ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՈՐՈՇՈՒՄ
Գանգատներ թիվ 41732/18 եւ 54996/20
Մանվել ԱԹՈՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի
եւ Տիգրան ՔՈՍՈՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի
(տե՛ս կից աղյուսակը)
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2023 թվականի հունիսի 15-ին հանդես գալով Կոմիտեի հետեւյալ կազմով՝
Թիմ Այքը [Tim Eicke]՝ Նախագահ, Բրանկո Լուբարդա [Branko Lubarda], Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]`դատավորներ,
եւ Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
հաշվի առնելով կից աղյուսակում նշված տարբեր ամսաթվերի ներկայացված վերոնշյալ գանգատները,
հաշվի առնելով գործերը հաշտության համաձայնությամբ կարգավորելու վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները,
անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետեւյալը.
ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Դիմումատուների ցանկը ներկայացված է կից աղյուսակում:
Դիմումատուներին ներկայացրել են Երեւանում գործող իրավաբաններ պրն Ա. Ղարագյոզյանը եւ տկն Ն. Ռշտունին:
Ապօրինի կալանքի առնչությամբ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված՝ դիմումատուների բողոքներն ուղարկվել են Հայաստանի կառավարություն (Կառավարություն): Թիվ 41732/18 գանգատում Կոնվենցիայի այլ դրույթների համաձայն ներկայացված՝ նույն փաստերի վրա հիմնված բողոքները նույնպես ուղարկվել են:
Դատարանն ստացել է գործը հաշտության համաձայնությամբ կարգավորելու վերաբերյալ կողմերի կողմից ստորագրված հայտարարությունը, որի համաձայն դիմումատուները համաձայնել են հրաժարվել Հայաստանի դեմ հետագա պահանջներից այն փաստերի առնչությամբ, որոնք հիմք են սույն գանգատների համար՝ կից աղյուսակում մանրամասնորեն ներկայացված գումարները Կառավարության կողմից իրենց վճարելու պարտավորությունը կատարելու պայմանով: Այդ գումարները կփոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, եւ դրանք ենթակա են վճարման Դատարանի կողմից կայացված որոշման մասին ծանուցվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: Այդ գումարները նշված եռամսյա ժամկետում չվճարելու դեպքում Կառավարությունը պարտավորվում է այդ ժամկետը լրանալու օրվանից մինչեւ վճարման օրն այդ գումարների համար վճարել պարզ տոկոս՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ:
Վճարումը համարվելու է գործերի վերջնական լուծում:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հաշվի առնելով գանգատների առարկայի համանմանությունը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննության առնել համատեղ՝ մեկ որոշմամբ։
Դատարանը հաշվի է առնում կողմերի միջեւ առկա հաշտության համաձայնությունը: Դատարանը գտնում է, որ համաձայնությունը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա, ինչպես սահմանված է Կոնվենցիայով եւ դրան կից արձանագրություններով, ինչպես նաեւ գտնում է, որ գանգատների քննությունը շարունակելու հիմնավոր պատճառներ չկան։
Նշվածը հաշվի առնելով՝ նպատակահարմար է գանգատները հանել քննվող գործերի ցուցակից:
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Որոշում է միացնել գանգատները.
Որոշում է գանգատները Կոնվենցիայի 39-րդ հոդվածին համապատասխան հանել իր կողմից քննվող գործերի ցուցակից:
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2023 թվականի հուլիսի 6-ին։
Վիկտորիա Մարադուդինա՝
Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար
Թիմ Այքը՝
Նախագահ
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն բողոքներ պարունակող գանգատների ցանկը
(ապօրինի կալանք)
Թիվ
Գանգատ թիվ , ներկայացնելու
ամսաթիվը
Դիմումատուի անունը
Ծննդյան տարեթիվը
Ներկայացուցչի անունը եւ գտնվելու վայրը
Հաստատված նախադեպային իրավունքի համաձայն ներկայացված այլ բողոքներ
Կառավարության հայտարարությունն ստանալու ամսաթիվը
Դիմումատուի հայտարարությունն ստանալու ամսաթիվը
Ոչ նյութական վնասի դիմաց դիմումատուներից յուրաքանչյուրին
շնորհվող գումարը
(եվրոյով)[1]
Յուրաքանչյուր գանգատի համար ծախսերի եւ ծախքերի դիմաց շնորհվող գումարը
(եվրոյով)[2]
1.
41732/18
2018 թվականի օգոստոսի 24
Մանվել ԱԹՈՅԱՆ
1974
Ղարագյոզյան Արա
Երեւան
Հոդված 5 (3). կալանավորման համար համապատասխան եւ բավարար հիմքերի բացակայություն. Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 629/11, §§ 48 եւ հաջորդող պարբերությունները, 2016 թվականի հոկտեմբերի 20
2023 թվականի մարտի 22
2023 թվականի հունվարի 22
4 000
250
2.
54996/20
2020 թվականի նոյեմբերի 18
Տիգրան ՔՈՍՈՅԱՆ
1993
Ռշտունի Նարինե
Երեւան
2023 թվականի մարտի 22
2023 թվականի փետրվարի 28
4 000
250
[1] Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ:
[2] Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ: