© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012 [կամ հաջորդ տարին]: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես հեղինակային իրավունքի մասին ցուցումը այս փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Տեղեկատվական ծանուցում Դատարանի Թիվ 128 նախադեպի վերաբերյալ
Մարտ 2010
Al-Saadoon-ն և Mufdhi-ն ընդդեմ Միացյալ Թագավորության - 61498/08
Դատավճիռ 2.3.2010 [Բաժին IV]
Հոդված 3
Անմարդկային վերաբերմունք
Դրական պարտավորություններ
Կալանավորների փոխանցումը Իրաքի իշխանություններին՝ չնայած մահապատժի ենթարկվելու վտանգին. խախտում
Հոդված 13
Իրավական պաշտպանության արդյունավետ միջոց
Բողոքը Լորդերի պալատ անարդյունավետ էր՝ քանի որ կալանավորները փոխանցվել էին Իրաքի իշխանություններին նախքան հնարավոր կլիներ քննել բողոքը. խախտում։
Հոդված 34
Գանգատ ներկայացնելու իրավունքի խոչընդոտում
Կալանավորների փոխանցումը Իրաքի իշխանություններին ի հակասություն ժամանակավոր միջոցի, ենթադրաբար “օբյեկտիվ խոչընդոտի” պատճառով անհնար է դարձրել կատարումը. խախտում։
Հոդված 46
Հոդված 46-2
Դատավճռի իրականացում (կատարում)
Անհատական միջոցառումներ
Պատասխանող կառավարությունը պահանջել էր ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ Իրաքի իշխանություններից երաշխիք ստանալու, որ գանգատարկուները չեն ենթարկվի մահապատժի։
Փաստեր – Այս գործը վերաբերում է Իրաքի երկու քաղաքացիների կողմից ներկայացված բողոքին առ այն, որ Բրիտանիայի իշխանություններն իրենց փոխանցել են Իրաքում բանտարկության՝ խախտելով Դատարանի կանոնակարգի Թիվ 39 կանոնով սահմանված՝ Եվրոպական դատարանի մատնանշած ժամանակավոր միջոցը, դրանով նրանց ենթարկելով անարդար դատավարության վտանգին՝ որին կհետևեր կախաղան բարձրացնելու միջոցով մահապատիժը։
Գանգատարկուները ձերբակալվել էին Բրիտանիայի զինված ուժերի կողմից 2003թ.՝ Բազմազգային ուժերի Իրաք ներխուժումից հետո։ Նրանք նախապես պահվել էին Բրիտանիայի կողմից վերահսկվող ազատազրկման վայրերում, որպես “անվտանգության բանտարկյալներ”, քանի որ կասկած կար, որ նրանք նախկին վարչակարգի օրոք Ba’ath կուսակցության ավագ անդամներ էին և ղեկավարել էին բռնություններն ընդդեմ կոալիցիոն ուժերի։ 2004թ. Հոկտեմբերին Բրիտանիայի ռազմական ոստիկանությունը, որը հետաքննում էր 2003թ. Մարտի 23-ին հարավային Իրաքում դարան ընկած երկու բրիտանացի զինվորների մահը, եզրակացրել էր, որ առկա էին փաստեր, թե գանգատարկուները ներգրավված են եղել այդ սպանության մեջ։ 2005թ. Դեկտեմբերին Բրիտանիայի իշխանությունները պաշտոնապես Իրաքի քրեական դատարանների քննությանը հանձնեցին սպանությունների գործերն ընդդեմ գանգատարկուների։ 2006թ. Մայիսին նրանց դեմ կալանավորման հրամաններ արձակվեցին Իրաքի քրեական օրենսգրքի համաձայն, և հրաման արձակվեց թույլատրելու նրանց կալանքի շարունակումը Բրիտանական բանակի կողմից Բասրայում։ Բրիտանիայի իշխանությունները վերադասակարգեցին գանգատարկուների կարգավիճակը՝ այն “անվտանգության բանտարկյալներից” դարձնելով “քրեական բանտարկյալներ”։ 2006թ. գործերն այնուհետև փոխանցվեցին Բասրայի քրեական դատարան, որը որոշեց, որ գանգատարկուների նկատմամբ մեղադրանքները պատերազմի հանցագործություններ են, որոնք պետք է դատվեն Իրաքի բարձրագույն դատարանի կողմից, որն ուներ մահապատիժ կիրառելու իրավասություն։ Իրաքի բարձրագույն դատարանը շարունակական հարցումներ էր կատարում՝ գանգատարկուներին իր խնամակալությանը հանձնելու վերաբերյալ։ Գանգատարկուները փորձում էին անգլիական դատարաններում դատական կարգով վերաքննել իրենց փոխանցման առաջարկի օրինականությունը։ Վերաքննիչ դատարանը (Divisional Court) հայտարարեց, որ դա օրինական է 2008թ. Դեկտեմբերի 19-ին, և նրա որոշումը թողնվեց անփոփոխ Վերաքննիչ դատարանի կողմից 2008թ. Դեկտեմբերի 30-ին։ Թեև ընդունելով, որ առկա էր իրական վտանգ, որ գանգատարկուները մահապատժի կենթարկվեն, Վերաքննիչ դատարանը գտավ, որ նույնիսկ նախքան 2008թ. Դեկտեմբերի 31-ին ՄԱԿ-ի հանձնագրի ավարտը, Միացյալ թագավորությունը գանգատարկուների նկատմամբ չէր իրականացրել ինքնուրույն լիազորություններ, որպես ինքնիշխան Պետություն, բայց գործել էր որպես Իրաքի դատարանի գործակալ։ Այն չուներ սեփական հայեցողական լիազորություն՝ գանգատարկուներին պահելու, ազատելու կամ վերադարձնելու համար։ Ըստ էության, այն կալանքի տակ էր պահում նրանց միայն Իրաքի բարձրագույն դատարանի խնդրանքով և հրահանգով և պարտավոր էր նրանց հետ վերադարձնել այդ դատարանին համաձայն Միացյալ Թագավորության և Իրաքի միջև պայմանավորվածությունների։ Դա fortiori էր, այնպես որ Հանձնագրի ժամկետն անցնելու ամսաթվից հետո Բրիտանական զինված ուժերը որևէ իրաքցու կալանքի տակ պահելու որևէ իրավական լիազորություն չէին կարող ունենալ։ Ամեն դեպքում, նույնիսկ եթե Միացյալ Թագավորությունն իրականացնում էր իր իրավազորությունը, այն այնուամենայնիվ ուներ Իրաքի բարձրագույն դատարանի իրավասությանը գանգատարկուներին փոխանցելու միջազգային իրավական պարտականություն, որը պետք է հարգվեր, եթե չէր ենթարկելու գանգատարկուներին մարդկության դեմ հանցագործության կամ խոշտանգումների։ Կախաղան հանելու միջոցով մահապատիժը չէր համապատասխանում վերոնշյալ կատեգորիաներից որևէ մեկին։ Հետևաբար Վերաքննիչ դատարանը մերժել էր բողոքը։ Այն նաև մերժել էր թույլ տալ բողոք ներկայացնել Լորդերի պալատ կամ գանգատարկուներին շնորհել ժամանակավոր պաշտպանություն։
Կարճ ժամանակ անց՝ Վերաքննիչ դատարանի որոշման մասին տեղեկանալով, Եվրոպական դատարանը ցուցում է տվել ըստ Թիվ 39 կանոնի, որ գանգատարկուները չպետք է տեղափոխվեն կամ փոխանցվեն Միացյալ Թագավորության իրավասությունից մինչև հետագա ծանուցում ստանալը։ Այնուամենայնիվ, Կառավարությունը 2008թ. Դեկտեմբերի 31-ին պատասխանել է, որ քանի որ ՄԱԿ-ի Հանձնագիրն ավարտվում էր կեսգիշերին, նրանք բացառապես չէին կարող ենթարկվել և փոխանցել էին գանգատարկուներին Իրաքի իրավասությանը նույն օրն ավելի վաղ։
Գանգատարկուների դատը Իրաքի բարձրագույն դատարանի առջև սկսվեց 2009թ. մայիսին և ավարտվեց 2009թ. սեպտեմբերին՝ մի վճռով, որով հանվեցին նրանց նկատմամբ մեղադրանքները և նրանց անմիջապես ազատ արձակելու հրաման տրվեց։ Դատախազի բողոքին ի պատասխան Իրաքի Վճռաբեկ դատարանը դանդաղեցրեց գործերը՝ Իրաքի իշխանությունների կողմից հետագա հետագա հետաքննության և գործի վերանայման համար։ Գանգատարկուները շարունակում են կալանքի տակ մնալ։
2009թ հունիսի 30-ին իր ընդունելիության որոշման մեջ (Տես՝ Թիվ 120տեղեկատվական ծանուցում), Եվրոպական դատարանը գտել է, որ նկատի ունենալով ընդհանուր և բացառիկ de facto, և հետևաբար նաև de jure, Բասրայում կալանավայրի նկատմամբ Միացյալ Թագավորության կողմից իրականացվող վերահսկողությունը, գանգատարկուները եղել էին Միացյալ Թագավորության իրավասության ներքո մինչև նրանց ֆիզիկական փոխանցումը Իրաքի իշխանությունների իրավասությանը 2008թ. Դեկտեմբերի 31-ին։
Իրավունք – Հոդված 3. Չնայած որ չէր համարվում, թե մահապատիժը ոտնահարում է միջազգային չափանիշները այն ժամանակ, երբ մշակվել էր Կոնվենցիան, այն ժամանակից ի վեր զարգացումներ էին եղել դեպի դրա լրիվ de facto և de jure վերացումը Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետություններում։ Այսպիսով ուժի մեջ էին մտել Կոնվենցիայի երկու արձանագրությունները՝ վերացնելով մահապատիժը պատերազմական ժամանակաշրջանում (Արձանագրություն Թիվ 6), և բոլոր հանգամանքներում (Արձանագրություն Թիվ 13), և Միացյալ Թագավորությունը վավերացրել էր այդ երկու արձանագրություններն էլ։ Բոլոր պետություններից միայն երկու անդամ պետություն չէին ստորագրել Թիվ 13 արձանագրությունը, և այն ստորագրած պետություններից միայն երեքն էին վավերացրել այն։ Այս թվերը, և մահապատիժը կասեցնելուն ուղղված պետական հետևողական գործելակերպը մեծապես մատնանշում էին, որ Կոնվենցիայի Թիվ 2 Հոդվածը փոփոխվել է՝ արգելելով մահապատիժը բոլոր հանգամանքներում։ Համապատասխանաբար չկար այլևս որևէ արգելք համարելու, որ մահապատիժը, որը ոչ միայն պատճառում էր ֆիզիկական ցավ, այլև մեծ հոգեբանական տառապանք՝ մահի մասին նախապես իմանալու արդյունքում, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք կամ պատիժ է Հոդված 3-ի նշանակության շրջանակներում։
Հաշվի առնելով նրանց դեմ ապացույցների և մեղադրանքների բնույթը 2004թ. օգոստոսից, երբ մահապատիժը վերստին սկսեց կիրառվել Իրաքում, կային էական հիմքեր կարծելու, որ գանգատարկուները կհանդիպեն մահապատժի ենթարկվելու իրական վտանգին, եթե նրանց դատեր և դատապարտեր Իրաքի դատարանը։ Գանգատարկուներն իրենք պետք է որ իրազեկ լինեին այդ վտանգին։ Դատարանի կարծիքով, առնվազը 2006թ. մայիսից, երբ Իրաքի քրեական դատարաններն ընդունեցին նրանց գործերի նկատմամբ իրավասությունը, գանգատարկուները ենթարկվել էին մահապատժի ենթարկվելու լավ հիմնավորված և շարունակական վախին, ինչը ողջամիտ կլիներ համարել, որ նրանց պատճառել էր մեծ հոգեբանական տառապանքներ, որոնք անկասկած ավելի էին սաստկացել Իրաքի իրավասությանը 2008թ. Դեկտեմբերի 31-ին նրանց փոխանցումից ի վեր։
Ինչ վերաբերում է Կառավարության այն փաստարկին, որ համաձայն միջազգային իրավունքի լավ հաստատված սկզբունքների, նրանք չունեին որևէ տարբերակ, քան Իրաքի ինքնիշխանությունը հարգելն ու պահանջի դեպքում գանգատարկուներին Իրաքի դատարանների իրավասությանը հանձնելը, Դատարանը վերստին կրկնել է, որ Պայմանավորվող պետությունը չէր կարող համաձայնության գալ մեկ այլ Պետության հետ, ինչը հակասում էր Կոնվենցիայով նախատեսված իր պարտավորություններին, հատկապես ներառելով մահապատիժը և ծանր ու անշրջելի վնասի վտանգը։ Բացի այդ, թեև Բրիտանական դատարանները համարել էին, որ իրենք պարտավորված են միջազգային իրավունքի սկզբունքներով, որոնք սահմանափակում են “դիվանագիտական ապաստան” տրամադրելու պարտականությունն այն դեպքերում, երբ խնդրո առարկա անհատը վտանգված է ենթարկվելու այնպիսի դաժան վերաբերմունքի, որը հավասար է մարդկության դեմ հանցագործության, Դատարանը որոշել է, որ հայցվորների իրավիճակը հստակորեն տարբերվում էր։ Գանգատարկուները չէին փորձել փախստական կարգավիճակ ստանալ Միացյալ Թագավորության իշխանություններից, այլ ակտիվորեն բերվել էին Միացյալ Թագավորության իրավասության ներքո՝ Բրիտանական զինված ուժերի կողմից ձերբակալվելով և կալանավորվելով։ Նման հանգամանքներում պատասխանող Պետությունն առաջնային պարտավորվածություն է ունեցել երաշխավորելու, որ գանգատարկուների ձերբակալումը և կալանավորումը չի ավարտվի այնպիսի ձևով, որը կխախտի նրանց իրավունքները։
Ամեն դեպքում Դատարանին չէր գոհացրել, որ Կոնվենցիայի համաձայն գանգատարկուների իրավունքներն ապահովելու անհրաժեշտությունն անխուսափելիորեն պահանջել էր Իրաքի ինքնիշխանության ոտնահարում։ Չէր երևում, որ ինչ-որ իրական փորձ էր արվել բանակցելու Իրաքի իշխանությունների հետ՝ մահապատժի վտանգի կանխարգելման ուղղությամբ։ Օրինակ, չնայած որ փաստերը ցույց էին տալիս, որ Իրաքի դատախազները սկզբնականում “վախենում էին” իրենք ինքնուրույն գործեր հարուցել, որովհետև խնդիրը “այնքան բարձր էր դիտարկվում”, թվում էր՝ հնարավորություն չէր եղել փորձելու համաձայնության գալ Իրաքի կառավարության հետ այլընտրանքային պայմանավորվածության շուրջ, որի դեպքում գանգատարկուներին կդատեին Բրիտանական դատարանի կողմից Իրաքում կամ Միացյալ Թագավորությունում։ Նմանապես, գանգատարկուների գործերն Իրաքի դատարաններին հանձնելու որոշում ընդունելուց առաջ ոչ մի խնդրանք չէր ուղղվել Իրաքի իշխանություններին՝ պարտադիր հավաստում ստանալու, որ գործերի հանձման դեպքում գանգատարկուները չեն ենթարկվելու մահապատժի վտանգի։ Իսկապես, ոչ մի նման հավաստում երբևէ ձեռք չէր բերվել։
Նման հավաստման բացակայության պարագային Իրաքի դատարաններին գանգատարկուների գործերի հանձնումը և նրանց ֆիզիկական փոխանցումը Իրաքի իշխանությունների իրավասությանը ձախողել էր պատշաճ հաշվի առնել Միացյալ Թագավորության պարտավորություններն ըստ Կոնվենցիայի Հոդված 2-ի և Հոդված 3-ի և Թիվ 13 արձանագրության Հոդված 1-ի։ Համապատասխանաբար, քանի դեռ նրանց գործերի ելքը Իրաքի բարձրագույն դատարանում շարունակում էր մնալ անորոշ, գանգատարկուները, առնվազը 2006թ. մայիսից ի վեր ենթարկվում էին անմարդկային վերաբերմունքի՝ Իրաքի իշխանությունների կողմից մահապատժի ենթարկվելու վախի միջոցով։
Եզրակացություն՝ խախտում (միաձայն)։
Հոդված 6. Դատարանը ընդունել է ներպետական դատարանի այն եզրակացությունը, որ հիմնավորված չի եղել, որ Իրաքի իշխանություններին փոխանցման օրը գանգատարկուներին սպառնում էր կոպտորեն անարդար դատավարության վտանգը Իրաքի բարձրագույն դատարանի առջև։ Ոչ էլ այն պահին, երբ դատավարությունը տեղի էր ունեցել, Դատարանի առջև որևէ փաստ կար՝ կասկածի ենթարկելու այդ գնահատականը։
Եզրակացություն՝ խախտում չկա (միաձայն)։
Հոդվածներ 13 և 34. Կառավարությունը պնդել էր, որ գոյություն է ունեցել Թիվ 39 կանոնի կատարման համար “օբյեկտիվ խոչընդոտ”, նշելով, որ գանգատարկուների փոխանցումը Իրաքի իշխանություններին միակ գործողությունն էր, որը համահունչ էր Իրաքի ինքնիշխանությանը։ Այնուամենայնիվ Դատարանը համարել էր, որ պատասխանող Պետությունը պատասխանատու էր այն իրավիճակի համար, որում հայտնվել էր, քանի որ առաջինը այն ձեռք չէր բերել պարտադիր հավաստիացում կապված մահապատժի հետ, նախքան գանգատարկուների գործերը Իրաքի դատարաններին և նրանց ֆիզիկապես Իրաքի իրավասությանը հանձնելը և երկրորդը, այն պայմանավորվածությունների մեջ էր մտել մեկ այլ Պետության հետ, ինչը հակասում էր գանգատարկուների հիմնարար մարդու իրավունքները երաշխավորելու Կոնվենցիայով նախատեսված իր հանձնառություններին։ Ոչ էլ այն հաստատել էր, որ առկա չէին եղել իրատեսական կամ կիրառելի միջոցներ նշված իրավունքների պաշտպանության համար։
Ավելին, Կառավարությունը չէր բավարարել Դատարանին նրանով, թե իրենք ձեռնարկել են բոլոր ողջամիտ քայլերը, կամ իրականում որևէ քայլ, Թիվ 39 կանոնի ցուցումները կատարելու նպատակով։ Նրանք օրինակ չէին տեղեկացրել Դատարանին Իրաքի իշխանություններին իրավիճակը բացատրելու և ժամանակավոր լուծման հանգելու որևէ փորձի մասին։ Կառավարության մոտեցումներն Իրաքի իշխանություններին նախքան 2008թ. դեկտեմբերին գանգատարկուների փոխանցումը բավարար չէր եղել ապահովելու որևէ պարտադիր հավաստիացում, որ մահապատիժ չի կիրառվի, և նրանց հետագա ջանքերը գործադրվել էին այն բանից հետո, երբ հայցվորները դուրս էին եկել նրա իրավասությունից և ուստի այն ժամանակ, երբ Բրիտանական իշխանությունները կորցրել էին նրանց անվտանգությունն ապահովելու որևէ իրական և որոշակի իրավասություն։ Այսպիսով, պատասխանող Պետությունը չէր ձեռնարկել բոլոր ողջամիտ քայլերը՝ ժամանակավոր միջոց ապահովելու համար և դրանով գանգատարկուներին ենթարկել էր ծանր և անուղղելի վնասի լուրջ վտանգին։ Սա նաև ունեցել էր Լորդերի պալատ որևէ բողոքի արդյունավետությունն անարդարացիորեն զրոյացնելու հետևանք։
Եզրակացություն՝ խախտումներ (վեց ձայն ընդդեմ մեկի)։
Հոդված 46. Կառավարությունից պահանջվել էր փորձել հնարավորինս արագ վերջ դնել գանգատարկուներին մահապատժի վախից պատճառված տառապանքին՝ ձեռնարկելով բոլոր հնարավոր քայլերը Իրաքի իշխանություններից հավաստիացում ստանալու ուղղությամբ, առ այն, որ նրանք չեն կարող ենթարկվել մահապատժի։
Հոդված 41. Հոդվածներ 3, 13 և 34-ի խախտման մասին եզրակացությունը, Հոդված 46-ի ցուցման հետ զուգորդվելով հանդիսանում էին ցանկացած ոչ նյութական վնասի էականորեն արդար փոխհատուցում։
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար, և Դատարանը որևէ պատասխանատվություն չի կրում դրա որակի համար: Թարգմանությունը կարելի է բեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական նախադեպերի HUDOC տվյալների բազայից () և ցանկացած այլ տվյալների բազայից, որոնց Դատարանը տրամադրել է այն: Այն կարելի է կրկնօրինակել ոչ առևտրային նպատակներով՝ պայմանով, որ հղում կատարվի գործի ամբողջական վերնագրին՝ հեղինակային իրավունքի մասին վերոնշյալ ցուցման և Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի վկայակոչման հետ միասին: Եթե սույն թարգմանության որևէ մասը նախատեսվում է օգտագործել առևտրային նպատակներով, խնդրում ենք դիմել՝ publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy