© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 161
2013թ. մարտ
Baytüre-ն ընդդեմ Թուրքիայի (որոշ.) - 3270/09
Որոշում 12.03.2013թ. [Բաժանմունք II]
Հոդված 8
Հոդված 8-1
Անձնական կյանքը հարգելու իրավունք
Երաշխավորված, սակայն ոչ պարտադիր պատվաստանյութի հետևաքնով պարալիչի համար պետության կողմից փոխհատուցում ստանալու իրավունքի բացակայությունը. անընդունելի
Փաստեր. Դիմումատուների կազմի մեջ են մտնում ամուսինները և նրանց երեխան: Բժիշկների խորհուրդներին հետևելով, երեխան պատվաստվել էր երեք ամսեկանում մի շարք հիվանդությունների դեմ, այդ թվում` պոլիոմիելիտի: Պատվաստման արդյունքում երեխայի աջ ոտքը անշարժայնացել էր: Դիմումատուները փոխհատուցման պահանջի մասին հայց էին ներկայացրել դատարան: Դատարանը մերժել է նրանց հայցը, վճռելով, որ Առողջապահության նախարարության ծառայությունների մեղքը դրանում հաստատված չէր: Դատարանի վճիռը հիմնված էր, inter alia, փորձագիտական եզրակացության վրա, ըստ որի դիմումատուի առողջական բարդությունների հաճախականությունը խիստ հազվադեպ էր և անհնար կանխել բժշկական միջոցներով: Դիմումատուները նյութական իրավունքի հիմքով բողոքարկել էին այդ վճիռը: Նրանք բողոքում էին, մասնավորապես, որ դատարանը չի ընդունել այն սկզբունքը, համաձայն որի պետությունը պատասխանատվություն է կրում առանց մեղքի առկայության, որը նրանք պնդում էին հնարավորություն կտա իրենց փոխհատուցում տալ: Գերագույն վարչական դատարանը թողել է վիճարկվող վճիռն ուժի մեջ:
Եվրոպական դատարանի առաջ դիմումատուները բողոքում էին ազգային դատարանների և պետական մարմինների կողմից նրանց պատճառված վնասների դիմաց փոխհատուցում ստանալու մերժման վերաբերյալ:
Իրավունք. Հոդված 8. 8-րդ հոդվածի շրջանակը ընդգրկում է այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են անձանց ֆիզիկական և հոգեկան առողջությանը, տրամադրվող բժշկական օգնության ընտրության հարցում նրանց ներգրավածությանը և դրանց համաձայնությանը, ինչպես նաև տեղեկատվության մատչելիությանը, որը հնարավորություն է նրանց տալիս գնահատել առողջությանը սպառնացող վտանգները: Եթե, այնուհանդերձ, պատվաստման արշավի շրջանակում, որի գլխավոր նպատակն էր պաշտպանել հանրային առողջությունը վարակիչ հիվանդությունները վերացնելու միջոցով, մի շարք լուրջ պատահարներ են տեղի ունենում, ապա պետությանը չի կարելի քննադատել անձանց ֆիզիկական առողջությունը պաշտպանելու ուղղությամբ պատշաճ միջոցներ չձեռնարկելու համար: Սույն գործում առկա ապացույցները չէին վկայում այն մասին, որ պատվաստանյութը պատշաճ կարգով է օգտագործվել կամ որ պատշաճ միջոցներ չէին ձեռնարկվել պատվաստման հետ կապված վտանգներից խուսափելու համար: Դիմումատուն տուժել է երաշխավորված պատվաստանյութի բացասական ռեակցիայից, և Դատարանը տեղյակ է նման իրավիճակի համար բնորոշ դժվարությունների մասին: Այնուամենայնիվ, մի համակարգում, որտեղ պատվաստումը պարտադիր չէ, իսկ բժշկական սխալն էլ բացակայում է, պատվաստման արդյունքում տուժածների համար փոխհատուցման համակարգի ներմուծումը իրապես սոցիալական ապահովության միջոց էր, որը դուրս է գալիս Կոնվենցիայի շրջանակից: Հետևաբար, դիմումատուների բողոքները պետք է մերժել՝ Կոնվենցիայի դրույթների հետ դրանց ratione materiae անհամատեղելի լինելու հիմքով:
Եզրակացություն. անընդունելի (անհամատեղելի է ratione materiae հիմքով):
(Տե՛ս նաև Trocellier-ն ընդդեմ Ֆրանսիայի (որոշ.), թիվ 75725/01, 5 հոկտեմբեր 2006թ., Նախադեպային տեղեկատու թիվ 90)
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy