© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012 [կամ հաջորդ տարին]: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես հեղինակային իրավունքի մասին ցուցումը այս փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 136 նախադեպի վերաբերյալ
2010թ. դեկտեմբեր
A-ն, B-ն և C-ն ընդդեմ Իռլանդիայի - 25579/05
Դատավճիռ 16.12.2010 [GC]
Հոդված 8
Հոդված 8-1
Անձնական և ընտանեկան կյանքի պաշտպանության իրավունք
Իռլանդիայում հղիության արհեստական ընդհատման սահմանափակումներ՝ խախտում, չխախտում
Փաստեր – Հղիության արհեստական ընդհատումն արգելված է համաձայն Իռլանդիայի քրեական իրավունքի՝ Անձի նկատմամբ իրավախախտումների 1861 ակտի 58-րդ և 59-րդ բաժիններով։ 1983թ. անցկացված հանրաքվեի արդյունքում ընդունվեց Իռանդիայի Սահմանադրության Հոդված 40.3.3-ը (Ութերորդ փոփոխությունը), որով Պետությունը ճանաչում էր չծնվածի կյանքի իրավունքը, և համապատասխանաբար հաշվի առնելով մոր կյանքի հավասար իրավունքը, երաշխավորում էր մոր նկատմամբ հարգանքը ներպետական օրենքներով։ Այս դրույթը մեկնաբանվեց Գերագույն դատարանի կողմից նրա վճռում X գործով 1992թ., այն իմաստով, որ հղիության արհեստական ընդհատումը Իռլանդիայում օրինական է, եթե առկա է իրական և էական վտանգ մոր կյանքի համար, որից կարելի է խուսափել նրա հղիության ընդհատման միջոցով։ Գերագույն Դատարանն այդ ժամանակ հայտարարեց, որ ցավալի է գտնում, որ օրենսդիրը չի ընդունել այնպիսի օրենսդրություն, որը կարգավորեր այս սահմանադրորեն երաշխավորվող իրավունքը։ 1992թ. Հաջորդած հանրաքվեի արդյունքում կատարվեցին Սահմանադրության Տասներեքերորդ և Տասնչորսերորդ փոփոխությունները, որոնք հանեցին հղիության արհեստական ընդհատման նպատակով արտասահման ճամփորդելու նախկինում գոյություն ունեցող արգելքը և թույլ տվեցին, որ արտասահմանում հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ տեղեկատվությունն օրինական ճանապարհով տարածվի Իռլանդիայում։
Բոլոր երեք գանգատարկուներն էլ Իռլանդիայի բնակիչներ էին եղել իրենց մայրանալու ժամանակ, հղիացել էին ակամա և որոշել էին արհեստական եղանակով ընդհատել հղիությունը, քանի որ համարել էին, որ իրենց անձնական իրավիճակը թույլ չի տալիս պահպանել այն։ Առաջին գանգատարկուն գործազուրկ միայնակ մայր էր։ Նրա չորս փոքր երեխաները խնամատարների խնամքին էին, և նա վախենում էր, որ մեկ այլ երեխա ունենալը կվտանգի խնամակալությունը հետ վերցնելու իր հնարավորությունները՝ ալկոհոլին առնչվող խնդիրների հաղթահարման ուղղությամբ իր շարունակական ջանքերից հետո։ Երկրորդ գանգատարկուն չէր ցանկացել միայնակ ծնող դառնալ։ Չնայած որ բժիշկը նաև նրան զգուշացրել էր, որ ինքը էկտոպիկ (արտարգանդային) հղիության վտանգի տակ է, այդ վտանգը նվազել էր նախքան նրա կողմից հղիության արհեստական ընդհատումը։ Երրորդ գանգատարկուն, քաղցկեղով հիվանդ, չէր կարողացել գտնել այնպիսի բժիշկ, որը պատրաստակամ լիներ իրեն խորհուրդ տալ, թե արդյոք իր կյանքը կվտանգվեր, եթե պահպաներ հղիությունը, կամ թե ինչպիսի ներգործությունների կարող էր ենթարկված լինել պտուղը՝ հակացուցված բժշկական հետազոտությունների արդյունքում, որոնց ինքը ենթարկվել էր, նախքան իր հղիության հայտնաբերվելը։ Իռլանդիայում առկա սահմանափակումների արդյունքում բոլոր երեք գանգատարկուներն են ստիպված էին հղիության արհեստական ընդհատման համար դիմել մի մասնավոր կլինիկա Անգլիայում, որի ծառայությունները նրանք նկարագրում էին որպես անտեղի թանկ, բարդ և տրվամատիկ պրոցեդուրա։ Առաջին գանգատարկուն ստիպված էր եղել պարտքով գումար վերցնել պարտապանից, իսկ երրորդ գանգատարկուն, չնայած իր հղիության վաղ ամիսներին, ստիպված էր եղել սպասել ութ շաբաթ՝ վիրահատական եղանակով հղիության ընդհատման համար, քանի որ չէր կարողանում գտնել որևէ կլինիկա, որը կտրամադրեր հղիության բժշկական ընդհատում (դեղերի միջոցով առաջացրած վիժում) ոչ ռեզիդենտին՝ այնուհետև հետագա խնամքի կարիքի պատճառով)։ Բոլոր երեք գանգատարկուներն էլ բարդություններ էին ունեցել Իռլանդիա վերադառնալուց հետո, բայց վախեցել էին դիմել բժշկի այնտեղ՝ հղիության արհեստական ընդհատման սահմանափակումների պատճառով։
Եվրոպական դատարանին իրենց գանգատներում առաջին և երկրորդ գանգատարկուները բողոքել էին, որ իրենք իրավունք չեն ունեցել հղիությունն ընդհատել Իռլանդիայում, քանի որ իռլանդական օրենքը չի թույլատրում հղիության արհեստական ընդհատումը առողջապահական կամ բարեկեցության նկատառումներով, այլ միայն այն դեպքերում, երբ կա մոր կյանքին սպառնացող հաստատ հիմնավորված վտանգ։ Երրորդ գանգատարկուն բողոքել էր, որ չնայած իր կարծիքով իր հղիությունը վտանգում էր իր կյանքը, չկար մի օրենք կամ ընթացակարգ, որի միջոցով նա կկարողանար հաստատել այդ փաստը և խուսափել մեղադրանքի ենթարկվելու վտանգից, եթե ինքը հղիությունն ընդհատեր Իռլանդիայում։
Իրավունք – Հոդված 8՝ Չնայած որ Հոդված 8-ը չի կարող մեկնաբանվել որպես հղիության արհեստական ընդհատման իրավունքի շնորհում, առաջին և երկրորդ գանգատարկուների անկարողությունը հղիության արհեստական ընդհատում իրականացնել Իռլանդիայում առողջապահության կամ բարեկեցության նկատառումներով, ինչպես նաև Իռլանդիայում հղիության օրինական ընդհատման իր իրավասությունը հաստատելու երրորդ գանգատարկուի ենթադրյալ անկարողությունը, դասվում են իրենց անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի շրջանակներում։
(ա) Առաջին և երկրորդ գանգատարկուները – Նկատի ունենալով անձնական կյանքի ընդգրկուն հասկացությունը Հոդված 8-ի նշանակության շրջանակներում, ներառյալ անձնական ինքնուրույնության և ֆիզիկական ու հոգեբանական ամբողջականության իրավունքը, առաջին և երկրորդ գանգատարկուների դեպքում առողջության կամ բարեկեցության նպատակներով հղիության արհեստական ընդհատման արգելումը համազոր էր նրանց անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի միջամտությանը։ Միջամտությունը եղել էր համաձայն օրենքի և հետամուտ էր եղել 1983թ. Հանրաքվեի արդյունքներում արտացոլված՝ իռլանդացի ժողովրդի մեծամասնության հիմնարար բարոյական արժեքների պաշտպանության օրինական նպատակին։
Հաշվի առնելով վեր հանված խնդիրների բարոյական և էթիկական սուր զգայունությունը՝ սկզբունքորեն թույլատրելի հայեցողության լայն շրջանակ էր վերապահված Իռլանդիայի պետությանը որոշելու, թե արդյոք արդար հավասարակշռություն էր ապահովված չծնվածի կյանքի իրավունքի և առաջին ու երկրորդ գանգատարկուների հակասող շահերի միջև՝ վերջինների մասնավոր կյանքի իրավունքի նկատմամբ հարգանքի առնչությամբ։ Չնայած որ Պայմանավորվող պետությունների էական մեծամասնության միջև կար համաձայնություն՝ թույլ տալ հղիության արհեստական ընդհատումն առավել ընդգրկուն հիմքերով, քան նախատեսում էր Իռլանդիայի օրենքը, այդ համաձայնությունը որոշիչ կերպով չէր նեղացրել Պետության կողմից հայեցողության լայն շրջանակը։ Քանի որ չկար եվրոպական համաձայնություն կյանքի սկզբի գիտական և իրավական սահմանման շուրջ. և քանի որ պտղի անունից պահանջվող իրավունքները և մոր իրավունքները անբաժանելիորեն փոխկապակցված էին, ապա չծնվածին պաշտպանելու պետությանը վերապահված հայեցողության շրջանակը անհրաժեշտաբար փոխակերպվում էր մոր հակասող շահերի հետ հավասարակշռման թույլատրելի հայեցողության շրջանակի։
Մի ընտրություն էր առաջացել Իռլանդիայում երկարատև, բարդ և զգայուն քննարկման արդյունքում՝ կապված հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ երկրի օրենքների բովանդակության հետ։ Չնայած որ Իռլանդիայի օրենքն արգելում էր հղիության արհեստական ընդհատումը Իռլանդիայում առողջության և բարեկեցության նկատառումներով, այն կանանց թույլ էր տալիս կիրառել արտասահմանում հղիությունն արհեստականորեն ընդհատելու տարբերակը։ Օրենսդրական միջոցներ էին ընդունվել՝ երաշխավորելու մատչելի տարբերակների, այդ թվում նաև արտասահմանում հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ տեղեկատվության և խորհրդատվության տրամադրումը, և երաշխավորելու ցանկացած անհրաժեշտ բժշկական բուժում թե՛ մինչև հղիության արհեստական ընդհատումը և թե՛ դրանից հետո։ Տեղեկատվության տրամադրման ժամանակ բժիշկների կարևորությունը և ցանկացած պատշաճ բժշկական խնամք, մասնավորապես հղիության արհեստական ընդհատումից հետո, ապահովելու նրանց պարտականությունը շեշտադրված էր Ճգնաժամերի կանխարգելման գործակալության աշխատանքում և փաստաթղթերում և մասնագիտական բժշկական ուղենիշներում։ Առաջին երկու գանգատարկուները ցույց չէին տվել, թե իրենք չեն ունեցել անհրաժեշտ տեղեկատվությունը կամ անհրաժեշտ բժշկական խնամքը՝ կապված իրենց հղիության արհեստական ընդհատման հետ։
Ըստ այդմ, հաշվի առնելով հղիության արհեստական ընդհատման նպատակով օրինականորեն արտասահման ճամփորդելու իրավունքը՝ անհրաժեշտ տեղեկատվության մատչելիության և Իռլանդիայում բժշկական խնամքի պայմաններում, Իռլանդիայում հղիության արհեստական ընդհատման արգելումը առողջապահական կամ բարեկեցության նկատառումներով՝ հիմնված իռլանդացի ժողովրդի հիմնարար բարոյական տեսակետների վրա, չէր գերազանցել Պետության թույլատրելի հայեցողության շրջանակը։ Վիճարկվող արգելքն այսպիսով արդար հավասարակշռություն էր գտել առաջին և երկրորդ գանգատարկուների անձնական կյանքի իրավունքի և չծնվածի անունից վկայակոչվող իրավունքների առնչությամբ։
Եզրակացություն՝ ինչ վերաբերում է առաջին և երկրորդ գանգատարկուներին, խախտում չկա (տասնմեկ ձայն ընդդեմ վեցի)։
(բ) Երրորդ գանգատարկուն – Երրորդ գանգատարկուի բողոքը վերաբերում էր պատասխանող պետության ենթադրյալ ձախողմանը՝ ներդնել այնպիսի մի ընթացակարգ, որի միջոցով ինքը կարողանար որոշել (ապացուցել), թե արդյոք ինքը իրավասու՞ էր օրինական ձևով ընդհատել հղիությունը Իռլանդիայում՝ իր կյանքին սպառնացող վտանգի հիմքով։ Նա ուներ քաղցկեղի հազվագյուտ տեսակ, և հայտնաբերելով, որ ինքը հղի է, վախենում էր իր կյանքի համար, քանի որ կարծում էր, որ իր հղիությունը մեծացնում է իր քաղցկեղի վտանգը և որ ինքը չի ստանա բուժում Իռլանդիայում, քանի դեռ հղի է։ Դատարանը գտավ, որ նրա կյանքի նկատմամբ ցանկացած համապատասխան ռիսկի հաստատումը, որն ի հայտ է եկել նրա հղիության պատճառով, պարզորոշ կերպով վերաբերում էր հիմնարար արժեքներին և անձնական կյանքի նրա իրավունքին առնչվող էական տեսանկյուններին։
Կային մի շարք մտահոգություններ կապված նմանօրինակ վտանգի որոշման ոչ դատական միակ միջոցի՝ սովորական բժշկական խորհրդատվական գործընթացի արդյունավետության հետ, որի վրա հիմնվել էր Կառավարությունը։ Մտահոգություններից առաջինն այն էր, որ այն հիմքը, որով կինը կարող է հղիության օրինական ընդհատում պահանջել Իռլանդիայում՝ իրական և էական վտանգը կյանքի նկատմամբ, որից կարելի է խուսափել հղիության ընդհատման միջոցով, արտահայտված էր լայն առումով։ Ոչ մի չափանիշ կամ ընթացակարգ սահմանված չէր Իռլանդիայի օրենսդրության մեջ, որով կանոնակարգվեր, թե ինչպես պետք է չափվեր կամ որոշվեր այդ վտանգը։ Ոչ էլ գոյություն ուներ որևէ շրջանակ՝ իրավական պարտադիր եղանակով լուծելու կարծիքների տարբերությունը կնոջ և նրա բժիշկների կամ տարբեր բժիշկների միջև։ Էական անորոշության այս լույսի ներքո ակնհայտ էր, որ 1861թ. Ակտի քրեական դրույթները կարող էին համարվել (հանդիսանալ) մեղմացուցիչ գործոն թե՛ կնոջ և թե՛ բժիշկների համար խորհրդատվական գործընթացում, երբ կինը ենթակա էր դատապարտվելու ռիսկի, իսկ բժիշկները՝ թե՛ դատապարտման և թե՛ կարգապահական տույժի։
Ինչ վերաբերում է դատական ընթացակարգերին, որոնք առաջարկվել էին Կառավարության կողմից, Իռլանդիայում երրորդ գանգատարկուի հղիության օրինական ընդհատման համար իրավասությունը որոշելու սահմանադրական գործողությունն արդյունավետ միջոց չէր անձնական կյանքի նկատմամբ հարգանքի նրա իրավունքի պաշտպանության առումով։ Սահմանադրական դատարանները պատշաճ ատյաններ չէին նախնական որոշման համար, ինչը մեծապես պետք է հիմնված լիներ բժշկական ապացույցներին, թե արդյոք կինն իրավունք ուներ արհեստականորեն ընդհատել հղիությունը, և պատշաճ չէր պահանջել, որպեսզի կանայք անցնեին նման բարդ սահմանադրական ընթացակարգեր, երբ կյանքի նկատմամբ վտանգի դեպքում հղիությունն ընդհատելու նրանց սահմանադրական իրավունքը վիճարկման ենթակա չէր։ Ոչ էլ պարզ էր, թե ինչպես էր կիրառվելու բժիշկներին ուղղված՝ հղիության արհեստական ընդհատման հրամանը։ Ինչ վերաբերում է Կառավարության ներկայացմանը, թե երրորդ գանգատարկուն կարող էր գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2003-ին՝ 1861թ. Ակտի համապատասխան դրույթներին անհամապատասխանության և վնասների մասին հայտարարելով, ապա նման հայտարարությունը ոչ մի իրավական պարտականություն չէր դնում Պետության վրա ներպետական օրենքը փոփոխելու առումով և չէր կարող ծառայել որպես դրամական պարտադիր փոխհատուցման հիմք։
Հետևաբար, ոչ բժշկական խորհրդատվությունը և ոչ էլ ընդդատական տարբերակները չէին ներկայացնում արդյունավետ և մատչելի ընթացակարգեր, որոնք թույլ կտային երրորդ գանգատարկուին հաստատել (ապացուցել) Իռլանդիայում հղիության արհեստական ընդհատման իր իրավունքը։ Անորոշությունն առաջ էր եկել Սահմանդրության Հոդված 40.3.3-ի օրենսդրական կիրառման բացի և հղիության օրինական ընդհատման արդյունավետ ու մատչելի ընթացակարգերի բացակայության արդյունքում, ինչը հանգեցրել էր Իռլանդիայում հղիության օրինական ընդհատման տեսական իրավունքի և դրա գործնական կիրառության ռեալության վառ անհամապատասխանությանը։ Ոչ համոզիչ բացատրություն էր ներկայացվել Հոդված 40.3.3-ի կիրառման ձախողման համար, չնայած որ ճանաչվել էր, որ անհրաժեշտ է ավելի շատ իրավական հստակություն։ Ընդհանուր առմամբ, իշխանությունները չէին կատարել երրորդ գանգատարկուին նրա մասնավոր կյանքի իրավունքի նկատմամբ հարգանքի երաշխավորման իրենց դրական պարտավորորությունն այն պատճառով, որ բացակայել էր որևէ իրականացնող օրենսդրական կամ կանոնակարգող ռեժիմ, որը մատչելի և արդյունավետ ընթացակարգ կտրամադրեր, որի միջոցով նա կկարողանար ապացուցել, որ ինքը Իռլանդիայում հղիության արհեստական ընդհատման իրավունք ուներ։
Եզրակացություն՝ խախտում երրորդ գանգատարկուի հետ կապված (միաձայն)
Հոդված 41. 15,000 եվրո՝ երրորդ գանգատարկուի նկատմամբ ոչ նյութական վնասի փոխհատուցում։
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար, և Դատարանը որևէ պատասխանատվություն չի կրում դրա որակի համար: Թարգմանությունը կարելի է բեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական նախադեպերի HUDOC տվյալների բազայից () և ցանկացած այլ տվյալների բազայից, որոնց Դատարանը տրամադրել է այն: Այն կարելի է կրկնօրինակել ոչ առևտրային նպատակներով՝ պայմանով, որ հղում կատարվի գործի ամբողջական վերնագրին՝ հեղինակային իրավունքի մասին վերոնշյալ ցուցման և Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի վկայակոչման հետ միասին: Եթե սույն թարգմանության որևէ մասը նախատեսվում է օգտագործել առևտրային նպատակներով, խնդրում ենք դիմել՝ publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy