© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագիր թիվ 158
Դեկտեմբեր 2012
Ահմետ Յլդրմն ընդդեմ Թուրքիայի [Ahmet Yıldırım c. Turquie] - 3111/10
Վճիռ 18.12.2012 [Բաժանմունք II]
Հոդված 10
Հոդված 10-1
Խոսքի ազատություն
Ինտերնետային կայքի արգելափակմամբ դատական կանխարգելիչ միջոցառում, որը հանգեցրել է ընդհանուր տիրույթի և այնտեղ տեղակայված ինտերնետային բոլոր կայքերի արգելափակմանը:
Փաստերը – Դիմումատուն սեփականատերը և օգտատերն է մի ինտերնետային կայքի, ուր, ի թիվս այլոց, նա հրապարակում է իր գիտական աշխատանքները: Այս կայքը ստեղծվել է Google Sites կայքերի ստեղծման և տեղակալման ստադարտ ձևաչափի միջոցով: 2009թ. հունիսի 23-ին, Քրեական գործերով առաջին ատյանի դատարանը կայացրել է որոշում, որով, համացանցային հրապարակումների կանոնակարգման և համացանցում կատարված խախտումների դեմ պայքարի վերաբերյալ օրենքի համաձայն, հրահանգվում էր արգելափակել վիճահարույց կայքը: Խոսքը վերաբերում է կանխարգելիչ մի միջոցառմանը, որն ընդունվել է քրեական դատավարության շրջանակներում: Նույն օրը, համաձայն վերոնշյալ օրենքի, արգելափակման որոշման պատճեն կատարման համար ներկայացվում է Հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով նախագահությանը(ՀՏՏՆ): 2009թ. հունիսի 24-ին ՀՏՏՆ-ի խնդրանքով Քրեական հարցերով առաջին ատյանի դատարանը վերանայել է իր որոշումը և որոշել է ամբողջությամբ արգելափակել Google Sites համակարգը: Այսպիսով, դիմումատուն զրկվել է իր սեփական կայք մուտք գործելու հնարավորությունից: 2009թ. հուլիսի 1-ին նա առարկություն է ներկայացրել արգելափակման որոշման վերաբերյալ և պահանջել է դադարեցնել այդ միջոցառումն իր կայքի մասով, քանի որ այն ոչ մի կապ չի ունեցել հակաօրինական բովանդակության պատճառով արգելափակված կայքի հետ: 2009թ. հուլիսի 13-ին Քրեական դատարանը մերժել է դիմումատուի պահանջը: 2012 թ.-ի ապրիլին նույնպես դիմումատուն չի կարողացել մուտք գործել իր կայք, մինչդեռ, ըստ իր ունեցած տեղեկությունների, վիճարկվող կայքի սեփականատիրոջ դեմ քրեական դատավարությունը 2011թ.-ի մարտին եզրափակվել է գործի կարճմամբ:
Իրավունքը – Հոդված 10 : Ինտերնետային մի վիճահարույց կայքի արգելափակման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումների արդյունքում, ՀՏՏՆ-ի խնդրանքով դատարանը հրահանգել է արգելափակել նաև Google Sites համակարգը, ուր տեղակալված էր նաև դիմումատուի կայքը: Վիճարկվող միջոցառումը դիտարկվում է որպես սահմանափակում, որի արդյունքում առաջանում է միջամտություն դիմումատուի խոսքի ազատության իրավունքին:
Վիճահարույց կայքի արգելափակումն ունի իրավական հիմքեր, սակայն ակնհայտ է, որ ո՛չ դիմումատուի կայքը, ո՛չ Google Sites համակարգը չեն ենթարկվում այս օրենքի կիրառման ոլորտին, քանի որ չկան բավարար պատճառներ կասկածելու, թե իրենց բովանդակությամբ նրանք խախտում են առաջացնում: Ի դեպ, դրանցից և ոչ մեկը չի հանդիսացել դատական քննության առարկա: Բացի այդ, եթե նույնիսկ Google Sites համակարգը պատասխանատու է իր կողմից տեղակալված կայքի բովանդակության համար, օրենքում չկա որևէ հղում մուտքն ընդհանրապես արգելափակելու մասին: Ավելին, ոչինչ թույլ չի տալիս եզրակացնել, թե Google Sites համակարգը տեղեկացված է եղել հակաօրինական բովանդակություններ տեղակալելու մասին կամ էլ հրաժարվել է կիրառել այդ միջանկյալ միջոցառումը մի կայքի նկատմամբ, որի դեմ քրեական գործ էր հարուցվել: Բացի այդ, օրենքը թույլ է տվել վարչական մարմնին` ՀՏՏՆ –ին, օգտվել լայն լիազորություններից արգելափակման որոշման կատարման շրջանականերում` խնդրելով մուտքի արգելափակման միջոցառման ընդլայնում առանց տվյալ կայքի կամ տիրույթի նկատմամբ դատական գործի առկայության, ոչ էլ ամբողջական արգելափակման իրական անհրաժեշտության հաստատման:
Նմանատիպ նախնական սահմանափակումներն առաջին հայացքից անհամատեղելի չեն Կոնվենցիայի հետ: Այնուամենայնիվ, դրանք պետք է իրականացվեն իրավական այնպիսի շրջանակներում, որոնք հատկապես հստակ կլինեն արգելքի սահմանման, ինչպես նաև արդյունավետ հնարավոր չարաշահումների դատական վերահսկման հարցում: Մինչդեռ քրեական հարցերով դատարանը բավարարվել է ՀՏՏՆ-ի կարծիքով`նշելով, որ վիճահարույց կայքի արգելափակումը հնարավոր էր միայն Google Sites համակարգի ընդհանուր արգելափակման դեպքում, առանց փորձելու գտնել ավելի թեթև լուծում, որը հնարավոր կլիներ կիրառել: Բացի այդ, դիմումատուն, մասնավորապես 2009թ. հուլիսի 1-ին ներկայացրած իր առարկության մեջ, պնդել է, որ այլ կայքերը վերոհիշյալ միջոցառման կիրառման հետևանքներից պաշտպանելու համար անհրաժեշտ էր ընտրել մի այնպիսի մեթոդ, որով անհասանելի կլիներ միայն վիճահարույց կայքը: Ավելին, ոչինչ չի փաստում այն մասին, թե դատավորները, ում ներկայացվել է առարկությունը, դիտարկել են տարբեր կողմերի շահերը: Այս թերությունը պայմանավորված է հենց օրենքի բովանդակությամբ, որը չի պարտադրում ազգային դատավորներին քննել Google Sites համակարգի ընդհանուր արգելափակման անհրաժեշտությունը, և այս ամենը` հաշվի առնելով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի շրջանակներում Դատարանի կողմից սահմանված և կիրառված չափանիշները: Մինչդեռ ընդհանուր արգելափակումն անհասանելի էր դարձնում մեծ քանակությամբ տեղեկություններ, զգալիորեն ազդում էր ինտերնետից օգտվողների իրավունքների վրա և ունեցել է զգալի կողմնակի հետևանքներ: Այսպիսով, միջամտությունը կանխատեսելի չի եղել և թույլ չի տվել դիմումատուին ունենալ պաշտպանության բավարար աստիճան, որը ժողովրդավարական հասարակությունում օրենքի գերակայության պահանջ է : Վերոնշյալ միջոցառումն ունեցել է կամայական ազդեցություն և չի կարելի ենթադրել, թե այն ուղղված է եղել միայն վիճահարույց կայքի արգելափակմանը: Բացի այդ, ինտերնետային կայքերի արգելափակման դատական վերահսկողությունը չի ապահովում չարաշահումները կանխելու բավարար պայմանները, իսկ ներպետական օրենքը չի նախատեսում ոչ մի երաշխիք, որով կոնկրետ կայքի արգելափակման միջոցառումը չի օգտագործվի որպես ընդհանուր արգելափակման միջոց
Եզրակացություն` խախտում (միաձայն)
Հոդված 41 : ոչ նյութական վնասի փոխհատուցում 7 500 եվրոյի չափով
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարի կողմից խմբագրված այս սեղմագիրը որևէ կերպ չի պարտավորեցնում դատարանին
Սեղմեք այստեղ Դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագրերին ծանոթանալու համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy