական համոզմունքների նկատմամբ
Բարոյագիտության պարտադիր աշխարհիկ դասեր առանց դրանցից պետական հանրակրթական դպրոցների աշակերտների ազատման որևէ հնարավորության: անընդունելի է
Փաստերը – 2006թ. Բեռլինի Բունդեսթագը փոփոխեց Դպրոցի մասին օրենքը, դրանում ներառվեցին բարոյագիտության դասեր, որոնք պարտադիր էին պետական հանրակրթական բոլոր դպրոցների աշակերտների համար: Դիմողները, ովքեր բողոքականներ են, դպրոցին խնդրել էին առաջին դիմողին ազատել բարոյագիտության դասերից, սակայն անօգուտ: Նրանց բոլոր հետագա գանգատները մերժվել էին:
Օրենսդրությունը – Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդված: Դիմողները բողոքում էին հիմնականում այն բանից, որ բարոյագիտության դասերը չեզոք չեն, իսկ դրանց աշխարհիկ բնույթը հակառակ է իրենց կրոնական դավանանքներին: Դատարանի համար դասերի նպատակները, որոնք միտված էին խթանելու հանրակրթական դպրոցների աշակերտների հակումներն ու կարողությունները՝ անկախ նրանց ծագումից, բարձրացնելու անհատի ու հասարակական կյանքի հիմնարար մշակութային ու բարոյական պրոբլեմները, որպեսզի զարգացնեին նրանց սոցիալական հմտություններն ու հակումը միջմշակութային երկխոսության և բարոյագիտական խորաթափանցությունը, համապատասխանում էին Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածում մարմնավորված բազմակարծության և օբյեկտիվության սկզբունքներին ու Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հանձնարարականներին: Դասերը չեզոք էին և որևէ հավատի կամ կրոնի ավելի մեծ կարևորություն չէին տալիս: Դրանք աշակերտներին տալիս էին միևնույն հիմնական արժեքներն ու նրանց սովորեցնում էին բաց լինել այն մարդկանց նկատմամբ, ում դավանանքներն իրենց դավանանքներից տարբերվում են: Բացի այդ, ինչպես նշել է Դաշնային սահմանադրական դատարանը, թեպետ ուսուցիչներից ակնկալվում էր իրենց սեփական տեսակետներն ունենալ դասերի ժամանակ բարձրացվող բարոյագիտական հարցերի վերաբերյալ և դրանք աշակերտներին բացատրել վստահելի ձևով, նրանց թույլ չէր տրվում անհարկի ազդեցություն ունենալ աշակերտների վրա: Ինչ վերաբերում է դասերից ազատելուն, ապա Դատարանը նկատել է, որ դիմողները չէին հայտարարել, որ դասընթացը, որը փաստացի դասավանդվել էր խնդրո առարկա ուսումնական տարում, անհարգալից էր եղել իրենց կրոնական դավանանքների նկատմամբ կամ էլ մտադրություն էր եղել որոշակի գաղափարներ ներշնչել:
Ինչ վերաբերում է դիմողների այն փաստարկին, որ չնայած Գերմանիայի քրիստոնեական ավանդույթներին, քրիստոնեությունը համարժեք կերպով ներկայացված չէր բարոյագիտության դասընթացում, Դատարանը կարծում էր, որ դպրոցի ղեկավարության կողմից չեզոք դասընթացի ընտրությունը, որը տեղ էր թողնում տարբեր դավանանքների ու համոզմունքների համար, Կոնվենցիայի մասով ինքնին խնդիր չէր հարուցում: Դաշնային սահմանադրական դատարանը հաստատել էր այդ ընտրությունը՝ նկատի ունենալով Բեռլինի երկրամասում հատուկ պրակտիկ հանգամանքները և կրոնական կողմնորոշումը: Բացի այդ, հարցը գտնվում էր պետություններին թողնված հայեցողության շրջանակում: Ինչ վերաբերում է դիմողների հայտարարություններին առ այն, որ բարոյագիտության դասընթացը հակառակ է իրենց կրոնական դավանանքներին, Դատարանը նկատել է, որ ոչ Դպրոցի մասին օրենքը, ոչ էլ ուսումնական ծրագիրը չեն կարող համարվել մեկ կոնկրետ դավանանքին, այդ թվում` քրիստոնեությանն առաջնահերթություն տվող, այլ դավանանքները բաց թողնող կամ վիճարկող: Համապատասխան դրույթներով առաջարկվում էր բարձրացնել կրոնական սկզբունքների հարցը, դպրոցներին առաջարկվում էր կրոնական կամ փիլիսոփայական համայնքների հետ համագործակցությամբ ուսումնասիրել որոշ առարկաներ: Ինչ վերաբերում է դիմողների այն փաստարկին, թե դասերում նաև պարունակվում են գաղափարներ կամ հասկացություններ, որոնք քննադատում կամ հակադրվում են քրիստոնեական դավանանքին, Դատարանը համարում էր, որ հնարավոր չէ Կոնվենցիայից հետևեցնել սեփական համոզմունքներից տարբերվող համոզմունքներին ենթարկվելու իրավունք: Ավելին, առաջին դիմողին ոչինչ չէր խանգարում շարունակել հաճախել դպրոցի կողմից առաջարկված բողոքականության դասընթացին, ոչինչ չէր խանգարում նրա ծնողներին լուսավորել ու կրթել իրենց դստերը՝ որպես նրա մանկավարժներ խաղալով իրենց բնական դերը ու նրան ուղղորդել այն ուղղությամբ, որը համատեղելի էր իրենց սեփական կրոնական համոզմունքների հետ:
Համապատասխանաբար, բարոյագիտության պարտադիր դասերը մտցնելով՝ ազգային իշխանությունները չէին գերազանցել Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածով տրված հայեցողության շրջանակը, հետևաբար Բեռլինի իշխանությունները պարտավոր չէին թույլատրել դասընթացից ազատումը: Այն փաստը, որ գերմանական մեկ այլ երկրամաս որոշել էր դա թույլատրել, սույն եզրակացության վրա ազդեցություն չունի:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար, և Դատարանը որևէ պատասխանատվություն չի կրում դրա որակի համար: Թարգմանությունը կարելի է բեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական նախադեպերի HUDOC տվյալների բազայից () և ցանկացած այլ տվյալների բազայից, որոնց Դատարանը տրամադրել է այն: Այն կարելի է կրկնօրինակել ոչ առևտրային նպատակներով՝ պայմանով, որ հղում կատարվի գործի ամբողջական վերնագրին՝ հեղինակային իրավունքի մասին վերոնշյալ ցուցման և Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի վկայակոչման հետ միասին: Եթե սույն թարգմանության որևէ մասը նախատեսվում է օգտագործել առևտրային նպատակներով, խնդրում ենք դիմել՝ publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy