© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 147
դեկտեմբեր 201
Ալ Քավաջան և Թահերին ընդդեմ Միացյալ Թագավորության – 26766/05 – 22228/06
Վճիռ 15.12.2011 [GC]
Հոդված 6
Քրեական դատավարություն
Հոդված 6-3-դ
Վկաների հարցաքննություն
Բացակա վկաների ցուցմունքների վրա հիմնված դատապարտում: խախտում տեղի չի ունեցել, խախտում
Փաստերը –Առաջին դիմումատուին (պրն. Ալ Քավաջային), ով բժիշկ-խորհրդատու է, առաջադրվել երկու կին պացիենտների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեղադրանք`երկու կետով: Հիվանդներից մեկը` ՍՏ-ն, մահացել է դատաքննությունից առաջ, սակայն մինչև մահը ցուցմունք է տվել ոստիկանությունում, որն ընթերցվել է երդվյալ ատենակալների համար: Դատավորը հայտնել է, որ ցուցմունքի բովանդակությունը էական նշանակություն ունի դատարանում մեղադրանքի տեսանկյունից, քանի որ տեղի ունեցածի վերաբերյալ որևէ այլ ուղղակի ապացույց չկա: Պաշտպանության կողմն ընդունել է, որ եթե ցուցմունքն ընթերցվի երդվյալ ատենակալներին դատաքննության ընթացքում նրանք հնարավորություն կունենան ժխտել այն այլ վկաների խաչաձև հարցաքննության միջոցով: Դատաքննության ընթացքում երդվյալ ատենակալները լսել են մի շարք վկաների ցուցմունքներ, ներառյալ մյուս բողոքաբերին և մահացած վկայի երկու ընկերներին, որոնց նա հայտնել էր տեղի ունեցածի մասին դեպքից անմիջապես հետո: Պաշտպանության կողմին հնարավորություն է ընձեռվել խաչաձև հարցաքննության ենթարկել ցուցմունք տվող վկաներին: Ամփոփելիս գործը քննող դատավորը հիշեցրել է երդվյալ ատենակալներին, որ նրանք չեն տեսել ՍՏ-ին վկայություն տալիս կամ խաչաձև հարցաքննվելիս և որ մեղադրանքները ժխտվում են: Առաջին դիմումատուն դատապարտվել է մեղադրանքի երկու կետերով էլ:
Երկրորդ դիմումատուին (պրն. Թահերիին) մեղադրանք է առաջադրվել, inter alia, բանդիտական դանակահարության արդյունքում պատճառված վնասվածքների համար: Դեպքի վայրում հարցաքննվածներից ոչ ոք չի հայտնել, որ տեսել է դիմումատուին` տուժողին դանակահարելիս, սակայն երկու օր անց ներկաներից մեկը` Թ.-ն, երկրորդ դիմումատուի վերաբերյալ ցուցմունք է տվել ոստիկանությանը: Դատաքննության ընթացքում մեղադրանքի կողմը միջնորդել է թույլ տալ ընթերցել Թ.-ի ցուցմունքն, այն պատճառաբանությամբ, որ նա չափազանց վախեցած է դատարան ներկայանալու համար: Գործը քննող դատավորը բավարարել է այդ միջնորդությունը Թ.-ի և ոստիկանության սպայի ցուցմունքների հիման վրա գտնելով, որ Թ.-ն վախենում է ցուցմունք տալուց (չնայած երկրորդ դիմումատուն չէր նրան վախ պատճառել) և հատուկ միջոցները, ինչպես օրինակ տեսողությունից ծածկված վկայություն տալը, չի թուլացնում նրա վախը: Թ.-ի որպես վկա տված ցուցմունքն, այնուհետև, ընթերցվել է երդվյալ ատենակալներին նրա բացակայությամբ: Երկրորդ դիմումատուն նույնպես ցուցմունք է տվել: Դատավորը, ամփոփելիս, զգուշացրել է երդվյալ ատենակալներին, Թ.-ի ցուցմունքների վրա հիմնվելու վտանգի մասին, քանի որ նա չի ենթարկվել խաչաձև հարցաքննության: Դիմումատուն դատապարտվել է և նրա պատիժը բողոքարկման արդյունքում անփոփոխ է թողնվել:
Երկու դիմումատուներն էլ գանգատ են ներկայացրել Եվրոպական դատարան` բողոքելով, որ իրենց դատապարտումները վճռորոշ չափով հիմնված են եղել այն վկաների ցուցմունքների վրա, որոնց իրենք հնարավորություն չեն ունեցել դատարանում ենթարկել խաչաձև հարցաքննության և որ այդ իսկ պատճառով նրանք զրկվել են արդար դատաքննությունից: 2009թ. հունվարի 20-ի վճռում Դատարանի Պալատը միաձայն վճռել է երկու դեպքերով էլ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի` 6-րդ հոդվածի 3-րդ (դ) կետի համակցությամբ խախտում, այն հիմքով, որ համապատասխան վկային խաչաձև հարցաքննության ենթարկելու հնարավորության բացակայությունը բավարար չափով չի հակակշռվել դատավարության ընթացքում:
Օրենքը - Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը` 6-րդ հոդվածի 3-րդ (դ) կետի համակցությամբ: 6-րդ հոդվածի 3-րդ (դ) կետն ամրագրում է մի սկզբունք, որի համաձայն մեղադրյալին դատապարտելուց առաջ նրա դեմ ուղղված բոլոր ապացույցները պետք է ներկայացվեն նրա ներկայությամբ դռնբաց դատավարության ընթացքում` մրցակցող փաստարկների ներկայացման նպատակով: Այս սկզբունքից բացառություններ հնարավոր են, սակայն չպետք է խախտեն պաշտպանության կողմի իրավունքները: Որպես կանոն դա պահանջում է, որ մեղադրյալը պետք է համարժեք և պատշաճ հնարավորություն ունենա առարկելու կամ հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկային` ցուցմունք տալու ընթացքում կամ հետագայում` դատաքննության ընթացքում: Այս ընդհանուր սկզբունքից բխում են երկու հետևանքներ:
Առաջին, Պետք է բավարար հիմքեր լինեն բացակա վկայի ցուցմունքն ընդունելու համար: Բավարար հիմքերն առկա են, inter alia, եթե վկան մահացել է կամ բացակայում է մեղադրյալից կամ նրա անունից գործող անձանցից վախենալով, վերջին դեպքում, մեղադրյալը պետք է հրաժարված լինի 6-րդ հոդվածի 3-րդ (դ) կետով սահմանված իր իրավունքներից: Երբ վկայի բացակայությունը պայմանավորված է ցուցմունք տալու ընդհանուր վախով, որը չի վերաբերում մեղադրյալին կամ նրա ներկայացուցիչներին գործը քննող դատարանը պետք է անհրաժեշտ ուսումնասիրություն իրականացնի պարզելու համար, թե արդյոք առկա են օբյեկտիվ հիմքեր այդ վախի համար: Մինչև վկային վախի հիմքով ցուցմունք տալուց ազատելը, գործը քննող դատարանը պետք է հավաստիանա, որ բոլոր հնարավոր այլընտրանքներն, ինչպես օրինակ վկայի անանունությունը և այլ հատուկ միջոցառումներ, անհամապատասխան են և ոչ պրակտիկ:
Երկրորդ, դատապարտումը, որը բացառապես կամ վճռորոշ չափով հիմնված է բացակա վկայի ցուցմունքի վրա, որին մեղադրյալը հնարավորություն չի ունեցել նախնական քննության կամ դատաքննության ընթացքում հարցաքննելու կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները հարցաքննվեն, ընդհանուր առմամբ համարվում է 6-րդ հոդվածով սահմանված արդարության պահանջներին հակասող («միակ և վճռորոշ կանոն»): Սա այնուամենայնիվ բացարձակ կանոն չէ և պետք է կիրառվի ճկուն ձևով` չանտեսելով համապատասխան իրավական համակարգի առանձնահատկությունները, այլապես այն կվերածի դա բութ և անխտրական գործիքի, որը գործում է հակառակ Դատարանի` դատավարությունների ընդհանուր արդարության վերաբերյալ ունեցած ավանդական մոտեցման, այսինքն պաշտպանության կողմի, տուժողի և վկաների մրցակցող շահերը և արդարադատության արդյունավետ իրականացման հանրային շահը հավասարակշռելը: Հետևաբար նույնիսկ ուրիշի խոսքերի վրա հիմնված ցուցմունքը մեղադրյալի դեմ վկայող միակ կամ վճռորոշ ապացույցն է, դրա` ապացույց ճանաչելն ինքնին չի հանգեցնում 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտմանը: Միևնույն ժամանակ, երբ մեղադրանքը հիմնված է բացառապես կամ վճռորոշ չափով բացակա վկայի ցուցմունքի վրա, Դատարանը պետք է դատաքննության ընթացքում մանրակրկիտ հետազոտություն իրականացնի: Այդպիսի ապացույցի ընդունման վտանգների պատճառով այն հավասարակշռության չափազանց կարևոր գործոն է դառնում, որը պահանջում է բավարար հակակշռող գործոնների, ներառյալ ամուր դատավարական երաշխիքների, գոյությունը: Յուրաքանչյուր գործով հարցը կայանում է նրանում, արդյոք առկա էին բավարար հակակշռող գործոններ, ներառյալ միջոցներ, որոնք թույլ են տալիս արդար և պատշաճ գնահատել տրված ցուցմունքների արժանահավատությունը:
Այդ կապակցությամբ Դատարանը համարում է, որ ներպետական օրենսդրությունը պարունակել է արդարության երաշխավորման համար նախատեսված ամուր երաշխիքներ*: Ինչ վերաբերում է, թե գործնականում ինչպես են կիրառվել այդ երաշխիքները, Դատարանը երեք հարց է հաշվի առնում յուրաքանչյուր գործով. արդյոք անհրաժեշտ է եղել որպես ապացույց թույլատրել բացակա վկայի ցուցմունքները, արդյոք բացակա վկայի չստուգված ապացույցը միակ և վճռորոշ հիմքն է հանդիսացել յուրաքանչյուր մեղադրյալի դատապարտման համար, և արդյոք առկա են եղել բավարար հակակշռող գործոններ` ներառյալ ամուր դատավարական երաշխիքները, յուրաքանչյուր դատավարության, ընդհանուր առմամբ, արդարության ապահովման համար:
(ա) Առաջին դիմումատուի գործը – Չի վիճարկվում, որ ՍՏ-ի մահն անհրաժեշտ է դարձրել որպես քննության ենթակա ապացույց թույլատրել նրա ցուցմունքը: Դատավորը բավականին հստակ է եղել դրա նշանակության վերաբերյալ («չկա ցուցմունք, չկա մեղադրանքի առաջին կետը») և այդ իսկ պատճառով այն պետք է համարվի վճռորոշ: Այդ ապացույցի արժանահավատությանը նպաստել է այն փաստը որ միայն փոքր անհամապատասխանություններ են եղել ՍՏ-ի` ոստիկանությանը տված ցուցմունքի և ենթադրյալ դեպքից անմիջապես հետո երկու ընկերներին հայտնած տեղեկությունների միջև, որոնք երկուսն էլ վկայություն են տվել դատաքննության ընթացքում: Ամենակարևորը, ուժեղ համանմանությունն էր, որ առկա էր նրա և մյուս բողոք ներկայացրած անձի` ենթադրյալ հարձակման նկարագրության միջև, ում հետ պայմանավորված լինելը վկայող որևէ ապացույց չկար: Մասնավոր խորհրդակցության ընթացքում բժշկի կողմից իր հիվանդի վրա կատարված անակնկալ հարձակման դեպքում, երբ ներկա են եղել միայն բժիշկը և զոհը, դժվար է պատկերացնել ավելի համոզիչ հիմնավորող ապացույց, հատկապես, եթե դատարանում ցուցմունք տալու համար հրավիրված վկաներից յուրաքանչյուրը և նրանց արժանահավատությունը ստուգվել է խաչաձև հարցաքննության միջոցով: Չնայած վերաքննության ընթացքում դատավորի զգուշացումն անբավարար է համարվել, այնուամենայնիվ Վերաքննիչ դատարանը նաև հաստատել է, որ երդվյալ ատենակալների համար զգուշացման արդյունքում պետք է որ հստակ եղած լինի, որ ՍՏ-ի ցուցմունքներին պետք է ավելի նվազ կշիռ տրվի, քանի որ երդվյալ ատենակալները չեն տեսել կամ լսել նրան: Հաշվի առնելով այդ զգուշացումները և ի հիմնավորումն ՍՏ-ի ցուցմունքի մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները, Դատարանը համարել է, որ երդվյալ ատենակալները ունակ են եղել արդար և պատշաճ գնահատական տալ ՍՏ-ի` առաջին դիմումատուի դեմ ուղղված մեղադրանքների արժանահավատությանը: Այս հիմքով և հաշվի առնելով դատավարության ընդհանուր առմամբ արդարությունը, նշանակալի գործոններ են առկա եղել ՍՏ-ի ցուցմունքը որպես ապացույց թույլատրելը հակակշռելու համար:
Եզրակացություն: խախտում տեղի չի ունեցել (ձայների տասնհինգ կողմ և երկու դեմ հարաբերակցությամբ):
(բ) Երկրորդ դիմումատուի գործը – Համապատասխան քննություն է իրականացվել պարզելու համար, թե արդյոք առկա են Թ.-ի վախի համար օբյեկտիվ հիմքեր և գործը քննող դատավորը հավաստիացել է, որ հատուկ միջոցները չեն նվազեցնի դա:
Թ.-ն միակ վկան էր, ով հայտնել է, որ տեսել է դանակահարությունը, նրա` ականատես վկայի չհիմնավորված ցուցմունքը եղել է դիմումատուի դեմ ուղղված, եթե ոչ միակ, առնվազն վճռորոշ ապացույցը: Այն ակնհայտորեն ծանրակշիռ ապացույց է եղել, առանց որի մեղադրող կողմի շանսերը նշանակալիորեն կնվազեին: Ոչ գործը քննող դատավորի եզրակացությունը, որ անարդարության չի հանգեցնի Թ.-ի ցուցմունքների` որպես ապացույց թույլատրելը, քանի որ դիմումատուն հնարավորություն ուներ վիճարկելու կամ ժխտելու այն ինքնուրույն կամ այլ վկաների հրավիրելու միջոցով, ոչ էլ դատավորի` երդվյալ ատենակալներին ուղղված զգուշացումը` Թ.-ի ցուցմունքներին խնամքով վերաբերվելու մասին, չի կարող բավարար հակակշիռ հանդիսանալ այն խոչընդոտներին, որոնց առկայությամբ ստիպված է եղել գործել պաշտպանության կողմը: Չնայած նա ցուցմունք է տվել ժխտելով առաջադրված մեղադրանքը, դիմումատուն հնարավորություն չի ունեցել ստուգել Թ.-ի ցուցմունքի ճշմարտացիությունը կամ արժանահավատությունը խաչաձև հարցաքննության միջոցով և քանի որ Թ.-ն միակ վկան էր, ով հավանաբար ցանկանում էր կամ կարող պատմել իր տեսածը, դիմումատուն չի կարողացել այլ վկա հրավիրել Թ.-ի վկայության դեմ առարկելու համար: Ավելին, անկախ նրանից թե որքան հստակ և վճռականորեն է արտահայտված եղել դատավորի` երդվյալ ատենակալներին ուղղված զգուշացումը չստուգված ցուցմունքի վրա հիմնվելու վերաբերյալ, այն չի կարող բավարար հակակշիռ հանդիսանալ, երբ մեղադրող կողմի միակ ականատեսի չստուգված ցուցմունքը դիմումատուի դեմ ուղղված միակ ուղղակի ապացույցն էր:
Թ.-ի ցուցմունքի վճռորոշ բնույթը, գործում հիմնավորող այլ ապացույցների բացակայության պարագայում, նշանակում է, որ երդվյալ ատենակալներն ի վիճակի չեն եղել արդար և պատշաճ գնահատել Թ.-ի ցուցմունքի արժանահավատությունը: Քննության առնելով դատաքննության արդարություն ընդհանուր առմամբ` Դատարանը եզրակացրել է, որ բավարար հակակշռող գործոններ առկա չեն եղել Թ.-ի ցուցմունքը որպես ապացույց թույլատրելու հետևանքով պաշտպանության կողմի ունեցած բարդությունների փոխհատուցման համար:
Եզրակացություն: խախտում (միաձայն)
Հոդված 41: 6,000 եվրո երկրորդ դիմումատուին` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
* Դրանք ներառում են հատուկ նորմերը, որոնք սահմանում են այն հանգամանքները, որոնցում բացակա վկայի ցուցմունքը կարող է թույլատրվել որպես ապացույց, վախի պատճառով բացակա վկային անմիջականորեն ցուցմունք տալու հնարավորություն տվող այլընտրանքային միջոցները դիտարկելու պահանջը, բացակա վկայի ցուցմունքը որպես ապացույց թույլ չտալու հայեցողությունը և դատաքննությունը դադարեցնելու պարտավորությունը, եթե մեղադրյալի նկատմամբ հարուցված գործը «ամբողջապես կամ մասնակիորեն» հիմնված է այլ անձանց խոսքերի հիման վրա տրված ցուցմունքի վրա, որոնք այնքան անհամոզիչ են, որ դատապարտումը կարող է անվստահելի դառնալ: Ի հավելումն, գործը քննող դատավորից պահանջվում է երդվյալ ատենակալների ավանդական զգուշացումը տալ ապացույցների բեռի վերաբերյալ և զգուշացնել նրանց այլոց խոսքերի վրա հիմնված ցուցմունքների վրա հենվելու վտանգների մասին:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy