© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Բոլվինն ընդդեմ Եվրոպայի Միության 34 անդամ պետությունների-73250/01
Վճիռ - 09.09.2008 [Բաժին V]
Հոդված 1
Պետությունների պատասխանատվությունը
Վեճը, լիովին լինելով միջազգային կազմակերպության ներպետական իրավական համակարգի սահմանների ներքո, ապահովվել (լուծվել) է իր սեփական իրավական համակարգով իր անդամներից անկախ. անընդունելի:
Հոդված 35
Հոդված 35, մաս 3
Ratione personae
Վեճը, լիովին լինելով միջազգային կազմակերպության ներպետական իրավական համակարգի սահմաններում ապահովվել է իր սեփական իրավական համակարգով իր անդամներից անկախ: Անընդունելի
Դիմողը նշանակվել էր գլխավոր հաշվապահ մի կազմակեպությունում, որը գործում էր Օդային Նավիգացիայի Անվտանգությանն ուղված Եվրոպական կազմակերպության իրավասության ներքո (Eurocontrol), որին անդամակցում են նաև Բելգիան և Ֆրանսիան: Այդուհանդերձ, նրա նշանակումը չեղյալ է համարվել մի քանի անգամ: Ի վերջո նա ազատվել է աշխատանքից, ապա ներկայացնելով մի շարք բողոքներ` նա դիմել է Աշխատանքի միջազգային կազմակերպության Վարչական տրիբունալ (ILOAT), որը միակն էր, որ կարող էր լուծել Eurocontrol-ի և դրա անձնակազմի միջև ծագած վեճերը: Տրիբունալն անփոփոխ է թողել նշանակումը չեղյալ համարող որոշումները և մասնակիորեն է բավարարել փոխատուցում ստանալու վերաբերյալ դիմողի բողոքը:
32 անդամ պետությունների դեմ գանգատի անընդունելիությունը. Սկզբում դիմողը բողոքել է Բելգիայի և Ֆրանսիայի դեմ: Ապա նա ավելացրել է ևս 32 Բարձր պայմանավորվող կողմի: Այդուհանդերձ, գործով վերջնական որոշումը եղել է Տրիբունալի վճիռը, որի մասին դիմողն իմացել է գանգատ ներկայացնելուց գրեթե չորս տարի առաջ. վեց ամսվա կանոնը:
Ֆրանսիայի և Բելգիայի դեմ գանգատի անընդունելիությունը. գանգատը չի կարող քննվել գործում նշված սկզբունքների լույսի ներքո, որտեղ Դատարանը կոչված է որոշելու, թե արդյոք, Կոնվենցիայի անդամ պետությունները պատասխանատվություն կրել են Կոնվենցիայի հիմքով` կապված միջազգային կազմակերպությանն անդամակցելուն առնչվող գործողությունների կամ բացթողումների հետ (see, for example, Bosphorus Hava Yolları Turizm ve Ticaret Anonim Şirketi «Bosphorus Airways» – Ireland, [GC], no. 45036/98, CEDH 2005 VI, Information Note no. 76): Դիմողի գանգատներն ուղղված էին, ըստ էության, պատասխանող Պետությունների իրավազորությունից դուրս միջազգային տրիբունալի կողմից աշխատանքային վեճի համատեքստում կայացված վճռի դեմ, որը գտնվում է միջազգային կազմակերպության ներպետական իրավական համակարգի սահմաններում և ապահովվում է իր սեփական իրավական համակարգով, անկախ դրա անդամ պետություններից: Ֆրանսիան կամ Բելգիան երբևէ ուղղակիորեն կամ անուղղակիորեն չեն միջամտել վեճին, և այդ պետությունների կամ դրանց պաշտոնատար անձանց որևէ գործողություն կամ բացթողում չէր կարող առաջ բերել նրանց պատասխանատվությունը Կոնվենցիայի հիմքով: Այդ առումով տվյալ գործը պետք է տարբերել այն գործերից, որոնցում առկա է եղել պատասխանող պետությունների միջազգային պատասխանատվությունը: Ի տարբերություն այն գործերի, երբ պետություններն ուղղակիորնե կամ անուղղակիորեն են ներգրավված եղել , այս գործով դիմողը չի կարող համարվել պատասխանող պետությունների իրավազորության ներքո գտնվող` Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով: Ուստի վկայակոչված խախտումները չեն կարող վերագրվել Ֆրանսիային կամ Բելգիային: Ինչ վերաբերում է Eurocontrol-իհնարավոր պատասխանատվությանը, ապա կազմակերպությունը չի եղել Կոնվենցիայի անդամ և չէր կարող համարվել պատասխանատու դրա դրույթների ներքո: Անհամատեղելի ratione personae.
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy