© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 143
հուլիս 2011
Ալ Ջեդդան ընդդեմ Միացյալ Թագավորության - 27021/08
Վճիռ 7.7.2011 [GC]
Հոդված 5
Հոդված 5-1
Օրինական ձերբակալություն կամ կալանք
Իրաքում բրիտանական զինված ուժերի կողմից Իրաքի քաղաքացիների շարունակական կանխարգելիչ կալանքը Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևի հիման վրա: խախտում
Հոդված 1
Պետությունների իրավազորությունը
Իրաքում բրիտանական զինված ուժերի կողմից Իրաքի քաղաքացու կալանքի հետ կապված տարածքային իրավազորությունը
Փաստեր – 2003թ. մարտին Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնորդած կոալիցիան, ներառյալ բրիտանական զինված ուժերը, ներխուժել են Իրաք: Իրաքում հիմնական մարտական գործողություններն ավարտված են հայտարարվել 2003թ. մայիսին: Այդ ժամանակից ի վեր Միացյալ Թագավորությունը հանդիսացել է օկուպացնող տերություն 1907թ. Հաագայի կոնվենցիայի և 1949թ. Ժնևի չորրորդ կոնվենցիային կից արձանագրությունների համապատասխան դրույթների համաձայն: Ստեղծվեց Միացյալ ազգերի կազմակերպության` Իրաքի աջակցության Առաքելությունը (UNAMI): Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդն իր 1511 (2003) և 1546 (2004) բանաձևերում նկարագրել է UNAMI-ի դերը, վերահաստատել դրա լիազորությունները միացյալ հրամանատարության ներքո գործող բազմազգ ուժերի համար և որոշել «որ բազմազգ ուժերն օժտված են Իրաքում անվտանգության և կայունության ապահովման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու իրավասությամբ»:
Դիմումատուն Իրաքի քաղաքացի է: 2004թ. հոկտեմբերին նա ձերբակալվել է ահաբեկչության մեջ ներգրավվածության կասկածանքով և հետագայում երեք տարի կալանքի տակ պահվել Բասրայում (Իրաք) գտնվող կալանավայրում որը վերահսկում էին բրիտանական զորքերը: Նրա ներկալումն անհրաժեշտ է համարվել Իրաքի անվտանգության հրամայական պատճառների տեսանկյունից: Մեղադրանքները հիմնավորող տեղեկությունները նրան չեն բացահայտվել և նրան որևէ մեղադրանք չի առաջադրվել: Նրա կալանավորումը պարբերաբար վերանայվել է բազմազգ դիվիզիայի հրամանատարի կողմից: 2005թ. նա Միացյալ Թագավորությունում բողոք է ներկայացրել դատարան` վիճարկելով շարունակական կալանքի և Կառավարության` իրեն Միացյալ Թագավորություն վերադարձնելու մերժման օրինականությունը: Գործին վերջնական լուծում է տրվել Լորդերի պալատի կողմից 2007թ. դեկտեմբերի 17-ին: Չնայած ընդունելով, որ Իրաքում Միացյալ Թագավորության զորքերի գործողությունները վերագրելի են Միացյալ Թագավորությանը, այլ ոչ թե Միացյալ ազգերի կազմակերպությանը, հետևաբար միջազգային իրավունքի համաձայն Միացյալ Թագավորությունն է պատասխանատու դիմումատուի ներկալման համար, Լորդերի պալատը որոշել է, որ թիվ 1546 բանաձևը ըստ էության պարտավորեցնում/լիազորում է բրիտանական ուժերին բազմազգուժերի կազմում ներկալում իրականացնել «երբ դա անհրաժեշտ է Իրաքում անվտանգության հրամայական պատճառներով» և որ Անվտանգության խորհրդի կողմից սահմանված այդ պարտավորությունները գերակայում են այլ միջազգային պարտավորությունների նկատմամբ, նույնիսկ նրանց, որոնք բխում են Եվրոպական Կոնվենցիայից:
Իրավունքը – Հոոդված 5 կետ 1: Կառավարությունը պնդել է, որ ներկալումը վերագրելի է Միացյալ ազգերի կազմակերպությանը, այլ ոչ թե Միացյալ Թագավորությանը և որ դիմումատուն, հետևաբար, չի եղել Միացյալ Թագավորության իրավազորության ներքո Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն: Ընդհակառակը, ներկալումն իրականացվել է թիվ 1546 բանաձևին համապատասխան, որը Միացյալ Թագավորության համար պարտավորություն է սահմանել կալանավորել դիմումատուին, ինչը Միացյալ ազգերի կազմակերպության կանոնադրության 103-րդ հոդվածի համաձայն, գերակայում է նրա կոնվենցիոնալ պարտականությունների նկատմամբ:
(ա) Իրավազորություն – Անվտանգության խորհրդի բանաձևերը պետք է մեկնաբանվեն ոչ միայն կիրառված լեզվի այլև դրանց ընդունման համատեքստի լույսի ներքո*: 2003թ. մարտի ներխուժման ժամանակ որևէ բանաձև չկար, որը կբաշխեր դերերն Իրաքում` գոյություն ունեցող ռեժիմի տապալման դեպքում: Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված 2003թ. մայիսի 8-ի նամակում Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության մշտական ներկայացուցիչները հայտնել են, որ նախկին ռեժիմի տապալումից հետո իրենց կողմից ստեղծվել է Ժամանակավոր կոալիցիոն իշխանություն, կառավարության լիազորությունների իրականացման համար, ներառյալ ժամանակավորապես Իրաքում անվտանգության ապահովումը: Նրանք ընդունել են, որ Միացյալ ազգերի կազմակերպությունը էական դեր է խաղալու մարդասիրական օգնության ապահովման, Իրաքի վերականգնման աջակցության և Իրաքի ժամանականվոր կառավարության ձևավորման գործում:
ՄԱԿ –ի ԱԽ-ի առաջին բանաձևը ներխուժումից հետո` 2003թ. մայիսի 22-ին ընդունված թիվ 1483 բանաձևը, անվտանգութայն որևէ դեր չէր վերապահում Միացյալ ազգերի կազմակերպությանը: Չնայած 2003թ. հոկտեմբերի 16-ին ընդունված թիվ 1511 բանաձևը լիազորում էր «միացյալ հրամանատարության ներքո բազմազգ ուժերին ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները Իրաքում անվտանգության և կայունության պահպանմանը նպաստելու համար» Դատարանը չի համարում, որ սա նշանակում է որ Բազմազգ ուժերի կազմում գտնվող զինվորների գործողությունները վերագրելի են Միացյալ ազգերի կազմակերպությանը կամ դադարում են վերագրելի լինել զորք տրամադրած պետություններին: Մասնավորապես, Միացյալ ազգերի կազմակերպությունը չի ստանձնել որևէ աստիճանի հսկողություն ոչ բազմազգ ուժերի նկատմամբ և ոչ էլ Ժամանակավոր կոալիցիոն իշխանության այլ գործադիր գործառույթներ: 2004թ. հունիսի 8-ին ընդունված թիվ 1546 բանաձևում` դիմումատուի կալանավորումից մոտ չորս ամիս առաջ, Անվտանգության խորհուրդը վերահաստատել էր Բազմազգ ուժերի լիազորությունները, սակայն այնտեղ որևէ հիշատակում չկար, որ այն ստանձնում էր ավելի մեծ աստիճանի հսկողություն կամ հրամանատարություն ուժերի նկատմամբ, քան այն իրականացրել էր մինչ այդ: Ավելին, փաստը, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարը և UNAMI-ն բազմիցս առարկել էին այն ծավալի վերաբերյալ, որով անվտանգության ներկալումն իրականացվում էր բազմազգ ուժերի կողմից, բարդ է դարձնում պատկերացնել, որ դիմումատուի կալանքը վերագրելի է Միացյալ ազգերի կազմակերպությանը: Արդյունքում, Անվտնագության խորհուրդը ոչ արդյունավետ հսկողություն և ոչ բացարձակ իշխանութուն ուներ զորքերի գործողությունների և անգործության նկատմամբ բազմազգ ուժերի կազմում: Դիմումատուի կալանավորումը այդպիսով չի կարող մեղսագրվել Միացյալ ազգերի կազմակերպությանը:
Ներկալումը տեղի էր ունեցել կալանավայրում, որը վերահսկվում էր բացառապես բրիտանական զինված ուժերի կողմից և դիմումատուն այդպիսով գտնվել է Միացյալ Թագավորության համատարած իշխանության և հսկողության ներքո: Նրան կալաքի տակ պահելու որոշումն ընդունվել է կալանավայրի հրամանատար բրիտանական սպայի կողմից: Փաստը, որ նրա կալանքը եղել է Իրաքցի պաշտոնյաների և Միացյալ Թագավորության ներկայացուցիչներ չհանդիսացող անդամներ ներառող հանձնաժողովների քննությունների առարկա չի ազատում այն Միացյալ Թագավորությանը վերագրելուց: Դիմումատուն, այդպիսով, գտնվել է Միացյալ Թագավորության իրավազորության ներքո Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն:
Եզրակացություն: Գտնվել է իրավազորության ներքո (միաձայն):
(բ) Նյութական իրավական տեսակետից: Կառավարությունը չի պնդել, որ կալանքը արդարացված է եղել 5-րդ հոդվածի (ա)-ից (զ) ենթակետերով սահմանված որևէ բացառությամբ կամ հավակնել 15-րդ հոդվածով սահմանված շեղումների: Փոխարենը Կառավարությունը վիճարկել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության 103-րդ հոդվածի ուժով**, Անվտանգության խորհրդի թիվ 1546 բանաձևով սահմանված պարտականությունները գերակայում են Միացյալ Թագավորության կոնվենցիոնալ պարտականությունների նկատմամբ:
Դատարանն, այնուհանդերձ, նկատել է, որ Միացյալ ազգերի կազմակերպությունը ստեղծվել է ոչ թե պարզապես խաղաղության և անվտանգության պահպանման նպատակով, այլ նաև «մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքին նպաստելու և քաջալերելու ...գործում միջազգային համագործակցության հասնելու համար»: Կանոնադրության 24(2)-րդ հոդվածը պահանջում է Անվտանգության խորհրդից, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման իր հիմնական պարտականություններն իրականացնելիս «գործել Միացյալ ազգերի կազմակերպության նպատակներին և սկզբունքներին համապատասխան»: Անվտանգության խորհրդի բանաձևերով Անվտանգության խորհուրդը նպատակադրված չի եղել մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները խախտող որևէ պարտականություն սահմանել Մասնակից պետության համար: Այդպիսի բանաձևի ձևակերպումների ցանկացած անորոշության դեպքում Դատարանը պետք է ընտրի Կոնվենցիայի պահանջների հետ առավել ներդաշնակ մեկնաբանությունը, որը խուսափում է պարտավորությունների հակադրությունից: Մարդու իրավունքների նկատմամաբ հարգանքին աջակցելու և քաջալերելու գործում Միացյալ ազգերի կազմակերպության կարևոր դերակատարության լույսի ներքո ակնկալվում է, որ Անվտանգության խորհուրդը հստակ և որոշակի լեզու պետք է կիրառի երբ պահանջում է, որպեսզի պետությունները ձեռնարկեն որոշակի միջոցառումներ, որոնք կարող են հակադրվել մարդու իրավունքների միջազգային իրավունքով ստանձնած իրենց պարտավորություններին:
Ներկալումն ուղղակիորեն նշված չի եղել թիվ 1546 բանաձևում, որը Բազմազգ ուժերին լիազորում էր «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները Իրաքում անվտանգության և կայունության պահպանմանը նպաստելու համար»: Ներկալումն, այնուհանդերձ, թվարկված էր բանաձևին հավելված ԱՄՆ պետքարտուղարության նամակում, որպես «խնդիրների լայն շարքի» օրինակ, որոնք Բազմազգ ուժերը պատրաստ էին իրականացնել: Դատարանի կարծիքով բանաձևի եզրութաբանությունը Բազմազգ ուժերի կազմում ներառված պետության հայեցողության էր թողնում Իրաքում անվտանգության և կայունության պահպանմանը նպաստելու համար կիրառվող միջոցի ընտրությունը: Ավելին, բանաձևի նախաբանում հիշատակվում էր բոլոր ուժերի` միջազգային իրավունքին համապատասխան գործելու պարտավորությունը, իսկ Կոնվենցիան միջազգային իրավունքի մի մասն է: Հակառակը վկայող հստակ դրույթի բացակայության պարագայում կանխավարկածը պետք է լինի, որ Անվտանգության խորհուրդը Բազմազգ ուժերի կազմում գտնվող պետություններից պահանջել է նպաստել Իրաքում անվտանգության և կայունության պահպանմանը մարդու իրավունքների միջազգային իրավունքի համաձայն ստանձնած իրենց պարտավորություններին համապատասխան:
Ավելին, դժվար է համադրել այն փաստարկը, որ թիվ 1546 բանաձևը Մասնակից պետությանը պարտավորեցնում է ներկալում կիրառել, Բազմազգ ուժեի կողմից կիրառվող ներկալման վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխովոր քարտուղարի և UNAMI-ի կողմից պարբերաբար ներկայացվող առարկությունների հետ: Թիվ 1546 բանաձևի համաձայն Անվտանգության խորհուրդը լիազորել է և՛ Գլխավոր քարտուղարին, իր Հատուկ ներկայացուցիչների միջոցով, և՛ UNAMI-ին «աջակցել Իրաքում մարդու իրավունքների պաշտպանությանը»: Համապատասխան ժամանակահատվածի` իր եռամսյակային զեկույցներում Գլխավոր քարտուղարըբազմիցս նկարագրել է Բազմազգ ուժերի կողմից ներկալման կիրառման ծավալը որպես «մարդու իրավունքների ստիպողական մտահոգության»: UNAMI-ին հայտնել է մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ նույն ժամանակահատվածի ընթացքում յուրաքանչյուր մի քանի ամիսը մեկ և բազմիցս մտահոգություն է հայտնել առանց դատական հսկողության անորոշ ժամկետով ներկալված մարդկանց մեծ թվի կապակցությամբ:
Եզրակացությունում, Դատարանը համարել է, որ թիվ 1546 բանաձևը լիազորել է Միացյալ Թագավորությանը միջոցներ ձեռնարկել Իրաքում անվտանգությանը և կայունությանը նպաստելու ուղղությամբ: Այնուամենայնիվ ոչ այդ և ոչ էլ մեկ այլ բանաձև ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի պահանջել Միացյալ Թագավորությունից անվտանգությանը սպառնալիք համարվող անձանց ենթարկել անորոշ ժամկետով կալանքի առանց մեղադրանքի առաջադրման: Այդ հանգամանքներում` ներկալում իրականացնելու պարտադիր պարտականության բացակայության պայմաններում, որևէ հակադրություն չի եղել Միացյալ Թագավորության` ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունների և Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի միջև: Հետևաբար5-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները չեն փոխարինվել:
Եզրակացություն: խախտում (ձայների տասնվեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ):
Հոդված 41: 25,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
(Տե՛ս նաև Ալ Սկեյնին և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, վերը` Հոդված 1, էջ 1)
* Արդարության միջազգային դատարանի խորհրդատվական կարծիքը: «Հարավային Աֆրիկայում` Նամիբիայումպետությունների շարունակական ներկայությանիրավական հետևանքները, չնայած Անվտանգության խորհրդի թիվ 276 (1970) բանաձևին»:
** 103-րդ հոդվածը սահմանում է, որ ՄԱԿ-ի անդամ պետությունների` Կանոնադրության ներքո ստանձնած պարտականությունները գերակայում են որևէ այլ միջազգային փաստաթղթով ստանձնած պարտականությունների նկատմամբ:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy