© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 159
2013թ. հունվար
A.K.-ն և L.-ն ընդդեմ Խորվաթիայի - 37956/11
Վճիռ 08.01.2013թ. [Բաժանմունք I]
Հոդված 8
Հոդված 8-1
Ընտանեկան կյանքը հարգելու իրավունք
Իշխանությունների անգործությունը մտավոր հետամնաց դիմումատուին ծնողական իրավունքներից զրկելու դատավարության համար դատապաշտպան տրամադրելու և նրա տղայի որդեգրման վարույթի մասին տեղեկացնելու հարցում. խախտում
Փաստեր. Առաջին դիմումատուն հանդիսացել է երկրորդ՝ L. դիմումատուի, ծնված 2008 թվականին, մայրը: Ծնվելուց քիչ անց, L.-ն՝ իր մոր համաձայնությամբ, որդեգրել է մեկ այլ քաղաքում ապրող մի ընտանիք, հիմնվելով այն հանգամանքի վրա, որ նրա մայրը չուներ եկամուտ և ապրում էր կիսաքանդ ջեռացում չունեցող մի տանը: 2010թ. մայիսին առաջին դիմումատուն զրկվել էր L.-ի նկատմամբ իր ծնողական իրավունքներից այն հիմքով, որ նա մտավոր հետամնաց էր և չէր կարող պատշաճ կերպով ապահովել երեխայի խնամքը: Այդ որոշումը բողոքարկելու համար դիմումատուն դիմել էր իրավական օգնություն ստանալու համար, սակայն նրան փաստաբան էին տրամադրել միայն բողոքարկման ժամկետի ավարտից հետո: 2010թ. հոկտեմբերին նրա փաստաբանը դիմել է քաղաքային դատարան՝ դիմումատուի ծնողական իրավունքները վերականգնելու պահանջով, սակայն հայցը մերժվել էր, քանի որ երրորդ կողմը արդեն որդեգրել էր L.-ն: Առաջին դիմումատուն որպես կողմ չէր ներգրավվել որդեգրման վարույթին և նույնիսկ չէր տեղեկացվել դրա մասին, քանի որ ծնողական իրավունքներից զրկվելու պատճառով նրա համաձայնությունը դրա համար անհրաժեշտ չէր:
Իրավունք. Հոդված 8
(ա) Արդյո՞ք առաջին դիմումատուն իրավունք ուներ ներկայացնել L.-ի շահերը. Ինչ վերաբերում է բոլոր այն հարցերին, որոնք առնչվում են որդեգրման գործընթացի ավարտից հետո ի հայտ եկած փաստերին, ապա ներպետական օրենսդրության համաձայն՝ L.-ի միակ ներկայացուցիչները հանդիսանում են նրա որդեգրողները: Այնուամենայնիվ, բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են կենսաբանական մոր հետ մինչև որդեգրումը նրա կապերի խզելուն, կարող են արժանանալ Դատարանի քննությանը: Ընդհանուր առմամբ, երեխայի շահերից է բխում կենսաբանական մոր հետ կապերի պահպանումը, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավոր պատճառներ կան, որոնք արդարացնում են այդ կապերին վերջ դնելը: Սույն գործով, հաշվի առնելով նրա վաղ տարիքը, L.-ն չէր կարող ներկայացնել իր շահերը: Առաջին դիմումատուն այն միակ անձն էր, որը կարող էր L.-ի անունից պնդել, որ իրենց շփումն արգելելու դեպքում նաև խախտվում է L.-ի ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը: Առաջին դիմումատուի կողմից սույն գործի շրջանակներում Դատարանում L.-ի շահերը ներկայացնելու locus standi վերաբերյալ Կառավարության առարկությունը պետք է մերժել:
(բ) Կիրառելիությունը. Թեև երեխան որդեգրվել էր նրա ծնվելուց քիչ անց, սակայն առաջին դիմումատուն շարունակել է այցելել նրան: Դատարանը գտել է, որ առաջին դիմումատուի և նրա որդու միջև առկա էր այնպիսի մի կապ, որը կարող էր հավասարվել «ընտանեկան կյանք» հասկացությանը: Հետևաբար, 8-րդ հոդվածի կիրառելի է սույն գործով:
(գ) Ըստ էության. Պետության ձեռնարկած միջոցառումները հավասար էին դիմումատուի ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի նկատմամբ միջամտությանը: Միջամտությունը նախատեսված էր ներպետական օրենսդրությամբ և նպատակ ուներ առավելագույնս պաշտանել երեխայի շահերը: Այս Դատարանի խնդիրը չէ որոշելու, թե արդյո՞ք առաջին դիմումատուի երեխայի որդեգրումը, որպես այդպիսին, հիմնավոր էր: Դատարանի խնդիրը չէ նաև վճիռ կայացնել այն հարցի վերաբերյալ, թե որքանով է համահունչ 8-րդ հոդվածի հետ ներպետական օրենսդրությունը, համաձայն որի ծնողական իրավունքներից զրկված ծնողն իրավունք չունի մասնակցել որդեգրման վարույթին: Փոխարենը, Դատարանը քննել է, թե արդյո՞ք առկա են եղել բավարար երաշխիքներ դատավարության յուրաքանչյուր փուլում դիմումատուի անձնական և ընտանեկան կյանքը պաշտպանելու համար: Ազգային օրենսդրությունը բավարար դատավարական երաշխիքներ է նախատեսում ծնողների և նրանց երեխաների շահերի պատշաճ իրացման համար: Սակայն, չնայած իրավական պահանջի առկայությանը և իշխանությունների պնդումներին, որ առաջին դիմումատուն տառապել է մտավոր հետամնացությամբ, ծնողական իրավունքներից զրկելու գործով նա փաստաբան չի ունեցել: Հաշվի առնելով, որ նա չէր կարող բավարար կերպով հասկանալ դատավարության իրավական բոլոր հետևանքները և պատշաճ կարգով ներկայացնել իր շահերը, ինչպես նաև այդ դատավարության կարևորությունն ընտանեկան իր կյանքը հարգելու իրավունքի համար, ազգային մարմինները պետք է երաշխավորեին, որ առաջին դիմումատուի և L.-ի շահերը բավարար կերպով պաշտպանված են, մասնավորապես՝ նրանց միջև եղած կապերի պահպանության տեսանյունից: Թեև Դատարանն ընդունել է այն փաստարկը, ըստ որի ծնողական իրավունքներից զրկված առաջին դիմումատուի համաձայնությունն անհրաժեշտ չէր որդեգրման վարույթի համար, սակայն Դատարանը համարել է, որ այն դեպքերում, երբ ներպետական համակարգը, ինչպես Խորվաթիայում, թույլատրում է վերականգնել ծնողական իրավունքները, ուստի անհրաժեշտ է, որ ծնողը մինչև երեխայի որդեգրումը հնարավորություն ունենա իրացնել այդ իրավունքը: Սակայն, ազգային մարմինները՝ առաջին դիմումատուին տեղյակ չպահելով որդեգրման վարույթի մասին, նրան զրկել են ծնողական իրավունքները վերականգնելու հնարավորությունից մինչև այն պահը, երբ իր որդու որդեգրման արդյունքում վերջ կդրվեր նրանց միջև կապին: Հետևաբար, նրան թույլ չեն տվել իրացնել ներպետական օրենսդրությամբ երաշխավորված իր իրավունքը, ինչպես նաև բավարար կերպով ներգրավված լինել որոշումների կայացման գործընթացում:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. 12,500 եվրո առաջին դիմումատուին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy