նմարդկային վերաբերմունք, նվաստացուցիչ վերաբերմունք (ինը տարեկան երեխայի ներկայությամբ իր հոր նկատմամբ ոստիկանության կողմից ուժի կիրառում վերջինիս դիմադրության Ա բացակայության պայմաններում), ոչ արդյունավետ քննություն Ա-ն ընդդեմ Ռուսաստանի (A v. Russia, application no. 37735/09, judgment of 12 November 2019) Ընդհանուր դիտարկումներ Իրավապահ մարմինների կողմից Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված վերաբերմունքի ենթադրյալ բոլոր դեպքերը պահանջում են արդյունավետ քննության իրականացում՝ հետապնդելով այդպիսի արարք կատարած անձանց նույնականացման և նրանց նկատմամբ պատժի կիրառման նպատակ։ 3-րդ հոդվածի ներքո գործեր քննելիս և փաստերը վերհանելիս Դատարանն առաջնորդվում է §ողջամիտ կասկածից վեր¦ (“beyond reasonable doubt”) սկզբունքով։ Պետության կողմից ձեռնարկված միջոցները՝ ուղղված հատկապես խոցելի երեխաներին Կոնվենցիայի 3-րդ և 8-րդ հոդվածների տիրույթում ընդգրկվող արարքներից պաշտպանելուն, պետք է լինեն արդյունավետ և ներառեն համապատասխան կանխարգելիչ քայլեր՝ նպատակ ունենալով երաշխավորել մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը և պաշտպանել երեխայի լավագույն շահը։ Վերաբերելի նախադեպային իրավունք 1) Labita v. Italy [GC], application no. 26772/95, judgment of 6 April 2000 2) Salman v. Turkey [GC], application no. 21986/93, judgment of 27 June 2000 3) Söderman v. Sweden [GC], application no. 5786/08, judgment of 12 November 2013 4) Gutsanovi v. Bulgaria, application no. 34529/10, judgment of 15 October 2013 HUDOC համակարգում որոնման համար բանալի բառեր Art 3 • Positive obligations • Inhuman treatment • Degrading treatment • Nine-year-old child’s subjection to witnessing violent arrest of her father who put up no resistance • Effective investigation • Insufficient investigation into credible allegations of police ill-treatment Գործի փաստական հանգամանքները Դիմումատուն բողոքել է, որ ոստիկանության կողմից իր հորը ձերբա- կալելու գործողությունն ու դիմադրության բացակայության պայման- ներում ոստիկանության ծառայողների կողմից վերջինիս նկատմամբ բռնության գործադրումն իրականացվել է իր ներկայությամբ: Այս իրադարձություններից կարճ ժամանակ անց դիմումատուի մոտ հայտնա- բերվել են առողջական խնդիրներ, այդ թվում՝ նյարդաբանական խանգարում: Կառավարությունը վիճարկել է դիմումատուի պնդումները՝ ասելով, որ դիմումատուի հոր նկատմամբ ուժ չի կիրառվել, հետևաբար պետությունը պատասխանատու չէ դիմումատուի կրած որևէ վնասի համար: Բացի այդ, դիմումատուն բողոքել է, որ ներպետական մարմինները չեն իրականացրել արդյունավետ քննություն իր նկատմամբ ոստիկանության կողմից ենթադրյալ վատ վերաբերմունքի վերաբերյալ: Եվրոպական դատարանի եզրահանգումը Նյութական տարր. Եվրոպական դատարանը գտել է, որ այդ ժամանակ ինը տարեկան դիմումատուի շահերը հաշվի չեն առնվել իշխանությունների կողմից վերջինիս հոր նկատմամբ պլանավորված և իրականացված գործողության ընթացքում: Իրավապահ մարմիններն ուշադրություն չեն դարձրել դիմումատուի ներկայության հանգամանքին, ինչի մասին նրանք քաջատեղյակ էին, և դիմումատուի ներկայությամբ բռնություն էին կիրառել, ինչը շատ ծանր ազդեցություն էր ունեցել դիմումատուի վրա: Եվրոպական դատարանի կարծիքով իշխանություն- ները քայլեր չեն ձեռնարկել կանխելու նրա նկատմամբ վատ վերաբեր- մունքը, ինչը հանգեցրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված պետության պոզիտիվ նյութական պարտավորության չկատարմանը: Ընթացակարգային տարր. իշխանությունները մերժել են դիմու- մատուի նկատմամբ ոստիկանության կողմից ենթադրյալ վատ վերաբեր- մունքի վերաբերյալ քրեական գործի հարուցումը և չեն իրականացրել պատշաճ քննություն: Փոխարենն անցկացվել է մակերեսային նախնական քննություն: Որոշումը հիմնվել է ոստիկանության ծառայողների ցուցմունք- ների վրա, և հաշվի չեն առնվել դիմումատուի պնդումները հիմնավորող ապացույցներն, ինչպես նաև ոստիկանության ծառայողների և այլ վկաների ցուցմունքների միջև եղած հակասությունները: Եվրոպական դատարանը վճռել է, որ խախտվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային տարրը, քանի որ պետության կողմից չի իրականացվել արդյունավետ քննություն: Եզրակացություն` խախտում (միաձայն): Հոդված 41. 25.000 եվրո ոչ նյութական վնասի համար, ինչպես նաև 3.500 եվրո կատարված ծախսերի համար:
Full & Egal Universal Law Academy