© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012 : Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես հեղինակային իրավունքի մասին ցուցումն այս փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 135 նախադեպի վերաբերյալ
2010թ. նոյեմբեր
Bachowski-ն ընդդեմ Լեհաստանի - 32463/06
Դատավճիռ 2.11.2010 [Բաժին IV]
Թիվ 7 Արձանագրության Հոդված 3
Նոր կամ նոր բացահայտված հանգամանքներ
Փոխհատուցում քրեական դատապարտումը չեղյալ հայտարարելուց հետո՝ քաղաքական վարչակարգի փոփոխության լույսի ներքո ընդունելի չէ
Փաստեր – 1959թ. գանգատարկուն դատվել էր “կեղծ տեղեկատվության տարածման համար” և դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման՝ Լեհաստանում Խորհրդային միության գերիշխանությունը քննադատող թռուցիկներ շրջանառելու համար։ 2001թ. նրա դատապարտումը չեղյալ հայտարարվեց նրա անունից Օմբուդսմանի ներկայացրած վճռաբեկ բողոքից հետո։ Այդ դատական վարույթներում Գերագույն դատարանը որոշեց, որ հայցվորը չի կատարել այն հանցագործությունը, որում նրան մեղադրել են, և որ նրա դատապարտումը հիմնված է եղել նյութական քրեական իրավունքի անընդունելի մեկնաբանության և կիրառման վրա։ 2004թ. շրջանային դատարանը նրան փոխհատուցում շնորհեց։ Գանգատարկուն անհաջող բողոքարկեց այդ վճիռը, որով նախատեսված փոխհատուցումը նա չափից ցածր էր համարում։
Իրավունք – Թիվ 7 Արձանագրության Հոդված 3. Դատարանը համակարծիք էր ներպետական դատարանների երզրահանգումներին՝ գանգատարկուի դատապարտումը չեղյալ հայտարարելու հետ կապված։ Թե՛ իրավունքի գերակայության և թե՛ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի առումով անհամատեղելի կլիներ, եթե քրեական դատապարտումը, որն ակնայտորեն հիմնավորվել էր ճնշող քաղաքական վարչակարգի խնդիրներով, շարունակեր մնալ օրինական այն բանից հետո, երբ դատապարտված անձը խնդրել էր չեղյալ հայտարարել այն՝ համաձայն ներպետական իրավունքի կիրառելի դրույթների։ Այնուհանդերձ, գանգատարկուի արդարացումը Գերագույն դատարանի կողմից այն փաստերի վերագնահատման արդյունքն էր, որոնք արդեն կիրառվել և հայտնի էին եղել դատարանին 1959թ-ին, այլ ոչ նոր փաստերի։ Այս համատեքստում, Դատարանը նշել է Բացատրական զեկույցի այն պնդումները, որ Թիվ 7 Արձանագրության Հոդված 3-ը կիրառելի է միայն այն ժամանակ, երբ սկզբնական դատապարտումը չեղյալ է հայտարարվել նոր կամ նոր բացահայտված փաստի պատճառով, որը անհերքելիորեն ցույց է տալիս, որ սկզբնական (բուն) դատավարության ժամանակ դատական գործընթացի լուրջ ձախողում է տեղի ունեցել։ Սա ցույց էր տալիս, որ այն մշակողների նպատակն էր եղել Թիվ 7 Արձանագրության Հոդված 3-ի կիրառման շրջանակը պատկերել ավելի նեղ ձևով՝ բացառելով փոխհատուցման իրավունքը այնպիսի դատապարտումների չեղյալ հայտարարման ժամանակ, որոնք կատարվել էին մեկ այլ հիմքով, քան նոր կամ նոր բացահայտված փաստերն են։ Հետևաբար, գործի հանգամանքները չէին դասվում Թիվ 7 Արձանագրության Հոդված 3-ի շրջանակներում։
Եզրակացություն. (անհամատեղելի ratione materiae).
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012 :
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար, և Դատարանը որևէ պատասխանատվություն չի կրում դրա որակի համար: Թարգմանությունը կարելի է բեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական նախադեպերի HUDOC տվյալների բազայից () և ցանկացած այլ տվյալների բազայից, որոնց Դատարանը տրամադրել է այն: Այն կարելի է կրկնօրինակել ոչ առևտրային նպատակներով՝ պայմանով, որ հղում կատարվի գործի ամբողջական վերնագրին՝ հեղինակային իրավունքի մասին վերոնշյալ ցուցման և Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի վկայակոչման հետ միասին: Եթե սույն թարգմանության որևէ մասը նախատեսվում է օգտագործել առևտրային նպատակներով, խնդրում ենք դիմել՝ publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy