ՄԵԾ ՊԱԼԱՏ
Ա.-Ն ԸՆԴԴԵՄ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՎՃԻՌԸ
(Գանգատ թիվ 3455/05)
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
19-ը փետրվարի, 2009թ.
Վճիռը վերջնական է, սակայն ենթակա է խմբագրական փոփոխությունների:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատի նիստը Ա.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով, հետևյալ կազմով՝
Դատավորներ.
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ Պալատը, հետևյալ կազմով՝
Ժան Պոլ Կոստա, Նախագահ,
Քրիստոս Ռոզակիս,
Նիկոլաս Բրացա,
Ֆրանսուա Թուլքենս,
Ջոզեֆ Քասադեվալ,
Ջիովանի Բոնելո,
Իրենեու Կաբրալ Բարետո,
Էլիզաբեթ Սթեյներ,
Լեխ Գարլիցկի,
Խանլար Հաջիև,
Լիլիանա Միջովիչ,
Եգբերդ Միջեր,
Դավիթ Թյոր Բյորգվինսեն,
Ջորջ Նիկոլաու,
Լեյդի Բիանկու,
Նոնա Ցորցորիա,
Միհայ Պոալելւնգի, judges,
և
Դատարանի քարտուղարի տեղակալ՝
Մայքլ Օ’Բոյլի մասնակցությամբ,
Փակ դռների հետևում 2008թ մայիսի 21-ին և 2009 թ փետրվարի 4-ին խորհրդակցություններ անցկացնելով փակ դռների հետևում, նշված ամենավերջին օրը կայացրեց հետևյալ վճիռը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործը սկսվել է Միացյալ Թագավորության քաղաքացիներ չհանդիսացող տասնմեկ անձանց (հետայու՝ ՙդիմողներ՚) կողմից 2005թ հունվարի 21 Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի (հետայսու՝ ‘Կոնվենցիա’) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Դատարան ներկայացված գանգատում (թիվ 3455/05): Դատարանի նախագահը համաձայնեց իրենց անունները չբացահայտելու դիմողների խնդրանքին (Դատարանի կանոնների Կանոն 47, կետ 3):
2. Դիմողներին ներկայացնում էր Բրինբերգ Փիրս և Գործընկերներ միջնորդական ընկերությունը, որն աշխատում էր Լոնդոնում: Միացյալ Թագավորության կառավարությունը (ՙԿառավարություն՚) ներկայացնում էր պրն Վ. Վալթոնը, Արտգործնախարարությունից:
3. Դիմողները ենթադրում էին մասնավորապես, որ իրենք ապօրինի կալանավորվել էին՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով, 5-րդ հոդվածի 1-ին կետով և 14-րդ հոդվածով և որ իրենք իրենց տրամադրության տակ չունեին համապատասխան իրավական պաշտպանության միջոցներ, որը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի և 13-րդ հոդվածի խախտում էր:
4. Գանգատը ներկայացվեց Դատարանի 4-րդ բաժանմունք (Դատարանի կանոններ, Կանոն 52, կետ1): 2007թ սեպտեմբերի 11-ին այդ բաժանմունքի պալատը՝ բաղկացած հետևյալ դատավորներից՝ Ջոզեֆ Կասադևալ, Նիկոլաս Բրացա, Ջիովանի Բոնելո, Կրիստակ Թրաջա, Ստանիսլավ Պավլոշի, Լոխ Գարլիցկի, Լիլիանա Միջովիչ և Բաժանմունքի քարտուղար Լորենս Էրլի, զիջեց իրավասությունը Մեծ Պալատին: Կողմերը չառարկեցին իրավասության զիջմանը (Կոնվենցիայի հոդված 30 և Կանոն Կանոն 72):
5. Մեծ Պալատի կազմը որոշվեց Կոնվենցիայի 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի և Դատարանի կանոնների Կանոն 24-ի համաձայն:
6. Դիմողներն ու Կառավարությունը լրացրեցրեցին գրավոր դիտարկումներ հատկանիշների վերաբերյալ: Ի լրումն՝ ստացվեցին երրորդ կողմի մեկնաբանությունները Լոնդոնում գործող Ազատություն և Արդարադատություն ոչ կառավարական կազմակերպություններից, որոնք նախագահի կողմից թույլտվություն էին ստացել միջամտելու գրավոր դատավարության ժամանակ (Կոնվենցիայի Հոդված 36, կետ 2 և Կանոն 44 կետ 2):
7. Դատավարությունը տեղի ունեցավ հրապարակային, Ստրասբուրգում, Մարդու իրավունքների շենքում, 2008թ մայիսի 21-ին մայիսի (Կանոն 59 ը, կետ 3):
Դատարան ներկայացան՝
(ա) Կառավարության կողմից
Պրն Դ. Վոլթոնը, Ներկայացուցիչ,
Պրն Փ. Սեյլսը, QC
Տիկ. Ս. Իվիմին,Փաստաբան,
Պրն Ս. Բրավիներ-Ռոման,
Տիկ. Կ. Չալմերս,
Պրն Ե. Ադամս,
Պրն Ջ. Ադութ,
Պրն Լ. Սմիթ, Իրավախորհրդատուներ
(բ)Դիմողների կողմից
Տիկ. Գ. Փիրս,
Տիկ. Մ. Վիլիս Ստյուարտ,
Պրն Դ. Գուեդալա,Միջնորդներ,
Պրն Բ. Էմերսոն, QC,
Պրն Ռ. Հուսեյն,
Պրն Դ. Ֆրիդման, Փաստաբաններ
Դատարանը լսեց Պրն Էմերսոնի և Պրն Սեյլսի ուղերձները և նրանց պատասխանները Դատարանի տված հարցերին:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
8. Կողմերի ներկայացրած գործի փաստերը կարող են ամփոփվել հետևյալ կերպ.
Ա. Շեղումը
9. 2001թ սեպտեմեբերի 11-ին չորս առևանգաված առևտրային օդանավեր օդային հարձակում գործեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ: Նրանցից երկուսը չվեցին ուղիղ դեպի Առևտրի համաշխարհային կենտրոնի Զույգ աշտարակները, իսկ երրորդը՝ դեպի Պենտագոն՝ կյանքին և գույքին պատճառելով հսկայական վնաս: Իսլամական ծայրահեղական ահբեկչական կազմակերպություն ալ’Քաեդան, Ուսամա Բին Լադենի գլխավորությամբ, իր վրա վերցրեց ահաբեկչության պատասխանատվությունը: Միացյալ Թագավորությունը միացավ Միացյալ Նահանգներին ռազմական գործողություններին Աֆղանստանում, որի տարածքն ալ’Քաեդայի զինավարժանքի ճամբարների համար օգտագործվել էր որպես բազա:
10. Կառավարությունը փաստարկում էր, որ 2001թ սեպտեմեբերի 11-ի իրադարաձությունները, ցույց են տվել, որ միջազգային ահաբեկիչները, մասանվորապես նրանք, ովքեր առնչվում էին ալ’Քաեդային, նպատակ ու կարողություն ունեին անսպասելի ծավալներով հարձակում գործելու քաղաքացիական թիրախների դեմ: Ավելին՝ ելնելով լայն ցանցից, ալ’Քաեդայի և նրա համախոհների գլոբալ կառուցվածքից, նրանց ֆանատիզմից, դաժանությունից ու վճռականությունից, պետության համար դժվար կլլինի կանխել ապագա հարձակումները: Կառավարության գնահատմամբ՝ Միացյալ Նահանգների հետ սերտ կապերի պատճառով Միացյալ Թագավորությունը առանձնահատուկ թիրախ էր հանդիսանում: Նրանք գտնում էին, առկա էր ազգի կյանքին սպառնացող լրաջագույն արտակարգ իրավիճակ: Ավելին՝ նրանք գտնում էին, որ սկզբունքորեն, բայց ոչ՝ բացառապես, սպառնալիքը գալիս էր Միացյալ Թագավորությունում գտնվող մի շարք օտարերկրյա ազգային պատկանելիություն ունեցող անձանցից, ովքեր տրամադրում էին աջակցություն ալ’Քաեդային կապված իսլամական ահաբեկչական գործողությունների ցանցին: Մի շարք նման օտարերկրյա պատկանելիություն ունեցող անձինք չէին կարող արտաքսվել իրենց ազգության երկիրը, քանի որ կարժանանային այնպիսի վերաբերմունքի, որը հակասում էր Կոնցենցիայի 3-րդ հոդվածին:
11. 2001թ. նոյեմբերի 11-ին Պետքարտուղարը 1998թ. Մարդու իրավունքների ակտի (ՙ1998թ Ակտ՚, տես կետ 94-ը ստորև) 14-րդ բաժնի շրջանակներում ստորագրեց Սահմանափակման հրամանը, որտեղ նա սահմանեց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարիին ուղղված՝ Կոնվենցիայի 15-րդ հոդվածի սահմանափակումների վերաբերյալ առաջարկվող ծանուցման պայմանները:
2001թ դեկտեմբեր 18-ին Կառավարությունը ներկայացրեց սահմանափակումը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարիին: Սահմանափակման մասին ծանուցումը սահմանում էր հետևյալը.
ՙՀասարակական վտանգը Միացյալ Թագավորությունում
2001թ սեպտեմեբերի 11-ին ահաբեկչական հարձակումները Նյու Յորքում, Վաշինգտոնում և Փենսիլվանիայում հանգեցրեցին մի քանի հազար զոհերի՝ այդ թվում՝ շատ բիտանացիներ և 70 այլ ազգերի ներկայացուցիչներ: Իր՝ 1368 (2001թ) և 1373 (2001թ) բանաձևերում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ճանաչեց այդ հարձակումները որպես սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը:
Միջազգային ահաբեկչությունից եկող սպառնալիքը շարունակական բնույթ ունի: 1373 (2001թ) բանաձևում Անվտանգության խորհուրդը, գործելով ՄԱԿ-ի կանոնադրության VII հոդվածի շրջանակում, Պետություններից պահանջեց ձեռնարկել ահաբեկչական հարձակումների կանխման միջոցառումներ՝ ներառյալ մերժելով ապահով ապաստան նրանց համար, ովքեր ֆինանսավորում, պլանավորում, աջակցում կամ իրականացնում են ահաբեկչական հարձակումներ:
Մեծ Բրիտանիայի համար գոյություն ունի ահաբեկչական սպառնալիքի վտանգ այն անձանցից, ովքեր կասկածվում են միջազգային ահաբեկչության մեջ ներգրավված լինելու մեջ: Մասնավորապես, ներկայումս Միացյալ Թագավորությունում կան օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր կասկածվում են միջազգային ահաբեկչության իրականացման, նախապատրաստման կամ դրդման հետ առնչություն ունենալու, Միացյալ Թագավորության ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնող կազմակերպություններին կամ խմբերին անդամակցելու մեջ:
Որպես արդյունք՝ հասարակական վտանգը, Կոնվենցիայի 15 (1)-րդ հոդվածի իմաստով, առկա է Միացյալ Թագավորությունում՚:
2001թ հակաահաբեկչական, հանցագործության և անվտանգության ակտը
Հասարակական վտանգի արդյունքում Հակաահաբեկչության, հանցագործության և անվտանգության 2001թ ակտում, ի թիվս այլոց, մտցվեց օտարերկրյա քաղաքացիներին ձերբակալելու և կալանավորելու ընդլյանված լիազորություն շնորհելու մասին դրույթ, որը կիրառվելու է այնտեղ, որտեղ անձին Միացյալ Թագավորությունից հեռացնելու կամ արտաքսելու մտադրություն կա, սակայն որոշ տեղերում հեռացումը կամ արտաքսումը տվյալ պահին հնարավոր չէ, քանի որ կարող է առաջացնել հետևանքներ, առ այն, որ ներպետական օրենսդրությամբ կալանավորումը կհամարվի անօրինական: Ձերբակալելու և կալանավորելու ընդլայնված լիազորությունը կիրառվելու է այն ժամանակ, երբ Պետքարտուղարը հրապարակում է հավաստագիր՝ ցույց տալով իր համոզմունքը, որ տվյալ անձի ներկայությունը Միացյալ Թագավորությունում վտանգ է ներկայացնում ազգային անվտանգությանը և որ ինքը կասկածում է անձին միջազգային ահաբեկիչ լինելու մեջ: Այդ հավաստագիրը ենթակա է Ներգաղթի հատուկ բողողքարկման հանձնաժողովի (ՆՀԲՀ) կողմից, որը հիմնադրվել է 1997թ. Ներգաղթի հատուկ բողոքարկման հանձնաժողովի մասին ակտի շրջանակներում: ՆՀԲՀ-ն ունի հավաստագիրը մերժելու լիազորություն, եթե համարում է, որ այն չպետք է հրապարակվեր: Բողոքարկումը լինելու է օրենքի կետի շուրջ՝ ՆՀԲՀ որոշմամբ: Ի հավելումն՝ հավաստագիրը, կանոնավոր ինտերվալներով, վերանայվելու է ՆՀԲՀ կողմից: ՆՀԲՀ-ը նաև, որտեղ նպատակահարմար է, որոշակի պայմանաներով կարողանալու է շնորհել երաշխավորություն: Կալանավորը ցանկացած պահի կարող է պահանջել դադարեցնել իր կալանավորումը, եթե համաձայն է հեռանալ Միացյալ Թագավորությունից:
2001թ հակաահաբեկչական, հանցագործության և անվտանգության ակտում առկա ձերբակալման և կալանավորման ընդլայնված լիազորությունը մի միջոցառում է, որը խստորեն պահանջվում է ծայրահեղ անհրաժեշտ իրավիճակների դեպքում: Սա ժամանակավոր դրույթ է, որն ուժի մեջ է մտնում 15 ամիս նախնական ժամկետով, իսկ այնուհետև դադարում է, մինչև Խորհրդարանի կողմից վերսկսման որոշումը: Եթե մի որևէ ժամանակ, Կառավարության գնահատմամբ այլևս գոյություն չունեենա հասարակական վտանգ կամ խստորեն չպահանջվի իրավիճակի ծայրահեղ անհրաժեշտությունից բխող ընդլայնված լիազորություն, այդ դեպքում Պետքարտուղարը Հրամանի միջոցով չեղյալ կհամարի այդ դրույթը:
Ներպետական օրենսդրությամբ կալանավորման լիազորությունները (հակաահաբեկչական, հանցագործության և անվտանգության 2001թ. ակտից դուրս այլ լիազորություններ)
1971թ Ներգաղթի ակտի (ՙ1971թ Ակտ՚) շրջանակում Կառավարությունը ունի անձանց հեռացնելու կամ արտաքսելու իրավունք այն հիմքով, որ Միացյալ Թագավորությունում նրանց ներկայությունը ազգային անվտանգության տեսանկյունից բարենպաստ չէ հանրային բարիքի համար: Անձինք նաև կարող են ձերբակալվել և կալանավորվել 1971թ Ակտի 2-րդ և 3-րդ ժամանակացույցերի շրջանակներում՝ մինչև նրանց հեռացումը կամ արտաքսումը: Միացյալ Թագավորության դատարանները որոշում են կայացրել, որ տվյալ գործի բոլոր հանգամանքներում կալանավորումը կարող է միայն իրականացվել այն ժամանակահատվածի ընթացքում, որն անհրաժեշտ է հեռացման համար, և որ եթե պարզ է դառնում, որ հեռացումը հնարավոր չէ իրականացնել ողջամիտ ժամանակհատվածում, ապա կալանավորումը դառնում է անօրինական (Ռ.-ն ընդդեմ Դուրհամ Քրեակատարողականի կառավրչի, ex parte- միակողմանի Սինգխ [1984] All ER 983).
Կոնվենցիայի հոդված 5(1)(զ)
Հայտնի է, որ 5-րդ հոդվածի 1-ին կետի զ) ենթակետը թույլատրում է անձի կալանավորումը արտաքսման նպատակով միայն այն հանգամանքներում, երբ ՙմիջոցներ են ձեռնարկվում` արտաքսելու նպատակով՚(Չահալն ընդդեմ Միացյալ Թագավորության (1996թ) 23 EHRR 413, կետ 112): Այդ գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել էր, որ կալանքը 5-րդ հոդվածի 1-ին կետի զ) ենթակետի շրջանակներում դադարում է լինել թույլատրելի, եթե արտաքսման ընթացակարգերը չեն իրականացում պատշաճ ջանասիությամբ և որ նման դեպքերում անհրաժեշտ էր որոշել, թե արդյո՞ք արտաքսման ընթացակարգի տևողությունը գերազանցվել էր, թե՝ ոչ (կետ 113):
Որոշ դեպքերում, երբ մնում է ազգային անվտանգության հիմքով անձի հեռացման կամ արտաքսման մտադրությունը, շարունակվող կալանքը կարող է չհամապատասխանել 5-րդ հոդվածի 1-ին կետի զ) ենթակետին այնպես, ինչպես Դատարանի կողմից մեկնաբանվել է Չահալի գործով: Սա կարող է տեղի ունենալ, օրինակ, երբ անձը պնդել է, որ այդպիսի հեռացումը դեպի իր երկիր կարող էր հանգեցնել Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի: Նման հագամանքներում, անկախ տվյալ անձի կողմից ազգային անվտանգությանը ներկայացվող սպառնալիքի լրջությունից, ամրագրված է, որ 3-րդ հոդվածը կանխում է հեռացումն ու արտաքումը դեպի այն վայրը, ուր առկա է իրական վտանգ, որ անձը կտուժի հոդվածին հակասող վերաբերմունքից: Եթե անմիջապես գոյություն չունի այլընտրանքային որևէ վայր, ապա տվյալ պահին հեռացումն ու արտաքսումը կարող է դառնալ անհնար, նույնիսկ եթե վերջնական մտադրությունը մնում է անձի հեռացումը կամ արտաքսումը բավարար պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո: Ի հավելումն՝ կարող է անհնարին դառնալ քրեական հանցագործության համար անձին դատական կարգով հետապնդել՝ ելնելով Միացյալ Թագավորության քրեական արդարադատության համակարգում ապացույցի ընդունելիության խիստ կանոններից և ապացուցման համար պահանջվող բարձր ստանդարտներից:
Կոնվենցիայի 15-րդ հոդվածով սահմանված շեղումը
Կառավարությունը քննարկել է, թե արդյո՞ք Հակաահաբեկչության, հանցագործության և անվտանգության 2001թ ակտում պարունակվող ընդլայնված լիազորությունների իրականացումը կարող է չհամապատասխանել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պարտականություններին: Ինչպես նշվեց վերևում, կարող են լինել դեպքեր, երբ անկախ կալանավորման մեջ գտնվող անձի հեռացման կամ արտաքսման մասին շարունակվող մտադրությունից, անհնար լինի ասել, որ ՙմիջոցներ են ձեռնարկվում` արտաքսելու նպատակով՚ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ի իմաստով, ինչպես Դատարանի կողմից մեկնաբանվել է Չահալի գործով: Հետևաբար, այն չափով, որ ընդլայնված լիազորությունների իրականացումը կարող է չհամապատասխանել 5-րդ հոդվածի 1-ին կետով Միացյալ Թագավորության ստանձնած պարտականություններին, Կառավարությունը որոշել է իրեն թույլ տալ օգտվել Կոնվենցիայի 15-րդ հոդվածի 1-ին կետով շնորհված շեղման իրավունքից և շարունակելու է անել այդ մինչև հետագա ծանուցումը՚:
Շեղման մասին ծանուցումը այնուհետև սահմանեց 2001թ Հակաահաբեկչության, հանցագործության և անվտանգության մասին օրինագծի 4-րդ մասի դրույթները:
12. 2001թ նոյեմբերի 12-ին Հակաահաբեկչության, հանցագործության և անվտանգության մասին օրինագիծը, որտեղ պարունակվող հոդվածներն ի վերջո դարձան Հակաահաբեկչության, հանցագործության և անվտանգության մասին ակտի (2001թ. Ակտ՝ տես, կետ 90-ը ստորև), ներկայացվեց Համայնքների պալատ: Խորհրդարանն երկու շաբաթում, Համայնքների պալատում երեք օր՝ 125 հոդվածների շուրջ տևած դեբատներից հետո ընդունեց ծրագրային առաջարկով սահմանափակ ժամկետով ներկայացրած օրինագիծը՝ հուշելով Մարդու իրավունքների համատեղ կոմիտեին և Ներքին գործերի՝ հատուկ հարցերով ժամանակավոր կոմիտեին բողոքելու իրենց՝ հարցը արագ քննարկելու պահանջի ներկայացման համար:
13. 2001թ. Ակտը ուժի մեջ մտավ 2001թ. դեկտեմբերի 4-ին: Օրենսդրական ակտի գոյության ընթացքում տասնվեց անհատների, ներառյալ ներկա տասնմեկ դիմողների համար հավաստագիր՝ համաձայն 21-րդ բաժնի և կարճ ժամանակ անց նրանք կալանավորվեցին: Առաջին վեց դիմողների համար հավաստագիրը տրվեց 2001թ. դեկտեմբերի 17-ին և կալանքի վերցվեցին 2002թ. փետրվարի սկզբին, իններորդ դիմողին՝ 2002թ. ապրիլի 22-ին, ութերորդ դիմողին՝ 2002թ. հոկտեմբերի 23-ին, տասներորդ դիմողին՝ 2003թ. հունվարի 14-ին, իսկ տասնմեկերորդ դիմողի համար հավաստագիրը հաստատվեց 2003թ հոկտեմբերի 2-ին և կալանավորվեց՝ նախկինում կալանավորված լինելով մեկ այլ օրենքի շրջանակում:
Բ. Շեղմանն առնչվող վարույթը
14. Ներգաղթի հատուկ բողողքարկման հանձնաժողովի (ՆՀԲՀ, տես, ստորև կետեր 91-93) առջև վարույթում առաջին յոթ դիմողները վիճարկեցին շեղման օրինականությունը՝ փաստարկներ ներկայացնելով, որ իրենց կալանքը 2001թ Ակտի շրջանակներում Կոնվենցիայի 3, 5, 6 և 14-րդ հոդվածների խախտում էր: Ի հավելումն՝ յուրաքանճյուրը վիճարկեցին Պետքարտուղարի՝ իրենց որպես միջազագային ահաբեկիչ հավաստելու մասին որոշումը:
15. 2002թ հուլիսի 30-ին քննելով բաց և փակ նյութերը և լսելով հատուկ փաստաբանների փաստարկները ի լրումն կողմերի, երրորդ կողմի, Ազատություն ՈԿԿ-ի փաստաբանների՝ ՆՀԲՀ-ն շեղման օրինականության վերաբերյալ որոշում կայացրեց: Որոշվեց, որ բաց նյութերի հիման վրա՝ բավարար է համարվել, որ ալ’Քաեդայի կողմից սպառնալիքը ստեղծել էր հասարակական վտանգ, որը Կոնվենցիայի 15-րդ հոդվածի իմաստով սպառնալիք էր ներկայացնում ազգի կյանքին և որ փակ նյութերը հաստատել են այդ տեսակետը:
ՆՀԲՀ-ն նաև որոշեց, որ այն փաստը, որ միջազագային ահաբեկչությունից հանրության պաշտպանությանը հնարավոր էր հասնել այլընտրաքային մեթոդներով, չէր ապացուցում, որ իրականում ընդունված միջոցառումները խստորեն անհրաժեշտ չէին: Ավելին՝ քանի որ կալանքի նպատակը Միացյալ Թագավորության պաշտպանությունն էր, այն փաստը, որ կալանավորն ուներ հեռանալու ազատություն, ցույց էր տալիս, որ միջոցառումները պատշաճորեն հարմարեցված էին արտակարգ իրավիճակին:
ՆՀԲՀ-ն մերժեց Կոնվենցիայի 3-րդ հոդվածի շրջանակում դիմողների բողոքները: Այն որոշեց, որ կալանավորման պայմանների հետ կապված՝ դիմողները պետք է գործը ներկայացնեին քաղաքաղցիական դատարանների վարույթ և որ ՆՀԲՀ-ն իրավասու չէր որոշում կայացնել նման բողոքի վերաբերյալ, քանի որ դա ՙշեղման հարց էր՚: ՆՀԲՀ-ն նաև չէր տեսնում որևէ հիմք դիմողների փաստարկներում, որ անորոշ ժամկետով կալանավորումը հակասում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածին: Այս կետի վերաբերյալ ՆՀԲՀ-ն որոշեց, որ կալանքը անորոշ ժամկետով չէր, քանի որ այն կարգավորվում էր 2001թ Ակտի ժամանակային սահմանափակումներով՝ պայմանով, որ յուրքանչյուր դիմողին վերաբերող հավաստագիրը կանոնավոր, յուրաքանչյուր վեց ամիսը մեկ ենթակա լիներ ՆՀԲՀ-ի քննարկմանը: Ամեն դեպքում, զուտ այն փաստի վրա հիմնվելը, որ դեռևս կանխարգելիչ կալանքի համար որևէ ժամկետ չէր սահմանվել, չէր կարող հանգեցնել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման:
ՆՀԲՀ-ը չէր ընդունում, որ 6-րդ հոդվածը կիրառելի էր հավասագրման գործընթացի համար: Յուրաքանչյուր դիմողի վերաբերյալ՝ որպես միջազագայի ահաբեկիչ հավաստագիրը ՙմեղադրանք՚ չէր, այլ հայտարարություն կասկածի վերաբերյալ, ուստի ՆՀԲՀ-ում վարութը քրեական մեղադրանք որոշելու համար չէր: Ավելին՝ գոյություն չուներ քննարկվող որևէ համապատասխան քաղաքական իրավունք և 6-րդ հոդվածը կիրառելի չէր քաղաքացիական մասով նույնպես:
Սակայն ՆՀԲՀ-ն որոշեց, որ շեղումն անօրինական էր, որովհետև 2001թ Ակտի համապատասխան դրույթները անարդարացիորեն խտրականաություն էին դնում օտարերկրյա քաղաքացիներ հանդեպ՝ խախտելով Կոնվենցիայի 14-րդ հոդվածը: 2001թ Ակտով սահմանված լիազորությունները պետք է կիրառվեն քաղաքացի չհանդիսացող անձանց նկատմամբ միայն այն դեպքում, երբ սպառնալիքը ծագում է բացառապես կամ գրեթե բացառապես քաղաքացիություն չունեցող անձանցից, իսկ ապացույցները չեն հիմնավորում այդ եզրակացությունը: ՆՀԲՀ-ն իր վճռի 94-95 կետերում որոշեց.
ՙ94. Եթե անհրաժեշտ է արդյունավետ շեղում 5-րդ հոդվածից, կապված կասկածյալ միջազգային ահաբեկիչների հետ - և մենք կարող ենք տեսնել հզոր փաստարկ հօգուտ նման շեղման – շեղումը տրամաբանորեն պետք է տարածվի բոլոր անփոփոխելի կասկածյալ միջազգային ահաբեկիչների վրա: Այն հավանաբար պետք է սահմանափակվի միայն բնակչության օտարազգի հատվածի վրա եթե, ինչպես վիճարկում է [բողոքարկուների փաստաբանըէ], սպառնալիքը ծագում է բացառապես կամ գրեթե բացառապես օտարազգի հատվածից՚:
95. Սակայն մեզ ներկայացրած ապացույցները անցում են այդ փաստարկի սահմաններից դուրս և ցույց տալիս, որ արդեն բացահայտվել են ազգությամբ բրիտանացիներ, հիմնականում կալանավորված արտասահմանում, ովքեր համապատասխանում են ՙկասկածյալ միջազգային ահաբեկիչ՚ սահմանմանը, և մեզ ներկայացրած փաստարկներից պարզ էր, որ [Պետքարտուղարի] կարծիքով Միացյալ Թագավորությունում ազատության մեջ են գտնվում նաև այլոք, ում կարելի էր նման բնորոշում տալ: Այս հանգամանքներում մենք չենք կարող տեսնել, թե ինչպես շեղումը կարող է համարվել այլ կերպ, քան խտրականություն ազգային պատկանելության հիմքի վրա՚:
Այսպիսով, ՆՀԲՀ-ն չեղյալ հայտարարեց 2001թ նոյեմբերի 11-ի շեղման վերաբերյալ հրամանը և հայտարարություն հրապարակեց 1998 Ակտի 4-րդ բաժնի շրջանակներում (տես ստորև կետ 94-ը) 2001թ ակտի 23-րդ բաժնի հետ կապված անհամապատասխանության վերաբերյալ:
ՆՀԲՀ-ն հետաձգեց առաջին յոթ դիմողների անհատական բողոքներն ընդդեմ հավաստագրի ներկայացման (տես, ստորև կետ 24-69) մինչև Պետքարտուղարի ներկայացրած բողոքի և որոշման վերբերյալ դիմողների հակընդեմ բողոքի արդյունքների: ստացումը:
16. 2002թ հոկտեմբերի 25-ին Վերաքննիչ դատարանը արձակեց իր վճիռը (Ա.-ն ընդդեմ ներքին գործերի Պետքարտուղարի գործը [2002] EWCA Civ 1502):
Այն որոշեց, որ ՆՀԲՀ-ն իրավունք ուներ սահմանել, որ եղել էր ազգի կյանքին սպառնացող հասարակական վտանգ: Այնուամենայնիվ, հակառակ ՆՀԲՀ-ի տեսակետի, այն որոշեց, որ Պետքարտուղարը ընդունած որոշումը կարող էր օբյեկտիվորեն արդարացված լինել: Տրամաբանական կապ կար քաղաքացիություն չունեցողների կալանքի, ովքեր չէին կարող արտաքսվել իրենց անվտանգության սպառնացող վտանգի պատճառով, և այն նպատակի, որին Պետքարտուղարը ցանկանում էր հասնել, որն էր. հեռացնել քաղաքացիություն չունեցող այն անձանց, ովքեր սպառնալիք էին ներկայացնում ազգային անվտանգությանը: Ավելին՝ դիմողները կալանքի էին վերցվելու ոչ ավելի երկար ժամկետով, քան նրանց արտաքսման համար անհրաժեշտ ժամեկտը կամ մինչև արտակարգ իարվիճակը կվերանար կամ նրանք կդադարեին լինել սպառնալիք երկրի անվտագության համար: Կոնվենցիայի 14-րդ հոդվածին հակասող որևէ խտրականություն չի եղել, քանի որ ահաբեկիչ լինելու մեջ կասկածվող բրիտանացի քաղաքացիները չեն եղել այն նույն, համանման իրավիճակում, ինչպիսին կասկածյալ օտարերկրայա քաղաքացիները, որոնք չէին կարող վտարվել իրենց անվտանգությանը սպառնացող վտանգի պատճառով: Նման օտարերկրացի քաղաքացիները չունեին երկրում մնալու իրավունք, այլ միայն տվյալ դրությամբ իրենց իսկ անվտանգության համար չարտաքսվելու իրավունք: Վճռաբեկ դատարանը ավելացրեց, որ միջազգային պրակտիկայում, միջազգային իրավունքում, հաստատված էր, որ որոշ իրավիճակներում Պետությունները տարբերակում են քաղքացիներին քաղաքացիություն չունեցողներից, հատկապես արտակարգ իրավիճակներում: Այն նաև եզրակացրեց, որ Խորհրդարանը իրավունք էր ունեցել սահմանափակել միջոցառումներ, որպեսզի դրանք վերաբերեին միայն ահաբեկչության հետ կապ ունենալու մեջ կասկածվող սահմանափակ թվով օտարերկրյա քաղաքացիներին, որոնց համար այս հանգամանքներում տվյալ միջոցառումները ՙխիստ պարտադիր են՚՝ Կոնվենցիայի 15-րդ հոդվածի իմաստով:
Վճռաբեկ դատարանը համաձայն է ՆՀԲՀ-ի հետ, որ ներկայացված հավաստագրի դեմ ներկայացված վարույթը ՙքրեական՚ չէր՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով: Այն անումենայնիվ որոշեց, որ 6-րդ հոդվածի քաղաքացիական մասը կիրառելի էր, ընթացակարգերը արդար էին այն չափով, ինչ չափով հնրավոր էր դրանց ողջամտորեն հասնել: Այն նշեց, որ դիմողները ցույց չէրն տվել, որ կալանքը հանգեցրել էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտմանը:
17. Դիմողներին շնորհվեց թույլտվություն բողոքակելու Լորդերի պալատ, որն արձակեց իր դատավճիռը 2004թ դեկտեմբերի 16-ին ([2004] UKHL 56):
Իրավունքի Լորդերը (թարգմ.-Միացյալ Թագավորության դատական համակարգի ամենաավագ անդամները, որոնք գործերի մեծամասնության համար հանդիսանում են բարձրագույն վերաքննիչ դատարան) մեծամասնությունը հստակորեն կամ ենթադրաբար գտան, որ դիմողների կալանքը 2001թ Ակտի 4-րդ բաժնի շրջանակներում չի տեղավորվում ազատության ընդհանուր իրավունքից արված բացառության մեջ, որը սահմանված է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (զ) ենթակետով (տես Լորդ Բինգհեմ՝ կետ 8-9, Լորդ Հոֆման՝ կետ 97, Լորդ Հոփ՝ կետ 103-105, Լորդ Սքոթ՝ կետ 155; Լորդ Ռոջեր՝ կետ 163, Բարոնուհի Հեյլ՝ կետ 222): Լորդ Բինգհեմն ամփոփեց դիրքորուշումն այսպես,
ՙ9. ... Անձին, ով գործում է լուրջ հացագործություն այս երկրի քրեական օրենսդրությամ իրարկե, անկախ քաղաքացի լինելու կամ չլինելու հանգամանքից, կարող է ներկայացվել մեղադրանք, գործը լսել դատարանում, դատապարտել և բանտարկել: Սակայն քաղաքացիություն չունեցող անձը, ում սպասում է է խոշտանգում կամ անմարդկային վերաբերմունք իր երկիր վերադառնալու դեպքում, և ով չի կարող արտաքսվել որևէ երրորդ երկիր և չի մեղադրվում որևէ հանցագործության մեջ, չի կարող, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (զ) ենթակետի և 1971թ Ններգաղթի ակտի 3-րդ ժամանակացույցի համաձայն, պահվել անազատության մեջ, նույնիսկ եթե եթնթադրվում է, որ նա սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգությանը՚:
18. Լորդերի պալատը՝ 8 կողմ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ (Լորդ Բինգհեմի և Լորդ Սքոթի մեծ դժկամությամբ) որոշեց նաև, որ ՆՀԲՀ-ի որոշումն առ այն, որ կար ազգի կյանքին սպառնացող հասարակական վտանգ, պետք է չեղյալ չհամարվի: Լորդ Հոփը գնահատեց ապացույցն այսպես.
ՙ118. Այս [բաց] նյութի շրջանակում առկա է բավարար ապացույց ՝ ցույց տալու, որ 2001թ նոյեմբերին ազգի կայնքին ներկայացվող հասարակական վտանգի մասին Կառավարության ընդունած տեսակետը լիովին արդարացված էր: ... Միացյալ Թագավորությայնը սպառնում էր ալ’Քաեդայի ցանցի կողմից հարձակման վտանգ, մի ցանց, որն իր գործակցողների հետ միասին կարողություն ուներ իր գործողություններով հանգեցնելու զանգվածային մարդկային կորուստների և ավերիչ հետևանքների երկրի գործունեության համար: Դա դրսևորվել էր 2011թ սեպտեմբեր 11-ի Նյու-Յորքի, Փենսիլվանիայի և Վաշինգթոնի դեպքերի ժամանակ: Միացյալ Թագավորությունում ներկա էին զգալի քանակությամբ օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր ունեին ցանկություն և կարողություն կազմակերպել համակարգված հարձակումներ այստեղ, ինչը պարզապես կործանիչ կլինեն մարդկային կյանքի և գույքի համար: Առկա էր բավարար տեղեկատվություն՝ ցույց տալու, որ միջազգային ահաբեկչական կազմակերպությունները, որոնք ներգրավված էին վերջին ահաբեկչական հարձակումներում և դրանց նախապատրաստման մեջ, կապեր են ունեցել Միացյալ Թագավորության հետ և, որ դրանք և այլոք վտանգ են ներկայացրել այս երկրի համար: Կային մեծաքանակ ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ կատարվել էին այդ գրոհի ժամանակ զանգվածային ոչնչացման զենքերի օգտագործման նախապատրաստական աշխատանքներ: ... [Ներքին գործերի նախարարությունը] գտնում էր, որ ազգի համար ահագնանում էր լուրջ սպառնալիք, չնայած ոչ բացառապես, սակայն հիմանկանում, ավելի շատ և անմիջապես օտարերկրյա քաղաքացիներից:
119. Այս հայտարարություններից հստակ երևացող պատկերը ներկա արտակարգ իրավիճակն է: Այս արտակարգ իրավիճակը մտցվել է նման հարձակումների սպառնալիքի հետևանքով: Այն սպառնում է պետության կյանքին սարսափելի հետևանքների պատճառով, որոնք կազդեին բոլորի վրա, եթե տեղի ունենային այստեղ: Սակայն դեռևս չի կարելի ասել, որ այդ հարձակումները վերահաս են: 2001թ հոկտեմբեր 15-ին Համայնքների պալատում Պետքարտուղարն ասաց, որ առկա չէր անմիջական տեղեկատվություն, որը կմատնանշեր կոնկրետ հարձակում Միացյալ Թագավորության վրա՝ տես, Հանսարդ, ՀՊ դեպատներ, սյուն. 925: 2002թ մարտի 5-ին այս դիրքորոշումը կրկնվեց կառավարության կողմից ի պատասխան Համայնքների պալատի՝ Ահաբեկչության սպառնալիքի դեմ պաշտպանության հարցերով Հատուկ կոմիտեի կողմից ներկայացված երկրորդ զեկույցի (ՀՊ 348, կետ 13), որտեղ նշվում էր, որ սխալ կլիներ ասել, որ կար նման սպառնալիքի հետ կապված ապացույց: Ես, այն նյութից, որ մենք տեսել ենք, չէի եզրակացնի, որ ներկայումս վտանգ չկա: that there was no current emergency. Սակայն կեզերակացնեի, որ այն վտանգը, որ իրենից ներկայացնում է այդ սպառնալիքը, այլ տիպի կամ այլ աստիճանի վտանգ է, որից այն անկասկած կծագեր, Ապացույցը մատնանշում է, որ չի կարելի ասել, թե նշված վտանգը վերահաս է: Սա կարևոր գործոն է, և ես սա հաշվի եմ առնում: Սակայն փաստն այն է, որ, այն փուլը, երբ պետությունը ստիպված է բախվել նման վտանգին՝ վերահաս հարձակման վտանգը, դեռևս չի եկել՚:
Անհամաձայնություն հայտնած Լորդ Հոֆմանը ընդունեց, որ կար վստահելի ապացույց Միացյալ Թագավորությունում լուրջ ահաբեկչական հարձակման վերաբերյալ, սակայն համարում էր, որ այն չէր կարող քանդել պետության կյանքը, քանի որ սպառնալիքն այնքան արմատական չէր, որ վտանգեր ՙմեր կառավարական հաստատություններին կամ մեր գոյությանը՝ որպես քաղաքացիական համայնք՚: Նա եզրակացրեց, որ ՙպետության կյանքին իրական սպառնալիքը ... գալիս է ոչ թե ահաբեկչությունից, այլ այն օրենքներից, ինչպիսին է այս մեկը՚:
19. Մյուս Իրավունքի Լորդերը (Լորդեր Բինգհեմը, Նիքոլսը, Հոփը, Սքոթը, Րոջերը, Քարսվելը և բարոնուհի Հեյլը և անհամաձայնություն հայտնած Լորդ Ուլքերը) մերժեցին Կառավարության փաստրակներն առ այն, որ ոչ թե դատարաները, այլ Խորհրդարանն ու գործադիրը պետք է դատողություն անեին պատասխանի վերաբերյալ, որը անհրաժեշտ էր պաշտպանելու հանրության անվտանգությունը: Լորդ Բինգհեմը արտահայտեց իր տեսակետն այսպես.
ՙ42. Վերլուծությունից հետևում է, որ գանգատարկուները, իմ կարծիքով, իրավունք ունեին հրավիրել դատավորներին համամասնության հիմքով քննարկել Շեղման մասին հրամանը և համապատասխանությունը Կոնվենցիային, [2001թ Ակտի] 23-րդ բաժնին և դատարանները տարբերություն դնելու որևէ սկզբունքով կաշկանդված չեն՝ բարձրացված հարցերը մանրամասն ուսումնասիրելու համար: Հետևաբար, ես նաև չեմ ընդունում Գլխավոր Դատախազի փաստարկներն ամբողջապես: Մասնավորապես, ես չեմ ընդունում տարբերությունը, որ նա դնում էր ժողովրդավարական հաստատությունների և դատարանների միջև: Իհարկե ճիշտ է, որ այս երկրում դատավորները չեն ընտրվում և հաշվետու չեն Խորհրդարանին: Նաև ճշմարիտ է, իհարկե, որ ... Խորհրդարանը, գործադիրը և դատարաններն ունեն տարբեր գործառույթներ: Սակայն անկախ դատավորների գործառույթը, որոնք պատասխանատու են օրենքի մեկնաբանման և կիրառման համար, համընդհանուր ճանաչված է որպես ժամանակակից ժողովրդավարական պետությանը բնորոշ հիմնարար գծերից մեկը և ինքնին՝ օրենքի գերակայության անկյունաքարը: Գլխավոր Դատախազը լիովին իրավունք ունի պնդել դատական իշխանության պատշաճ սահմանափակման վրա, սակայն սխալ է դատական իշխանության որոշումների կայացումը ստիգմատիզացնել, անվանարկել որպես որոշ մասով հակաժողովրդավարական: Մասնավորապես պատշաճ չէ այնպիսի գործերում, ինչպիսին է այս գործը, որի դեպքում Խորհրդարանը 1998թ Ակտի 6-րդ բաժնի շրջանակում հստակորեն սահմանել է, որ Կոնվենցիային չհամապատասխանող հանրային մարմինների՝ ներառյալ դատարանների ցանկացած փաստաթուղթ պետք է համարվի անվավեր, պահանջել է դատարաններին (բաժին 2-ում) հաշվի առնել Ստրասբուրգի համապատասխան ենթադատությունը, պահանջել է դատարաններից (բաժին 3-ում), հնարավորինս գործադրել Կոնվենցիայով սահմանված իրավունքները և շնորհել է բողոքարկման իրավունք շեղման հետ կապված հարցերի շուրջ: Արդյունքը, իհարկե այն չէ, որ չեղյալ համարել թագուհու ինքնիշխան օրենսդրական իրավունքը Խորհրդարանում, քանի որ եթե հիմնական օրենսդրությունը հայտարարվում է անհամապատասխան, օրենսդրության վավերականությունը մնում է անփոփոխ (բաժին 4(6)) և լուծումն ընկնում է համապատասխան նախարարի վրա (բաժին 10), ով հաշվետու է Խորհրդարանի առջև: 1998թ Ակտը դատարաններին տալիս է շատ կոնկրետ, աբողջովին ժողովրդավարական մանդատ՚:
20. Մեծամասնությունը հետևաբար քննեց արդյո՞ք 2001թ 4-րդ մասով սահմանված կալանավորման ռեժիմը համարժեք պատասխան էր արտակարգ իրավիճակին և եզրակացրեց, որ այն տրամաբանորեն չի լուծում անվտանգության սպառնալիքը և համարժեք պատասխան չէր սպառնալիքին: Նրանք հենվեցին երեք սկզբունքային հենքերի վրա. առաջին՝ որ կալանքի համակարգը կիրառելի էր միայն միջազգային ահաբեկչության մեջ կասկածվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց և չէր կարգավորում այն սպառնալիքը, որը գալիս էր նույնպես կասկածի տակ գտնվող՝ Միացյալ Թագավորության քաղաքացիներից, երկրորդ՝ այն թողնում էր կասկածի տակ գտնվող միջազգային ահաբեկիչներին ազատության մեջ՝ հեռանալու Միացյալ Թագավորությունից և շարունակելու իրենց սպառնալից գործունեությունը արտասահմանում, երրորդ՝ որ օրենսդրությունը մշակված էր չափազանց լայն, որպեսզի կարողանար սկզբունքորեն կիրառելի լիներ միջազգային ահաբեկչական կազմակերպություններում ընդգրկված լինելու մեջ կասկածի տակ գտնվող այն անհատների համար, որոնք չէին տեղավորվում շեղման շրջանակում:
Առաջին կետի վերաբերյալ Լորդ Բինգհեմը շեշտեց, որ ՆՀԲՀ-ի այն եզրակացությունը, որ ահաբեկչական սպառնալիքը չէր սահմանափակվում քաղաքացիություն չունեցողներով, չէր վիճարկվել: Քանի որ ՆՀԲՀ-ն պատասխանատու փաստահավաք դատարանն էր, անհրաժեշտություն չկար քննելու նրա որոշումների հիմքերը, սակայն կար ապացույց, որ ՙՄիացյալ Թագավորությունից մոտավորապես հազար անձ հետախուզության տվյալներով անցած հինգ տարիների ընթացքում հաճախել էին վարժանքների Աֆղանստանի ճամբարներում՚, որ բրիտանական որոշ քաղաքցիներ Աֆղանստանից նախատեսում են վերադառնալ Միացյալ Թագավորություն, և որ դիմողներին վերաբերող սկզբնաղբյուրները ցույց են տալիս, որ բրիտանացիների կամ այս կամ այն ձևով Միացյալ Թագավորության հետ կապ ունեցողների բարձր աստիճանի ներգրավվածությունը ահաբեկչական ցանցերում: Լորդ Նինգհեմը շարունակեց.
ՙ33. ... Հստակ է, որ 2001թ Ակտի 21 և 23 բաժինները չեն կարգավորում այն սպառնալիքը, որը ներկայացնում են Միացյալ Թագավորության քաղաքացիները, քանի որ դրանք չեն նախատեսում հավաստագիր և կալանք Միացյալ Թագավորության քաղաքացիների համար: Կարևոր չէ, որ 2001թ Ակտի և 2000թ. Ակտի այլ բաժինները կիրառելի չեն Միացյալ Թագավորության քաղաքացիների համար, քանի որ նրան ենթակա չեն շեղման, բողոքների և հավասարապես կիրառելի են նաև օտարերկրյա քաղաքացիների համար: Մինչդեռ Միացյալ Թագավորության քաղքացիներից եկող վտանգը, եթե քանակապես ավելի փոքր է, ապա որակապես տարբեր չէ օտարերկրյա քաղաքացիներից սպառնացող վտանգից: Նաև հստակ է, որ 21 և 23 բաժինները թույլ են տալիս հավաստագիր ունեցող և կալանավորված անձին թողնել Միացյալ Թագավորությունը և գնալ իրեն ընդունել ցանկացող որևէ երկիր, ինչպես արել են գանգատարկուներից երկուսը, երբ համապատասխանաբար հեռացել են Մարոկկո և Ֆրանսիա ... Հեռանալու նման ազատությունը լիովին բացատրելի է ներգաղթի վերհասկողության առումով. բրիտանական իշխանությունները ցանկանում են արտաքսել օտարերկրյա քաղաքացուն, սակայն չեն կարող արտաքսել նրան ՙԱ՚ երկիր Քահալի գործի պատճառով, նրանց նպատակին է ծառայում նաև նրա կամավոր մեկնումը ՙԲ՚ երկիր: Սակայն կասկածի տակ գտնվող միջազգային ահաբեկչին մեր ափերից հեռանալ և իր հանցավոր պլանները շարունակելու նպատակով այլ երկիր, թերևս այնպիսի մոտիկ երկիր, ինչպիսին Ֆրանսիան է, մեկնել թույլ տալը՝ դժվար է վստահորեն համակշռել ժողովրդին և երկրի շահերին լուրջ վնաս պատճառելու նրա կարողության հետ ...
35. Բողոքարկողների փաստարկի հինգերորդ քայլը թույլ չի տալիս շատ ընդարձակվել: Սակայն տրամաբանական է թվում ենթանդրել, որ կասկածի տակ գտնվող միջազգային այն ահաբեկիչները, որոնք Միացյալ Թագավորության քաղաքացիներ են, պարզապես չեն անտեսվում իշխանությունների կողմից: Երբ [հինգերորդ դիմողը] գրավի դիմաց ՆՀԲՀ-ի կողմից ազատվեց բանտից..., այլ պայմանների շարքում, որպես պայման նա պետք է վերահսկիչ էլեկտրական նշան կրեր ամբողջ ժամանակ, մնար ամբողջ ժամանակ իր բնակարանում, զանգեր նշված անվտանգության ընկերությանը օրական հինգ անգամ՝ նշված ժամերին, թույլ տար ընկերությանը տեղադրելը վերահսկիչ սարքերի իր բնակարանում, իր բնակարան այցելուների թիվը սահմանափակեր ընտանիքի անդամներով, դատապաշտպանով, բժշկական մասնագետներով և հաստատված այլ անձանցով, կապ չհաստատեր որևէ այլ անձանց հետ, տանը չունենար որևէ համակարգիչ, բջջային հեռախոս կամ այլ էլեկտրական հաղորդակցության սարք, անջատեր իր տան գոյություն ունեցող հեռախոսակապը և տեղադրեր հատուկ հեռախոսակապ, որը նրան թույլ կտար կապ հաստատել անվտանգության ընկերության հետ: Բողոքարկողները ենթադրում էին, որ նմանատիպ՝ խիստ կիրարկվող պայմանները արդյունավետորեն կկրճատեին ահաբեկչական գործողությունները: Դժվար էր տեսնել, թե ինչու դա այդպես չէր կարող լինել:
36. Պնդելով անձնական ազատության հիմնարար իրավունքի կարևորությունը, որպես համարժեքության իրենց փաստարկի վեցերորդ քայլ, բողոքարկողները կարողացել էին նկարագրել անգլիական իրավունքի երկար տարիների ազատական ավանդույթները, որ գնում էր մինչև 1215թ Magna Carta՝ Ազատությունների մեծ խարտիայի 39-րդ գլուխը, մինչև habeas corpus՝ անձին կալանքից ազատելու իրավական միջոցների կիրառումը, որը հռչակվել էր 1628թ Իրավունքների մասին խնդրագրում և ամրապնդվել մի շարք հիմնարար որոշումերում, որոնք կայացվել են դարերի ընթացքում և մարմնավորում են մերօրյա օրենսդրության էությունը և ընթացակարգը: ... Եվրոպական Կոնվենցիայի հինգերորդ հոդվածով նույնպես ճանաչվում է անձի ազատության առաջնահերթ կարևորությունը: ...
43. Հրամանին և բաժին 23-ին համարժեքության՝ բողոքարկողների վիճարկումն իմ կարծիքով հիմնավոր է, հաշվի առնելով այն բոլոր հիմնավորումները, որոնք իրենք ներկայացրել են և այն հիմնավորումները, որոնք ներկայացվել են Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատարի և Նյութոնի կոմիտեի կողմից: Գլխավոր դատախազը չկարողացավ տալ որևէ համոզիչ պատասխան՚:
21. Ի լրումն՝ մեծամասնությունը որոշեց, որ 2001թ Ակտը խտրական էր և չէր համապատասխանում Կոնվենցիայի 14-րդ հոդվածի, որից չէր եղել որևէ շեղում: Դիմողները համեմատության մեջ էին դրվել Միացյալ Թագավորության՝ միջազգային ահաբեկիչներ լինելու մեջ կասկածվող քաղաքացիների հետ, որոնց նման նրանց վերագրվում էին Միացյալ Թագավորությունից չհեռացվելու և ազգային անվտանգությանը համար վտանգ հանդիսանալու բնութագրիչները: Քանի որ կալանքի համակարգի հիմնական նպատակը Միացյալ Թագավորության պաշտպանությունն էր ահաբեկչական հարձակումներից, այլ ոչ՝ ներգաղթի վերահսկողությունը, չկար որևէ օբյեկտիվ պատճառ վերաբերվելու դիմողներին այլ կերպ՝ ելնելով նրանց ազգությունից կան ներգաղթային կարգավիճակից:
22. Չնայած դիմողների բողոքարկումը ներառում էր բողոքներ Կոնվենցիայի 3-րդ և 16-րդ հոդվածների շրջանակներում՝ Լորդերի պալատն անհրաժեշտ չհամարեց հստակեցնել այս բողոքները, քանի որ այն համարել էր շեղումը անօրինական այլ հիմքերով:
23. Այն շնորհեց անվավեր ճանաչելու հրաման՝ շեղման հրամանի առումով և հայտարարություն՝ Մարդու իրավունքների ակտի 4-րդ բաժնի շրջանակում (տես ստորև կետ 94) առ այն, որ 2001թ 23-րդ բաժնը չէր համապատասխանում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետին և 14-րդ հոդվածին, քանի որ այն անհամարժեք էր և խտրական կալանքի թույլտվություն էր տալիս կասկածվող միջազգային ահաբեկիչներին:
Գ. Հավաստագիր ներկայացնելու ընթացակարգը. ՙընդհանուր՚ վճիռը և բողոքարկումները
24. Միաժամանակ, ՆՀԲՀ-ի՝ դիմողների անհատական բողոքների լսումները ընդդեմ հավաստագրի ներկայացման, սկսվեցին 2003թ մայիսին, շեղման վերաբերյալ վարույթում Վճռաբեկ դատարանի կողմից վճիռ կայացնելուց հետո, բայց նախքան Լորդերի պալատ վերոնշյալ վճռի ներկայացումը:
25. ՆՀԲՀ յուրաքանչյուր բողոքի նպատակից ելնելով՝ Պետքարտուղարը ներկայացնում էր ՙբաց տեղեկանք՚՝ ամփոփելով այն փաստերը, որոնք կապված էին յուրաքանչյուր դիմողի համար հավաստագիր ներկայացնելու որոշման հետ, ինչպես նաև հնարավորինս շատ աջակցող ապացույցներ, որոնք Պետքարտուղարը համարում հնարավոր բացահայտ ներկայացնել՝ առանց տեղիք տալու ազգային անվտանգությանը սպառնացող որևէ վտանգի: Ավելին` յուրաքանչյուր գործի համար Պետքարտուղարը ՆՀԲՀ-ին տրամադրեց նաև ՙփակ տեղեկանք՚ և ապացույցներ:
26. Հոկտեմբերի 29-ին ՆՀԲՀ-ն հրապարակեց ՙընդհանուր՚ վճիռ, որում ներկայացրեց ընդհանուր կիրառման մի քանի եզրակացություն հավաստագրի վերաբերյալ բոլոր բողոքների համար:
Ինչ վերաբերում է նախնական տվյալներին, այն եզրակացրեց, որ, ի թիվս այլոց, այն իրավասություն ունի լսելու ընդդեմ հավաստագիր ներկայացնելու բողոքները նույնիսկ, երբ հավաստագիր ստացող անձը լքել է Միացյալ Թագավորությունը և հավաստագիրը չեղյալ է հայտարարվել: Այն որոշեց, որ փորձարկումներն առ այն, թե արդյո՞ք գոյություն ունեին ողջամիտ հիմքեր կասկածելու համար, որ անձը եղել է ՙահաբեկիչ՚ հավատալու, որ նրա ներկայությունը Միացյալ Թագավորությունում վտանգ էր ազգային անվտանգությանը 2001թ Ակտի 21-րդ բաժնի իմաստով, չուներ նույնիսկ քաղաքացիական գործերի համար անհրաժեշտ ստանդարտ ապացույցի համար բավարար ապացույցներ: Այն նաև որոշեց, որ ՙողջամիտ հիմքերը կարող են հիմնվել այն նյութի վրա, որը ընդունելի չէր լինի նորմալ դատավարության ժամանակ, ինչպիսն էր չբացահայտված իրազեկիչի չհիմնավորված ապացույցները՚: Նշանակությունը, որը պետք է տրվի որևէ կոնկրետ առանձին ապացույցին, բոլոր ապացույցների, որպես մի ամբողջության լույսի ներքո քննարկման հարց էր: Տեղեկատվությունը, որը հնարավոր է վերցրած լիներ խոշտանգումների միջոցով չպետք է ավտոմատ կերպով բացառվեր, սակայն դատարանը պետք է հաշվի առներ ցանկացած ապացույց և միջոցը, որ օգտագործվել է այն ձեռքբերելու համար՝ համապատասխան դատողություն կազմելով դրա ծանրակշռության և հուսակիության վերաբերյալ:
ՆՀԲՀ-ն որոշեց, որ 2001թ Ակտում սահմանված՝ կալանքի մասին դրույթները շեղման պայմանների լույսի ներքո: Ազգի կյանքին սպառնացող վտանգը չէր սահմանափակվում Միացյալ թագավորությունում իրականացվող գործողություններով, որովհետև ազգի, պետության կյանքը ներառում էր նրա դիվանագիտական, մշակութային և զբոսաշրջության հետ կապված գործունեությունը արտասահմանում: Ավելին` Միացյալ Թագավորության դաշնակիցների վրա հարձակումը նույնպես կարող էր սպառնալիք ստեղծել Միացյալ Թագավորության համար՝ ելնելով համաշխարհային ահաբեկչության սպառնալիքի հետ բախվող երկրների փոխկապակցվածությունից: Շեղումը բացահայտում էր սպառնալիքը, որպես վերահաս վտանգ ալ’Քաեդայի և նրա համագործակցողների կողմից: Հետևաբար, 2001թ ակտի 21-րդ բաժնով սահմանված և’ ՙազգային անվտանգության՚, և’ ՙմիջազգային ահաբեկչության՚ մասերի առումով, անհրաժեշտ էր ցույց տալ կասկածի ողջամիտ հիմքեր, որ հավաստագիր ստացած անձը, մի խմբի անդամ էր, ով ուղղակի կամ անուղղակի կապված էր ալ’Քաեդայի հետ: Նույնիսկ, եթե խնդրո առարկա խմբի հիմնական նպատակը ազգային պայքարն էր, եթե այն որպես իր այդ օրակարգի մաս աջակցություն է ստանում ալ’Քաեդայից և անձը, այնուամենայնիվ, աջակցում է խմբին, ապա միջամտությունն այն հիմքով, որ նա սատարում և օգնում է ալ’Քաեդային, իրավաչափ էր:
ՆՀԲՀ-ն նաև մի շարք եզրակացություններ կատարեց մի շարք ընդհանուր կիրառման փաստերի վերաբերյալ, որոնք առնչվում էին ալ’Քաեդայի հետ պետքարտուղարի կողմից ենթադրվող որոշ կազմակերպությունների ունեցած կապին: Այս եզրակացությունները հիմնված էին և’ ՙբաց՚, և’ ՙփակ՚ նյութերի վրա: Այպիսով, այն որոշեց, որ օրինակ՝ GSPC-ը կամ Պահանջի և Պայքարի սալաֆիստական խմբավորումը, որը 1998թ ստեղծվել էր Ալժիրում, միջազգային ահաբեկչական կազմակերպություն էր, որը զինավարժանքների և ֆինանսավորման միջոցով կապված էր ալ’Քաեդային, սակայն ալժիրյան Զինված իսլամական խմբավորում կազմակերպությանը (GIA), որի հետ այն կապված էր ավելի վաղ՝ ոչ: Եգիպտական իսլամական ջիհադ (EIJ) կազմակերպությունը կա’մ ալ’Քաեդայի մասն է, կա’մ շատ սերտորեն կապված է դրա հետ: Չեչնայի արաբական մոջահեդները միջազգային արաբական խմբավորում է, Չեչնայի անկախության համար պայքարից այն կողմ ունեն ընդդեմ Արևմուտքին ուղղված օրակարգ և սերտ կապեր ալ’Քաեդայի հետ: ՆՀԲՀ-ն նաև նաև բացահայտեց, որպես շեղման վերաբերյալ պայմաններին համապատասխանող, հիմնականում ալժիրյան ծայրահեղականների՝ համախմբված ԱբուԴոհայի շուրջ, որը ալժիրցի էր և 1999թ-ից ապրել էր Միացյալ Թագավորությունում: Ենթադրվում էր, որ Աբու Դոհան զբաղեցրել էր ավագ պաշտոն Աֆղանստանի զորավարժանքային ճամբարներում և ունեցել էր շատ կապեր ալ’Քաեդայի հետ՝ ` ներառյալ Ֆրանկֆուրտի բջջի հետ կապերը, որը մեղադրվել էր 2000թ դեկտեմբերին Ստրասբուրգի Ծննդյան շուկայում ռումբ տեղադրելու մեջ: Աբու Դոհան ձերբակալվեց 2001թ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից արտահանձնման պահանջից հետո, սակայն նրա խումբը մնաց ակտիվ:
27. Դիմողները բողոքարկեցին ՆՀԲՀ-ի որոշումը առ այն, որ ապացույցը, որը հնարավոր էր ձեռքբերված լիներ խոշտանգումների միջոցով, ընդունելի էր: Բողոքարկման նպատակներից ելնելով կողմերը համաձայնվեցին, որ ՆՀԲՀ վարույթը, որն ուղղված էր վիճարկելու հավաստագիրը, համապատասխանում էր Կոնվենցիայի 5-րդ հոդվածի, 4-րդ կետին և որպես այդպիսին, պետք է բավարարի արդար դատավարության հիմնական պահանջները: Հետևաբար, անհրաժեշտություն չկար որոշելու, թե արդյո՞ք հոդված 6-ը կիրառելի էր, և հարցը մնաց բաց:
2004թ օգոստոսի 11-ին Վճռաբեկ դատարանը ձայների մեծամասնությամբ պաշտպանեց ՆՀԲՀ-ի որոշումը: ([2004] EWCA Civ 1123):
2005թ դեկտեմբերի 8-ին Լորդերի պալատը միաձայն որոշում կայացրեց, որ կասկածյալի կամ վկայի ապացույցը, որը ձեռք էր բերվել խոշտանգման միջոցով, վաղուց համարվել էր ինքնին անհուսալի, անարդար, վիրավորական մարդկության և պատշաճության սովորական չափանիշների համար, անհամապատասխան այն սկզբունքների, որոնց հիման վրա դատարանները պետք է իրականացնեին արդարադատություն: Այն շարունակեց, որ նման ապացույցը հնարավոր չէր օրինականորեն ընդունել Միացյալ Թագավորությունում դատավարության կողմի դեմ, անկախ այն բանից, թե որտեղ, երբ և ում իրավասության ներքո է իրականացվել խոշտանգումը: Քանի որ հավաստագիրը վիճարկող անձը հնարավորություն ունի ծանոթանալ իր դեմ ներկայացված միայն սահմանափակ քանակությամբ նյութերին, ապա նրանից չէր կարելի ակնկալել անել ավելին, քան բարձրացնել հնարավոր հիմնավորում առ այն, որ հնարավոր էր ձեռք բերված լինեին այդ ճանապարհով, և այդ դեպքում ՆՀԲՀ-ն նախաձեռներ համապատասխան հարցումների իրականացումը: Հետևաբար, Լորդերի պալատը հաստատեց դիմողների բողոքը և փոխանցեց յուրաքանչյուրը գործը ՆՀԲՀ՝ վերաքննարկման ([2005] UKHL 71):
28. ՆՀԲՀ եզրակացությունը յուրաքանչյուր դիմողի գործի վերաբերյալ ներկայացված են ստորև՝ 29-69 կետերում: Տասնվեց անձանցից՝ ներառյալ տասնմեկ դիմողները, կալանավորված էին 2001թ Ակտի 4-րդ մասով, նրանցից մեկի հավաստագիրը չեղյալ էր հայտարարվել ՆՀԲՀ-ի կողմից:
Դ. Հավաստագրման վարույթները. անհատական որոշումները
1. Առաջին դիմող
29. Առաջին դիմողը ծնվել էր Հորդանանում, պաղեստինյան փախստականների ճամբարում, չուներ որևէ քաղաքացիություն, և 1997թ նրան շնորհվել էր Միացյալ Թագավորությունում անորոշ ժամկետով մնալու թույլտվություն: 2001թ դեկտեմբերի 17-ին առաջին դիմող Պետքարտուղարի կողմից 2001թ Ակտի 21-րդ բաժնի շրջանակներում հավաստագրվեց որպես կասկածի տակ գտնվող միջազգային ահաբեկիչ: 2001թ դեկտեմբերի 18-ին նույն հիմքերով ընդունվեց արտաքսման հրամանը:
30. Առաջին դիմողը կալանավորվեց 2001թ դեկտեմբեր 19-ին: Այնուհետև նա բողոք ներկայացրեց ՆՀԲՀ՝ ընդդեմ հավաստագրման և արտաքսման հրաման ընդունելու որոշման: 2002թ հուլիսի 24-ին նա տեղափոխվեց խիստ անվտանգության հսկողության տակ գտնվող Բրոդմուրի հոգեբուժարան:
31. Առաջին դիմողին և նրա ներկայացուցիչներին տրամադրվել էին Պետքարտուղարի ՙբաց՚ նյութերը՝ ներառյալ ոստիկանության զեկույցները, որոնք ցույց էին տալիս, որ նրա անունով չորս բանկային հաշիվներով մեծ չափի գումար էր շարժվել: Ի լրումն՝ ՆՀԲՀ-ին և դիմողի անունից հանդես եկող հատուկ դատապաշտպանին տրամադրվեցին ՙփակ՚ ապացույցները: Առաջին դիմողը՝ թարգմանչի օգնությամբ, ՆՀԲՀ-ին տվել էր բանավոր ապացույց և կանչել էր մեկ վկայի ցուցմունք տալու իր դրական կերպարի վերաբերյալ: Նա նաև ներկայացրել չորս բժշկական տեղեկանքներ իր հոգեկան վիճակի վերաբերյալ: ՆՀԲՀ իր՝ 2003թ հոկտեմբերի 29-ի վճռում ազդարարեց.
ՙՄենք խորությամբ տեղյակ ենք, որ դիմողի դեմ ներկայացված, որպես հիմք հանդիսացած բաց նյութը շատ ընդհանուր է և գործը հիմնականում կախված է այն պնդումներից, որոնք հիմնականում հիմնավորված չեն: Հիմնական ենթադրությունն այն է, որ նա ներգրավված է եղել դրամական միջոցների հայթայթմամբ և դրանց բաշխմամբ այն ահաբեկչական խմբավորումներին, որոնք կապված էին ալ’Քադեայի հետ: Ասվում էր նաև, որ նա ձեռք է բերել կեղծ փաստաթղթեր և օգնել դյուրացնելու ջիհադի կամավորները տեղաշարժը Աֆղանստանի վարժանքի ճամբարներ: Ասվում էր, որ նա սերտորեն առնչվում էր Ուսամա Բին Լանդենի ավագ ծայրահեղականներին և գործակիցներին Միացյալ Թագավորությունում և արտասահմանում: Նրա գործն է և միշտ էլ եղել է, առնչվել է միայն բարեկեցության ծրագրերին, մասնավորապես, Աֆղանստանում այնտեղ բնակվող արաբախոսների երեխաների մի դպրոցի հետ կապված և այնպիսի ծրագրերում, ինչպիսիք են ջրհորների շինարարություն Չեխիայիև սննդի մատակարարումը համայնքներին:Նա նաև գումարներ է հայթայթել Չեչնիայի փախստականների համար: Յուրաքանչյուր շփում այսպես կոչված ծայրահեղականների հետ եղել են այս համատեքստում և նա ոչ մի պատճառ չուներ հավատալու, որ նրանք ահաբեկիչներ էին կամ հետաքրքրված էին ահաբեկչությամբ:
Մենք ընդունում ենք այն իրական դժվարությունները, որն ունեցել է գանգատարկուն իր բողոքը ներկայացնելիս: Մենք համապատասխանորեն հաշվի ենք առել այդ դժվարությունները և նրա հոգեկան վիճակը: Մենք նշում ենք [նրա պաշտպանի] մտահոգությունները առ այն, որ Անվտանգության ծառայության կողմից եղել է իրավիճակի խիստ պարզեցված ներկայացում, որը, ըստ նրա փաստարկների, շատ բարդ էր և այն միտում՝ ենթադրելու, որ ցանկացած նվիրված մուսուլման, ով հավատում էր, որ Աֆղանստանում թալիբների կենսակերպը այն ճշմարիտ կենսակերպն էր, որի պետք էր հետևել, պետք է լիներ կասկածյալ: Մենք նշում ենք նույնպես, որ նախկինում Պատասխանողը պնդել էր, որ գանգատարկուի՝ գումարների հայթայթման բոլոր գործողությունները եղել էին ահաբեկչությանը աջակցելու նպատակով և որ դա Գանգատարկուի կողմից ներկայացված միակ ապացույցն էր, որ՝ ցույց տալու, որ եղել էին օրինական բարեգործական նպատակներ, որ նա ընդունել էր, որ գումարի առնվազն մի մասը հավաքագրվել էր այդ նպատակով: Նշված անձանց հետ կապ ունենալու վրա հիմնվելու առումով՝ մենք հիշում ենք, որ դրանցից մի մասը, ովքեր ենթադրաբար ներգրավված են ահաբեկչության մեջ, ունեն ընթացիկ բողոքներ ... մյուսների դեմ այդ ենթադրությունները չեն ստուգվել, ինչպես նաև չեն բացատրվել ենթադրյալ կապերը:
...
[Առաջին դիմողի պաշտպանն] ընդունեց, քանի որ ստիպված էր, Գանգատարկուի՝ 1990թ տեղաշարժերի մասին ապացույցի անհուսալիությունը, սակայն խնդրեց մեզ չօգտագործել այդ նրա դեմ նրա հոգեկան վիճակի պատճառով: Մենք չենք ընդունում, որ մենք կարող ենք անել այդ: Ստերը միտումնավոր փորձ էին հերքելու այն ենթադրությունը, որ նա եղել էր մոջահեդ Աֆղանստանում՝ ասելով, որ ինքը երեք տարի անցկացրել էր հորդանանյան բանտում: Ոստիկանության կողմից չափազանցնել էր բանկային հաշվի միջոցով ներգրավված գումարի չափը: Սա մենք ընդունում ենք, սակայն դեռևս զգալի մեծ գումար է շարժվում բանկային հաշվի միջոցով: [Դիմողի պաշտպանը] բերում էր փաստարկ, թե մեղադրանքն այն էր, որ նա ապահովել էր կեղծ փաստաթղթեր մյուսների, այլ ոչ իր համար: Այսպիսով, նրա իրաքյան կեղծ անձնագիրը էական չէր: [Դիմողի պաշտպանը] վիճարկեց տեղեկատվության հուսալիությունը ընդդեմ գանգատարկուի, քանի որ միայն ուշացումով էր ընդունվել, որ նա ներգրավված էր եղել իրական բարեգործական աշխատանքում և որ իր հաշվեհամարով անցնող և հայթայթած գումարի մի մասը այդ նպատակին էր ծառայում: Մենք ընդունում ենք, որ այն վտանգը, որ կասկածի տակ գտնվող բոլոր գործողությունները կարող են ինքնին համարվել կասկածելի և որ հնարավոր է չլինի բոլոր նյութի արդար քննարկում՝ տեսնելու, թե արդյո՞ք այն իրոք ամրապնդում է կասկածը: Մենք դիտարկել ենք ամբողջ նյութը, մասնավորապես փակ նյութը՝ ունենալով այդ վտանգը մեր մտքում:
Ինչպես մենք ասել ենք, բաց ապացույցը առանձին վերցրած չի կարող ապահովել հիմնավորումներ, թե ինչու ենք մենք մերժում այս բողոքը և մենք ըմբռնում ենք [առաջին դիմող պաշտպանի] մտահոգությունները, որ նա ունեցել էր բարդագույն առաջադրանք: Մենք տպավորված չէինք գանգատարկուով՝ որպես վկա, նույնիսկ հաշվի առնելով նրա հոգեկան վիճակը և այն դժվարությունները, որոնց ներքո նա աշխատում էր: Նրա պատասխանները հաճախ խուսափողական էին, ոչ հստակ, և համընդունելի էր, որ նա սուտ տեղեկություններ էր տալիս 1990-ականների իր տեղաշարժերի վերաբերյալ: Մենք դժվար համարեցինք հետևելու կամ ընդունելու նրա բացատրությունները իր բանկային հաշիվներում գրանցված որոշ գործարքների վերաբերյալ: Մենք պետք է ասենք, որ մենք չենք համարում, որ Պատասխանողի գործը նշանակալիորեն խորն է, ինչպես ասվում էր, գանգատարկում Ալժիրում կամ Չեչնիայում ներգրավված լինելու առումով: Գործն էականորեն կախված է գանգատարկի Աֆղանստանի և Ալ Գարդիայի հետ կապեր ունեցող ահաբեկիչների հետ կապված գործունեության վերաբերյալ ապացույցից:
Հստակ է, որ գանգատարկում շատ հաջողակ էր գումարների հայթայթման հարցում և որ ավելի կարևոր էր, նա կարողացել էր այդ գումարները հասցնել Աֆղանստան: Անկախ նրա խնդիրներից նրան վստահում էին և նա ի վիճակի էր իրականացնել արդյունավետ ծառայություն: Նրա բացատրություններն առ այն, թե, ովքեր էին այն հայտնի ահաբեկիչները, որոնց երեխաները սովորում էին դպրոցում և իր բանկային հաշվում երևացող տարբեր, առավել կարևոր վճարումների մասին, անբավարար էին: Նրա պատասխանները անհստակ էին իրեն ներկայացվող մեղադրանքի հետ կապված, որտեղ մենք կակնկալեինք որոշ մանրամասներ:
...
Մենք քննարկել ենք բոլոր ապացույցները քննադատորեն: Փակ նյութը հաստատում է մեր տեսակետն առ այն, որ հավաստագրումը եղել է ճիշտ: Առկա է և’ հիմնավոր համոզմունք, որ գանգատարկում ներկայությունը Միացյալ Թագավորությունում վտանգ էր ներկայացնում ազգային անվտանգությանը, և’ առկա է հիմնավոր կասկած նա ահաբեկիչ է: Հետևաբար, բողոքը մերժվեց: 2001թ Ակտի 21-րդ բաժնի իմաստով: Հետևաբար, բողոքը մերժվեց ՚:
32. 2001թ Ակտի պայմանների համաձայն՝ առաջին դիմողի գործը քննարկվեց ՆՀԲՀ-ի կողմից վեց ամիս անց: 2004թ հուլիսի 2-ի իր վճռում ՆՀԲՀ-ը որոշեց, որ.
ՙԼրամշակված ընդհանուր բաց նյութը ... դեռևս ցույց է տալիս, որ Միացյալ Թագավորության համար առկա է ուղղակի ահաբեկչական սպառնալիք հիմնականում հյուսիս-աֆրիկյան ծայրահեղականների խմբի կամ խմբերի կողմից, որոնք տարբեր ձևերով կապված են ալ’Քաեդայի հետ:
Չնայած, ոմանք, ում հետ նա կապ էր պահպանում, կալանավորվել են, տարբեր խմբերում հայտնի ծայրահեղականների շրջանակն այնպիսին էր, որ նրա համար դժվարություն չէր հանդիսնա և նա պահպանում էր իր ցանկությունն ու կարողությունը ավելացնելու իր նյութատեխնիկական օժանդակության մեծ փորձը նրանց համար՝ Միացյալ Թագավորությունում ծայրահեղական իսլամական ծրագրի նպատակով: Հավաստագիրը պատշաճորեն պահպանվում է՚:
33. ՆՀԲՀ-ն կրկին քննարկեց գործը 2004թ դեկտեմբերի 15-ին և նորից գտավ, որ հավաստագիրը պետք է մնա ուժի մեջ:
2. Երկրորդ դիմող
34. Երկրորդ դիմողը Մարոկկոյի քաղաքացի է, նշվել է 1963թ փետրվարի 28-ին: Նա մուտք է գործել Միացյալ Թագավորություն 1985թ որպես այցելու և թույլտվություն է ստացել մնալ այնտեղ որպես ուսանող: 1988թ հունիս 21-ին նա ստացել է անորոշ ժամկետով մնալու թույլտվություն Բրիտանիայի քաղաքացու հետ իր ամուսնության հիման վրա: Հետագայում ամուսնալուծվել է: 1990թ և կրկին 1997թ դիմել է նատուրալիզացիայի համար, սակայն այդ դիմումների վերաբերյալ որևէ որոշում չի ընդունվել: 2000թ նա կրկին ամուսնացել է Բրիտանիայի մեկ այլ քաղաքացու հետ: Նրանք ունեն մե երեխա:
35. 2001թ դեկտեմբերի 17-ին երկրորդ դիմողը Պետքարտուղարի կողմից հավաստագիր ստացավ որպես 2001թ Ակտի շրջանակում կասկածի տակ գտնվող միջազգային ահաբեկիչ: Արտաքսման հրամանը տրվեց նույն օրը: Երկրորդ դիմողը կալանավորվեց 2001թ դեկտեմբերի 19-ին: Նա բողոքարկեց հավաստագրումը և արտաքսման հրամանը, սակայն, այնուամենայնիվ, հեռացավ Միացյալ Թագավորությունից 2001թ դեկտեմբերի 22՝ ընտրելով Մարոկկոն: Նա իր բողոքները ներկայացնում էր Մարոկկոյից:
36. Երկրորդ դիմողի դեմ ՙբաց՚ գործը ամփոփվեց ՆՀԲՀ-ի՝ 2003թ հոկտեմբերի 29-ի վճռում.
ՙ(1) Նա կապեր ուներ և’ GIA-ի, և’ GSPC-ի [ալժիրյան ահաբեկչական խմբավորումներ. տես վերոնշյալ կետ 26-ը] հետ և սերտորեն գործակցում է ալ’Քաեդայի և/կամ Բեն Լադենի հետ կապեր ունեցող իսլամական ծայրահեղականների հետ:
(2) Նա առնչվել է միջազգային ահաբեկչական գործողությունների նախապատրաստմանը և/կամ հրահրմանը՝ գնելով նորագույն սարքավորումներ (ներառյալ հաղորդակցության սարքավորումներ) GSPC-ի և/կամ Չեչնիայում Իբն Խաթաբի գլխավորությամբ գործող իսլամական ծայրահեղականների համար՝ նրանց համար ձեռք բերելով նաև հագուստ:
(3) նա մեկ կամ ավելի շատ աջակցել է GIA-ին, GSPC-ին և Իբն Խաթաբի խմբավորմանը՝ ներգրավվելով ծայրահեղականների ֆինանսավորումը դյուրացնելու խարդախության մեջ, պահելով ջիհադը խթանող բնույթի տեսանյութերը և զբաղվելով դրանց քարոզչությամբ:
Պետքարտուղարի բաց գործը տարածվում էր այդ մեղադրանքների հիմման վրա և այնուհետև ցույց է տալիս առնվազն ևս մեկ ենթադրյալ անվան և օգտագործում և գործակցության օրինակ այնպիսի անձանց հետ, ովքեր հայտնի էին կամ գնահատվում էին որպես ահաբեկչության մեջ ներգրավված անձինք [բացահայտվել էին նման հինգ անձինք]: Դրանք բոլորը [Պետքարտուղարի իրավախորհրդատուի] կողմից նկարագրվեցին որպես ՙալժիրյան հայտնի իսլամիստական ծայրահեղականներ՚:
Վկա Բ-ն [որը հանդես էր գալիս Պետքարտուղարի կողմից] հաստատեց, որ մեղադրանքն ընդդեմ [երկրորդ դիմողի] այն է, որ նա ավելի շատ ցանցի անդամ էր, քան որևէ կոնկրետ կազմակերպության, ինչպիսիք են GSPC կամ GIA՚:
Բացատրելով երկրորդ դիմող դեմ իր որոշումը՝ ՆՀԲՀ-ը շարունակեց.
ՙՄյուս գանգատարկուների նման [երկրորդ դիմողը] այս վարույթներում չէր մեղադրվում մի շարք անհատական հանցագործությունների մեջ: Խնդիրն այն է, թե արդյո՞ք, վերցնելով ապացույցը, որպես ամբողջություն, հիմնավորված է կասկածել նրան միջազգային ահաբեկիչ (ինչպես սահմանված է) լինելու մեջ: Նայում ենք մեր տրամադրության տակ գտնվող նյութին, մենք դրան վերաբերվում ենք որպես ամբողջական նյութ: Հնարավոր է, որ նյութը, որը վերաբերում է միայն խարդախությանը, կամ միայն հագուստին, կամ միայն տեսանյութերին, կամ միավորումներին ինքնի ցույց չտար անձի որևէ ձևով ներգրավվածությունը ահաբեկչության մեջ կամ դրան աջակցելը: Սակայն մենք պետք է գնահատենք իրավիճակ մեկ անձի մեջ տարբեր գործոնների համադրմամբ: Այդ գործոններն են՝ առաջինը նրա ներգրավվածությունն է խարդախության գործողություններին, որի մասին նա պետք է, որ տեղյակ լիներ, սակայն որի վերաբերյալ նա փորձում է տրամադրել բացատրություն, բացահայտորեն արդարացնելով իրեն այն հիմքով, որ նա տեղյակ չէ, թե ինչ կոնկրետ գործողություն կամ գործողություններ ի նկատի ունի Պետքարտուղարը: Երկրորդ՝ նա ներգրավված է եղել Չեչնիայի պայքարի վերաբերյալ գիտակցության բարձրացման մեջ (և այսպիսով, գումարների հայթայթման մեջ) և դա արել է կոնկրետ իսլամական (այլ ոչ պարզապես մարդասիրական) համատեքստում՝ օգտագործելով և բաժանելով ֆիլմեր, որոնք ըստ մեր տրամադրության տակ գտնվող ապացույցի, հավանական է հայտնաբերել ծայրահեղական համայնքներում: Ընդհանուր ապացույցի համաձայն, մենք գործ ունենք Չեչնիայի արաբ մոջահեդների և դրան տրամադրվող աջակցության հետ, ինչը, մենք ընդունել ենք, տրամադրվում է դրա ավելի լայն ջիհադիստական ծրագրի լավ իմացությամբ: ... [Նա] այդ արել է՝ որպես Աբու Դոհայի սերտ գործակից: Ելնելով այն տեղեկատվությունից, որ մենք ունենք Աբու Դոհայի վերաբերյալ, որը, ինչպես մենք ասել ենք, կասկածի որևէ պատճառ չունենք, որ [երկրորդ դիմողի] այն պնդումը, որ Աբու Դոհան որևէ ապօրինի բան չէր անում (բացի նրանից, որ նա թաքցնում էր իր գործողությունները ռուսներից), մենք համարում ենք ամբողջապես անհնարին: ... [Նա] ունեցել էր հարաբերություններ ահաբեկչության մեջ ներգրավված մի շարք այլ անհատների հետ: Դրանց անունները մեծ մասամբ նշված է բաց գործում, սակայն նշված չեն նրա կողմից ներկայացված տեղեկատվության մեջ: ...
Սրանք այն հինգ գծերն են, որոնք բնորոշ էին [երկրորդ դիմողին]: Կասկած չկա, որ Պետքարտուղարը կարող էր հանգել իր որոշմանը՝ մեկ անձի մեջ ցուցադրելով տարբեր համադրումներ: Հինգ բնութագրիչների առումով էլ մենք գործը համարում ենք համոզիչ: Մենք ամբողջովին բավարարված ենք, որ Պետքարտուղարի կասկածները հիմնավոր են, որ [երկրորդ դիմողը] սատարել կամ օգնել է GIA-ին, GSPC-ին, և Աբու Դոհայի շուրջ հիմնված ազատ խմբին և իր այն համոզմունքի մեջ, որ ցանկացած ժամանակ [երկրորդ դիմողի] ներկայությունը Միացյալ Թագավորությունում վտանգ է ներկայացնում ազգային անվտանգությանը՚:
3. Երրորդ դիմողը
37. Երրորդ դիմողը Թունիսի քաղաքացի է, ծնվել է 1963թ և մոտ 1994 թվականից Միացյալ Թագավորության բնակիչ էր: Պետքարտուղարի կողմից նրա վերաբերյալ հավաստագիր ներկայացվեց 2001թ դեկտեմբերի 18-ին և կալանավորվեց հաջորդ օրը:
38. 2003թ հոկտեմբերի 29-ի իր վճռում, մերժելով երրորդ դիմողի բողոքն ընդդեմ հավաստագրման, ՆՀԲՀ-ն նշեց.
ՙԳանգատարկուի դեմ գործը, ինչպես այն ամփոփված է բաց նյութում, այն մասին է, որ նա Թունիսի մարտնչող խումբ (TFG) անվամբ հայտնի ծայրահեղական իսլամական խմբավորման առանցքային անդամներից է: Ասվում է, որ այդ խումբը կազմվել է, 2000թ և նրա սկզբնավորումը գալիս է Թունիսի իսլամական ճակատից (ֆրանսիական հապավումով հայտնի է որպես FIT): Ասվում է, որ նրա վերջնանպատակը Թունիսում իսլամական պետության ստեղծումն է: Նաև պնդում էին, որ գանգատարկուն կանոնավոր կապի մեջ է եղել մի շարք հայտնի ծայրահեղականների հետ՝ ներառյալ մի քանիսի, ովքեր ներգրավվել են ահաբեկչական գործողությունների կան դրանց ծրագրավորման մեջ: Ասվում է, որ և’ TFG, և’ FIT –ը կապեր ունեն ալ’Քաեդայի հետ:
Գանգատարկուի դեմ ներկայացրած բաց նյութը ամենևին հիմնարար չէ: Նրա դեմ ներկայացվող ապացույցը հիմնականում պետք է գտնել փակ նյութում: Սա նշանակել է, որ նա եղել է իրական ոչ նպաստավոր վիճակում գործի առումով, որովհետև նա տեղյակ չէ այն անձանց մասին, որոնց հետ ենթադրաբար կապ է ունեցել:
...
Իր հայտարարության մեջ գանգատարկուն ասում է, որ նա երբեք չի լսել TFG-ի մասին և, անշուշտ, նրա անդամը չէ: ... Մենք կասկածներ չունենք, որ TFG-ն գոյություն ունի ... [և] որ այն կապեր ունի Ալ’Քաեդայի հետ: Մեր նման եզրակացության հիմնավորումները պետք է բերվեն փակ դատավճռում:
1998թ մայիսին գանգատարկուն և 10 այլ անձինք ձերբակալվեցին Հատուկ մասնաճյուղի և Անվտանգության ծառայության համատեղ օպերացիայի ժամանակ՝ Ահաբեկչության կանխարգելման ակտի շրջանակում տրված թույլտվության համաձայն: Գանգատարկում ազատ արձակվեց առանց մեղադրանքի և սահմանված կարգով ստացավ 18,500 ֆունտ սթերլինգ փոխհատուցում սխալ ձերբակալման համար: Ձերբակալումները կապված էին Ֆրանսիայում տեղի ունեցող Աշխարհի գավաթի խաղարկություն թիրախավորելու ծրագրում ընդգրկված լինելու հետ: Մենք, իհարկե, կշիռ ենք տալիս ենթադրվող դավադրության մեջ գանգատարկուի ներգրավված լինելուն աջակցող ընդունելի որևէ ապացույցի բացակայությանը, սակայն դա այս բողոքի պատասխանը չէ և չի կարող լինել: Մենք պետք է դիտարկեն ամբողջ նյութը՝ տեսնելու, թե արդյո՞ք կան հավատալու կամ կասկածելու ողջամիտ այնպիսի հիմքեր, ինչպիսիք սահմանված են 2001 Ակտի 21-րդ բաժնի (ա) կամ (բ) կետերում:
...
Մենք բավարարված ենք առ այն, որ գանգատարկուն TFG-ի անդամ է, որն ինքնին միջազգային ահաբեկչական կազմակերպություն է 2001 Ակտի շրջանակներում և որ նա կապեր ունի միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ: Մենք գնահատում ենք, որ մեր բավարար լինելու այսպիսի բաց հիմնավորումները թեթև են: Դրա պատճառն այն է, որ այն նյութը, որի հիման վրա մենք հանգեցինք այսպիսի եզրակացության հիմնականում փակ է: Մենք քննարկել ենք այն աչալրջորեն և այնպիսի համատեքստում, որ գիտեինք, որ գանգատարկուն մերժում է ահաբեկչության մեջ իր որևէ ներգրավվածությունը, ահաբեկիչներին սատարումը կամ օգնության ցուցաբերումը: Հետևաբար` մենք զգույշ ենք եղել հենվելու միայն այն նյութի վրա, որը չի կարող մեր վճռում ունենալ անմեղ բացատրություն՚:
39. ՆՀԲՀ-ն հանգեց նմանատիպ եզրակացության գործի՝ իր պարբերական քննարկումներում 2004թ հուլիսի 27-ին և դեկտեմբերի 15-ին:
4. Չորրորդ դիմողը
40. Չորրորդ դիմողը ծնվել էր Ալժիրում 1971թ և առաջին անգամ մուտք էր գործել Միացյալ Թագավորություն 1994թ: 1997թ մայիսին նա ձերբակալվեց և մեղադրվեց մի շարք հանցագործությունների մեջ՝ ներառյալ լրտեսության, նյութ արտահանելով Ալժիր, որը ենթադրաբար պետք է օգտագործվեր ահաբեկչության նպատակով: Ենթադրվում էր, որ նա GIA-ի անդամ էր: Դիմողի դեմ գործը դադարեցվեց 2000թ մարտին այն բանից հետո, երբ առանցքային վկան՝ Ազգային անվտանգության գործակալը, ով պետք է ապացույց ներկայացներ Ալժիրի կառավարության կողմից ենթադրաբար իրականացված դաժանությունների դեմ քաղաքացիական բնակչության ինքնապաշտպանության անհրաժեշտության վերաբերյալ, որոշեց, որ ցուցմունք տալը իր համար չափազանց վտանգավոր էր:
41. 1998թ չորրորդ դիմողն ամուսնացավ Ֆրանսիայի քաղաքացու հետ: 2001թ մայիսին նա դարձավ Ֆրանսիայի քաղաքացի՝ չնայած նա Միացյալ Թագավորության իշխանություններին չէր տեղեկացրել այդ մասին: Պետքարտուղար նրա վերաբերյալ հավաստագիր ներկայացրեց 2001թ ակտի 21-րդ բաժնի համաձայն՝ 2001թ դեկտեմբերի 17-ին և նա կալանավորվեց 2001թ դեկտեմբերի 19-ին: 2002թ մարտի 13-ին նա մեկնեց Ֆրանսիա, որտեղ ժամանման պահին հարցազրույցի ենթարկվեց անվտանգության ծառայության պաշտոնյաների կողմից և այնուհետև ազատ արձակվեց: Քանի որ նա հեռացել էր Միացյալ Թագավորությունից, նրա վերաբերյալ ներկայացված հավաստագիրը չեղյալ հայտարարվեց, հետին ամսաթվով՝ 2002թ մարտի 22:
42. 2003թ հոկտեմբերի 29-ի իր վճռում ՆՀԲՀ-ն որոշեց, որ չեղյալ հայտարարման հետին թիվը նշանակում էր, չորրորդ դիմողը չէր կարող համարվել հավաստագրված բողոք ներկայացնելու պահի դրությամբ և, հետևաբար բողոք ներկայացնելու իրավունք չէր ունեցել: Այնուամենայնիվ այն որոշեց քննարկել բողոքը այն հիմքով, որ այս եզրակացությունը հնարավոր էր սխալ լիներ: Քանի որ Պետքարտուղարը հավաստագիր ներկայացնելուց տրամաբանորեն չէր կարող իմանալ, որ դիմողը Ֆրանսիայի քաղաքացի էր և կարող էր անվտանգ հեռացվել Ֆրանսիա, այդ հիմքով չի կարելի ասել, որ հավաստագիրը չպետք է հրապարակվեր: ՆՀԲՀ-ն, հետևաբար, շարունակեց դիմող դեմ ներկայացված ապացույցների գնահատումը.
ՙՈրոշում կայացնելու համար մենք պետք է քննարկենք, ոչ միայն բաց, այլ նաև փակ նյութերը: Գանգատարկուն գտնվում էր կասկածի տակ և ենթակա էր հսկողության համապատասխան ժամանակահատվածում:
Մենք գիտակցում ենք, որ պետք է լինել շատ զգույշ այդ կապից մեղավորություն չենթադրելու համար: Պետք է լինի ավելի քան ընկերություն կամ գործընկերություն ըստ համոզման միջազգային ահաբեկչության մեջ ներգրավված անձանց հետ, որպեսզի արդարացվի հիմնավոր կասկածն առ այն, որ գանգատարկուն՝ ինքը նույնպես ներգրավված է այդ գործունեության մեջ կամ առնվազն իմացաբար սատարում կամ աջակցում է դրան: Մենք հաշվի ենք առնում նրա [միջնորդների] մտահոգությունները, որ այն ինչ կատարվել է այստեղ, մի փորձ է՝ վերսկսելու դատական հետապնդումը՝ չավելացնելով որևէ բան նրա գործունեությունից այն ժամանակվանից ի վեր: Կալանքը պետք է համարվի որպես վերջին միջոց և ուստի չի կարող հիմնավորվել միայն կապ ունենալու հիմքով և ամեն դեպքում գործակիցների մեղքը երբեք չէր հաստատվել: ...
Այնուամենայնիվ, շարունակական կապերը այն անձանց հետ, որոնք կասկածվում են միջազգային ահաբեկչության և ալ’Քաեդայի հետ կապերի մեջ՝ այն ողջամիտ կասկածի լույսի ներքո, որ գանգատարկուն՝ ինքը, ակտիվորեն ներգրավված է եղել ահաբեկչական գործողություններում GIA-ի համար, մի խնդիր է, որը պետք է պատշաճորեն հաշվի առնել: GSPC-ին, որն անջատվել էր GIA-ից, կապված էր ալ’Քաեդայի հետ և գանգատարկուն շարունակել է կապերը ավելի շատ GSPC-ի, քան GIA-ի համակիրների հետ էր: Մենք փաստորեն բավարարված ենք, որ ոչ գանգատարկուն ոչ միայն ակտիվորեն ներգրավված էր նախ՝ GIA-ում, իսկ այնուհետև՝ GSPC-ում, այլ նաև նրանով, որ նա տրամադրել էր կեղծ փաստաթղթեր դրանց անդամների և Չեչնիայի մոջահեդների համար, ինչը ենթադրվում էր բաց հայտարարության մեջ: Սակայն մենք ընդունում ենք, որ 2000թ և 2001թ նրա գործունեությունը հիմք է տալիս արտահայտել, որ նա ունեցել է ցածր ոչ կարևոր դերակատարություն և մենք անում ենք այդ դիտարկումը՝ հաշվի առնելով բաց և փակ նյութերը: Այնուամենայնի փոքր դերակատարությունը չի նշանակում, որ նպատակահարմար չէ նրան համարել միջազգային ահաբեկիչ՝ բաժին 21-ի համաձայն: Գնահատում պետք է կատարվի, թե ինչ նա կարող է անել՝ այն լույսի ներքո, թե ինչ է արել մինչև այժմ, ինչպես նաև այն փաստի, որ նա անցյալում ցուցաբերել է օգնելու և սատարելու պատրաստակամություն և կարողություն և շարունակում է պահպանել կապերը և որոշ օգնության (օրինակ՝ օգտագործման համար իր մեքենայի տրամադրումը) շատ կիրառելի է:
Այս առումով մենք ամենևին չենք համարել, որ գանգատարկուի գործը պարզ գործ է: Մենք մեծ կարևորություն ենք տվել գանգատարկուի [միջնորդների] փաստարկներին, որոնք այնքան համոզիչ կերպով ներկայացվել էին մեզ, սակայն վերջում հանգեցին այն տեսակետին, որ նայելով ապացույցին որպես ամբողջություն, հավաստագիր հրապարակելու որոշումը սխալ չէր: Հետևաբար` մենք մերժում ենք բողոքը փաստերի վերաբերյալ՚:
5. Հինգերորդ դիմողը
43. Հինգերորդ դիմողը ծնվել է 1969թ Ալժիրում: ՆՀԲՀ-ին իր հայտարարության մեջ նա պնդում էր, որ փոքր տարիքում հիվանդացել է պոլիոմիելիտ, որի հետևանքով նրա ձախ ոտքը մշտապես թուլացել և պարալիզացվել է: Նա 1991թ ձերբակալվեց և խոշտանգվեց Ալժիրի կառավարության կողմից, որի արդյունքում նա Ալժիրից տեղափոխվեց Սաուդյան Արաբիա: 1992թ տեղափոխվեց Պակիստան, իսկ այնուհետև ճամփորդել էր Աֆղանստան տարբեր առիթներով: 1995թ օգոստոսին նա մուտք էր գործել Միացյալ Թագավորություն և պահանջել ապաստան՝ պնդելով, որ իր ոտքը վիրավորվել էր 1994թ Աֆղանստանում, ռմբակոծության ժամանակ: Ապաստանի նրա պահանջը մերժվեց, իսկ այդ մերժման հետ կապված նրա բողոքարկումը մերժվեց 1999թ դեկտեմբերին: Դիմողը ամուսնացել է Ֆրանսիայի քաղաքացու հետ ունեցել մեկ երեխա:
44. Նա հավաստագրվեց Պետքարտուղարի կողմից 2001թ դեկտեմբերի 17-ին 2001թ Ակտի 21-րդ բաժնի շրջանակում և արտաքսվեց 2001թ դեկտեմբերի 19-ին: 2003թ հոկտեմբերի 29-ի իր վճռում, մերժելով դիմողի բողոքն ընդդեմ հավաստագրման, ՆՀԲՀ-ն նշեց.
ՙԲաց տեղեկությունները, որոնք տրամադրվում են հիմնավորելու հավաստագրումը չեն վկայակոչում մեծաքանակ սկզբնաղբյուր նյութը և ուստի բաղկացած են միայն պնդումներից: Ինչպես այս բողոքների մեծ մասի դեպքում, ապացույցի հիմնական մասը գտնվում է փակ նյութերում և ուստի, ինչպես մենք լավատեղյակ ենք, գանգատարկուները եղել են ոչ նպաստավոր վիճակում, քանի որ ի վիճակի չեն եղել քննարկել այն, ինչը հնարավոր էր վերցնել որպես մեղադրական ապացույց: Հատուկ դատապաշտպանները կարողացել են վիճարկել որոշ հարցերը և, երբեմն, հաջողությամբ: Այդպես էր իրոք Դորսեթի ճամբարի հետ կապված դեպքում, որտեղ հաճախել էին Անվտանգության ծառայության համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք անձինք՝ ներառյալ գանգատարկուն: ...
Գանգատարկուի դեմ գործը վերաբերում էր նրան, որ նա GIA-ի անդամ էր, իսկ սկսած GIA-ից GSPC-ի անջատումից՝ վերջինիս անդամ և ցուցաբերել է ակտիվ աջակցություն կեղծ փաստաթղթեր մատակարարելու և Միացյալ Թագավորությունից երիտասարդ մուսուլմաններին Աֆղանստանում ջիհադի համար վարժանքներ անցնելուն օժանդակելու միջոցով: Նա համարվում է, որպես մեկը, ով կարևոր դեր է ստանձնել Միացյալ Թագավորությունում և նրանից դուրս GSPC-ի և իսլամական այլ ծայրահեղականների անունից: Գանգատարկուն ժխտում է այս ամենը և իր հայտարարության մեջ տալիս է անմեղ բացատրություններ այն շփումների հետ կապված, որոնց մեջ նա կասկածվում էր: Նա իրոք ընկերական հարաբերությունների մեջ էր, մասնավորապես Միացյալ Թագավորությունում գտվող այլ ալժիրցիների հետ և կապված [չորրորդ դիմողի] հետ, մոտ հարաբերությունների մեջ էին ընտանիքներով, քանի որ այլ մտերմությունից բացի, նրանց կանայք ֆրանսուհիներ էին: Նա այցելել է [ութերորդ դիմողի] մզկիթը: Նա տպավորիչ քարոզիչ էր, և գանգատարկուն ասում է, որ նա լսում էր, սակավ երբեք չէր ներգրավվել: Իրոք, նա չի ճանաչել [ութերորդ դիմողին] բացառությամբ կապված Չեչնիային օգնության հետ, որին աջակցում էին գանգատարկուն և բազմահազար այլ մուսուլմաններ և նա երբեք հեռախոսով չէր խոսել նրա հետ: Նա առիթից առիթ էր մոտեցել [ութերորդ դիմողին] ուրբաթ օրվա աղոթքների ժամանակ, եթե ցանկանում էր, եթե որևէ խորհուրդ էր ուզում ստանալ որոշ սոցիալական խնդիրների վերաբերյալ՚:
ՆՀԲՀ-ն վկայակոչում էր ՙբաց՚ քննության զեկույցները, որոնք ցույց էին տալիս, որ դիմողը կապի մեջ է եղել GIA-ի և GSPC-ի ենթադրյալ այլ անդամների հետ՝ ներառյալ Դորսեթի ճամբարում 1999թ հուլիսին: Հետագա ՙբաց՚ ապացույցը վերաբերում էր նրա ՙանօգտակար՚ և ՙընդհանուր առմամբ ոչ ճշմարիտ՚ պատասխաններին 2001թ հուլիսին և սեպտեմբերին Անվտանգության ծառայության սպաների հարցերին: ՆՀԲՀ-ն շարունակեց.
ՙՈրպես հիմք ընդունվել են ձերբակալելիս նրա տանը հայտնաբերած տարբեր իրեր՝ ներառյալ Բեն Լադեն ի կողմից ընդունված ֆեթվա որոշումը: Դիմող ասում է, որ ինքը երբեք չէր տեսել այն և չէր կարող բացատրել դրա առկայությունը: Նա ասում է, որ GSPC-ի կոմյունիկեն հավանաբար իրեն է տրվել մզկիթում: Նրա համակարգչի տեղեկատվության ստուգումը ցույց է տվել, որ նա այցելել է ինտերնետային կայք, որը մասնագիտացված է ԱՄՆ ռազմական տեխնոլոգիայի հարցերով: Դա այնպիսի տեղեկատվություն չէր, որը վերաբերում էր դիմողի ուսումնառությանը, իսկ ձեռքով արված հրթիռի գծագիրը նա նախկինում չէր տեսել: Նա կարծում է, որ դա հնարավոր է եղել էր իսլամի վերաբերյալ գրքում, որն օգտագործված էր, նա գնել էր ՙերկրորդ ձեռքից՚, մզկիթից:
Մենք հաշվի ենք առել մերժումները, սակայն մենք քննարկել ենք ցուցմունքներն ամբողջությամբ: Ինչպես պարզ կլինի այս վճռից, մենք պատճառ ունենք կասկածվել գանգատարկուի որոշ պնդումներին: Սակայն ՙփակ՚ նյութերը հաստատում են մեր տեսակետը, որ իրոք առկա է հիմնավոր կասկած, որ գանգատարկուն 21-րդ բաժնի իմաստով միջազգային ահաբեկիչ է և ողջախոհ համոզմունք, որ նրա ներկայություն Միացյալ Թագավորությունում վտանգ է ներկայացնում ազգային անվտանգությանը: Մենք կասկած չունենք, որ նա ներգրավված է եղել կեղծ փաստաթղթերի պատրաստման մեջ, օգնել է երիտասարդ մուսուլմաններին ճանապարհորդել Աֆղանստան՝ ջիհադի համար վարժանքներ անցնելու և ակտիվորեն օգնել է ալ’Քաեդայի հետ կապեր ունեցող ահաբեկիչներին: Մենք բավարար կասկած ունենք, որ նա ակտիվորեն օգնել է GSPC-ին նույնպես: Առանց վարանման՝ մենք մերժում ենք նրա բողոքը՚:
45. 2004թ ապրիլի 22-ի, առողջության հետ կապված մտահոգությունների պատճառով հինգերորդ դիմողը գրավի դիմաց ազատվել է բանտից՝ խիստ պայմաններով, որոնք հանգեցրել են տնային կալանքի և հետագա հսկողության: 2004թ հուլիսի 2-ին իր վերանայված վճռում ՆՀԲՀ-ն որոշեց.
“... գրավը շնորհելով՝ [ՆՀԲՀ-ն] չի վերանայել իր տեսակետը նրա միջազգային ահաբեկիչ լինելու և ազգային անվտանգության սպառնալու համոզմունքի ուժեղ ամուր հենքերի վերաբերյալ: Սպառնալիքը կարող է ր կառավարվել համարժեքորեն՝ նրա դեպքում հաշվի առնելով ծանր հոգեկան հիվանդությունը: Այնուամենայնիվ, սա հավաստագիրը չեղյալ հայտարարելու որևէ հիմք չի կարող հանդիսանալ: Հնարավոր է լինեն հանգամանքներ, որոնց դեպքում նա խախտի գրավի պայմանները կամ դրանից հրաժարվելու այլ պատճառներ: Հավաստագրի շարունակության անհրաժեշտությունը պետք է կախված լինի օրենսդրության և շեղման պայմանների կատարման շարունակությամբ:
Մի շարք անձինք, որոնց հետ նա կապեր ունի, համարվում են համարվում են ահաբեկչության ծրագրավորման ակտիվ մասնակիցներ: Որևէ հիմք չկա ենթադրելու, որ նրա հոգեկան հիվանդությունը նվազեցրել է նրա հանձնառությունը ծայրահեղական իսլամական հացերի նկատմամբ, նա ունի փորձառություն և կարողություն մեկ անգամ ևս ներգրավվելու ծայրահեղական գործունեության մեջ: Նրան՝ գրավով պարտադրված սահմանափակումները էական են, դրանք ներկայացված են համաձայն իր վերաբերյալ հավաստագրի և այդ հավաստագրի դեմ բողոքի ՆՀԲՀ-ի մերժման: Հավաստագիրը պատշաճորեն պահպանվում է՚:
46. 2004թ դեկտեմբերի 15-ին, ՆՀԲՀ-ն կրկին քննարկեց գործը և որոշեց, որ հավաստագիրը պետք է պահպանվի:
6. Վեցերորդ դիմողը
47. Վեցերորդ դիմողը ծնվել է Ալժիրում 1967թ և 1989թ Միացյալ Թագավորության բնակիչ էր: Պետքարտուղար նրա վերաբերյալ հավաստագիրը հրապարակեց 2001թ դեկտեմբերի 17, իսկ 2001թ դեկտեմբերի 19-ին նա կալանավորվեց:
48. Իր 2003թ հոկտեմբերի 29-ի վճռում ՆՀԲՀ-ն նշեց հետևյալը.
ՙՉնայած մենք ստիպված ենք կայացնել մեր որոշումը բաց և փակ նյութերի հիման վրա՝ կարևոր է նշել գործն ընդդեմ [վեցերորդ դիմողի] այնպես, ինչպես դա սահմանվել էր Պետքարտուղարի կողմից բաց նյութում, քանի որ [վեցերորդ դիմողը] գիտի, որ դա այն գործն է, որին ինքը պետք է բավարարի: Գնահատելով նրա հայտարարությունը և այլ ապացույցներ, ինչպես նաև նրա անունից ներկայացված փաստարկները: Մենք միշտ մեզ հիշեցնում ենք, որ նա տեղյակ չէ Պետքարտուղարի փակ նյութին, սակայն որ նա ամբողջովին չի գործում վակուումում, քանի որ կան բաց մեղադրանքները և մենք կարող ենք փորձարկել գանգատարկուի գործը այդ մեղադրանքներին նրա առնչության առումով:
Պետքարտուղարի գործն ընդդեմ [վեցերորդ դիմող] ամփոփվում է ստորև.
(1) Նա պատկանում է GSPC-ին և/կամ դրա անդամ է, իսկ նախկինում եղել է GIA-ում,
(2) նա սատարել և աջակցել է GSPC-ին (իսկ նախկինում՝ GIA-ին) կրեդիտ քարտով կատարված խաբեությունների միջոցով, որը GSPC-ի համար Միացյալ Թագավորություններում հիմնական եկամուտի աղբյուրն է:
(3) մոտավորապես 2000թ օգոստոսին, [վեցերորդ դիմողը] կարևոր դեր է ստանձնել ձեռք բերելով հեռահաղորդակցման սարքավորումներ GSPC-ի համար և նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերելով արբանյակային հեռախոսների համար՝ եթերաժամ գնելու և հատկացնելու միջոցով:
(4) նա նաև կարևոր մաս է կազմել Չեչնիայում կռվող Մոջահեդների, այսինքն` մինչև 2002թ Իբն Խոթաբի հրամանատարության տակ գտնվող խմբավորման համար հեռահաղորդակցման և այլ սարքավորումներ գնելու գործում՚:
Այնուհետև ՆՀԲՀ-ն քննարկեց իրեն ներկայացված բաց ապացույցը, որը վերաբերում էր, Աբու Դոհայի կողմից, վեցերորդ և յոթերորդ դիմողների աջակցությամբ մի շարք արբանյակային հեռախոսների և հեռահաղորդակցության այլ սարքավորումների գնմանը և վեցերորդ և յոթերորդ դիմողների միջև կապերի բնույթին և չափին: ՆՀԲՀ-ն եզրակացրեց:
ՙՄեր սահմանած հանգամանքներում, մեզ թվում է, որ Պետքարտուղարը ունի կասկածի բազում հիմքեր, որ [վեցերորդ դիմողի] գնումների գործունեությունը ուղղված էին Չեչնիայում կռվող արաբ ծայրահեղական իսլամիստների աջակցությանը: Այդ աջակցությունը բխում է GSPC – -ի հետ [վեցերորդ դիմողի] կապերից և դրա կողմից ստացված աջակցությունից: Մենք շեշտում ենք, որ ինչպես մյուս բողոքների դեպքում, գործոնների կուտակումը, որոնցից յուրաքանչյուրը ավելի շատ աջակցում են միմյանց, քան ժխտում՝ ապահովելով գույն և համատեքստ գործողություններին՝ միասին վերցրած, որը համոզիչ է, սխալ կլիներ վերցնել, դիտարկել յուրաքանչյուր կտոր առանձին՝ դրանով նվազեցնելով դրա նշանակալիությունը և կորցնելով մեծ պատկերը: Ընդհանուր վճիռը սատարում է այս եզրակացությունները: Սրանք գործողություններ են, որոնք, անշուշտ, տեղավորվում են շեղման շրջանակում: [Վեցերորդ դիմողը] տրամադրել է անհավանական մերժումներ և չի կարողացել առաջարկել այլընտրանքային բացատրություններ: Դա բավարար է՝ որոշելու նրա բողոքը, առանց որևէ հետագա վկայակոչման Պետքարտուղարի այլ մեղադրանքների, որը, ինչպես ընդունվեց բաց հայտարարության և [ՆՀԲՀ-ին] ներկայացված ապացույցում, պատշաճորեն պահպանվել միայն փակ նյութերը քննելու միջոցով՚:
49. ՆՀԲՀ-ն քննարկեց գործը 2004թ հուլիսի 2-ին և 2005թ փետրվարի 28-ին, որոշեց, որ դեռևս կային հիմքեր հավաստագրի պահպանման համար:
7. Յոթերորդ դիմող
50. Յոթերորդ դիմողը ծնվել է Ալժիրում 1971թ և բացահայտորեն մուտք է գործել Միացյալ Թագավորություն օգտագործելով ֆրանսիական ինքնություն հաստատող կեղծ փաստաթղթեր 1994թ կամ մինչ այդ: 2001թ. դեկտեմբերի 7-ին նա մեղադրվեց մի շարք վարորդական խախտումներ կատարելու մեջ և դատապարտվեց չորս ամսվա բանտարկության: Նա Պետքարտուղարի կողմից հավաստագրվեց 2002 թ փետրվարի 5-ին և հավաստագրի համաձայն կալանավորվեց 2002 թ փետրվարի 9-ին հենց ավարտվեց նրա բանտարկության ժամկետը:
51. 2003թ հոկտեմբերի 29-ի վճռում ՆՀԲՀ-ն նշեց, որ յոթերորդ դիմող դեմ ներկայացված մեղադրանքներն էին, որ նա սկսած 1997 կամ 1998թ GSPC-ի անդամ էր, իսկ մինչ այդ՝ GIA –ի, որ նրա շփումները Միացյալ Թագավորությունում գործող GSPC-ի ղեկավար անդամների հետ ցույց տվեցին, որ նա կազմակերպության վստահելի անդամներից է և որ նա Աբու Դոհայի և վեցերորդ դիմողի հետ ներգրավված է եղել հեռահաղորդակցման սարքավորումների գնման մեջ՝ Չեչնիայում և Ալժիրում ծայրահեղականների կողմից օգտագործվելու նպատակով: ՆՀԲՀ-ն այնուհետև նշում էր.
ՙ[Յոթերորդ դիմողը] չտվեց որևէ ցուցմունք [ՆՀԲՀ-ին] և իրոք, նախընտրեց չներկայանալ իր բողոքի հետ կապված լսումներին:Նրա տրամադրած տեղեկատվությունը, որը մենք, իհարկե, կարդացել ենք, առավել ընդհանուր բնույթի էր, և թերևս ոչ զարմանալիորեն [նրա փաստաբանի] և’ գրավոր, և’ բանավոր փաստարկները նմանապես ընդհանուր են: [Յոթերորդ դիմողի] մոտեցումը տվյալ վարույթին ինքնին և այն փաստը, որ նա չտվեց բանավոր ցուցմունք կամ որևէ մանրամասն գրավոր տեղեկատվություն բավարար հիմքեր չեն դնելու նժարի վրա ընդդեմ նրա: Մենք լավ հասկանում ենք դժվարությունը, որ գանգատարկուններն ունեն այն հանգամանքներում, երբ նրանց դեմ ներկայացված մեղադրանքը միայն ամփոփ տեսքով է և երբ ապացույցի մեծ մասը, որի վրա հիմնված են մեղադրանքները, ազգային անվտանգության պատճառներով, չի կարող հաղորդվել իրենց՝ գանգատարկուներին: Այնուամենայնիվ [յոթերորդ դիմողը] ամենալավ դիրքում է իմանալու համար, որոնք են եղել նրա գործողություններն ու շարժառիթը համապատասխան ժամանակահատվածում: Ոչինչ չի կանխում նրան ներկայացնելու այդ գործողությունների ամբողջական նկարագրությունը, եթե ինքը ցանկանա: Այն փաստը, որ նա նախընտրել է չտրամադրել իր գործունեության մասին մանրամասն տեղեկություններ նշանակում է, որ նա որևէ նյութ չի ներկայացրել հակառակ ապացույց կամ հակափաստարկ մյուսների բերած ապացույցներին և փաստարկներին՚:
ՆՀԲՀ-ը եզրակացրեց, որ բաց և փակ նյութերը սատարել են յոթերորդ դիմողին ներկայացվող մեղադրանքներին և մերժեց նրա բողոքը:
52. 2004թ հուլիսի 2-ին և դեկտեմբերի 15-ին վճռի քննարկումներում ՆՀԲՀ-ն որոշեց, որ հավաստագիրը պետք է պաշտպանվի:
8. Ութերորդ դիմողը
53. Ութերորդ դիմողը Հորդանանի քաղաքացի է, ծնվել է 1960թ Բեթխեհեմում: 1993թ սեպտեմբերի 16-ին ժամանել է Միացյալ Թագավորություն և պահանջել ապաստարան: Նա ճանաչվել է որպես փախստական և թույլտվություն է ստացել մնալու մինչև 1998թ հունիսի 30-ը: 1998թ մայիս 8-ին նա դիմեց երկրում անորոշ ժամկետով մնալու թույլտվության համար, սակայն դիմումը չհաստատվեց՝ 2001թ Ակտի՝ ուժի մեջ մտնելու պատճառով:
54. Ութերորդ դիմողը in absentia՝ հեռակա դատապարտվել է Հորդանանում՝ այնտեղ ահաբեկչական հարձակումների մեջ ներգրավված լինելու պատճառով և կապված հազարամյակին զուգադիպող ռումբերի տեղադրման ծրագրի հետ: Նրա նկատմամբ հետախուզություն հայտարարվեց 2001թ փետրվարին հակաահաբեկչական ոստիկանության կողմից՝ Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան շուկայում 2000թ դեկտեմբերին պայթյունների կազմակերպելու ծրագրի հետ կապված, սակայն նրա նկատմամբ, ոչ մի մեղադրանք չի առաջադրվել: Երբ ընդունվեց 2001թ ակտը, նա հայտնվեց թաքստոցում: Նա ձերբակալվեց 2002թ հոկտեմբերի 23-ին և 21-րդ բաժնի համաձայն նրան անմիջապես ներկայացվեց հավաստագիր և նա կալանքի վերցվեց: Նույն օրը արտաքսման հրաման արձակվեց նրան դեմ:
55. Իր՝ 2004թ մարտի 8-ի վճռում մերժելով ութերորդ դիմողի բողոքը ընդդեմ հավաստագրման, ՆՀԲՀ-ն նշեց հետևյալը.
ՙ[Ութերորդ դիմող փաստաբանը], գանգատարկուից ցուցումներ ստանալով, մեզ տեղեկացրեց, որ նրա պաշտպանյալը, որոշել էր չհաճախել դատաքննությանը կամ որևէ ձևով մասնակցել դրան: Նա կարդացել էր որոշումները, որոնք վերաբերում էին այն գանգատարկուներին, ովքեր 2001թ Ակտը ուժի մեջ մտնելուց հետո ստացել էին հավաստագիր և ընդհանրացված վճիռը և նրա համար պարզ դարձավ, որ նրա բողոքի արդյունքը նախապես ընդունված եզրակացությունն էր: Եղել էին շատ վկայակոչումներ այլ բողոքներում նրա դերի հետ կապված և ոմանք հավաստագիր էին ստացել կամ կալանավորվել՝ առնվազն մասամբ, նրա հետ գործակցելու հիմքով: Քանի որ նման գործակցությունը համարվեց բավարար նրանց շարունակական կալանքը արդարացնելու համար, նա համարեց, որ իր բողոքի հետ կապված որոշումը փաստորեն արդեն կայացվել էր: Նա որոշեց որևէ մասին չմասնակցել ճիշտ այն պատճառով, հավատ չունի ճշմարտությանը հասնելու համակարգի կարողությունների նկատմամբ: Նա համարում էր, որ ՆՀԲՀ-ը ընթացակարգերը միտումնավոր ստեղծվել էին՝ խուսափելու պատասխանողների գործի բաց և հանրային մանրազնին քննությունից, որն անձանց զրկում էին իրենց դեմ ներկայացրած հայցը վիճարկելու արդար հնարավորությունից:
Այդ ասելով՝ [ութերորդ դիմող պաշտպանը] հստակորեն հասկացրեց, որ բողոքը հետ չէր վերցվում: Հետևաբար, մեզ անհրաժեշտ էր քննարկել և հաշվի առնել գանգատարկուի արած հայտարարությունը: [Նրա պաշտպանը] շեշտեց, որ մի շարք հիմնավորումներ, որ ինքը առաջարկեց, պետք է ընդունվեն ի օգուտ գանգատարկուի այն փաստարկի, որ նա 2001թ Ակտի իմաստով ներգրավված չէր և երբեք ներգրավված չէր եղել ահաբեկչության մեջ: Ավելին` մեղադրանքները ցույց էին տալիս, որ անվտանգության ծառայությունների կողմից ընդունվել էր աղճատված և գեր-պարզունակ տեսակետ գանգատարկուի գործողությունների և որպես ամբողջ աշխարհում իսլամական հաղորդակցության իրավունքների հարգված ուսուցչի և հավատացյալի՝ իր դերի վերաբերյալ:
Մենք պետք է հստակեցնենք, որ դիտարկում ենք գանգատարկուի դեմ ներկայացված հայցը՝ ըստ էության: Մենք ազդեցություն չենք կրել այլ բողոքներում կամ ընդհանուր վճիռներում կայացված եզրակացություններից: Վճռի կայացման ձգձգման պատճառներից մեկը եղել է այն, որ մեզ համար անհրաժեշտ է եղել կարդալ և քննարկել բաց և փակ նյութերի ապացույցները, որոնք ներկայացվել էին մեզ: Դրանք շատ ավելի շատ էին այս, քան այլ բողոքներում: Դա արտացոլումն է այն փաստի, որ դիմողը կապ էր և գործել էր հավաստագիր ստացած շատերի հետ, ինչպես նաև անձերի և խմբերի հետ, որոնք կապված էին ալ’Քաեդայի հետ: Մենք պատճառ չենք տեսնում չհամաձայնելու ընդհանուր վճռում վկայակոչված տարբեր անձերի և խմբավորումների նշանակալիության վերաբերյալ արտահայտված տեսակետների հետ: Սակայն դա չի նշանակում, որ մենք, հետևաբար ավտոմատ ընդունել ենք այդ տեսակետները: Մենք ուշադրություն ենք դարձնում նաև այն փաստին, որ ընդհանուր որոշում կայացնողների կազմը նույնը չէ, ինչ որ այս խմբի կազմը և որ այս խմբի ներդրումը խմբի նախագահի միջոցով, ընդհանուր վճռին սահմանափակված է եղել միայն իրավունքի հարցերով: Մենք քննարկել ենք գանգատարկուի դեմ ներկայացված հայցը՝ ելնելով այն նյութից ինչ մեզ ներկայացվել է բողոքում: ...
Ինչ վերաբերում է փակ նիստերին, Հատուկ փաստաբանները մեզ տեղեկացրեցին, որ մանրամասն քննարկումներից հետ իրենք որոշել էին, որ գանգատարկուի շահերից չէր բխում մասնակցել վարույթի որևէ մասին: Մենք շատ մտահոգված էինք դրանով՝ կարծելով, որ այդ որոշում սխալ էր: Բողոքը դեռևս ընթացքի մեջ էր, և դիմողը չգիտեր փակ նյութում իր դեմ ներկայացվածը ինչ վրա էր հիմնված: Մենք ի վիճակի չենք եղել հասկանալու, թե ինչպես ըստ Հատուկ փաստաբանների հայեցողության, գանգատարկուի շահերից չէր կարող բխել ձեռք բերել կամ բացահայտել իր համար բարենպաստ հիմքեր և մեզ ներկայացնել փաստարկներ՝ փորձելով համոզել, որ ապացույցը, ըստ էության անհուսալի էր կամ չէր հիմնավորում կատարվի գնահատումը: Երբ մենք հարցրեցինք [ութերորդ դիմողի անունից նշանակված երկու Հատուկ փաստաբաններից մեկին], թե ինչու էր նա, ինչպես ինքն էր ասել մեզ, որոշել, որ նա չէր կարող անել այդ, քանի որ այդ անելը չէր բխում գանգատարկուի շահերից: Մենք հետաձգեցինք՝ հնարավորություն տալով Հատուկ փաստաբաններին՝ գանգատարկուի ներկայացուցիչների միջոցով պարզելու, թե արդյո՞ք նա կցանկանար, որպեսզի Հատուկ փաստաբաններն իր անունից անեին այն ինչ կարող էին և նաև կավել ենք Հատուկ փաստաբաններին նշանակած Գլխավոր միջնորդի հետ նրանից օժանդակություն հայցելու, որպեսզի նա համոզի Հատուկ փաստաբաններին մեզ օգնելու հարցում: Գանգատարկուի ներկայացուցիչները նշեցին, որ նրանք խնդրո առարկայի մասին ոչինչ չունեն ասելու, իսկ Գլխավոր միջնորդի այն տեսակետին էր, որի իր կողմից որևէ միջամտություն սխալ կլիներ: Մեր հետագա փորձերը համոզելու Հատուկ փաստաբանների, որ նրանք մտափոխվեն, անհաջող էին և քանի որ մենք չէին կարող ստիպել նրանց գործել որևէ հատուկ ձևով, մենք ստիպված էինք շարունակել առանց նրանց: [Պետքարտուղարի փաստաբանը] մեր խնդրանքով բացահայտեց տարբեր փաստեր, որոնք կարող էին համարվել որպես հնարավորինս արդարացուցիչ և մենք ինքներս փակ դատավարության ընթացքում բարձրացրեցին այլ փաստեր:
Մենք գիտակցում ենք, որ Հատուկ փաստաբանի բացակայությունը մեր խնդիրը դարձնում է առավել դժվար, քան դա սովորական պայմաններում էր և առավել բացահայտ է գանգատարկուի նկատմամբ անարդարության հնարավորությունը: Մենք չենք կասկածում, որ Հատուկ փաստաբանները հավատում էին, որ ունեին հիմնավոր պատճառ՝ ընդունելու նման դիրքորոշում, մենք հավասարապես համոզված ենք, որ նրանք մտածել էին երկար և խորը առ այն, թե արդյո՞ք նրանք ճիշտ են գործում, թե՝ ոչ: Սակայն մենք պարտավոր ենք գրանցել մեր հստակ տեսակետը նրանք սխալ էին և որ որևէ պատճառ չէր կարող լինել չշարունակելու մասնակցել մի բողոքարկման, որը դեռևս շարունակվում էր: ... Քանի որ դա տեղի է ունեցել գործում գանգատարկուի դեմ ապացույցներն այնքան ուժեղ են, որ որևէ Հատուկ փաստաբան, որքան էլ տաղանդավոր լինեին, չէին կարող համոզել մեզ, որ առաջադրված կասկածը ողջամիտ չէր եղել, որպեսզի համարվեր հիմնավոր: Այսպիսով, Հատուկ փաստաբանների բացակայությունը գանգատարկուի նկատմամբ չի առաջացրել որևէ կանխակալ վերաբերմունք ...՚:
56. ՆՀԲՀ-ն այնուհետև ամփոփեց բաց հայցը ընդդեմ գանգատարկուի՝ ըստ որի կապ էր ունեցել ալ Քաեդային կապված մի շարք անձանց և խմբավորումների հետ և նրանց համար հադես էր եկել որպես հոգևոր խորհրդատու: Նա կրում էր ծայրահեղական և արմատական հայացքներ և ըստ տեղեկությունների Լոնդոնի մզկիթում ունեցած իր ելույթներով իր օրհնությունն է տվել հրեաների և ամերիկացիների սպանությանը, որտեղ էլ, որ նրանք լինեին: ՆՀԲՀ-ն եզրակացրեց.
ՙՄեզ համար համոզիչ է, որ գանգատարկուի գործողությունները պարզապես խորհուրդ տալուց անցել են այն կողմ: Նա, անշուշտ, Ղուրանի խորհուրդներն է տվել նրանց, ովքեր ցանկանում են հետևել ալ’Քաեդային նպատակներին և ներգրավվել ինքնասպանության միջոցով պայթեցումներում և մարդասպանությանն ուղղված այլ գործողություններում: Ապացույցները բավարար են ցույց տալու, որ նա առնչվել է միջազգային ահաբեկչական գործողություններ դրդելուն: Սակայն օգտագործման նպատակի իմացությամբ տրված հոգևոր խորհուրդները:
...
Ներկայացվել են մեծ քանակությամբ մեղադրանքներ: Մենք իմաստ չենք տեսնում անդրադառնալ դրանց կետ առ կետ: Մենք նշել ենք, թե ինչու ենք մենք հանգել այն տեսակետին, որ գանգատարկուի դեմ ներկայացված գործը ընդունելի է: Իրոք, եթե ստանդարտներն ավելի բարձր լինեին, քան հիմնավոր կասկածները, մենք կասկած չէինք ունենա, որ դա ընդունելի էր: Գանգատարկուն լրջորեն ներգրավված է եղել և, անկասկած, Միացյալ Թագավորությունում եղել է ալ’Քաեդայի հետ կապված ահաբեկչական գործողությունների կենտրոնում: Նա իրոք վտանգավոր անձնավորություն է և այս բողոքները մերժվում են՚:
9. Իններորդ դիմողը
57. Իններորդ դիմող ալժիրցի էր՝ ծնված 1972թ: 1991թ նա մեկնեց Աֆղանստան, որտեղ փախստականների ճամբարում ուսուցանում էր արաբերեն: Նա Միացյալ Թագավորությունում ապաստանի իրավունք պահանջեց 1993թ: 1994թ նրան շնորվեց չորս տարվա բնակության թույլտվություն, իսկ 2000թ անորոշ ժամկետով բնակության թույլտվություն՝ որպես փախստական: Չորս առիթներով, վերջին անգամ 1998թ մայիսին, դիմողը ձերբակալվեց, սակայն ազատ արձակվեց՝ առանց մեղադրանք առաջադրելու: Առաջին երեք ձերբակալությունները կապված էին կրեդիտ քարտի հետ կապված խաբեությունների հետ: 1998թ մայիսի ձերբակալությունը վերաբերում էր նրա ենթադրյալ ահաբեկչական գործունեությանը: Դիմողը կեղծ ձերբակալման համար հետագայում փոխհատուցում ստացավ ոստիկանությունից:
58. Իններորդ դիմող հավաստագրվեց Պետքարտուղարի կողմից և արտաքսման հրաման ստացավ 2002թ ապրիլի 22-ին: Նույն օրը նա կալանավորվեց: Համաձայն Պետքարտուղարի վկաների ցուցմունքների, նա չէր հավաստագրվել մյուս դիմողների հետ 2001թ դեկտեմբերին, քանի որ նրա կորել էր նրա գործերից մեկը:
59. 2003թ հոկտեմբերի 29-ի իր վճռում ՆՀԲՀ-ն նշեց, որ իններորդ դիմողին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա GSPC-ի ակտիվ աջակիցն էր և զգալի գումարներ էր հավաքագրել խաբեության միջոցով: Կայն ապացույցներ, որ անցյալում լաստանավով Միացյալ Թագավորություն մուտք գործելու փորձ կատարելիս, մաքսատան աշխատակիցները դիմողի մոտ հայտնաբերել էին մեծ չափի կանխիկ գումար և որ նա սերտ կապերի մեջ էր այլոց հետ, ովքեր մեղադրվել էին կրեդիտ քարտերի հետ կապված խաբեությունների մեջ: ՆՀԲՀ-ն որոշեց, որ կրեդիտ քարտերի խաբեության մեջ ընդգրկվածությունը չի հաստատում նրա ընդգրկվածությունը ահաբեկչության մեջ: Այնուամենայնիվ ՆՀԲՀ-ն նշեց, որ դիմող ներկա էր գտնվել Դորսեթի ճամբարում՝ հինգերորդ դիմողի ընկերակցությամբ և մի շարք այլ անձանց հետ, ովքեր կասկածվում են GSPC-ի աջակիցներ լինելու մեջ և որ ձերբակալման պահին նրա տանը գտնվել են հեռախոսավարձի կտրոններ, որոնք պարունակել են Յարկաս անունը, մի անձի, ով ալ’Քաեդայի հետ ենթադրյալ կապեր ունենալու պատճառով 2001թ նոյեմբերին ձերբակալվել էր Իսպանիայում: Դիմող ցուցմունք էր տվել, սակայն չէր եղել համոզիչ և չէր տվել վստահելի բացատրություն վերոնշյալին: Փակ ապացույցները սատարեցին Պետքարտուղարի մեղադրանքները և հետևաբար ՆՀԲՀ-ն մերժեց հավաստագրման դեմ ներկայացված դիմողի բողոքը:
60. 2004թ հուլիսի 2-ի 2004թ դեկտեմբերի 15-ի վճռի կրկնակի քննարկման ժամանակ ՆՀԲՀ-ն որոշեց, որ հավաստագիրը պատշաճորեն պահպանվում էր:
10. Տասներորդ դիմողը
61. Տասներորդ դիմողը Ալժիրի քաղաքացի է: Ալժիրում ռումբի պայթյունից նրա ձախ ձեռքը անդամահատված էր մինչև դաստակը, իսկ աջ թևը՝ մինչ արմունկը: 1999թ նա ճանապարհորդեց Միացյալ Թագավորություն՝ Աբու Դհաբիով և Աֆղանստանով և պահանջեց ապաստան: Նրա պահանջը մերժվեց 2001թ փետրվարի 27-ին: Այդ ժամանակ նա ազատազրկման մեջ էր՝ ձերբակալված լինելով 2001թ. փետրվարի 15-ին՝ ահաբեկչության նպատակով կասկածելի իրեր ունենալու, խաբեության նպատակով դավադրության և կեղծ գործիքներ պատրաստելու դավադրության մեղադրանքներով: Իր ձերբակալության պահին նրա մոտ գտնվեց մոտ 40 չլրացված ֆրանսիական վարորդական իրավունք, ինքնությունը հաստատող փաստաթղթեր և անձնագրեր, կրեդիտ քարտ կարդացող սարք, լամինատորներ և դրոշմող մեքենա: Մեղադրանքներին, այնուամենայնիվ, ընթացք չտրվեց և նա ազատ արձակվեց 2001թ մայիսի 17-ին:
62. 2003թ հունվարի 14-ին Պետքարտուղարը նրա վերաբերյալ հավաստագիր հրապարակեց՝ համաձայն 2001թ հունվարի 21-ի, և նա կալանավորվեց: Նույն օրը արձակվեց նրա արտաքսման հրամանը:
63. 2004թ հունվարի 27-ի իր վճռում ՆՀԲՀ-ն նշեց, որ տասներորդ դիմող դեմ ներկայացված գործի էությունն այն էր, որ սկսած Միացյալ Թագավորություն նրա ժամանումից նա սերտորեն կապված էր Աբու Դոհայի կողմից նախկինում առաջնորդվող ծայրահեղականների ցանցի հետ (տես վերոնշյալ կետ 26-ը): Մասնավորապես ենթադրվում էր, որ նա տրամադրել է նյութատեխնիկական աջակցություն կեղծ փաստաթղթերի և կեղծ կրեդիտ քարտերի տեսքով: Նա շատ ժամանակ էր անցկացրել Ֆինսբերի զբոսայգու մզկիթում՝ իսլամական ծայրահեղականության հայտնի կենտրոնում, և ենթադրվում էր, որ մասնակցել է այնտեղ 2001թ հունիսի ժողովին, որի ժամանակ սպառնալիքներ էին արվել ընդդեմ Ջենովայում անցկացվող G8՝ մեծ ութնյակի գագաթնաժողովին:
Դիմողը 2003թ հունիսի 28-ին ներկայացրեց գրավոր հայտարարություն, որով մերժեց իր դեմ ներկայացված մեղադրանքները: Այնուամենայնիվ, ինչպես ՆՀԲՀ-ն բացատրեց իր վճռում, նա չմասնակցեց իր բողոքարկման դատաքննությանը.
ՙ[Իր փաստաբանի] ասելով նա իրական փախստակ էր, որևէ կազմակերպության կամ խմբավորման անդամ չէր և ներգրավված չէր ահաբեկչության կամ դրա քարոզչության մեջ: Նա որևէ տեղեկություն չուներ որևէ պլանավորված ահաբեկչական հարձակումների մասին և չէր կարող հասկանալ, թե ինչու էին մեղադրանքներ ներկայացվել իր դեմ: Նա չէր տեսել որևէ հիմնավոր նյութ և չէր ունեցել որևէ միջոց վիճարկելու դրանք: Փաստորեն նա չէր կարող անել ավելին, քան պնդել, որ Ակտի համաձայն իրեն միջազգային ահաբեկիչ համարելու եզրակացությունը չէր հիմնավոր չէր, քանի որ ինքը միջազգային ահաբեկիչ չէր: Նա ընթերցել էր ՆՀԲՀ-ի որոշումները նախորդ բողոքների վերաբերյալ: Ելնելով փակ նյութին վերագրվող նպատակահարմարությունից և գործող օրենսդրական թեսթից՝ նա զգում էր, որ արդյունքը լինելու էր կանխորոշված եզրակացություն: Նա չէր ցանկանում, մասնակցելով բողոքարկման դատաքննությանը, թողնել կեղծ տպավորություն, որ կարող էր անդրադառնալ այն փաստերին, որոնք ներկայացվել են իր դեմ: Նա դատաքննության նկատմամբ վստահություն չուներ:Հետևաբար, իր անունից [իր փաստաբանի] արած հայտարարությունից այն կողմ, նա որևէ ակտիվ մասնակցություն չէր ունենալու:
Նա հետ չվերցրեց իր բողոքը: Չնայած մենք գնահատում այն արգելքը, որի շրջանակում նա և իրոք բոլոր գանգատարկուները աշխատում են, մենք ցանկանում ենք հպատակեցնել, որ որևէ բողոքի եզրակացությունը կանխորոշված չէ: Մենք պետք է և հաշվի ենք առել մեզ ներկայցված ապացույցները՝ և’ բաց, և’ փակ, ամենայն աչալրջությամբ, որովհետև մենք գիտակցում ենք, որ արդյունքը անորոշ ժամկետով կալանքն է՝ առանց դատավարության: Չնայած մենք ընդունում ենք, որ Հատուկ փաստաբանն ունի դժվար առաջադրանք, երբ չունի կամ չի կարող ձեռք բերել ցուցումներ փակ նյութի վերաբերյալ, նա ի վիճակի է փորձաքննության ենթարկել Անվտանգության ծառայության ապացույցը և մեր ուշադրությունը հրավիրել գանգատարկուի գործին օժանդակող փաստի վրա՚:
ՆՀԲՀ-ն եզրակացրեց, որ կան բազմաթիվ ապացույցներ, որոնք սատարում են այն տեսակետին, որ դիմողը ներգրավված է եղել խարդախ գործունեության մեջ: Ապացույցները, որոնք մեծ մասամբ փակ էին, բավարար էին ընդունելու, որ նա արել էր այդ հայթայթելու գումարներ ահաբեկչական ծրագրերի և ահաբեկչության մեջ ներգրավված անձանց աջակցելու նպատակով: Հետևաբար` հավաստագրման դեմ ներկայացված բողոքը մերժվեց:
64. ՆՀԲՀ-ն նմանատիպ որոշումներին հանգեց իր 2004թ օգոստոսի 4-ի և 2005թ փետրվարի 16-ի վերանայված վճիռներում: Վերջին վճռում նշվեց, որ չնայած դիմողը հոգեկան առողջության խնդիրների հետ կապված փոխադրվել է խիստ հսկողության տակ գտնվող Բրոդմուրի հոգեբուժարան, դա որևէ փոփոխություն չի մտցնում ազատ արձակվելու դեպքում ազգային անվտանգությանը նրա կողմից ներկայացված ռիսկի գնահատման մեջ:
11. Տասնմեկերորդ դիմողը
65. Տասնմեկերորդ դիմողը Ալժիրի քաղաքացի էր: Նա մուտք էր գործել Միացյալ Թագավորություն 1998թ փետրվարին, օգտագործելով իտալացու՝ ինքնությունը հաստատող կեղծ փաստաթղթեր և հաջորդ շաբաթ ապաստանի պահանջ էր ներկայացրել: Մինչ նրա պահանջն ընթացքի մեջ էր, նա ֆրանսիացու կեղծ անձնագրով 2001թ հուլիսին ճանապարհորդել է Վրաստան և արտաքսվել Միացյալ Թագավորություն, որտեղ նա տեղեկացվել է, որ իր ճանապարհորդությունը Միացյալ Թագավորությունից դուրս կասեցրել է ապաստանի՝ նրա պահանջը: Նա ապաստանի երկրորդ պահանջ է ներկայացրել և մերժվել է 2001թ օգոստոսի 21-ին: Գանգատարկուն փախուստի է դիմել: Նա ձերբակալվել է 2001թ հոկտեմբերի 10-ին և պահվել Ներգաղթի կալանավայրում, որտեղից 2002թ փետրվարին փախուստի է դիմել: Նա կրկին ձերբակալվել է 2002թ սեպտեմբերի 19-ին և ներգաղթի մասին օրենքի դրույթների համաձայն՝ կալանավորվել Բելմարշի քրեակատարողական հաստատությունում:
66. 2003թ հոկտեմբերի 2-ին Պետքարտուղարը նրա վերաբերյալ հավաստագիր թողարկեց՝ որպես միջազգային ահաբեկիչ՝ համաձայն 2001թ Ակտի 21-րդ բաժնի և ազգային անվտանգության հիմքերով արձակեց արտաքսման հրաման:
67. Իր՝ 2004թ հուլիսի 12-ի վճռում չեղյալ հայտարարելով հավաստագրման դեմ ներկայացված տասնմեկերորդ դիմողի բողոքը՝ ՆՀԲՀ-ն ավարտեց բաց գործը նրա դեմ: Ենթադրվում էր, որ նա Աբու Դոհայի խմբավորման (տես վերոնշյալ կետ 26-ը) հեղինակավոր և ավագ անդամ էր: 2001թ հուլիսին նա փորձել էր ճամփորդել Չեչնիա և երբ ձերբակալվել էր Վրաստանի ոստիկանության կողմից, նրա հեռախոսազանգում հայտնաբերվել էին Աբու Դոհայի խմբավորման ավագ անդամներին և վերոնշյալ GSPC-ի անդամներին առնչվող համարներ, ովքեր հայտնի էին չեչեն մոջահեդների համար դրամահավաքի մեջ ներգրավված լինելով: Ենթադրվում էր, որ նա գումար և նյութատեխնիկական աջակցություն էր ցուցաբերում Պակիստանում գործող ալ’Քաեդայի հետ կապված Հյուսիսաֆրիկյան ծայրահեղական իսլամիստական ցանցին և օգնում էր Աբու Դոհա խմբավորման անդամներին Աֆղանստան, Պակիստան և Չեչնիա ճանապարհորդելիս: Նա ապրում էր Ֆինսբերի զբոսայգու մզկիթում 1999/2000թթ ավելի քան մեկ տարի: Նա շատ զգույշ էր անվտանգության տեսանկյունից և 2001թ սեպտեմբերի Սբ. Ալբանս ճանապարհորդելիս նա իրեն հետևելուց խուսափելու միջոցներ էր ձեռնարկել Երբ նա ձերբակալվեց 2002թ սեպտեմբերին, նրա մոտ հայտնաբերվեց կեղծ բելգիական անձնագիր՝ Աբու Դոհա խմբավորման ավագ անդամի լուսանկարով: Ենթադրվում էր, որ նա լրջորեն ներգրավված էր կեղծ անձնագրերի մատակարարման և կեղծ չեքային գրքույկների և կրեդիտ քարտերի օգտագործման մեջ:
68. Դիմողը ներկայացրել է գրավոր տեղեկատվություն, որտեղ նա ժխտում է իր՝ միջազգայի ահաբեկիչ լինելը: Նա ընդունում է, որ 1999թ ճանապարհորդել էր Աֆղանստան և որ 2001թ փորձել էր գնալ Չեչնիա, սակայն պնդում էր, որ այնտեղ իր հետաքրքրությունը, ավելին` չէր, քան ցանկացած նվիրյալ մուսուլմանինը: Նա հրաժարվեց մասնակցել իր բողոքարկման դատաքննությանը կամ ներկայացված լինել փաստաբանով՝ ի նշան բողոքի հիմնովին անարդար ընթացակարգի: Հաշվի առնելով դիմող դիրքորոշումը՝ Հատուկ փաստաբանները որոշեցին, որ նրա լավագույն շահերին կծառայեր, եթե իրենք ձեռնպահ մնային նրա անունից փաստարկներ ներկայացնելուց կամ փակ նիստերում վկաներին հարցեր տալուց:
69. Մերժելով դիմողի բողոքը՝ ՆՀԲՀ-ն որոշեց.
ՙՄենք ընդունում ենք այն դժվարությունները, որոնց բախվել է գանգատարկուն, ով տեսնում է միայն բաց նյութերը և կարող է հասկանալ [տասնմեկերորդ դիմողի] ընկալումը անարդար ընթացակարգերի վերաբերյալ: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր գործ կախված է իրեն ներհատուկ փաստերից և սխալ կլիներ տալ այնպիսի տպավորություն, ինչպիսին [նրա միջնորդն] է փորձում անել, որ այս կոնկրետ գանգատարկուի համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ Ակտի շրջանակում առկա ընթացակարգերի պատճառով նրա համար արգելք է ստեղծվում հասնելու արդյունավետ պաշտպանության՝ ի պատասխան իր դեմ ներկայացված գործի:
Մենք ամփոփեցին տեղեկատվությունը, որը առկա էր [տասնմեկերորդ դիմող համար] ընթացակարգի տարբեր փուլերում ... և [նրա] պատասխանը այդ տեղեկատվությանը իր Գրավոր հայտարարությամբ: Չնայած բաց նյութում առկա որոշ գնահատումներ կարող են արդարացիորեն նկարագրվել որպես ընդհանուր պնդումներ՝ չհիմնավորված փաստաթղթային ապացույցներով՝ ի պատասխան, որոնց [տասնմեկերորդ դիմողը] ի վիճակի չէր լինելու տալ ավելին, քան հավասարապես ընդհանուր բնույթի մերժում, պարզ էր, որ կապված այլ գնահատումների հետ, նրան տրամադրվել էր մեծ քանակությամբ մանրամասն տեղեկատվություն անուններ, ամսաթվեր, տեղանուններ և աջակցող փաստաթղթեր:
[Տասնմեկերորդ դիմողը] լավագույն իրավիճակում իր և իր գործունեության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար, քանի որ նա առաջին անգամ ապաստան էր պահանջել էր 1998թ. Նրա գրավոր տեղեկատվությունը կարևոր է, ոչ այնքան այն բանի համար, թե ինչ նա ասել այնտեղ, որքան այն բանի՝ թե ինչ չի ասել: Բերենք մի օրինակ. Սբ. Ալբանս կատարած այցը և լուսանկարահանման խուցը, որտեղ [տասնմեկերորդ դիմողը] ասում է, որ Պատասխանողի կոնկրետ պնդումը ՙլիովին սխալ՚ է ... [Տասնմեկերորդ դիմողը] չի ժխտում, որ այցելել է Սբ Ալբանս: Նա գիտի՝ ով է ընկերակցել իրեն և ինչու են գնացել այնտեղ: Նա չի բացատրել, թե ինչու էր գնացել այնտեղ և ոչ էլ բացահայտվել իր ընկերոջը՝ նայած նրան տրամադրվել են լուսանկարներ, որոնք կատարվել էին հսկողական գործողությունների ընթացքում: ...՚
ՆՀԲՀ-ն շարունակեց՝ նշելով Աֆղանստան, Վրաստան և Դուբայ կատարած ճանապարհորդությունների վերաբերյալ դիմողի տրամադրած տարբեր պատճառների միջև անհամապատասխանությունը և անունով բացահայտված Աբու Դոհա խմբավորման տարբեր անդամների հետ կապ ունենալու Պետքարտուղարի մեղադրանքները հաշվի չառնելը.
ՙՎկայակոչված փաստերն... սպառիչ ցանկ չեն կազմում, պարզապես առավել ակնհայտ օրինակներն են այն բանի, թե ինչպես [տասնմեկերորդ դիմողի] գրավոր տեղեկատվությունը հաշվի չի առել իր դեմ ներկայացված բաց նյութը: Ելնելով տեղեկատվության անբավարար բնույթից, մենք անկարող ենք որևէ կարևոր նշանակություն տալ նրա շրջանակներում տրված մերժմանը ... Մենք անդրադարձել ենք այս փաստերին որոշակի մանրամասնությամբ, որովհետև դրանք օգնում են պատկերացում կազմել, թե ինչ չափով [տասնմեկերորդ դիմողը] ի վիճակի կլիներ պատասխանելու իր դեմ ներկայացված հայցին, եթե նա որոշեր դա անել: Չնայած մենք չենք հանգում որևէ վատ եզրակացության [իր] ցուցմունք չտալու կամ այլ կերպ՝ իր բողոքին վերաբերող դատավարությանը չմասնակցելու հետևանքով՝ մենք նրա բողոքի վերաբերյալ որոշում պետք է ընդունենք ապացույցների հիման վրա և մենք այն իրավիճակում ենք, որ ապացույցների տեսքով չեն եղել որևէ արդյունավետ վիճարկումներ, խաչաձև հարցաքննություններ կամ փաստարկներ Պատասխանողի կողմից պատրաստված բաց նյութի վերաբերյալ:
...
2001թ Ակտի 25(2) բաժնով նախատեսված ապացույցի ստանդարտը բավականին ցածր է. կա ողջամիտ հիմքեր հավատալու կամ կասկածելու: Ինչպես արդեն բացատրվեց վերևում, որ այս ցածր շեմը հեշտությամբ հաղթահարվել է միայն բաց նյութի հիման վրա: Եթե դիտարկվի ամբողջ նյութը՝ բացը և փակը, մենք կասկած չունենք, որ [տասնմեկերորդ դիմողը] եղել է Աբու Դոհա խմբավորման ավագ, ակտիվ անդամը, ինչպես նկարագրված էր Պատասխանողի ապացույցներում՚:
Ե. Կալանավայրի պայմանները և կալանքի ազդեցությունը դիմողների առողջության վրա
70. Կալանավորված դիմողները սկզբում պահվում էին Լոնդոնում, Բելմարշի քրեակատարողական հաստատությունում: Վեցերորդ դիմողը տեղափոխվեց Վուդհիլի քրեակատարողական հաստատություն, իսկ առաջին, յոթերորդ և տասներորդ դիմողները՝ խիստ հսկողության տակ գտնվող Բրոդմուրի հոգեբուժարան:
71. Քրեակատարողական հաստատությունում նրանք պահվում էին նույն ռեժիմով, ինչպես այլ՝ ստանդարտ ռիսկային Ա կատեգորիայի բանտարկյալները, որը համարվում էր անվտանգության պատշաճ դասակարգում՝ հիմնվելով նրանց ներկայացրած ռիսկի վրա: Նրանց մոտ թույլատրվում էին այցելություններ անվտանգության ստուգումներ կատարելուց հետո, նրանք կարող էին շփվել այլ բանտարկյալների հետ, կատարել հեռախոսազանգեր, գրել և ստանալ նամակներ: Նրանց թույլատրվում էր հանդիպել իրենց իմամին և իրավաբանական ներկայացուցիչներին: Նրանց թույլատրվում էր օգտվել միևնույն մակարդակի առողջապահական, մարզական, կրթական և աշխատանքային հնարավորություններից, ինչ որ նույն անվտանգության աստիճանն ունեցող մյուս բանտարկյալներին:
Հետևելով 2001թ ակտի շրջանակներում նշանակված՝ կալանավայրի ռեժիմը վերանայող պարետի խորհուրդներին՝ Վուդհիլի քրեակատարողական ստեղծեց Հատուկ բաժանմունք՝ 2001թ Ակտի շրջանակում կալանավորվածներին տեղավորվելու համար: Բաժանմունքը, որ վերանորոգվեց խորհրդակցելով կալանավորված դիմողների և նրանց ներկայացուցիչների հետ և ուներ հատուկ ընտրված և ուսուցում անցած աշխատակազմ, դիմողներին թույլ էր տալիս ավելի հանգիստ ռեժիմ՝ ներառյալ բանտախցից դուրս ժամանակը: Դիմողներն, այնուամենայնիվ, որոշեցին չտեղափոխվել այդ բաժանմունք, մի որոշում, որ պարետը համարեց ափսոսալի:
72. Առաջին դիմողը, ով ենթադրաբար վատ վերաբերմունքի պատմություն ուներ Իսրայելում կալանավորված լինելու ժամանակ և ով առաջին անգամ բուժվել էր խոր դեպրեսիայի դեմ 1999թ մայիսին, Բելմարշի քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվելիս տառապում էր իր հոգեկան առողջության խիստ վատթարացման պատճառով: Նա 2002թ հուլիսին տեղափոխվեց Բրոդմուրի՝ խիստ հսկողության տակ գտնվող հոգեբուժարան:
73. Յոթերորդ դիմող տեղեկացրեց հոգեկան շեղման ընտանեկան պատմությունը: Նա դեպրեսիա էր տարել պատանի հասակում: Նա պնդում էր, որ իր կալանավորման ընթացքում ավելի ու ավելի է տառապում դեպրեսիայից, պարանոյայից և լսողական հալուցինացիաներից: 2004թ մայիսին նա ինքնասպանության փորձ էր կատարել և 2004թ նոյեմբերի 17-ին տեղափոխվել էր Բրոդմուրի՝ խիստ հսկողության տակ գտնվող հոգեբուժարան:
74. Տասներորդ դիմողը, ով կրկնակի անդամահատված էր, պնդում էր, որ կալանավորվել և խոշտանգումների էր երկտակվել Ալժիրում: Բելմարշի քրեակատարողական հիմնարկում նա տառապում էր իր հոգեկան և մտավոր առողջության վատթարացման պատճառով: Նա հացադուլ հայտարարեց 2003թ հունիս-հուլիս ամիսներին և հրաժարվեց օգտագործել իրեն հատկացված պրոթեզները և համագործակցել բուժքույրերի հետ: 2003թ նոյեմբերի սկզբին քրեակատարողական մարմին դադարեցրեց բուժքույրերի միջոցով նրա օգնությունը: Նրա իրավաբանական ներկայացուցիչները դատական կարգով բողոքարկեցին այս որոշումը և 2003թ դեկտեմբերին Վարչական դատարանի որոշմամբ բուժքույրերի միջոցով նրա խնամքը վերականգնվեց: 2004թ նոյեմբերի 1-ին նա տեղափոխվեց Բրոդմուրի՝ խիստ հսկողության տակ գտնվող հոգեբուժարան:
75. Խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեն (ՙCPT՚) 2002թ փետրվարին և կրկին՝ 2004 թ մարտին այցելեց դիմողներին և մի շարք քննադատություններ արեց, այն պայմանների վերաբերյալ, որոնցում դիմողները պահվում էին: Կառավարությունը մերժեց այդ քննադատությունները (տես, Գ. Խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե (“CPT”)
101-102 կետեր ստորև):
76. 2004թ հոկտեմբերին դիմողների իրավաբանական ներկայացուցիչների պահանջով, ութ հոգեբույժ-խորհրդականներ պատրաստեցին Հոգեբուժական համատեղ զեկույց կալանավորված բանտարկյալների վերաբերյալ, որը եզրակացրեց, որ.
կալանդավորները սերվում են երկրներից, որտեղ մտավոր հիվանդություն ունենալը խիստ պիտակավորվում է: Ի հավելումն՝ նվիրյալ մուսուլմանների համար ինքնասպանությունն արգելվում է: Սա մասնավորապես նշանակալի է՝ ելնելով ինքնասպանության փորձ արածների կամ դրա մասին մտածողների թվից: Բոլոր կալանավորներն ունեն լուրջ հոգեկան խնդիրներ, որոնք կալանքի ժամկետի անորոշ բնույթի դրա կողմից լրջորեն խթանման արդյունք են: Հոգեկան առողջության խնդիրները գերակշռորեն ընդունում են ռեպրեսիվ խախտումների և տագնապի տեսք: Մի շարք կալանավորներ ձեռք են բերել փսիխոտիկ ախտանիշներ՝ իրենց վիճակի վատթարացման հետևանքով: Որոշ կալանավորներ նաև զգում են հետ-տրավմատիկ սթրեսային ընկճվածություն՝ PTSD, կամ նախա-ներգաղթյան տրավմայի պատճառով, կամ իրենց ձերբակալման և բանտարկության հանգամանքների պատճառով, կամ էլ երկուսի համադրմամբ:
Նրանց հոգեկան վիճակի շարունակական վատթարացման վրա նաև ազդում են քրեակատարողական հաստատության ռեժիմի և բողոքարկման գործընթացի բնույթը և դրանց նկատմամբ անվստահությունը, ինչպես նաև անորոշ ժամկետով կալանավորման հիմանական, կենտրոնական գործոնը: Քրեակատարողական հիմնարկի առողջապահական համակարգը ի վիճակի չէ պատշաճորեն բավարարել նրանց առողջապահական կարիքները: Առկա չէ իր անձին վնաս պատճառելու և տագնապային վարքագծի ընկալումը՝, որպես կլինիկական վիճակի մաս, դրանք պարզապես դիտվում են որպես մանիպուլյացիաներ: Բարդ հոգեկան առողջական խնդիրների պատշաճն լուծում չի տրվում:
Նրանց հոգևոր առողջական խնդիրները անհնարին է լուծել, քանի դեռ նրանք պահվում են այն վիճակում, ինչ այժմ է և ելնելով կրկնվող հարցազրույցների՝ դրանք շարունակելու են վատթարանալ, քանի դեռ նրանք շարունակում են մնալ կալանավայրում:
Կալանավորների կողմից նկարագրված խնդիրները զարմանալիորեն նման են այն խնդիրներին, որոնք բացահայտվել են ներգաղթի հետ կապված կալանավորումն ուսումնասիրող գրականության մեջ: Այդ գրականությունը դեպրեսիայի ու տագնապի բարձր մակարդակ և ճարտասանորեն ապացուցում է, որ կալանավորման ժամկետի երկարությունը ուղղակիորեն կապ ունի ախտանիշների սրության հետ, որ հենց կալանքը, որպես այդպիսին, պատճառ է դառնում այդ խնդիրների վատթարացման՚:
77. Ներկա դատաքննության նպատակներից ելնելով՝ Կառավարությունը խնդրել էր խորհրդատու հոգեբույժ Դր. Ջ.-ին մեկնաբանել վերոնշյալ հոգեբուժական համատեղ զեկույցը: Դր. Ջ.-ն քննադատորեն մոտեցավ համատեղ զեկույցի հեղինակների մեթոդաբանությանը և եզրակացություններին: Մասնավորապես նա գրեց (հղումներն այլ զեկույցներին բաց են թողնված).
ՙԵս կմեկնաբանեի, որ համարում եմ, որ արված շատ պնդումներ չեն արժանացել մանրամասն տեսչության: Օրինակ [առաջին դիմող դեպքում] աչալուրջ և հանգամանալից գնահատումից հետ ես եզրակացրեցի, որ բանտարկությունից հետո, իսկ այնուհետև՚ Բրոդմուրի հոգեբուժարանում պահվելիս նրա հոգեկան վիճակն ընդհանուր առմամբ ավելի վատ չէր և թերևս ավելի լավ չէր, քան մինչև ձերբակալվելը: Նրա առողջական տվյալները ցույց չեն տալիս նախնական՝ բարելավում Բրոդմուրի հոգեբուժարանում վատթարանալուց հետո: Ես գտնում եմ, որ նրա վիճակը վատացել է Բելմարշի քրեակատարողական հիմնարկում, որովհետև նա որոշել էր հացադուլ հայտարարել և որ նա ընդունել էր անկայուն կուրս՝ չնայած համաձայնվել էր ուտել, նրա թատերականացված վարքագիծը երկու տեղերում էլ շատ նման էին: Նրա գործում ես գտա անձնավորության ընկճվածության ախտորոշում, մեծ դեպրեսիվ ընկճվածության ախտորոշումներ, ոչ կայում փսիխոզ և PTSD. Ավելին՝ իմ եզրակացությունն էր, որ նրա հաճախակի ինքա-վնասումը իրականում կեղծ մեքենայություն էր:
...
Ես միակը չեմ, ով գտնում է, որ սույն զեկույցի հեղինակների պնդած ախտորոշումները սխալ են, և դրանց վրա ուշադրություն է հրավիրվել իմ զեկույցում, դրանց կասկածով են վերաբերվել նաև այլոք, ովքեր զեկույց են ներկայացրել [առաջին և յոթերորդ դիմողների] վերաբերյալ: Հետևաբար, դա այդպես չէ, որ զեկույցում առկա է կարծիքների կոնսենսուս և ես նշում եմ, որ իմ գնահատած երկու գործերում էլ՝ [առաջին և յոթերորդ դիմողներ], զեկույցի որոշ պատրաստողների պնդած՝ նրանց այսպես կոչված փսիխոտիկ ախտանիշները, որոնք ըստ նրանց առկա չէին մինչև կալանավորումը, փաստորեն գոյություն էին ունեցել մինչ նրանց ձերբակալումը:
Մի խնդիր, որ ես համարում եմ մեծագույն մտահոգություն, վերաբերում է ինքնազեկույցից՝ հացվողից վերցված տեղեկատվության լռակյաց ընդունումը: Թվում ՝ զեկույցի հեղինակներն ընդունում են, օրինակ այն, որ կալանավորներից երեքը եղել են կալանքի և խոշտանգման զոհեր և բոլորը նախքան միգրացիան, իրենց համար զգացել են լուրջ սպառնալիք: Որևէ տեղ ես չհանդիպեցի որևէ ապացույց, որը կսատարեր այս պնդմանը կամ, իրոք, դրանք ստուգելու որևէ փորձ: Ինչպես դա ընդունված է ներգաղթողները և ապաստան փնտրողները պետք է հիմնավորեն իրենց փորձերը, որպեսզի ձեռք բերեն այլ երկիր մուտք գործելու իրավունք, արդյո՞ք հնարավոր կամ հավանական չէ, որ նրանց մի մասը միշտ չէ, որ ամբողջապես ներկայացնում է ճշմարտությունը իրենց անցյալի կամ ներկա ախտորոշումների վերաբերյալ: Ենթադրյալ ահաբեկիչների առնչությամբ պետք է հիշել, որ նրանք, չնայած իրենց դեմ ներկայացված բաց և փակ նյութերի ապացույցներ, ժխտել են այդ մեղադրանքները, որը քննարկվել է ամենաբարձր մակարդակում: Վաստաբար, սա պետք է կասկածներ առաջացներ նրանց ճշմարտախոսության վերաբերյալ՚:
Զ. Հինգերորդ դիմողի ազատ արձակումը գրավի դիմաց
78. 2004թ հունվարի 20-ին ՆՀԲՀ-ն որոշեց, որ սկզբունքորեն այն կարող է գրավի դիմաց ազատություն շնորհել հինգերորդ դիմողին: Պետքարտուղարը փորձեց բողոքարկել այդ որոշումը, սակայն Վերաքննիչ դատարանի կողմից, 2004 թ փետրվարի 12-ին թվագրված միջանկյալ որոշմամբ տեղեկացվեց, որ այն իրավասություն չուներ ընդունելու բողոքը:
79. ՆՀԲՀ-ն բացատրեց գրավի դիմաց ազատություն շնորհելու իր հիմնավորումները շատ հանգամանորեն 2004թ ապրիլի 22-ի իր վճռում: Նա գտնում էր, որ 2001թ Ակտով ինքն ուներ միայն բացառիկ դեպքերում գրավի դիմաց ազատություն շնորհելու լիազորություն, երբ բավարարված էր, որ եթե այն չտրրամադրվեր, կալանավորի հոգեկան և ֆիզիկական վիճակը կվատթարանաք այն չափով, որ նրա շարունակական կալանքը կհանգեցներ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտմանը՝ անմարդկային վերաբերմունքի պատճառով և 8-րդ հոդվածի խախտմանը՝ անհամաչափության պատճառով:
80. ՆՀԲՀ-ն նշեց, որ 2002թ մայիսից քրեակատարողական հիմնարկի աշխատակազմի կողմից եղել են մտահոգություններ հինգերորդ դիմողի հոգեկան առողջության վերաբերյալ, չնայած այդ մտահոգությունների մասին չէր տեղեկացվել նրա իրավաբանական ներկայացուցիչներին: 2003թ դեկտեմբերին նա տառապել էր լուրջ ռեցիդիվով (ախտադարձությամբ), այնուհետև խոր դեպրեսիայով՝ փսիխոտիկ ախտանիշներով՝, ներառյալ` լսողական հալուցինացիաներն ու ինքնասպանության մտադրությունը: Նրա իրավաբանական ներկայացուցիչների պահանջով և Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ մի շարք հոգեբաններ և հոգեբույժներ քննել են նրան և եկել համաձայնության, որ նա լուրջ հիվանդ է և որ նրա հոգեկան առողջությունը հնարավոր է բարելավվի, եթե նրան թույլատրվի վերադառնալ տուն: ՆՀԲՀ-ն եզրակացրեց.
ՙՄենք չենք կարծում, որ շեմն այնքան է անցել, որ առկա է [հինգերորդ դիմողի] մարդու իրավունքների խախտում: [Մարդու իրավունքների եվրոպական դատարանի] դատական պրակտիկան շեշտադրում է անում անցման բարձր շեմին և որ հազիվ թե կալանք համարվի անհամաչափ, եթե այն առնվազն չի անցել այն վերաբերմունքի սահմանագիծը, որն իրենից կներկայացներ 3-րդ հոդվածի խախտում: Սակայն մենք համոզված ենք, որ, եթե նա ազատ չարձակվեր, նման խախտում տեղի կունենար: Թույլ տալ որևէ մեկին հասնել այն վիճակին, որի հետևանքով նա պահանջի բուժում կամ շարունակական խնամք հատուկ հիվանդանոցում և հատուկ ուշադրություն, որ նա չվնասի ինքն իրեն, կարող է ներկայացնել 8-րդ հոդվածի խախտում, եթե թերևս չկա կալանքին որևէ հնարավոր այլընտրանք, և, հավանաբար նաև 3-րդ հոդվածի խախտում: Ինչպես մենք ասել ենք, մեկ չպետք է սպասենք, մինչև իրավիճակը տեղի ունենա: Պայմանով, որ մենք համոզված ենք, իսկ դա այդպես է, որ մեր պարտադրած պայմանները բավարար են նվազեցնելու երկրի անվտանգության ռիսկը, եթե [հինգերորդ դիմողը] ազատ արձակվի, մենք կարող ենք գործել, այնպես ինչպես այժմ:
Մենք պետք է շեշտենք, որ գրավի դիմաց ազատ արձակումը կատարվում է բացառիկ դեպքերում: Մենք այս անում ենք միայն, որովհետև բժշկական բոլոր եզրակացությունները համընկնում են և կալանքը պատճառել է հոգեկան հիվանդություն, որը ավելի է բարդանալու: ...՚:
81. Հետևաբար հինգերորդ դիմողը ազատ արձակվեց գրավի դիմաց 2004թ ապրիլի 22-ին՝ այնպիսի պայմաններով, որոնք հանգեցնում էին տնային կալանքի: Նրան չէր թույլատրվում հեռանալ իր տան հասցեից և պարտավոր էր միտ կրել էլեկտրապիտակը: Նա չուներ ինտերնետի կապ, իսկ հեռախոսակապը միայն Անվտանգության ծառայության հետ էր: Նա պարտավոր է օրը հինգ անգամ հեռախոսով զեկուցել անվտանգության ծառայությանը և նրա գործակալներին ցանկացած պահի թույլատրել մուտք գործել իր տուն: Բացի կնոջից և երեխայից, իրավաբանական ներկայացուցչից, Ներքին գործերի նախարարության կողմից հաստատված բժշկից, նրան չէր թույլատրվում շփվել այլ անձանց հետ կամ տեսակցել այլ ընդունել այլ այցելուների, բացառությամբ այն դեպքերի, եթե կար Ներքին գործերի նախարարության նախնական հաստատումը:
Գ. 2004թ դեկտեմբերի 16-ին Լորդերի պալատի վճռին հետևած իրադարձությունները
82. 2004թ դեկտեմբերի 16-ին Լորդերի պալատի՝ անհամապատասխանության վերաբերյալ հայտարարագիրը, բոլոր նմանատիպ հայտարարությունների նման, պարտադիր ուժ չուներ դատավարության մասնակիցների համար (տես, կետ 94-ը ստորև): Դիմողները մնացին կալանավորված, բացի երկրորդ և չորրորդ դիմողների, ովքեր նախընտրեցին հեռանալ Միացյալ Թագավորությունից և բացի հինգերորդ դիմողից, ով ազատ արձակվեց գրավի դիմաց և այնպիսի պայմաններով, որոնք հանգեցրեցին տնային կալանքի: Ավելին՝ դիմողներից ոչ մեկը ներպետական օրենսդրության համաձայն, իրավասու չէր փոխհատուցվելու կալանքի համար: Դիմողները, հետևաբար, 2005թ հունվարի 21-ին գանգատ ներկայացրեցի Դատարան:
83. 2005թ հունվարի վերջին, Կառավարությունը հայտարարեց 2001թ Ակտի 4-րդ բաժինը չեղյալ հայտարարելու և այն հսկողության օրդերների ռեժիմով փոխարինելու մասին, որը անկախ քաղաքացիությունից, տարբեր սահմանափակումներ կպարտադրեր անհատների համար, ովքեր գտնվում էին ահաբեկչության մեջ ներգրավված լինելու հիմնավոր կասկածի տակ:
84. Այն դիմողները, ովքեր մնացել էին կալանավայրում, ազատ արձակվեցին 2005թ մարտի 10-11-ին և անմիջապես ենթարկվեցին 2005թ Ահաբեկչության կանխարգելման մասին ակտի շրջանակում սահմանված հսկողության թույլտվությանը, որն ուժի մեջ մտավ 2005թ մարտի 11-ին:
85. Կառավարությունը 2005թ մարտի 16-ին ետ վերցրեց շեղման մասին ծանուցումը:
86. 2005թ օգոստոսի 11-ին 2003թ սկսված բանակցություններից հետո, փորձելով ստանալ Ալժիրի և Հորդանանի Կառավարությունների հավաստիացումները, որ դիմողներ վերադառնալու դեպքում վատ վերաբերմունքի չեն արժանանա, Կառավարությունը տրամադրեց Արտաքսման մտադրությունների մասին ծանուցում հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ, տասներորդ և տասնմեկերորդ դիմողների վերաբերյալ: Այս դիմողները բերվել են ներգաղթի բանտախուց մինչև նրանց հեռացնելը Ալժիր (հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, իններորդ, տասներորդ և տասնմեկերորդ դիմողները) և Հորդանան (ութերորդ դիմողը): 2008թ ապրիլի 9-ին Վերաքննիչ դատարանը որոշեց, որ ութերորդ դիմողը չի կարող օրինականորեն արտահանձնվել Հորդանանին, քանի, որ հնարավոր էր, որ խոշտանգման միջոցով այնտեղ դատարանում ձեռք բերված ցուցմունքն օգտագործվեր նրա դեմ՝ կոպտորեն խախտելով արդար դատավարության նրա իրավունքը: Մինչև ներկա վճռի ընդունման օրը գործը սպասում էր Լորդերի Պալատի քննարկմանը:
Բ. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. Կալանքը մինչև արտաքսում՝ նախքան 2001թ Ակտի ընդունումը
87. Համաձայն 1971թ Ներգաղթի Ակտի 3(5) բաժնի-ի՝ Պետքարտուղարը կարող էր քաղաքացիություն չունեցող անձի նկատմամբ արձակել արտաքսման հրաման՝ հիմք ընդունելով, որ, ի թիվս այլոց, ազգային անվտանգության պատճառներով արտաքսումը կարող էր լինել բարենպաստ հանրային բարօրության համար: Անձը, ով հանդիսացել էր արտաքսման հրամանի սուբյեկտ, կարող էր կալանքի վերցվել մինչև արտաքսումը (1971թ Ակտ, Ժամանակացույց 3, կետ 2): Սակայն Ր.-ն ընդդեմ Դուրհամ քրեակատարողական հաստատության ղեկավարի գործով, առանց Հարդիալ Սինղի մասնակցության, որոշվեց ([1984] 1 WLR 704 ), որ վերոնշյալ դրույթի համաձայն կալանքի լիազորությունը սահմանափակվում էր այնքան ժամանակով, որքան նպատակահարմար կլիներ հնարավորություն տալ արտաքսման գործընթացի իրականացումը: Հետևաբար, 1971թ Ակտով կալանքը թույլատրելի չէր այն դեպքում, երբ հայտնի էր, որ արտաքսումն անհնար էր կա’մ այն պատճառով, որ որևէ երկիր տվյալ անձին ընդունելու ցանկություն չէր հայտնել, կամ որովհետև առկա էր խոշտանգման կամ այլ լուրջ վատ վերաբերմունքի վտանգ տվյալ արտաքսվողի համար իր ծագման երկրում:.
Բ. 2000 Ահաբեկչության մասին Ակտը
88. 2000 հուլիսին Խորհրդարանն ընդունեց Ահաբեկչության մասին ակտը: Ինչպես այս գործով իր վճռում նշեց Լորդ Բինգհեմը, ՙսա էական միջոցառում էր՝ 130 բաժիններով և 16 ժամանակացույցերով, որի նպատակն էր, բարելավել, արդիականացնել և ամրապնդել ահաբեկչության աճող խնդրին առնչվող օրենքը՚: ՙԱհաբեկչությունը՚ սահմանվեց Ակտի 1-ին բաժնում որպես.
ՙ... գործողության օգտագործում կան սպառնալիք, երբ.
(ա) գործողությունը համապատասխանում է ենթաբաժին (2)-ին,
(բ) օգտագործումը կամ սպառնալիքը նախատեսված է ազդել կառավարության վրա, կա’մ սպառնալ հանրությանը, կա’մ հանրության մի մասին և
(գ) օգտագործումը կամ սպառնալիքը արվում է քաղաքական, կրոնական կամ գաղափարական հարցերը առաջ մղելու նպատակով:
(2) Գործողությունը համապատասխանում է ենթաբաժնին, եթե.
(ա) ներառում է լուրջ բռնություն անձի նկատմամբ,
(բ) ներառում է գույքին հասցված լուրջ վնաս,
(գ) վտանգ է ներկայացնում այլ անձի կյանքին, ով գործողություն իրականացնողը չէ,
(դ) ստեղծում է լուրջ վտանգ հանրության կամ դրա մի մասի առողջության կամ անվտանգության համար, կամ
(ե) եթե նախատեսված է լրջորեն միջամտել էլեկտրոնային համակարգին կամ լրջորեն վնասել դրանք:
(3) ենթաբաժին (2)-ին համապատասխանող գործողության օգտագործումը կան սպառնալիքը, որը ներառում է հրազենի կամ պայթուցիկների օգտագործում համարվում է ահաբեկչություն՝ անկախ այն բանից այն բավարարում է ենթաբաժին (1)-ի (բ) կետի պահանջները, թե՝ ոչ:
(4) Այս բաժնում՝
(ա) ՙգործողություն՚-ը ներառում է այնպիսի գործողություն, որն իրականացվում է Միացյալ Թագավորությունից դուրս,
(բ) հղումը որևէ անձի կամ գույքի համարվում է հղում ներկա որևէ անձին կամ գույքին,
(գ) հղումը հանրությանը ներառում է հղում այլ երկրի հանրությանը, որը Միացյալ Թագավորության հանրությունը չէ և
(դ) ՙկառավարություն՚ նշանակում է Միացյալ Թագավորության, դրա մի մասի կամ այլ երկրի կառավարություն:
(5) Այս Ակտում հղումը գործողությանը, որը կատարվում է ահաբեկչության նպատակներով ներառում է հղում այն գործողությանը, որը կատարվում է հօգուտ որևէ արգելված կազմակերպության՚:
Ակտի նպատակներից ելնելով՝ կազմակերպությունն ՙարգելված՚ էր, եթե.
3. (1) ...
(ա) այն առկա էր Ժամանակացույց 2-ի ցանկում, կամ
(բ) այն գործում է այդ Ժամանակացույցում թվարկված կազմակերպության նույն անունով:
(2) Եթաբաժին (1)(բ)-ն չպետք է կիրառվի Ժամանակացույց 2-ում թվարկված կազմակերպության առնչությամբ, եթե մուտքը ենթակա է ծանուցման այդ Ժամանակացույցում:
(3) Պետքարտուղարը հրամանով կարող է.
(ա) Ժամանակացույց 2-ում ավելացնել կազմակերպություններ,
(բ) Ժամանակացույց 2-ից հեռացնել կազմակերպություններ,
(գ) Այլ ձևով լրացումներ կատարել Ժամանակացույց 2-ում:
(4) Պետքարտուղարը կազմակերպության առնչությամբ (3)(ա) ենթաբաժնով իրեն վերապահված լիազորությունը կարող է իրականացնել միայն, եթե նա գտնում է, որ այն վերաբերում է ահաբեկչությանը:
(5) (4)-րդ ենթաբաժնի նպատակներից ելնելով՝ կազմակերպությունն առնչվում է ահաբեկչությանը, եթե.
(ա) իրականացնում կամ մասնակցում է ահաբեկչական գործողությունների,
(բ) նախապատրաստում է ահաբեկչություն,
(գ) խթանում կամ խրախուսում է ահաբեկչությունը, կամ
(դ) կամ այլ կերպ առնչվում է ահաբեկչությանը՚:
89. Ակտի Մաս II-ը սահմանեց հանցագործություններ կազմակերպություններին անդամակցելու և սատարելու, դրամահավաքի, ահաբեկչական գումարների օգտագործման և տիրապետման, ահաբեկչական գումարների փոխանցման շուրջ համաձայնության գալու, փողերի լվացման և փողերի լվացման կասկածը չբացահայտելու համար: Մաս IV-ով սահմանվում էին մի շարք այլ կարևոր հանցագործություններ՝ ներառյալ զինավարժությունները, ահաբեկչությանը ուղղորդելը, առանց հիմնավոր արդարացման այնպիսի իրերի տիրապետելը, որոնք հավանական է օգտակար լինեն այն անձի համար, ով իրականացնում կամ նախապատրաստում էին ահաբեկչական գործողություն և առանց հիմնավոր արդարացման տեղեկատվության հավաքումը, որը հավանական է օգտակար լինեն այն անձի համար, ով իրականացնում կամ նախապատրաստում էին ահաբեկչական գործողություն: Ակտի 62-րդ բաժինն ունի էքստրա-տերիտորիալ (արտա-տարածքային) շրջանակ, որով սահմանվում էր, որ Միացյալ Թագավորության իրավասության տակ գտնվող անձը կարող է դատական կարգով հետապնդվել վերոնշյալ ցանկացած հանցագործությունների համար՝ անկախ այն բանից, թե որտեղ են այդ հանցագործություններով ուղեկցվող գործողությունները տեղի ունեցել:
Գ. Հակաահաբեկչության, հանցագործությունների և անվտանգության մասին 2001թ Ակտը
90. 2001թ Ակտի (տես վերոնշյալ կետ 12-ը), Բաժին 4-ը, որը վերնագրված է ՙՆերգաղթ և ապաստան՚, սահմանում է լիազորություններ, որոնք հնարավորություն են տալիս միջազգային ահաբեկիչներ լինելու մեջ կասկածվող քաղաքացիություն չունեցող անձանց կալանքը, նույնիսկ եթե տվյալ պահին նրանց արտաքսումը անհնար էր: 2001 Ակտը սահմանում է.
ՙՄԱՍ 4
ՆԵՐԳԱՂԹ ԵՎ ԱՊԱՍՏԱՆ
Կասկածվող միջազգային ահաբեկիչներ
21. Կասկածվող միջազգային ահաբեկիչ. պարզաբանում
(1) Պետքարտուղարը, սույն բաժնի շրջանակում, կարող է հրապարակել հավաստագիր որևէ անձի վերաբերյալ, եթե Պետքարտուղարը հիմքեր ունի.
(ա) հավատալու, որ անձի ներկայությունը Միացյալ Թագավորությունում վտանգ է ներկայացնում ազգային անվտանգությանը և
(բ) կասկածելու, որ անձը ահաբեկիչ է:
(2) (1)(բ) ենթաբաժնում ՙահաբեկիչ՚ նշանակում է որևէ անձ, ով.
(ա) առնչվում կամ առնչվել է միջազգային ահաբեկչական գործողությունների իրականացմանը, նախապատրաստմանը կամ դրդմանը,
(բ) անդամակցում կամ պատկանում է միջազգային ահաբեկչական խմբավորման կամ
(գ) ունի կապեր միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ:
(3) Խմբավորումը դա միջազգային ահաբեկչական խմբավորումն է՝ (2)-րդ ենթաբաժնի (բ) և (գ) կետերի նպատակներով, եթե.
(ա) այն ենթակա է վերահսկելու կամ ազդեցություն գործելու Միացյալ Թագավորությունից դուրս գտնվող անձանց վրա և
(բ) Պետքարտուղարը կասկածում է, որ այն առնչվում է միջազգային ահաբեկչական գործողությունների իրականացման, նախապատրաստման կամ դրդման հետ:
(4) (2)-րդ ենթաբաժնի (գ) կետի նպատակներից ելնելով՝ անձը կապեր ունի որևէ միջազգային ահաբեկչական խմբավորման հետ, միայն եթե նա սատարում կամ օգնում է դրան:
(5) Այս մասում՝
ՙահաբեկչությունն՚ ունի 2000թ Ահաբեկչության մասին Ակտի 1-ին բաժնով (c. 11) սահմանված նշանակությունը և
ՙկասկածվող միջազգային ահաբեկիչ՚ նշանակում է (1)-ն բաժնի համաձայն հավաստագիր ունեցող անձը:
(6) Երբ (1)-ն բաժնի համաձայն Պետքարտուղարը հրապարակում է հավաստագիր, նա գործնականում հնարավորինս ողջամիտ ժամկետում պետք է ՝
(ա) ողջամիտ քայլեր կատարի հավաստագրված անձին ծանուցելու ուղղությամբ և
(բ) հավաստագրի պատճենը ուղարկի Ներգաղթի Հատուկ Բողոքարկման Հանձաժողովին:
(7) Պետքարտուղարը կարող է չեղյալ հայտարարել (1)-ն բաժնի համաձայն հրապարակած հավաստագիրը:
(8) Այս բաժնի համաձայն հավաստագրի հետ կապված Պետքարտուղարի որոշումը կարող է վիճարկվել իրավական վարույթի միջոցով՝ 25 կամ 26 բաժինների շրջանակներում:
(9) Պետքարտուղարի գործողությունը, որը սույն բաժնի համաձայն հիմնված է հավաստագրի վրա, ամբողջությամբ վերցված կամ մասամբ կարող է վիճարկվել իրավական վարույթում միայն՝
(ա) 25 կամ 26 բաժինների
(բ) Ներգաղթի Հատուկ Բողոքարկման Հանձնաժողովի 1997թ Ակտի 2-րդ բաժնի (c. 68) (բողոքարկում)
շրջանակներում կամ այդ բաժինների շրջանակներում անցկացված դատաքննությույունների շրջանակում:
22. Արտաքսում, հեռացում և այլն
(1) (2)-րդ ենթաբաժնում նշված տիպի գործողություն կարող է ձեռնարկվել կասկածվող միջազգային ահաբեկչի նկատմամբ՝ չնայած այն փաստի, որ (ժամանակավոր, թե անժամկետ) գործողությունը չի կարող հանգեցնել Միացյալ Թագավորությունից նրա հեռացմանը՝
(ա) իրավունքի հարցի պատճառով, որն ամբողջությամբ վերցված կամ մասամբ վերաբերում է միջազգային պայմանագրին կամ
(բ) գործնական նկատառման պատճառով ...
(2) (1) - ին ենթաբաժնում նշված գործողություններն են՝
...
(ե) արտաքսման հրամանի արձակումը ...
(3) (2)-րդ ենթաբաժնում նշված տիպի գործողությունը, որն ունի ազդեցություն՝ կապված 21-րդ բաժնի շրջանակներում այդ պահին հավաստագրված՝ կասկածի տակ գտնվող միջազգային ահաբեկիչի հետ, պետք է համարվի նորից ձեռնարկված (հենվելով վերոնշյալ (1)-ին ենթաբաժնի վրա) հավաստագրումից անմիջապես հետո:
23. Կալանք
(1) Կասկածվող միջազգային ահաբեկիչը կարող է կալանավորվել (2)-րդ ենթաբաժնում սահմանված դրույթով՝ չնայած այն փաստին, որ Միացյալ Թագավորությունից նրա հեռացումը կամ մեկնումը արգելված է (ժամանակավորապես կամ անորոշ ժամկետով)՝
(ա) իրավունքի հարցով, որն ամբողջությամբ վերցված կամ մասամբ վերաբերում է միջազգային պայմանագրին կամ
(բ) գործնական նկատառումով ...
(2) (1) - ին ենթաբաժնում նշված դրույթներն են՝
(ա) 1971թ Ներգաղթի ակտի (c. 77) Ժամանակացույց 2-ի կետ 16-ը (քննության կամ հեռացման ենթական անձանց կալանքը) և
(բ) Նույն Ակտի Ժամանակացույց 3-ի կետ 2-ը (կալանք մինչև արտաքսումը)՚:
2001թ Ակտի 4-րդ Մասը ներառում էր դրույթ, որի համաձայն օրենսդրությունն ուժի մեջ էր մնալու հինգ տարի միայն և ենթակա էր տարեկան հաստատման մասին որոշման՝ Խորհրդարանի Պալատների կողմից:
Դ. Ներգաղթի Հատուկ Բողոքարկման Հանձնաժողով
91. Ներգաղթի Հատուկ Բողոքարկման Հանձնաժողովը (ՆՀԲՀ) ստեղծվեց ի պատասխան Չահալն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճռի [ՄՊ] (վճիռ 1996թ նոյեմբերի 15-ի, Վճիռների և որոշումների զեկույցներ, 1996-V): Այն դատական ատյան է՝ բաղկացած անկախ դատավորներից, որի որոշումները օրենքի տողով կարող են բողոքարկվել Վերաքննիչ դատարանում և Լորդերի պալատում:
2001թ ակտի 25-րդ բաժի համաձայն՝
ՙ(1) Կասկածվող միջազգային ահաբեկիչը կարող է բողոք ներկայացնել Ներգաղթի Հատուկ Բողոքարկման Հանձաժողով 21-րդ բաժնի շրջանակներում իր վերաբերյալ հրապարակված հավաստագրի դեմ:
(2) Բողոքարկումից հետ [ՆՀԲՀ] պետք է չեղյալ հայատարարի հավաստագիրը, եթե.
(ա) այն համարում է, որ չկան 21(1)(ա) կամ (բ) բաժնում վկայակոչված համոզմունքի կամ կասկածի ողջամիտ հիմքեր կամ
(բ) եթե այն համարում է, որ որոշ պատճառներով հավաստագիրը չպետք է հրապարակվեր՚:
ՆՀԲՀ-ից պահանջվում էր իրականացնել առաջին վերանայումը՝ ապահովելու, որ հավաստագիրը դեռևս հիմնավորված էր դրա հրապարակումից վեց ամիս անց կամ հավաստագրի դեմ ներկայացված վերջնական վճռից վեց ամիս անց, իսկ դրանից հետո երեք ամսեկան ինտերվալներով:
2001թ Ակտի 30-րդ բաժնի համաձայն՝ 15-րդ հոդվածի շրջանակում առկա շեղման ցանկացած իրավական վիճարկումը նույնպես պետք է ներկայացվի ՆՀԲՀ-ին:
92. ՆՀԲՀ-ն ունի հատուկ ընթացակարգ, որը հնարավորություն է տալիս նրան քննարկելու ոչ միայն հրապարակման ենթակա նյութերը (ՙբաց նյութերը՚), այլ նաև նյութեր, որոնք ազգային անվտանգտության նկատառումներով, հրապարակման ենթակա չեն (ՙփակ նյութեր՚): Ո’չ գանգատարկուն, ո’չ նրա իրավախորհրդատուն չեն կարող տեսնել փակ նյութերը: Հետևաբար, Գլխավոր միջնորդի կողմից նշանակվում են անվտանգության տեսանկյունից ստուգված մեկ կամ մի քանի փաստաբաններ, որոնք հանդես են գալիս գանգատարկուի անունից:
93. Հավաստագրերի դեմ ՆՀԲՀ-ին ներկայացված ներկա գործով բողոքարկումների մեջ, յուրաքանչյուր գանգատարկուին վերաբերող բաց հայտարարություններն ու ցուցմունքները լսվեցին առաջին հերթին և հատուկ փաստաբանը կարող էր նյութը քննարկել գանգատարկուի և նրա իրավախորհրդատուների հետ Այնուհետև փակ նյութը կբացահայտվեր դատավորների և հատուկ փաստաբանների համար: Այդ պահից հետո որևէ հետագա շփումը վերջիններիս և գանգատարկուի և/կամ նրա ներկայացուցիչների միջև չեն կարող լինել, բացառությամբ ՆՀԲՀ-ի թույլտվության: Փակ նիստերի ժամանակ հատուկ փաստաբանի դերն էր գանգատարկուի անունից ներկայացնել փաստարկներ և’ ընթացակարգային հարցերի հետ կապված, ինչպիսին է հետագա բացահայտման կարիքը, և’ գործի էության հետ կապված: Յուրքանչյուր հավաստագրի դեմ ներկայացված բողոքարկման առումով, ՆՀԲՀ-ն հրապարակեց և’ ՙբաց՚, և’ ՙփակ՚ վճիռներ: Հատուկ փաստաբանը կարող էր տեսնել երկու վճռներն էլ, սակայն կալանավորներն ու ներանց իավաբանական ներկայացուցիչները՝ միայն բաց վճիռը:
Ե. 1998թ Մարդու իրավունքների ակտի շրջանակում անհամապատասխանության մասին հայատրարությունները
94. 1998թ Ակտի 4-րդ բաժինը սահմանում է, որ եթե դատարանը գտնում է որ հիմնական օրենսդությունը խախտում է Կոնվենցիան, դատարանը կարող է անել անհամապատասխանության մասին հայտարարություն: Նման հայտարարությունը չի ազդում այն դրույթի վավերականության վրա, որի կապակցությամբ այն արվում է և դատավարության կողմերի համար չի կրում պարտադիր բնույթ, սակայն հատուկ միջոցառումներ կարող են ձեռնարկվել (բաժին 10) անհամպատասխանությունը վերացնելու նպատակով դրույթում լրացում կատարելու համար (տես նաև, Բերդենն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը [ՄՊ], թիվ 13378/05, կետ 21-24 և 40-44, ՄԻԵԴ 2008թ):
Զ. Ահաբեկչության մասին 2006թ. Ակտը
95. Ահաբեկչության մասին 2006թ. Ակտը ուժի մեջ մտավ 2006թ մարտի 30-ին ներառելով մի շարք իրավախախտումներ՝ տարածելու քրեական պատասխանատվությունը 2000թ Ահաբեկչության մասին ակտում ընդգրկված ահաբեկչական իրավախախտումների ներածություն հանդիսացող ակտերի վրա: Նոր իրավախախտումներ էին հանդիսանում քաջալերումը, տեղեկատվության տարածու, նախապատրաստումը և ուսուցումը: Իրավախախտումներ նախատեսվում էին ներմուծվել ահաբեկչական գործողության վաղ փուլից, այդպիսով կանխելով ավելի լուրջ գործողությունը: Դրանք այնպես էին նախագծված, որ ավելի հեշտ է դարձել դրանց ապացուցելը:
Է. 2005թ Ահաբեկչության կանխման Ակտի շրջանակներում հատուկ փաստաբանների օգտագործման նկատառումը
96. 2007թ հոկտեմբերին 31-ին Լորդերի պալատը վճիռ ընդունեց Ներքին գործերի Պետքարտուղար (Պատասխանող) - ՄԲ (FC) (Գանգատարկու) գործով [2007] UKHL 46, որը վերաբերում էր Պետքարտուղարի կողմից 2005թ Ահաբեկչության կանխման ակտի շրջանակներում ընդունած, առանց-շեղման հսկողության օրդերի վիճարկմանը: Լորդերի պալատը, ի թիվս այլ հարցերի, պետք է որոշեր արդյո՞ք 2005թ Ակտի 3-րդ բաժնի կողմից սահմանված ընթացակարգերը, որոնք ներառում են փակ դատավարություն և հատուկ փաստաբաններ, համապատասխանում էին Կոնվենցիայի 6-րդ հոդվածին, ելնելով այն բանից, որ գանգատարկուներից մեկի դեպքում, նրանք հանգել էին նրան, որ նրա դեմ ներկայացված գործը իր էությամբ ամբողջովին բացահայտված չէր առանց ահաբեկչության հետ կապված գործողության որևէ կոնկրետ մեղադրանքի:
Լորդերի պալատը միաձայն որոշեց, որ տվյալ դատավարությունը բացահայտում էր քաղաքացիական իրավունքները և ազատությունները, այսպիսով մղելով 6-րդ հոդվածի պաշտպանության: Համապատասխանության հարցի վերաբերյալ մեծամասնությունը (բարոնուհի Հեյլը՝ Ռիչմոնդից, Լորդ Քարսվելլը, Լորդ Բրաունը՝ Իթոն անդեր Հեյվուդից) որոշեց, որ չնայած շատ դեպքերում հատուկ փաստաբանի ընթացակարգը ապահովելու էր բավարար հակակշիռ, երբ Պետքարտուղարը ցանկանար չտալ այն նույթը, որի վրա ցանկանում էր հենվել, որպեսզի հաստատեր ողջամիտ հիմքերի առկայությունը՝ կասկածելու, որ հսկողության տակ գտնվողը ներգրավված էր կամ ներգրավված էր եղել ահաբեկչությանը առնչվող որևէ գործունեության, յուրաքանչյուր գործ պետք էր քննել առանձին: Բարոնուհի Հեյլը դա շարադրեց հետևյալ կերպ.
ՙ65. ... Դա կախված կլիներ գործի բնույթից, ինչ քայլեր են ձեռնարկվել վերասհսկվող անձին բացատրելու մեղադրանքների մանրամասները, որպեսզի վերջինս կարողանար ակնկալել, թե ինչ հնարավոր նյութ կսատարի իրեն, ինչ քայլեր են արվել ամփոփելու փակ նյութը՝ ի աջակցություն իրեն, առանց բացահայտելու անուններ, ամսաթվեր կամ վայրեր, կասեցված նյութերի բնույթը և բովանդակությունը, ինչքան արդյունավետ էր հատուկ փաստաբանն ի վիճակի եղել վիճարկել այդ վերահսկվող անձի անունից և ինչ փոփոխություն կմտցներ դրանց բացահայտումը: Բոլոր այս գործոնները նպատակահարմար կլինեին տեսնելու, թե արդյո՞ք վերհսկվող անձին տրվել էր ՙզգալի հնարավորություն վիճարկելու օրդերի փաստական հիմքը՚:
66. Ես չեմ կարծում, որ մենք կարող ենք վստահ լինել, որ Ստարսբուրգը որոշում կկայացնի, որ հսկողության օրդերի հետ կապված յորաքանչյուր դատավարությու, որտեղ հատուկ փաստաբանի ընթացակարգն էր կիրառվել, ինչպես սահմանված էր 2005թ Ակտով և Քաղաքացիական դատավարության կանոնների 76-րդ մասով, բավարար կլիներ համապատասխանելու հոդված 6-ին: Սակայն մեծ ջանքերով հանդերձ, որը նաև դժվար է և ժամանակատար, սովորաբար հնարավոր է լինում ապահովելու ՙզգալի չափի ընթացակարգային արդարադատություն՚ վերահսկվող անձի համար: Ներգարվվածներից յուրաքանչյուրը անելու է հնարավորը՝ ապահովելու, որ ՙդատաքննության սկզբունքները՚ հնարավորինս լիարժեք չափով պահպանվեն: Պետքարտուղարը պետք է հնարավորինս ամբողջական բացատրություն տա, թե ինչու է նա համարում որ 2(1) առկա հիմքերը լավագույնն են: Որքան լիարժեք է բացատրությունը, այնքան լիարժեք կլինեն այն ցուցումները, որոնք հատուկ փաստաբանները ի վիճակի կլինեն վերցնել իրենց վստահորդից՝ նախքան փակ նյութերը տեսնելը: Ե’վ դատավորները, և’ հատուկ փաստաբանները պետք է բազմակողմանի քննեն այն պնդումը, որ փակ նյութերը պետք է մնան փակ մեծ աչալրջությամբ և զգալի սկեպտիցիզմովԿան բազում ապացույցներ այլ տեղերից ահաբեկչությանը վերաբերող գործերի գաղտնիության անհրաժեշտության չափազանցեցված պնդման միտման վերաբերյալ. տես, Սերին Թերներ և Սթեֆեն Ջ. Սխալհոֆեր – Գաղտնիության խնդիրը ահաբեկչությանը վերաբերող դատավարություններում 2005, Բրենանի արդարադատության կենտրոն, Նյու-Յորքի համակսարան, Իրավաբանական ֆակուլտետ: Ե’վ դատավորը, և’ հատուկ փաստաբանը պետք է մանրազննին վերլուծեն փակ նյութը: Բոլորը պետք է ունենան նյութը խմբագրելու և ամփոփելու հնարավորություն, այնպես որ հնարավորություն տան հատուկ փաստաբանների դրանց վերաբերյալ ցուցումներ ստանալ իրենց վստահորդից: Բոլորը պետք է տեղյակ լինեն հատուկ փաստաբաններն ունեն հնարավորություն՝ ստանալու իրենց վստահորդների վերաբերյալ կոնկրետ և աչալրջորեն մշակված հարցեր ուղղելու թույլատրվություն: Հատուկ փաստաբանը, փակ նյութի փաստարկներին հակադարձելու համար պետք է հնարավորություն ունենա կանչելու վկաներ՝ չնայած CPR r 76.24-ում դա հստակ նշված չէ: Գործի բնույթը կարող է այնպիսին լինել, որ վստահորդը չցանկանա իմանալ ցուցմունքների մանրամասները՝ դրանք արդյունավետետորեն վիճարկելու համար:
67. Լավագույն դատավորը, ով կգնահատի, թե արդյո՟ք դատավարությունը ապահովել է դատական պաշտպանության բավարար, հիմնարար, էական միջոցներ, հավանաբար դատավարությունը անցկացնող դատավորն է:...՚:
Լորդ Քարսվելը նշեց՝
ՙԲազմաթիվ է այն գործերի շրջանակը, որտեղ Պետքարտուղարը հենվում է փակ նյութի վրա: Ծայրահեղությունից մեկն այն է, որ կարող են լինել գործեր, որոնց համար հսկողության տակ գտնվող անձի դեմ ներկայացված միակ ապացույցը լինի փակ նյութում: Չի թույլատրվում նրան ասել, թե ինչպիսի ապացույց է այդ կամ նույնիսկ դրա ընդհանուր էությունը, իսկ հատուկ փաստաբանը ի վիճակի չէ վերցնել բավարար ցուցումներ՝ վստահորդի դեմ ներկայացված մեղադրանքնեին արդյունավետ հակադարձելու համար: Մյուս կողմից՝ կարող են լինել գործեր, երբ փակ նյութի ապացուցող ազդեցությունը շատ թույլ է կամ դա պարզապես ամրապնդում է հիմնավորված բաց նյութը, և գոյություն չունեն պաշտպանությունը ներկայացնելու արգելքներ: Այդ ծայրահեղությունների միջակայքում կան բազմազան հնարավոր գործեր: Բաց և փակ նյութերի համակշռումը և դրանցից յուրաքանչյուրի ապացուցողական բնույթը տարբեր գործերում տարբեր է: Հատուկ փաստաբանը կարող է բավարար հստակությամբ ըմբռնել, թե ինչպես վարվել փակ նյութի հետ՝ առանց հսկողության տակ գտնվող անձից ուղիղ ցուցումներ ստանալու: Սրանք խորհելու և գնահատելու հիմքեր են դատավորի համար, երբ որոշում է, թե արդյո՞ք կասկածի տակ գտնվող անձի համար ապահովվել է արդար դատավարության իրավունքը: Գնահատումը հիմնված է կոնկրետ փաստերի վրա: Դատավորը, ով տեսել է և’ բաց, և’ փակ նյութերը և օգտվել էր հատուկ փաստաբանի ունեցած ներդրումից էր, ի վիճակի էր ամենալավը կատարել այդ: Այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ հսկողություն տակ գտնվող անձի վրա բավականի ծանր բեռ է դրված հաստատելու, որ տեղի է ունեցել 6-րդ հոդվածի խախտում, քանի որ պետք է կշիռ տրվի անվտագության արդարացված հիմքերով նյութը մատչել չդարձնելու օրինական հանրային շահին: Դատարանները չպետք է պատրաստակամորեն որոշեն, որ ոչ նպաստավոր վիճակը, որից, նյութերի չցուցադրման պատճառով, տուժում էր հսկողության տակ գտնվող անձը, հանդիսանում էր 6-րդ հոդվածի խախտում՚:
Լորդ Բրաունը նշեց՝
ՙԹերևս կարող են լինել լովին բացառիկ գործեր, որոնց դեպքում բոլոր առնչվող կողմերի՝ դրանք խմբագրելու, անանունությունն ապահովելու և ընդհանրացված ներկայացնելու լավագույն ջանքերի՝ պարզապես անհնար կլինի Պետքարտուղարի գործը համարել բավարար, որպեսզի կասկածյալը հնարավորություն ունենա արդյունավետորեն վիճարկել այն: Եթե այս գործերում դատավորն այնուամենայնիվ այնքան էլ համոզված չէ, որ ամեն դեպքում, ցանկացած հնարավոր վիճարկում հավանաբար կձախողվի (մի եզրակացություն, որին դժվար, սակայն, կարծում եմ անհնարին չէ հանգել ...), նա պետք է եզրակացներ, որ, կախված գործից՝ օրդերի ընդունումը կամ հաստատումը իրոք զգալի անարդարություն է պարունակում կասկածյալի նկատմամբ: Կարճ ասած՝ կասկածյալի հետ չէր համաձայնեցվելու նույնիսկ ՙարդար դատավարության հիմնարար միջոցը՚ (Չահալի գործը՝ [վկայակոչված վերևում], կետ 131)՝ չնայած հատուկ փաստաբանի ընթացակարգի կիրառմանը: [Արդար դատավարության] [նրա] նրա իրավունքի բուն էությունը խախտվել ուէր՚ (Թինելլին և որդիներ Սպը-ն և ՄքԷլդաֆն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործը [վկայակոչված է ստորև], կետ 72):
Լորդ Բինգհեմը չառարկեց, սակայն բերեց այլ հիմնավորում: Նա նշեց, որ անհրաժեշտ էր նայել գործընթացին որպես ամբողջություն և հաշվի առնել, թե արդյո՞ք օգտագրոծվել էր մի ընթացակարգ, որ ներառում էր նշանակալի անարդարություն հսկողության տակ գտնվողի նկատմամբ, չնայած հատուկ փաստաբանների կիրառումը կարող էր օգնել ուժեղացնելու հսկողության տակ գտնվողի համար առկա արդար դատավարության միջոցները, այն չէր կարող համարվել լիարժեք միջոց խիստ աննպաստ վիճակում գտնվող մի անձի համար, ով տեղյակ չէր իր դեմ հարուցած գործից և հետևաբար, իր վճակի չէր, արդյունավետ ցուցումներ տալ հատուկ փաստաբանին:
Լորդ Հոֆմանը, չհամաձայնվելով նշեց, որ եթե ընդհանոր իրավասության դատարանի դատավորը որոշել էր, որ բացահայտումը հակարռակ կլիներ հանրային շահին, հատուկ փաստաբանների կիրառումը հսկողության տակ գտնվող համար կապահովեր բավարար երաշխիքներ, և այդ հանգամանքներում երբեք 6-րդ հոդվածի խախտում տեղի չէր ունենա:
97. Ներքին գործերի Պետքարտուղարն ընդդեմ ԱՖ-ի գործով [2008] EWCA Civ 1148՝ Վերաքննիչ դատարանը (դեմ հանդես եկան սըր Էնթոնի Քլարքը, Ուոլերը, Սեդլին) տվեց հետևյալ ուղեցույցը՝ հիմնվելով մեծամասնության կարծիքի վրա, որը վերաբերում էր հատուկ փաստաբաններ ունեցող հսկողության օրդերով գործերում 6-րդ հոդվածին պահանջների կատարմանը (քաղվածք հիմնական մասից)՝
(1) Որոշելիս, թե արդյո՞ք 2005թ Ակտի s 3(10)-կետի համաձայն՝ դատավարությունը խախտել է հսկողության տակ գտնվողի՝ 6-րդ հոդվածով սահմաված իրավունքները, հարցը հետևյալն էր, թե արդյո՞ք, ամբողջությամբ վերցրած, դատավարությունը հիմնովին անարդար էր հսկողության տակ գտնվողի համար, կամ արդյո՞ք արդար դատավարության հիմնարար սկզբունքը չէր համաձայնեցվել նրա հետ կամ արդյո՞ք վնաս էր հասցվել արդար դատավարության նրա իրավունքի բուն էությանը: Իսկ ավելի լայն վերցրած՝ հարցն այն էր, թե արդյո՞ք գործընթացի ազդեցությամբ հսկողության տակ գտնվողը ենթարկվել է զգալի անարդարության: (2) Պետք է կատարվեն բոլոր պատշաճ քայլերը՝ հսկողության տակ գտնվողին հնարավորինս շատ տեղեկատվություն տրամադրելու համար՝ մեղադրանքների և ցուցմունքների առումով, եթե անհրաժեշտ է համապատասխան ընդհանրացումով: (3) Երբ ամբողջական մեղադրանքներ և ապացույցներ չէին տրամադրվում ազգային անվտանգության հիմնավորումներով հենց սկզբում, հսկողության տակ գտնվողին պետք է տրամադրվոր հատուկ փաստաբան: Նմանատիպ գործում կիրառվում են հետևյալ սկզբունքները: (4) Գոյություն չուներ որևէ սկզբունք առ այն, որ հսկողության տակ գտվողի համար նվազագույն մեղադրանքների կամ ապացույցների բացահայտման բացակայության դեպքում դատվարությունը համարվելու էր անարդար: Մյուս կողմից, եթե լիներ նման սկզբունք, նվազագույն տեղեկատվությայն պահանջը, կախված հանգամանքներից, կարող էր կատարվել՝ բացահայտելով այնքան տեղեկատվություն, ինչքան առկա էր ԱՖ-ի գործում, որն իրոք շատ փոքրաքանակ էր: (5) Դատավարության անարդար լինելը կախված էր բոլոր հանգամանքներից՝ ներառյալ գործի բնույթը, ինչ քայլեր էին ձեռնարկվել հսկողության տակ գտնվողին ներկայացված մեղադրանքների մանրամասները բացատրելու համար, որպեսզի նա կարողանար ակնկալել, թե ո՞ր նյութերը կարող են աջակցլել իրեն, ի՞նչ քայլեր ձեռնարկվել ի օգուտ իրեն ամփոփելու փակ նյութը՝ առանց անուններ բացահայտելու, ամսաթվեր կամ վայրեր, պահվող նյութի բնույթը և բովանդակությունը, ինչպիսի՞ արդյունավետությամբ էր հատուկ փաստաբանը կարողացել վիճարկել դրանք հսկողության տակ գտնվողի անունից և ի՞նչ հնարավոր փոփոխություն էր տալու դրա բացահայտումը: (6) Քննարկելով, թե արդյո՞ք նյութի բացահայտումը հսկողության տակ գտնվողի համար փոփոխություն կմտցներ այն պատասխանի մեջ, թե կայի՞ն ողջամիտ հիմքեր կասկածելու, որ հսկողության տակ գտնվողը ներգրավված էր կամ ներգրավված էր եղել ահաբեկչությանը առնչվող գործունեության մեջ, դատարանը պետք է ամբողջովի հաշվի առներ հսկողության տակ գտնվողի և հատուկ փաստաբանի խնդիրները, գործի բոլոր հանգամանքները՝ ներառյալ այն, թե ի՞նչ անել եթե որևէ տեղեկատվություն բացահայտվեր և ինչքա՞ն արդյունավետ կարող են հատուկ փաստաբանները լինել: Յուրաքանչյուր կոնկրետ գործոնին ճիշտ մոտեցումը և յուրքանչյուր գործոնին կարևորություն տալը կախված կլիներ կոնկրետ հանգամանքներից: (7) Գոյություն չունեին կոշտ սկզբունքներ: Ի՞նչն էր արդար, էականորեն կարևոր էր դատավորի համար, որի որոշմանը Վերաքննիչ դատարանը հազվադեպ էր միջամտում՚:
III. ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2001 ԱԿՏԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ա. Նյութոնի Կոմիտեն
98. 2001թ Ակտի 4-րդ մասով սահմանվում էր ստեղծել մի կոմիտե Փրայվի Խորհրդում (թարգմ. - համայնքներ կամ լորդերի պալատի անդամ հանդիսացող կամ հանդիսացած՝ ավագ քաղաքական գործիչներից բաղկացած թագուհուն կից խորհրդատուների պաշտոնական մարմին)՝ որը գնահատելու էր Ակտի կատարումը: Լորդ Նյութոնի նախագահությամբ այդ կոմիտեն 2003թ դեկտեմբերին ներկայացրեց զեկույց: Գրանցելով Ներքին գործերի նախարարության փաստարկը, որ Ալ’Քաեդայի ահաբեկչության սպառնալիքը գալիս է գլխավորապես օտարերկրացիներից՝ Նյութոնի Կոմիտեի զեկույց ուշադրություն հրավիրեց.
ՙապացույցի հավաքմանը առ այն, որ դա այժմ այդպես չէ: Ինքնասպանության միջոցով Թել-Ավիվում 2003թ մայիսին պայթեցումներ իրականացրած բրիտանական մահապարտները (Ռիչարդ Ռեյդ՝ ՙՇու բոմբեր՚) և վերջին ձերբակալությունները բերում են այն մտքի, որ Միացյալ Թագավորությանը սպառնացող վտանգը իրական է: 2000թ Ահաբեկչության մասին ակտի շրջանակներում անցած տարվա կասկածյալների համարյա 30%-ը բրիտանացիներ էին: Մեզ ասվել է, որ միջազգային ահաբեկչության մեջ ներգարված լինելու պատճառով կասկածի տակ գտնվող՝ իշխանությունների հետաքրքրության շրջանակում առկա մարդկանց մոտ կեսը Բրիտանիայի քաղաքացիներ են՚:
Ելնելով այս ապացույցից՝ Նյութոնի Կոմիտեն նշեց, որ առկա էր ոչ միայն սկզբունքային փաստարկներ խտրական դրույթներ ունենալու դեմ, այլ նաև ահաբեկչության սպառնալիքի նկատմամբ սահմանափակ արդյունավետ միջոցների ձեռնարկելու համոզիչ փաստարկներ: Նյութոնի հանձնաժողովը հետևաբար կոչ արեց հրատապ ներկայացնել նոր օրենսդրական նախաձեռնություն, որը կկարգավորեր ահաբեկչության սպառնալիքը՝ բացառելով ազգության հիմքով որևէ խտրականություն և որը չէր պահանջի շեղում Կոնվենցիայի 5-րդ հոդվածից:
99. 2004թ փետրվարին Կառավարությունը հրապարակեց իր պատասխանը Նյութոնի Կոմիտեի զեկույցին: Այն կրկին ընդունեց, որ ահաբեկչության սպառնալիքը ՙգալիս էր հիմնականում, սակայն ոչ բացառապես օտարերկրյա քաղաքացիներից՚ և կատարեց հետևյալ դիտարկումները Նյութոնի Կոմիտեի այն առաջարկությունների վերաբերյալ, որ հակաահաբեկչական միջոցառումները պետք է, անկախ ազգությունից, կիրառվեն բոլոր անձանց նկատմամբ.
ՙՉնայած հնարավոր կլիներ փնտրել ահաբեկչության մեջ հնարավոր ներգրավվածություն ունեցող բրիտանական քաղաքացիների կալանավորման այլ իրավասություններ, սակայն դա կլիներ շատ դաժան քայլ: Կառավարությունը գտնում է, որ նման դրակոնյան լիազորությունները դժվար է հիմնավորել: Փորձը ցույց է տվել նման մոտեցման վտանգը, և այն վնասը, որ դա կարող է հասցնել համայնքի միասնականությանը և այդպիսով՝ աջակցությանը հանրության բոլոր մասերից, որն այնքան էական է ահաբեկչության սպառնալիքին հակահարված տալու համար՚:
Կառավարությունը նաև նշեց ընթացքի մեջ էր գտնվում այն աշխատանքները, որոնք փորձելու են արտաքսելու նպատակով շրջանակային համաձայնագրեր ստորագրել այն հնարավոր երկրների հետ, որոնք ընդունելու են ահաբեկչության մեջ կասկածվողներին:
Բ. Մարդու իրավունքների հարցերով համատեղ խորհրդարանական կոմիտեն
100. Միացյալ Թագավորությունում Համատեղ կոմիտեն ունի օրենսդրությունն քննելու սահմանադրական պարտականություն՝ երաշխավորելու դրա համապատասխանությունը Կոնվենցիայով սահմանված իրավունքներին: 2001-2002թ նիստի իր Երկրորդ զեկույցում, որը կազմվեց հետագայում 2001թ Ակտի դարձած օրենքի նախագծի հրապարակումից կարճ ժամանակ անց, Համատեղ կոմիտեն իր մտահոգությունն արտահայտեց առաջարկվող միջոցառման հնարավոր խտրական ազդեցության վերաբերյալ.
ՙ38. Երկրորդ՝ հենվելով կասկածի տակ գտնվող միջազգային ահաբեկիչներին կալանավայր ապահովելու ներգաղթի օրենսդրության վրա՝ օրենքի նախագիծն, թույլատրելով կալանավորում՝ առանց մեղադրանք առաջադրելու, իր մեջ վտանգ է պարունակում խտրություն դնելու ներգաղթի վերահսկողության ենթակա կասկածյալ միջազգային ահաբեկիչների և Միացյալ Թագավորությունում մնալու անվերապահ իրավունք ունեցող կասկածյալ միջազգային ահաբեկիչների միջև: Մենք մտագոգված ենք, որ դա կարող է հանգեցնել քաղաքցիության հիմքով՝ ազատության իրավունքի իրականացմանը: Եթե հնարավոր չլիներ ցուց տալ, որ դա ուներ օբյեկտիվ, տրամաբանական և համարժեք հիմնավորում, ապա դա կարող էր հագեցնել այնպիսի գործողությունների, որոնք անհարիր կլինեին ՄԻԵԿ-ի 5-րդ հոդվածի հետ՝ առանձին վերցված կամ համակցված ՄԻԵԿ-ի 14-րդ հոդվածով սահմանված խտրականության բացառման իրավունքի իրականացման հետ: Այն նաև կարող էր հանգեցնել ՔՔԻՄԴ-ի հոդված 26-ով սահմանված խտրականության բացառման իրավունքի և հոդված 9-ով սահմանված ազատության իրավունքի խախտմանը:
39. Մենք բանավոր ապացույցով բարձրացրել ենք այդ հարցը Ներքին գործերի քարտուղարի առջև: Քննարկելով նրա պատասխանը՝ մենք համոզված չենք, որ քաղաքացիության հիմքի վրա խտրականության վտանգը օրենքի նախագծի 4-րդ մասին դրույթներով բավարար չափով հաշվի չի առնված՚:
2003-2004թ նիստի՝ իր Վեցերորդ զեկույցում (23-ը փետրվարի, 2004թ) Համատեղ կոմիտեն հայտնեց իր խոր մտահոգությունը ՙմարդու իրավունքների հետ կապված հետևանքների վերաբերյալ, որը բխում էր կալանավորման լիազորությունը ներգաղթի օրենսդրության, այլ ոչ հակաահաբեկչական օրենսդրության ասպեկտ դարձնելուց՚ և զգուշացրեց ՙ4-րդ մասի կողմից ՄԻԵԿ-ի Խտրականության արգելման 14-րդ հոդվածի խախտման նշանակալի վտանգի՚ մասին: Հետևելով Նյութոնի Կոմիտեի զեկույցին և ի պատասխան դրան հրապարակված՝ Պետքարտուղարի աշխատանքային փաստաթղթին՝ Համատեղ կոմիտեն վերադրաձավ այս առարկային իր՝ 2003-2004թ նիստի՝ Տասնութերորդ զեկույցում (21-ը հուլիսի, 2004թ.), կետ 42-44.
ՙ42. Աշխատանքային փաստաթուղթտ մերժում է Նյութոնի Կոմիտեի առաջարկությունները, որ [2001թ Ակտի] 4-րդ մասին փոխարինող նոր օրենսդրական փոփոխությունը պետք է հավասարապես կիրառվի բոլոր երկրների՝ ներառյալ Բրիտանիայի քաղաքացիների նկատմամբ: Այն հայտնում է Կառավարության հավատամքը առ այն, որ օտարերկրյա և բրիտանացի քաղաքացիների միջև տարբերություններ դնելը արդարացված է նրանց ունեցած տարբեր իրավունքների և պարտականությունների պատճառով:
43. Մենք հետևողականորեն արտահայտել ենք մեր մտահոգությունը, որ [2001թ Ակտի] 4-րդ մասի դրույթները չհիմնավորվախ կերպով խտրականություն են դնում՝ քաղաքացիության հիմքով և հետևաբար խախտում են ՄԻԵԿ 14-րդ հոդվածը: Լորդ Նյութոնի հետ համատեղ, մենք տարօրինակ ենք համարում, որ աշխատանքային փաստաթուղթը պնդում է, որ բրիտանացի քաղաքացիներին կալանավորելիս նույն լիազորությունների կիրառումը կհանդիսանար ՙշատ դաժան քայլ՚ և որ ՙնման դրակոնյան լիազորությունները դժվար կլիներ հիմնավորել՚:
44. Օտարերկրյա քաղաքացիների և Միացյալ Թագավորության քաղաքացիների շահերին սպառնացող ռիսկը նույնն է. դա ՄԻԵԿ 5-րդ հոդվածով սահմանված ազատության իրավունքն է և դրան առնչվող պրոցեսուալ իրավունքներն են: ՄԻԵԿ 1-ին հոդվախը Պետություններից պահանջում է իր իրավասության շրջանակում ապահովել յուրաքանչյուրի համար Կոնվենցիայով սահմանված իրավունքները: Կոնվենցիային 14-րդ հոդվածը պահանջում քաղաքացիության հիմքով խտրականության բացառման իրավունքի իրականացման ապահովում: Կառավարության բացատրությունը իր աշխատանքային փաստաթղթում առ այն, որ նա չի ցանկանում կիրառել նույն լիազորությունները Միացյալ Թագավորության քաղաքացիների նկատմամբ, կարծես ենթադրում է, որ այն օտարերկրացիների ազատության իրավունքը համարում է պաշտպանության ավելի քիչ արժանի, քան Միացյալ Թագավորության քաղաքացիների ճիշտ նույն իրավունքը, ինչը Կոնվենցիայով անթույլատրելի է՚:
Գ. Խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե (“CPT”)
101. CPT-ն այցելեց կալանավորված դիմողներին 2002թ փետրվարին և 2004թ մարտին: 2005թ հունիսի 9-ին հրապարակած իր զեկույցում CPT-ն քննադատեց Բելմարշի քրեակատարողական հիմնարկի և Բրոդմուրի հոգեբուժարանի պայմանները, որտեղ պահվում էին դիմողները և զեկուցեց անձնակազմի կողմից վատ վերաբերմունքի վկայությունների մասին: Վուդհիլի քրեակատարողական հիմնարկի ռեժիմը համարեց ավելի մեղմ: CPT-ն գտավ, որ կալանավորված դիմողների մեծամասնության առողջական վիճակը վատթարացել էր կալանքի հետևանքով՝ մասնավորապես, եթե կալանքը անորոշ ժամկետով էր: Իր զեկույցում CPT -ն տեղեկացրեց.
ՙՓաստորեն 2004թ այցի ժամանակ հավաքած տեղեկատվությունը ցույց տվեց, որ իշխանությունները չգիտեն, թե ինչպես կառավարել նմանատիպ կալանավորներին, ովքեր բանտարկվել են ազատվելու ոչ իրական հեռանակարով և առանց այդ բացառիկ կալանավորման ձևի վնասակար ազդեցություններին հակադարձելու անհրաժեշտ աջակցության: Նրանք նաև շեշտեցին քրեակատարողական համակարգի սահմանափակ կարողությունները կատարելու այն առաջադրանքը, որը դժվար էր համադրել նրանց սովորական պարտականությունների հետ: Նշված նպատակը, որն էր. ռազմավարության մշակում՝ քրեակատարողական ծառայությանը 2001թ Ակտի շրաջանակում պահվող կալանավորների խնամքն ու կալանքը պատշաճ կառավարելու հնարավորություն տալու նպատակով, չէր կատարվել՝ ի պատասխան CPT-ի՝ 2002թ փետրվարի այցի արդյունքում պատրաստված զեկուցի:
Կալանավորված անձանց՝ CPT-ի՝այցից երկու տարի անց նրանցից շատերը կալանքի պատճառով հայտնվեցին վատ հոգեկան, իսկ մի մասը՝ նաև ֆիզիկական վիճակում: Կալանքը [2001թ Ակտի] շրջանակում ձերբակալվածների մեծամասնության համար դարձել էր հոգեկան ընկճվածության պատճառ, իսկ նրանց համար, ովքեր ունեցել էին տրավմատիկ վիճակ կամ նույնիսկ ենթարկվել էին խոշտանգման անցյալում, այն հստակորեն վերականգել էր այդ փորձությունը և նույնիսկ հասցրել էր նախկին ընկճվածության լուրջ վերականգնմանը: Կալանքի տրավման նույնիսկ ավելի վնասակար դարձավ նրանց առողջության համար, քանի որ այն համակցված էր հսկողության բացակայությամբ, որը կալանքի անորոշ բնույթի հետևանքն էր: Կալանքը վիճարկելու աճող դժվարությունը, և որպես միջազագային ահաբեկչության մեջ կասկածվող անձինք հավաստագրման և/կամ հավաստագրի պահպանման համար իրենց դեմ ներկայացված ապացույցի բովանդակության չիմացության փաստը: Նրանցից մի քանիսի համար, այցի պահին նրանց վիճակը կարող էր համարվել անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող՚:
102. Կառավարությունը CPT-ի 2004թ զեկույցի պատասխանը ներկայացրեց 2005թ հունիսի 9-ին: Կառավարությունը խստորեն վիճարկեց կալանավայրի աշխատակազմի կողմից վատ վերաբերմունքի մասին ենթադրությունները և շեշտեց, որ կալանավորված դիմողներն իրենց տրամադրության տակ ունեցել են այն վատ վերաբերմունքի դեմ վարչական և քաղաքացիական օրենսդրությամբ բոլոր բանտարկյալների համար սահմանված բողոքարկաման բոլոր միջոցները: Կառավարության պատասխանում այնուհետև ասվում էր.
ՙՉնայած Կառավարությունը հարգում է այցելության օրը դիտարկումների հիման վրա [CPT]-ի պատվիրակների կողմից հանգած եզրակացությունները՝ այն կտրականապես մերժում է, այն, որ [2001 Ակտի] շրջանակում իրենց կալանավորման որևէ պահին կալանավորների նկատմամբ ցուցաբերվել էր ՙանմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող՚ վերաբերմունք, որը կարող էր հանգեցնել Միացյալ Թագավորության կողմից մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունների խախտմանը: Կառավարությունը հաստատապես հավատացած է բոլոր կալանավորները միշտ էլ ստացել են պաշաճ խնմաք և վերաբերմունք Բելմարշում, նրանց համար բժշկական օժանդակող անձնակազմի և բժիշկների կողմից մատչելի է եղել բժշկական բոլոր անհրաժեշտ աջակցությունը: Կառավարությունն ընդունում է, որ կալանքից առաջ այդ անձինք ունեցել էին դժվար նախապատմություն, սակայն չի ընդունում, որ կալանքը ՙհոգեկան ընկճվածության՚ պատճառ էր դարձել: Կալանավորներից ոմանք ունեցել են հոգեկան առողջական խնդիրներ նախքան կալանքը, սակայն դա նրանց հետ չի պահել ներգրավվելու այնպիսի գործողություններում, որոնց արդյունքում նրանք հավաստագրվել և կալանավորվել են: Հոգեկան առողջության հետ կապված խնդիրները չեն կարող կանխել տվյալ անձի կողմից ազգային անվտանգության սպառնացող վտանգը:
...
ՙԿառավարությունը չի ընդունում, որ [2001թ Ակտի] շրջանակներում հավաստագիր ունեցուղները կալանավորված էին առանց ազատվելու որևէ հեռանկարի: ...
...
Ոչ մի առիթով ՆՀԲՀ-ն կամ որևէ այլ դատարան չէր համարել, որ կալանավայրի պայմանները խախտել էին [Կոնվենցիայի] 3-րդ հոդվածով Կառավարության ստանձնած բացարձակ պարտականությունները: Կառավարության տեսակետն այն է, որ ելնելով կալանավորների համար առկա ընդարձակ դատական լիազորություններից՝ կառավարությունն ի վիճակի չէր կարող լինել կալանքի տակ պահելու այս անձանց, եթե լիազորությունները որևէ ձևով խախտած լինեին կալանավորների ՝ 3-րդ հոդվածով սահմանված իրավունքները: Այլ առաջարկությունը կնշանակեր անտեսել այն լայն շփումները, որ կալանավորներն ունեին բրիտանական դատական համակարգի հետ, ինչպես նաև որևէ նման խախտումից պաշտպանելու դատական համակարգի բացարձակ պարտականությունը՚:
Դ. Մարդու իրավունքների հանձնակատարը
ՙԸնդունելով հանդերձ կառավարության՝ իր քաղաքացիների միջազգային ահաբեկչության սպառնալիքից պաշտպանելու պարտականությունները՝ Հանձնակատարն այն կարծիքին է, որ ընդհանուր բողոքներ 2001թ սեպտեմբերի 11-ից հետո ահաբեկչական գործողությունների աճման վտանգի վերաբերյալ ինքնին բավարար չէ՝ արդարացնելու շեղումը Կոնվենցիայից: Մի շարք Եվրոպական պետություններ, որտեղ ահաբեկչական գործունեությունը հաճախակի բնույթ էր կրում, այնհրաժեշտ չէին համարել շեղվել Կոնվենցիայով սահմանված իրավունքներից և ոչ էլ ներկա հանգամանքներում նրանք անհրաժեշտություն են գտել անել այդ: Հետևաբար, պետք է ներկայացվի մանրամասն տեղեկատվություն, որը ցույց կտա Միացյալ Թագավորության հանրային անվտանգության սպառնացող իրական և վերահաս վտանգը՚:
103. 2002թ օգոստոսին Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատարը հրապարակեց իր կարծիքը Կոնվենցիայի 5-րդ հոդվածից և 2001թ Ակտի 4-րդ մասից Միացյալ Թագավորության շեղման որոշ ասպեկտների վերաբերյալ: Այդ Կարծիքում նա հստակ քննադատեց խորհրդարանի կողմից շեղման դրույթների բավարար քննության բացակայությունը և վիճարկեց, թե արդյո՞ք Ալ’Քաեդայի սպառնալիքի բնույթը արդարացուցիչ հիմք էր ժողովրդի կյանքին սպառնացող արտակարգ իրավիճակ մտցնելու համար.
Հանձնակատար շարունակեց՝ վկայակոչելով 2001թ Ակտի Part 4-րդ մասում ներկայացված կալանավորման համակարգը.
ՙ այնքանով, որքանով այս միջոցառումները կիրառելի են միայն այն օտարերկրացիների համար, ովքեր ենթակա չեն արտաքսման, կարծես սա բերում է երկակի ադարադատության, որի միջոցով օտարերկրացիների և քաղաքացիություն ունեցողների միջև կիրառվում են մարդու իրավունքների տարբեր ստանդարդներ՚:
104. 2005թ հունիսի 8-ին Հանձնակատարը հրապարակեց իր զեկույցը, որը բխում էր 2004թ նոյեմբերին Միացյալ Թագավորության կատարած նրա այցելությունից: Նա մասնավորապես վկայակոչում էր դիմողների գործի վերաբերյալ Լորդերի պալատի կայացրած որոշումը և նշում, որ Կառավարությունը չէր փորձել լրամշակել 2001թ ակտի համապատասխան դրույթները 2005թ մարտին: Նա ողջունում էր Լորդերի պալատի որոշումը, որն համապատասխանում էր նախկինում հրապարակած իր իսկ կարծիքին և նաև ողջունում էր դիմողների ազատ արձակումը՝ շեշտելով, որ իր այցելության արդյունքում նա ի վիճակի էր անձամբ վկայել ՙնրանցից շատերի ծայրահեղ նյարդային հոգեբանական վիճակի մասին՚: Իր կողմից անցկացված հարցազրույցների արդյունքում՝ այդ թվում Ներքին գործերի քարտուղարի, Լորդ-կանցլերի (թարգմ. - ՄԲ-ի դատական հաստատության ղեկավար և գլխավոր դատավոր), Գլխավոր դատախազի Արդարադատության նախարարի (թարգմ.-Լորդ, ՄԲ-ի դատական հաստատության ղեկավար, ով փոխարինեց Լորդ կանցլերին 2005թ սահմանադրական բարեփոխումներից հետո), Պետական մեղադրողի գերատեսչության ղեկավարի հետ, Հանձնակատարը նաև իր եզրակացությունը ներկայացրեց Միացյալ Նահանգների օրենսդրության մեջ ահաբեկչության դեմ պայքարի այլընտրանքային միջոցառումների առկայության վերաբերյալ:
ՙԱհաբեկչական գործունեության դեմ ոչ միայն կարելի է և պետք է պայքարել մարդու իրավունքների գոյություն ունեցող երաշխիքների շրջանակներում, որը, ազգային անվտանգության հարցերում, ճշգրտորեն ապահովում են համակշռում անձի իրավունքների և հանրային շահի միջև՝ թույլ տալով կիրառել համարժեք հատուկ լիազորություն: Այն ինչ պահանջվում է, ուժեղացված ոստիկանական հսկողությունն է, միջազգային համագործակցությունը և օրենքի ուժային կիրառումը: Այս համատեքստում պետք է նծվեի, որ Ահաբեկչության մասին 2000թ Ակտով արդեն Միացյալ Թագավորությունը ուներ Եվրոպայում ամենախիստ և համապարփակ հակա-ահաբեկչական օրենսդրությունը՚:
Ե. Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման ՄԱԿ-ի կոմիտեն
105. Կոմիտեի՝ 2003թ դեկտեմբերի 10-ին թվագրված Եզրափակիչ դիտարկումների 17-րդ կետը Միացյալ Թագավորության վերաբերյալ հայտնում էր հետևյալը.
ՙ17. Կոմիտեն խիստ մտահոգված է Ահաբեկչական հանցագործությունների դեմ պայքարի և անվտանգության ակտի դրութներով, որոնք ահաբեկչության հետ կապ ունեցող Միացյալ Թագավորության քաղաքացիություն չունեցող անձանց համար սահմանում էին առանց մեղադրանքի առաջադրման և դատավարության, արտաքսման խնդրից կախված անորոշ ժամկետով կալանք:
While acknowledging the State party’s national security concerns, the Committee recommends that the State party seek to balance those concerns with the protection of human rights and its international legal obligations. In this regard, the Committee draws the State party’s attention to its statement of 8 March 2002 in which it underlines the obligation of States to ‘ensure that measures taken in the struggle against terrorism do not discriminate in purpose or effect on grounds of race, colour, descent, or national or ethnic origin.’”
IV. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՅԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆՅՈՒԹԵՐ
Ա. Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի թիվ 1271 (2002) բանաձևը
106. 2002թ հունվարի 24-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը ընդունեց թիվ 1271 (2002) բանաձևը, որի 9-րդ կետը սահամանում էր, որ.
ՙԱհաբեկչության դեմ պայքարելիս Եվրոպայի խորհրդի անդամ-պետությունները չպետք է որևէ կերպ շեղվեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից՚:
Այն նաև բոլոր անդամ-պետություններին կոչ արեց (կետ 12).
ՙձեռնպահ մնալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածի օգտագործումից (շեղում արտակարգ իրավիճակների ժամանակ)՝ սահմանափակելու սահմանափակելու 5-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները (ազատության և անվտանգության իրավունք):
Բացառությամբ Միացյալ Թագավորության, որևէ այլ անդամ-պետություն 2001թ սեպտեմբերի 11-ից ի վեր չի շեղվել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ն կետից:
Բ. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն
107. 2001թ նոյեմբերի 14-ի իր հանդիպումից հետո, որտեղ քննարկվում էին ՙժողովրդավարությունները, որոնք բախվել էին ահաբեկչության հետ՚ (CM/AS(2001) Rec 1534), Նախարարների կոմիտեն 2002թ հունիսի 11-ին ընդունեց ՙՄարդու իրավունքների և ահաբեկչության դեմ պայքարի մասին ուղեցույցը՚, որը, ի թիվս այլոց, սահմանում է.
ՙI. Ահաբաեկչությունից յուրքանչյուրին պաշտպանելու պետությունների պարտականությունը
Պետություններն ունեն պատականություն ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ իրենց իրավասությունների շրջանակում պաշտպանելու յուրաքանչյուրի հիմնարար իրավունքները, հատկապես կյանքի իրավունքը, ահաբեկչական գործողություններից: Դրական պարտականությունը լիովին արդարացնում է Պետությունների պայքարն ընդդեմ ահաբեկչության՝ համաձայն ներկա ուղեցույցների:
II. Կամայականության արգելումը
Ահաբեկչության դեմ պայքարի համար Պետությունների ձեռնարկած միջոցառումները պետք է հարգեն մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը, բացառելով կամայականության որևէ դրսևորում, ինչպես նաև խտրական կամ ռասիստական վերաբերմունք և պետք է ենթարկվեի համապատասխան վերահսկման՚:
Գ. Ռասիզմի և անհադուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողով (ՌԱԵՀ/ECRI)
108. Իր՝ թիվ 8 Քաղաքականության ընդհանուր առաջարկության մեջ Ահաբեկչության դեմ պայքարելիս ռասիզմի դեմ պայքարելու վերաբերյալ՝ հրապարակված 2004թ հունիսի 8-ին, ՌԱՀԵ-ն ահաբեկչության դեմ պայքարը համարեց Պետության պարտականությունը, շեշտեց, որ նման արձագանքը չպետք է խախտի ազատության, ժողովրդավարության, արդարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի արժեքները, շեշտեց, որ ահաբեկչության դեմ պայքարը չպետք երմունք անձանց կամ անձանց խմբերի նկատմամբ՝ ասնավորապես ռասայական, մաշկի գույնի, լեզվի, կրոնի, աքացիության, ազգային կամ էթնիկական հիմքորով և չեղյալ լով ցանկացած նման խտրական օրենսդրություն՚:
V. ՙԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ՚ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳՐԻ (ՙՔՔԻՄԴ՚) 4-րդ ՀՈԴՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ
109. ՔՔԻՄԴ 4-րդ հոդվածի (1)-ին կետը սահմանում է հետևյալը.
ՙԱրտակարգ դրության ժամանակ, որի դեպքում վտանգված է ժողովրդի կյանքը և որը հայտարարված է պաշտոնապես, սույն Դաշնագրի մասնակից պետությունները կարող են միջոցներ ձեռնարկել ի շեղումն սույն Դաշնագրով ստանձնած իրենց պարտավորությունների միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակի լրջությունը, պայմանով, որ այդ միջոցներն անհամատեղելի չեն միջազգային իրավունքի համաձայն իրենց մյուս պարտավորությունների հետ և չեն հանդիսանում խտրականություն բացառապես ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի կամ սոցիալական ծագման հիմքով՚:
1984թ գարնանը 31 անձից բաղկացած միջազգային իրավունքի գծով փորձագիտական խումբը, որոնք ներկայացնում էին Իրավաբանների միջազգային հանձնաժողովը, Քրեական իրավունքի միջազգային ասոցիացիան, Իրավաբանների միջազգային հանձնաժողովի Ամերիկայն ասոցիացիան, Մարդու իրավունքների Ուրբան Մորգան ինստիտուտը, Քրեական գիտությունների բարձրագույն ուսումնասիրության միջազգային ինստիտուտը, Իտալիայում, Սիրակուզայում, ի թիվս այլ հարցերի, քննարկելու վերոնշյալ դրույթը: Հանդիպման արդյունքում ընդունված ՙՔաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի սահմանափակման և դրանից շեղման դրույթների՚ 39-40 կետերը, որոնք վերնագրված են ՙԱրտակարգ դրությունը ժողովրդի կյանքին սպառնացող վտանգի դեպքում՚, հռչակում է.
«39. Մասնակից պետությունը կարող է միջոցներ ձեռնարկել՝ շեղվելու Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի ստանձնած իրենց պարտավորություններից՝ համաձայն Հոդված 4-ի (այսուհետ ՙշեղման միջոցառումներ՚) միայն այն ժամանակ, երբ կանգնած են բացառիկ և իրական կամ անմիջական վտանգ ներկայացնող մի իրավիճակի առջև, որն սպառնում է ազգի կյանքին: Ազգի կյանքին սպառնացող վտանգն այն վտանգն է.
(ա) որն ազդում է ամբողջ բնակչության վրա՝ կա’մ Պետության ամբողջ տարածքում, կա’մ դրա մի մասում և
(բ) սպառնում է բնակչության ֆիզիկական ամբողջականությունը, Պետության քաղաքական անկախությանն ու տարածքային ամբողջականությանը, կա’մ Դաշնագրով ճանաչված իրավունքների ապահովման և պաշտպանության հետ անքակտելի կապված հաստատությունների գոյությանը կամ հիմնական գործունեությանը:
40. Ներքին հակամարտությունը և անկարգությունները, որոնք ծանր անմիջական վտանգ չեն ներկայացնում ազգի կյանքին, չեն կարող արդարացվել շեղումներով՝ 4- րդ հոդվածի համաձայն՚:
54-րդ կետով Սիրակուզայի սկզբունքները սահմանում են.
«54. Խիստ անհրաժեշտության սկզբունքը կիրառվում է օբյեկտիվ ձևով: Յուրաքանչյուր քայլը պետք է ուղղված լինի այն իրական, պարզ, ներկա կամ սպառնացող անմիջական վտանգին և չի կարող կիրառվել միայն սպառնացող պոտենցիալ վտանգի հետ կապված մտավախության պատճառով՚:
110. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն իր՝ ՙՔՔԻՄԴ 4-րդ հոդվածի Թիվ 29 Ընդհանուր մեկնաբանության (24-ը հուլիսի, 2001թ)՚ 2-րդ կետում նշել է, որ.
ՙԴաշնագրից շեղման միջոցառումները պետք է կրեն բացառիկ և ժամանակավոր բնույթ՚:
VI. ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ, ՈՐՈՆՔ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԷԻՆ ԱԶԱԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԵՐԻ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՉԲԱՑԱՀԱՅՏՄԱՆԸ
111. Չարքաուին ընդդեմ Քաղաքացիության և ներգաղթի նախարարի գործով [2007] 1 SCR 350, Կանադայի Գերագույն դատարանի նախագահ ՄքԼաչլինը նշեց (կետ 53).
ՙՎերջինը, սակայն ոչ պակաս կարևորը՝ արդար դատաքննությունը պահանջում է, որ ազդված անձինք տեղեկացված լինեն իրենց դեմ հարուցված գործին և թույլտվություն ստանան պատասխանել դրան՚:
Իրավունքը բացարձակ չէր և հնարավոր է սահմանափակվեր ի շահ ազգային անվտանգության (կետեր 57-58), սակայն (կետ 64)-ի համաձայն՝
ՙ... դատավորը հետևաբար ի վիճակի չէ փոխահատուցել տեղեկացված վերլուծության, վիճարկման և հակափաստարկի բացը, որը կկարողանար աներ գործին տեղյակ անձը: Նման վերլուծությունը կայանում է այն սկզբունքի միակ իմաստը, որ անձը, ում ազատությունը վտանգված է, պետք է տեղյակ լինի գործից: Այս դեպքում սկզբունքը չի սահմանափակվել պարզապես, այն արդյունավետորեն փոշիացել է:
112. Համիդին ընդդեմ Ռամսֆելդի 542 US 507 (2004), գործով դատավոր Օ’Քոննորը հանդես գալով Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի մեծամասնության անունից, ասում էր (էջ 533):
ՙՄենք հետևաբար որոշում ենք, որ քաղաքացի-կալանավորը, ով փորձում է վիճարկել իր դասակարգումը որպես թշնամի գրոհային, պետք է փաստացի հիմքով ծանուցում ստանա իր դասակարգման վերաբերյալ և պետք է ստանա արդար հնարավորություն հակադարձելու Կառավարություն ճշգրիտ պնդումները չեզոք որոշում կայացնող առջև [մարմինը վկայակոչված է]: ՙԱվելի, քան մեկ դար է դատավարական պաշաճ գործընթացի իմաստը հստակ է եղել. կողմերը, որոնց իրավունքները խնդրո առարկա են, իրավունք ունեն լսված լինելու և որպեսզի նրանք կարողանան իրականացնել այդ իրավունքը, առաջին հերթին նրան տեղեկացված պետք է լինեին...՚ Այդ էական սահմանադրական կարող են խոստումները՚: Այս էական սահմանադրական խոստումները չպետք է ՙքայքայվեն՚:
113. Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարն իր 2005 թ. հունիսի 8 զեկույցում 21-րդ կետում (տես կետ 104 վերևում) և Մարդու իրավունքների համատեղ խորհրդարանական կոմիտեն (տես կետ 100 վերևում) իր՝ 2005-2006 (HL Փաստաթուղթ 122, HC 915) նստաշրջանի տասներկուերորդ զեկույցի 76-րդ կետում դժվարություն էր ունեցել ընդունել, որ դատաքննությունը կարող էր լինել արդար, եթե բացասական որոշումը կարող էր հիմնված լինել այնպիսին նյութի վրա, որը վերահսկվող անձը վիճարկելու կամ հերքելու արդյունավետ հնարավորություն չուներ:
ՕՐԵՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾ 3-Ի ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀՈԴՎԱԾ 13-Ը ՀԱՄԱԿՑՎԱԾ ՀՈԴՎԱԾ 3-Ի ՀԵՏ
114. Դիմողները ենթադրում էին, որ իրենց կալանքը 2001թ Ակտի 4-րդ մասով խախտում էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված իրենց իրավունքներ.
ՙ Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի՚:
Նրանք նաև բողոքում էին, որ 3-րդ հոդվածի մասով զրկված էին եղել բողոքարկման արդյունավետ միջիոցից՝ ի խախտումն Կոնվենցիայի 13-րդ հոդվածի, որը սահմանում է.
ՙՅուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք՚:
Ա. Կողմերի փաստարկները
1. Դիմողներ
115. Դիմորդներն ընդգծել էին, որ յուրաքանչյուրը եղել էին Միացյալ Թագավորությունում, քանի որ իրենց երկրներում կամ այլուր մերժվել էին ապահով ապաստարան ստանալու հնարավորությունից: Առաջին դիմողը քաղաքացիություն չունեցող պաղեստինցի էր և չուներ այլ տեղ գնալու: Ոմանք, նախքան Միացյալ Թագավորություն գալը, ենթարկվել էին խոշտանգումների: 2001 թ. Ակտի համաձայն՝ նրանք կանգնել էին ընտրության առջև՝ իրենց կողմից անհանդուրժելի համարվող կալանքի պայմանների և հնարավոր վերաբերմունքի ռիսկի միջև, որը հնարավոր է ցուցաբերվեր իրենց նկատմամբ, եթե նրանք համաձայնեին արտաքսմանը: Ավելին՝ նախկին փորձառությունները, անցյալից գոյություն ունեցող հոգոեկան և ֆիզիկական խնդիրները նրանց դարձնում էին հատկապես խոցելի կամայական կալանքի վատ հետեւանքների առջև: Խտրականություն, որ կիրառվում է նրանց նկատմաբ, որպես 2001 թ. Ակտի համաձայն կալանավորված բացառապես օտարերկրյա քաղաքացիների, ավելի էր բարդացնում նրանց տառապանքը:
116. Բելմարշի քրեակատարողականում և Բորդմուրի հիվանդանոցում կալանքի՝ անվտանգության խիստ պայմանները անհամապատասխան և վնասակար էր իրենց առողջության համար: Ավելի հիմնարար հարց էին, իսկ կալանքի անորոշ ժամկետը, առանց ավարտի հեռանկարի, դրա իրական երկարատևությունը հանգեցնում էր աննորմալ տառապանքների, ի լրումն այն տառապանքների, որոնք բնորոշ էին բուն կալանքին: Այս իրավիճակը բարդանում էր ընդհանուր ռեժիմի անսովորությամբ, ինչպիսին էր իրենց դեմ ներկայացված ապացույցի գաղտնի բնույթը: այն փաստը, որ իշխանությունների անտարբերությունը դիմողների վիճակի նկատմամբ թույլատրվել էր խորհրդարանական որոշմամբ, չէր մեղմացնում նրանց տառապանքը:
117. Ամբողջությամբ վերցված՝ այս գործոնները խոր տառապանք են պատճառել դիմողներին: CPT-ի և մի շարք խորհրդատու հոգեբույժների (տես կետեր Գ. Խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե (“CPT”)
101 և 76 վերևում) բժշկական ապացույցները և զեկույցները ցույց տվեցին, որ կալանքի ռեժիմը նաև վնասել էր կամ ուներ նրանց բոլորին վնաս հացնելու լուրջ վտանգ, իսկ առաջին, հինգերորդ, յոթերորդ և տասներորդ դիմողների դեպքում՝ առանձնակի ուժգնությամբ:
118. Դիմողները պնդում էին, որ ՆՀԲՀ-ի ՝գրավի դիմաց ազատ արձակելու լիազորությունը արդյունավետ չի գործել, երբ նրանք կալանավորված են եղել. առաջին՝ քանի որ միջոցների շրջանակը իրավասաության տեսանկյունից անհստակ էր, երկրորդ՝ քանի որ ընթացակարգը ենթակա էր ձգձգման, երրերդ՝ քանի որ ազատ արձակման գրավի շեմը բավականին բարձր էր: Գրավի դիմաց ազատ արձակվաելու համար դիմողը պետք է ցույց տար, որ ՙմեծ էր հավանականությունը՚, որ կալանավայրում իր հետագա մնալը կբերեր նրա ֆիզիկական կամ հոգեկան վիճակի վատթարացման, որը հակառակ հոդված 3-ի՝ կհանգեցներ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի: Իրավասությունը նկարագրվում էր որպես ՙբացառիկ՚՝ պահանջելով ՙծայրահեղ հանգամանքներ՚: Նույնիսկ այդ դեպքում միակ առկա միջոցը կալանքի փոխարինում էր տնային կալանքի (տես, վերոնշյալ 78 կետը):
2. Կառավարությունը
119. Կառավարությունը հերքեց, որ 3-րդ կետով դիմողների սահմանված դիմողի իրավունքները խախտվել են: Նրանք շեշտեցին, որ ՆՀԲՀ-ն և Վերաքննիչ դատարանը մերժել էին հոդված 3-ի մասով դիմողների բողոքները և որ Լորդերի պալատը անհրաժեշտ չէր համարել բացահացհայտել դրանք (տես, վերոնշյալ կետ 15, 16 և 22):
120. Առանց մեղադրանք առաջադրելու կալանքը ինքնին չէր հակասում հոդված 3-ին և շատ դեպքերում այն թույլատվում էր հոդված 5-ի կետ 1-ով: Կալանքը անորոշ էր, սակայն ոչ՝ ոչ անորոշ ժամկետով: Օրենքը մնաց ուժի մեջ միայն հինգ տարի և ենթակա էր ամենամյա լրամշակման Խորհրդարանի երկու պալատների կողմից: Յուրաքանչյուր դիմողի կալանք կախված էր նրա անհատական հանգամանքների հիմնավորումից՝ ներառյալ նրա կողմից ազգային անվտանգությանը ներկայացնող վտանգի աստիճանից և անվտանգ երկիր նրան արտաքսելու հնարավորությունից և յուրաքանչյուր վեց ամիս ենթակա էր վերանայման ՆՀԲՀ-ի կողմից: Յուրաքանչյուր դիմողի տեղեկացվեց իր դեմ ներկայացված կասկածի պատճառի մասին և տրամադրվեց հնարավորինս շատ հիմնական ապացույցներ և հնարավորինս արդար ընթացակարգ վիճարկելու իր կալանքի հիմքերը: Ավելին՝ ՆՀԲՀ-ն ի վիճակի էր անհրաժեշտության դեպքում շնորհել ազատություն գրավի դիմաց: Հետևաբար, դիմողները կալանավորված չէին առանց ազատ արձակվելու հույսի, հակառակը, կար ազատ արձակվելու համար դիմելու հնարավորություն՝ դատարանի կողմից պարտադիր վերանայման հետ համատեղ՝ ապահովելու, որ կալանքը մնում էր և’ օրինական և’ համարժեք բոլոր հանգամանքներում: Դիմողները նաև ազատ էին թողնել Միացյալ Թագավորությունը, ինչպես երկրորդ և չորրորդ դիմողները նախընտրեցին:
121. Ըստ դատաողությունների՝ դիմողները լուրջ վտանգ էին ներկայացնում ազգային անվգտանգությանը և հետևաբար պահվում էին անվտանգության խիստ պայմաններում, որոնք անմարդկային կամ նվաստացնող չէր: Յուրաքանչյուրի ֆիզիկական և հոգեկան վիճակի նկատմամբ ցուցաբերվել է ապտշաճ բուժում և յուրաքանչյուր դիմող անհատական հանգամանքները՝ ներառյալ նրանց հոգեկան առողջական վիճակը, հաշվի է առնվել, երբ որոշվել է, թե որտեղ նա պետք է պահվի և արդյո՞ք պետք է ազատ արձակվի գրավի դիմաց: Վուդհիլում ստեղծվեց մի հատուկ բաժանմունք, որից դիմողները հրաժարվեցին օգտվել (տես, վերոնշյալ կետ 71):
122. Այնքանով, որքանով դիմողները հենվում են կալանավայրում իրենց անհատական պայմաններին և անձնական հանգամանքներին, նրանք չէին սպառել ներպետական բոլոր միջոցները, քանի որ նրանք փորձ չէին կատարել ներկայացնել անհրաժեշտ առարկություն: Քրեակատարողական հիմնակի վիճակի վերաբերյալ յուրաքանչյուր հատուկ բողոք կարող էր դառնալ առանձին իրավական առարկության առարկա: Քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիան 1998թ Ակտի (տես, վերոնշյալ կետ 94) 6 (1) կետով պարտավորություն ուներ հարգել կալանավայրում հոդված 3-ով սահմանված դիմողների իրավունքները: Այնքանով, որքանով հոդված 3-ի շրջանակներում դիմողների բողոքները հիմնված էին կալանքի անորոշ բնույթի վրա, դրանք սահմանվում են հիմնական օրենքով (Մաս 4, 2001թ Ակտ) և հոդված 13-ը չի ներառում օրենքով արտահայտված միտումնավոր ընտրության առարկության իրավունքը ներպետական դատարաններ դիմելու դեպքում:
Բ. Դատարանի գնահատականը
1. Ընդունելիությունը
123. Դատարանը նշում է, որ երկրորդ դիմողը կալանավորվեց 2001թ դեկտեմբերի 19-ին, 2001թ Ակտի 4-րդ մասով և ազատ արձակվեց 2001թ դեկտեմբերի 22-ին, այն բանից հետ, երբ կամավոր որոշեց վերադառնալ Մարոկկո (տես, վերոնշյալ կետ 35-ը): Հետևաբար, քանի որ նա կալանավորվել էր միայն մի քանի օր և քանի որ չկա ապացույց, որ այդ ընթացքում, բացի կալանքին բնորոշ դժվարություններից, նա կրել է այլ դժվարություն, հոդված 3-ի շրջանակում նրա բողոքը ակնհայտորեն թույլ էր հիմնավորված Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի առումով:
Քանի որ 13-րդ հոդվածը պահանջում է ներպետական միջոցների ապահովում՝ կապված Կոնվենցիայի շրջանակում ՙվիճելի բողոքների՚ (տես, օրինակ, Ռամիրես Սանչեսն ընդդեմ Ֆրանսիայի գործը, for example, Ramirez Sanchez v. France [ՄՊ], թիվ 59450/00, կետ157, ՄԻԵԴ 2006-IX), դրանից հետևում է, որ 13-րդ հոդվածի շրջանակում երկրորդ դիմողի բողոք նույնպես ակնհայտորեն թույլ հիմնավորված է: Հետևաբար երկրորդ դիմող կողմից այս երկու բողոքներն էլ պետք է հայտարարվեն անընդունելի:
124. Դատարանը նշում է Կառավարության պնդումը, որ 1998թ Ակտի շրջանակում դիմողների համար եղել էր միջոց, որը նրանք անտեսել և չէին օգտագործել: Այնուամենայնիվ, քանի որ դիմողները համաձայն հոդված 13-ի բողոքում են, որ իրենց տրամադրության տակ եղած միջոցները՝ կապված հոդված 3-ի շրջանակում ներկայացված իրենց բողոքների հետ անարդյունավետ էին, Դատարանը համարում է, որ անհրաժեշտ է հաշվի առնել Կառավարության առարկությունը ներպետական միջոցները չսպառելու վերաբերյալ՝ հոդված 3-ի և 13-ի շրջանակներում բողոքների էության/հատկանիշների հետ միասին:
125. Դատարանը համարում է, որ բացի երկրորդ դիմողի բողոքներից, հոդված 3-ի և 13-ի ներքո մյուս դիմողների բողոքները առաջ են բերել օրենքի և փաստի բարդ խնդրիներ, որոնց լուծումը կախված է հատկանիշների քննությունից: Հետևաբար, այն եզրակացնում է, որ դիմումի այդ մասը ակնհայտորեն թույլ հիմնավորված է Կոնվենցիայի 35 հոդվածի, 3-րդ կետր իմաստով: Ընդունելի չհամարելու հետ կապված որևէ այլ հիմք չէր բարձրացվել և այն պետք է հայտարարվի ընդունելի:
2. Գործի հատկանիշները
ա. Հիմնական սկզբունքներ
126. Դատարանը առանձնահատուկ խորությամբ գիտակցում է իրենց բնակչությանը ահաբեկչական բռնությունից պաշտպանելու Պետությունների առջև ծառացած դժվարությունները: Սա դարձնում է առավել կարևոր ընդգծել, որ 3-րդ հոդվածը հռչակում է ժողովրդավարական հասարակություններում առավել հիմնարար արժեքներից մեկը: Ի տարբերություն Կոնվենցիայի հիմնական հոդվածների մեծ մասի և թիվ 1 և 4 արձանագրությունների՝ հոդված 3-ը չի սահմանում բացառություններ, և 15-րդ հոդվածի 2-րդ կետուվ որևէ շեղում չի թույլատրվում՝ անկախ ազգի կյանքին սպառնացող արտակարգ իրավիճակից: Նույնիսկ ամենադժվար հանգամանքներում, ինչպիսին է ահաբեկչության դեմ պայքարը և անկախ տվյալ անձի վարքագծից, Կոնվենցիան բացարձակապես արգելում է խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը և պատիժը: (Ռամիրես Սանչեսի գործը վկայակոչված վերում, կետ՝ 115 - 116):
127. Վատ վերաբերմունքը պետք է հասնի դաժանության նվազագույն մակարդակի, եթե այն պետք է համապատասխանի հոդված 3-ին: Այդ նվազագույնի գնահատումը կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսիք են վերաբերմունքի տևողությունը, ֆիզիկական և հոգևոր ազդեցությունը և որոշ դեպքերում տուժածի սեռը, տարիքը և առողջական վիճակը (տես, Կաֆկարիսն ընդդեմ Կիպրոսի [ՄՊ], թիվ 21906/04, կետ 95, ՄԻԵԴ 2008): Դատարանը համարեց վերաբերմունքն «անմարդկային», քանի որ, ի թիվս այլոց, որ այն կանխամտածված էր, կիրառվել էր ժամերով և պատճառել մարմնական վնասվածքներ և կամ փաստացի ինտենսիվ ֆիզիկական կամ հոգեկան տառապանք: Այն համարեց վերաբերմունքը «նվաստացնող», քանի որ, դա այնպիսինն էր, որ տուժողի մեջ առաջացնում էր վախի, տառապանքի և անլիարժեքության զգացումներ, որը ունակ էր նվաստացնելու և ստորացնելու նրանց (տես, Կուդլան ընդդեմ Լեհաստանի [ՄՊ], թիվ 30210/96, կետ 92, ՄԻԵԴ 2000-XI): Քննարկելիս, թե արդյո՞ք պատիժը կամ վերբերաբերմունքը ՙնվաստացնող՚ էր, թե՝ ոչ՝ հոդված 3-ի իմաստով, Դատարանը պետք է հաշվի առնի, թե արդյո՞ք դրա առարկան տվյալ անձին նվաստացնելը և ստորացնել էր, և արդյո՞ք, ելնելով հանգամանքներից, այն նրա անձի վրա թողել էր բացասական ազդեցություն, որն անհամատեղելի էր հոդված 3-ի հետ: Այնուամենայնիվ, նման որևէ նպատակի բացակայությունը չի կարող վերջնականորեն բացառել հոդված 3-ի խախտման մասին եզրակացությունը: Որպեսզի պատիժը և դրա հետ կապված վերաբերմունքը լինեն ՙանմարդկային՚ կամ ՙնվաստացնող՚, առկա տառապանքն ու նվաստացումը պետք է լինեն ավելին, քան տվյալ տեսակի օրինական վերբերմունքի կամ պատժի հետ կապված տառապանքի կամ պատժի անխուսափելի տարրը (Ռամիրես Սանչեսի գործը՝ վկայակոչված վերոնշյալ կետ 118-119):
128. Այն դեպքում, երբ մարդը զրկված է ազատությունից, Պետությունը պետք է երաշխավորի, որ նա պահվում է այնպիսի պայմաններում, որոնք համատեղելի են նրա մադկային արժանապատվության հարգման հետ և որ տվյալ միջոցի կիրառման ձևն ու մեթոդը նրան չի ենթարկում այնպիսի տառապանքի և դժվարությունների, որոնք գերազանցում են կալանքին ներհատուկ անխուսափելի տառապանքի մակարդակը (տես, Կուդլայի գործը՝ վկայակոչված վերոնշյալ 92-94 կետերում): Չնայած հոդված 3-ը չի կարող մեկնաբանվել այնպես, որ, այն պարտավորություն է դնում ազատ արձակել կալանավորներին առողջական վիճակի հիմքերով՝ այնուամենայնիվ այն Պետություններին պարտավորեցնում է պաշտպանել անազատության մեջ գտնվող անձանց ֆիզիկական և հոգեկան բարեկեցությունը, օրինակ, նրանց պարտադիր բժշկական օգնություն տրամադրելու միջոցով (տես, Հութադոն ընդդեմ Շվեյցարիայի գործով վճիռը, 28-ը հունվարի, 1994թ, կետ 79, Հանձնաժողովի կարծիքը, Սերիա Ա, թիվ 280-A, Մուիզելն ընդդեմ Ֆրանսիայի գործով վճիռը, թիվ 67263/01, կետ 40, ՄԻԵԴ 2002-IX; Աերթսն ընդդեմ Բելգիայի գործով վճիռը, 30 հուլիսի, 1998թ, կետ 66, Վճիռների և զեկույցների ժողովածու 1998-V, Քինանն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճիռը, թիվ 27229/95, կետ 111, ՄԻԵԿ 2001-III): Կալանավայրի պայմանները գնահատելիս, պետք է հաշվի առնել առկա պայմանների ամբողջական ազդեցությունը , ինչպես նաև դիմողի կողմից արված հատուկ հայտարարությունները (Ռամիրես Սանչեսի գործով վճիռը՝ վկայակոչված վերոնշյալ կետ 119-ում): Չափահասին անկրճատելի, առանց ազատ արձակվելու հեռանկարի ցմահ բանտարկությունը կարող է խնդիրներ առաջացնել հոդված 3-ի հետ, սակայն այն դեպքում, երբ ազգային օրենդրությունը հնարավորություն է տալիս վերանայել ցմահ բանտարկությունը բանտարկյալի խափանման միջոցի փոփոխման, պատժի մեղմացման, դադարեցման կամ պայմանական ազատ արձակման նպատակով, ապա դա կլինի բավարար և հիմնավորված (Կաֆկարիսի գործով վճիռը՝ վկայակոչված կետեր 97-98):
բ. Կիրառությունը տվյալ գործի փաստերի նկատմամբ
129. Դատարանը նշում է, որ դիմողներից երեքը պավել էին երեք տարի երեք ամիս, մինչդեռ մյուսները պավեցին ավելի կարճ ժամկետով: Կալանավորման ժամանակահատվածի մեծ մասում դիմողները չէին կարող նախատեսել, թե երբ էին իրենք ազատ արձակվելու, եթե երբևէ դա տեղի էր ունենալու: Նրանք վկայակոչում էին Հոգեբուժական համատեղ զեկույցը և բողոքում էին, որ իրենց անորոշ ժամկետով կալանքի բնույթը նրանցից յուրաքանչյուրի մոտ առաջացրել կամ վատթարացրել է լուրջ հոգեկան առողջության խնդիրները: Կառավարությունը վիճարկում է այս եզրակացությունը և հենվում դոկտոր Ջ.-ի զեկույցի վրա, ով քննադատում էր համատեղ զեկույցի հեղինակների մեթոդաբանությունը (տես, վերոնշյալ կետեր 76-77-ը):
130. Դատարանը համարում է, որ դիմողների վիճակի կալանքի ժամկետի հետ կապված անորոշությունը անկասկած պետք է որ մեծ տագնապ և անհանգստություն առաջացրած լիներ նրանց մոտ, մի վիճակ, որում հայտնված կլիներ համարյա յուրաքանչյուր կալանավոր նրանց փոխարեն: Ավելին՝ հավանական է, որ որոշ դիմողների հոգեկան առողջության վրա ազդելու համար ցնցումը բավականին լուրջ էր և տևական: Սա գործոններից մեկն է, որը պետք է աշվի առնել, երբ գնահատվում է, թե արդյո՟ք հոդված 3-ով սահմանված պահանջները պահպանվել են, թե՝ ոչ:
131. Այնուամենայնիվ չի կարելի ասել, որ դիմողները մնացել էին առանց ազատ արձակվելու որևէ հեռանկարի կամ հույսի (տես, վերոնշյալ Կաֆկարիսի գործը, կետ 98): Մասնավորապես, նրանք ի վիճակի էին դատական վարույթ սկսել վիճարկելու 2001թ Ակտի շրջանակներում քրեակատարողական համակարգի օրինականությունը և հաջողության էին հասել 2002թ հուլիսի 30-ին ՆՀԲՀ-ի և 2004թ դեկտեմբերի 16-ին Լորդերի պալատի առջև: Ի լրումն՝ յուրաքանչյուր դիմող անհատապես կարող էր վիճարկել իրեն հավաստագրելու որոշումը, և ՆՀԲՀ-ն օրենքով պարտավոր էր վերանայել կալանքի շարունակվող գործը յուրաքանչյուր վեց ամիս: Դատարանը, հետևաբար, չի համարում, որ դիմողների վիճակը համեմատելի էր անկրճատելի ցմահ բանտարկությանը, այնպիսին, ինչպիսին Կաֆկարիսի գործում, որպես մի վճիռ, որը կարող է հարցեր առաջացնել հոդված 3-ի շրջանակներում:
132. Դիմողները նաև պնդում էին, որ պայմաները, որում իրենք պահվում էին, նպաստեցին տառապանքների անտանելի մակարդակին: Դատարանը նշում է, որ այս առումով Հոգեբուժական համատեղ զեկույցը նաև պարունակում էր քննադատություններ Քրեակատարողական հիմնարկի առողջապահական համակարգի վերաբերյալ և եզրակացնում էր, որ պատշաճ հոգ չէր տարվել դիմողների առողջապահական բարդ խնդիրների նկատմամբ: Այս մտահոգություններին արձագանքեց CPT-ն, որը մանրամասն հայտարարություններ արեց կալանավայրի պայմանների վերաբերյալ և եզրակացրեց, որ դիմողների մի մասի ՙվիճակը իրենց այցելության պահին կարող է համարվել անմարդկային և նվաստացնող վերաբերմունք՚: Կառավարությունը ինտենսիվորեն վիճարկում էր այս քննադատությունները՝ ի պատասխան CPT-ի զեկույցի (տես, վերոնշյալ Գ. Խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե (“CPT”)
101-102 կետերը):
133. Դատարանը նշեց, որ կալանավորված դիմողներից յուրաքանչյուրը իր տրամադրության տակ ուներ բոլոր կալանավորների համար առկա վարչական և քաղաքացիական օրենսդրությամբ բանտային պայմանները, ներառյալ ոչ պատշաճ բուժօգնությունը վիճարկելու միջոցներ: Դիմողները չփորձեցին օգտվել այդ միջոցներից և հետևաբար, չբավարարեցին ներպետական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի պահանջը: Հետևաբար, Դատարանը չի կարող քննել կալանավայրի պայմանների վերաբերյալ դիմողների բողոքները և ոչ էլ, այդ հանգամանքներից ելնելով, կարող է բանտային պայմաններ հաշվի առնելով՝ ընդհանուր գնահատում ձևավորել դիմողների նկատմամբ հոդված 3-ի հետ կապված վերաբերմունքի վերաբերյալ:
134. Վերոնշյալ բոլոր հանգամանքներում, Դատարանը չի գտնում, որ դիմողների վիճակը կալանավայրում հասել էր անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի բարձր շեմին:
135. Դիմողները նաև բողոքում էին, որ հոդված 13-ի խախտմամբ՝ իրենք չեն ունեցել ներպետական միջոցներ հոդված 3-ի մասով իրենց ներկայացված բողոքների համար: Այս կապակցությամբ՝ դատարանը կրկնում է իր վերոնշյալ եզրակացությունը, որ դիմողների համար առկա էին քաղաքացիական և վարչական իրավունքնի միջոցները, եթե նրանք ցանկանային բողոքարկել իրենց բանտային պայմանների վերաբերյալ: Ինչ վերաբերում էր բողոքների հիմնարար ասպեկտին, որ քրեակատարողական համակարգի բուն բնույթը 2001թ Ակտի 4-րդ մասում հանգեցրել էր հոդված 3-ի խախտմանը,Դատարանը հիշում էր, որ հոդված 13-ը չէր երաշխավորում որևէ միջոց, որը Կոնվենցիային հակասելու հիմքով ազգային ատյաններում թույլ կտար վիճարկել հիմնական օրենսդրությունը (Ջեյմսը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, վիճիռ՝ ընդունված 1986թ. փետրվարի 21-ին, կետ 85, Սերիա Ա, թիվ 98, Ռոշեն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], թիվ 32555/96, կետ 137, ՄԻԵԿ 2005-X):
136. Հետևաբար, որպես եզրակացություն, Դատարանը չի համարում, որ տեղի է ունեցել հոդված 3-ի խախատում՝ առանձին վերցված կամ համակցված հոդված 13-ի հետ:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
137. Դիմողները փաստարկ էին ներկայացնում, որ իրենց կակլանավորումը ապօրինի էր և չէր համապատասխանում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետին:
138. Իրենց գրավոր դիտարկումների առաջին փաթեթում Պալատի կողմից գանգատի մասին տեղեկացնելուց հետո, Կառավարությունը նշեց, որ չի փորձելու բարձրացնել Կոնվենցիայի 15-րդ հոդվածի շրջանակներում շեղման հարցը, որպես պաշտպանություն ընդդեմ 5-րդ հոդվածի1-ին կետի հիման վրա ներկայացրած պահանջի, այլ կթողներ կետը այնպես, ինչպես սահմանվել էր այն իր դեմ Լորդերի պալատի կողմից: Փոխարենը նրանք մտադիր էին ուշադրությունը կենտրոնացնել պաշտպանության այն փաստարկի վրա, որ դիմողները պահվում էին օրնականորեն՝ արտաքսման նպատակով 5-րդ հոդվածի1-ին կետի (զ) ենթակետի իմաստով:
Այնուամենայնիվ, իրենց գրավոր դիտարկումներում Մեծ Պալատին՝ թվագրված 11-ը փետրվարի, 2008թ, Կառավարությունը նշում էր առաջին անգամ, որ կցանկանային վիճարկել, որ դիմողների կալանքը ոչ մի պարագայում չէր հանգեցրել 5-րդ հոդվածի1-ին կետի խախտման, քանի որ Միացյալ Թագավորության շեղումը հոդված 15-ից օրինական էր:
139. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետը, որը մինչև այժմ տեղին է, սահմանում է.
1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
...
զ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը ... որի դեմ միջոցներ են ձեռնարկվում` նրան արտաքսելու կամ հանձնելու նպատակով:
Կոնվենցիայի 15-րդ հոդվածը սահմանում է.
1. Պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ արտակարգդրության ժամանակ ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ կարող է ձեռնարկել միջոցառումներ` ի շեղումն սույն Կոնվենցիայով ամրագրված իր պարտավորությունների` բացառապես այնքանով, որքանով դա պահանջում է դրության լրջությունը` պայմանով, որ նման միջոցառումներն անհամատեղելի չեն միջազգային իրավունքով ստանձնած նրա մյուս պարտավորությունների հետ:
2. Այս դրույթը չի կարող հիմք ծառայել` շեղվելու 2-րդ հոդվածից, բացա-ռությամբ պատերազմական օրինական գործողությունների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ, կամ 3-րդ հոդվածի, 4-րդ հոդվածի 1-ին կետի և 7-րդ հոդվածի դրույթներից:
3. Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ, օգտագործելով շեղվելու այդ իրավունքը, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ամբողջությամբ իրազեկում է իր կիրառած միջոցառումների և դրանք կիրառելու դրդապատճառների մասին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը ծանուցվում է նաև այդ միջոցառումների գործողությունը դադարեցնելու և Կոնվենցիայի դրույթների լիակատար իրագործումը վերսկսելու մասին:
Ա. Կողմերի փաստարկները
1. Դիմողները
140. Դիմողները առարկեցին, որ ներպետական դատարանների առաջ Կառավարությունը չէր փորձել վիճարկել, որ իրենք կակլանավորվել էին որպես ՙանձ (ինք), որոնց նկատմամբ գործ էր հարուցվել վտարելու կամ արտահանձնման նպատակով՚, սակայն փոխարենը հենվել էր 15-րդ հոդվածով սահմանված շեղման վրա: Այս հանգամանքներում դիմողները վիճարկում էին, որ Կառավարության կողմից Դատարանի առջև նոր փաստարկի բարձրացումը չարաշահում էր և հակասում էր սուբսիդիարության սկզբունքին և որ նրան չպետք թույլտրել այդ անել:
141. Այն դեպքում, երբ Դատարան համարեց, որ կարող էր հավի առնել Կառավարության փաստարկը, դիմողները շեշտեցին, որ 5-րդ հոդվածով սահմանվախ երաշխիքն ուներ հիմնարար կարևորություն և պետք է մեկնաբանվեր խստորեն: Այնտեղ, որտեղ, ինչպես նրանց դեպքում, արտաքսումը հնարավոր չէր եղել ընդունող պետությունում 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի վտանգի պատճառով, 5-րդ հոդվածի1-ին կետի (զ) ենթակետը չէր թույլատրելու կալանքը՝ անկախ այն բանից, թե տվյալ անձը վտանգ էր ներկայացնում ազգային անվտանգությանը, թե՝ ոչ: Արտաքսման հարցը քննարկման տակ ուղղակի պահելը ՙհայց չէր ... որը հարուցվել էր արտաքսման նպատակով՚, դա մի հայց էր, որն առանչություն չուներ ներկա որևէ վարույթի հետ, որն ապագայում կարող էր հնարավոր դարձնել արտաքսումը: Այդպիսի աղոտ և ոչ կոնկրետ ՙհայցի՚ վրա հիմնված կալանքը կլիներ կամայական: Ավելին՝ հստակ էր, որ այն ժամանակահատվածներում, երբ դիմողներ գործը քննվում էր ՆՀԲՀ կողմից որպես բողոքարկում (2002թ հուլիս-2003թ հոկտեմբեր), Կառավարության դիրքորոշումն այն էր, որ նրանք չէին կարող արտաքսվել 3-րդ հոդվածին համապատասխան և առաջարկված ընդունող Պետությունների հետ արտաքսման հետ կապված որևէ բանակցություն չպետք է վարվեր: Հետևաբար, փաստորեն, Կառավարությունը ՙիր ակտիվ քննարկման ներքո՚ չէր պահում դիմողների արտաքսման հնարավորությունը:
142. Այնուհետև դիմողները վիճարկում էին, որ Կառավարություն կողմից չարաշահում է Մեծ Պալատի առջև դատավարության ժամանակ այսքան ուշ վիճարկել շեղումը անվավեր ճանաչելու Լորդերի պալատի որոշումը: Դիմողների տեսանկյունից՝ Կառավարության կողմից իր իսկ ներպետական դատարանների կատարած փաստի կամ օրենքի ենթադրյալ սխալները Դատարանի քննարկմանը ներկայացնելը անհամապատասխան էր 19-րդ հոդվածին և սուբսիդիարության սկզբունքին: Իր իսկ Գերագույն դատարանի եզրակացությունը վիճարկելու Կառավարության մոտեցումը այն օրենսդրության վերաբերյալ, որ Խորհրդարանը որոշել էր չեղյալ հայտարարել, նպատակ ուներ սահմանապակել ներպետական օրենսդրությամբ ճանաչված մարդու իրավունքները և դրանով հակասում էր Կոնվենցիայի 53-րդ հոդվածին: Քանի որ օրենսդրությունը չեղյալ հայտարավեց և շեղումը հանվեց, Կառավարությունը իրականում փորձում էր ստանալ Դատարանի խորհրդատվական կարծիքը՝ ավելի ուշ որևէ փուլում դրա վրա հենվելու նպատակով: Կառավարությանը նման բան շարունակել թույլ տալը կներգործեր Կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն անհատական գանգատների կայունության վրա՝ խոչընդոտելով դիմողներին բողոքներ ներկայացնել՝ վախենալով, որ Կառավարությունները կփորձեին վնասել իրենց իսկ Գերագույն դատարանների որոշումները:
143. Եթե Դատարանը որոշեր քննարկել շեղման օրինականությունը, դիմողները վիճարկում էին, որ Կառավարությանը չպետք է թույլ տրվի հենվել այն փաստարկների վրա, որոնք չէին բարձրացվել ներպետական դատարանների առջև: Սրանք ներառում էին առաջին՝ փաստարկը, որը արդարացված էր համարում ահաբեկչության մեջ կասկածվող քաղաքացիություն չունեցողների կալանավորելը, մինչդեռ բացառում էր քաղաքացիների նկատմամբ նման միջոցները, քանի որ շահագրգռված էր ստարելու վստահությունը մուսուլմանական քաղաքացիների միջև, այլ ոչ սպառնալ նրանց բանտարկությամբ և դրանով դնել արմատական դառնալու ռիսկի տակ, երկրորդ՝ փաստարկը, որ կալանքի լիազորության օգտագործումը օտարերկրայա քաղաքացիների դեմ կազատեր իրավակիրարկող մարմինների ռեսուրսները՝ կենտրոնացնելու դրանք Միացյալ Թագավորության քաղաքացիների վրա (տես, կետ 151-ը ստորև): Քանի որ Կառավարությունը շեղումն արդարացնելու նպատակով փորձում էր ներկայացնել այս հիմնավորումները, որոնք երբեք չէին ներկայացվել ներպետական դատարանների առջև, Դատարանին խնդրանք էր ներկայացվել հանդես գալու որպես առաջին ատյանի դատարան շատ հակասական, վիճելի հարցերի շուրջ:
144. Կրկին, եթե Դատարանը որոշեր քննարկել շեղման օրինականությունը, որևէ պատճառ չկար հատուկ տարբերություն տալու տեղական դատարանների որոշումներին այն հարցի շուրջ, թե արդյո՞ք եղել էր արտակարգ իրավիճակ՝ հոդված 15-ի իմաստով: Դիմողների փաստարկում չկար որևէ դատական նապադեպ, որը կճանաչեր, որ ահաբեկչական հարձակման չհասունացած վախը, որը չէր հայտարավել որպես վերհաս, բավարար էր: Կոնվենցայի իրավասաությամբ բոլոր օրինակները, որոնք վերաբերում են շեղումներին, ներկայացվել են պայքարելու շարունակական ահաբեկչության դեմ, որը բավական հստակորեն վտանգում էր Հյուսիսային Իռլանդիայի կամ Հարավ Արևելյան Թուրքիայի ենթակառուցվածքները: Տեղական իշխանությունները սխալ էին, երբ մեկնաբանում էին 15-րդ հոդվածը որպես մի հոդված, որը թույլ է տալիս շեղում, երբ սպառնալիքը անպայմանորեն ուղղված չէր միացյալ Թագավորությանը, ալ փոխարենը նրան դաշնակից այլ ազգերին:
145. Ամեն դեպքում 2001թ Ակտի 4-րդ մասի ուժեղացումը և դրանում վերապահված՝ օտարերկրյա քաղաքացիների առանց մեղադրանք առաջադրելու անորոշ ժամկետով կալանավորելու լիազորությունը ՙխստորեն չէր պահանջվում իրավիճակի ծայրահեղ անհրաժեշտությամբ՚, ինչպես եզրակացրել էր Լորդերի պալատը: Այդ վիճարկելի միջոցառումները տրամաբանորեն կախված չէին Միացյալ Թագավորության դեմ ահաբեկչական հարձակումը կանխելու կարիքի հետ և նրանք ներառում ին անարդարացի խտրականություն ազգային հիմքի վրա: ՆՀԲՀ-ն, որը տեսել էր այս հարցի վերաբերյալ բոլոր բաց և փակ նյութերը, եզրակացրեց, որ առկա էին մեծաթիվ ապացույցներ, որ բրիտանական քաղաքացիները շատ մեծ սպառնալիք էին ներկայացնում: Որևէ հիմք չէր կարող լինել՝ որոշելու, որ քաղաքացիություն չունեցողների համար ազատության հիմնարար իրավունքն ավելի պակաս կարևոր էր, քան քաղաքացիների համար: Օտարերկյա քաղաքացիները օգտվում էին հավասար վերաբերմունքի իրավունքից ներգաղթի և քաղաքական գործունեության համատեքստից դուրս՝ համաձայն լավ սահմանված ներպետական օրենսդրության, կոնվենցիայի և միջազզգային հանրային իրավունքի: Կային այլ, ավիլ պակաս միջամտող միջոցներ, որոնք կարող էին օգտագործվել սպառնեալիքին արձագանքելու համար, օրինակ՝ հսկողության օրդերների օգտագործումը, ինչպիսիք ստեղվել էին Ահաբեկչության կանխարգելման մասին 2005թ ակտով, լրացուցիչ քրեական իրավախախտումների ստեղծումը, որոնք թույլ կտայն ահաբեկչության նախապատարաստման աշխատանքների մեջ ներգրավված անձի նկատմամբ դատական կարգով հետապնդում սկսել կամ հանել քրեական վարույթների ժամանակ հաղորդակցության ռադիոլսմամբ ձեռք բերված նյութի օգտագործման վրա դրված արգելքը:
2. Կառավարությունը
146. Կառավարությունը փաստարկներ ներկայացրեց, որ պետությունները միջազգային իրավունքի շրջանակներում ունեն հիմնարար իրավունք՝ վերահսկելու օտարերկրյա քաղաքացիների մուտքը, բնակությունը և հեռացումը: Պահանջվելու է հաստալ ձևակերպում՝ հիմնավորելու այն եզրակացությունը, որ պայմանավորվող Պետությունները մտադիր էին Կոնվենցիայի միջոցով վերջ դնել քաղաքացիություն չունեցողների կողմից ազգային անվտանգության սպառնացող վտանգից իրենց պաշտպանելու կարողությանը: Պարզ լեզով ասած՝ ՙարտաքսման նպատակով ձեռնարկված գործողություն՚, որը վերաբերում է մի իրավիճակի, երբ պայմանավորվող Պետությունները ցանկանում էին արտաքսել օտարերկրացի քաղաքացուն, ակտիվորեն պահում էին այդ հնարավորության քննարկման տակ և ձեռնպահ էին մնում այդ անելուց կողմնակի հանգամանքներով պայմանավորված: Վերևում վկայակոչված Քահալի գործով, ավելի, քան վեց տարի կալանքի ժամկետը՝ ներառյալ երեք տարին, երբ դիմողը չէր կարող հեռացվել Հանձնաժողովի կողմից պահանջվող միջանկյալ միջոցառումների պատճառով, որոշվեց համարել ընդունելի 5-րդ հոդվածի1-ին կետի (զ) ենթակետի շրջանակներում:
147. Դիմողներից յուրաքանչյուրին տրվել Արտաքսման մտադրությունների մասին ծանուցում՝ 2001թ Ակտով հավաստագրվելու հետ միաժամանակ: Երկրորդ և չորրորդ դիմողները ընտրել են մեկնել համապատասխանաբար Մարոկկո և Ֆրանսիա: Նրանց թույլ է տրվել լքել Միացյալ Թագավորությունը պատրաստվելուն պես, ուստի այս առումով 5-րդ հոդվածի 1-ին կետի հետկապված որևէ հարց չի կարող ծագել: Մյուս դիմողներին արտաքսելու հնարավորությունը մնում էր ակտիվ քննարկման տակ իրենց կալանավորման ժամանակահատվածի ամբողջ ընթացքում: Սա ներառում էր իրենց երկրներում իրավիճակի ուսումնասիրությունը: Ավելին՝ 2003թ վեջից մինչև այժմ Կառավարությունը բանակցությունների մեջ էր Ալժիրի և Հորդանանի հետ՝ նպատակ ունենալով փոխըմբռնման հուշագիր ստորագրել այն մասին, որ այդ երկրների քաղաքացիները վերադառնալիս իրենց երկիր չէին ենթարկվի վատ վերաբերմունքի:
148. Կառավարությունը հենվում էր ակտիվ համակշռման քաղաքականության վրա, որն ընկած է ամբողջ Կոնվենցիայի հիմքում և պատճառաբանված էր, որ 5-րդ հոդվածի 1-ին կետի (զ) ենթակետը պետք է մեկնաբանվի այնպես, որ համակշռվի անհատի շահը և Պետության շահը՝ բնակչությանը անբարյացակամ օտարերկրացի քաղաքացիներից պաշտպանելիս: Կալանավորումը պահում էր այդ հավասարակշռությունը՝ ապահովելով բնակչության պաշտպանությունը՝ առանց զոհաբերելու օտարերկրացու գերակա շահը, որը պահանջում է խուսափել վերադառնալուց այն վայրը, որտեղ նրան կարող է սպասվել խոշտանգում կամ մահ: Արդար համակշռումը պահպանվեց նաև հետո՝ օտարերկրացիների համար՝ ազգային անվտանգության դեպքերում ապահովելով համապատասխան երաշխիքներ ընդդեմ կալանավորման լիազորությունների կամայական իրականացման:
149. Որպես այլընտրանք, դիմողների կալանավորումը Կոնվենցիայի խախտում չէր՝ հոդված 15-ով սահմանված շեղման պատճառով: Եղել էր արտակարգ իրավիճակ, որը սպառնացել էր ազգի կյանքին այդ ժամանակ: Այդ գնահատումը ենթարկվել էր մանրամասն քննարկման ներպետական դատարանների կողմից: Դրան սատարող ապացույցը, և’ բաց, և’ փակ նյութերում, մանրամասն քննության ենթարկվեց ՆՀԲՀ-ի կողմից՝ բանավոր դատաքննության առավելությամբ, որի ժամանակ վկանները ենթարկվեցին խաչաձև հարցաքննության: ՆՀԲՀ-ն միաձայն սատարեց Կառավարության գնահատումը, ինչը և միաձայն արեցին Վերաքննիչ դատարանը և Լորդերի պալատի ինը դատավորից՝ ութը: Այս հարցի շուրջ ազգային իշխանություններին շնորհվող հայեցողության շրջանակի լույսի ներքո՝ չկար պաշաճ հիմք, որի վրա Դատարանը կարողանար հասնել այլ եզրակացության:
150. Կառավարությունը բացատրեց, որ իրենք մեծ հարգանք են ցուցաբերում Լորդերի պալատի որոշման և անհամապատասխանության հայտարարության նկատմամբ և որ իրենք չեղյալ են հայտարարել թերի օրենսդրությունը: այնուամենայնիվ, երբ որոշում կայացվեց գործը ներկայացնել Մեծ Պալատ, նրանք որոշեցին, որ անհրաժեշտ էր վիճարկել Լորդերի պալատի հիմնավորումները և եզրակացությունները՝ մտքում ունենալով խնդիր հույժ սահմանադրական կարևորությունը և պայմանավորվող Պետությունների շարունակական կարիքը՝ Մեծ Պալատից ստանալ հստակ ուղեցույց այն միջոցառումների վերաբերյալ, որոնք կարելի էր օրինականորեն ձեռնակել՝ փորձլով կանխել ահաբեկչական սպառնալիք նյութականացումը: Նրանք փաստարկ ներկայացրեցին, որ Լորդերի պալատը սխալվեց՝ Պետությանը շնորհելով հայեցողության շատ նեղ շրջանակ՝ գնահատելու համար, թե ինչ միջոցառումներ են խստորեն անհրաժեշտ: Այս կապակցությամբ՝ տեղին էր նշել, որ 2001 Ակտի 4-րդ մասը միայն Կառավարության դատողության արդյունքը չէր, այլ քննարկման առարկա դարձավ Խորհրդարանում: Ավելին՝ ներպետական դատարանները քննել էին օրենսդրությունը վերացական, այլ ոչ՝ դիմողների կոնկրետ գործերը հաշվի առնելով՝ ներառյալ ներանց հեռացնելու անհնարինությունը, այն վտանգը, որ նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում էր ազգային անվտանգության համար, ուժեղացված վերահսկողության անհամապատասխանությունը կամ յուրաքանչյուր դիմողին շնորհված կալանքի կրճատումը և վարույթի երաշխիքները:
151. Վերջապես, Լորդերի պալատի եզրակացությունը ոչ թե մերժել էր դիմողներին կալանավորելու անհրաժեշտությանը, այլ փոխարենը, օրենսդրական լիազորության բացակայության դեպքում կալանավորել նաև քաղաքացուն, ով վտանգ էր ներկայացնում ազգային անվտանգությանը և կասկածվում էր մջազգային ահաբեկիչ լինելու մեջ: Այնուամենայնիվ, գոյություն ունեին միայն քաղաքացիություն չունեցող անձանց կալանավորելու լավ պատճառներ, և Կոնվենցիան հստակորեն և ենթադրաբար ճանաչումեր, որ ներգաղթի բնագավառում տարբերությունը քաղաքացիություն ունեցող և չունեցող անձանց միջև թույլատրելի էր: Գլխավոր միջոցը, որ Կառավարությունը ցանկանում էր ձեռնարկել ընդդեմ դիմողների արտաքսումն էր, մի միջոց, որը թույլատրվում էր քաղաքացիությու չունեցող անձանց նկատմամբ սակայն ոչ՝ քաղաքացիների: Անալոգիան որ բերվում էր ՙօտարերկրացիների [ինչպիսիք դիմողներն էին], ովքեր չէին կարող արտաքսվել՚ և ՙբրիտանական քաղաքացիների միջև, ովքեր չէին կարող արտաքսվել՚, կեղծ էր, որովհետև դիմողները կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում ենթակա չէին հեռացման այն ձևով, ինչ բրիտանական քաղաքացին: Ավելին, տվյալ ժամանակ Կառավարության գնահատման համաձայն՝ մեծ վտնագ է բարձանում քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ր Պետության կողմից օրինական էր, արտակարգ իրավիճակում քայլ առ քայլ ձեռնարկել միջոցներ՝ չեզոքացնելու առաջին հերթին այն, ինչ ընկալվում էր որպես մեծագույն սպառնալիք՝ դրանով նաև ազատելով ռեսուրսները՝ դիմակայելու ավելի նվազ սպառնալիքին, որը գալիս բիտանական քաղաքացիներից: Ի լրոմն՝ նպատակահարմար է, որ Պետությունները հաշվի առնեն իրենց մուսուլմանական բնակչության զգայունակությունը, որպեսզի կրճատեն ծայրահեղականների կողմից նրանց հավաքագրելու հնարավորությունները:
3. Երրորդ կողմ, ՙԱզատություն՚ շահույթ չհետապնդող կազմակերպություն
152. ՙԱզատություն՚ կազմակերպությունը (տես, վերոնշյալ կետ 6) ներկայացրեց փաստարկներ, որ իրեն իրավունք վերապահելով ներպետական դատարանների առջև բարձրացնել հոդված 5-ի կետ 1-ին կալանքի համապատասպանելիության հարցը, Կառավարությունը Դատարանին զրկել էր Լորդերի պալատի տեսակետից օգտվելուց և ընդունել էր դիմողի համար փակ գործելակերպ: Ամեն դեպքում, կալանքը չի ընկնում հոդված 5-ի 1-ին կետի (զ) ենթակետի բացառության տակ, քանի որ 2001թ Ակտի 4 Մասը թույլատրում էր անորոշ ժամկետով կալանքը և քանի որ չկար դիմողներին համապատասխան ժամկետի ընթացքում արտաքսելու կարողության որևէ շոշափելի ակնկալիք: Եթե Կառավարությունն անկարող էր արտաքսել դիմողներին հոդված 3-ում ամրագրված նրանց իրավունքների պատճառով, ապա նրանք պատշաճորեն չեն կարող հենվել ազգային անվտանգության մտահոգությունների վրա, որպես հոդված 5-ով սահմանված իրենց իրավունքների թուլացման կամ փոփոխման հիմք: Փոխարենը, պատշաճ ուղին կա’մ հոդված 5-ից՝ իրավիճակով խիստ պայմանավորված շեղումն էր, կա’մ անձանց դատական կարգով հետապնդելը Միացյալ Թագավորության օրենսդրությամբ սահմանված ահաբեկչության հանցագործության բազմաթիվ կետերից մեկով՝ ներառյալ նախանշված կազմակերպությանը ենթադրյալ անդամակցությունը, կասկածվող ահաբեկչական գործողությունների մասին իշխանություններին տեղյակ չպահելը, հանցագործություն իրականացնելու առարկաներ ունենալը և ահաբեկչական գործողություններ իրկանացնելը խրախուսելը, նախապատրաստելը կամ դրդելը (տես, վերոնշյալ կետ 89 և 95):
Բ. Դատարանի գնահատումը
1. Դատարան ներկայացված գործի շրջանակը
153. Դատարանը պետք է սկսի դիմողների առաջին նախնական առակության վերաբերյալ որոշում կայացնելուց, որ Կառավարությունը չպետք է բարձրացնի պաշտպանություն ընդդեմ հոդված 5-ի 1-ին կետի համաձայն ներկայացված բողոքների՝ հիմնվելով հոդված 5-ի 1-ին կետի (զ) ենթակետի բացառության վրա՝ ելնելով այն բանից, որ դրանք չեն ներկայացվել ներպետական դատարաններին:
154. Դատարանը նախատեսում է մարդու իրավունքների երեաշխավորման հարցում լրացնել ազգային համակարգերին: Հետևաբար, նպատակահարմար է, որ ազգային դատարանները նախապես հնարավորություն ունենան սահմանելու ներպետական օրենսդրության համապատասխանության հարցերը Կոնվենցիայի հետ և որ, եթե գանգատն ի վերջո ներկայացվի Դատատրան, այն պետք է օգուտ քաղած լինի ազգային դատարանների տեսակետներից՝ որպես իերնց պետության իրենց պետության մարմինների հետ շփման անմիջական և շարունակական միջոցի (տես, Բերդենի գործը՝ վկայակորված վերևում, կետ 42-ում): Այսպիսով, կարևոր է, որ ազգային դատարանների առջև Կառավարության ներկայացրած փաստարները լինեն համահունչ այս Դատարանին ներկայացված փաստարկներին: Մասնավորապես, Կառավարությունը չի կարող Դատարան ներկայացնել փաստարկներ, որոնք անհամապատասխան են զգային դատարանների կողմից ընդունված իրենց դիրքորոշմանը: (տես՝ համապատասխան փոփոխություններով, mutatis mutandis, Փայն Վելի Դիվելոփմենթ ԼԹԴ-ն և այլոք ընդդեմ Իռլանդիայի գործով վճիռը, 29-ը նոյեմբերի, 1991թ, կետ 47 Սերիա Ա, թիվ 222, Կոլոմպարն ընդդեմ Բելգիայի գործով վճիռը, 24-ը սեպտեմբերի, 1992թ, կետ 31-32, Սերիա A կետ 235-C):
155. Դատարանն այնուամենայնիվ չի համարում, որ Կառավարությունը դադարում է հենվել 5-րդ հոդվածի 1-ին կետի (զ) ենթակետի վրա՝ կալանքը հիմնավորելու նպատակով: Պարզ է, որ Կառավարությունը հստակորեն, շեղման տեքստում և տեղական դատարաններում շեղման հետ կախված վարույթներում, բաց է պահել 5-րդ հոդվածի կիրառելիության հարցը: Ավելին՝ Լորդերի պալատի մեծամասնությունը հստակորեն կամ ենթադրաբար քննարկել են 5-րդ հոդվածի 1-ին կետին կալանքի համապատասխանության հարցը՝ նախքան շեղման օրինականության գնահատումը (տես, վերոնշյալ կետ 17-ը):
156. Դիմողները նաև վիճարկում էին, որ Կառավարությանը չպետք է թույլ տրվի Դատարանի առջև վիճարկել Լորդերի պալատի եզրակացությունը առ այն, որ շեղումը օրինական չէր:
157. Ներկա իրավիճակն անկասկած անսովոր է նրանով, որ Կառավարություններ սովորոկանի նման չեն դիմում վիճարկման և ոչ էլ որևէ կարիք են տեսնում վիճարկելու Դատարանի առջև իրենց իսկ բարձր դատարանների որոշումները: Սակայն Կառավարության վրա այնուամենայնիվ չկա նման վիճարկման որևէ արգելք՝ մասնավորապես, եթե նրանք համարում են, որ ազգային գերագույն դատարանների որոշումները խնդրահարույց են Կոնվենցայի տեսանկյունից և հետակա ուղեցույց է պահանջվում Դատարանից:
158. Ներկա գործում, քանի որ Մարդու իրավունքների մասին ակտով սահմանված անհամապատասխանության հայտարարագիրը պարտադիր չէ կողմերի ներպետական վարույթների համար (տես կետ 94-ը՝ վկայակոչված վերևում), Լորդերի պալատում դիմողների հաջողությունը չի հանգում ո’չ նարանց ամիջական ազատ արձակմանը, ո’չ էլ ապօրինի կալանավորման դիմաց փոխատուցման վճարմանը և հետևաբար նրաց համար անհրաժեշտ էր ներկայացնել ներկա գնագատը: Քանի որ դիմողները խնդրել էրն քննել իրենց կալանավորման օրինականությունը, Դատարանը չի համարում, որ կա որևէ սկզբունքային պատճառ, որպեսզի Կառավարությունը այժմ չունենա հնարավորություն բարձրացնելու իր առջև բոլոր փաստարկները՝ որպես պաշտպանություն դատավարության ժամանակ նույնիսկ, եթե այն ենթադրում է հարցականի տակ դնել իրենց իսկ գերագույն դատարանի եզրակացությունը:
159. Հետևաբար Դատարանը մերժում է դիմողների սկզբնական եկու առարկությունները:
2. Ընդունելիությունը
160. Դատարանը համարում է, որ դիմողների բողոքը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում առաջացնում է օրենքի և փաստի բարդ խնդիրներ, որոնց որոշումը պետք է կախված լինի գործի հատկանիշների քննությունից: Այն հետևաբար եզրակացնում է, որ գանգատի այս մասը բացահայտորեն թույլ հիմնավորված չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Անընդունելիության որևէ այլ հիմք չի ծագել, և այն պետք հայտարարվի ընդունելի:
3. Հատկանիշները
161. Դատարանը առաջին հերթին պետք է որոշի, թե արդյո՞ք դիմողների կալանավորումը թույլատրելի էր հոդված 5-ի 1-ին կետի (զ) ենթակետի շրջանակներում, քանի, որ եթե ենթակետը չի ապահովում պաշտպանություն ընդդեմ հոդված 5-ի 1-ին կետի համաձայն ներկայացված բողոքների, ապա անհրաժեշտ չի լինի սահմանելու, թե արդյո՞ք շեղումը օրինական էր, թե՝ ոչ (տես, Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճիռը, 18-ը հունվարի 1978թ, կետ 191, Սերիա Ա. թիվ 25):
ա. Արյո՞ք դիմողները կակլանքի էին վերցվել օրինականորեն՝ Կոնվենցիայի հոդված 5-ի 1-ին կետի (զ) ենթակետի
162. Հոդված 5-ը ամրագրում է մարդու հիմնարար իրավունք՝ մասնավորապես անձի պաշտպանությունը իր ազատության իրավունքին Պետության կամայական միջամտությունից (Ակսոյն ընդդեմ Թուրքիայի գործով վճիռը,18-ը դեկտեմբերի, 1996թ, կետ 76, Զեկույցներ 1996-VI): Հոդված 5-ի տեքստից հստակորեն հասկանալի է, որ նորանում առկա երաշխիքները վերաբերում են ՙբոլորին՚:
163. Հոդված 5-ի 1-ին կետի (ա)-ից (զ) ենթակետերը պարունակում են թույլատրելի հիմքերի սպառիր ցանկ, որոնց մասով անհատները կարող են զրկվել իրենց ազատությունից և որևէ ազատազրկում օրինական չի համարվի, եթե այն չհամապատասխանի այդ հիմքերից որևէ մեկին (Սաադին ընդդեմ Միացյալ Թագավորության գործը [ՄՊ], թիվ 13229/03, կետ 43, ՄԻԵԴ 2008թ): Բացառություններից մեկը, որը պարունակում է (զ) ենթակետում, թույլ է տալիս Պետության վերահսկելու օրտարերկրացիներ ազատություն ներգաղթի համատքստում (նույ տեղում՝ կետ 64): Կառավարությունը վիճարկում է, որ դիմողների կալանքն արդարացված է այդ ենթակետի երկրորդ մասով և որ նրանք օրինականորեն կալանավորվել են՝ որպես անձինք, ՙում դեմ գործ է հարուցվում՝ արտաքսման կամ արտահանձնման նպատակով՚:
164. Հոդված 5-ի 1-ին կետի (զ) ենթակետը չի պահանջում, որ կալանքը խելամտորեն համարվի անհրաժեշտ, օրինակ՝ կանխել անհատին իրավախախտում կատարելուց կամ փախուստից: Հոդված 5-ի 1-ին կետի (զ) ենթակետի երկրորդ մասով ազատությունից ցանկացած զրկում համարվելու է հիմնավոր, եթե արտաքսման կամ արտահանձնման վարույթները ընթացքի մեջ են: Եթե նման վարույթներ պատշաճորեն չեն նախաձեռնվել, կալանքը Հոդված 5-ի 1-ին կետի (զ) ենթակետի շրջանակներում դադարելու հիմնավորված լինելուց (Քահալի գործը՝ վկայակոչված վերևում, կետ 113): Ազատազրկումը նույնպես պետք է լինի ՙօրինական՚: Երբ կալանավորման ՙօրինականությունը՚ խնդրո առարկա է, ներառյալ այն հարցը, թե արդյո՞ք ՙօրենքով սահմանված ընթացակարգը՚ պահպանվում է, Կոնվենցիան գլխավորապես վկայակոչում է ազգային օրենսդրությանը և պարտավորություն է առաջադրում համապատասխանել ազգային օրենսդրության հիմանարար և ընթացակարգային նորմերին: Այնուամենայնիվ ներպետական օրենսդրությանը համապատասխանելը բավարար չէ. Հոդված 5-ի 1-ին կետը, ի լրումն, պահանջում է, որ ցանկացած ազատազրկում պետք է պահպանի անհատին կամայականությունից պաշտպանելու նպատակը: Հիմնարար սկզբունք է համարվում այն, որ որևէ կամայական կալանքը չի կարող համապատասխանել Հոդված 5-ի 1-ին կետին և ՙկամականություն՚ հասկացությունը Հոդված 5-ի 1-ին կետում հատում է ազգային օրենսդրությանը համապատասխանելու սահմանները, ուստի ազատությունից զրկելը կարող է օրինական լինել ներպետական օրենսդրության առումով, սակայն դեռևս կարող են լինել կամայական՝ հակասելով Կոնվենցիային (Սաադին ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, վկայակոչված վերևում, կետ 67): Կամայական որակվելուց խոսափելու համար Հոդված 5-ի 1-ին կետի (զ) ենթակետի շրջանակներում կալանքը պետք է կատարվի բարեխղճորեն, այն պետք է սերտորեն կապված լինի կալանավորման հիմքի հետ, որի վրա կառավարությունը հիմնվում է, կալանավայրը և պայմաններեը պետք է լինեն պատշաճ և կալանքի տևողությունը չպետք է գերազանցի տվյալ նպատակի համար պահանջվող ժամկետը (տես, համապատասխան փոփոխություններով, mutatis mutandis, Սաադին ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, վկայակոչված վերևում, կետ 74):
165. Առաջին, երրորդ և վեցերորդ դիմողները կալանավորվել են 2001թ Ակտի համաձայն 2001թ դեկտեմբերի 19-ին, յոթերորդ դիմողը 2002թ փետրվարի 9-ին, ութերորդ դիմողը՝ 2002թ հոկտեմբերի 23-ին, իններորդ դիմողը՝ 2002թ ապրիլի 22-ին, տասներորդ դիմողը՝ 2003թ հունվարի 14-ին և տանսմեկերորդ դիմողը՝ 2003թ հոկտեմբերի 2: Դիմողներից և ոչ մեկ ազատ չէր արձակվել մինչև 2005թ մարտի 10-11: Հինգերոդ դիմողը կալանավայրում մնաց 2001թ դեկտեմբերի 19-ից 2004թ ապրիլի 22-ը, երբ նա ազատ արձակվեց գրավի դիմաց՝ խիստ պայմաններով: Երկրորդ և չորրորդ դիմողները նույնպես կալանավորվեցին 2001թ դեկտեմբերի 19-ին, սակայն երկրորդ դիմողը ազատ արձակվեց 2001թ դեկտեմբերի 22 –ին, իսկ չորրորդ դիմողը՝ մարտի 2002թ 13-ին՝ որոշելով գնալ Ֆրանսիա: Դիմողները պահվում էին անվտանգության խիստ պայմաններում Բելմարշի կամ Վուդհիլի քրեակատարողական հիմնարկներոմ կամ Բրոդմուրի հոսպիտալում: Հետևաբար, չէր կարելի վիճարկել, որ նրանք հոդված 5-ի 1-ին կետի իմաստով զրկվել էին իրենց ազատությունից (տես, Ինգելն ու այլոք ընդդեմ Նիդերլանդների գործով վճիռը, 8-ը հունիսի,1976թ, Սերիա Ա, թիվ 22):
166. Դիմողները օտարերկրյա քաղաքացիներ էին, ում Կառավարությունը կարտաքսեր Միացյալ Թագավորությունից, եթե հնարավոր լիներ գտնել նրանց ընդունող որևէ Պետություն, որտեղ նրանք չէին ենթարկվի Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վերբերմունք ստանալու վտանգին (Սաադին ընդդեմ Իտալիայի գործը [ՄՊ], թիվ 37201/06, կետ 125 և 127, ՄԻԵԴ 2008թ): Չնայա պատասխանող Պետության պատականությունները կանխում են վերջինիս հեռացնել դիմողներին Միացյալ Թաագավորությունից՝ Պետուքարտուղարն այնուամենայնիվ անհրաժեշտ համարեց կալանավորել նրանց՝ ազգային անվտանգության նպատակների ելնելով, քանի որ նա համոզված էր, որ երկրում նրանց ներկայությունը վտանգ էի ներկայացնում ազգային անվտանգությանը և կասկածում էր, որ նրանք իրականացրել կամ առնչվում էին միջազգային ահաբեկչական գործողությունների իրականացմանը, նախապատրաստմանը կամ դրդմանը, ինչպես նաև հանդիսանում էին միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամներ, պատկանում կամ կապեր ունեին նրանց հետ: Նախքան 2001թ Ակտի 4-րդ բաժնի ընդունումը՝ նման կալանքը ներպետական օրենսդրության շրջանակում կհամարվեր ապօրինի, քանի որ 1984թ Հարդիալ Սինգհի գործով վճիռը հանգեց նրան, որ կալանքի լիազորությունը չէր կարող իրականացվել մինչև արտքսման հրմանին ենթակա անձը հնարվորություն չունենար արտաքսվելու խելամիտ ժամանակահատվածում (տես վերոնշյալ կետ 87-ը): Այսպիսով, Կոնվենցիայի 15-րդ հոդվածի շրջանակներում ներկայացված շեղման մասին ծանուցման մեջ հայտարարվում էր, որ պահանջվում էին լրացուցիչ լիազորություններ օտարերկրյա քաղաքացիներին ձերբակալելու կամ կալանավորելու համար, երբ ՙհեռացումը կամ արտաքսումը տվյալ պահին անհնար է և կունենա հետևանքներ՝ կապված այն բանի հետ, որ կալանավորումը կլիներ անօրինական՝ գործող ներպետական օրենսդրության համաձայն՚ (տես վերոնշյալ կետ 11-ը):
167. Շեղման մասին ծանուցման, 2001թ Ակտի և դիմողների կալանավորման մասին որոշման հիմքում ընկած սկզբունքային ենթադրություններից մեկն այն է, որ ՙտվյալ պահին՚ նրանք չէին կարող հեռացվել կամ արտաքսվել (տես, վերոնշյալ կետ 11 և 90 ): Չկա որևէ ապացույց, որ դիմողների կալանքի ժամկետում, բացառությամբ երկրորդ և չորրորդ դիմողների հետ կապված, եղել էր նրանց արտաքսելու իրական հեռանկար՝ առանց հաշվի առնելու 3-րդ հոդվածին հակոսող վատ վերաբերմունքի իրական վտանգը: Իրականում, առաջին դիմողը քաղաքացիություն չունի և Կառավարությունը որևէ ապացույց չէր ներկայացրել՝ առաջարկելու, որ կար մեկ այլ Պետություն, որը ցանկանում էր ընդունել նրան: Չի թվում, որ Կառավարությունը բանակցություններ է վարել Ալժիրի կամ Հորդանանի՝ նկատի ունենալով ստանալ հավաստիացումներ, որ այդ պետությունների քաղաքացիներ հանսիացող դիմողները մինչև 2003թ վերջը վերադարձի դեպքում չէին ենթարկվեի վատ վերաբերմունքի և որևէ նման հավաստիցում չստացվեց մինչև 2005թ օգոստոսը (տես, վերոնշյալ կետ 86-ը): Այս հանգամանքներում Դատարանը չի համարում, որ դիմողների արտաքսման հնարավորությունը ՙակտիվ ուշադրության տակ պահելու՚ պետասխանող Պետության քաղաքականությունը բավարա որոշակի էր կամ վճռական՝ հանգելու ՙվտարման նպատակով ձեռնարկված ... գործողության՚:
168. Որպես բացառություն այս եզրակացությունից հանդիսանում էին երկրորդ դինողը, ով կալանավորվել էր միայն իր Մարոկկո վերադառնալուց երեք օր առաջ և չորրոդ դիմողը, ով մեկնեց Ֆրանսիա 2002թ մարտի 13-ին՝ կալանավորվախ մնալով միայն 3 ամիս (տես, վերոնշյալ կետ 35-ը և 41-ը): Դատարանը համարում է, որ կալանավորման այս ընթացքում խելամտորեն կարելի է ասել, որ այդ դիմողների նկատմամբ արտաքսման նպատակով իրականացվել են գործողություններ, այն իրականացնելիս իշխանություններ դեռևս նրանց քաղաքացիություն պարզելու այդ փուլում էին և հետազոտում էին, թե արդյո՞ք նրանց հեռացումը իրենց ծագման երկիր կամ այլ երկրներ հնարավոր էր (տես, Գեբրեմեդդինն [Gaberamadhien] ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 25389/05, կետ 74, 26-ը ապրիլի, 2007թ): Հետևաբար, երկրորդ և չորրորդ դիմողների առումով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում տեղի չէր ունեցել:
169. Ճշմարիտ է, որ դիմողները, ովքեր ամենաերկարն էին պահվել, այնքան երկար կալանավորված չէին եղել, ինչպես դիմողը Քահալի գործով (վկայակոչված վերևում), որտեղ Դատարանը եզրակացրեց, որ տեղի չէր ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ չնայած նրա ավելի, քան վեց տարվա ազատազրկման: Այունուամենայնիվ, Քահալի գործում, կալանավորման ամբողջ ժամանակահատվածում, վարույթներն իրականացվում էին ակտիվորեն և ջանադրաբար՝ ներպետական դատարանների և Դատարանի առջև՝ որոշելու, թե արդյո՞ք օրինակն էր և Կոնվենցիայի 3-րդ հոդվածին համապատասխանում էր դիմողի արտաքսումը Հնդկաստան: Նույնը չի կարելի ասել ներկա գործի դեպքում, որտեղ վարույթները, փոխարենը, հիմնականում վերաբերում էին կալանավորման օրինականությանը:
170. Ներկա գործի հանգամանքներում չի կարելի ասել, որ առաջին, երրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ, տասներորդ և տանսմեկերորդ դիմողները այն անձինք էին, որոնց ՙնկատմամբարտաքսման կամ արտահանձնման նպատակով հայց է ներկայացվել՚: Նրանց կալանավորումը հետևաբար չէր ընկնում ազատության իրավունքի բացառության մեջ, որը սահմանված է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (զ) ենթակետով: Սա այն եզրակացությունն է, որին նաև հստակորեն կամ ենթադրաբար հանգել է Լորդերի պալատի անդամների մեծամասնությունը (տես, վերոնշյալ կետ 17-ը):
171. Փոխարենը, շեղման մասին ծանուցման և 2001թ Ակտի 4-րդ մասի պայմաններից պարզ էր, որ դիմողները հավաստագրվել և կալանավորվել էին, որովհետև նրանք կասկացվում էին միջազգային ահաբեկիչներ լինելու մեջ և որովհետև կար համոզմունք, որ Միացյալ Թագավորությունում նրանց ազատության մեջ գտնվելը սպառնում էր ազգային անվտանգությանը: Դատարնը չի ընդունում Կառավարության այն փաստարկը, որ 5-րդ հոդվածի 1-ին կետը թույլ է տալիս համակշռել անձի ազատության իրավունքը և ահաբեկչությունից բնակչության պաշտպանելու Պետության շահը: Այս փաստարկը անհարիր է ոչ միայն (զ) ենթակետով սահմանված դատարանի իրավասությանը, այլ նաև այն սկզբունքին, որ (ա)-ից (զ) ենթակետրը սահմանում են բացառությունների սպառիչ ցանկ և որ միայն այդ բացառություննեի նեղ մեկնաբանությունն է համապատասխանում 5-րդ հոդվածի նպատակներին: Եթե սահմանումը չի համապատասխանում այդ ենթակետերի սահմանափակումներին, ինչպես մեկնաբանվել է Դատարանի կողմից, այն չի կարող հարմարեցվել կալանավորների և Պետության շահերի համակշռման անհրաժեշտության մասին բողոքին:
172. Դատարանը հիշեցնում է, մի շարք առիթներով, այն եզրակացրել էր, որ բանտարկությունը և կանխարգելիչ կալանքը՝ առանց մեղադրանք առաջադրելու անհամապատասխան է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ազատության հիմնարար իրավունքին՝ 15-րդ հոդվածով սահմանված օրինական շեղման բացակայության դեպքում (տես, Լոուլեսն ընդդեմ Իռլանդիայի գործով (Թիվ 3) վճիռը, 1-ը հուլիսի, 1961թ, կետ 13 և 14, Սերիա Ա թիվ 3, Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության գործը՝ վկայակոչված վերևում, կետ 194-196 և 212-213): Հետևաբար, այն կարող է քննության առնել, թե արդյո՞ք Միացյալ Թագավորության ներկայացրած շեղումը օրինական էր, թե՝ ոչ:
բ. Արդյո՞ք Միացյալ Թագավորությունը օրինականորեն է շեղում կատարել իր պարտականություննեից՝ համաձայն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի
i. Դատարանի մոտեցումը
173. Դատարանը հիշեցնում է, որ յուրաքանչյուր պայմանավորվող Պետություն ՙիր ազգի կյանքի նկատմամբ՚ իր պատասխանատվությամբ, ինքն է որոշում, թե արդյո՞ք այդ վտանգված կյանքը պահանջում է ՙարտակարգ իրավիճակ՚ և եթե դա այդպես է, ինչքան հեռու է անհրաժեշտ գնալ՝ փորձելու հաղթահարել այդ արտակարգ իրավիճակը: Տվյալ պահի առաջնային կարիքի հետ ունեցած իրենց անիջական և շարունակական կապի պատճառով ազգային իշխանությունները սկզբունքորեն ավելի նպաստավոր իրավիճակում են, քան միջազգային դատավորները, որրոշում կայացնելու արտակարգ իրավիճակի գոյության և բնույթի վերբերյալ, ինչպես նաև այն կանխելու համար անհրաժեշտ շեղումների շրջանակի վերաբերյալ: Հետևաբար, այս հարցով ազգային իշխանություններին պետք է թողնվի հայցողության լայն շրջանակ:
Այնուամենայնիվ պայմանավովող կողմերը չեն օգտվում անսահմանափակ հայեցողությունից: Մինչ այժմ Դատարանը, ի թիվս այլ հարցերի, պետք է որոշի, թե արդյո՞ք Պետությունը գերազանցե՞լ է ճգնաժամի ՙհրատապությամբ խիստ պահանջվող չափը՚: Այսպիսով, ներպետական հայեցողության շրջանակը ուղեկցվում է եվրոպական վերահսկողությամբ: Իրականացնելով այս վերահսկողությունը՝ դատարանը համապատասխան կշիռ պետք է տա այնպիսի կարևոր գործոնների, ինչպիսիք են շեղման կիրառումից ազդեցություն կրող իրավունքների բնույթը, հանգամանքները, որոնք տանում են արտակարգ իրավիճակի, արտակարգ իրավիճակի տևողությունը (Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության գործը՝ վկայակոչված վերևում, կետ 207, Բրանիգանն ու ՄաքԲրայդն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճիռը, 26-ը մայիսի,1993, կետ 43, Սերիա Ա, թիվ 258, Ակսոյի գործը՝ վկայակոչված վերևում, կետ 68):
174. Կոնվենցիայի հիմքում ընկած առարկան և նպատակը, ինչպես սահմանված է 1-ին հոդվածում, այն է, որ պայմանավորվող Պետությունները իրենց իրավազորության շրջանակներում պետք է բոլորի համար ապահովեն իրավունքներ և ազատություններ: Կոնվենցիայի կողմից հաստատված պաշտպանության մեխանիզմի համար անկյունաքարային է, որ ազգային համակարգերն իրենք ապահովեն փոխահատուցում իրենց դրույթների խախտման դիմաց՝ Դատարանի կողմից իրականացված վերահսկողական դերով, որը ենթակա է սուբսիդիարության սկզբունքին (Զ-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, թիվ 29392/95, կետ 103, ՄԻԵԴ 2001-V): Ավելին՝ տեղական դատարանները ՙազգային իշխանությունների՚ մասն են կազմում, որոնց Դատարանը շնորհում է հայեցողության լայն շրջանակ՝ 15-րդ հոդվածի համաձայն: Ներկա գործի անսովոր հանգամանքներում, երբ ներպետական բարձրագույն դատարանը քննելը Պետության՝ շեղման հետ կապված հարցերը և եզրակացրել, որ եղել է ազգի կյանքին սպառնացող արտակարգ վիճակ, սակայն որպես պատասխան ձեռնարկված միջոցառումները չէին պահանջվում՝ իրավիճակի հրատապությունից ելնելով, Դատարանը համարում է, որ հակառակ եզրակացության հանգելն արդարացված կլիներ միայն այն դեպքում, եթե բավարարված է, որ ազգային դատարանը սխալ է մեկնաբանել կամ սխալ է կիրառել հոդվախ 15-ը կամ այդ հոդվածի ներքո Դատարանի իրավազորությունը, կամ էլ հանգել է այնպիսի եզրակացության, որը բացահայտորեն նպատակահարմար չէ:
ii. Արդյո՞ք եղել է ազգի կյանքին սպառնացող ՙարտակարգ իրավիճակ՚
175. Դիմողները ներկայացրեցին փաստարկ, որ բրիտանական ազգին սպառնացող որևէ արտակարգ իրավիճակ չէր եղել երեք հիմնական պատճառով. առաջին՝ արտակարգ իրավիճակը ո’չ իրական էր, ո’չ վերահաս, երկրորդ՝ դա ժամանակավոր բնույթ չէր կրում, երրորդ՝ այլ Պետությունների պրակտիկան, որոնցից և ոչ մեկը չէր շեղվել Կոնվենցիայից, ազգային և միջազգային մարմինների տեղեկացված այլ տեսակետների հետ միասին, չհաստատեց արտակարգ իրավիճակի գոյությունը:
176. Դատարանը հիշեցնում է, որ վերոնշյալ Լոուլեսի գործով՝ կետ 28, այն որոշեց, որ 15-րդ հոդվածի համատեքստում ՙազգի կյանքին սպառնացող այլ արտակարգ իրավիճակը՚ բառերի իրական և սովորական իմաստը բավարար հստակ է և որ նրանք վերաբերում էին ՙճգնաժամային և կամ արտակարգ բացառիկ իրավիճակին, որը ազդում է ամբողջ բնակչության վրա և վտանգ է ներկայացնում համայնքի կազմակերպված կյանքի վրա, որից կազմված է Պետությունը՚: Հունական գործում (1969թ) 12 YB 1, կետ 153, Հանձնաժողովը որոշեց, որ շեղումը արդարացնելու համար, արտակարգ իրավիճակը պետք է լինի իրական և վերահաս, որ այն պետք է ազդի ամբողջ ազգի վրա՝ այն չափով, որ չափով համայնքի կազմակերպված կյանքի շարունակությունը վտանգի տակ է և որ ճգնաժամը կամ վտանգը պետք է լինի բացառիկ; քանի որ նորմալ միջոցառումները կամ սահմանափակումները, որոնք թույլատրված են Կոնվենցիայով հանրային անվտանգության, առողջության և կարգուկանոնի նպատակով, այնհայտորեն անհամապատասխան էին: Վերոնշյալ՝ Իրռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության գործի 205 և 212 կետերում, կողմերը համաձայնվել էին, ինչպես և Հանձնաժողովը և Դատարանը, որ 15-րդ հոդվածի թեսթը ընդունելի էր, քանի որ արդեն մի քանի տարի է, որ ահաբեկչությունը ՙառանձնահատուկ հեռահար և սուր վտանգ էր ներկայացնում Միացյալ Թագավորության տարածքային ամբողջականությանը, վեց երկրների հաստատություններին և մարզերի բնակչության կյանքին՚: Դատարանը հանգեց միևնույն եզրակացության Հյուսիսիային Իռլանդիայի շարունակական անվտանգության հետ կապված իրավիճակում՝ վերոշարադրյալ Բրանինգենի ու ՄաքԲրիջի գործով և Մարշալն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով, թիվ 41571/98, 10-ը հուլիսի, 2001թ: Վերևում վկայակոչված Ակսոյի գործում, այն ընդունեց, որ քրդական անջատողականների բռնությունը հանգեցրել էր ՙարտակարգ իրավիճակի՚ հայտարարմանը Թուրքիայում:
177. Ներպետական դատարանների առաջ, Պետքարտուղարը ներկայացրեց ապացույց ցույց տալու Միացյալ Թագավորության դեմ նախատեսված լուրջ ահաբեկչական հարձակումների վտանգի առկայությունը: Լրացուցիչ փակ ապացույց ներկայացվեց ՆՀԲՀ-ի առջև: Բոլոր ազգային դատավորները ընդունեցին, որ այդ վտանգը իրական էր (բացառությամբ Լորդ Հոֆմանի, ով չէր համարում, որ բնական էր, որ այն ներկայացնում էր ՙվտանգ ազգի կյանքի՚ համար. տես, վերոնշյալ կետ 18-ը): Չնայած, երբ շեղումը արվեց, Միացյալ Թագավորության տարածքում ալ’Քաեդայի որևէ հարձակում տեղի չէր ունեցել: Դատարանը չի համարում, որ ազգային իշխանությունները կարող են քննադատվել այն բանի համար, որ այդ պահին իրենց մոտ առկա ապացույցի հիման, վախենում էին, որ նման հարձակումը ՙվերահաս՚ էր, քանի որ բռնությունը կարող էչ իրականացվել ցանկացած ժամանակ՝ առանց նախազգուշացման: Վերահաս վտանգի պահանջը չի կարող մեկնաբանվել այնքան նեղ ձևով, որ Պետությանն նախքան դրանց արձագանքելու միջոցների ձեռնարկումը՝ ստիպի սպասել աղետին հետո նոր հարվածել նրան: Ավելին՝ ահաբեկչկան հարձկման վտանգը, որը ողբերգական ձևով դրսևովորվեց 2005թ Լոնդոնում իրականացված ռմբակոծմամբ կամ ռմբակոծման փորձով, շատ իրական էր: Քանի որ 15-րդ հոդվածի նպատակն է Պետություններին թույլ տալ շեղման միջոցառումներ ձեռնարկել՝ իր բնակչությանը ապագա ռիսկերից պաշտպանելու նպատակով, ազգի կյանքին սպառնացող վտանգի գոյությունը պետք է առաջին հերթին գնահատվի՝ վկայակոչելով այն փաստերը, որոնք հայտնի էին շեղման նախաձեռնման պահին: Դատարանը, այնուամենայնիվ չի արգելում հաշվի առնել այն տեղեկատվությունը, որը գալիս է ի հակտ է գալիս ավելի ուշ (տես համապատասխան փոփոխություններով mutatis mutandis, Վիլվարաջան և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճիռը, 30-ը հոկտեմբերի, 1991թ, կետ 107(2), Սերիա Ա, թիվ 215):
178. Մինչ Միացյալ Ազգերի Մարդու իրավունքների կոմիտեն նշել էր, որ ICCPR (Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիր)-ի դրույթներից շեղման միջոցառումները պետք է ՙկրեն բացառիկ և ժամանակավոր բնույթ՚ (տես, վերոնշյալ 109-ը կետը), Դատարանի նախադեպային իրավունքը մինչև օրս երբեք հստակորեն չէր ներառել արտակարգ իրավիճակի ժամանակավոր լինելու պահանջը՝ չնայած արձագանքի համարժեքության հարցը կարող է կապվել արտակարգ իրավիճակի տևողության հետ: Իրականում վեևում վկայակոչված գործերը, որոնք վերաբերում էին անվտանգության վիճակին Հյուսիսային Իռլանդիայում, ցույց են տալիս, որ ՙարտակարգ իրավիճակը՚, 15-րդ հոդվածի իմաստով, կարող է շարունակվել շատ տարիներ: Դատարանը գտնում է, որ շեղման հետ կապված միջոցառումները, որոնք ձեռնարկվել են ալ’Քաեդայի կողմից Միացյալ Նահանգների վրա կատարված ահաբեկչական հարձակումից անմիջապես հետո և ամեն տարի վերանայվում էին Խորհրդարանի կողմից, չեն կարող համարվել անվավեր՝ ՙժամանակավոր՚ չլինելու հիմքով:
179. Դիմողների փաստարկը առ այն, որ ազգի կյանքին վտանգ չէր սպառունում, սկզբունքորեն հիմնավորված է Լորդ Հոֆմանի՝ մեծամասնության դիրքորոշմանհ չհամապատասխանող հատու կարծիքում: Նրա մեկնաբանությամբ այդ բառերը վերաբերում են համայնքի կազմակերպված կյանքին սպառնացող այնպիսի վտանգին, որը սպառնում է պատճառել լուրջ ֆիզիկական և մարդկային կորուստներ: Նրա տեսակետից՝ այն պետք է սպառնալիք ներկայացներ ՙմեր կառավարման ինստիտուտների կամ մեր գոյությանը՝ որպես քաղաքացիակն համայնք՚: (տես, կետ 18-ը վկայակոչված վերևում): Այնուամենայնիվ, Դատարանը ՙազգին՚ սպառնացող իրական կամ վերահաս վտանգի բնույթը և աստիճանը սահմանելիս նախորդ գործերի հիման վրա՝ նախապատրաստված է հաշվի առնելու գործոնների շատ ավելի լայն շրջանակ և եզրակացրել է անցյալում, որ արտակարգ իրավիճակները գոյություն են ունեցել նույնիսկ այն ժամանակ, երբ պետական ինստիտուտները չէին ենթարկվել այնպիսի վտանգի, ինչպիսին նախատեսում է Լորդ Հոֆմանը:
180. Ինչպես նշվել է նախորդիվ, համաձայն 15-րդ հոդվածի, ազգային իշխանություններն ունեն հայցեցողության լայն շրջանակ՝ գնահատելու, թե արդյո՞ք իրենց ազգին սպառնացող վիճակը պահանջում է արտակարգ դրություն: Չնայած անսովոր է, որ Միացյալ Թագավորությունը Կոնվենցիան ստորագրած Պետություններից միակն էր, որ ներկայացրել էր շեղում ալ’Քաեդայից սպառնացող վտանգին արձագանքելու նպատակով, քանի որ այլ Պետությունները նույնպես ենթակա էին վտանգի, այնուամենայնիվ Դատարանն ընդունում է, որ յուրաքանչյուր Կառավարություն, որպես իր իսկ ժողովրդի անվտանգության երաշխավոր, ինքը պետք է պատրաստի իր գնահատում՝ իմնվելով իրեն հայտնի փաստերի վրա: Հետևաբար, այս հարցում պետք է ծանրակշիռ դեր տրվի Միացյալ Թագավորության գործադիր մարմնի և Խորհրդարանի որոշմանը: Ի հավելումն՝ նշանակալի կշիռ պետք է տալ ազգային դատարանների տեսակետներին, որոնք ավելի նպաստավոր դիրքում էին գնահատելու արտակարգ իրավիճակի գոյության հետ կապված ապացույցները:
181. Հետևաբար, այս առաջին հարցի շուրջ Դատարանը կիսում է Լորդերի պալատի մեծամասնության տեսակետը, որ եղել է ազգի կյանքին սպառնացող վտանգ, որը պահանջում էր արտակարգ իրավիճակ:
iii Արդյո՞ք միջոցները խստորեն պահանջվում էին իրավիճակի հրատապությամբ
182. Հոդված 15-ը սահմանում է, որ Պետությունը կարող է Կոնվենցիայիով ստանձած իր պարտավորություններից շեղման միջոցառումներ ձեռնարկել միայն ՙայն չափով, որ չափով խստորեն պահանջում էր իրավիճակի հրատապությունը՚: Ինչպես նշվել էր նախորդիվ, Դատարանը համարում էր, որ համարում է, որ դիմողների կալանավորման հետ կապված համարժեքության հարցի շուրջ այն սկզբունքորեն պետք է հետևի Լորդերի պալատի վճռին, եթե չապացուցվի, որ ազգային դատարանը սխալ էր մեկնաբանել Կոնվենցիան և Դատարանի նախադեպային իրավունքը կամ հանգել էր մի եզրակացության, որը բացահայտորեն խելամիտ չէր: Այն կքնարկի Կառավարության փաստարկներն ընդդեմ Լորդերի պալատի որոշման՝ այս հա,ատեքստում:
183. Կառավարությունը ներկայացնում էր փաստարկ, որ առաջին՝ Լորդերի պալատը պետք գործադիր իշխանությանը և Խորհրդարանին տրամադրած լիներ հայեցողության շատ ավելի լայն շրջանակ՝ որոշելու, թե արդյո՞ք դիմողների կալանքը անհրաժեշտ էր, թե՝ ոչ: Նման փաստարկ էր ներկայացվել նաև Լորդերի պալատ, որտեղ Գլխավոր դատախազը փաստարկել էր, որ գնահատում, թե ինչ էր անհրաժեշտ հանրության պաշտպանության համար ավելի շոիտ քաղաքական, քան դատական հարց էր (տես, վերոնշյալ կետ 19-ը):
184. Երբ Դատարանը քննարկում էր հոդված 15-ով սահմանված շեղումը, այն ազգային իշխանություններին թույլ է տալիս արտակարգ իրավիճակը կանխելու շեղման անհարաժեշտ միջոցառումների բնույթի և շրջանակի վերաբերյալ որում ընդունելու հայեցողության շրջանակ: Այնուամենայնիվ, Դատարանն է վերջում որոշելու, թե արդյո՞ք միջոցառումները ՙխստորեն անհրաժեշտ էին՚, թե՝ ոչ: Մասնավորապես, որբ շեղման միջոցառումները խախտում են Կոնվենցիայով սահմանված հիմանարա իրավունքները, ինչպիսին է ազատության իրավունքը, դատարանը պետք է համոզվի, որ դա եղել է արտակարգ իրավիճակին իրական արձագանքելու հետևանքով, որ դա ամբողջովին հիմնավորված էր արտակարգ իրավիճակի հատու հանգամանքներով և որ ապահովել են համարժեք երաշխիքներ չարաշահումների դիմաց (տես, օրինակ, վերևում վկայակոչված Բրանիգանի ու ՄաքԲրայդի գործը, կետ 48-66, վերևում վկայակոչված Աքսոյի գործը Aksoy, կետ 71-84 և վերոնշյալ 173-րդ կետում նշված սկզբունքները): Հայեցողության շրջանակի տեսությունը միշտ էլ եղել է ներպետական իշխանությունների և Դատարանի միջև հարաբերությունները սահմանելու գործիք: Այն չի կարող ունենալ միևնույն կիրառությունը պետական մարմինների միջև հարաբերություններում, ներպետական մակարդակում: Ինչպես որոշել էր Լորդերի պալատը, համարժեքության հարցը, ի վերջո, դատարական որոշում է, մասնավորապես այնպիսի գործերում, ինչպիսին ներկա գործն է, երբ դիմողներները երկար ժամկետով զրկվել էին ազատության իրենց հիմնարար իրավունքից: Ամեն դեպքում, հաշվի առնելով, թե ինչպիսի աչալրջությամբ է Լորդերի պալատը մոտեցել խնդիրներին, չի կարելի ասել, որ գործադիր մարմնի և խորհրդարանի տեսակետներին տրվել էր ոչ համարժեք ծանրակշռություն:
185. Կառավարությունը նաև ներկայացրեց փաստարկ, որ Լորդերի պալատը սխալ էր թույլ տվել՝ օրենքը դիտարկելով վերացական, այլ ոչ՝ դիմողների կոնկրետ գործը հաշվի առնելով: Այնուամենայնիվ, Դատարանի տեսանկյունից, 15-րդ հոդվածի շրջանակում մոտեցումը անհրաժեշտաբար ուղղված է տվյալ երկրին վերաբերող իրավիճակին այն իմաստով, որ դատարանը, լինի դա ներպետական թե միջազգային, պետք է քննի Կոնվենցիայի որպես շեղում ընդունված միջոցառումները և այն համադրի արտակարգ իրավիճակի կողմից ազգին սպառնացող վտանգի բնույթի հետ: Այնտեղ, որտեղ (ինչպես այս դեպքում) միջոցառումները համարվում են ոչ համարժեք այդ սպառնալիքին և իրենց արդյունքում խտրական են, կարիք չկա շարունակել և քննել նրանց գանգատը յուրաքանչյուր դիմողի կոնկրետ դեպքի համար:
186. Լորդերի պալատի որոշմանն ընդդեմ Կառավարության վիճարկման երրորդ հիմքը ուղղված էր սկզբունքորեն, այն մոտեցմանը, որը համեմատության մեջ էր դնում ահաբեկչության մեջ կասկածվող՝ քաղաքացի չհանդիսացող անձանց քաղաքացիների հետ: Դատարանն այնուամենայնիվ համարում է, որ Լորդերի պալատը ճիշտ է եղել՝ որոշելով, որ կասկածելի լիազորությունները չպետք է դիտվեն որպես ներգաղթի միջոցառումներ այնտեղ, որտեղ տարբերությունը քաղաքացի չհանդիսացող անձանց և քաղաքացիների միջև կլիներ օրինական, սակայն փոխարենը կապված ազգային անվտանգության հետ: 2001թ Ակտի 4-րդ մասը նախատեսված էր կանխել ահաբեկչական հարձակման իրական և վերահաս վտանգը, որը ապացույցի դեպքում սպառնում էր քաղաքացի չհանդիսացող անձանց և քաղաքացիների կողմից: Ներգաղթի միջոցառումների ընտրությունը Կառավարության և խորհրդարանի կողմից արձագանքելու նրան, ինչը էականորեն ազագյին անվտանգության խնդիր էր, ունեցել էր խնդիրը պատշաճորեն լուծելու ձախողված արդյունք՝ պարտադրելով անժամկետ կալանավորման անհամաչափ և խտրական բեռը կասկածյալ ահաբեկիչների մի խմբի վրա: Ինչպես եզրակացրեց Լորդերի պալատը, գոյություն չուներ նշանակալի տարբերություն չկա քաղաքացի չհանդիսացող անձանց կամ քաղաքացիների վրա առանց մեղադրանք առաջադրելու կալանավորման հնարավոր բացասական ազդեցության մեջ: Քաղաքացի չհանդիսացող անձինք սկզբունքորեն չեն կարող թողնել երկիրը արտասահմանում խոշտանգման ենթարկվելու վախի պատճառով:
187. Վերջապես Կառավարությունը առադրեց երկու փաստարկը, որը, դիմողների պնդմամբ, չէր ներկայացվել ներպետական դատարաններ: Անշուշտ չկա որևէ վկայություն այդ փաստարկներին ազգային դատարանների վճիռներում կամ Դատարնին ներկայացված բաց նյութերում: Այս հանգամանքներում, նույնիսկ ենթադրելով, որ սուբսիդիարության սկզբունքը Դատարանին չի խանգարում լրացուցիչ հիմքեր քննելուց, պահանջվելու էին դրանց աջակցող համոզիչ ապացույցներ:
188. Առաջին ենթադրյալ նոր փաստարկն այն էր, որ Պետության համար իրավաչափ էր, քաղաքացի չհանդիսացող անձանց նկատմամ միջոցների կիրառելով, հաշվի առնել Բրիտանիայի մուսուլմանական բնակչության նրբությունները՝ ծայրահեղականների կողմից նրանց հավաքագրելու հնարավորությունները կրճատելու նպատակով: Այնուամենայնիվ, Կառավարությունը Դատարանին չէր ներկայացրել որևէ ապացույց, որը ցույց կտար, որ , որ Բրիտանիայի մուսուլմանները զգակիորեն առավել հավանական է բացասաբար կարաձագանքեին առանց մեղադարանք առաջդրելու կալանավորմանը, քան օտարերկրացի մուսուլմանները, ովքեր ովքեր ողջամտորեն կասկածվում էին ալ’Քաեդայի հետ կապեր ուենենալու մեջ: Այս առումով Դատարանը նշում է, որ 2005թ Ահաբեկչության կանխարգելման մասին Ակտով ներդրված հսկողության օրդերների համակարգը խտարականություն չի դնում քաղաքացիների և քաղաքացի չհանդիսացող կասկածյալ անձանց միջև:
189. Երկրորդ ենթադրյալ նոր հիմքը, որի վրա հենվում էր Կառավարությունը, այն էր, որ Պետությունը կարող է ավելի լավ արձագանքել ահաբեկչական սպառնալիքին, եթե այն ի վիճակի լինի կալանավորել դրա առավել լուրջ աղբյուրին՝ մասնավորապես քաղաքացի չհանդիսացող անձանց: Այս կապակցությամբ, կրիկին, Դատարանին չի տրամադրվել որևէ ապացույց, որը կարող էր համոզել նրան, չեղյալ համարել Լորդերի պալատի եզրակացությունը առ այն, որ վերաբերմունքի տարբերությունը հիմնավորված չէր եղել: Իրականում Դատարանը նշում է, որ ազագային դատարանները՝ ներառյալ ՆՀԲՀ-ն, որոնք տեսել են և’ բաց, և’ փակ նյութերը, համոզված չէին, որ սպառնալիքը քաղաքացի չհանդիսացող անձանց կողմից ավելի լուրջ էր, քան քաղաքացիների կողմից:
190. Հետևաբար, որպես եզրակացություն, Դատարանը՝ Լորդերի պալատի նման և հակառակ Կառավարության փաստարկներին, որ շեղման հետ կապված միջոցառումները եղել են անհամարժեք, քանի որ դրանք անարդարացիորեն խտրականություն են սահմանել քաղաքացիների և քաղաքացի չհանդիսացող անձանց միջև: Հետևաբար՝ առաջին, երրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ, տասներորդ և տանսմեկերորդ դիմողների առումով տեղի է ունենցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻՆ ՀԱՄԱԿՑՎԱԾ՝ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
191. Դիմողները բողոքեցին, որ իրենց կալանավերելը, երբ ալ’Քաեդայում ներգրավվածության մեջ կասկածվող Միացյալ Թագավորության քաղաքացիները ազատության մեջ էին, խտրականության դրսևորում էր և Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում:
Կոնվենցիայի 14-րդ հոդվածը սահմանում էր.
ՙՍույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից՚:
192. Առանձին վերցրած 5-րդ հոդվածի 1-ին կետի հետ կապված հիմնավորման և եզրակացության լույսի ներքո՝ Դատարանն անհրաժեշտ չի համարում քննել այս բողոքներն առանձին:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
193. Դիմողները պաստարկ ներկայացրեցին, որ ներպետական դատարանների՝ իրենց կալանավորումը վիճարկելու ընթացակարգը չէր համապատասպանում Կոնվենցիայի 5րդ հոդվածի 4-րդ կետին, որը սահմանում է.
ՙՅուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է՚:
Կառավարությունը մերժեց, որ տեղի էր ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում:
Ա. Կողմերի փաստարկները
1. Դիմողներ
194. Դիմողները 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն ներկայացրեցին երկու փաստարկ: Առաջին՝ նրանք շեշտեցին, որ չնայած իրենք առանց խոչընդոտի փաստարկները ներկայացրեցին ՆՀԲՀ, Վերաքննիչ դատարան և Լորդերի պալատ առ այն, որ 2001 թ Ակտի 4-րդ բաժնի շրջանակներում իրականացված իրենց Կոնվենցիայի շրջանակներում ապօրինի էր, միակ միջոցը, որ, որ նրանք կարողացան ստանալ սա անհամապատասխանության մասին հայտարարությունն էր՝ սահմանված 1998 Ակտով: Այն կառավարութանը որևէ պատադրող ուժ չուներ, և կալանքը մնաց օրինական, մինչև Խորհրդարանի կողմից օրենսդրական փոփոխության ուժի մեջ մտնելը: Այպիսով, չկար որևէ դատարան՝ ազատ արձակման թույլտվության լիազորությամբ, որը 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում էր:
195. Դիմողները բողոք ներկայացրեցին 2001թ Ակտի 25-րդ կետով սահմանված ՆՀԲՀ բողոքարկման ընթացակարգի վերաբերյալ (տես, վերոնշյալ կետ 91-ը) և մասնավորապես նյութական ապացույցների բացահայտման վերաբերյալ, բացառությամբ հատուկ փաստաբաններին դրանք տրամադրելուց, որոնց հետ կալանավորված անձանց չէր թույլատրվում խորհրդակցել: Իրենց փաստարկում 5-րդ հոդվածի 4-րդ կետը ներմուծեց 6 հոդվածի 1-ին կետով սահմանված արդար դատաքննության երաշխիքները՝ համապատասխան խնդրո առարկա հիմնախնդրի կարևորության: Չնայած որոշ հանգամանքներում հնարավոր էր դատարանը թույլ չտա համապատասխան ապացույցի բացակայությունը՝ ազգային անվտանգության հիմքերով, դատարանին երբեք թույլատրելի չէ գնահատել կալանքի օրինականությունը՝ հենվելով այն նյութերի վրա, որոնք ակնհայտորոեն վերաբերում էին այն հարցին, որ կալանավորված անձը ստիպված էր ընդունել և որտեղ այն չէր բացահայտվում բավարար չափով, նույնիսկ ընդհանուր կամ ամփոփ ձևով, հնարավորություն տալու անհատին ծանոթանալ իր դեմ հարուցած գործին և պատասխան տալ դրան: Դիմողների բոլոր բողոքներում, բացառությամբ տասներորդ դիմողի, ՆՀԲՀ-ն հենվել էր փակ նյութերի վրա և ընդունել, որ դրանով դիմողները հայտնվել էին ոչ նպաստավոր պայմաններում:
2. Կառավարությունը
196. Կառավարությունը ներկայացրեց փաստարկ, որ 5-րդ հոդվածի 4-րդ կետը պետք է ընթերցվի 13-րդ հոդվածով սահմանված՝ Դատարանի հաստատված իրավազորության լույսի ներքո, որտեղ, կալանքի հետ կապված, առկա էր lex specialis (թարգմ.- ՙհատուկ խնդրո առարկա կարգավորող օրենք՚), որը իրավունք չէր տալիս վիճարկել պարտադիր ուժ ունեցող հիմնական օրենսդրությունը ազգային դատարանում: Այս սկզբունքը՝ Մարդու իրավունքների ակտով սահմանված անհամապատասխանության մասին հայտարարագրի համակարգի հետ միասին ընտրովի Խորհրդարանի գերակայության ժողովրդավարական արժեքը:
197. Դիմողների երկրորդ կետի հետ կապված՝ Կառավարությունը ներկայացրեց փաստարկ, որ գոյություն ունեին օրինական հանրային շահից բխող հիմքեր՝ այդ նյութերը փակ փահելու համար: Ապացույցների բացահայտման իրավունքը, սահմանված 6-րդ հոդվածով և 5-րդ հոդվածի 4-րդ կետով, բացարցակ իրավունք չէր: Դատարանի նախադեպային իրավունք՝ Քահալից (վկայակոչված վերևում) մինչև այլ գործեր, ցուցաբերել էին որոշ աջակցություն հատուկ փաստաբանների ընթացակարգին՝ առանձնահատուկ զգայուն ոլորտներում: Ավելին՝ յուրաքանչյուր դիմողի գործում, բաց նյութերը տվել էին բավարար ծանուցում նրանց դեմ ներկայացված մեղադրանքների վերաբերյալ՝ հանարվորություն տալով կազմակերպել արդյունավետ պաշտպանություն:
3. Երրորդ կողմ, Արդարադատություն ՈԿԿ
198. Արդարադատություն ՈԿԿ-ն (տես, վերոնշյալ կետ 6-ը) տեղեկացրեց Դատարանին, որ ՆՀԲՀ-ն ստեղծվել էր Ներգաղթի հատուկ բողոքարկման հանձնաժողովի մասին ակտով, 1997թ: Նրան ներկայացվող փակ նյութերի ու հատուկ փաստաբանների ընթացակարգը հիմնված էր կանադական նմանատիպ ընթացակարգի վրա, որը կիրառվում էր Անվտանգության հետախուզության վերահսկման կոմիտեին (ԱՀՎԿ) ներկայացված գործերում, որը քննարկում էր, թե արդյո՞ք ազգային անվտանգության հիմքերով օտարերկրացի քաղաքացուն մշտապես հեռացնելու նախարարի որոշումը լավ հիմնավորված էր, թե՝ ոչ: Այնուամենայնիվ, չնայած ԱՀՎԿ-ի ընթացակարգն ընդգրկում էր ներքին փաստաբան, որը թույլտվություն ուներ ծանոթանալու դասակարգված նյութին, մասնակցելու դատաքննություններին՝ ex parte՝ ներկայացնելով կողմերից մեկին և in camera ՝ փակ դատական նիստերին՝ ներկայացնելով բողոքարկողների շահերը, այն էականորեն տարբերվում էր ՆՀԲՀ-ի մոդելից՝ մասնավորապես նրանով, որ այն թույլ էր տալիս հատուկ փաստաբանին կապ պահպանել բողոքարկողի և նրա իրավաբանի հետ ամբողջ գործընթացում և նույնիսկ հատուկ փաստաբանը ամբողջովին ծանոթանում էր բողոքարկողի դեմ ներկայացված գաղտնի տեղեկատվությանը:
199. ՆԸԲԸ ընթացակարգերը, որոնք ներառում են փակ նյութեր և հատուկ փաստաբաններ, ընդհակառակը, առաջացրել էր զգալի քննադատատություն՝ ներառյալ Լորդերի պալատի բողաքարկման կոմիտեի, Մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական համատեղ կոմիտեի, Հակաահաբեկչական ակտի հարցերով կանադական սենատի կոմիտեի և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից: Լորդերի պալատի 2004թ դեկտեմբերի վճռից հետո, որը 2001թ Ակտը անհամապատասխան համարեց Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասին, Համայնքների պալատի Սահմանադրական հարաբերությունների կոմիտեն ՆԸԲԸ գործողությունների և նրա կողմից հատուկ փաստաբանների կիրառման ուսումնասիրությունը: Կոմիտեից ստացած ապացույցների շարքում էր տասներեք հատուկ փաստաբաններից ինը փաստաբանի փաստարկները: Այդ փաստարկներում հատուկ փաստաբանները շեշտեցին փակ վարույթներում բողոքարկողներին ներկայացնելու հետ կապված լուրջ դժվարությունները՝ փակ նյութերի հետ կապված հաղորդակցվելու արգելքի պատճառով: Մասնավորապես, հատուկ փաստաբանները շեշտեցին այն չափազանց սահմանափակ դերը, որ իրենք ունեցել էին փակ դատաքննությունների ժամանակ՝ ելնելով արդյունավետ ցուցումների բացակայությունից նրանց կողմից, ում իրենք ներկայացնում էին:
Բ. Դատարանի գնահատումը
1. Ընդունելիությունը
200. Դատարանը նշում է, որ 5-րդ հոդվածի 4-րդ կետը երաշխավորում է իրավունք ՙյուրաքանչյուրին, ով ձերբակալության կամ կալանավորման միջոցով զրկված է իր ազատությունից՚, դատական հայց ներկայացնել՝ ստուգելու իր կալանավորման օրինականությունը և ստանալու ազատություն, եթե կալանքն անօրինական համարվի: Քանի որ երկրորդ և չորրորդ դիմողներն արդեն ազատության մեջ էին, նախընտրելով մեկնել համապատասխանաբար Մարոկկո և Ֆրանսիա, մինչև այն ժամանակ, երբ տարբեր դատավարություններ սկսվեցին 2001 թվականի Ակտի շրջանակներում՝ որոշելու կալանքի օրինականությունը, հետևաբար 5-րդ հոդվածի 4-րդ կետի շրջանակներում ներկայացված այդ երկու դիմողների բողոքները բացահայտ թույ հիմնավորված էին՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով (տես, Ֆոքսը, Քեմբլը և Հարթլին ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճիռը, 30-ը օգոստոսի, 1990թ, կետ 45, Սերիա Ա, թիվ 182) և պետք է հայտարարվի անընդունելի:
201. Դատարանը համարում է, որ մյուս դիմողների բողոքները այս դրույթի շրջանակներում բարձրացնում են օրենքի և փաստի բարդ հարցեր, որոնց սահմանումը պետք է կախված լինի գործի հատկանիշների քննությունից: Հետևաբար, այն եզրակացնում է, որ գանգատի այս մասը բացահայտ թույլ հիմնավորված է՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Անընդունելիության որևէ այլ հիմք չի բարձացվել և այն պետք է հայտարարվի որպես ընդունելի:
2. Գործի հատկանիշները
ա. Դատական նախադեպից ծագող սկզբունքները
202. 5-րդ հոդվածի 4-րդ կետը lex specialis էր՝ կապված 13-րդ հոդվածի ավելի ընդհանուր պահանջների հետ (տես, վերևում վկայակոչված Քահալի գործը, կետ 126): Այն ձերբակալված կամ կալանավորված անձին իրավունք էր տալիս սկսել դատավարություն՝ ունենալով ընթացակարգային և հիմնարար պայմաններ, որոնք կարևոր էին ազատությունից նրա զրկված լինելու ՙօրինականության՚ համար: ՙՕրինականություն՚ հասկացությունը 5-րդ հոդվածի 4-րդ կետի շրջանակներում ունի այն նույն իմաստը, ինչ 1-ին կետում էր, որպեսզի ձերբակալված կամ կալանավորված անձինք իրավունք ունեն վերանայելու իրենց կալանքի ՙօրինականությունը՚ ոչ միայն ներպետական օրենսդրության, այլ նաև Կոնվենցիայի լույսի ներքո, նրանում վերապահված ընդհանուր սկզբունքների հիման վար և հոդված 5-ի 1-ին կետով թույլատրված նպատակով: 5-րդ հոդվածի 4-րդ կետը չի նախատեսում դատական վեանայման իրավունքի այնպիսի շրջանակ, որը դատարանին կլիազորեր գործի բոլոր ասպեկտներով՝ ներառյալ զուտ նպատակահարմարության վրա հիմնված խնդիրները՝ փոխարինելով իր հայեցողությունը որոշում կայացնող մարմնի հայեցողությամբ: Վերանայումը, սակայն, պետք է լինի բավական լայն՝ ազդելու այն պայմանների վրա, որոնք էական են 5-րդ հոդվածի 1-ին կետով անձի ՙօրինական՚ կալանավորման համար (Ի.-ն ընդդեմ Նորվեգիայի գործով վճիռը, 29-ը օգոստոսի, 1990թ, կետ 50, Սերիա Ա, թիվ 181): Վերանայող դատարանը չպետք է ունենա միայն խորհրդատվական գործառույթներ, այլ պետք է իրավասություն ունենա ՙորոշելու՚ կալանավորման ՙօրինականությունը՚ և ազատ արձակելու արձակելու հրաման տալու, եթե կալանքն անօրինական է (Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճիռը՝ վկայակոչված վերևում, կետ 200, Վիքս ընդդեմ Միացյալ Թագավորության վճիռը, 2-ը մարտի 1987թ, կետ 61, Սերիա Ա, թիվ 114, Քահալի գործը՝ վկայակոչված վերևում, կետ 130):
203. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված 4 դատական արդարության պահանջը չի պարտադրում միատեսակ ստանդարտներ, որոնք պետք է կիրառվեն անկախ համատեքստից, փաստերից և հանգամանքներից: Չնայած միշտ անհրաժեշտ չէ, որ 5-րդ հոդվածի, 4-րդ կետը տրամադրի նույն երաշխիքները, ինչ պահանջվում է քրեական կամ քաղաքացիական դատավարությունը, այն պետք է ունենա դատական բնույթ և ապահովի պատշաճ երաշխիքներ խնդրո առարկա ազատությունից զրկելու տիպի վերաբերյալ: (տես, օրինակ, Վինթերվեփն ընդդեմ Նիդերլանդների գործը, 24-ը հոկտեմբերի, 1979, կետ 57, Սերիա Ա, թիվ 33, Բուամարն ընդդեմ Բելգիայի գործը, 29-ը փետրվարի, 1988թ, կետ 57 և 60, Սերիա Ա, թիվ 129, Վլոխն ընդդեմ Լեհաստանի գործը, թիվ 27785/95, կետ 125, ՄԻԵԴ 2000-XI; Ռեյնփրեխտն ընդդեմ Ավստրիայի գործը, թիվ 67175/01, կետ 31, ՄԻԵԴ 2005):
204. Այսպիսով դատավարությունը պետք է լինի մրցակցային և ապահովի ՙմիջոցների հավասարություն՚ կողմերի միջև (Ռեյնփրեխտ, կետ 31): Հնարավոր է բանավոր դատաքնության անհրաժեշտություն լինի, օրինակ, ժամանակավոր կալանքի տակ պահելու դեպքում (Նիկոլովան ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ], թիվ 31195/96, կետ 58, ՄԻԵԴ 1999-II): Ավելին կալանավորին պետք է հնարավորություն տրվի արդյունավետորեն վիճարկել իր դեմ ներկայացված մեղադրանքների հիմքը (Բեսիեվն ընդդեմ Մոլդովայի գործը, թիվ 9190/03, կետ 68-72, 4-ը հոկտեմբերի, 2005թ): Դա կարող է պահանջել դատարանին լսելու վկաներին ում ցուցմունքները առաջին հայացքից ունեն կալանքի շարունակական օրինականությանը վերաբերող նյութ (Բեսիեվի գործը՝ վկայակոչված վերևում, կետ 72-76, Թուրչանը և Թուրչանը ընդդեմ Մոլդովայի գործը, թիվ 39835/05, կետ 67-70, 23-ը հոկտեմբերի, 2007թ): Կարող է նաև պահանջվել, որ կալանավորի կամ նրա ներկայացուցչի համար ապահովվի մատչելիություն գործի փաստաթղթերին, որոնք կազմում են իր դեմ ներկայացված գործի (Վլոխի գործը՝ վկայակոչված վերևում, կետ 127, Նիկոլովայի գործը՝ վկայակոչված վերևում, կետ 58; Լեյմին ընդդեմ Բելգիայի գործը, 30-ը մարտի, 1989թ, կետ 29, Սերիա Ա թիվ 151, Ֆոդեյլն ընդդեմ Իտալիայի, թիվ 70148/01, 1-ը հունիսի, 2006թ):
205. Դատարանն այնուամենայնիվ որոշեց, նույնիսկ հոդված 6-ով նախատեսված դատավարություններում քրեական մեղադրանքների վերաբերյալ մեղքի որոշման համար, ամբողջական մրցակցային դատավարության իրավունքի վերաբերյալ կարող են լինել սահմանափակումներ, որտեղ ուժեղ կոմպենսացնող հանրային շահի, ինչպիսին է ազգային այնպիսի անվտանգությունը, լույսի ներքո խստորեն անհրաժեշտ է գաղտնի պահել ոստիկանության հետախուզության որոշ մեթոդներ կամ պաշտօանել մեկ այլ անձի հիմնարար իրավունքները: Սակայն չի լինի արդար դատավարություն, մինչև պաշտպանյալին նրա իրավունքների սահմանափակմամբ պատճառված որևէ դժվարություն բավարար չափով չհակակշռվի դատական իշխանությունների կողմից վարվող ընթացակարգերով (տես, օրինակ, Դորսոնն ընդդեմ Նիդերլանդների գործը, 26-ը մարտի 1996թ, կետ 70, Զեկույցներ1996‑II, Վան Մեքելենն ու այլոք ընդդեմ Նիդերլանդների գործը, 23-ը ապրիլի, 1997թ, կետ 58, Զեկույցներ 1997-III, Ջասփերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը [ՄՊ], թիվ 27052/95, կետ 51-53, ՄԻԵԴ 2000-II, Ս.Ն.. ընդդեմ Շվեդիայի գործը, թիվ 34209/96, կետ 47, ՄԻԵԴ 2002-V, Բոթմեն և Ալամին ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, թիվ15187/03, 7-ը հունիսի, 2007թ, կետ 37):
206. Այսպիսով, չնայած 6-րդ հոդվածի համաձայն արդար քրեական դատավարության իրավունքիը ներառում է հայցում պարունակվող բոլոր ապացույցների բացահայտման իրավունք՝ մեղադրվողին կողմ և դեմ ապացույցները, Դատարանը որոշել է, որ եբեմն, հանրային շահից ելնելով, անհարաժեշտ է պահել որոշ ապացույցներ պաշտպանվող կողմից: Վերևում վկայակոչված Ջասփերի գործով, կետ 51-53, պաշտպանական կողմի իրավունքների սահմանափակումը բավարար չափով հակակշռվել էր: Եզրակացնելով, որ տեղի չի ունեցել 6-րդ հոդվածի խախտում, Դատարանը նշանակալի էր համարում, դատավարության հարցերի վերաբերյալ ամբողջական գիտելիք ունեցող առաջին ատյանի դատավորը պետք է իրականացնի համակշռման գործողությունը և որ քայլեր են ձեռնարկել ապահովելու, որ պաշտպանական կողմը տեղեկացված լիներ և թույլտվություն ստանար փաստար ներկայացնել ու մասնակցել որոշումների կայացման գործընթացին հնարավորինս շատ՝ առանց գաղտանազերծելու գաղտնի համարովող նյութերը (նույն տեղում, կետ 55-56). Դրան հակառակ՝ Էդվարդսն ու Լյուիսն ընդդեմ միացյալ Թագավորության գործում [ՄՊ], թիվ 39647/98 և 40461/98, կետ 46-48, ՄԻԵԿ 2004-X, Դատարանը եզրակացրեց, որ ex parte դատավարությունը առաջին ատյանի դատավորի մոտ բավարար չէր արդար դատավարության ապահովման համար, երբ չգաղտնազերծված նյութը, որ վերաբերում էր կա կարող էր վերաբերվել փաստերին, որոնք կազմում էին հայցի մի մասը, որը առաջին ատյանի դատարանը, այլ ոչ երդվյալ ադենակալները պետք է որոշեին և որ հնարավոր էր վճռական կարևորություն ունենար դիմողների դատավարության արդյունքի վրա:
207. Մի շարք այլ գործերում, երբ հանարային շահը հանգեցնում էր պաշտպանական կողմի իրավունքների սահմանափակումների՝ կապված ոչ բարենպաստ ապացույցի հետ, որի վրա հիմնվում է դատախազը, Դատարանը գնահատել է այն աստիճանը մինչև որը հակակշռող միջոցառումները կարող են բարելավել ամբողջական մրցակցային դատավարության բացակայությունը: Օրինակ՝ Լուկան ընդդեմ Իտալիայի գործում, թիվ 33354/96, կետ 40, ՄԻԵԴ 2001‑II, այն որոշեց, որ մեղադրողի կողմից անհրաժեշտաբար չի դիտվի հոդված 6-ի 1-ին կետին անհամապատասխանություն, որ այն, դատավարության ժամանակ, հղում կատարի նախաքննության փուլում բերված ապացույցներին, մասնավորապես, երբ վկան հրաժարվել էր հրապարակային կրկնել իր ապացույցները՝ վախենալով իր անվտանգությունից: Այն այնուամենայնիվ շեշտում էր, որ երբ մեղադրանքը բացառապես կամ գլխավորապես հիմնված էր ապացույցների վրա, որոնք բերված էին մի անձի կողմից, ում մեղադրվողը հնարավորություն չէր ունեցել քննել նախաքննության և դատավարության ընթացքում, պաշտպանության իրավունքը սահմանափակվելու էր այն չափով, որն անհամապատասխան էր 6-րդ հոդվածով սահմանված երաշխիքներին:
208. Նմանապես վերևում վկայակոչված Դուրսոնի գործով, կետ 68-76, Դատարանը եզրակացրեց, որ տեղի չէր ունեցել Կովենցիայի 6-րդ հոդվածի խախտում, երբ որոշ վկաների ինքնությունը թաքցվել էր պաշտպանյալից՝ ելնելով ռեպրեսիայի ենթարկվելու վախից: Այն փաստը, որ պաշտպանական կողմի փաստաբանը, պաշտպանյալի բացակայությամբ, ի վիճակի էր հարցեր առաջադրել անանուն վկային բողոքարկման փուլում և փորձել կասկած հայտնել նրանց հուսալիության վերաբերյալ և որ Վերաքննիչ դատարանը իր վճռում հայտարարել էր, ոի վերբերվում է անանուն վկայի ապացույցին զգուշորեն, հանդիսանում էր բավարար հակակշիռ այն պաշտպանական կողմի անբարենպաստ վիճակին: Դատարանը շեշտեցմ որ մեղադրանքը չպետք է հիմնված լինի բացառապես կամ գերազանցապես անանուն վկաների հայտարարությունների վրա (և տես նաև Վան Մեքելենի գործը՝ վկայակոչված վերևում, կետ 55 Van Mechelen). Յուրաքանչյուր գործում Դատարանը շեշտում էր, որ իր դերն էր համոզվել, թե արդյո՟ք դատավարությունն ընդհանուր առմամբ, ներառյալ ապացույցների հավաքման ձևերը, արդար էր (Դուրսոնի գործը՝ վկայակոչված վերևում, կետ 67):
209. Մի քանի դեպքերում Դատարանը Հղում էր կատարել հատուկ փաստաբանների օգտագործման հնարավորությանը՝ որպես հակակշիռը ընթացակարգային անարդարությանը, որը առաջացել էր ազգային անվտանգության վերաբերող գործերում ամբողջակա բացահայտման բացակայության պատճառով, սակայն երբեք չէր պահանջվել որոշել, թե արդյո՟ք նման ընթացակարգը համապատասխանում էր Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետին կամ 6-րդ հոդվածին:
210. Վերևում վկայակոչված Քահալի գործում դիմողը կալանավորվել էր 5-րդ հոդվածի, կետ1-ի (զ) ենթակետի համաձայն՝ մինչև ազգային անվտանգության հիմքով նրա վտարումը և Պետքարտուղարը մերժել էր գրավի դիմաց ազատ արձակվելու դիմումները և habeas corpus՝ հրաման, որը պահանջում է ձեռբակալված անձին ներկայացնել դատարան՝ նաև ազգային անվտանգության պատճառներով: Դատարանն ընդունեց, որ (կետ130-131) գաղտնի նյութի օգտագործումը կարող էր լինել անխուսափելի՝ երբ վտանգի տակ էր ազգային անվտագությունը, սակայն որոշեց, որ դա չէր նշանակում, որ գործադիրը պետք է ազատվեր ներպետական դատարանների արդյունավետ վերահսկողությունից ցանկացած ժամանակ, երբ նրանք պնդեին, որ առկա էր ազգային անվտանգության կամ ահաբեկչության խնդիր: Դատարանը եզրակացրեց, որ տեղի է ունեցել 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում այն հանգամանքի լույսի ներքո, որ habeas corpus դիմում սահմանած Բարձր Դատարանը չունի մատչելիություն այն ամբողջ նյութին՝ որի վրա Պետքարտուղարը հիմնել էր իր որոշումը: Չնայած առկա էր խորհրդատվական խորհրդի երաշխիքըէ Վերաքննիչ դատարանի դատավորի նախագահությամ, որն ամբողջական տեսակետ ուներ ազգային անվտանգության հետ կապված ապացույցների վերաբերյալ, Դատարանը որոշեց, որ խորհուրդը չէր կարող համարվել որպես ՙդատարան՚ 5-րդ հոդվածի 4-րդ կետի իմաստով, որովհետև դիմող իրավական ներկայացուցչության իրավունք չուներ այդ խորհրդի առջև և ստացել էիր իր դեմ ներկայացված, ազգային անվտանգության հետ կապված գործի համառոտագիրը և որովհետև խորհուրդը չուներ որոշում կայացնելու որևէ լիազորություն, իսկ նրա խորհուրդ Ներքին գործերի քարտուղարությանը չուներ որևէ պարտադրող ուժ և չբացահայտվեց (կետ 131 և 144) երրորդ կողմի փաստարկների ներկայացման ժամանակ (Անմիսթի ինթերնեշնլ, Ազատություն, AIRE կետնրոն և Ներգաղթի բարեկեցության գծով համատեղ կոմիտե – տես, Արդարադատության, փաստարկները ներկա գործում, կետ 198, տես վերևում) այն ընթացակարգի հետը, որը կրառվում էր Կանադայում ազգային անավտանգության արտաքսման գործերում, որի օգնությամբ դատավորը որոշեց փակ դատաքննությամբ լսել բոլոր ապացույցները, որոնց մասին արտաքսման ենթակա կալանավորը ստանում է որքան հնարավոր է ամփոփ տեղեկանք իր դեմ ներկայացված գործի վերաբերյալ ուներ ներկայացված լինելու և ապացույցներ բերելու իրավունք: Անվտանգության նյութի հետ կապված գաղտնիությունը պահպանվեց՝ պահանջելով, որ նման ապացույցը քննվի կալանավորի և ներ ներկայացուցչի բացակայությամբ: Այնուամենայնիվ, այս հանգամանքներում, նրանց տեղը զբաղեցրեց անվտանգության հարցերով խորհուրդը, դատարանը, որը խաչաձև հարցաքննություններ էր անցկացերլ վկաների հետ և ընդհանուր առմամբ օգնել էր դատարանին ստուգելու Պետության հարուցած գործի ուժը: Ապացույցների ամփոփ տեղեկանքը տրամադրվում էր արտաքսման ենթարկով անձին այս ընթացակարգով՝ անհրաժեշտ կրճատումներով: Դատարանը մեկնաբանեց, որ.
ՙկարևորություն է տալիս այն փաստին, որ ինչպես միջամտողները շեշտեցին՝ կապված 13-րդ հոդվածի հետ ... Կանադայում այս տիպի գործերի համար մշակվել է դատական վերահսկողության ավելի արդյունավետ ձև: Այս օրինակը ցույց է տալիս, որ կան հնարքներ, որոնք կարող են կիրառվել և’ հարմարեցնելով օրինական անվտանգության մտահոգությունները հետախուզական տեղեկատվության բնույթի և աղբյուրների մասին, և’ միևնույն ժամանակ անհատին տալով ընթացակարգային արդարադատության հիմնարար միջոց՚:
211. Թինելին և որդիներ Սպը և այլոք և ՄաքԷլդուֆն ու այլոք՝ ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճիռում, 10-ը հուլիսի, 1998թ, կետ 78, Զեկույցներ 1998-IV և Ալ-Նասիֆն ընդդեմ Բուլղարիայի գործով վճիռում, no. 50963/99, 20-ը հունիսի, 2002թ, կետեր 93-97 և 137, Դատարանը վկայակոչեց իր դիտողությունները Քահալի գործով հատուկ փաստաբանի ընթացակարգի վերաբերյալ, սակայն առանց արտահայտելու որևէ կարծիք առ այն, թե արդյո՞ք նման ընթացակարգը համապատասխանում էր Կոնվենցիայիով սահմանված տվյալ իրավունքին:
բ. Կիրառությունը ներկա գործի փաստերի նկատմամբ
212. Ներպետական դատարանների առջև կային դիմողների՝ իրենց կալանավորման օրինականության վիճարկման երկու ասպեկտներ: Առաջին՝ նրանք սկսեցին դատավարությունը 2001թ Ակտի 30-րդ բաժնի համաձայն՝ վիճարկելու Կոնվենցիայի 15-րդ հոդվածով սահմանված շեղման վավերականությունը և այդպիս ամբողջ կալանավորման համակարգի՝ Կոնվենցիային համապատեսխանելը: Երկրորդ՝ յուրաքանչյուր դիմող նաև բողոք է ներկայացրել՝ 2001թ Ակտի 25-րդ բաժնի համաձայն, որովհետև գոյություն չունեին ողջամիտ հիմքեր հավատալու, որ նրա ներկայությունը Միացյալ Թագավորությունում վտանգ էր ներկայացնում ազգային անվտանգությանը կասկածելու, որ նա ահաբեկիչ էր:
213. Դատարանն անհրաժեշտ չի համարում առանձին եզրակացության հանգել 5-րդ հոդվածի 4-րդ կետի շրջանակներում՝ կապված դիմողների այն բողոքի հետ, որ Լորդերի պալատը չէր կարող իրենց ազատ արձակման համար պարտադիր կիրառման ուժ ունեցող հրաման ընդունել, քանի որ այն արդեն հայտնաբերել էր 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, որը բխում էր ներպետական օրենսրության դրույթներից:
214. 5-րդ հոդվածի 4-րդ կետի շրջանակներում դիմողների երկրորդ բողոքը ՆՀԲՀ-ի՝ 2001թ Ակտի 25-րդ բաժնով սահմանված ընթացակարգի արդարությունը՝ որոշելու, թե արդյո՞ք Պետքարտուղարը ողջախոհ էր ՝ հավատալով, որ յուրաքնչյուր դիմող ներկայությունը Միացյալ Թագավորությունում վտանգ էր ներկայացնում ազգային անվտանգությանը և կասկածելով նրանց ահաբեկիչ լինելու մեջ: Սա առանձին և բացառի հարց է, որը չի կարելի ասել, որ սպառվեց 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը հայտնաբերելով և Դատարանը, հետևաբար այն պետք է քննության առնի:
215. Դատարանը հիշեցնում է, որ չնայած որպես ՆՀԲՀ նիստեր գումարած դատավորներ ի վիճակի էին եղել քննարկել և’ՙբաց՚, և’ ՙփակ՚ նյութերը՝ ո’չ դիմողները, ո’չ էլ նրանց իրավախորհրդատուները չէին կարողացել տեսնել փակ նյութը: Փոխարենը՝ փակ նյութը հասանելի է դարձվել Գլխավոր միջնորդի կողմից նշանակված մեկ կամ ավելի հատուկ փաստաբանների համար, ովքեր գործում էին յուրաքանչյուր դիմողի անունից: ՆՀԲՀ փակ նիստերում հատուկ փաստաբանը դիմողի անունից կարող էր փաստարկ ներկայացնել և’ ընթացակարգային հարցերով, ինչպիսին է հետագա բացահայտման անհրաժեշտությունը, և’ ըստ գործի էության: Այնուամենայնիվ, այն պահից, երբ հատուկ փաստաբանը տեսնում էր փակ նյութը, նրան չէր թուլատրվում որևէ հետագա շփում ունենալ դիմողի և նրա ներկայացուցիչների՝ առանց ՆՀԲՀ թույլտվության: Հավաստագրման հետ կապված յուրաքանչյուր բողոքի կապակցությամբ՝ ՆՀԲՀ արձակեց և բաց, և’ փակ վճիռներ:
216. Դատարանն իր մեկնակետ էր ընդունում, որ ազգային դատարանները եզրակացրել և Դատարանն ընդունել է, որ դիմողների կալանավորման ժամանակահատվածում ալ’Քաեդային ցանցի գործողությունները և նպատակները հանգեցրել էին ՙազգի կյանքին սպառնացող արտակարգ իրավիճակի՚: Հետևաբար, պետք է հիշել, որ համապատասխան ժամանակ հրատապ կարիք կար՝ պաշտպանելու Միացյալ Թագավորության բնակչությանը ահաբեկչական հարձակումից, և չնայած Միացյալ Թագավորությունը չէր շեղվել 5-րդ հոդվածի 4-րդ կետից՝ առկա էր ալ’Քաեդայի մասին տեղեկատվություն ստանալու և նման տեղեկատվության աղբյուրների գաղտնիությունը պահելու հանրային խիստ շահը (այս կապակցությամբ՝ տես նաև Ֆոքսի, Քեմբելի ու Հարթլիի գորխը՝ վկայակոչված վերևում, կետ 39):
217. Այնուամենայնիվ այս կարևոր հանրային շահին համակշռված է 5-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դիմողների դատավարության արդարության իրավունքը: Չնայած Դատարանը գտել էր, որ բացառությամբ երկրորդ և չորրորդ դիմողների, դիմողների կալանքը չի ներառվում 5-րդ հոդվածի 1-ին կետի (ա)-ից (զ) ենթակետերում թվարկված կատեգորիանիրից որևէ մեկում: Այն համարում է, որ նախադեպային իրավունքը, որը վերաբերում է կալանքի նկատմամբ դատական վերահսկողությանը, կամայական կալանքի տակ պահելը նպատակահարմար է, քանի որ նման դեպքերում կալանավորված անձին ներկայացված sine qua non՝ պարտադիր պայման չէ (տես, կետ 204-ը վերևում): Ավելին՝ ներկա գործի հանգամանքներում և ի նկատի ունենալով ազատությունից երկար ժամանակ, այդ ժամանակ անորոշ ժամկետով, զրկված լինելու հանգամանքի շեշտակի ազդեցությունը դիմողների հիմնարար իրավունքների վրա՝ 5-րդ հոդվածի 4-րդ կետը պետք է ներմուծի արդար դատավարության այն նույն երաշխիքները, ինչ 6-րդ հոդվածի 1-ին կետը քրեական ասպեկտով (Գարսիա Ալվան ընդդեմ Գերմանիայի գործը, թիվ 23541/94, կետ 39, 13-ը փետրվարի, 2001թ և տես նաև Քահալի գործը՝ վկայակոչված վերևում, կետ 130-131):
218. Այս հանգամանքներում, էական էր, որ յուրաքանչյուր դիմողին ներկայացված մեղադրանների և ապացույցների մասին բացահայտվեր այնքան տեղեկատվություն, որքան հնարավոր էր` առանց վտանգելու ազգային անվտանգությունն ու մյուսների ապահովությունը: Այնտեղ, որտեղ հնարավոր չէր ամբողջական բացահայտում, 5-րդ հոդվածի 4-րդ կետը պահանջոմ էր, որ ծառացած դժվարությունները հակակշռվեին այնպես, որ յորաքանչյուր դիմող դեռևս հնարավորություն ունենար արդյունավետորեն վիճարկեր իր դեմ ներկայացված մեղադրանքը:
219. Դատարանը համարում է, որ ՆՀԲՀ-ն , որը լիովին անկախ դատարան էր (տես, վերոնշյալ կետ 91-ը) և որը կարող էր քննել բոլոր համապատասխան՝ բաց և փակ ապացույցները, լավագույն ատյանն էր, որը կարող էր երաշխավորել, որ որևէ նյութ առանց անհրաժեշտության չի պահվել կալանավորից: Այս կապակցությամբ՝ հատուկ փաստաբանը կարող էր ապահովել կարևոր լրացուցիր երաշխիք՝ վիճարկելով Պետության կողմից հանդես եկող վկաներին գաղտնիության անհրաժեշտության վերաբերյալ և լրացուցիչ բացահայտումների համար գործի վերաբերյալ դատավորի փաստարկներ ներկայացնելով: Իրեն ներկայացված նյութի համաձայն՝ Դատարանը հիմք չունի եզրակացնելու, որ գործադրվել է չափազանց և անհիմն գաղտնիություն դիմողների բողոքներից յուրաքանչյուրի նկատմամբ կամ որ յուրաքանչյու գործում չբացահայտման համար չեն եղել համոզիչ պատճառներ:
220. Դատարանը նաև համարում է,որ հատուկ փաստաբանը կարող էր կարևոր դեր իրականացնել լիարժեք բացահայտման բացակայությունը հակակշռելով լիարժեք, բաց, հակամարտող դատավարության հետ՝ կփորձարկելով կալանավորի անունից ապացույցները և առաջադրելով փաստարկներ փակ դատաքննությունների ընթացքում: այնուամենայնիվ, հատուկ փաստաբանը որևէ օգտակար ձևով չէր կարող իրականացնել իր գործառույթը, մինչև կալանավորին չտրամադրվի բավարար տեղեկատվություն իր դեմ ներկայացված մեղադրանքների վերաբերյալ, որպեսզի արդյունավե ցուցումներ տա հատուկ փաստաբանին: Չնայած այս հարցի հետ կապված՝ ամեն դեպքի համար առանձին որոշում պետք է կայացվի, Դատարանը ընդհանուր առմամբ նշում է, այնտեղ, որտեղ ապացույցը ավելի մեծ չափով էր բացահայտվել և բաց նյութը գերակշիռ դեր է խաղում որոշման մեջ, չի կարելի ասել, որ դիմողին մերժել են իր վերաբերյալ իր Պետքարտուղարի համոզմունքի ու կասկածների ողջախորհությունն արդյունավետորեն վիճարկելու հնարավորությունից: Այլ գործերում, ուր բոլոր ապացույցները կամ դրանց մեծ մասը մնում էին չբացահայտված, եթե բաց նյութում պարունակվող մեղադրանքները բավարար չափով կոնկրետ էին, դիմողի համար պետք է որ հնարավոր լիներ տեղեկատվություն տրամադրել իր ներկայացուցչին և հատուկ փաստաբանին, որով, եթե նման տեղեկատվություն գոյություն ուներ, վիճարկում էր այդ ապացույցները՝ առանց իմանալու այդ ապացույցի հիմքը կազմող մեղադրանքների մանրամասները կամ աղբյուրները: Որպես օրինակ կարելի է բերել մի քանի դիմողներին ներկայացված մեղադրանքները, որ իրենք այցելել էին ահաբեկիչների զինավաության ճամբարներ՝ նշված վայրում, նշված ժամին: Մեղադրանքի ճշգրիտ բնույթով պայմանավորված՝ դիմողի համար պետք է որ հնարավոր լիներ իր հատուկ փաստաբանի տրամադրել հստակ տեղեկատվություն, օրինակ, որպես բավարար ալիբի (արդարացում) կամ այլընտրանքային բացատրություն իր՝ այնտեղ գտնվելու վերաբերյալ, որը թույլ կտար արդյունավետորեն վիճարկելու մեղադրանքը: Սակայն այնտեղ, որտեղ բաց նյութը բաղկացած էր զուտ ընդհանուր բնույթի պնդումներից և ՆՀԲՀ-ն որոշումը սատարում էր հավաստագրումն ու պնդում, որ կալանքը բացառապես կամ գերակշիռ չափով հիմնված էր եղել փակ նյութի վրա, 5-րդ հոդվածի 4-րդ կետի ընթացակարգային պահանջներ բավարար չէին լինի:
221. Հետևաբար, Դատարանը հավաստագրման վարույթը յուրաքանչյուր դիմողի համար գնահատում է այս չափանիշների լույսի ներքո:
222. Այն նշում է, որ վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ և տասնմեկերորդ դիմողների դեմ ներկայացված բաց նյութըներառում էր մանրամասն մեղադրանքներ, օրինակ, հատուկ հեռահաղորդակցության սարքավորումների ձեռքբերման, նշված կասկածյալ ահաբեկչի հետ կապված հատուկ փաստաթղթերի տիրապետման և նշված կասկածյալ ահաբեկչի հետ հանդիպման վայրի և ժամի մասին: Այն համարում է, որ այդ մեղադրանքները բավարա մանրամասն էին, որպեսզի դիմողներին թույլ տային վիճարկել դրանք: Հետևաբար, այն չի գտնում, որ վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ և տասնմեկերորդ դիմողների դիմողների առումով տեղի է ունեցել 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում:
223. Հիմնական մեղադրանքները, որոնք ներկայացվում էին առաջին և տասներորդ դիմողներին այն էին, որ նրանք ներգրավված էին եղել ալ’Քաեդայի հետ կապված ահաբեկչական խմբավորումներ համար դրամական միջոցների հայթայթման մեջ: Առաջին դիմողի գործում առկա էր նրա բանկային հաշվի միջոցով մեծ գումարային շարժի բաց ապացույց, իսկ տասներորդ դիմողի գործում առկա էր բաց ապացույց, որ նա ներգրավված էր եղել խարդախության միջոցով դրամական միջոցներ հայթայթելու մեջ: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր գործում ապացույցները, որոնք ենթադրաբար ապահովում էին կապ հայթայթված գումարների և ահաբեկչության միջև չէին բացահայտվում երկու դիմողների համար էլ: Այս հանգամանքներում, Դատարանը չի համարում, որ այս դիմողները կարող էին արդյունավետորեն վիճարկել իրենց դեմ ներկայացված մեղադրանքները: Հետևաբար, տեղի էր ունեցել 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում:
224. Բաց մեղադրանքները երրորդ և հինգերորդ դիմողների առումով ընդհանուր բնույթի էին, սկզբունքորեն այն մասին, որ նրանք նշված ծայրահեղական իսլամական խմբավորումների անդամներ էին, որոնք կապ ունեին ալ’Քաեդայի հետ: ՆՀԲՀ-ն նշեց իր վճիռներում մերժել դիմողներից յուրաքանչյուրի բողոքները այն մասին, որ բաց ապացույցները հիմնավոր չէին և ապացույցները նրանց դեմ, որոնց վրա իրենք հենվում էին գտնվում էին հիմնականում փակ նյութում: Կրկին, Դատարանը չի համարում, որ այս դիմողները կարող էին արդյունավետորեն վիճարկել իրենց դեմ ներկայացված մեղադրանքները: Հետևաբար, տեղի էր ունեցել 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում:
V. 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԵՏ ՀԱՄԱԿՑՎԱԾ՝ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
225. Դիմողները, որպես այլընտրանք, ներկայացնում էին փաստարկներ, որ 5-րդ հոդվածի 4-րդ կետին առնչվող հարցերի շուրջ բողոքները հանգեցրել էին նաև 13-րդ հոդվածի խախտմանը: Վերոնշյալ եզրակացությունների հիման վրա՝ Դատարանն անհրաժեշտ չի համարում քննել այս բողոքներն առանձին-առանձին:
VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5- ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
226. Վերջապես, դիմողները բողոքեցին, որ 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի խախտումով ապօրինի կալանավորված լինելով՝ նրանք չունեին փոխհատուցվելու իրավակիրարկելի որևէ իրավունք, որը 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում էր: Այն սահմանում է.
ՙՅուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն սույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման՚:
227. Կառավարությունը պատճառաբանում էր, որ այս գործում տեղի չէր ունեցել հոդված 5-ի խախտում, ուստի 5-րդ հոդվածի 5-րդ կետը կիրառելի չէր: Այն դեպքում, երբ Դատարանը գտնում էր, որ տեղի էր ունեցել 5-րդ հոդվածի խախտում, 5-րդ հոդվածի 5-րդ կետը պահանջում էր ՙփոխհատուցման իրավակիրարկելի իրավունք՚, սակայն ոչ որ փոխատուցում շնորհվի յորաքանչյուր դեպքի համար: Քանի որ Պետքարտուղարը սատարում է ստացել ազգային դատարանների կողմից առ այն, որ ըստ ողջախոհ կասկածի՝ դիմողները ՙմիջազգային ահաբեկիրներ էին՚, սկզբունքորեն նրանք իրավունք չունեին փոխհատուցում ստանալ ազգային դատարաններից:
Ա. Ընդունելիությունը
228. Դատարանը նշում է, որ տեղի է ունեցել 5-րդ հոդվածի 1-ին կետ խախտում բոլոր դիմողների, բացառությամբ, երկրորդ և չորորդ դիմողների առումով և որ տեղ է ունեցել 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում՝ առաջին, երրորդ, հինգերորդ և տասներորդ դիմողների առումով: Հետևաբար, երկրորդ և չորորդ դիմողների բողոքները 5-րդ հոդվածի 5-րդ կետով անընդունելի են, սակայն մնացած դիմողների բողոքները ընդունելի են:
Բ. Գործի հատկանիշները
229. Դատարանը նշում է, որ վերոնշյալ խախտումները չէին կարող հանգեցնել փոխհատուցման իրավակիրարկելի պահանջի դիմողների կողմից ազգային դատարաններում: Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում բոլոր դիմողների՝ բացառությամբ երկրորդ և չորրորդ դիմողների առումով (տես, Բրոգանն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճիռը, 29-ը նոյեմբերի, 1988թ, կետ 67, Սերիա Ա, թիվ145-B and Ֆոքսը, Քեմբլը և Հարթլին, վկայակոչված վերևում, կետ 46):
VII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
230. Դիմողները ի պատասխան վիճարկում էին, որ ՆՀԲՀ-ի ընթացակարգը չէր համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի1-ին և 2-րդ կետերին: Այն սահմանում է:
ՙ1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Դատավճիռը հրապարակվում է դռնբաց նիստում, սակայն մամուլի ներկայացուցիչների և հանրության ներկայությունը կարող է չթույլատրվել ամբողջ դատաքննության կամ նրա մի մասի ընթացքում` ժողովրդավարական հասարակության մեջ բարոյականության, հասարակական կարգի կամ պետական անվտանգության շահերից ելնելով, երբ դա են պահանջում անչափահասների շահերը կամ կողմերի մասնավոր կյանքի պաշտպանությունը, կամ` այնքանով, որքանով դա, դատարանի կարծիքով, հատուկ հանգամանքների բերումով խիստ անհրաժեշտ է, եթե հրապարակայնությունը կխախտեր արդարադատության շահերը:
2. Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան՚:
231. Դիմողմերը փաստարկ էին ներկայացնում, որ 6-րդ հոդվածը հանդիսանում էր արդար դատավարության եաշխիքի համար lex specialis: Քննարկվող ռեժիմը իրենից ներկայացնում էր ահաբեկչության մեջ կասկածվողների դեմ կիրառվող 2001թ հետո Եվրոպայի խորհրդի անդամ-պետությունների կողմից ընդունված ամենալուրջ գործադիր միջոցառման ձևը: Դրա ընդունումը Միացյալ Թագավորությանը հնարավորություն տվեց վարույթներ սկսել անհատների դեմ զուտ ողջամիտ կասկածի հիման վրա, որը բխում էր ապացույցներից, որոնք չպետք է օգտագրոծվեր սովորական դատարաններում: Միայն դա հաստատում էր 6-րդ հոդվածի համաձայն կատարված վերլուծությունը: Վարույթները քրեական մեղադրանք սահմանելու համար էին, 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ընդունված ինքնուրույն նշանակության իմաստով և նաև քաղաքացիական իրավունքների և պարտականությունների սահմանման նպատակով: Փակ նյութերի օգտագործումը հանգեցրել է 6-րդ հոդվածի խախտմանը:
232. Կառավարության փաստարկներում 5-րդ հոդվածի 4-րդ կետը lex specialis էր՝ կապված կալանքի հետ և հարցերը պետք է դիտարկվեն այդ դրույթների ներքո: Ամեն դեպքում 6-րդ հոդվածը կիրառելի չէր, որովհետև ՆՀԲՀ-ի որոշումը այն հարցի շուրջ, թե արդյո՞ք պետք է լիներ կալանք, վերաբերում էր ՙներգաղթի վերահսկողության հատուկ միջոցառումներին՚ և այդպիսով չէր սահմանում որևէ քրեական մեղադրանք և որևէ քաղաքացիական իրավունք և պարտականություն: Նույնիսկ եթե 6-րդ հոդվածի 1-ին կետը կիրառելի լիներ, որևէ խախտում տեղի չէր ունենա, վերոնշյալ պատճառներով՝ կապված 5-րդ հոդվածի 4-րդ կետը:
233. Առանց որևէ եզրակացության հանգելու, թե արդյոջք ՆՀԲՀ-ի վարույթները համապատասխանում էին 6-րդ հոդվածին, Դատարանը հայտարրարում է այդ բողոքները ընդունելի: Այն նշում է այնուամենայնիվ, որ այն քննել է հարցերը, որոնք վերաբերում էին հատուկ փաստաբանների օգտագործմանը, փակ դատաքննություններիը և ՆՀԲՀ-ի վարույթների ժամանակ լրիվ բացահայտումների բացակայությունը՝ կապված 5-րդ հոդվածի 4-րդ կետով դիմողների ներկայացրած բողոքների հետ: Այս ամբողջական քննության լույսի ներքո, այն չի համարում, որ անհրաժեշտ է քննել 6-րդ հոդվածի 1-ին կետով ներկայացված բողոքները:
VIII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
234. Դիմողները ակնկալում էին փոխհատուցում ֆինանսական և ոչ ֆինանսական վնասի համար, որոնք գոյացել էին խախտումների արդյունքում՝ ծախսերի և ծախքերի հետ միասին, Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն, որ սահմանում է.
ՙԵթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել՚:
Կառավարությունը փաստարկ ներկայացրեց, որ տվյալ գործի համար արդար փոխհատուցում շնորհելը ո’չ անհրաժեշտ էր, ո’չ էլ՝ նպատակահարմար:
Ա. Վնասը
1. Դիմողների պահանջները
235. Դիմողները փաստարկներ ներկայացրեցին, որ դրամական արդար փոխհատուցումը անհրաժեշտ էր և նպատակահարմար: Գումարը գնահատելիս որպես ուղեցույց կարելի էր ընդունել ապօրինի կալանավորման հետ կապված տեղական դատարանների փոխհատուցումները, ինչպես նաև փոխհատուցումները Դատարանի անցած գործերի արդյունքում (նրանք, ի թիվս այլոց, վկայակոչում էին Փերքսն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործին թիվ 25277/94, 25279/94, 25280/94, 25282/94, 25285/94, 28048/95, 28192/95 և 28456/95, 12-ը հոկտեմբերի 1999թ, երբ շնորհվեց GBP 5,500 կապված վեցօրյա ապօրինի բանտարկության հետ և Ցիլիսն ու Կուլումպասն ընդդեմ Հունաստանի գործով վճռին, 29-ը մայիսի, 1995թ, Զեկույցներ 1997-III, երբ դիմողներին շնորհվեց համապատասխանաբար, 17,890 (GBP) և GBP 16,330 ֆունտ ստերլինգին համարժեք գումար՝ կապված 13 և 12 ամսվա բանտարկության հետ զինվորական ծառայությունից հրաժարվելու համար):
236. Առաջին դիմողը պահանջեց փոխհատուցում 2001թ դեկտեմբերի 19-ից 2005թ մարտի 11-ը իր ազատությունը կորցնելու դիմաց՝ երեք տարի և 83 օր, ինչպես նաև հոգեկան տառապանքների՝ ներառյալ հոգեկան հիվանդության դիմաց: Նա փաստարկ ներկայացրեց, որ շնորհումը, ի հավելումն, պետք է հաշվի առնի իր կնոջ և ընտանիքի կրած տառապանքները, որն առանձնացման և բացասական հրապարակումների արդյունք էր: Նա առաջարկեց իրեն շնորհել GBP 234,000 ծածկելու համար ոչ ֆինանսական վնասը: Ի լրումն՝ նա պահանջեց GBP 7,500 ֆինանսական վնասի փոխհատուցում՝ ծածկելու իր ընտանիքի իրեն այցելության և այլ ծախսերը:
237. Երրորդ դիմողը պահանջեց փոխհատուցում 2001թ դեկտեմբերի 19-ից 2005թ մարտի 11-ը իր ազատությունը կորցնելու, ինչպես նաև հոգեկան տառապանքների՝ ներառյալ հոգեկան հիվանդության դիմաց՝ իր կնոջը և երեխաներին պատճառած տառապանքի հետ միասին: Նա առաջարկեց GBP 230,000 ոչ ֆինանսական վնասների համար՝ GBP 200 ֆինանսական վնասի հետ միասին՝ կապված իր կնոջ ճանապարածախսի հետ և գումար ծածկելու իր կողմից Միացյալ Թագավորությունում բիզնես հիմնելու կորցրած հնարավորության ծախսը:
238. Հինգերորդ դիմողը պահանջեց փոխհատուցում 2001թ դեկտեմբերի 19-ից մինչև 2004թ ապրիլի 22-ը տևած իր կալանքի, դրան հետևած՝ մինչև 2005թ մարտի 11 տևած տնային կալանքի համար, դրա հետևանքով ունեցած հոգեկան տառապանքի՝ ներառյալ հոգեկան հիվանդության դիմաց՝ իր կնոջը և երեխաներին պատճառած տառապանքի հետ միասին: Նա առաջարկում էր GBP 240,000 ոչ ֆինանսական վնասների և GBP 5,500՝ ֆինանսական վնասների համար՝ ներառյալ ճանապարածախսը, երեխաների խնմաքի ծախսը և գումարները, որ ուղարկել բանտ՝ դիմողին:
239. Վեցերորդ դիմողը պահանջեց փոխհատուցում 2001թ դեկտեմբերի 19-ից մինչև մինչև 2005թ մարտի 11 տևած կալանքի համար, դրա հետևանքով ունեցած հոգեկան տառապանքի՝ ներառյալ հոգեկան հիվանդության դիմաց՝ իր կնոջը և երեխաներին պատճառած տառապանքի հետ միասին: Նա առաջարկեց GBP GBP 217,000 ոչ ֆինանսական վնասների և GBP GBP 51,410՝ ֆինանսական վնասների համար՝ ներառյալ իր եկամուտների կորուստը՝ որպես անհատ ձեռներեց, փոստատար, և իր կնոջ ճանապարածախսը:
240. Յոթերորդ դիմողը պահանջեց փոխհատուցում 2002թ փետրվարի 8-ից մինչև մինչև 2005թ մարտի 11 տևած կալանքի համար, դրա հետևանքով ունեցած հոգեկան տառապանքի՝ ներառյալ հոգեկան հիվանդության դիմաց:
241. Ութերորդ դիմողը պահանջեց փոխհատուցում 2002թ հոկտեմբերի 23-ից 2005թ մարտի 11-ը իր ազատությունը կորցնելու և դրա հետևանքով ունեցած հոգեկան տառապանքների՝ ներառյալ հոգեկան հիվանդության դիմաց՝ իր կնոջը և երեխաներին պատճառած տառապանքի հետ միասին: Նա առաջարկեց GBP 170,000 ոչ ֆինանսական վնասների և GBP 4,570՝ ֆինանսական վնասների համար ներառյալ իր կնոջ կողմից բանտ ուղարկած գումարը և նրա կողմից առանձնատան փոխելը՝ անցանկալի լրատվամիջոցներից խուսափելու համար:
242. Իններորդ դիմողը պահանջեց փոխհատուցում 2002թ ապրիլի 22-ից մինչև 2005թ մարտի 11-ը իր ազատությունը կորցնելու և դրա հետևանքով ունեցած հոգեկան տառապանքների՝ ներառյալ հոգեկան հիվանդության դիմաց՝ իր կնոջը և երեխաներին պատճառած տառապանքի հետ միասին: Նա առաջարկեց GBP 215,000 ոչ ֆինանսական վնասների և GBP GBP 7,725, ՝ ֆինանսական վնասների համար՝ ներառյալ գումարը, որ նա վերցրել էր պարտքով օգնելու իր կնոջը ընտանեկան ծախսերի հարցում և գումարը, որը կնոջ կողմից ուղարկվել է բանտ իրեն և իրեն այցելելու համար կնոջ ճանապարհածախսը: Նա նաև խնդրել է գումար ծածկելու իր կողմից Միացյալ Թագավորությունում բիզնես հիմնելու կորցրած հնարավորության ծախսը:
243. Տասներորդ դիմողը պահանջեց փոխհատուցում 2003թ հունվարի 14-ից մինչև 2005թ մարտի 11-ը իր ազատությունը կորցնելու և դրա հետևանքով ունեցած հոգեկան տառապանքների՝ ներառյալ հոգեկան հիվանդության դիմաց: Նա առաջարկեց GBP 144,000 ոչ ֆինանսական վնասների և GBP GBP 2,751՝ ֆինանսական վնասների համար՝ ներառյալ շաբաթական GBP 37-ի կորուստը նախքան իր կալանքը վճարվում էր Ազգային ապաստանի աջակցության ծառայության կողմից և իր իրավական ներկայացուցիչների հետ հեռախոսային խոսակցությունների արժեքը:
244. Տասնմեկերորդ դիմողը պահանջեց փոխհատուցում 2003թ հոկտեմբերի 2-ից մինչև 2005թ մարտի 11-ը իր ազատությունը կորցնելու և դրա հետևանքով ունեցած հոգեկան տառապանքների դիմաց: Նա առաջարկեց GBP 95,000 ոչ ֆինանսական վնասների դիմաց, սակայն չներկայացրեց որևէ ֆինանսական վնասի փոխհատուցման պահանջ:
2. Կառավարության փաստարկները
245. Կառավարությունը, հենվելով ՄաքՔանն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճռի վրա՝ 27-ը սեպտեմբեր, 1995թ, կետ 219, Սերիա Ա, թիվ 324, ներկայացրեց փաստարկ, որ սկզբունքորեն դիմողներ իրավունք չունեին ստանալ որևէ տիպի ֆինանսական փոխհատուցում, քանի որ նրանք պատշաճորեն, օբյեկտիվ և ողջախոհ հիմքերի վրա, կասկածի են ենթարկվել ահաբեկչության մեջ ներգրավված լինելու մեջ և չեն կարողացել հանել այդ կասկածը:
246. Կառավարությունը շեշտեց, որ 2001թ Ակտի 4-րդ մասը ընդունվել և շեղումը կատարվել է բարյացակամորեն՝ փորձելով կարգավորել այն ինչ ընկալվում էր որպես ծայահեղ լուջ իրավիճակ, որը սապառնում էր հանգել ազգի կյանքին սպառնացող արտակարգ իրավիճակի: Քրեակատարողական համակարգի առանցքային խնդիրը 2001թ Ակտի շրջանակներում, ինչպես բացահայտվել էր ՆՀԲՀ-ի և Լորդերի պալատի կողմից, այն կիրառելի չէր Միացյալ Թագավորության և օտարերկրյա քաղաքացիենրի համար: Լորդերի պալատի վճռից հետո հրատապ նկատառում տրվեց այն հարցին, թե ինչ պետք է արվի դիմողների հետ արտակարգ իրավիճակում և որոշվեց հսկողության օրդերների համակարգը պետք է կիրառման մեջ դրվի: Այս նախապատմության հետ կապված՝ կարելի էր նշել, որ Կառավարությունը գործել էր ցինիկաբար կամ անձի իրավունքների խիստ խախտումով:
247. Ի լրումն՝ Կառավարությունը ներկայացրեց, որ արդարացի փոխհատուցումը պետք է շնորհվի Դատարանի կողմից հայտնաբերված ցանկացած ընթացակարգային խախտման առումով (օրինակ՝ համաձայն 5-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի), քանի որ հնարավոր չէր կռահել, թե ինչ էր կատարվելու, եթե խախտում տեղի չունենար (Քինգսլին ընդդեմ Միացյալ Թագավորության գործը [ՄՊ], թիվ 35605/97, ՄԻԵԴ 2002-IV, Հուդն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 27267/95, ՄԻԵԴ 1999-I):
248. Այն դեպքում, երբ Դատարանը, որոշեց կատարել դրամական շնորհում, այն պետք է աչալրջորեն քննի յորաքանչյուր պահանջ, արդյո՞ք կար բավարար աջակցող ապացույցներ, արդյո՞ք պահանջը սերտորեն կապված էր խախտման հետ և արդյո՞ք գումարի պահանջը ողջամիտ էր:
3. Դատարանի գնահատումը
249. Դատարանը հիշեցնում է, առաջին, որ ներկա գործում տեղի չէր ունեցել 3-րդ հոդվածի խախտում: Այն այնուհետև նշեց, որ չի կարող կատարել որևէ շնորհում՝ կապված հոգեկան տառապանքի հետ՝ ներառյալ հոգեկան հիվանդությունը, որը ենթադրաբար ծագել էր կալանքի պայմաններից կամ 2001թ Ակտի 4-րդ բաժնի շրջանակում կալանավորման համակարգի բաց բնույթից:
250. Այնուամենայնիվ, այն եզրակացրեց, որ տեղի է ունենցել 5-րդ հոդվածի 1-ին և 5-րդ կետերի խախտում՝ կապված առաջին, երրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ, տասներորդ և տասնմեկերորդ դիմողների հետ: Համաձայն հոդված 41-ի, հետևաբար, այդ դիմողներին կարելի էր շնորհել դրամական փոխհատուցում, եթե այն համարում է նման շնորհումը անհրաժեշտ: Դատարանն ունի լայն հայեցողություն՝ որոշելու թե, երբ է կատարելու վնասի շնորհը և հաճախ նշում է, որ խախտման մասին եզրակացությունը բավարար բավարարում է՝ առանց որևէ հետագա ֆինանսական շնորհման (այլ օրինակների թվում, տես, Նիկոկովայի գործը՝ վկայակոչված կետ 76-ում): Իր հայեցողությունն իրականացնելիս, Դատարանը պետք է հաշվի առնի գործի բոլոր հանգամանքները՝ ներառյալ հայտնաբերված խախտման բնույթը, ինչպես նաև գործի հանգամանքներին վերաբերող ցանկացած հատուկ հանգամանքներ: .
251. Դատարանը հիշեցրեց, որ ՄաքՔանն ու այլոք գործով վճռում՝ կետ 219, այն մերժեց կատարել որևէ շնորհում՝ կապված ֆինանսական և ոչ ֆինանսական վնասի հետ, որը ծագում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտումից՝ հաշվի առնելով այն փաստը, որ երեք կասկածյալ ահաբեկիչներ, ովքեր սպանվել էին, մտադիր էին տեղադրել Ջիբլարթարում: Այն համարում էր, որ ներկա գործը տարբեր է, քանի որ հաստատված չէր, որ դիմողներից որևէ մեկը ներգրավված է կամ փորձում էր ներգրավվել ահաբեկչական բռնության որևէ ակտի հետ:
252. Այս գործում դրամական փոխհատուցում շնորհելու որոշումը, ու եթե կա այդպիսի որոշում, նման ցանկացած շնորհման չափը պետք է հաշվի առնի մի քանի գործոններ: Դիմողները կալանավայրում պահվել են երկար ժամկետով՝ 5-րդ հոդվածի, 1-ին կետի խախտումով, և Դատարանը նախկինում շնորհել էր, որպես արդար փոխհատուցում ապօրինի պահման առումով (տես, օրինակ, Ասանիձեն ընդդեմ Վրաստանի գործը [ՄՊ], թիվ 71503/01, ՄԻԵԴ 2004-II կամ դիմողների կողմից վկայակոչված գործերը 235-րդ կետում): Ներկա գործն այնուամենայնիվ շատ տարբեր է: 2001թ սեպտեմբերի 11-ին ալ’Քաեդայի կողմից Միացյալ Նահանգների նկատմամբ կատարված ահաբեկչական հարձակումից հետո, այնպիսի իրավիճակ, որ ներպետական դատարանները և այս Դատարանը ընդունեցին որպես ազգի կյանքին սպառնացող արտակարգ իրավիճակ, Կառավարությունն ուններ ահաբեկչական բռնությունից Միացյալ Թագավորության բնակչությանը պաշտպանելու պարտականությունը: 2001թ Ակտի 4-րդ մասով սահմանված կալանքի համակարգը մշակված էր բարի կամքի սկզբունքով՝ փորձելով համակշռել ահաբեկչական գործողությունների իրականացման կանխումը Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ստանձնած պարտավորությունների հետ՝ ըստ որի որևէ անձի չպետք է հեռացնել կամ արտաքսել մի երկիր, ուր նա կարող էր հանդիպել իրական վատ վերաբերմունքի (տես, վերոնշյալ կետ 166): Չնայած Դատարանը, ինչպես Լորդերի պալատը, գտել է, որ շեղման հետ կապված միջոցառումները եղել են ոչ համարժեք, եզրակացության առանցքային մասն այն էր, որ օրենսդրությունը խտրականություն էր ցուցաբերում միայն քաղաքացիություն չունեցող անձանց հանդեպ: Ավելին՝ Լորդերի պալատի վճռից հետո 2001թ Ակտով սահմանված կալանքի համակարգը փոխարինվեց հսկողության օրդերի համակարգով՝ համաձայն 2005թ Ահաբեկչության կանխարգելման մասին ակտի: Բոլոր դիմողները, որոնց առումով Դատարանը եզրակացրել էր 5-րդ հոդվածի, 1-ին կետի խախտում 2005թ մարտին ազատ արձակվելուց անմիջապես հետո, դառնում են հսկողության օրդերի ենթակա: Հետևաբար, չի կարելի ենթադրել, որ նունիսկ եթե ներկա գործում խախտումներ տեղի չեն ունեցել, դիմողները ենթակա չէին լինելու ազատության որոշ սահմանափակումների:
253. Այս նախապատմության հետ կապված՝ Դատարանը գտնում է, որ հանգամանքներն արդարացնում են, որպեսզի շնորհումները լինեն զգալիորեն ցածր, քան այն շնորհումները, որ առիթ է ունեցել անել ապօրինի կալանավորման այլ գործերում: այն շնորհում է 3,900 եվրո առաջին, երրորդ և վեցերորդ դիմողներին, 3,400 եվրո՝ հինգերորդ դիմողին, 3,800 եվրո՝ յոթերորդ դիմողին, 2,800 եվրո՝ ութերորդ դիմողին, 3,400 եվրո՝ իններորդ դիմողին, 2,500-րդ եվրո՝ տասներորդ դիմողին և 1,700 եվրո՝ տասնմեկերորդ դիմողին՝ վճարման ենթակա հարկերի հետ միասին:
Բ. Ծախսեր և ծախքեր
254. Դիմողները որևէ պահանջ չէրն ներկայացրել ներպետական վարութների հետ կապված ծախսերի վերաբերյալ, քանի որ դրանք փոխհատուցվել էին՝ Լորդերի պալատի կողմից արձակված հրամանի արդյունքում: Սույն Դատարանի վարույթներում կրած ծախսերի նրանց պահանջի ընդհանուր գումարը կազմում էր GBP 144,752.64՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (ՙԱԱՀ՚): Այն ներառում է 599 ժամ աշխատանք միջնորդի կողմից՝ ժամը GBP 70՝ գումարած ԱԱՀ, 342.5 ժամ աշխատանք ժաշտպանի կողմից՝ ժամը GBP 150՝ գումարած ԱԱՀ և 85 աշխատանքային ժամ՝ ավագ պաշտպանի համար՝ ժամը GBP 200՝ գումարած ԱԱՀ՝ գանգատը պատրաստելու հարցում, Պալատի և Մեծ Պալատի առջև ներկայացված դիտողությունների և արդարացի փոխհատուցման պահանջի համար՝ հատակացումներով փորձագիտական զեկույցի և Մեծ Պալատում տեղի ունեցած դատաքննությունների համար: Նրանք փաստարկ ներկայացրեցին, որ անհրաժեշտ էր ցուցում տալ մի շարք տարբեր փաստաբանների՝ տարբեր բնագավառերի մասնագիիտացմամբ՝ ելնելով խնդիրների շրջանակից, որոնց պետք էր արձագանքել և առկա ապացույցներից, որոնք վերաբերում են ավելի, քան տաս տարվա ժամանակահատվածում տեղի ունեցած իրադրաձություններն:
255. Կառավարությունը ներկայացրեց փաստարկ, որ պահանջ չափազանցեցված էր: Մասնավորապես գործը նախապատրաստելու համար միջնորդների և պաշտպանների ծախսած ժամանակը հիմնավորված չէր, քանի որ հատկպաես յուրաքանչյուր դիմող ներկայացված էր ներպետական վարույթների ամբողջ ընթացքում, երբ մանրամասն ցուցումներ պետք է վերցված լինեին և համարյա բոլոր խնդիրները, որոնք առաջանում են Դատարան ներկայացված գանգատում: Ի լրումն՝ Պաշտպանների առաջարկած ժամավճարները չափազանցված էին:
256. Դատարանը հիշեցնում էր, որ դիմողներն իրավունք ունեն ստանալ այն ծախսերի փոխհատուցումը, որոնք անհրաժեշտաբար կատարվել են՝ կանխելու կամ վերականգնելու Կոնվենցիայի խախտումները այն չափով, եթե գումարի հետ կապված այդ ծախսերը ողջամիտ են (Քինգսլիի գործը վկայակոչվախ վերևում, կետ 49): Չնայած նա ընդունում է, որ դիմողների թիվն անխուսափելիորեն նրանց ներկայացուցիչներին ստիպել էր կատարել լրացուցիչ աշխատանք, այն նշում է, որ Դատարան ներկայացված անհատական նյութերի մեծ մասը վերաբերում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի շրջանակում դիմողների բողոքներին, և նրանց բողոքներից ծագող արդար փախհատուցման պահանջները, որը Դատարանը մերժել է: Ի լրումն՝ այն ընդունում է Կառավարության փաստարկը, որ մի շարք հարցեր՝ մասնավորապես նրանք, որոնք վերաբերում էին Կոնվենցիայի 15-րդ հոդվածով սահմանված շեղմանը, արդեն ներկայացվել էին ներպետական դատարաններ, որոնք պետք է կրճատած լինեին գործի այս մասի նախապատրաստման համար անհրաժեշտ ժամանակը: Այս նախապատմության հետ կապված՝ այն համարում է, որ դիմողներին պետք է շնորհվի 60,000 եվրո՝ ծախսերի ու ծախքերի համար՝ հարկերի դիմողի կողմից վճարվելիք հարկերի հետ միասին:
Գ. Տուգանային տոկոսներ
257. Դատարանը նպատակահարմար է համարում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեք տոկոս:
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Հայտարարում է երկրորդ դիմողի բողոքները՝ Կոնվենցիայի 3-րդ և 13-րդ հոդվածների ներքո անընդունելի, իսկ առաջին, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ, տասներորդ և տասնմեկերորդ դիմողների բողոքները՝ Կոնվենցիայի 3-րդ և 13-րդ հոդվածների ներքո՝ ընդունելի (տես, վճռի կետ 123-125),
2. Որոշում է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ առանձին վերցված կամ համակցված 13-րդ հոդվածի հետ՝ կապված առաջին, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ, տասներորդ և տասնմեկերորդ դիմողների հետ (կետ126-136),
3. Չեղյալ է համարում դիմողների նախնական առարկություններն առ այն, որ Կառավարությանը պետք է արգելվի պաշտպանությունը վարել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (զ) ենթակետի համաձայն կամ վիճարկել Լորդերի պալատի եզրակացությունը հոդված 15-ի համաձայն կատարած շեղման անվավեր լինելու մասին (կետ 153-159),
4. Հայտարարում է ընդունելի դիմողների՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված բողոքը (կետ 60),
5. Որոշում է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ կապված երկրորդ և չորրորդ դիմողների հետ (կետ 162-168),
6. Որոշում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ կապված առաջին, երրորդ, հինգերորդ, վեցերերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ, տասներորդ և տասնմեկերորդ դիմողների հետ (կետ 162-190),
7. Որոշում է, որ անհարաժեշտություն չկա քննել դիմողների բողոքները 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ համակցված 14-րդ հոդվածի հետ (կետ 192),
8. Հայտարարում է անընդունելի երկրորդ և չորրորդ դիմողների բողոքները Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն և ընդունելի՝ 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն առաջին, երրորդ, հինգերորդ, վեցերերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ, տասներորդ և տասնմեկերորդ դիմողների բողոքները (կետ 200-201),
9. Որոշում է, որ անհրաժեշտ է քննել 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն առաջին, երրորդ, հինգերորդ, վեցերերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ, տասներորդ և տասնմեկերորդ դիմողների բողոքները առ այն, որ Լորդերի պալատը չէր կարող պարտադիր ուժ ունեցող հրաման տալ իրենց ազատ արձակման վերաբերյալ (կետ 213),
10. Որոշում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում՝ կապված առաջին, երրորդ, հինգերորդ և տասներորդ դիմողների նկատմամբ, սակայն, սակայն 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում տեղի չի ունեցել վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ և տասնմեկերորդ դիմողների նկատմամբ (կետ 202-224),
11. Որոշում է, որ անհրաժեշտություն չկա քննել դիմողի բողոքները 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ համակցված 13-րդ հոդվածի (paragraph 225);
12. Հայտարարում է անընդունելի երկրորդ և չորրորդ դիմողների բողոքները Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ և ընդունելի՝ առաջին, երրորդ, հինգերորդ, վեցերերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ, տասներորդ և տասնմեկերորդ դիմողների բողոքները (կետ 228),
13. Որոշում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ հոդվածի խախտում առաջին, երրորդ, հինգերորդ, վեցերերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ, տասներորդ և տասնմեկերորդ դիմողների առումով (կետ 229),
14. Հայտարարում է, ընդունելի դիմողների բողոքները Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն (կետ 233),
15. Որոշում է, որ անհարաժեշտ չէ քննել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն (կետ 233) դիմողների ներկայացրած բողոքները,
16. Որոշում է, որ պատասխանող Պետությունը պետք է երեք ամսվա ընթաքում վճարի հետևյալ գումարները՝ փոխարկված ֆունտ սթերլինգի՝ որոշման ընդունման օրվա փոխարժեքով.
(ա) այս առումով, ֆինանսական և ոչ ֆինանսական վնասը դիմաց գումարը շնորհվեց՝ EUR 3,900 (երեք հազար ինը հարյուր եվրո) առաջին, երրորդ և վեցերորդ դիմողներին, EUR 3,400 (երեք հազար չորս հարյուր եվրո) հինգերորդ դիմողին, EUR 3,800 (երեք հազար ութ հարյուր եվրո) յոթերորդ դիմողին EUR 2,800 (երկու հազար ութ հարյուր եվրո) ութերորդ դիմողին, EUR 3,400 (երեք հազար չորս հարյուր եվրո) իններորդ դիմողին, EUR 2,500 (երկու հազար հինգ հարյուր եվրո) տեսներորդ դիմողին և EUR 1,700 (հազար յոթ հարյուր եվրո) տասնմեկերորդ դիմողին՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
(բ) դիմողներին համատեղ ծախսերի ու ծախքերի առումով՝ EUR 60,000 (վաթսուն հազար եվրո) ՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
(գ) վերոնշյալ երեք ամսվա ավարտից հետո մինչև կարգավորումը վերոնշյալ գումարներին ավաելացվում են պարզ տոկոսադրույք, որը ենթակա է վճարման ի հավելումն վերոնշյալ գումարներին Եվրոպական կենտրոնական բանկի վարկային սահմանային տկոսադրույքնին համապատասխան դրույքով պարտավորությունների չկատարման ժամանակահատվածում՝ ավելացրած երեք տոկոս (կետ 249-257),
17. Մերժեց դիմողների՝ արդար փոխհատուցման մնացած բոլոր պահանջները,
Պատրաստվել է անգլերեն և ֆրանսերեն լեզուներով՝ հրապարակային դատաքննության ժամանակ, Ստրասբուրգում, Մարդու իրավունքների շենքում, 2009թ փետրվարի19-ին:
Մայքլ Օ’Բոյլ, Ժան Պոլ Կոստա,
Դատարանի քարտուղարի տեղակալ Նախագահ
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy