© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012 : Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես, հեղինակային իրավունքի մասին զգուշացումը այս փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 116
2009թ. փետրվար
Ա.-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության 3455/05
Վճիռ 19.02.2009 [GC]
Հոդված 5
Հոդված 5-1-f
Վտարում
Հանձնում
Օտարերկրյա քաղաքացիներին ահաբեկչության մեջ ներգրավված լինելու կասկածանքով անորոշ ժամանակահատվածով կալանքի ենթարկելը համարվում է խախտում:
Հոդված 3
Արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք
Անմարդկային վերաբերմունք
Օտարերկրյա քաղաքացիներին ահաբեկչության մեջ ներգրավված լինելու կասկածանքով անորոշ ժամանակահատվածով կալանքի ենթարկելը. չկա խախտում:
Հոդված 5
Հոդված 5-4
Վարույթ սկսելը
Ազգային անվտանգության հիմքերի վրա կալանքի օրինականության վերաբերյալ նյութերը չտրամադրելը: Խատումներ և դրանց բացակայությունը:
Հոդված 15
5-րդ հոդվածի 1-ին կետից շեղվելու վավերականությունը ահաբեկչության մեջ ներգրավված լինելու մեջ կասկածվող օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ, ովքեր չէին կարող արտաքսվել վատ վերաբերմունքի ենթարկվելու մտավախության պատճառով: Անընդունելի է:
Հոդված 41
Արդարացի փոխհատուցում
Եթե անօրինական կալանքն արտակարգ վիճակի և դիմողներին արտաքսելու անկարողությունը վատ վերաբերմունքից խուսափելու արդյունք է:
Փաստեր
Միացյալ Նահանգներում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո, Բրիտանիայի կառավարությունը գտնում է, որ Միացյալ Թագավորությունը վտանգի տակ է, քանի որ երկրում առկա են մի շարք օտարերկրյա քաղաքացիներ, որոնք աջակցում են Ալ-Քաիդայի հետ կապված ծայրահեղական իսլամական ահաբեկչական գործունեություններին: Քանի որ որոշ անձինք չեն կարող արտաքսվել, իրենց երկրում վատ վերաբերմունքի ենթարկվելու վտանգի պատճառով, Կառավարությունը գտնում է, որ անհրաժեշտ է ընդլայնել իրենց կալանքը թույլատրող իրավասության շրջանակները, այն դեպքերում, երբ ողջամտորեն ենթադրվում է, որ նրանց ներկայությունը Միացյալ Թագավորությունում իրական վտանգ է ներկայացնում ազգային անվտանգությանը եւ առկա է ողջամիտ կասկած առ այն, որ նրանք «միջազգային ահաբեկիչներ» են: Քանի որ Կառավարությունը գտնում է, որ սույն կալանավորումը կարող է համահունչ չլինել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետին նրանք ներկայացրեցին 15-րդ հոդվածի համաձայն ծանուցագիր, որում անդրադարձել են Ահաբեկչության դեմ պայքարի, հանցավորության եւ անվտանգության ապահովման մասին օրենքի 4-րդ մասին («2001թ. Ակտ»), այդ թվում, օտարերկրյա քաղաքացիներին կալանավորելու իրավասությունը վավերացված է որպես «կասկածվող միջազգային ահաբեկիչներ», ովքեր ժամանակավորապես չեն կարող տարհանվել Միացյալ Թագավորությունից:
2001թ. Ակտի 4-րդ մասը ուժի մեջ է մտել 2001թ. դեկտեմբերին եւ ուժը կորցրած է ճանաչվել 2005թ. մարտին: Օրենսդրության գործելու ժամանակահատվածում 16 օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում` 11 դիմողները ձերբակալվել էին: դիմողներից վեցը կալանավորվել էին 2001թ. դեկտեմբերին եւ այլոք տարբեր ժամանակահատվածներում մինչեւ 2003թ. հոկտեմբերը: Երկրորդ եւ չորրորդ դիմողները ազատ են արձակվել Միացյալ Թագավորությունը լքելու մասին որոշում կայացնելուց հետո, երկրորդը` իրեն կալանավորելու եռօրյա ընթացքում տարհանվել է Մարոկկո եւ չորրորդը` Ֆրանսիա երեք ամսվա ընթացքում:Մյուսները մնացել են կալանքի տակ Բելմարշի բանտում, չնայած նրանցից երեքը տեղափոխվել են հոգեբուժարան իրենց հոգեկան առողջության վատթարացման հետևանքով (ինչը հանգեցրել է ինքնասպանության փորձի) եւ մեկ այլ կալանավոր ազատ էր արձակվել 2004թ. ապրիլին գրավի դիմաց տնային կալանքին հավասար պայմաններում, կրկին, նրա հոգեկան առողջության հետ կապված լուրջ վտանգի հիմքով:
Դիմողների որոշումը 2001թ. Ակտի շրջանակներում ենթակա է Ներգաղթի բողոքարկման հատուկ հանձնաժողովի վեցամսյա վերանայման: Յուրաքանչյուր դիմող բողոքարկել է իրեն հաստատելու պետության որոումը: Ներգաղթի բողոքարկման հատուկ հանձնաժողովը կիրառել է ընթացակարգ, որը հնարավորություն է տալիս քննարկել ինչպես այն ապացույցները, որոնք կարող են հրապարակվել («բաց նյութեր»), այնպես էլ զգայուն ապացույցները, որոնք չեն կարող հրապարակվել ելնելով ազգային անվտանգությունից (§փակ նյութեր¦): Կալանավորներին եւ նրանց օրինական ներկայացուցիչներին տրամադրվել են բաց նյութերն եւ թույլատրվել այն գրավոր մեկնաբանել դատավարության ընթացքում: Փակ նյութերը չեն տրամադրվել կալանավորներին կամ նրանց փաստաբաններին, այլ Գլխավոր դատախազի կողմից յուրաքանչյուր կալանավորի համար նշանակված «հատուկ փաստաբանին»: Բացի դռնբաց լսումներից Ներգաղթի բողոքարկման հատուկ հանձնաժողովը անցկացրել է նաև դռնփակ լսումներ գաղտնի ապացույցները քննելու համար, որտեղ հատուկ փաստաբանը կալանավորների կողմից վկայություն կտա: Այնուամենայնիվ, փակ նյութերը տեսնելուց հետո հատուկ փաստաբանը չի կարող որեւէ կապ ունենալ կալանավորի կամ նրա փաստաբանների հետ. միայն դատարանի թույլտվության դեպքում: Ներգաղթի բողոքարկման հատուկ հանձնաժողովը մերժել է հաստատման վերաբերյալ յուրաքանչյուր դիմողի բողոքը:
Դիմողները նաեւ վարույթ են սկսել, որում նրանք վիճարկել են 15-րդ հոդվածից շեղվելու հիմնարար օրինականությունը: Սույն վարույթը որոշվել է 2004թ. դեկտեմբերի 16-ին Լորդերի Պալատի կողմից: Այն գտել է, որ թեեւ առկա էր ազգի հասարակական կյանքին սպառնացող վտանգ` կալանքը պատշաճորեն չի անդրադառնում անվտանգության սպառնալիքին, եւ, հետեւաբար, համաչափ չէ: Մասնավորապես, առկա էին ապացույցներ առ այն, որ Միացյալ Թագավորության քաղաքացիները նույնպես ներգրավված էին Ալ-Քաիդայի ահաբեկչական ցանցում, եւ որ կալանքն ինքնին խտրականության դրսևորում է օտարերկրյա քաղաքացիների դեմ: Ուստի այն հայտարարել է Մարդու իրավունքների օրենքի հետ անհամատեղելիության վերաբերյալ եւ չեղյալ է հայտարարել դրանից շեղվելու կարգը: 2001թ. օրենքի 4-րդ մասը ուժը կորցրած է համարվել Խորհրդարանի կողմից 2005թ. մարտին եւ կալանքի տակ գտնվող դիմողները ազատ են արձակվել:
Օրենք
Հոդված 5, կետեր 1(f) եւ 15
(a) Գործի հանգամանքները
Կառավարությունը չի սահմանափակում Դատարանում (f) ենթակետին հղում կատարելու իրավունքը, անգամ եթե նրանք այդպես չեն գործել ներպետական դատարաններում: Նաև չի եղել սկզբունքային պատճառ կանխելու Կառավարությանը թույլ չտալ ներկայացնել բոլոր փաստարկները վարույթի ընթացքում: Դիմողների նախնական առարկությունները այդ երկու կետերի առնչությամբ մերժվել է:
(b) Գործի հանգամանքները
Դատարանն առաջին հերթին պետք է պարզեր, արդյոք առաջին դիմողի կալանքը թույլտարելի է 5-րդ հոդվածի 1(f) կետի ներքո: Միայն այն դեպքում, եթե այն թույլատրելի չլիներ, անհրաժեշտ է պարզել շեղման թույլտվությունը:
(1) Արդյոք կալանքը թույլատրելի է:
Անձանց ազատությունից զրկումը, որոնց նկատմամբ ձեռնարկվել են արտաքսման կամ հանձնման միջոցառումներ արդարացված են միայն այնքան ժամանակ, քանի դեռ արտաքսման կամ հանձնման վարույթն ընթացքի մեջ է, եւ եթե նրանք պատշաճորեն ենթարկվել են քրեական պատասխանատվության: Դատարանը որևէ խախտում չի գտել երկրորդ եւ չորրորդ դիմողների առնչությամբ, ովքեր ձերբակալվել են միայն կարճ ժամանակահատվածով, մինչեւ Միացյալ Թագավորությունը լքելու վերաբերյալ որոշում կայացնելը: Այնուամենայնիվ, հստակ է, որ մնացած ինը դիմողները կալանավորվել են միջազգային ահաբեկիչներ լինելու կասկածանքով, որոնց ներկայությունը Միացյալ Թագավորությունում սպառնալիք է առաջացրել ազգային անվտանգության համար: Շեղումն ընդգծող հիմնական ենթադրություններից մեկը ծանուցագիրն է, որ նրանք չեն կարող հեռացվել կամ արտաքսվել §որոշ ժամանակահատվածի ընթացքում¦: Չկար որևէ ապացույց առ այն, որ նրանց արտաքսումը չի զուգակցվի վատ վերաբերմունքի իրական վտանգով: Այս պայմաններում Կառավարության դիմողներին §ակտիվ վերանայման ներքո» արտաքսելու հնարավորության քաղաքականությունը բավարար հստակ չէ որպեսզի համապատասխանի այն արտաքսման տեսանկյունից դիտարկելու համար: Ըստ այդմ` դիմողների կալանքը չի ընկնում 5-րդ հոդվածի 1(f) կետով սահմանված բացառությունների շրջանակներում:
(2) Արդյոք շեղումը թույլատրելի էր
Ներպետական գերագույն դատարանը քննել է այս հարցը եւ եզրակացրել, որ, չնայած եղել է հանրության կյանքին սպառնացող վտանգ ձեռնարկված միջոցները չեն պահանջվում իրավիճակի խստությամբ: Դատարանը, հետեւաբար, գտնում է, որ հակառակ եզրակացության կայացումը արդարացված կլինի միայն այն դեպքում, եթե բավարարվի, որ ներպետական դատարանը սխալ է մեկնաբանել կամ կիրառել 15-րդ հոդվածը կամ նախադեպային իրավունքը կամ կայացրել է եզրակացություն, որն ակնհայտորեն ողջամիտ չէ:
(I) «Հանրության կյանքին սպառնացող արտակարգ իրավիճակ»:
Պետական քարտուղարը ներպետական դատարաններում ապացույցներ է ներկայացրել, որոնք ցույց են տալիս Միացյալ Թագավորությունում ահաբեկչական հարձակումների լուրջ սպառնալիքի առկայությունը: Լրացուցիչ գաղտնի ապացույցներ ներկայացվել են Ներգաղթի բողոքարկման հատուկ հանձնաժողով: Ներպետական դատավորներից բոլորը բացի մեկից ընդունել են, որ վտանգի առկայությունը հավաստի է: Չնայած տվյալ ժամանակահատվածում այդ տարածքում տեղի չի ունեցել Ալ-Քաիդայի կողմից կազմակերպված որևէ հարձակում, ազգային իշխանությունները չեն կարող քննադատվել նման հարձակումներից խուսափելու համար: Պետությունից չի կարելի պահանջել սպասել ահաբեկչական հարձակումների իրականացմանը այնուհետև միջոցառումներ ձեռնարկել այս խնդրի լուծման նպատակով: Ազգային իշխանությունները ունեին լայն գնահատման սահման փաստերի հիման վրա վտանգը գնահատելիս:
(Ii) Արդյոք շեղվելու միջոցները խիստ պարտադիր էին
Կառավարությունը վիճարկել է Լորդերի Պալատի եզրակացությունն առ այն, որ դիմողների կալանքն անհամաչափ է հինգ հիմքերով: Ի պատասխան իրենց առաջին փաստարկի, որ պետությունը չափազանց նեղ գնահատման սահման է տրամադրել ներպետական դատարաններին որոշելու համար, թե որ միջոցներն են խիստ անհրաժեշտ, Դատարանը պարզաբանել է, որ §գնահատման սահման¦ հասկացությունը միշտ դիտվել է որպես գործիք որոշելու համար ներպետական իշխանությունների և եւ Դատարանի միջև հարաբերությունները և այն չի կարող ունենալ նույն կիրառումը պետության տարբեր մարմինների միջև հարաբերությունների վերաբերյալ ներպետական մակարդակով: Հարցը կայանում է նրանում, թե արդյոք պահանջվող խիստ միջոցները դատարանի որոշումն է, մասնավորապես, երբ, ինչպես սույն գործում, դիմողները զրկվել են ազատության հիմնարար իրավունքից երկար ժամանակահատվածի ընթացքում: Ամեն դեպքում, Լորդերի Պալատը պատշաճորեն է մոտեցել տվյալ հարցերին եւ չկա որևէ հիմք պնդելու, որ այն ոչ բավարար ծանրակշռություն է տվել խորհրդարանի դիտարկումներին: Ինչ վերաբերում է Կառավարության երկրորդ փաստարկին, որ Լորդերի Պալատը օրենսդրությունն ուսումնասիրել է ընդհանուր կերպով, այլ ոչ ըստ դիմողների կոնկրետ գործերի` Դատարանը նշել է, որ 15-րդ հոդվածի ներքո մոտեցումը անպայման ուղղված է ընդհանուր իրավիճակին եւ ինչպես սույն գործում միջոցներն դիտարկվել են որպես անհամաչափ եւ խտրական, հետևաբար չկար անհրաժեշտություն ստուգելու դրանց կիրառումը յուրաքանչյուր առանձին գործում: Ինչ վերաբերում է Կառավարության երրորդ կետին առ այն, որ Լորդերի Պալատն եզրակացրել է ոչ թե մերժել դիմողներին կալանավորելու անհրաժեշտությունը, այլ ազգային անվտանգությանը վտանգ սպառնացող քաղաքացիներին կալանավորելու օրենսդիր իշխանության բացակայությունը, Դատարանը գտել է, որ Լորդերի Պալատը ճիշտ է որոշել, որ կալանքի ընդլայնված լիազորությունները չեն կարող դիտվել որպես ներգաղթի միջոցառումներ, որտեղ օրինական կլիներ քաղաքացիների եւ ոչ քաղաքացիների տարբերակումը, քանի որ այն վերաբերում է ազգային անվտանգությանը: Արտաքսման ընտրությունը, որն ըստ էության, անվտանգության միջոց էր, հանգեցրել է խնդրի ոչ համարժեք լուծման: Կառավարության վերջնական երկու փաստարկներն առ այն, որ ոչ քաղաքացիների կալանքը սահմանվել է Բրիտանական մահմեդական բնակչության օտարումից խուսափելու նպատակով եւ, որ պետությունը կարող է ավելի լավ պատասխանել ահաբեկչական սպառնալիքին դրա ամենալուրջ աղբյուրը կալանավորելու դեպքում, մասնավորապես` ոչ քաղաքացիներին: Ընդհանուր առմամբ, շեղվելու միջոցները համաչափ չեն, քանի որ դրանք ոչ ողջամիտ խտրականություն էին դնում քաղաքացիների եւ ոչ քաղաքացիների միջև:
Եզրակացություն. տեղի է ունեցել խախտում երկրորդ եւ չորրորդ դիմողների առնչությամբ (միաձայն):
Հոդված 5, կետ 4
Դիմողները պնդել են, որ Ներգաղթի բողոքարկման հատուկ հանձնաժողովի դատավարությունն անարդար էր, քանի որ նրանց դեմ վկայությունը լիովին չի բացահայտվել: Դատարանը երկրորդ եւ չորրորդ դիմողների բողոքները հայտարել է անընդունելի, քանի որ 2001թ. Ակտի ներքո կալանքի օրինականությունն որոշելու վարույթի ընթացքում իրենք գտնվել են ազատության մեջ:
Ինչ վերաբերում է մնացած դիմողներին, հասարակական մեծ հետաքրքրությունը Ալ-Քաիդայի վերաբերյալ տեղեկություն ստանալու կապակցությամբ եւ գաղտնիքի աղբյուրների պահպանումը պետք է հավասարակշռված լինի դիմողների իրենց բողոքների ընթացակարգային արդարության իրավունքի առումով: Հենց այդ պատճառով կարեւոր էր, հնարավորինս ավելի շատ տեղեկատվություն բացահայտել նրանց դեմ պնդումների եւ ապացույցների վերաբերյլալ առանց վտանգելու ազգային կամ այլոց անվտանգությունը, ինչպես նաև իրենք հնարավորություն կունենաին մեղադրանք ներկայացնել իրենց դեմ:
Դատարանը ընդունել է, որ Ներգաղթի բողոքարկման հատուկ հանձնաժողովն եղել է լիովին անկախ դատարան, որը կարող էր քննել բոլոր համապատասխան ապացույցները, եւ եզրակացնել, որ որևէ նյութ անտեղի գաղտնի չի պահվել, որ հատուկ փաստաբանը նախատեսել է կարեւոր լրացուցիչ երաշխիք եւ, որ չկար որևէ ապացույց առ այն, որ կիրառվել է չափազանցված եւ չհիմնավորված գաղտնիություն կամ որ չեն եղել ծանրակշիռ յուրաքանչյուր գործը պարզաբանելու համար: Այնուամենայնիվ, հարցն այն էր, թե արդյոք երբ հիմնական ապացույցները չէին բացահայտվել, բաց նյութերում առկա մեղադրանքները բավականաչափ հստակ էին, որպեսզի դիմողը այն տրամադրեր իր ներկայացուցիչներին եւ հատուկ փաստաբանին:
Կիրառելով սույն վերլուծումը` Դատարանը նշում է, որ հինգ դիմողների դեմ բաց նյութերը ընդգրկում են պնդումներ (օրինակ, հատուկ հեռահաղորդակցության սարքավորումներ գնելու, ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածյալների հետ կապված հատուկ փաստաթղթերի, ժամկետների եւ վայրի վերաբերյալ), որոնք բավականաչափ մանրամասն էին մեղադրանք ներկայացնելու համար: Հետևաբար, դատավարական պահանջը բավարարվել է սույն գործում: Այնուամենայնիվ, մնացած չորս դիմողների գործում առկա բաց ապացույցները բավարար չեն եղել մեղադրանք ներկայացնելու համար այն պատճառով, որ բացակայում էր կարեւոր տարրը (դիմողների կողմից ահաբեկչության բարձրացման վերաբերյալ ապացույցներ), կամ այն պատճառով, որ այն եղել է ընդհանուր բնույթի, այնպես որ Ներգաղթի բողոքարկման հատուկ հանձնաժողովը հիմնականում հիմնվել է միայն փակ նյութերի վրա:
Եզրակացություն. տեղի է ունեցել խախտում չորս դիմողների առնչությամբ, տեղի չի ունեցել խախտում հինգ դիմողների նկատմամբ եւ անընդունելի է մնացած երկու դիմողների նկատմամբ (միաձայն):
Հոդված 5, կետ 5
Եթե 5-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ կետերի խախտումը չի կարող առաջացնել փոխհատուցման վերաբերյալ պահանջ ներպետական դատարաններում, որի լիազորությունները Կոնվենցիայի հետ անհամատեղելիություն հայտնաբերելու գործում սահմանափակվել են, ապա դա նույնպես համարվում է խախտում:
Եզրակացություն. տեղի է ունեցել խախտում բոլոր դիմողների առնչությամբ, բացի երկրորդ եւ չորրորդ դիմողներից (միաձայն):
Հոդված 3
Եվրոպական կոնվենցիան արգելվում է խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի ցանկացած դրսևորումը նույնիսկ ամենածայրահեղ հանգամանքներում, ինչպիսիք են` ահաբեկչության դեմ պայքարը:
Երկրորդ դիմողի բողոքը ճանաչվել է անընդունելի, քանի որ նա պահվել է կալանքի տակ ընդամենը մի քանի օր առանց ավելորդ դժվարությունների: Ինչ վերաբերում է մնացած տասը դիմողներին` ապա նրանց կալանքը չէր հասել անմարդկային եւ նվաստացնող վերաբերմունքի բարձր մակարդակի, որը կարող է համարվել 3-րդ հոդվածի խախտում: Կալանքի անորոշությունը եւ վախը առաջացրել է անհանգստություն եւ մտահոգություն եւ, հավանաբար, ազդել է ոմանց հոգեկան առողջության վրա, քանի որ դիմողները չեն ունեցել ազատ արձակվելու որեւէ հեռանկար: Նրանք Ներգաղթի բողոքարկման հատուկ հանձնաժողովում եւ Լորդերի Պալատում վիճարկել են կալանքի օրինականությունը 2001թ. Ակտի ներքո: Բացի դրանից, նրանք կարող էին անհատական բողոքներ ներկայացնել յուրաքանչյուր վեց ամիս կալանքը վերանայելու վերաբերյալ: Դիմողների իրավիճակը համապատասխանաբար համեմատելի չէ ցմահ բանտարկությանը: Պայմանները, որոնցում նրանք ձերբակալվել են չեն կարող հաշվի առնվել, քանի որ նրանք չէին փորձել սպառել բանտարկյալների համար հասանելի բոլոր միջոցները վարչական և քաղաքացիական օրենքի ներքո:
Եզրակացություն. տեղի չի ունեցել խախտում տասը դիմողների նկատմամբ, անընդունելի է մնացած դիմողների առնչությամբ (միաձայն):
Հոդված 41
Անհատական փոխհատուցումը սկսում է 1,700 եվրո եվրոյից մինչև 3,900 եվրո որպես նյութական եւ ոչ նյութական վնասների փոխհատուցում: Փոխհատուցումների այս չափը զգալիորեն ավելի փոքր է, քան ապօրինի կալանքի վերաբերյալ նախորդ գործերում, հաշվի առնելով այն փաստը, որ կալանքը կիրառվել է հասարակական անվտագության նկատառումներով: Բացի դրանից, քանի որ բոլոր դիմողները, որոնց նկատմամբ Դատարանը հայտնաբերել է 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում 2005թ. մարտին ազատ արձակվելուց հետո ենթարկվել են վերահսկման, այն չէր կարող ենթադրել, որ նրանք չեն ենթարկվի իրենց ազատության որեւէ սահմանափակման, նույնիսկ եթե խախտումներ տեղի չեն ունեցել:
© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզունենրն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար և Դատարանը որևէ պատասխանատվություն չի կրում դրա որակի համար: Թարգմանությունը կարելի է բեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական նախադեպերի HUDOC տվյալների բազայից () և ցանկացած այլ տվյալների բազայից, որոնց Դատարանը տրամադրել է այն: Այն կարելի է կրկնօրինակել ոչ առևտրային նպատակներով՝ պայմանով, որ հղում կատարվի գործի ամբողջական վերնագրին՝ հեղինակային իրավունքի մասին վերոնշյալ զգուշացման և Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովին վկայակոչելու հետ միասին: Եթե սույն թարգմանության որևէ մասը նախատեսվում է օգտագործել առևտրային նպատակներով, խնդրում ենք կապվել հետևյալ հասցեով՝ publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy