© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 143
հուլիս 2011
Ալ Սկեյնին և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության – 55721/07
Վճիռ 7.7.2011 [GC]
Հոդված 1
Պետությունների իրավազորությունը
Իրաքում բրիտանական զինված ուժերի անդամների կողմից Իրաքի քաղաքացիների ենթադրյալ սպանության հետ կապված տարածքային իրավազորությունը
Հոդված 2
Հոդված 2-1
Արդյունավետ քննություն
Բրիտանական զինված ուժերի կողմից Հյուսիսային Իրաքի օկուպացիայի ընթացքում Իրաքի քաղաքացիների մահերի ամբողջովին անկախ և արդյունավետ քննություն չիրականացնելը: խախտում. խախտում
Փաստերը – 2003թ. մայիսի 20-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության և կոալիցիոն գործընկերների զինված ուժերը ներխուժել են Իրաք` իշխանության գտնվող Բաաթի ռեժիմը տապալելու նպատակով: 2003թ. մայիսի 1-ին հիմնական մարտական գործողությունները հայտարարվել են ավարտված և Ամերիկայի Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը դարձել են օկուպացնող տերություններ: Նրանք կազմավորել են Ժամանակավոր կոալիցիոն իշխանությունը «կառավարության լիազորությունների ժամանակավոր իրականացման համար»: Այդ լիազորությունները ներառում էին Իրաքում անվտանգության ապահովումը: Օկուպացնող տերությունների ստանձնած անվտանգության դերը ճանաչել է նար Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը 2003թ. մայիսի 22-ին ընդունած թիվ 1483 բանաձևում: Օկուպացիան ավարտվել է 2004թ. հունիսի 28-ին, երբ Իրաքի կառավարման բոլոր լիազորությունները փոխանցվել են Իրաքի ժամանակավոր կառավարությանը և Ժամանակավոր կոալիցիոն իշխանությունը դադարել է գոյություն ունենալ:
Օկուպացիայի ընթացքում Միացյալ Թագավորությունն իրականացրել է զինվորական դիվիզիայի` Բազմազգ դիվիզիա (Հարավ-արևելք), հրամանատարությունը որը ներառում էր Ալ Բասրայի շրջանը: 2003թ. մայիսի 1-ից ի վեր բրիտանական ուժերը Ալ Բասրայի շրջանում ստանձնել են անվտանգության ապահովման և քաղաքացիական վարչակազմի աջակցության պատասխանատվությունը: Դիմումատուները 2003թ. օկուպացիայի ընթացքում սպանված Իրաքի վեց քաղաքացիների մերձավոր ազգականներն են:
Առաջին, երկրորդ և չորրորդ դիմումատուների ազգականները ճակատագրական հրազենային վերքեր են ստացել երբ բրիտանական զինվորները կրակ են բացել` ենթադրաբար հավատացած լինելով, որ ենթարկվել են հարձակման կամ անմիջական վտանգի: Երրորդ դիմումատուի կինը սպանվել է բրիտանական պարեկախմբի և անհայտ զինյալների միջև ենթադրաբար տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում: Այս չորս գործերից յուրաքանչյուրով որոշվել է, առաջին երեք ատյաններում զինվորների հրամանատար սպաների կողմից և չորրորդ դիմումատուի դեպքում` Արքայական ռազմական ոստիկանություն Հատուկ հետաքննությունների բաժնի (ՀՀԲ) կողմից, որ միջադեպը համապատասխանում է բրիտանական ուժերի Մարտական գործողությունների վարման կանոններին* և որ հետագա քննությունն անհրաժեշտ չէ:
Հինգերորդ դիմումատուի որդին ծեծի է ենթարկվել բրիտանական զինվորների կողմից, ովքեր կասկածել են նրան դիակապտության մեջ և հարկադրել են մտնել գետը, որտեղ էլ նա խեղդվել է: Չնայած ՀՀԲ քննություն է սկսել և չորս զինվորներ զինվորական են կանգնել ռազմական տրիբունալի առաջ մարդասպանության համար նրանք ազատ են արձակվել, երբ մեղադրող կողմի առանցքային վկան չի կարողացել ճանաչել նրանց:
Վեցերորդ դիմումատուի որդին` Բահա Մուսան, մահացել է շնչահեղձությունից բրիտանական զինվորական հենակայանում, մարմնի բազմաթիվ վնասվածքներով: ՀՀԲ-ն անմիջապես ներգրավվել է քննությանը: Վեցերորդ դիմումատուն քաղաքացիական հայց է ներկայացրել Պաշտպանության նախարարության դեմ, որն ավարտվել է 2008թ. պատասխանատվության պաշտոնական և հրապարակային ընդունմամբ և 575,000 ՄԲՖ փոխհատուցման վճարմամբ: Նախարարը հայտարարել է որ իրականացվելու է Բահա Մուսայի մահվան հրապարակային քննություն:
2004թ. Պաշտպանության նախարարը որոշել է, չիրականացնել վեց մահերի անկախ քննություն և չընդունել պատասխանատվությունը և չվճարել փոխհատուցում: Դիմումատուները դատական կարգով բողոքարկել են այդ որոշումը: Գործն ի վերջո ներկայացվել է Լորդերի պալատի քննությանը, որն ընդունել է, որ Բահա Մուսայի գործի նկատմամբ տարածվում է Միացյալ Թագավորության իրավազորությունը, քանի որ վատ վերաբերմունքը տեղի է ունեցել բրիտանական զինվորական հենակայանում: Գործն այդ պատճառով վերադարձվել է առաջին ատյանի դատարանի քննությանը այն հարցի վերանայման նպատակով, թե արդյոք իրականացվել է նրա մահվան պատշաճ քննություն: Ինչ վերաբերում է մնացած մահերին, Լորդերի պալատը իրեն կաշկանդված է համարել «Բանկովիչն և այլոք ընդդեմ Բելգիայի և այլոց» գործով ((dec.) [GC], թիվ 52207/99, 12 դեկտեմբերի 2001թ.) Եվրոպական դատարանի որոշմամբ և որոշել որ Միացյալ Թագավորությունն իրավազորություն չի ունեցել:
Իրավունքը – Հոդված 1 (տարածքային իրավազորություն): Կոնվենցիայով սահմանված իրավունքները և ազատությունները պաշտպանելու Պայմանավորվող պետության պարտականությունը սահմանափակված է նրա` հիմնականում տարածքային իմաստով «իրավազորության» ներքո գտնվող անձանց նկատմամբ: Պետության տարածքից դուրս իրականացված կամ ազդեցություն թողնող գործողությունները միայն բացառիկ դեպքերում կարող են հանգեցնել իրավազորության իրականացման: Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն այդպիսի բացառություններ կարող են առկա լինել, երբ Պետության ներկայացուցիչները իշխանություն և հսկողություն են իրականացնում տարածքից դուրս գտնվող անձի նկատմամբ: Այս կատեգորիային են պատկանում դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցիչների գործողությունները, հանրային իշխանական լիազորությունների արտատարածքային իրականացումը շահագրգիռ օտարերկրյա կառավարության համաձայնության, հրավերի կամ լռելյայն թողտվության պարագայում, պետության ներկայացուցիչների կողմից անձին իրենց հսկողության ներքո բերելու նպատակով արտատարածքային ուժի կիրառման դեպքերը: Բացառիկ հանգամանքները կարող են նաև առաջանալ, երբ օրինական կամ անօրինական ռազմական գործողության արդյունքում Պայմանավորվող պետությունն արդյունավետ հսկողություն է իրականացնում իր ազգային տարածքից դուրս գտնվող շրջանի նկատմամբ կամ ուղղակիորեն` իր զինված ուժերի միջոցով կամ ենթակա տեղական վարչակազմի միջոցով:
Դիմումատուի դեպքում Բաաթի ռեժիմի տապալումից հետո և մինչև Իրաքի ժամանակավոր կառավարության կազմավորումը, Միացյալ Թագավորությունը (Միացյալ նահանգների հետ միասին) ստանձնել են Իրաքում հանրային որոշ լիազորությունների իրականացումը, որոնք սովորաբար իրականացվում են ինքնիշխան կառավարությունների կողմից: Մասնավորապես այն ստանձնել էր Հարավ-արևելյան Իրաքում անվտանգության պահպանման լիազորությունները և պատասխանատվությունը: Այս բացառիկ հանգամանքներում Միացյալ Թագավորությունը իր զինվորների միջոցով ներգրավված է եղել Բասրայում խնդրո առարկա ժամանակահատվածում իրականացվող անվտանգության միջոցառումներին, իշխանություն և հսկողություն իրականացրել այդպիսի գործողությունների ընթացքում սպանված անձանց նկատմամբ: Բոլոր դիմումատուների ազգականները մահացել են այդ ժամանակահատվածի ընթացքում: Բացառությամբ երրորդ դիմումատուի կնոջ դեպքի` չի վիճարկվել, որ նրանց մահերը պատճառվել են բրիտանական զինվորների գործողությունների արդյունքում Բասրա քաղաքում իրականացվող անվտանգության գործողությունների կամ դրանց հարակից գործողությունների արդյունքում: Չնայած հայտնի չէ, թե որ կողմից արձակված գնդակն է երրորդ դիմումատուի կնոջ մահվան պատճառ հանդիսացել, նա մահացել է Միացյալ Թագավորության անվտանգության գործողության ընթացքում, երբ բրիտանական զինվորները պարեկություն են իրականացնելիս եղել երրորդ դիմումատուի տան մերձակայքում և ներգրավվել են ճակատագրական փոխհրաձգությանը, հետևաբար իրավազորության հետ կապ առկա է նաև այս դեպքում:
Եզրակացություն: գտնվել են իրավազորության ներքո (միաձայն):
Հոդված 2 (դատավարական տեսակետ): 2-րդ հոդվածի համաձայն դատավարական պարտականությունը պետք է իրագործվի իրատեսորեն հաշվի առնելով այն գործնական խնդիրները, որոնց բախվում են օտար և թշնամական շրջանում ներխուժումից և պատերազմից անմիջապես հետո քննություն իրականացնողները: Այնուամենայնիվ, փաստը, որ Միացյալ Թագավորությունը ներգրավված է եղել օկուպացիային ենթադրում է նաև, որ բրիտանական զինվորների կողմից ենթադրաբար իրականացված գործողությունների ցանկացած քննության արդյունավետության համար, մասնավորապես, կարևոր է, որ քննություն իրականացնող մարմինը գործառնական իմաստով անկախ լինի և այդպիսին ընկալվի:
Հստակ է, որ առաջին, երկրորդ և երրորդ դիմումատուների ազգականների սպանությունը չի համապատասխանում 2-րդ հոդվածի պահանջներին, քանի որ քննության գործընթացը ամբողջապես եղել է զինվորական հրամանատարության հսկողության ներքո և սահմանափակվել է ներգրավված զինվորներից ցուցմունքներ վերցնելով: Համանման կերպով, ՀՀԲ-ի կողմից չորրորդ դիմումատուի եղբոր և հինգերորդ դիմումատուի որդու մահերի քննությունը նույնպես բավարար չէր 2-րդ հոդվածի պահանջները բավարարելու համար, քանի որ ՀՀԲ-ն խնդրո առարկա ժամանակահատվածում գործառնական առումով անկախ չէր **: Ի հավելումն չորրորդ դիմումատուի գործով առկա էր անպիտան և անարժանահավատ ապացույցների բարձր ռիսկ լիովին անկախ քննիչի կողմից առանցքային վկաներին հարցաքննելու տևական հապաղումների պատճառով: Հիրավի, որոշ ենթադրյալ ականատեսներ հավանաբար ընդհանրապես չեն հարցաքննվել անկախ քննիչի կողմից: Հինգերորդ դիմումատուի որդու մահվան հետաքննությունը թվում է նույնպես լրջորեն վիժեցվել է տևական հապաղումներով, որոնք հանգեցրել են ներգրավվածության մեջ մեղադրվող որոշ զինվորների անհետանալուն: Ի հավելումն, քրեական դատավարությունների նեղ ուղղվածությունն անհամապատասխան էր. Գործի կոնկրետ հանգամանքներում, որոնցում առնվազն առերևույթ ապացույցներ կան, որ դիմումատուի անչափահաս որդին խեղդվել է Իրաքի ոստիկանությանը դիակապտության դեմ պայքարելիս օգնող բրիտանական զինվորների կողմից ձերբակալության ընթացքում` վատ վերաբերմունքի արդյունքում, 2-րդ հոդվածը պահանջում է տուժողի հարազատների և հասարակության համար մատչելի անկախ քննություն, մահվան համար պետության պատասխանատվության ավելի լայն շրջանակ, ներառյալ ներխուժումից հետո համանման խնդիրներ իրականացնող զինվորների հրահանգավորումը, վերապատրաստումը և վերահսկողությունը: Ընդհակառակը, Բահա Մուսայի մահվան հանգամանքների լրիվ, հանրային քննությունը մոտենում էր ավարտին: Այդ քննության լույսի ներքո վեցերորդ դիմումատուն այլևս 2-րդ հոդվածով սահմանված որևէ դատավարական պարտականության խախտման զոհ չէր: Հետևաբար, պատասխանող պետությունը չի իրականացրել առաջին հինգ դիմումատուների ազգականների մահերի արդյունավետ քննություն:
Եզրակացություն: խախտում (միաձայն):
Հոդված 41: 17,000 եվոր առաջին հինգ դիմումատուներից յուրաքանչյուրին` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
(տես նաև Ալ Ջեդդան ընդդեմ Միացյալ Թագավորության, ստորև` 5-րդ հոդված 1-ին կետ, էջ 5)
* Մարտական գործողությունների վարման կանոնները, ի թիվս այլոց, սահմանում են, որ հրազենը պետք է կիրառվի միայն որպես ծայրահեղ միջոց, մարդու կյանքը պաշտպանելու նպատակով և մինչև կրակելը պետք է նախազգուշացում տրվի, եթե այն չի մեծացնի սպառնալիքի ներքո գտնվող անձանց մահվան կամ վնասվածքի ռիսկը:
** ՀՀԲ-ի կիողմից սեփական նախաձեռնությամբ իրականացվող ցանկացած քննություն կարող էր կարճվել զինվորական հրամանատարության պահանջով: Քննության արդյունքում, ՀՀԲ-ի զեկույցն ուղարկվում էր հրամանատարին, ով այնուհետև որոշում էր, արդյոք պետք է գործը փոխանցել դատախազությանը թե ոչ:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy