© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 159
2013թ. հունվար
Agnelet-ն ընդդեմ Ֆրանսիայի – 61198/08
Վճիռ 10.01.2013թ. [Բաժանմունք V]
Հոդված 6
Քրեական դատավարություն
Հոդված 6-1
Քրեական մեղադրանք
Արդար դատաքննություն
Արտագնա դատարանի կողմից արձակված դատավճռում նշված երդվյալ ատենակալների կողմից մեղավոր ճանաչելու մասին որոշման հիմնավորում. խախտում, խախտում չկա
[Այս համառոտագիրը վերաբերում է նաև Legillon-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով վճռին, թիվ 53406/10, 10 հունվար 2013թ.]
Փաստեր. Agnelet-ի գործով, դիմումատուն 2007 թվականին արտագնա դատարանի կողմից սպանության համար դատապարտվել էր քսան տարվա ազատազրկման: Նա եղել է սպանված կնոջ սիրեկանը և փաստաբանը: Ավելի վաղ տեղի ունեցած դատավարությունների արդյունքում նրա նկատմամբ գործի վարույթը կարճվել է կամ հանգեցրել արդարացման:
Legillon-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով դիմումատուն արտագնա վերաքննիչ դատարանի կողմից դատապարտվել էր տասնհինգ տարվա ազատազրկման իր սեփական ընտանիքի՝ մինչև տասնհինգ տարեկան անչափահաս անդամների նկատմամբ բռնաբարություն և սեռական բռնություն կատարելու համար:
Դիմումատուները բողոքում են արտագնա դատարանի կողմից կայացված դատավճիռներում պատճառաբանությունների բացակայության վերաբերյալ: Նրանք բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարանին, որը գտել է, որ վերջիններիս գործերով դատավճիռներն արձակվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
Իրավունք. Հոդված 6 § 1. Այն հանգամանքը, որ դիմումատուների մեղքը հաստատվել է ոչ մասնագիտացված երդվյալ ատենակալների կողմից՝ առանց դատավճռի պատշաճ հիմնավորման, ինքնին Կոնվենցիային չի հակասում: Անհրաժեշտ է հաշվի առնել ոչ պրոֆեսիոնալ դատավորներ հանդիսացող երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատաքննության առանձնահատկությունները: Այն հաստատվել է Taxquet-ն ընդդեմ Բելգիայի գործով Մեծ Պալատի վճռով, որում ասվում է, որ մեղադրական եզրակացությունից և երդվյալ ատենակալներին ուղղված հարցերից պետք է պարզ լինի, որ ապացույցները և փաստական հանգամանքներն ի վերջո հիմնվում են դատարանում բոլոր հարցաքննվածների կողմից տրված պատասխանների վրա, և որ նրանց ուղղված հարցերը պետք է հստակ լինեն և վերաբերվեն անհատապես անձին:
Agnelet-ի գործով դիմումատուն միակ ամբաստանյալն էր, սակայն նրա գործը շատ բարդ էր: Մեղադրական ակտով որոշումը կայացվել է սահմանափակ շրջանակով, քանի որ այն նախորդվել է այնպիսի քննարկումներով, որոնք ավելի էին բարդացրել դատավարությունը: Ինչ վերաբերվում է դատավճռում ներկայացված փաստական տեղեկություններին և դիմումատուի դեմ մեղադրական դատավճիռը հասկանալու համար դրանց օգտակարությանը, ապա մի շարք հատվածներում անկասկած անորոշություն է մնացել. սպանություն կատարելու փաստը միանշանակ չի հաստատվել, տուժողի անհետացման բացատրությունն անխուսափելիորեն հիմնված էր վարկածի վրա: Ինչ վերաբերվում է հարցերին, ապա դրանք բոլորն ավելի կարևոր են դարձել այն պահից, երբ պարզվել է, որ դատավորները և երդվյալ ատենակալները գործի փաստաթղթերին չեն ծանոթացել, իսկ փաստերի շարքին, բացառությամբ մեղադրական ակտի, ծանոթացել մրցակցային դատավարության ժամանակ ու նրանց որոշումը բացառապես հիմնվել է այդ ընթացքում քննարկված տարրերի ուսումնասիրման վրա: Բացի այդ, կշեռքի նժարին շատ բան էր դրված այն բանից հետո, երբ ավելի վաղ կայացած դատական վարույթներով գործը կարճվելուց կամ արդարացվելուց հետո դիմումատուն դատապարտվեց քսան տարվա ազատազրկման: Լրացուցիչ հարցերը որակվել էին որպես աննպատակ, այդ իսկ պատճառով միայն երկու հարց էր դրվել երդվյալ ատենակալների առջև. առաջինն այն է, թե արդյո՞ք դիմումատուն միտումնավոր է սպանել զոհին, իսկ երկրորդը՝ եթե այդպես է, արդյո՞ք սպանությունը կանխամտածված էր: Հաշվի առնելով գործի բավականաչափ բարդությունը՝ այդ հարցերը ձևակերպվել են հակիրճ, իսկ մասնավոր հանգամանքներին ոչ մի ակնարկ չի կատարվել: Դրանք չեն վկայակոչել «որևէ հստակ և կոնկրետ հանգամանք, որը դիմումատուին կօգներ հասկանալու, թե ինչու են[էին] իրեն մեղավոր ճանաչում»: Ճիշտ է՝ հանրային շահերը պաշտպանող դատախազը բողոքարկել է դատավճիռը, որի արդյունքում առաջին ատյանի դատարանի դատավճիռը վերանայվել է: Սակայն, բացի այն որ այս դատավճիռը չէր ուղեկցվում նույնիսկ պատճառաբանական մասով, բողոքը հանգեցրել է արտագնա դատարանի նոր դատական կազմի ձևավորման, որի խնդիրն էր նոր լսումների ընթացքում նորից քննել գործը և վերագնահատել փաստական և իրավական տարաձայնությունները: Ընդսմին, կարելի է հետևություն անել, որ դիմումատուն չի կարողացել առաջին ատյանի վարույթի ընթացքում ստանալ իր գործին առնչվող որևէ տեղեկություն, որը կօգներ իրեն հասկանալու, թե ինչու է ինքը բողոքի հիման վրա նոր կազմով երդվյալ ատենակալների և դատավորների կողմից դատապարտվել՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ նա ի սկզբանե արդարացվել էր: Այսպիսով, դիմումատուն չի ունեցել բավարար երաշխիքներ, որոնք հնարավորություն կտային նրան հասկանալու, թե ինչու է ինքը մեղավոր ճանաչվել:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. Վնասի փոխհատուցման պահանջ չի ներկայացվել:
Legillon-ի գործով դիմումատուն եղել է միակ ամբաստանյալը, իսկ հանցագործությունները, որոնցում նա մեղադրվում էր, չնայած դրանց ծանրությանը, բարդ չէին: Մեղադրական որոշմանը նախորդած լսումների ընթացքում նրան ներկայացվող մեղադրանքները երեք օր շարունակ առանձնակի մանրամասնությամբ քննարկվել են: Դիմումատուի գործը դատական փուլ տեղափոխելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո և նախքան ատենակալներին հարցեր ուղղելը ընդգծվել է, որ հանցագործությունների վերաորակման մասին վերջիններիս կողմից կայացվող որոշումը չպետք է շփոթել մեղադրական որոշման հետ: Վարույթի այսպիսի ընթացքը թույլ է տվել մեղադրյալին ընկալել ատենակալների հիմնավորումների մի մասը: Դատարանում տասներկու հարց է հնչեցվել, որոնք օգնել են ձևավորել հստակ պատկերը, որը դիմումատուի դեմ մեղադրանքների մասով չի թողել ոչ մի անորոշություն: Բացի այդ, հայր-դուստրեր հարաբերությունների ծանրացուցիչ հանգամանքներին և տուժողների տարիքին վերաբերող կոնկրետ հարցերը, ատենակալներին օգնել են որոշել դիմումատուի անհատական քրեական պատասխանատվության չափը: Ամփոփելով հարկ է նշել, որ դիմումատուն ունեցել է բավարար երաշխիքներ իր դեմ բերված մեղադրական դատավճիռը հասկանալու համար:
Վերջապես, այդ ժամանակ ընթացող օրենսդրական բարեփոխումների արդյունքում 2011թ. օգոստոսին ուժի մեջ է մտել Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ներկայացնող նոր դրույթ (Հոդված 365-1): Այն նախատեսում է, որ արտագնա դատարանի կողմից արձակվող դատավճռի պատճառաբանական մասում հարցերի ցուցակին կից պետք է ներկայացվի նաև «հիմնավորումների համար նախատեսված ձև»: Մեղադրական դատավճիռ կայացնելու դեպքում հիմնավումները պետք է կատարվեն այն փաստերի հիման վրա, որոնք ուսումնասիրվել են քննարկումների ընթացքում, և որոնք եղել են համոզիչ և դատարանին օգնել են մեղադրյալի դեմ բերված յուրաքանչյուր մեղադրանքի մասով հանգել եզրակացությունների: Այսպիսով, այս բարեփոխումը, ներառելով այսպիսի դրույթ, էականորեն նպաստում է կամայականություններից պաշտպանող երաշխիքների ամրապնդմանը և օգնում է մեղադրյալին հասկանալ դատարանի որոշումը, ինչպես որ պահանջվում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն):
(Տե´ս Taxquet-ն ընդդեմ Բելգիայի գործը [GC], թիվ 926/05, 16 նոյեմբեր 2010թ, Նախադեպային տեղեկատու թիվ 135)
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy