© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 139
մարտ 2011
Լոձում Անշարժ գույքի սեփականատերերի միությունը և այլոք ընդդեմ Լեհաստանի – 3485/02
Վճիռ 8.3.2011թ. [Չորրոդ Բաժանմունք]
Հոդված 37
Հոդված 37-1-բ
Խնդիրը լուծվել է
Ընդհանուր միջոցառումների կիրարկումը պիլոտային վճռից բխող բնակարանային օրենսդրության թերությունները վերացնելու և ներպետական մակարդակում փոխհատուցման ապահովման համար: ցուցակից հանվել է
Հոդված 46
Հոդված 46-2
Վճռի կատարումը
Ընդհանուր միջոցառումների կենսագործումը պիլոտային վճռից բխող բնակարանային օրենսդրության թերությունները վերացնելու և ներպետական մակարդակում փոխհատուցման ապահովման համար: պիլոտային վճռի դատավարությունը կարճված է
Փաստերը – Դիմումատուները հանդիսացել են կամ ներկայացրել են Լեհաստանի մոտ 100 000 սեփականատերերին շահերը, որոնց նկատմամբ տարածվել է վարձակալության հսկողության, սեփականության պահպանության պարտավորությունների և տիրապետման անձեռնմխելիության մասին օրենսդրությունը: Նրանք 1-ին Արձանագրության 1-ին հոդվածով սահմանված իրենց իրավունքների խախտման վերաբերյալ գանգատ են ներկայացրել Եվրոպական դատարան, սակայն նրանց գանգատի քննությունը հետաձգվել է Հուտտեն-Չապսկան ընդդեմ Լեհաստանի* գործով սկսված պիլոտային վճռի ընթացակարգի սահմաններում, որում Դատարանը նկատել է, որ Լեհաստանի բնակարանային օրենսդրության համակարգային թերությունները և հորդորել պետությանը ներպետական իրավական համակարգում մեխանիզմ ապահովել, որը արդարացի հավասարակշռություն կպահպաներ անշարժ գույքի սեփականատերերի և հասարակության ընդհանուր շահերի միջև: Նույն գործով հաշտության համաձայնությունը հաստատվող իր վճռում Դատարանը նկատել է, որ ձեռնարկվել են մի թերությունների վերացմանն ուղղված շարք ընդհանուր միջոցառումներ: Այնուհետև ձեռնարկվել են հետագա միջոցներ, ներառյալ պահպանության և վերանորոգման աշխատանքների սուբսիդավորման համակարգը, տեղական իշխանությունների` սոցիալական բնակարաններով և հատուկ փոխհատուցման համակարգով ապահովման պարտավորությունն այն անձանց նկատմամբ, ովքեր կրել են վարձակալության հսկողության օրենսդրության բացասական հետևանքները: Հաշվի առնելով այդ զարգացումները Դատարանը առաջին հերթին առաջարկել է սույն գործով կողմերին նշել, արդյոք կարգավորվել է հարցը Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի նպատակներին համապատասխան:
Իրավունքը – Հոդված 37 կետ 1 (բ): Պիլոտային վճռի ընթացակարգի հիմնարար հատկանիշներից է, որ Դատարանի գնահատականը, թե արդյոք գործով քննության առնված հարցը լուծում է ստացել սահմանափակված չէ առանձին դիմումատուին տրված փոխհատուցմամբ և սույն գործով ընդունված լուծումներով, այլ անհրաժեշտաբար անդրադառնում է ներպետական իրավական համակարգի հիմքում ընկած ընդհանուր թերությունների վերացման նպատակով պետության կողմից կիրառված ընդհանուր միջոցներին: Դրա հետ կապված Դատարանը նկատել է, որ պատասխանող պետության կողմից տրված գլոբալ լուծումները բավարար կերպով լուծում են տվել իրավական դրույթների նախկինում առկա բացերին` հնարավորություն տալով սեփականատերերին վերականգնել սեփականության պահպանության համար կատարված ծախսերը, այդպիսով պաշտպանելով նրանց ֆինանսական կորուստներից` վարձակալների կողմից վճարված վարձավճարների անբավարարության դեպքերում: Նոր իրավական նորմերը նաև հնարավորություն էին տալիս սեփականատերերին գանձված վարձավճարի մեջ ներառել սեփականության ձեռքբերման կամ արդիականացման համար ներդրված կապիտալի աստիճանական վերադարձը, այն դեպքում երբ վարձակալությունից շահույթ ստանալու նրանց իրավունքը ուղղակիորեն երաշխավորված էր օրենքով: Ինչ վերաբերում է վարձակալության հսկողության համակարգի թերի գործողության հետևանքով նախկինում կրած վնասներին, դատարանը հիշեցրել է, որ իր դերը պիլոտային դատավճռի ընդունումից հետո և պետության կողմից թերությունների վերացման միջոցների` Կոնվենցիային համապատասխան գործողությունների իրականացումից հետո, չի կարող վերափոխվել նույն համակարգային իրավիճակից ծագող յուրաքանչյուր կրկնվող գործով անհատական ֆինանսական փոխհատուցման տրամադրման: Սույն գործով փոխհատուցման սահմանված համակարգը 1-ին Արձանագրության 1-ն հոդվածի համակարգային խախտումների հետևանքով պատճառված վնասի համար փոխհատուցում ստանալու ողջամիտ հեռանկար էր ապահովում: Հետևաբար, իշխանությունները սահմանել են Կոնվենցիայի խախտումների համար փոխհատուցման պահանջներին գործնական լուծում տվող համակարգ: Հետևաբար «վարձավճարների հսկողության» վերաբերյալ Լեհաստանի դեմ ներկայացված սույն գանգատի և մնացած գանգատների համար հիմք հանդիսացած խնդիրը լուծվել է Կոնվենցիայի 37-րդ հոդվածին 1-ին (բ) կետին համապատասխան և այդ գործերի հետագա քննությունն արդարացված չէ:
Եզրակացություն: ցուցակից հանված է (միաձայն):
Հոդված 46: Մինչ Նախարարների կոմիտեն պետք է շարունակի վերահսկողությունը Հուտտեն-Չապսկայի գոծով կայացված վճռի և հաշտության համաձայնության վճիռների ըստ էության կատարման, Լեհաստանի` Դատարանի կողմից սահմանված ընդհանուր միջոցների իրականացման իր պարտավորության կատարման նկատմամբ, Դատարանի առջև դրված խնդիրը` Կոնվենցիայի 19-րդ հոդվածի համաձայն, համարվում է իրականացված: Այդ հանգամանքներում, պիլոտային վճռի ընթացակարգի շարունակական կատարումն այլևս արդարացված չէ և կարժվում է վարձավճարի հսկողության մասին լեհական գործերով: Սակայն դա չի բացառում Դատարանի կողմից սույն գանգատի և մնացած հետաձգված գանգատների վերականգնման որոշման ընդունման հնարավորությունը կամ հետագա գործերի քննությունը արդարացված հանգամանքներից ելնելով:
Եզրակացություն: Պիլոտային վճռի ընթացակարգը կարճված է (միաձայն):
* Հուտտեն-Չապսկան ընդդեմ Լեհաստանի [GC], թիվ 35014/97, 19 հունիսի 2006թ., Տեղեկատվական գրություն թիվ 87.
** Հուտտեն-Չապսկան ընդդեմ Լեհաստանի (հաշտության համաձայնություն) [GC], թիվ 35014/97, 28 ապրիլի 2008թ., Տեղեկատվական գրություն թիվ 107.
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy