© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 157
նոյեմբեր 2012
Հրիստոզովը և այլոք ընդդեմ Բուլղարիայի [GC] - 4149/04
Վճիռ 15.3.2012 [Չորրորդ բաժանմունք]
Հոդված 8
Դրական պարտավորություններ
Հոդված 8-1
Անձնական կյանքի նկատմամբ հարգանքը
Բուժման նպատակով չարտոնագրված փորձարարական դեղի օգտագործման թույլտվության մերժումը. խախտում չկա
Հոդված 2
Դրական պարտավորություններ
Հոդված 2-1
Կյանքի իրավունք
Բուժման նպատակով չարտոնագրված փորձարարական դեղի օգտագործման թույլտվության մերժումը. խախտում չկա
Հոդված 3
Դրական պարտավորություններ
Բուժման նպատակով չարտոնագրված փորձարարական դեղի օգտագործման թույլտվության մերժումը. խախտում չկա
Փաստեր – Քաղցկեղից տառապող տաս դիմումատուները գանգատվել են, որ իրանց մերժվել է չարտոնագրված փորձարարական դեղի հասանելիությունը: Քաղցկեղի մի շարք ավանդական բուժումներ փորձելուց հետո դիմումատուները մասնավոր կլինիկայի կողմից տեղեկացվել են Կանադայում մշակվող փորձարարական դեղամիջոցի մասին, որի տրամադրումն առաջարկվել է անվճար: Դեղի օգտագործման համար դիմումներ են ներկայացվել Կառավարությանը: Ներպետական օրենսդրությունը սահմանում է, որ այդպիսի թույլտվություն կարող է տրվել միայն եթե խնդրո առարա դեղամիջոցը արտոնագրված է եղել մեկ այլ երկրում: Չնայած դեղը թույլատրված է եղել «կարեկցական կիրառման» համար մի շարք երկրներում, այն որևէ տեղ պաշտոնապես արտոնագրված չի եղել: Համապատասխանաբար թույլատվությունը մերժվել է:
Իրավունք - Հոդված 8. 8-րդ հոդվածի համաձայն է քննության առնվում Պետությունները իրավազորությունների ծավալը, որը նրանք կարող են օգտագործել մարդկանց իրենց սեփական վարքագծի հետևանքներից պաշտպանելու համար, քանի որ այն վերաբերում է անձնական ինքնավարության և կյանքի որակի հարցերին, նույնիսկ երբ վարքագիծը վտանգ է ներկայացնում առողջությանը կամ բնույթով սպառնալիք է ներկայացնում կյանքի համար: Էական հարցն, որը ենթակա է պարզման, այն է, թե արդյոք պահպանվել է արդարացի հավասարակշռությունը անհատի և հասարակության, որպես ընդհանրության, մրցակցող շահերի միջև` պետության հայեցողության շրջանակի հաշվի առմամբ:
Դիմումատուները շահերը բնութագրվել են որպես «ընտրության ազատություն, որպես վերջին միջոց չփորձարկված բուժում ընտրելու, որը կարող է ռիսկեր պարունակել, սակայն որը դիմումատուները և նրանց բժիշկները պատշաճ են համարում իրենց հանգամանքներում` փորձելով փրկել նրանց կյանքը:» Հակակշռող հանրային շահը եռակի է. առաջին` պաշտպանել պացիենտներին չարտոնագրված բուժման վտանգներից, երկրորդ` ապահովել, չարտոնագրված դեղերի տրամադրումը կարգավորող օրենսդրական կառուցակարգը շջանցվելուց, երրորդ, ապահովել որ դեղամիջոցների մշակումը չվտանգվի, օրինակ, կլինիկական փորձարկումներում պացիենտների մասնակցության նվազմամբ:
Դատարանը նկատել է, որ սովորաբար առողջապահության քաղաքականության հարցերը ներառվում են մասնակից պետությունների հայեցողության շրջանակում: Ավելին, չնայած մասնակից պետություններում չարտոնագրված դեղամիջոցների օգտագործման թույլտվության միտում է նկատվում, բացակայում է համերաշխությունը և՛ դրա կարգավորման որոշակի եղանակի վերաբերյալ, և՛ բացակայում են այդ հարցի կապակցության ձևավորված իրավական սկզբունքները:
Հաշվի առնելով վերոգրյալը` Դատարանը եզրակացրել է, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված հավասարակշռությունը, անկախ ավելի արդար հավասարակշռության հնարավորությունից, չի խախտում պետություններին տրամադրված հայեցողության լայն շրջանակը:
Եզրակացություն. խախտում չկա (ձայների չորս կողմ և երեք դեմ հարաբերակցությամբ)
Հոդված 2 կետ1. Դատարանը հաշվի է առել այն փաստը, որ Բուլղարիայում առկա են նորմեր որոնք կարգավորում են չարտոնագրված դեղամիջոցների հասանելիություն այն դեպքերում, երբ հաստատվում է, որ բուժման ավանդական մեթոդները անբավարար են: Դատարանը վճռել է, որ 2-րդ հոդվածի համաձայն այդ կարգավորումը որոշակի եղանակով սահմանելու որևէ դրական պարտավորություն առկա չէ:
Եզրակացություն. խախտում չկա (ձայների հինգ կողմ և երկու դեմ հարաբերակցությամբ):
Հոդված 3. Հիվանդության պատճառած տառապանքների նկատմամբ կարող է տարածվել 3-րդ հոդվածի գործողությունը, եթե այն ծանրանում է այնպիսի վերաբերմունքով, որոնց համար պատասխանատու կարող են ճանաչվել իշխանությունները: Այնուամենայնիվ այդպիսի իրավիճակներում նշաձողը բարձր է քանի որ ենթադրյալ վնասի աղբյուրը ոչ թե իշխանություններն են այլ հիվանդությունը: Այս գործով գանգատը ծագել է ոչ թե անհամապատասխան բուժման, այլ դեռևս կասկածելի անվտանգությամբ և արդյունավետությամբ պոտենցիալ կենսատու բուժման մերժման հետևանքով: Դատարանը չի կարող ընդունել, որ այդպիսի մերժումը կարող է անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք բնութագրվել: Չնայած մերժումը կարող էր հոգեկան տառապանքներ պատճառել դիմումատուներին, այլ չէր հասել դաժանության համապատասխան մակարդակին` 3-րդ հոդվածի գործողության ներքո հայտնվելու համար:
Եզրակացություն. խախտում չկա (ձայների հինգ կողմ և երկու դեմ հարաբերակցությամբ):
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (http://hudoc.[ECHR].), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը : Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@[ECHR].:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@echr..
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@echr..
Full & Egal Universal Law Academy