© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի տեղեկատվական նշում թիվ 162
2013թ. ապրիլ
Ագիևին ընդդեմ Ռուսաստանի - 7075/10
Վճիռ 18.04.2013թ. [Բաժին I]
Հոդված 8
Պոզիտիվ պարտավորություններ
Հոդված 8-1
Ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանք
Անձնական կյանքի նկատմամբ հարգանք
Ընդունման մերժումը, երբ երեխաների շահագործման մեջ կասկածվող անձի նկատմամբ վարույթն ընթացքի մեջ է` համարվում է խախտում:
Գաղտնի տեղեկատվության անօրինական հրապարակման կամ երեխաների շահագործման մեջ կասկածվող ծնողի հեղինակությունը և անմեղության կանխավարկածը պաշտպանելու իրավունքի վերաբերյալ համապատասխան քննություն չանցկացնելը համարվում է խախտում:
Փաստեր-2008թ. դիմողները` ամուսնացած զույգը, երկու փոքր երեխա են որդեգրել (տղա և աղջիկ): 2009թ. մարտի 20-ի դեպքից հետո, երբ տղան տանն ստացել էր ծանր աստիճանի այրվածք և ստիպված էր հիվանդանոցում բուժում ստանալ, իշխանությունները երեխաներին վերցրել են պետական խնամքի ներքո, քանի որ կար շահագործման կասկած: Ըստ դիմողների` նրանց որդին իր վրա եռման ջուր է լցրել էլեկտրական թեյնիկը վայր գցելու հետևանքով, այնուհետև վնասել իրեն աստիճաններով ընկնելիս: Նրանք վիճարկել են երեխաների իրենցից հեռացնելու վերաբերյալ ներպետական դատարանների որոշումները, սակայն դրանք բավարարվել են 2009թ.: 2009թ. հունիսին զույգի կողմից երեխաների որդեգրումն անվավեր է ճանաչել Շրջանային դատարանը, որը հիմնավորել է իր որոշումը, մասնավորապես` գտնելով, որ ծնողները չեն հետևել երեխաների առողջությանը (հիվանդանոցի բժշկական զեկույցում նշվել է, որ երկու երեխաներն տառապում են մի շարք հիվանդություններով), և այն փաստով, որ դիմողների դեմ քրեական վարույթ էր սկսվել տղային պատճառված վնասվածքների կապակցությամբ: Որդեգրումն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումը թողնվել է անփոփոխ 2009թ. օգոստոսին:
2010թ. նոյեմբերին առաջին դիմողն արդարացվել է իրեն ներկայացված մեղադրանքի առնչությամբ, իսկ երկրորդ դիմողը դատապարտվել է անչափահասներին խնամելու պարտականությունները չկատարելու, ինչպես նաև նրանց առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու համար: Նա դատապարտվել է մեկ տարի և ութ ամիս ժամկետով ուղղիչ աշխատանքների (ինչը նշանակում է, որ այդ ընթացքում ինքը ստիպված էր պետությանը վճարել իր աշխատավարձի 15%-ը):
Եվրոպական դատարան ներկայացվ իրենց դիմումում մեջ դիմողները բողոքել են Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո իրենց որդեգրած երեխաներին հանկարծակի իրենցից հեռացնելու, որդեգրումն անվավեր ճանաչելու և տասնչորս ամիս շարունակ ընթացքում երեխաներին տեսնելը մերժելու առնչությամբ: Նրանք նաև պնդել են, որ խախտվել է իրենց անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, երբ հիվանդանոցի աշխատակազմի պաշտոնյաները տրամադրել էին լրագրողներին իրենց որդու լուսանկարները և լրատվամիջոցներին` բժշկական տեղեկատվություն նրա մասին` ապօրինաբար հրապարակելով գաղտնի տեղեկություն իրենց որդու որդեգրյալի կարգավիճակի մասին, ինչպես նաև ներպետական դատարանների կողմից արված փաստացի սխալ և զրպարտիչ տեղեկատվության հետևանքով առաջացել է երկրորդ դիմողի հեղինակությունը պաշտպանելու անհրաժեշտություն:
Իրավունք - Հոդված 8
(ա) Երեխաներին հեռացնելը – 2009թ. մարտին դիմողների երեխաներին իրենցից հեռացնելն արդեն միջամտություն է դիմողների ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի նկատմամբ: Միջամտությունը եղել է օրենքով սահմանված կարգով, թեև գործող օրենսդրությունը ներկայացվել էր բավականին ընդհանուր կերպ և իրավասու անձանց թույլ էր տալիս որոշակի չափով դրսևորելու հայեցողական մոտեցում, քանի որ այն հանգամանքները, երբ անհրաժեշտ է լինում երեխային հանձնել պետական խնամքի ներքո այնքան փոփոխական են, որ հնարավոր չէ ընդունել այնպիսի օրենք, որը ներառի բոլոր դեպքերը: Եթե երեխաներին վերադարձնելու վերաբերյալ որոշումը վերանայվել է դատարանների իրավասության երկու մակարդակներում, հայեցողության շրջանակը ողջամիտ ու ընդունելի է և բավարարում է օրենքի պահանջները 8-րդ հոդվածի իմաստով: Այդ միջոցը հետապնդել է առողջության ու բարոյականության, իրավունքների և ազատությունների իրավաչափ պաշտպանության նպատակ:
Այդ միջոցը նաև անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում: Հաշվի առնելով, որ իրենց առաջնահերթ խնդիրն էր պաշտպանել երեխաների շահերը` իշխանությունները ողջամտորեն գտել են, որ երեխաների շահերից է բխում նրանց ժամանակավոր պետական խնամքի ներքո հանձնելը մինչ 2009թ. մարտի 20-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական վարույթի ընթացքի մեջ գտնվելը: Որոշումը վերանայվել է դատարանների իրավասության երկու մակարդակներում, որոնք քննել են բոլոր համապատասխան հանգամանքները, և դիմողներին տրամադրվել էր փաստաբան և տրվել իրենց փաստարկները ու սույն գործին առնչվող ապացույցներ ներկայացնելու հնարավորություն:
Եզրակացություն. տեղի չի ունեցել խախտում (միաձայն):
(b) Որդեգրումն անվավեր ճանաչելը - Որդեգրման որոշումը չեղյալ ճանաչելը միջամտություն է դիմողների ընտանեկան կյանքին: Այդ միջոցը օրենքին համապատասխան էր, չնայած ընդհանուր պայմաններին, խնամքի հանձնման հանգամանքները, որոնց ընթացքում կարող է անհրաժեշտ լինել որդեգրումն անվավեր ճանաչել, չափազանց փոփոխական են բոլոր հնարավոր դեպքերն ընդգրկելու համար, և ներպետական նախադեպային իրավունքն ապահովում է լրացուցիչ ուղենիշներ այս հարցի կապակցությամբ: Միջամտությունը նաև հետապնդել է իրավաչափ նպատակ:
Այնուամենայնիվ, այն չի եղել անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում: Թեև ներպետական դատարանները համապատասխան պատճառներ են ներկայացրել որդեգրումը չեղյալ հայտարարելու իրենց որոշումների վերաբերյալ, սակայն նրանք բավարար չափով չեն արդարացրել դրանց ընդունումը 8-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով: Ներպետականդատարանները հիմնվել են երկու հիմնական սկզբունքների վրա, մասնավորապես` (i) երեխաների առողջությանը ենթադրաբար չհետևելը և (ii) տղայի մարմնի վրա վնասվածքների առկայությունն ու համապատասխան քրեական վարույթը: Այնուամենայնիվ, այդ հիմքերի նրանց գնահատումն ակնհայտորեն մակերեսայներեն էր կազմված` երեխաների հիվանդությունների ախտորոշումը կատարվել էր դրանց պարզ թվարկումից կամ վնասվածքների նկարագրությունից, առանց դրանց ծագման վերաբերյալ որևէ բացատրության կամ փորձաքննության` պարզելու համար այդ առումով դիմողների պատասխանատվությունը: Մինչդեռ երեխաների շահագործման կասկածն արդարացնում էր երեխաների ժամանակավոր հեռացումը, սակայն միայն կասկածը բավարար չէ որդեգրումն անվավեր ճանաչելու համար` այլ ծանրակշիռ պատճառների բացակայության դեպքում: Չէր կատարվել ընտանեկան հարաբերությունների, որոնք արդեն հաստատվել էին դիմողների և երեխաների միջև, և պոտենցիալ զգացական վնասի գնահատում, ինչը կարող էր առաջանալ այդ կապը խզելու արդյունքում: Քրեական գործը, ըստ էության, ավարտվել է առաջին դիմողի արդարացմամբ և երկրորդ դիմողի դատապարտմամբ` 2009թ. մարտի միջադեպի հետ կապված պարտականությունները չկատարելու համար, իսկ բոլոր մյուս մեղադրանքները հանվել են: Հետևաբար, որդեգրումն անվավեր ճանաչելու մասին դատական որոշումները բավարար չափով հիմնավորված չէին:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
(c) Երեխաներին տեսակցելու մատչելիության բացակայությունը – որդեգրումն անվավեր ճանաչելու որոշումը զրկել է դիմողներին երեխաներին տեսնելու իրենց օրինական իրավունքից ավելի քան տասնչորս ամիս շարունակ: Դատարանն արդեն գտել է, որ իշխանությունները չեն ներկայացրել համապատասխան և բավարար պատճառներ դիմողների և նրանց որդեգրած երեխաների միջև կապը խզելու նման կտրուկ միջոցներն արդարացնելու համար: Այդպիսով, տեղի է ունեցել խախտում քննվող ժամանակահատվածում դիմողներին իրենց երեխանելին տեսակցելու իրավունքից զրկելու առումով:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
(d) Հիվանդանոցի պաշտոնյաների գործողությունները - Դատարանը գտել է, որ հաստատվել է, որ հիվանդանոցի բժիշկները և պաշտոնատար անձինք լուսանկարել են դիմողի որդուն ոչ բժշկական նպատակներով, և դրանք տրամադրել Դումայի անդամի օգնականին, և որ նրանք մի շարք ԶԼՄ-ների տեղեկացրել են տղայի ինքնության մասին և տրամադրել նրա հետ անմիջականորեն շփվելու հնարավորությւոն և նրա վիճակի մասին բժշկական տեղեկատվություն: Սա միջամտություն է դիմողների անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի նկատմամբ: Բոլոր այդ գործողությունները կատարվել են առանց դիմողներից թույլտվություն ստանալու կամ նրանց տեղեկացնելու: Քանի որ համապատասխան թույլտվությունը եղել է այն հիվանդանոցի ղեկավարի կողմից, որը գտնվում է Մոսկվայի առողջապահության վարչության ղեկավարության ներքո, պատասխանող պետությունը պատասխանատու էր դրա համար: Այնուամենայնիվ, Դատարան ներկայացրած իր պատասխանում Կառավարությունը ցույց չի տվել, որ այդ գործողությունները ներպետական իրավունքի շրջանակներում որևէ հիմք:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
(e) Գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածում - դիմողների պնդումները, որոնցում նրանք մեղադրել են պետությանն անչափահասի որդեգրման գաղտնի տեղեկատվությունը ԶԼՄ-ներին բացահայտելու մեջ, հիմնավորված չէին, հետևաբար` դիմումի մյուս մասը մերժվել է որպես ակնհայտ անհիմն:
Այդուհանդերձ, նրանց մեղադրանքներում պահպանվել են ապացույցի կանխավարկածը և մասնավոր կյանքի համապատասխան հիմնարար արժեքները և կարևոր գործոնները, որոնց համաձայն արդյունավետ հեռացումն անխուսափելի էր` հիմնականում քրեական իրավունքի նորմերի և դրանց կիրառման միջոցով արդյունավետ քննության և քրեական պատասխանատվության ենթարկելու միջոցով: Չնայած բողոքարկված գործողությունները քրեական բնույթ ունեն ներպետական օրենսդրության հիմքով` իշխանություններին, այնուամենայնիվ, անհրաժեշտ եղավ ավելի քան մեկ տարի դիմողների բողոքին արձագանքելու համար: Հետագայում, առանց առավել ակնհայտ պոտենցիալ վկաներին հարցաքննելու, նրանք որոշեցին կասեցնել քննությունը, քանի որ հանցագործները չէին հայտնաբերվել: Թեև այդ որոշումը հետագայում կարճվել էր, քննությունը ակնհայտորեն որևէ առաջընթաց չէր արձանագրել: Իշխանությունները, ուստի, չեն կարողացել արդյունավետ կերպով քննել գաղտնի տեղեկության չթույլատրված բացահայտման հանգամանքները:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
(f) Երկրորդ դիմողի հեղինակությունը և անձնական ու ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքը ենթադրաբար չպաշտպանելը - երկրորդ դիմողը պնդել է, որ ներպետական դատարանները չեն պաշտպանել իր հեղինակությունն իր որդու նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի վերաբերյալ տեղեկատվություններ հաղորդած ԶԼՄ-ների դեմ հարուցված վարույթի ընթացքում: Նրա գանգատն այնպիսի հաղորդումների տվյալների մասին, որոնք կարող են նույնացվել նրա հետ, 8-րդ հոդվածի «անձնական կյանքի» շրջանակներում է: Դատարանը պատրաստ է ընդունել, որ խնդրո առարկան, որը ներառում է որդեգրված երեխայի նկատմամբ ընտանեկան բռնությունների կասկածանք, կարող է համարվել կարևոր հանրության համար: Սակայն, միջադեպի մասին ցանկացած հաղորդում հրապարակելիս պետք է հաշվի առնվի երկրորդ դիմողի անմեղության կանխավարկածի իրավունքը, և այն փաստը, որ միջադեպը կապված է մասնավոր անձի հետ` զուտ մասնավոր համատեքստում: Փոխարենը, այդ հոդվածներում կատարվել են վաղաժամ, փաստացի, սխալ և զրպարտչական գնահատականներ, և նյութը ներկայացվել է որպես սենսացիա: Չի երևում, որ ներպետականդատարանները զրպարտության գործի ընթացքում որևէ նշանակություն են տվել իր անմեղության կանխավարկածի իրավունքին: Նաև չի ուսումնասիրվել թե արդյոք լրագրողները գործել են բարեխիղճ և տրամադրել են հավաստի ու ճշգրիտ տեղեկատվություն` լրագրության էթիկային համապատասխան: Չնայած գործի նյութերում առկա չէր որևէ տեղեկություն առ այն, որ լրագրողները չեն գործել «բարեխղճորեն», նրանք ակնհայտորեն չեն ձեռնարկել անհրաժեշտ քայլեր զեկուցելու համար այդ միջադեպը օբյեկտիվ և խիստ ձևով` փոխարենը փորձելով չափազանցել կամ նսեմացրել հիմքում ընկած իրականությունը: Այս հանգամանքներում, Դատարանը համոզված չէ, որ ԶԼՄ-ների խոսքի ազատության իրավունքը պաշտպանելու ներպետական դատարանների կողմից ներկայացված պատճառները գերակշռում են երկրորդ դիմողի հեղինակության հետ կապված նրա անմեղության կանխավարկածի պաշտպանության իրավունքը:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. 25,000 եվրո առաջին դիմողին և 30,000 եվրո երկրորդ դիմողին որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ պահանջը մերժվել է:
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy