© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 165
2013թ. հուլիս
Abdullah Yaşa-ն և այլոք ընդդեմ Թուրքիայի - 44827/08
Վճիռ 16.07.2013թ. [Բաժանմունք II]
Հոդված 3
Նվաստացնող վերաբերմունք
Անմարդկային վերաբերմունք
Ոստիկանության աշխատակցի կողմից կիրառված արցունքաբեր գազի տարայով անձի քթին ծանր վնասվածք պատճառելը. խախտում
Հոդված 46
Հոդված 46-2
Դատարանի որոշման կատարումը
Ընդհանուր բնույթի միջոցներ
Պատասխանող պետությունը պարտավոր էր միջոցներ ձեռնարկել` արցունքաբեր գազով կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը նվազագույնի հասցնելու համար
Փաստեր. Առաջին դիմումատուն, ով գործի քննության ժամանակ տասներեք տարեկան էր, բողոքում էր, որ նա դեմքին հարված էր ստացել արցունքաբեր գազի տարայով, որը ոստիկանության աշխատակիցը ցույցի ժամանակ նետել էր անմիջապես ամբոխի վրա: Պետական մեղադրողը հետագա որևէ միջոց չէր ձեռնարկել և չէր ուսումնասիրել, թե արդյո՞ք ուժի կիրառումը համաչափ էր` հաշվի առնելով այն, որ իրավապահ մարմինները գործել էին հասարակական կարգը պահպանելու և իրենց զայրացած ամբոխից պաշտպանելու համար:
Իրավունք. Հոդված 3 (նյութաիրավական կողմը). Դիմումատուի քիթը վնասվել էր ոստիկանության ծառայողի կողմից օգտագործված արցունքաբեր գազի պատճառով և նրան հասցված վնասվածքները անկասկած լուրջ էին: Վերաբերմունքը, որին արժանացել էր դիմումատուն, հասնում էր 3-րդ հոդվածով նախատեսված թույլատրելի սահմանին:
Տեսագրությունից և գործում առկա այլ ապացույցներից ակնհայտ էր, որ ցույցը խաղաղ չէր եղել: Հետևաբար, արցունքաբեր գազի կիրառմամբ հավաքվածներին ցրելու վերաբերյալ որևէ մասնավոր հարց 3-րդ հոդվածի ներքո չէր ծագել: Այնուամենայնիվ, սույն գործով վիճարկելի էր ոչ թե արցունքաբեր գազի կիրառման փաստը, այլ այն, որ արցունքաբերի գազի տարան ուղղակիորեն նետվել էր ցուցարարների ուղղությամբ: Արցունքաբեր գազի տարայի օգտագործումը ուներ անձին ինչպես ծանր այնպես էլ մահացու վնասվածք պատճառելու ռիսկ, եթե այն սխալ կերպով էր կիրառվել: Հետևաբար, հաշվի առնելով կիրառված սարքավորման վտանգավոր բնույթը` Դատարանը գտել էր, որ իր նախադեպային իրավունքը պոտենցիալ մահացու ուժի գործադրման վերաբերյալ կիրառելի էր mutatis mutandis սույն գործով: Ներպետական օրենսդրությամբ լիազորված ոստիկանական գործողությունները, այդ թվում՝ արցունքաբեր գազի օգտագործումը, պետք է բավարար չափով կարգավորված լիներ այդ նույն օրենսդրությամբ կամայականության, ուժի չարաշահման և դժբախտ պատահարներից խուսափելու դեմ համաչափ և արդյունավետ երաշխիքների համակարգի շրջանակներում:
Որևէ հետագա գործողություն չձեռնարկելու մասին իր որոշման մեջ պետական մեղադրողը չնչին ուշադրություն էր դարձրել այն փաստին, որ ցույցին ակտիվորեն մասնակցող դիմումատուն վնասվել էր այդ ցույցի ժամանակ: Նա նշել էր, որ ոստիկանության ծառայողները արցունքաբեր գազի տարաները կիրառել էին ցուցարարներին ցրելու նպատակով, սակայն չէր ցանկացել ուսումնասիրել այն եղանակը, որով իրականացվել էր արցունքաբերի գազի կիրառումը: Այսպիսի մոտեցումը ակնհայտորեն անհամաչափ էր դիմումատուի կողմից ներկայացված այն մեղադրանքի լույսի ներքո, համաձայն որի վերջինս ուղղակիորեն հարված էր ստացել տարայով իր քթին, և հատկապես հաշվի առնելով այն, որ ցույցը տեղի էր ունեցել բազմաթիվ անցորդներով լի պողոտայի վրա, որոնց հարված հասցնելու հավանականությունը նույնպես շատ էր: Այդ առումով տեսագրությունը, ինչպես դիմումատուն էր պնդում, ցույց էր տալիս, որ տարան ուղղակիորեն նետվել էր ամբոխի վրա և ավելի շատ ուղիղ, քան վեր պարզած անկյունից: Քանի որ կառավարությունը չէր ներկայացրել որևէ ապացույց, որը կարող էր հերքել դիմումատուի մեղադրանքները, Դատարանն ընդունեց, որ տարան նետվել էր անմիջականորեն ուղիղ ամբոխի վրա: Ոստիկանության կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունը վկայում էր, որ արցունքաբեր գազի նման կիրառումը կարող էր պատճառել ծանր, այդ թվում` մահացու վնասվածք, քանի որ ընդհանրապես արցունքաբեր գազի կիրառման համար ընդունելի ճիշտ եղանակը այն վերև նետելն էր` որևէ մեկին վնասվածք կամ մահ պատճառելուց խուսափելու համար: Այնուամենայնիվ, ցույցերն ընթանալու պահին Թուրքիայի օրենսդրությունը չէր պարունակում հատուկ դրույթներ, որոնք կարգավորում էին արցունքաբեր գազի տարայի գործածությունը ցույցերի ժամանակ կամ դրա օգտագործմանը վերաբերող որևէ այլ ուղեցույց: Հաշվի առնելով, որ երկու մարդ սպանվել էին այդ ցույցերի ժամանակ արցունքաբեր գազի պատճառով և այն, որ դիմումատուն վնասվել էր այդ ցույցերի ընթացքում` կարելի էր եզրակացնել, որ ոստիկանության աշխատակիցները ունեցել էին գործողություններ իրականացնելու մեծ ինքնավարություն և նրանց ընձեռնվել էին ավելի շատ հնարավորություններ անխոհեմ միջոցներ ձեռնարկելու համար, քան հավանաբար այն դեպքերում, եթե պատշաճ վերապատրաստում կամ ցուցումներ ստացած լինեին: Նման իրավիճակը չէր երաշխավորում անձանց ֆիզիկական անվտանգությունը պաշտպանելու այն մակարդակը, որն անհրաժեշտ էր ժամանակակից եվրոպական հասարակության համար:
Համապատասխանաբար, չէր ապացուցվել, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող դիմումատուի նկատմամբ գործադրված ուժը անհրաժեշտ էր ստեղծված իրավիճակի համար, կամ որ այն համաչափ էր հետապնդվող նպատակին հասնելու համար, այն էր` ոչ խաղաղ ցույցը ցրելը: Դիմումատուի գլխի վնասվածքների ծանրությունը չէր համապատասխանում ոստիկանության կողմից ուժ գործադրելու աստիճանին` բացառապես պայմանավորված վերջինիս վարքագծով:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. 15,000 եվրո`(EUR) որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Հոդված 46. Խախտվել էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, քանի որ չէր հաստատվել, որ դիմումատուի նկատմամբ գործադրված ուժը անհրաժեշտ էր նման իրավիճակի դեպքում: Հետևաբար, գործի քննության ժամանակ Թուրքիայի օրենսդրությունը չուներ հատուկ դրույթներ, որոնք կարգավորում էին արցունքաբեր գազի տարաների գործածությունը ցույցերի ժամանակ, ինչպես նաև որոշակի ուղեցույցեր իրավապահ մարմինների կողմից դրանց օգտագործման վերաբերյալ: Դատարանը նշեց, որ 2008թ. փետրվարի 15-ի ընդունված հրահանգը արցունքաբեր գազի օգտագործման պայմանների վերաբերյալ ուղարկվել էր անվտանգության բոլոր ուժերին: Այնուամենայնիվ, երաշխիքները, որոնք սահմանում էին արցունքաբեր գազի տարաների ճիշտ օգտագործումը, ենթակա էին կատարելագործման ավելի մանրամասն օրենսդրական միջոցներով և/կամ կարգավորումներով` դրանց օգտագործման արդյունքում կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը նվազագույնի հասցնելու նպատակով:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy