© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 150
մարտ 2012
Ակսուն ընդդեմ Թուրքիայի [GC] - 4149/04
Վճիռ 15.3.2012 [GC]
Հոդված 8
Հոդված 8-1
Մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքը
Գնչուներին ենթադրյալ վիրավորող հրապարակումներ: խախտում տեղի չի ունեցել
Փաստեր–2000թ. Մշակույթի նախարարությունը գիրք է հրապարակել «Թուրքիայի գնչուները» վերնագրով, որի հեղինակը կրտսեր պրոֆեսոր էր: Դիմումատուն բողոքել էր, պնդելով, որ գիրքը պարունակում է գնչուներին նվաստացնող և վիրավորող դիտարկումներ և արտահայտություններ և հետագայում վնասների փոխհատուցման հայց էր ներկայացրել նախարարության և գրքի հեղինակի դեմ: Առաջին ատյանի դատարանը մերժել էր հայցը` գտնելով, որ գիրքը ակադեմիական հետազոտության արդյունք է` հիմնված գիտական տվյալների և Թուրքիայում գնչուների սոցիալական կառուցվածքի ուսումնասիրության վրա և որ վիճարկվող արտահայտությունները չեն վիրավորում դիմումատուին: Այդ վճիռը անփոփոխ էր թողնվել նաև բողոքարկման արդյունքում:
Միևնույն ժամանակ, դիմումատուն քաղաքացիական հայց էր ներկայացրել նաև ոչ կառավարական կազմակերպության դեմ, որը Մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ հրատարակել էր երկու բառարան` «Թուրքերենի բառարան աշակերտների համար» և «Թուրքերենի բառարան» վերնագրերով, որոնք դիմումատուի պնդմամբ պարունակում էին որոշ հոդվածներ, որոնք վիրավորական և խտրական էին գնչուների նկատմամբ: Ներպետական դատարանները մերժել էին դիմումատուի նաև այդ հայցը, գտնելով, որ բառարանում տեղ գտած սահմանումները և արտահայտությունները հիմնված էին պատմական և սոցիոլոգիական իրականության վրա և որ որևէ էթնիկ խմբի նվաստացնելու կամ վիրավորելու դիտավորություն չի եղել: Դատարանները նկատել էին, որ բառարաններում և հանրագիտարաններում նույնպես կարելի է հանդիպել թուրքերենում այլ էթնիկ խմբերի վերաբերյալ համանման արտահայտությունների:
2010թ. հուլիսի 27-ի վճռում (տե՛ս Տեղեկագիր թիվ 132) Դատարանի պալատը ձայների չորս կողմ և երեք դեմ հարաբերակցությամբ վճռել էր որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում 8-րդ հոդվածի հետ համակցությամբ:
Իրավունք – Հոդված 8
(ա) Կիրառելիություն – Չնայած այն փաստին, որ Պալատը քննել է գործը 14-րդ հոդվածի և 8-րդ հոդվածի համակցությամբ, Մեծ պալատը վճռել է, որ գործը չի վերաբերում տարբերակված վերաբերմունքին կամ էթնիկ խտրականությանը, քանի որ դիմումատուն առերևույթ ապացույց չի ներկայացրել, որ վիճարկվող հրապարակումները խտրական դիտավորություն կամ ազդեցություն են ունեցել: Գործը հետևաբար համեմատելի չէ գնչուական համայնքի ներկայացուցիչների կողմից նախկինում ներկայացված գանգատների հետ: Քննության ենթակա հիմնական հարցը, հետևաբար հանդիսանում է, թե արդյոք վիճարկվող հրապարակումները անհամաչափորեն միջամտում են դիմումատուի` իր անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին: Գործը հետևաբար պետք է քննվի միայն 8-րդ հոդվածին համապատասխան:
(բ) Ընդունելիություն (զոհի կարգավիճակ) – Մեծ պալատը ընդունել է, որ նույնիսկ թեև վիճարկվող դիտարկումները և արտահայտություններն անձնապես դիմումատուին չեն ուղղված եղել, նա կարող էր վիրավորված լինել այն դիտարկումներից որոնք վերաբերում էին այն էթնիկ խմբին, որին ինքը պատկանում էր: Հաշվի առնելով այդ եզրակացությունը, ինչպես նաև այն փաստը, որ դիմումատուի տեսակետի վերաբերյալ որևէ վեճ երբևէ չի քննվել ներպետական դատավարությունների ընթացքում, դիմումատուն կարող է պահանջել ճանաչել իրեն բողոքարկված փաստերի զոհ`Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով:
Եզրակացություն: նախնական առարկությունը մերժվել է (միաձայն):
(գ) Էությունը
(i) Գրքին վերաբերող գանգատը: Դիմումատուի գործով պարզելու ենթակա հիմնական հարցն այն էր, թե արդյոք պատասխանող Կառավարությունը կատարել է դիմումատուի մասնավոր կյանքը գրքի հեղինակի ենթադրյալ միջամտությունից պաշտպանելու իր դրական պարտավորությունը: Համանման գործերում, երբ գանգատը կայանում էր նրանում, որ 8-րդ հոդվածով պաշտպանված իրավունքները խախտվել են այլոց կողմից՝ իրենց արտահայտվելու ազատության իրավունքի իրականացման հետևանքով, Դատարանը պետք է հավասարակշռի դիմումատուի 8-րդ հոդվածով նախատեսված իրավունքները և արտահայտվելու ազատության պաշտպանության հասարակական շահը: Դիմումատուի հայցը մերժելով իրավասությունների երկու աստիճաններում` թուրքական դատարանները հիմնվել են յոթ համալսարանական պրոֆեսորների պատրաստած զեկույցի վրա, որը բնութագրում էր գիրքը որպես ակադեմիական հետազոտություն` հիմնված գիտական ուսումնասիրության վրա և համարել են, որ դրանում տեղ գտած դիտարկումները և արտահայտությունները եղել են ընդհանուր բնույթի և չեն վերաբերել բոլոր գնչուներին և չեն հանդիսացել դիմումատուի ինքնության դեմ ուղղված ոտնձգություն: Այդ եզրակացությունները չեն եղել անհիմն կամ հիմնվել համապատասխան փաստերի խեղաթյուրման վրա: Այդպես, օրինակ, այն դեպքում, երբ հեղինակը հիշատակել է որոշակի շրջաններում բնակվող որոշ գնչուների կողմից իրականացվող անօրինական գործունեությունների մասին, գրքում որևէ տեղ բացասական դիտարկումներ չկան գնչուների վերաբերյալ, ընդհանրապես, կամ պնդում, որ բոլոր գնչուները ներգրավված են անօրինական գործունեություններում: Ավելին, գրքի ներածականում, նախաբանում և վերջաբանում հեղինակն ընդգծել է հստակ արտահայտություններով, որ իր նպատակն է եղել լույս սփռել գնչուների համայնքի անհայտ աշխարհի վրա, որը արտաքսվել և թիրախ է դարձել հիմնականում նախապաշարմունքային նկատառումներով: Այն պարագայում, երբ որևէ ապացույց չի եղել, որը կհիմնավորեր այն եզրակացությունը, որ հեղինակի պնդումները անկեղծ չեն եղել անհիմն չի եղել ներպետական դատարանների վճիռը, որ նա ջանք է ներդրել իր աշխատանքում և առաջնորդվելիս չի եղել ռասիսիտական մտադրություններով: Դիմումատուն հնարավորություն է ունեցել հայց ներկայացնել և նրա հայցի վերաբերյալ պատճառաբանված որոշումներ են կայացվել: Կոնվենցիայի 8-րդ և 10-րդ հոդվածներով սահմանված հիմնարար իրավունքների հակադրության հավասարակշռությունն ապահովելիս թուրքական դատարանները գնահատականներ են տվել, հիմնված Դատարանի նախադեպային իրավունքի կայացած սկզբունքների հիման վրա, և դուրս չեն եկել հայեցողության իրենց շրջանակից կամ խախտել դիմումատուի անձնական կյանքի նկատմամբ հարգանքն ապահովելու իրենց դրական պարտավորությունը:
Եզրակացություն. խախտում տեղի չի ունեցել (ձայների տասնվեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ)
(ii) Բառարանների վերաբերյալ գանգատը: Դիտարկելով բառարանը, որպես տեղեկատվության աղբյուր, որը թվարկում է որևէ լեզվի բառեր և տալիս դրանց տարբեր իմաստները` հիմնականում նկարագրական, սակայն նաև ձևական, այլաբանական կամ փոխաբերական, դրա հիմնական նպատակը հասարակության կողմից օգտագործվող լեզվի արտացոլումն է: Վիճարկվող բառարանները նշանակալի ծավալ ունեին և նպատակ ունեին ներկայացնել ողջ թուրքերեն լեզուն: Դրանցում պարունակվում է «գնչու» բառի օբյեկտիվ սահմանումը, սակայն նաև բառի փոխաբերական իմաստները, ինչպես նաև խոսակցական թուրքերենում օգտագործվող այլ արտահայտություններ, ինչպես օրինակ «գնչուական դրամ» կամ «գնչուական բարոն»: Նախընտրելի կլիներ, այդ առօրյա խոսակցական արտահայտությունները, նշել որպես «նվաստացուցիչ» կամ «վիրավորական», մասնավորապես աշակերտների համար նախատեսված բառարանում, քանի որ այդպիսի նախազգուշությունը կհամապատասխաներ նաև Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի Ընդհանուր քաղաքականության թիվ 10 հանձնարարականին*, որը սահմանում էր պետության՝ աշակերտների քննադատական մտածողությանը նպաստելու պարտականությունը: Այնուամենայնիվ, այս տարրն ինքնին բավարար չէ Դատարանի համար իր սեփական տեսակետով ներպետական դատարանների տեսակետը փոխարինելու համար, հաշվի առնելով այն փաստը, որ վիճարկվող բառարանը պաշտոնական դպրոցական ծրագրի մաս կազմող դասագիրք չէ: Որպես եզրակացություն, ներպետական իշխանությունները դուրս չեն եկել հայեցողության իրենց շրջանակից կամ խախտել դիմումատուի մասնավոր կյանքի նկատմամբ հարգանք ապահովելու իրենց դրական պարտավորությունը:
Եզրակացություն: խախտում տեղի չի ունեցել (ձայների տասնվեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ):
* Դպրոցական կրթությունում և դրա միջոցովռասիզմի և ռասայական խտրականության տարածման դեմ պայքարի մասին «Ընդհանուր քաղաքականության թիվ 10 հանձնարարականը» ընդունվել է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի կողմից 2006թ. դեկտեմբերի 15-ին (ECRI)
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy