© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ԱԼԼԵՆՆ ԸՆԴԴԵՄ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
(գանգատ թիվ 25424/09)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
12 հուլիսի 2013
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների
Ալլենն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Մեծ Պալատի հետևյալ կազմով
Դին Շպիլմանն, Նախագահ,
Ժոզեֆ Կասադևալլ,
Գվիդո Ռայմոնդի,
Ինետա Զիեմելե,
Մարկ Վիլլիգեր,
Իզաբել Բերրո-Լեֆեվր,
Խանլար Հաջիև,
Դեյվիդ Տոր Բյորգվինսսոն,
Յան Շիկուտա,
Գեորգե Նիկոլաոու,
Անդրաս Սայո,
Լեդի Բիանկու,
Զդրավկա Կալաջիևա,
Վինսենթ Ա. դե Գաետանո ,
Փոլ Լեմմենս,
Փոլ Մահոնի,
Կշիշտոֆ Վոյտիչեկ, դատավորներ,
և Մայքլ Օ’Բոյլ, քարտուղարի տեղակալ,
2012 թվականի նոյեմբերի 14-ին և 2013թ. մայիսի 22-ին դռնփակ դատական նիստում, կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց վերջինը հիշատակված օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
1. Գործը հարուցվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն` Բրիտանիայի քաղաքացի տիկին Լորեյն Ալլենի («դիմումատու») կողմից ընդդեմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության 2009թ. ապրիլի 29-ին բերված գանգատի (թիվ 25424/09) հիման վրա:
2. Դիմումատուին, ում իրավաբանական օգնություն է ցուցաբերվել, ներկայացնում էր Ստիվենսոնները` Ոիգանում գործունեություն ծավալող փաստաբանական ընկերությունը: Միացյալ Թագավորության կառավարությանը («Կառավարություն») ներկայացնում էր տիկին Յ. Ահմեդը Արտաքին գործերի և Համագործակցության նախարարությունից:
3. Դիմումատուն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա պնդել է որ իր ազատ արձակմանը հաջորդած որոշումը` դատական սխալի համար իրեն փոխհատուցում տրամադրելը մերժելու մասին խախտել է անմեղության կանխավարկածի իր իրավունքը:
4. 2010թ. դեկտեմբերի 14-ին դիմումի մասին տեղեկացվել է Կառավարությանը: Վճռվել է նաև միաժամանակ որոշում կայացնել դիմումի ընդունելիության և էության մասին (հոդված 29 կետ 1):
5. 2012թ. հունիսի 26-ին Չորրորդ բաժանմունքի պալատը դատավորների հետևյալ կազմով` Լ. Գարլիկիի, Դ. Բյորգվինսոնի, Ն. Բրատցայի, Գ. Նիկոլաուի, Լ. Բիանկուի, Զ. Կալաջիևայի, Վ. Դե Գաետանոյի և Տ.Լ. Ըրլիի` բաժանմունքի քարտուղար, որոշել են զիջել ընդդատությունը Մեծ Պալատին և կողմերից ոչ մեկը չի առարկել զիջման դեմ (Կոնվենցիայի 30-րդ հոդված և Դատարանի Կանոնակարգի Կանոն 72):
6. Մեծ Պալատի կազմը որոշվել է Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի և Դատարանի Կանոնակարգի 24-րդ կանոնի համաձայն:
7. Դիմումատուն և Կառավարությունը հուշագրեր են ներկայացրել են դիմումի ընդունելիության և էության վերաբերյալ:
8. Դռնբաց նիստը կայացել է 2012թ. նոյեմբերի 14-ին Ստրասբուրգում` Մարդու իրավունքների պալատում, տեղի ունեցավ (կանոն 59 կետ 3):
Դատարանում ներկայացան
(a) Կառավարության անունից
ՏիկինՅ. ԱՀՄԵԴ, Ներկայացուցիչ,
ՊարոնՋ.Ստրաչան, Փաստաբան,
ՊարոնՋ. Գոլբրն,
ՊարոնՋ. ԲԵՐԻԴ, Խորհրդատուներ;
(b) դիմումատուի անունից
ՊարոնՀ. ՍՈԹՀԻ ԹՓ,Փաստաբան
Դատարանը լսեց պարոն Ստրաչանի և պարոն Սոթհիի ելույթները և նրանց պատասխանները Դատարանի հարցերին:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
9. Դիմումատուն ծնվել է 1969թ. և բնակվում է Սքարբորոյում:
Ա. Քրեական դատապարտումը
10. 2000թ. սեպտեմբերի 7-ին դիմումատուն դատապարտվել է Նոթինգհեմի Թագի դատարանի երդվյալ ատենակալների կողմից իր չորս ամսական որդուն` Պատրիկին անզգուշությամբ կյանքից զրկելու համար: Նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման:
11. Նրա դատավարության ընթացքում վկայություններ են տվել դատական փորձագետներ, ովքեր նկարագրել են, թե ինչպես են նրա որդուն պատճառված վնասվածքները համապատասխանում թափահարելուն կամ հարվածին: Դատավճիռը հիմնված է եղել երեխայի ցնցման սինդրոմի հիպոթեզի ընդունման վրա, որը հայտնի է նաև որպես «գլխի ոչ պատահական վնասվածք» (ԳՈՊՎ), և հայտնաբերված երեք ներգանգային վնասվածքները` էնցեֆալոպատիան, ենթակեղևային արյունազեղումը և ուղեղաթաղանթային արյունազեղումը կամ ախտորոշվել էին կամ հանգեցրել էին ապօրինի ուժի կիրառման վերաբերյալ եզրակացության: Բոլոր երեքը առկա էին դիմումատուի որդու մահվան դեպքում:
12. Դիմումատուն, իր դատավարությունից անմիջապես հետո չի բողոքարկել իր դատապարտումը:
Բ. Դատավճռի բեկանումը
13. Իշխանությունների կողմից դատաբժշկական եզրակացությունների հիման վրա կայացված դատավճիռների վերանայումներից հետո դիմումատի դիմումի հիման վրա վերջինիս ժամկետների խախտմամբ բողոքարկման թույլատվություն է տրամադրվել: Դիմումով վիճարկվել էր ԳՈՊՎ-ի վերաբերյալ ընդունված հիպոթեզը այն հիմքով, որ նոր դատաբժշկական ապացույցները նշում էին, որ երեք վնասվածքները կարող էին վերագրվել այլ պատճառի քան ԳՈՊՎ-ն է:
14. Դիմումատուն ազատ է արձակվել չպարզված ամսաթվին` իր պատժաժամկետից տասնվեց ամիս կրելուց հետո:
15. Բողոքարկման դատավարության համատեքստում, Վերաքննիչ դատարանը (Քրեական բաժանմունքը) (ՎԴՔԲ) քննության է առել մի շարք դատաբժիշկների վկայությունները: 2005թ. հուլիսի 21-ին դատարանը բեկանել է դիմումատուի նկատմամբ կայացված դատավճիռը` հիմնավոր չլինելու հիմքով:
16. Վերաքննության ընթացքում ապացույցների վերանայման իր դերի կապակցությամբ դատարանը նկատել է.
«70. ... Այս բնույթի ընդհանուր հարցերի կապակցությամբ, երբ էական տարբերություն կա երկու վստահելի բժշկական եզրակացությունների միջև, մեր կարծիքով, Վերաքննիչ քրեական դատարանը սովորաբար պատշաճ ատյան չէ այդպիսի հարցերի լուծման համար: Դատարանի ուշադրության կենտրոնում պետք է լինի (ինչպես մեր դեպքում) դատապարտման օրինականությունը և հիմնավորվածությունը` չմոռանալով նոր երևան եկած հանգամանքներով բողոքարկումների ստորև շարադրված չափանիշները: Դա չի նշանակում, որ այդպիսի տարբերությունները չեն կարող լուծվել դատավարության ընթացքում: Դատավարության ընթացքում, երբ այդպիսի հարցեր են ծագում, երդվյալ ատենակալները (քրեական դատավարությունում) և դատավորն են (քաղաքացիական դատավարությունում) լուծում դրանք որպես փաստական հարցեր` գործով մատչելի բոլոր ապացույցների հիման վրա ...»
17. Դառնալով դիմումատուի գործի հանգամանքների քննությանը դատարանը կրկին ընդգծել է, որ իր խնդիրն էր դիտարկել դատապարտման օրինականությունը և հիմնավորվածությունը: Այն նկատել է նաև, որ գործը որոշակիորեն բարդ է, անհրաժեշտ է չմոռանալ, Պենդլտոնի գործով Քորհիլլի լորդ Բինգհամի կողմից սահմանված չափանիշը (տե՛ս ստորև` կետ 47), թե արդյոք դատավարության ընթացքում տրված վկայությունը կարող էր ողջամտորեն ազդած լինել երդվյալ ատենակալների` դատապարտման վերաբերյալ որոշման վրա: Այն շարունակել է.
«143. ... Դատավարության ընթացքում և սույն վերաքննության ընթացքում Թագի դատարանին ներկայացված ապացույցները ամուր հիմքեր են ստեղծում [դիմումատուի] դեմ: [Մեղադրողի] պնդումը եռանդամության հաստատման վերաբերյալ և այն խարխլելու ցանկացած փորձ հիմնված է ենթադրությունների վրա հիմնավոր է: Այնուամենայնիվ, անկախ [դիմումատուի] գործի հիմնավորվածության մենք մտահոգություններ ունենք դատապարտման օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ»:
18. Դատարանը քննության է առել դատական բժշկական փորձագետների` ի օգուտ դիմումատուի տված ցուցմունքները և Թագի դատարանը, ի նկատի ունենալով նրանց տեսակետների միջև տարբերությունները, գտել է.
«144. Նախ, բողոքարկումը մերժելու համար մենք պետք է գնահատեինք [Թագի մեղադրողի] այն փաստարկը, որ [դիմումատուի փորձագետ] դոկտոր Սքուայրի վկայություններն ամբողջությամբ պետք է մերժեինք ...
145. ... Մենք ամենևին չենք ցանկանում ասել, որ նախապատվություն տալով դոկտոր Սքուայրի ցուցմունքին դոկտոր Ռորկ-Ադամսի (Թագի փորձագետ) ցուցմունքի նկատմամբ: Իսկապես, նրա տեսակետները վիճարկող ապացույցների կշռի տեսակետից մենք վերապահումներ ունենք, դոկտոր Սքուայրի ` ճիշտ լինելու հնարավորության վերաբերյալ: Սակայն հավասարապես, սույն գործի բոլոր հանգամանքներում, նրանց միջև տարբերությունները երդվյալ ատենակալները պետք է գնահատեին գործի բոլոր ապացույցների լույսի ներքո:
146. Երկրորդ, չնայած թաղանթային արյունազեղման հայտնաբերման ապացույցները լրջորեն նպաստում են թափահարման ապացույցներին, որպես այդպիսին այն ինքնին թափահարման ախտանիշ չէ: Ենթակեղևային արյունազեղումների չհաստատվելու դեպքում հայտնաբերված թաղանթային արյունազեղումները բավարար չեն լինի չնայած մենք ընդունում ենք, որ երկուսն էլ կարող են միասին դիտարկվել: Առկա է նաև այն հարցը, թե արդյոք կարող է ճիշտ լինել դոկտոր Ադամսի (դիմումատուի կողմից) տեսակետն այն մասին, որ շտապ օգնության անձնակազմի տեսած անշարժ և լայնացած ակնաբիբերը գլխուղեղի ուռուցքի նշան էին:
147.Երրորդ, չնայած ինչպես արդեն նկատել են, վնասվածքների եռամիսնությունը պատճառելու համար անհրաժեշտ ուժը դեպքերի մեծամասնությունում ավելին է քան անզգույշ վերաբերմունքը: Ապացույցները վկայում են այն մասին, որ հազվադեպ դեպքերում է, երբ վնասվածքները չեն համապատասխանում կիրառված ուժին: Նվազ հնարավոր է, որ այդ հազվադեպ դեպքերում (հնարավոր է չափազանց հազվադեպ դեպքերում) ուժի նվազ գործադրումը կհանգեցնի աղետալի վնասվածքների»:
19. Ընդգծելով սույն գործով կլինիկական ապացույցների նշանակությունը` դատարանը շարունակել է.
“150. ... Արդյունքում, [դիմումատուն] բնութագրվել է, որպես հոգատար և ուշադիր մայր: Նա կանչել է բժիշկ Բարբերին ուշ գիշերին, Պատրիկի համար իր մտահոգությունների պատճառով: Բժիշկ Բարբերը բնութագրել է նրան, որպես հանգիստ և հավասարակշռված այդ ժամանակ: Մեղադրող կողմի դիրքորոշումը դատավարության ընթացքում այն էր, որ բժիշկ Բարբերի` տանից հեռանալուց հետո` մինչև 2:30-ն ընկած միջակայքում, երբ [դիմումատուն] զանգահարել է շտապ օգնության ծառայություն նա պետք է դաժանաբար և ապօրինաբար ցնցած լիներ Պատրիկին: Մեր կարծիքով այս պատմությունը` զուգորդված գլխի, դեմքի կամ մարմնի որևէ հատվածում կապտուկների բացակայության և կոտրվածքների կամ որևէ այլ նշանների բացակայության հետ, բացառությամբ վնասվածքների եռյակի, պարզորոշ չի համապատասխանում Թագի դատարանում անզգուշությամբ վնասվածք պատճառելու գործին, որն ինքնին հիպոթեզ է:»
20. Դատարանը եզրակացրել է.
“152. Ինչպես արդեն նշել է դատարանը, Թագի դատարանի ապացույցները և փաստարկները հիմնավոր են: Մենք գիտակցում ենք, որ [դիմումատուի] կողմից կանչված վկաները չեն նշել Պատրիկի վնասվածքների կոնկրետ այլընտրանքային պատճառ: Սակայն սույն վերաքննության ընթացքում վնասվածքների եռյակն առանձնանում է և, մեր կարծիքով, կլինիկական ապացույցները չեն վկայում ԳՈՊՎ-ի մասին: Սույն դեպքում եռյակն ինքնին կարող է անորոշ լինել արդեն իսկ նշված պատճառներով: Ամեն դեպքում, սույն վերաքննության ապացույցների վերաբերյալ մեր տեսակետի համաձայն, եռյակի առկայությունը ինքնին չի կարող ինքնստինքյան կամ անհրաժեշտաբար հանգեցնել ԳՈՊՎ-ի ախտորոշման:
153. Դատավարության առանցքային հարցն այն էր, թե արդյոք [դիմումատուն] է մահ պատճառել իր որդուն` Պատրիկին, ապօրինի ուժ կիրառելով: Մենք ինքներս մեզ հարցնում ենք, թե արդյոք մահվան պատճառի և եռակի վնասվածքները պատճառելու համար անհրաժեշտ ուժի վերաբերյալ նոր ապացույցները, որոնք մենք քննության ենք առել, կարող էին ողջամտորեն ազդել ատենակալների` դատապարտման որոշման վրա:»
21. Վերաքննության վերաբերյալ որոշում չի կայացվել:
Գ. Փոխհատուցման հայցը
1. Նախարարի որոշումը
22. Դատավճռի բեկանումից հետո դիմումատուն դիմել է Նախարարին դատական սխալի համար փոխհատուցման ստանալու համար` «Քրեական արդարադատության մասին» 1988թ. օրենքի համաձայն («1988թ. օրենք»` տե՛ս ստորև` կետեր 49-53).
23. 2006թ. մայիսի 31-ով թվագրված նամակով դիմումատուի փաստաբանները տեղեկացվել են, որ Նախարարը չի համարում որ նրա գործից ծագում է փոխհատուցման իրավունքը: Նամակում նկատվում էր.
«Ներքին գործերի նախարարն այն կարծիքին է, որ ձեր հաճախորդը չի բավարարում օրենքի 133(1) բաժնի պահանջներին, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից քննության առնված դատական ապացույցները նոր հանգամանք չեն ի հայտ բերել ... Ներքին գործերի նախարարի կարծիքով այս վնասվածքների եռյակը պատճառելու համար պահանջվող ուժի աստիճանի վերաբերյալ նոր բժշկական ապացույցը նոր կամ նոր երևան եկած հանգամանք չէ, ավելի շուտ այն ցույց է տալիս վնասվածքների եռյակը պատճառելու համար պահանջվող ուժի աստիճանի վերաբերյալ բժշկական կարծիքի փոփոխությունը և պատշաճ կերպով դասակարգված է որպես ամբողջ ընթացքում հայտնի փաստերի վերաբերյալ նոր ապացույց քան նոր փաստեր:»
2. Բարձր դատարանի վճիռը
24. Դիմումատուն այնուհետև դատական կարգով բողոքարկել է իրեն` 1988թ. օրենքի 133-րդ բաժնի համաձայն փոխհատուցում վճարելու մերժման որոշումը: Նա պնդել է, որ ինքը բավարարում է այդ բաժնում սահմանված փոխհատուցում ստանալու չափանիշներին:
25. Հայցը մերժվել է Բարձր դատարանի կողմից 2007թ. դեկտեմբերի 10-ին: Դատավորը սկսել է դիմումատուի դատապարտման վերացման վերաբերյալ ՎԴՔԲ-ի մոտեցման քննությունից` հանգելով հետևյալ եզրակացություններին.
«21. ... (1) Դատարանը կիրառել է Պենդլթոնի (Pendleton) չափանիշը և ինքնուրույն չի որոշել իր կողմից քննության առնված ապացույցներով բարձրացված համալիր բժշկական հարցերը, (2) այն որոշում է կայացրել ընդամենը, որ իր կողմից քննության առնված ապացույցները կարող են, ատենակալների կողմից ընդունվելու դեպքում, դրդել ատենակալներին արդարացնել հայցվորին, (3) անկախ այդ եզրակացությունից դատարանն այն կարծիքին էր, որ Թագի որոշումը հիմնավոր էր: Ես չեմ կարծում, թե եզրակացությունը համապատասխանում է այն ենթադրությանը, որ այդ ապացույցի կապակցությամբ նոր դատաքննության վերաբերյալ որոշումը քննություն իրականացնող դատավորին կհարկադրի ուղղորդել երդվյալ ատենակալներին արդարացնել հայցվորին, (4) Վերաքննիչ դատարանի կողմից քննության առնված նյութերը, որոնք հանգեցրել են նրա եզրակացություններին, փաստի և կարծիքի բարդ խառնուրդ է:»
26. Նա նկատել է, որ ՎԴՔԲ-ն կրկնակի քննության որոշում չի կայացրել, այլ համարել է, որ նշանակալի չէր, որ դիմումատուն մինչ այդ կրել է իր պատիժը և ցանկացած կրկնակի քննություն աննպատակ է չի բխում հանրային շահերից:
27. Դառնալով դիմումատուի փոխհատուցման պահանջի դիտարկմանը` դատավորը նկատել է, որ չնայած երկու կողմերն էլ ընդունել են, որ դիմումատուն պատիժը կրել է դատապարտման արդյունքում, որը հետագայում վերացվել է, նրա հայցի մնացած տարրերը` 133-րդ բաժնի համաձայն, վիճելի էին: Նա շարունակել է.
«29. 133-րդ բաժնի մեկնաբանությունը քննության է առնվել Լորդերի պալատի կողմից Ռ.-ն (Մալլենի դիմումի հիման վրա) ընդդեմ Ներքին գործերի նախարարի (R (on the application of Mullen) v Secretary of State for the Home Department) [տե՛ս ստորև` կետեր 54-62] գործով: Այդ գործով հայտնի տարաձայնություն էր առկա Լորդ Բինգհամի և Լորդ Ստեյնի միջև: Գործի փաստերը սույն գործից շատ են տարբերվում և որոշման ratio decidendi չի նպաստում հայցի լուծմանը: Այն պարզապես այդպես է քանի որ հիմքը, որով վերացվել էր Մալլենի դատապարտումը կապ չունի դատավարության ընթացքում քննության կամ վարքագծի կամ ներկայացված ապացույցների հետ, այդպիսով նա 133-րդ բաժնով սահմանված փոխհատուցման իրավունք չուներ: Սույն գործի առանձնահատուկ հատկանիշն այն է, որ որևէ փուլում նա չէր պնդել որ անմեղ է այն հանցագործության կատարման մեջ, որում մեղադրվում էր ինքը:»
28. Դատավորն ընդունել է, որ հիմքը, որով Նախարարի կողմից մերժվել է փոխհատուցումը, ներկայացնում է չափազանց նեղ տեսակետ, թե ինչն է հանդիսանում նոր կամ նոր երևան եկած հանգամանք: Նա համարել է, որ բժշկական եզրակացության և փաստի տարբերությունը առանձնահատուկ բարդ է վեր հանել և որ լրջորեն անարդարացի կլիներ մերժել հայցվորին փոխհատուցումը պարզապես այն պատճառով, որ հայցը հիմնված է բժշկական եզրակացության, ինչպես նաև կլինիկական արդյունքների փոփոխության վրա: Այնուամենայնիվ, այդ եզրահանգումը որոշիչ չէ դիմումատուի հայցով, քանի որ որևէ պատճառ չկար այն հետ ուղարկել Նախարարի քննությանը, եթե նա կաշկանդված է հանգել նույն եզրակացության փոխհատուցման դիմումի վերաբերյալ մեկ այլ պատճառով:
29. Դատավորն արձանագրել է դիմումատուի փաստաբանի պնդումը, որ անհրաժեշտ չէր, որպեսզի նա հիմնավորի իր անմեղությունն իրեն առաջադրված մեղադրանքով և նրա պնդմամբ Բարձր դատարանի առջև վիճարկելի չէ, որ դիմումատուին ընդամենն անհրաժեշտ էր ցույց տալ, որ առկա են կասկածներ մեղավորության կապակցությամբ, որոնք կարող են կամ պետք է դրդեն ատենակալներին արդարացնել իրեն, փոխհատուցման հայցը պետք է բավարարվի: Դատավորն հիմնավոր է համարել այս պնդումը և իրավունքը Ռ-ն (Քլայբերիի դիմումի համաձայն) ընդդեմ Ներքին գործերի նախարարի (R (on the application of Clibery) v. Secretary of State for the Home Department [2007] EWHC 1855 Admin) գործով լորդ գլխավոր դատավորի կողմից կատարված նկատառումների լույսի ներքո, որը նա մեջբերել է հետևյալ ձևով.
«41. ... «Լորդ Բինգհամը [Ռ (Մալլին)] ... քննության է առել երկու տարբեր իրավիճակներ, որոնցից յուրաքանչյուրը, նրա կարծիքով, համապատասխանում է 1988թ. օրենքի 133-րդ բաժնի «դատական սխալի» սահմանմանը: Առաջինն այն է, երբ նոր հանգամանքները ցույց են տալիս, որ հայցվորն անմեղ է մեղսագրվող հանցագործության կատարման մեջ: Այդպիսի հանգամանքներում հնարավոր է ասել, որ եթե խնդրո առարկա փաստերը ներկայացված լինեին երդվյալ ատենակալներին նա դատապարտված չէր լինի: Երկրորդն այն է, երբ դատավարության ընթացքում առկա են գործողություններ կամ անգործություն, որը չպետք է տեղի ունեցած լիներ և որն այնպես է խախտել արդար դատաքննության նրա իրավունքը, որ հնարավոր է ասել, որ նա «սխալ է դատապարտվել»: Այդպիսի հանգամանքներում, պատշաճ է նկատել, որ հայցվորը չպետք է դատապարտված լիներ:»
30. Դատավորը շարունակել է.
«42. Պարոն Սաութհին [դիմումատուի կողմից] Ստրասբուրգյան լսումների ժամանակ չի դիմել ինձ անմեղության կանխավարկածի կապակցությամբ: Ես որոշում չեմ կայացրել այդ մասին: Հաշվի առնելով դա` ինձ թվում է օրենսդրական լեզվից է մի գործ դուրս նկարագրելը, որով ատենակալները կարող էին այլ եզրակացության հանգած լինել քան հիմնավորել «ողջամիտ կասկածից անդին որ տեղի է ունեցել դատական սխալ»: Լորդ Բինգհամի նկատառումներն ընթացակարգի չպահպանման վերաբերյալ, իմ կարծիքով, չեն վերաբերում ապացույցների հետ կապված դատական սխալների գործերին:»
31. Դատավորն այնուհետև նկատել է.
“44. Վերցրեք մի գործ, որում ամբաստանյալը ցուցմունք չի տալիս քննության կամ դատավարության ընթացքում և որում նրա դեմ ուղղված միակ ապացույցը միակ վկային է, ով դատապարտվել է այդ ապացույցի և իր սեփական լռության անուղղակի ապացույցի հիման վրա: Եթե հետագայում հիմնավորվում է, որ միակ վկայի ցուցմունքն ամբողջապես սխալ է վկայի անպատշաճ շարժառիթի կամ պարզապես սխալի պատճառով, առնվազն վիճելի է, թե արդյոք հայցվորի գործով տեղի է ունեցել դատական սխալ` նույնիսկ չնայած ոչ ոք երբևէ չի որոշել և իսկապես չէր կարող իմանալ արդյոք ամբաստանյալը փաստացի մեղավոր է եղել, թե ոչ: Սակայն այդ ենթադրությունը չի կարող օգնել սույն հայցվորին: Քանի որ, ինչպես վկայում են Վերաքննիչ դատարանի և երդվյալ ատենակալների կողմից քննության առնված բժշկական ապացույցները` դիմումատուի դեմ վկայող ծանրակշիռ ապացույցներ էին առկա: Դատավարության ավարտին, կամ իրականում բոլոր ապացույցների հետազոտությունից հետո, Վերաքննիչ դատարանի կողմից ուղղակիորեն հայտնած տեսակետի համաձայն, երդվյալ ատենակալներն են, որ որոշում պետք է կայացնեին հարցի կապակցությամբ ...»
32. Նա ամփոփել է.
«45. Ինչպես ցույց են տալիս պարբերությունները, որոնք ես մեջբերել եմ Վերաքննիչ դատարանի վճռից [Քլիբերիի գործով], այն որոշում է կայացրել ընդամենը, որ նոր ապացույցները հնարավորություն են տալիս, որ դատաքննության ընթացքում ներկայացված ապացույցների հետ համադրելով, երդվյալ ատենակալները կարող են հարկ եղած կարգով արդարացնել հայցվորին: Դա հնարավորություն չի ընձեռում ողջամիտ կասկածից անդին ի ցույց դնել որ սույն գործով տեղի է ունեցել դատական սխալ: Համապատասխանաբար և այդ պարզ պատճառով ես մերժում եմ հայցը:»
3. Վերաքննիչ դատարանի վճիռը
33. Դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել: 2008թ. հուլիսի 15-ին Վերաքննիչ դատարանը (Քաղաքացիական բաժանմունքը) մերժել է բողոքը: Հրապարակելով դատարանի վճիռը` լորդ դատավոր Հյուզը (Lord Justice Hughes) սկսել է դիմումատուի դատապարտումը վերացնելու ՎԴՔԲ մոտեցման ամփոփմամբ: Նա հղում է կատարել ՎԴՔԲ վճռում արտահայտված եզրակացություններին, այն նպատակով, որ չնայած դեռ դիմումատուի դեմ ծանրակշիռ մեղադրանքի առկայությանը, դատարանը մտահոգություններ ունի դատապարտման հիմնավորվածության վերաբերյալ: Նա շարունակել է.
«17. ... Նոր ապացույցների դեպքում դատապարտման հիմնավորվածության վերաբերյալ որոշումը իր` դատարանի համար է և ոչ թե ինչ ազդեցություն կարող է ունենալ նոր ապացույցը ատենակալների վրա, սակայն բարդ գործով դատարանը կարող է օգտակար համարել ստուգել իր նախնական տեսակետը` հարցնելով, թե արդյոք արդեն մատչելի ապացույցը կարող էր ողջամիտ կերպով ազդած լինել ատենակալների` դատապարտման որոշման վրա: Սույն գործով հստակ է, որ ՎԴՔԲ որդեգրել է վերջին մոտեցումը և որոշում կայացնելիս նշանակալիորեն հաշվի առել, թե ինչ ազդեցություն կարող էին ունեցած լինել բժշկական ապացույցները, որոնք այն քննության է առել, եթե այդպիսի ապացույցը մատչելի լինեին երդվյալ ատենակալներին ... Կասկած չի կարող լինել, որ դատարանը վերաբերել է սույն գործով կլինիկական տվյալների պատշաճ մեկնաբանմանը որպես հարցի, որն այն չի կարող ինքնուրույն լուծել, այլ ավելի շուտ հարցի, որը կարող է և պետք է լուծվի երդվյալ ատենակալների կողմից` փորձագետների մրցակցող եզրակացությունների հիման վրա: Որդեգրելով այդպիսի մոտեցում` դատարանը որոշել է, որ ներկայումս մատչելի ապացույցները կարող էին, երդվյալ ատենակալների կողմից ուսումնասիրված լինելու դեպքում, այլ արդյունքի հանգեցնել:
34. ՎԴՔԲ` կրկնակի քննություն չնշանակելու որոշման կապակցությամբ դատավորը նշել է.
«18. ... Մինչև վերաքննությունը դիմումատուն արդեն կրած է եղել իր պատիժը և երկար ժամանակ է անցել: Հասկանալիորեն այդպիսի հանգամանքներում Թագի դատարանին կրկնակի քննության դիմում չի ներկայացվել քանի որ որևէ կասկած չէր լինի, եթե դատապարտումը վերացված լիներ այդպիսի պատճառներով` դատավարությունից կարճ ժամանակ անց:»
35. Դատավորը քննության է առել «դատական սխալի» բովանդակությունը և հետևյալ կերպ ամփոփել լորդեր Բինգհամի և Ստեյնի մոտեցումների տարբերությունը Ռ (Մալլեն) գործով.
«21. ... Լորդ Ստեյնը վճռել է ... որ այս ենթատեքստում «դատական սխալ» նշանակում է որ ամբաստանյալի անմեղությունը ճանաչված է: Լորդ Բինգհամը ... ամփոփիչ կարծիք չի հայտնել այս հարցի կապակցությամբ, սակայն հստակեցրել է, որ նա «տատանվում է ընդունել» այս մեկնաբանությունը: Իր կողմից նա պատրաստ է եղել ընդունել որ «դատական սխալը» տարածվում է այս ենթատեքստում դատական ընթացակարգի լուջ խախտումների նկատմամբ, անկախ անմեղությունը վեր հանված լինելու հանգամանքից:
36. Այնուամենայնիվ, նա պարզաբանել է, որ հաշվի առնելով Լորդերի պալատի միաձայն տեսակետը պարոն Մալլենի հայցի մերժման վերաբերյալ, լորդեր Ստեյնի և Բինգհամի տարբեր մեկնաբանությունները խիստ անհրաժեշտ չէին որոշում կայացնելիս:
37. Դատավորը նկատել է, որ դիմումատուի փաստաբանն ընդունել է, որ դիմումատուի անմեղությունը չի հիմնավորվել ողջամիտ կասկածից անդին կամ հետևաբար, ՎԴՔԲ` դատապարտումը վերացնելու մասին որոշմամբ: Նա այդ իսկ պատճառով նկատել է, որ եթե լորդ Ստեյնի` 1988թ. օրենքի 133-րդ բաժնի մեկնաբանությունը ճիշտ էր, դիմումատուի հայցը մերժվում է: Այնուամենայնիվ, դիմումատուի պնդումն այն էր, որ պետք է ընդունվի Լորդ Բինգհամի մոտեցումը և որ այդ մեկնաբանությամբ նրա հայցը կբավարարվի քանի որ ինչ որ լուրջ սխալ է տեղի ունեցել իր գործով դատաքննության ընթացքում: Դիտարկելով լորդ Բինգհամի մեկնաբանությունը Ռ (Մալլեն) գործով` դատավորը նկատել է.
«26. ... Հստակ է, որ «դատական սխալի» տարածական մեկնաբանության հիմնական հատկանիշը, որը [լորդ Բինգհամի կողմից] նախապատրաստվել է քննարկման այն է, որ «ինչ որ լուջ սխալ է տեղի ունեցել ... դատաքննության ընթացքում» ...»
38. Դատավորը շարունակել է.
«27. Սույն գործով որևէ լուրջ կամ այլ սխալ տեղի չի ունեցել դատաքննության ընթացքում: «փորձագետի թերի եզրակացության» կապակցությամբ հստակ է, որ լորդ Բինգհամը չէր կարող քննության առած լինել ապացույցը, որը բարեխղճորեն էր տրվել և հիմնված էր դատաքննության ժամանակ առկա հիմնավոր փորձաքննության վրա: Առավելագույնը որը կարելի է ասել սույն դատավարության ընթացքում տրված փորձագետի վկայություն մասին, որ այն կարող էր լրացման կարիք ունենալ նոր բժշկական հետազոտությունների կամ խորհրդածությունների լույսի ներքո: Ցանկացած դեպքում դատաքննության ընթացքում տրված բժշական ապացույցների թերությունները չեն հիմնավորվել, նույնիսկ այս սահմանափակ իմաստով: Ինչպես ցույց են տալիս ՎԴՔԲ-ի վճռի պարբերությունները, որոնք ես մեջբերել եմ, սույն դատարանի որոշումը ավելի հեռու չի գնում քան նշելը, որ բժշկական եզրակացությունների տարբերությունները պետք է լուծվեն երդվյալ ատենակալների կողմից: Սույն գործն այնպիսին չէ, որում երդվյալ ատենակալներին է ներկայացվել բժշկական համաձայնությունը, որ եռյակը ապօրինի կյանքից զրկելու ախտանշան է: Բժշկական ապացույցները որոնք ներկայացվել են դիմումատուի կողմից ընդունում են, որ այն համապատասխանում է կյանքից ապօրինի զրկելուն, սակայն վիճարկում են որ այն անհրաժեշտաբար հանգեցնում է այդ եզրակացության: Վերաքննությունը թույլատրվել է, քանի որ նխորդ տարիների ընթացքում ավելի հնարավոր ուժ է ծագել դիմումատուի անունից բարձրաձայնված տեսակետի համար և ներկայումս աջակցում է բժիշկ Սքուայրի վկայությամբ, որը երդվյալ ատենակալները չեն լսել և որը ՎԴՔԲ, ի հեճուկս դրա վերաբերյալ հստակ կասկածների, իրավասու չէր ամբողջությամբ մերժելու:
28. Նույն պատճառներով ես կասկած չունեմ, որ ՎԴՔԲ որոշումը չի սկսում նշանակություն ստանալ, որ դիմումատուն նոր ապացույցների ի հայտ գալուն պես այլևս մեղադրանքներին պատասխանելու կարիք չունի ...
39. Դատավորն այնուհետև քննության է առել իրավիճակները, որոնցում տարբեր փորձագետների անհամաձայնությունը կարող էր հանգեցնել եզրակացության, որը անխոհեմ կամ չհիմնավորված կլինի շարունակել դատավարությունը: Նա նկատել է, որ որևէ մարմին չի առաջարկում, որ վնասվածքներից բխող եզրակացությունների վերաբերյալ փորձագետների անհամաձայնության դեպքում գործը պետք է ետ վերցվի երդվյալ ատենակալներից: Ընդհակառակը, նա համարել է, որ այդպիսի տարաձայնությունների լուծումը, չմոռանալով ապացուցման քրեական չափանիշները, երդվյալ ատենակալների գործառույթի կարևոր մասն են: Այդ իսկ պատճառով նա եզրակացրել է.
«29. Սույն գործով որևէ հիմք չկա ասելու, որ նոր ապացույցների կապակցությամբ, գործը ենթակա չէ երդվյալ ատենակալներին հանձնմանը: Ավելին, եթե դատարանն իր նկատի ունեցած լիներ, որ հայց ներկայացնելու (նոր) հիմք առկա չէ, այն նշած կլիներ դա հստակ եզրույթներով: Ընդհակառակը, դրա հաճախ կրկնվող փաստարկները, որ հակառակ բժշկական եզրակացությունների գնահատումը երդվյալ ատենակալների խնդիրը պետք է լինեն, լիովին անհամապատասխան են այն եզրակացության հետ, որ նոր բժշկական եզրակացության դրույթների հիման վրա հայցի ներկայացման հիմքեր չկան: Նմանապես, Պենդելտոնի հարցի ձևակերպումը` ստուգելու համար դրա անհամապատասխանությունը այն եզրակացության հետ, որ գործը երբեք չպետք է հանձնված լիներ երդվյալ ատենակալներին եթե նոր ապացույցները հայտնի լինեին:
30. Այդպիսի հանգամանքներում ես հանգում եմ հստակ եզրակացության, որ նույնիսկ 133-րդ բաժնի այնպիսի մեկնաբանության համաձայն, որին հավանությունէ տալիս լորդ Բինգհամը, սույն մեղադրանքը չէր կարող հաջողվել ...»
40. Չնայած այդ հանգամանքներում անհրաժեշտ չէր լուծել լորդ Բինգհամի և լորդ Ստեյնի կողմից շարադրված 133-րդ բաժնի մեկնաբանման տարբերությունը, դատավորն այնուամենայնիվ նախապատվություն է տվել լորդ Ստեյնի մոտեցմանը, նկատելով, inter alia:
«40 iii) Անկախ այն հանգամանքից որ ես համաձայն եմ, իհարկե, որ ՎԴՔԲ պարզապես չէր առաջադրել մեղավորության կամ անմեղության հարցը, այլ միայն դատապարտման հիմնավորվածության, այն գործերը, որոնցով դատապարտված ամբաստանյալի անմեղությունը իրականում հիմնավորվել է ողջամիտ կասկածից անդին նոր կամ նոր երևան եկած փաստերով կնույնականացվեն այդ դատարանում և դատավճիռը, գործնականում յուրաքանչյուր գործով, կհստակեցնեն որ դա այդպես է ... Ինձ թվում է [որ] բաժնի գործողությունը չափազանց իրական բարդություններով է սպառնում` [դատական սխալի] ավելի լայն սահմանման ընդունման դեպքում, այդ պատճառով անհրաժեշտ է դառնում հարցնել նոր ապացույցների հիման վրա յուրաքանչյուր վերացված դատապարտման դեպքում, թե արդյոք այն բավարարում է 133-րդ բաժնով սահմանված դատական սխալի չափանիշները` ապացուցված ողջամիտ կասկածից անդին կամ պարզապես կասկածի հարց է` բարձրացված այն աստիճանի, որ դատապարտումը հիմնավոր չէ: Եթե, այնուամենայնիվ, դատական սխալը նշանակում է ողջամիտ կասկածից անդին անմեղության հաստատում, սովորաբար ոչ մի բարդություն չի լինի այդպիսի դեպքերում` ակնհայտ կլինի ՎԴՔԲ-ի վճիռներից:
41. Դիմումատուի` անմեղության կանխավարկածի վրա հիմնված պնդումների կապակցությամբ դատավորը հղում է կատարել Դատարանի վճիռներին Սեկանինան ընդդեմ Ավստրիայի 25 օգոստոսի 1993թ., Սերիա Ա, թիվ 266‑A (Sekanina v. Austria, 25 August 1993, Series A no. 266‑A), Ռուշիտին ընդդեմ Ավստրիայի, թիվ 28389/95, 21 մարտի 2000թ. (Rushiti v. Austria, no. 28389/95, 21 March 2000); Ուեիքսելբրաունն ընդդեմ Ավստրիայի, թիվ 33730/96, 20 դեկտեմբերի 2001թ. (Weixelbraun v. Austria, no. 33730/96, 20 December 2001), Օ»_ն ընդդեմ Նորվեգիայի, թիվ 29327/95, ՄԻԵԴ 2003‑II (O. v. Norway, no. 29327/95, ECHR 2003‑II), և Համմերն ընդդեմ Նորվեգիայի, թիվ 30287/96, 11 փետրվարի 2003թ. (Hammern v. Norway, no. 30287/96, 11 February 2003) գործերին: Նա գտել է, որ դրանք չեն հանգեցնում եզրակացության որ դիմումատուն 133-րդ բաժնի համաձայն փոխհատուցման իրավունք ունի` ` հետևյալ պատճառներով.
«35. i) այս գործերից ոչ մեկով քննության չի առնվել ՔՔԻՄԴ [ 1966թ. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր` տե՛ս ստորև` կետ 65] դրույթները վերջնականապես ապացուցված դատական սխալի փոխհատուցման վերաբերյալ, որը հենց խնդրո առարկան է այս դեպքում:
ii) ՔՔԻՄԴ 14-րդ հոդվածը համադրում է իրենում ներկայումս դիտարկվող 14(6) հոդվածի փոխհատուցման մասին դրույթը և 14(2) հոդվածի դրույթը, որը նույնական է ՄԻԵԿ 6(2) հոդվածին: 14(6) հոդվածը պարզապես պահանջում է որոշակիորեն ավելին քան դատավճռի բեկանումը` մինչև փոխհատուցման իրավունքի ծագումը, այն է որ դատական սխալը ի վերջո հիմնավորվի նոր կամ նոր երևան եկած հանգամանքներով: Ինձ չի թվում որ այդ դրույթները կարող են գոյակցել այդպիսի հանգամանքներում, եթե 14(2) հոդվածի նշանակությունն է, որ որպես փոխհատուցում չի կարող պահանջվել ոչինչ ավելին, քան նոր փաստի հիման վրա դատավճռի բեկանումը ...
iii) Չնայած ՔՔԻՄԴ Եվրոպական կոնվենցիայից անկախ պայմանագիր է, 14(6) հոդվածի հետ նույնական դրույթներ կարելի է գտնել ՄԻԵԿ 7-րդ արձանագրության 3-րդ հոդվածում: Նույն պատճառներով անընկալելի է, որ 3դր հոդվածը կարող էր լինել այն դրույթներով որ կա, եթե հիմնական Կոնվենցիայի 6(2) հոդվածը նշանակում էր, որ փոխհատուցումը անհրաժեշտաբար հաջորդում է նոր ապացույցի հիման վրա դատապարտման վերացմանը:
iv) Ինչպես նշել է լորդ Ստեյնը Մալլենի գործով ..., տարբերությունը այն ժամանակ ստեղծվող Ավստրիական ներպետական համակարգի, և միջազգային համակարգի միջև` 7-րդ արձանագրության 3-րդ հոդվածի համաձայն այն էր, ինչին Ստարսբուրգի դատարանն ուշադրություն է դարձրել Սեկանինայի գործով ... 25-րդ կետում ...
v) Պարզ է Ավստրիական և Նորվեգական գործերից, որ 6(2) հոդվածի կիրառման և չկիրառման միջև ընկած սահմանը հաճախ նուբ է: Սեկանինայի գործով Հանձնաժողովը ... ուղղակիորեն սահմանել է, որ 6(2) հոդվածը «բնականաբար» չի արգելում հիմք ընդունել նույն փաստերը ըստ էության արդարացումից հետո, ընդդեմ մեղադրյալի քաղաքացիական հայց հարուցելու համար և դա պետք է տեղի ունենա պարբերաբար, ինչպես նաև պետք է հաջորդի երեխաների խնամքի գործերին: Դեռ Օրրն ընդդեմ Նորվեգիայի գործով ... Դատարանը վճռել է, որ 6(2) հոդվածը իրավունք չի տվել բռնաբարության գործով հայցվորին փոխհատուցում ստանալ արդարացումից հետո անկախ, որ քաղաքացիական հայցերին ապացուցման տարբեր չափորոշիչների հատուկ լինելու հանգամանքի. որոշումը հիմնված էր դատարանի վերջին հարցով արտահայտված դիրքորոշման վրա:
vi) Ավստրիական և Նորվեգական գործերով որոշումների հիմքը էության հիման վար արդարացնելու և փոխհատուցման վերաբերյալ որոշումների միջև նեղ սահմանն էր: Ավստրիական գործերով փոխհատուցման որոշումը քրեական դատարան իրավազորության սահմաններում էր, չնայած այն սովորաբար կայացվում էր արդարացումից որոշ ժամանակ անց` այլ կերպ կազմավորված քրեական դատարանի կողմից`, ինչպես օրինակ Անգլիայում բռնագանձման մասին որոշումը:
vii) Ի հակադրություն, նոր ապացույցների գործով փոխհատուցումը 14(6) հոդվածի և 133-րդ բաժնի համաձայն կապված չէ գործի էությամբ պայմանավորված արդարացման հետ: Ավելի շուտ վճարում պետք է կատարվի ոչ միայն երբ տեղի է ունեցել դատավճռի բեկանում, այլ նաև երբ առկա է ողջամիտ կասկածից անդին հիմնավորված կամ տեղի ունեցած դատական սխալի լրացուցիչ գործոնը:
viii) Անկասկած կարելի է ասել ... որ ինչպես արդարացման համար փոխհատուցումը Նորվեգական համակարգով նկարագրվել է Դատարանի կողմից որպես ընթացակարգ, որի նպատակն էր «պարզել, թե արդյոք պետությունը կրում է ֆինանսական պարտավորություն փոխհատուցել այն իրավական բեռի դիմաց ... որը իր կողմից դրվել է անձի վրա նրա դեմ հարուցված դատավարությամբ» (տե՛ս Օ-ն ընդդեմ Նորվեգիայի ...), այդպիսին է նաև դատական սխալի համար փոխհատուցման համակարգը 14(6) հոդվածի համաձայն: Սակայն հարցը կայանում է նրանում, թե երբ է խնդրո առարկա համակարգը այդպիսիս պարտավորություն սահմանում: Եթե 6(2) հոդվածը պետք է կիրառվի հայցերի նկատմամբ` սույն գործով քննության առնված համակարգի համաձայն, որևէ տրամաբանական պատճառ կամ արդարություն չի լինի տարբերել նրանց ում դատապարտումները վերացվել են նոր ապացույցների հիման վրա և նրանց միջև, ում դատապարտումները վերացվել են այլ հիմքերով. յուրաքանչյուրը կկարողանա հղում կատարել անմեղության կանխավարկածին: Իսկապես, ոչ մի ակնհայտ պատճառ չի լինի տարբերել նրանց, ովքեր դատապարտվել են, սակայն ում դատապարտումները վերացվել են և նրանց, ովքեր արդարացվել են դատավարության արդյունքում: Սակայն հստակ է, որ 14(6) հոդվածը փոխհատուցման վճարում չի սահմանում, բացառությամբ սահմանափակ հանգամանքների, որոնց այն վերաբերում է:
ix) Մալլենի գործով լորդ Ստեյնը վճռել է ... որ ՄԻԵԿ 6(2) հոդվածը կիրառելի չէ ՔՔԻՄԴ 14(6) հոդվածով սահմանված հատուկ նորմերի նկատմամբ: Լորդ Բինգհամի որոշումն այն էր ... Ավստրիական և նորվեգական գործերը ... չեն կարող նպաստել Մալլենին, քանի որ նրա «արդարացումը» կապված չէր իր դեմ հարուցված մեղադրանքի էության հետ:
42. Դիմումատուն դիմել է Լորդերի պալատին բողոքարկելու իրավունք ստանալու համար: Դիմումը մերժվել է 2008թ. դեկտեմբերի 11-ին:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
A. Դատավճռի բեկանումը
1. 1968թ. օրենքը քրեական վերաքննության մասին
43. 1968թ. օրենքը քրեական վերաքննության մասին (փոփոխություններով) սահմանում է, որ Վերաքննիչ դատարանը
«(ա) Թույլատրում է դատապարտման բողոքարկումը, եթե կարծում է, որ դատապարտումը հիմնավորված չէ; և
(բ) մերժում է այդպիսի բողոքարկումն այլ դեպքերում»
44. 2(2) բաժինը պահանջում է դատարանից վերացնել դատապարտումը վերաքննության թույլտվության դեպքում:
45. 2(3) բաժինը սահմանում է.
«Վերաքննիչ դատարանի որոշումը դատապարտումը վերացնելու մասին պետք է, բացառությամբ երբ ստորև նշված 7-դ բաժնի համաձայն բողաքաբերը ենթակա է կրկնակի քննության, ուղղորդող կերպով գործել դատաքննության դատարանի համար` արդարացման դատավճիռ և որոշում կայացնելով` դատապարտման արձանագրության փոխարեն:»
46. 1968թ. օրենքի 7(1) բաժինը սահմանում է, որ երբ Վերաքննիչ դատարանը թույլատրում է դատապարտման բողոքարկումը և դատարանին թվում է որ արդարադատության շահերն են այդպես պահանջում, այն կարող է կարգադրել դիմումատուի կրկնակի դատաքննությունը: Կրկնակի դատաքննությունը կարող է անհրաժեշտ չլինել, երբ, օրինակ, ամբաստանյալն արդեն կրել է պատիժը և կրկնակի քննությունը ոչինչ չի տա:
2. Դատական մոտեցումը նոր ապացույցներով գործերով դատապարտումների վերացմանը
47. Ռ-ն ընդդեմ Պենդելտոնի [2001] UKHL 66 գործով Լորդերի պալատը քննության է առել, թե ինչպիսին պետք է լինի վերաքննիչ դատարանների մոտեցումը նոր ապացույցներ ներառող գործերին: Քորնհիլլի լորդ Բինգհամը պարզաբանել է.
«19. ... Պալատը Ստաֆֆորդի գործով իրավացի էր մերժելով փաստաբանի փաստարկները, որ վերաքննիչ դատարանը սխալ հարց է ուղղել որպես չափանիշ ընտրելով նոր ապացույցների ազդեցությունը նրանց գիտակցությունների վրա և ոչ թե ազդեցությունը որ այդ ապացույցը կունենար երդվյալ ատենակալների գիտակցության վրա ... Ես համոզված չեմ, որ Պալատը որևէ սխալ սկզբունք է սահմանել Ստաֆֆորդի գործով, քանի դեռ Վերաքննիչ դատարանը հստակորեն մտապահում է, որ իր քննության ենթակա հարցը դատապարտումը հիմնավորվածությունն է և ոչ թե ամբաստանյալի մեղավորությունը: Սակայն փաստաբանի կողմից պաշտպանվող չափանիշը Ստաֆֆորդի գործով ... իրապես երկու կողմ ունի ... Առաջին, այն հիշեցնում է Վերաքննիչ դատարանին, որ այն հիմնական որոշում կայացնող չէ և չպետք է երբեք դառնա: Երկրորդ, այն հիշեցնում է Վերաքննիչ դատարանին, որ այն անկատար և ոչ լիարժեք ընկալում ունի այն գործընթացի մասին, որը հանգեցրել է երդվյալ ատենակալների կողմից դատապարտմանը: Վերաքննիչ դատարանը կարող է իր գնահատականները տալ իր քննությանն առած նոր փաստերի կապակցությամբ, սակայն բացառությամբ պարզ գործերի այն անբարենպաստ դրությունում է, փորձելով կապել այդ ապացույցը երդվյալ ատենակալների կողմից քննության առնված այլ ապացույցներին: Այդ պատճառներով սովորաբար խելամիտ կլինի Վերաքննիչ դատարանի կողմից, որևէ բարդության պարագայում, ստուգել իր սեփական նախնական տեսակետը հարցնելով, թե արդյոք ապացույցը, որը տրվել է դատաքննության ընթացքում, կարող էր ողջամտորեն ազդած լինել երդվյալ ատենակալների ` դատապարտման մասին որոշման վրա: Եթե այն կարող էր` դատապարտումը պետք է համարվի չհիմնավորված:
48. Էտոն Անդեր Հեյվուդի լորդ Բրաունը Գաղտնի խորհրդի հետագա գործով` Դայլը և այլոք ընդդեմ Տրինիդադ և Տոբագոյի պետության (Dial and another v. State of Trinidad and Tobago) [2005] UKPC 4, նկատել է.
«31. ... Օրենքը ներկայումս հստակ սահմանում է և կարելի է պարզորոշ նշել հետևյալը: Երբ քրեական վերաքննության համար նոր ապացույց է ներկայացվում Վերաքննիչ դատարանին, միշտ ենթադրվում է, որ այն ընդունում է այն, գնահատելու համար դրա անհրաժեշտությունը գործում առկա մնացած ապացույցների համատեքստում: Եթե դատարանը եզրակացնում է, որ նոր ապացույցը ողջամիտ կասկած չի ծնում դատապարտյալի մեղավորության վերաբերյալ այն մերժում է բողոքը: Առաջնային հարցը դատարանի համար է և այն չէ, թե ինչ ազդեցություն ունեցած կլիներ նոր ապացույց երդվյալ ատենակալների գիտակցության վրա: Այն է. եթե դատարանը բարդ է համարում գործը` այն կարող է օգտակար համարել ստուգել իր տեսակետը «հարցնելով, թե արդյոք դատաքննության ընթացքում տրված ապացույցները, կարող էին ողջամտորեն ազդել երդվյալ ատենակալների` դատապարտման մասին որոշման վրա: Ռ.-ն ընդդեմ Պենդլտոնի ... Ղեկավար սկզբունքն այնուամենայնիվ մնում է ... ինչպես սահմանված է Ստաֆֆորդի գործով ... և հաստատված է Պալատի կողմից Պենդլտոնի գործով».
Չնայած .. Վերաքննիչ դատարանը և սույն Պալատը կարող են հարմար համարել մոտեցումը դիտարկել թե ինչ կարող էին անել երդվյալ ատենակալները, եթե նրանք քննության առած լինեին նոր ապացույցները, հարցի լուծման համար վերջնական պատասխանատվությունը նրանք և միմիայն նրանք են շարունակում կրել [արդյոք հիմնավորված է եղել դատավճիռը թե ոչ]:»
B. Փոխհատուցում դատական սխալի համար
1. 1988թ. օրենքը քրեական արդարադատության մասին
49. քրեական արդարադատության մասին 1988թ. օրենքի 133-րդ բաժին սահմանում է.
«(1) Ստորև շարադրյալ 2-րդ ենթաբաժնի համաձայն, քրեական արարքի համար դատապարտված անձին, որի դատապարտումը հետագայում վերացվել է կամ որը ներման է արժանացել այն հիմքով, որ նոր կամ նոր երևան եկած հանգամանքը ցույց է տալիս ողջամիտ կասկածից անդին, որ տեղի է ունեցել դատական սխալ, Նախարարը պետք է վճարի փոխհատուցում դատական սխալի համար այն անձին ով պատիժ է կրել այդպիսի դատապարտման արդյունքում ... եթե անհայտ հանգամանքի չբացահայտումն ամբողջությամբ կամ մասնակի վերագրելի է դատապարտված անձին:
50. Հարցն այն է, թե արդյոք 133-րդ բաժնի համաձայն փոխհատուցման իրավունքի առկայության հարցը որոշվում է Նախարարի կողմից շահագրգիռ անձի դիմումի հիման վրա:
51. 133(5) բաժնի համաձայն, «վերացված» եզրույթը պետք է մեկնաբանվի որպես վերացված դատապարտմանը վերաբերող, inter alia, ` չափազանց ուշ վերաքննության ընթացքում, կամ գործը Վերաքննիչ դատարանին Քրեական գործերի վերանայման հանձնաժողովի կողմից փոխանցվելուց հետո:
52. 133(6) բաժինը սահմանում է, որ անձը պատիժ է կրում դատապարտման արդյունքում, որբ նրա նկատմամբ կայացվում է դատավճիռ այն հանցագործության համար, որում նա մեղադրվում էր:
53. Հետագա դրույթները ներառվել են 133-դ բաժնում Քրեական արդարադատության և ներգաղթի մասին 2008թ. օրենքի կիրարկման արդյունքում` սահմանելով երկու տարվա ժամկետ «վերացված» դատապարտման և կրկնակի քննության հնարավորության միջև կապի դիմումների և պարզաբանման համար: Այդ դրույթները ուժի մեջ են մտել 2008թ. դեկտեմբերի 1ին, այսինքն, սույն գործով փոխհատուցման հայցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումից հետո (տե՛ս ստորև` կետ 33):
2. «Դատական սխալի» դատական մեկնաբանությունը
(ա) Նախքան դիմումատուի գործով փոխհատուցման դատավարությունը
54. Ռ-ն (Մալլեն) ընդդեմ Ներքին գործերի նախարարի [2004] UKHL 18, գործով Լորդերի պալատը քննության է առել 1988թ. օրենքի 133-րդ բաժնի կիրառությունը: Պարոն Մալլենի դատավարությունն Անգլիայում հնարավոր է եղել միայն քանի որ բրիտանական իշխանությունները կազմակերպել են նրա արտաքսումը Զիմբաբվեից ներպետական և միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ: Դա պարզվել է միայն դատապարտումից և Վերաքննիչ դատարան նրա բողոքից հետո, մոտավորապես յոք տարի անց, հանգեցրել է նրա դատապարտման վերացմանը այն հիմքով, որ նրա արտահանձնումը տեղի է ունեցել ընթացակարգերի խախտմամբ, այն է գործադիր իշխանության կոպիտ չարաշահմամբ: Նրա` 133-րդ բաժնի համաձայն փոխհատուցման հայցը, կամ ex gratia համակարգը, որը զուգահեռ գոյություն է ունեցել այդ ժամանակ, մերժվել է Նախարարի կողմից: Հետագա դատական քննության ընթացքում Լորդերի պալատը միաձայն գտել է, որ 133-րդ բաժինը չի պահանջում փոխհատուցում վճարել նրա գործով դատական սխալի համար: Այնուամենայնիվ, լորդ Բինգհամի և լորդ Ստեյնի միջև առկա է եղել տարաձայնություն 133-րդ բաժնի պատշաճ մեկնաբանության կապակցությամբ:
55. «Ապօրինի դատապարտում» եզրույթի վերաբերյալ լորդ Բինգհամն ասել է.
«4. ... «Ապօրինի դատապարտում» արտահայտությունը իրավական եզրույթ չէ և այն հաստատված իմաստ չունի: Պարզապես արտահայտությունը ներառում է նրանց դատապարտումն ովքեր անմեղ են այն հանցագործության կատարման մեջ որով դատապարտվել են: Սակայն առօրյա խոսքում արտահայտությունը կարող է, կարծում եմ, տարածվել նաև նրանց վրա, ովքեր, անկախ մեղավոր լինել կամ չլինելուց, չպետք է դատապարտված լինեին իրենց դատաքննություններում: Անհնար է և անհրաժեշտ չէ որոշակիացնել տարաբնույթ պատճառները, թե ինչու ամբաստանյալը կարող է դատապարտվել, երբ նա չպետք է դատապարտված լիներ: Դա կարող է պատահել, քանի որ նրա դեմ ուղղված ապացույցների` շինծու են կամ կեղծ մատնություն լինելու պատճառով: Դա կարող է պատահել դատապարտման համար թերի փորձագիտական եզրակացություն հիմք ընդունելու հետևանքով: Դա կարող է պատահել պաշտպանության կողմի օգտին վկայող ապացուց թաքցնելու կամ հանելու պատճառով: Դա կարող է պատահել դատական անարդարացիության կամ սխալ ուղղորդման հետևանքով: Համանման դեպքերում կարող է հնարավոր լինել, կամ ավելի հաճախ չի կարող, ասել որ ամբաստանյալն անմեղ է, սակայն հնարավոր է ասել, որ նա ապօրինի է դատապարտված եղել: Ընդհանուր գործոնն այդպիսի գործերով այն է, որ ինչ որ մի բան լրջորեն սխալ է գնացել հանցագործության հետաքննության կամ դատավարության ընթացքում` հանգեցնելով այնպիսի անձի դատապարտմանը, ով չպետք է դատապարտված լիներ:»
56. Չնայած և՛ Բարձր դատարանը և Վերաքննիչ դատարանը դիմումատուի գործով թվում է թե քննության են առել 133-րդ բաժնի «դատական սխալի» լորդ Բինգհամի մեկնաբանության այս փաստարկը, պետք է նկատել, որ ինչպես պարզաբանել է լորդ Հոփը Ադամսի գործով Գերագույն դատարանի հետագա վճռում (տե՛ս ստորև` կետ 63), որ լորդ Բինգհամի կատարած նկատառումները ուղղված են ոչ թե այդ արտահայտությանը, այլ «ապօրինի դատապարտում» բառակապակցությանը, այդ ժամանակ կիրառելի ex gratia համակարգի համատեքստում:
57. Լորդ Բինգհամը նշել է, որ 133-րդ բաժինը կիրարկվել է կենսագործելու համար ՔՔԻՄԴ 14(6) հոդվածով սահմանված պարտավորությունը, և նկատել, որ վերջին հոդվածն ուղղված է երաշխավորելու, որ ամբաստանյալներն արդար դատաքննության են ենթարկվել. այն կապված չէ գործադիր իշխանության չարաշահման հետ, որը չի հանգեցրել անարդար դատաքննության: Նա շարունակել է.
«8. ... Վերացնելով պարոն Մալլենի դատապարտումը Վերաքննիչ դատարանը (Քրեական բաժանմունքը) դատապարտել է գործադիր իշխանության չարաշահումը, որը հանգեցրել է նրա ձերբակալմանը և առևանգմանը, այն միակ ձևով, որով կարող էր: Սակայն այն դատավարության որևէ խախտում չի արձանագրել: Դատավարության ընթացքի խախտումների համար է պարտավոր Նախարարը 133-րդ բաժնի և 14(6) հոդվածի համաձայն փոխհատուցում վճարել: Այդ սահմանափակ հիմքերով ես կարծում եմ որ նա պարտավոր չէ 133-րդ բաժնի համաձայն փոխհատուցում վճարել:
58. Նա տատանվել է ընդունել Նախարարի փաստարկը, որ ՔՔԻՄԴ 14(6) հոդվածն արտացոլող 133-րդ բաժինը պարտավորեցնում է իրեն փոխհատուցում վճարել միայն երբ ամբաստանյալը, որը վերջնականապես արդարացվել է օրենսդրական պայմանները բավարարող պայմաններում, ողջամիտ կասկածից անդին հիմնավորել է, որ անմեղ է այն հանցագործության կատարման մեջ, որով դատապարտվել էր: Փոխհատուցում չվճարելու վերաբերյալ նրա եզրակացության լույսի ներքո այնուամենայնիվ, անհրաժեշտ չէր որոշում կայացնել այս հարցի կապակցությամբ:
59. Լորդ Ստեյնը նկատել է, որ 133-րդ բաժինը շարադրվել է ՔՔԻՄԴ 14(6) հոդվածի հիման վրա, ինչպես որ Կոնվենցիայի 7-րդ արձանագրության 3-րդ հոդվածը: Նա ուսումնասիրել է սույն Դատարանի մի քանի վճիռներ, որոնցում 6րդ հոդվածի 2-րդ կետի խախտում է հայտնաբերվել փոխհատուցման դատավարությունների հետ կապված, երբ դիմումատուները արդարացվել են դատաքննության ընթացքում, եզրակացնելով.
«41. ... Որոշումները չեն առնչվում քննության առարկա խնդրին: 6(2) հոդվածի և 7-րդ արձանագրության 3-րդ հոդվածի փոխգործողությունը քննության առարկա չէ: Պատճառն այն էր, որ Ավստրիայի օրենսդրությամբ փոխհատուցման ավելի լայն իրավունք է նախատեսված քան սահմանված է 7-րդ արձանագրության 3-րդ հոդվածով:
60. Եզրակացնելով, որ սույն Դատարանի իրավագիտությունը չի աջակցում 133-րդ բաժնի մեկնաբանմանը` լորդ Ստեյնն անդրադարձել է 14(6) հոդվածի սեփական եզրույթների մեկնաբանման ուսումնասիրությանը: Նա նկատել է, որ գործը, երբ դիմումատուն ապօրինի դատապարտվել էր և վերացրել էր իր դատապարտումը սովորական ժամկետներում ներկայացված վերաքննիչ բողոքի արդյունքում չի բավարարում փոխհատուցման պահանջներին: Նա այնուհետև նկատել էր, որ եթե առկա չէ նր կամ նոր երևան եկած փաստ, այլ պարզապես ճանաչվել է, որ վերաքննության ավելի վաղ մերժումը սխալ է եղել, գործը դուրս է հայտնվում 14(6) հոդվածի սահմաններից: Նա այդ իսկ պատճառով եզրակացրել էր, որ բոլոր սխալ; դատապարտվածների փոխհատուցման շահարկման նպատակ առկա չէր: և որ 14(6) հոդվածի համաձայն հիմնարար իրավունքը անխոս նեղ է սահմանված: Նա շարունակել է.
«46. Պահանջը, որպեսզի նոր կամ նոր երևան եկած փաստը վերջնականապես (կամ 133-րդ բաժնի շարադրանքով` ողջամիտ կասկածից անդին) հիմնավորի, որ «դատական սխալ է տեղի ունեցել» անհրաժեշտ է: Այն զտում է գործերը երբ հաստատված է միայն, որ կարող է տեղի ունեցած լինել ապօրինի դատապարտում: Հանգամանորեն, բացառվում են այն գործերը, երբ միայն հնարավոր է, որ տեղի է ունեցել ապօրինի դատապարտում: Այս երկու տեսակները կարող են ներառել գործերի գերակշիռ մեծամասնությունը, երբ ժամկետների լրանալուց հետո թույլատրվում է վերաքննությունը ... Ես որպես պարոն Մալլենի անունից առաջ քաշված «դատական սխալի» տարածական մեկնաբանության խոչընդոտ եմ դիտարկում այդ նկատառումները ...: Այն ամբողջապես խարխլում է « դատական սխալի տեղի ունեցած լինելը վերջնականապես հիմնավորող» ապացույցի ազդեցությունը: Մինչ ընդունելով, որ այլ ենթատեքստերով «դատական սխալն» ունակ է ավելի նեղ կամ լայն բովանդակություն կրելու, միակ նշանակալի ենթատեքստը մատնանշում է նեղ մեկնաբանությունը` այն է այն դեպքերը, երբ հիմնավորվել է անմեղությունը
61. Այդպիսով այն եզրակացրել է.
«56. ... «դատական սխալ» բառակապակցության ինքնավար իմաստը տարածվում է միայն «դատական սխալի պարզ դեպքերի վրա, այն իմաստով, որ կարող է ընդունվել, որ շահագրգիռ անձը հստակորեն անմեղ է» ինչպես նշված է [7-րդ արձանագրության] Պարզաբանող զեկույցում: Դա միջազգային բովանդակությունն է, որը խորհրդարանն ընդունել է, որբ կիրարկել է 1988թ. օրենքի 133-րդ բաժինը:
62. Քանի որ պարոն Մալլենն անմեղ չէր, նա 113-րդ բաժնի համաձայն փոխհատուցման իրավունք չի ունեցել:
(բ) Դիմումատուի գործով փոխհատուցման դատավարությունից հետո
63. Ռ-ն (Ադամս) ընդդեմ Արդարադատության նախարարի գործով [2011] UKSC 18, Գերագույն դատարանին, կազմված ինը դատավորներից, խնդրել են կրկին անգամ դիտարկել 1988թ. օօրենքի 133-րդ բաժնի «դատական սխալի» իմաստը: Դատավորները տարբեր տեսակետներ են հայտնել եզրույթի ճիշտ մեկնաբանության վերաբերյալ:
III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
A. 1966թ. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը
64. ՔՔԻՄԴ 14(2) հոդվածը սահմանում է, որ.
«Քրեական հանցագործության մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձ իրավունք ունի համարվելու անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան։»
65. Article 14(6) provides:
«Եթե որևէ անձ վերջնական որոշմամբ դատապարտվել է քրեական հանցագործության համար և եթե նրա նկատմամբ կայացված դատավճիռը հետագայում բեկանվել է կամ նրան ներում է շնորհվել այն հիմքով, որ նոր կամ նոր բացահայտված որևէ փաստ անվիճելիորեն ապացուցում է դատական սխալի առկայությունը, ապա նման դատապարտման հետևանքով պատիժ կրած անձն օրենքի համաձայն ստանում է փոխհատուցում, եթե չապացուցվի, որ հիշյալ անհայտ հանգամանքը ժամանակին չի բացահայտվել բացառապես կամ մասամբ նրա մեղքով:»
66. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն քննության է առել ՔՔԻՄԴ համապատասխան հոդվածների կիրառությունը Վ.Ջ.Հ ընդդեմ Նիդեռլանդների (W.J.H. v. Netherlands) գործով Communication No. 408/1990 [1992] UNHRC 25, որբ 14(2) և (6) հոդվածների խախտումը վիճարկվել է արդարացումից հետո փոխհատուցում վճարելու պահանջի մերժումից հետո, Կոմիտեն նկատել է, որ 14(2) հոդվածը կիրառվում է միայն քրեական դատավարություններում և ոչ փոխհատուցման դատավարություններում: Այն գտել է նաև, որ 14(6) հոդվածում սահմանված պայմանները չեն բավարարվել:
67. 14-րդ հոդվածի վերաբերյալ իր թիվ 32 Ընդհանուր դիտարկման մեջ, որը հրապարակվել է 2007թ. օգոստոսի 23-ին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն նշել է, անմեղության կանխավարկածի կապակցությամբ.
«30. 14-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն քրեական արարքի կատարման մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձ անմեղության կանխավարկածի իրավունք ունի, մինչև նրա մեղավորության ապացուցումն օրենքին համապատասխան: Անմեղության կանխավարկածը, որը հիմնարար նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից, մեղադրող կողմի վրա է դնում մեղադրանքի ապացուցման բեռը, երաշխավորում է, որ որևէ մեղք չի կարող ենթադրվել, մինչև մեղադրանքի ապացուցումը ողջամիտ կասկածից անդին, ապահովում է, որ կասկածները ի օգուտ մեղադրյալի են, և պահանջում է, որ քրեական արարքում մեղադրվող անձանց պետք է վերաբերվել սույն սկզբունքին համապատասխան: Բոլոր հանրային իշխանության մարմինների պարտավորությունն է ձեռնպահ մնալ դատաքննության ելքը կանխատեսելուց օրինակ` ձեռնպահ մնալով մեղադրյալի մեղավորությունը հաստատող հանրային հայտարարություններ կատարելուց: Ամբաստանյալները սովորաբար չպետք է պահվեն ձեռնաշղթաներով կամ վանդակաճաղերի հետևում դատաքննությունների ընթացքում կամ դատարանին ներկայացվեն այլ կերպ` ի ցույց դնելով որ նրանք կարող են վտանգավոր հանցագործներ լինել: Մամուլը պետք է խուսափի անմեղության կանխավարկածը խարխլող նորություններից: Ավելին, մինչ դատաքննությունը կալանքի տևողությունը երբեք չպետք է դիտարկվի որպես մեղավորության և դրա աստիճանի ցուցիչ: Գրավի մերժումը կամ քաղաքացիական դատավարության պատասխանատվության եզրահանգումները չեն ազդում անմեղության կանխավարկածի վրա» (տողատակերը բաց են թողնված):
68. Դատական սխալի համար փոխհատուցման իրավունքի կապակցությամբ Կոմիտեն նշել է, այնքանով, որքանով վերաբերելի է.
«53 Սույն երաշխիքը կիրառելի չէ, եթե ապացուցված է, որ այդպիսի նյութերի ժամանակին չբացահայտումն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերագրելի է մեղադրվածին. համանման դեպքերում ապացուցման բեռը կրում է պետությունը: Ավելին, փոխհատուցում վճարման ենթակա չէ, եթե դատապարտումը վերացվել է վերաքննությամբ, այսինքն նախքան վերջնական դատավճիռը կամ ներմամբ, որը մարդասիրական կամ խտրական բնույթ ունի կամ դրդված է հավասարության շարժառիթներին, որոնցից չի ենթադրվում, որ դատական սխալ է տեղի ունեցել:»
B. Կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 3-րդ հոդված
69. 7-րդ արձանագրության 3-րդ հոդվածը սահմանում է.
«Եթե որևէ անձ վերջնական դատավճռով մեղավոր է ճանաչվել քրեական հանցագործություն կատարելու մեջ, և եթե հետագայում նրա նկատմամբ կայացված դատավճիռը չեղյալ է հայտարարվել, կամ նա ներման է ենթարկվել այն հիմքով, որ նոր կամ նոր բացահայտված որևէ փաստ համոզիչ կերպով ապացուցում է դատական սխալի առկայությունը, ապա նման դատապարտման հետևանքով պատիժ կրած անձը փոխհատուցում է ստանում տվյալ պետության օրենքին կամ պրակտիկային համապատասխան, եթե չի ապացուցվում, որ ժամանակին այդ փաստը չբացահայտելը լիովին կամ մասամբ կախված չի եղել տվյալ անձից:»
70. Միացյալ Թագավորությունը ոչ ստորագրել և ոչ էլ համաձայնել է թիվ 7 արձանագրությանը:
71. Թիվ 7 արձանագրության պարզաբանող զեկույցը նախապատրաստվել է Մարդու իրավունքների ղեկավար կոմիտեի կողմից և ներկայացվել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին: Այն բացատրում էր սկզբում որ զեկույցն ինքնին
«... չի հանդիսանում Արձանագրության տեքստի պաշտոնական պարզաբանում ամրագրող փաստաթուղթ, չնայած այն կարող է այդպիսի բնույթ ունենալ այնտեղ պարունակված դրույթների ընկալմանը նպաստելու համար:»
72. Թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածի կապակցությամբ, զեկույցում նշվում էր inter alia.
«23. Երկրորդ, հոդվածը կիրառվում է միայն երբ անձի դատավճիռը չեղյալ է հայտարարվել կամ նա ներման է արժանացել, յուրաքանչյուր դեպքում այն հիմքով, որ նոր կամ նոր բացահայտված փաստը վերջնականապես ցույց է տալիս որ տեղի է ունեցել դատական սխալ` այն է, դատապարտված անձին ծանր վնաս պատճառող ինչ որ լուրջ խախտում դատական գործընթացում: Այդ իսկ պատճառով, հոդվածը պահանջ չի սահմանում փոխհատուցում վճարել, եթե մեղադրանքը չեղյալ է համարվել կամ ներումը շնորհվել է որևէ այլ հիմքով ...
...
25. Բոլոր գործերով, որոնցով բավարարվել են այդ նախապայմանները, փոխհատուցումը ենթակա է վճարման «խնդրո առարկա պետության իրավունքին կամ պրակտիկային համապատասխան»: Դա չի նշանակում, որ փոխհատուցում վճարման ենթակա չէ, եթե օրենքում կամ պրակտիկայում այդպիսի փոխհատուցման դրույթ առկա չէ: Դա նշանակում է, որ պետության օրենքը կամ պրակտիկան պետք է ապահովեն փոխհատուցման վճարումը բոլոր դեպքերում, որոնց նկատմամբ հոդվածը կիրառելի է: Նպատակն այն է, որ պետությունները պարտավոր կլինեն փոխհատուցում վճարել միայն դատական սխալի հստակ գործերով, այն իմաստով, որ կճանաչվի, որ խնդրո առարկա անձը հստակորեն անմեղ է: Հոդվածը նպատակ չի հետապնդում փոխհատուցման իրավունք տալ երբ բոլոր նախապայմանները բավարարված չեն, օրինակ` երբ վերաքննիչ դատարանը վերացրել է դատավճիռը քանի որ այն բացահայտել է, որոշ փաստեր, որոնք ողջամիտ կասկած են ծնում ամբաստանյալի մեղավորության կապակցությամբ և որոնց չի անդրադարձել գործը քննող դատավորը:»
C. Գործի կարճմանը կամ արդարացմանը հաջորդող փոխհատուցման դատավարությունների վերաբերյալ օրենքը և պրակտիկան մասնակից պետություններում
73. Համաձայն դատարանին ներկայացված տեղեկատվությանը, գործի կարճմանը կամ արդարացմանը հաջորդող փոխհատուցման դատավարությունների վերաբերյալ օրենքի և պրակտիկայի միասնական մոտեցում չկա ուսումնասիրված երեսունվեց անդամ պետություններում:
74. Փոխհատուցում պահանջելու ընթացակարգերը նշանակալիորեն տարբերվում են ուսումնասիրված երկրներում: Տաս երկրում, հնարավոր փոխհատուցման ընթացակարգերը ինչպես պարզվել է կապված են ուղղակիորեն քրեական ընթացակարգերին, ատյանը, որը քննության է առնում քրեական մեղադրանք իրավազորություն ունի գնահատել փոխհատուցման հայցը, հիմնական դատավարության արդյունքում արդարացման դեպքում (Գերմանիա, Ռուսաստան և Ուկրաինա) կամ բեկանվել է դատավճիռը դատավարության վերսկսման արդյունքում (Բելգիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իտալիա, Լյուքսեմբուրգ, Մոնակո և Շվեյցարիա):
75. Երեսուն պետություններում, առկա փոխհատուցման ընթացակարգերն անկախ են քրեական դատավարությունից (Ալբանիա, Ավստրիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Հունգարիա, Իռլանդիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Մոլդովա, Մոնակո, Մոնտենեգրո, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Իսպանիա, Սլովակիա, Սլովենիա, Շվեդիա, Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա հանրապետություն, Թուրքիա և Ուկրաինա): Այդ պետություններում փոխհատուցման հայց կարելի է նարկայացվել վարչական կարգով նախարարների կամ այլ պաշտոնատար անձանց (Ավստրիայում, Բոսնիայում և Հերցեգովինայում, Խորվաթիայում, Չեխիայում, Դանիայում, Էստոնիայում, Ֆինլանդիայում, Իռլանդիայում, Լուքսեմբուրգում, Մոնակոյում, Մոնտենեգրոյում, Սերբիայում, Սլովակիայում, Սլովենիայում և Իսպանիայում և Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա հանրապետությունում) քաղաքացիական կամ վարչական դատարաններ (Ալբանիայում Շվեդիայում կամ Ուկրաինայում). Կամ քրեական դատարանների հիմնական քրեական գործի քննության չմասնակցած այլ դատավորների (Լեհաստանում և Թուրքիայում): Ժամկետներն առկա են գրեթե բոլոր հետազոտված պետություններում, փոխհատուցման հայցի ներկայացումը կապելով քրեական դատավարության ավարտի հետ: Բացառություն են կազմում Իռլանդիան և Մալթան:
76. Հետազոտված պետությունների գերակշիռ մեծամասնությունը փոխհատուցման կառուցակարգեր է կիրառում որոնք շատ ավելի առատաձեռն են քան Միացյալ Թագավորությունում կիրառվողը: Հետազոտված շատ պետություններում փոխհատուցումն էականորեն ավտոմատ կերպով հաջորդում է անմեղ ճանաչմանը, մեղադրանքի բեկանմանը կամ դատավարության կարճմանը (օրինակ` Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Դանիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Մոնտենեգրո, Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետություն, Ռումինիա, Թուրքիա և Ուկրաինա):
77. There is very little evidence from the practice of Contracting States regarding compensation which is relevant to the interpretation of “miscarriage of justice”.
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
78. Դիմումատուն գանգատվել է, որ արդարացումից հետո իրեն փոխհատուցում տրամադրելու մերժման պատճառները խախտում են անմեղության կանխավարկածը: Նա հղում է կատարել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետին, որը սահմանում է հետևյալը.
«Քրեական հանցագործության կատարման մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք համարվում է անմեղ քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքին համապատասխան»
79. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը
A. Գանգատի սահմանները
80. Դիմումատուն ընդունել է, որ փոխհատուցման մերժումն ինքնին որևէ խնդիր չի ծնում 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, քանի որ այն չի ենթադրում իր անմեղության կամ մեղավորության վերաբերյալ պետության որևէ տեսակետ:
81. Կառավարությունն ընդգծել է, որ առկա չէ արդարացումից հետո փոխհատուցում ստանալու ընդհանուր իրավունք 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, պարզապես այն պատճառով, որ անձն, արդարացման արդյունքում, համարվում է անմեղ նախկինում իր դեմ առաջադրված մեղադրանքներից: 1988թ. օրենքի 133-րդ բաժնի շարադասությանը չպետք է տրվի ընդարձակ մեկնաբանություն` այն ելակետի վրա հիմնված, որ շահավետ է, որպեսզի փոխհատուցում վճարվի արդարացված անձանց հնարավորինս լայն խմբի:
82. Դատարանը կրկնում է, որ 6-րդ հոդվածի 2-րդ կետը հանցագործության մեջ մեղադրված անձին փոխհատուցման իրավունք չի երաշխավորում օրինական կալանքի կամ ծախսերի համար` դատավարության հետագայում կարճման կամ արդարացմամբ ավարտման դեպքում (տե՛ս ի թիվս շատ այլ աղբյուրների Էնգլերթն ըննդեմ Գերմանիայի (Englert v. Germany), 25 օգոստոսի1987թ., կետ 36, Սերիա A թիվ 123; վերը նշված Սեկանիան` կետ 25; Կապեաուն ընդդեմ Բելգիայի (Capeau v. Belgium), թիվ 42914/98, կետ 23, ՄԻԵԴ 2005‑I; Յասսար Հուսսեինն ընդդեմ Միացյալ Թագավորության (Yassar Hussain v. the United Kingdom), թիվ 8866/04, կետ 20, ՄԻԵԴ 2006‑III; և Թենդամն ընդդեմ Իսպանիայի (Tendam v. Spain), թիվ 25720/05, կետ 36, 13 հուլիսի 2010թ.): Հավասարապես, այդ հոդվածը արդարացված անձին չի երաշխավորում փոխհատուցման իրավունք որևէ տեսակի դատական սխալի համար:
83. Դատարանի քննության խնդիրը այն չէ, թե արդյոք փոխհատուցման մերժումը per se խախտել է դիմումատուի անմեղության կանխավարկածի իրավունքը: Դատարանի կողմից գանգատի քննությունն ուղղված է թե արդյոք փոխհատուցումը մերժելու առանձին որոշումը դիմումատուի գործով, ներռյալ օգտագործված պատճառաբանությունը և շարադրանք, համապատասխանում է 6-րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրված անմեղության կանխավարակածին:
B. Ընդունելիություն
1. Կողմերի դիրքորոշումները
(ա) Կառավարությունը
84. Կառավարության համաձայն 6-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառվում է միայն հանցագործությունների մեջ մեղադրվողների նկատմամբ: Նույնիսկ «քրեական դատաքննության»` Դատարանի կողմից ընդունված լայն մեկնաբանության համաձայն, նրանք պնդել են, որ սույն գործով խնդրո առարկա փոխհատուցման դատավարության նկատմամբ չի տարածվում այդ մեկնաբանությունը:
85. Առաջին, Կառավարությունը նկատել է, որ Դատարանի նախադեպային իրավունք առկա չէ, որը սահմանում է, որ 6-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառվում է փոխհատուցում ստանալու իրավունքի գնահատման նկատմամբ հակառակ թիվ 7արձանագրության 3-րդ հոդվածում պարունակվող չափանիշների: Իսկապես, նրանք պնդել են, որ վերը նշված Սեկանինայի գործով` կետ 25, Դատարանը գտել է, որ 6-րդ հոդվածի 2-րդ կետը չի տարածվում այդպիսի ընթացակարգերի նկատմամբ: Կառավարությունը պնդել է, որ այդպիսի մոտեցումը համապատասխանում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի մոտեցմանը Վ.Ջ.Հ.-ն ընդդեմ Նիդեռլանդների գործով (տե՛ս վերը` կետ 66): Դրա իրավունքի բացակայության հիմքով փոխհատուցման մերժումը չի կարող հակասել 6-րդ հոդվածի 2-րդ կետին. Այ կերպ վճռելն անիմաստ կդարձնի ՔՔԻՄԴ 14(6) և թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածներով սահմանված չափանիշները և սահմանափակումները:
86. Երկրորդ, չնայած Կառավարությունն ընդունել է, որ 6-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառվել է որոշակի տեսակի փոխհատուցման ընթացակարգերի նկատմամբ, դա միայն այն դեպքերում է եղել, երբ սերտ կապ է եղել նախկին քրեական դատավարությունների հետ, որոնք ծնունդ են տվել այդպիսի հայցի: Այս դեպքում, ի հակադրություն, փոխհատուցման վերաբերյալ որոշումը տարբերվում է և անջատ է քրեական մեղադրանքը բեկանելու որոշումից, քանի որ այն ընդհանուր առմամբ կայացվել է գործադիր և ոչ թե օրենսդիր իշխանության կողմից, այն կայացվել է վարչական ընթացակարգի համաձայն, այլ ոչ թե քրեական դատավարության, այն կարող է հիմնված լինել տարբեր ապացույցների վրա, որոնք քննության չեն առնվել բուն դատավարության ընթացքում, այն ժամանակային տեսակետից հեռակա է, քանի որ փոխհատուցման հայցը կարող է ներկայացվել դատավճռի բեկանումից հետո երկու տարվա ընթացքում և այն ընդունվել և տրամադրվել է դիմումատուին գաղտնիության հիմունքներով: Չնայած գնահատականը, թե արդյոք դատական սխալը վերջնականապես հիմնավորվել է, ինչպես պահանջում է 1988թ. օրենքի 133-րդ բաժինը, ներառում է առաջին հերթին դատապարտմանը հանգեցրած ապացույցների որոշակի գնահատում, այդ գործընթացը չի ներառում անմեղության կանխավարկածի որևէ խախտում և չի խարխլում արդարացումը:
87. Կառավարությունն այդ իսկ պատճառով կոչ է անում Դատարանին եզրակացնել, որ անմեղության կանխավարկածն ընդհանրապես չի առնչվում 1988թ. օրենքի 133-րդ բաժնի ենթատեքստում ընդունված որոշումներին և, հետևաբար, անընդունելի համարել գանգատը:
(բ) Դիմումատուն
88. Դիմումատուն ընդգծել է, որ սույն Դատարանը նշանակալի թվով վճիռներ է կայացրել` վճռելով, որ 6-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառվում է անձի արդարացմանը հաջորդած փոխհատուցման իրավունքի հարցը գնահատելիս (մեջբերելով, inter alia, վերը նշված Ռուշիտիի և Համմերնի գործերը և Պուիգ Պանելլան ընդդեմ Իսպանիսյի (Puig Panella v. Spain) թիվ 1483/02, 25 ապրիլի 2006թ.): Չնայած քաղաքացիական փոխհատուցման դատավարություններին վերաբերող որոշ գործերով Դատարանը գտել է, որ 6-րդ հոդվածի 2-րդ կետը չի կիրառվում, դիմումատուն ընդգծել է, որ այդ դեպքերում դատարաններից պահանջվել էգնահատել քաղաքացիական պատասխանատվությունը, մինչդեռ 133-րդ բաժինը պահանջում է անձի արդարացման հիմքի գնահատական և ինչ է եզրակացություններ են բխում այդպիսի արդարացումից քրեական պատասխանատվության վերաբերյալ: Ավելին, այն դեպքում, երբ քաղաքացիական դատավարությունում պետք է երրորդ անձանց իրավունքների հավասարակշռություն պահպանվի, այդպիսի հավասարակշռություն առկա չէ այս դեպքում, քանի որ պետությունն է, որ պատասխանատու է փոխհատուցման վճարման համար: Ցանկացած դեպքում Դատարանը կիրառելի է համարել 6-րդ հոդվածի 2-րդ կետը նույնիսկ քաղաքացիական դատավարությանը վերաբերող գործերով, երբ այդպիսի դատավարությունների արդյունքում հարցականի տակ է դրվել դիմումատուի անմեղությունը (մեջբերելով Օրրն ընդդեմ Նորվեգիայի (Orr v. Norway), թիվ 31283/04, 15 մայիսի 2008թ.):
89. Դիմումատուն վիճարկել է փաստարկը, որ 6-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառվում է միայն քրեական դատավարությունների հետ սերտ կապի դեպքում: Նա այդ նպատակով մատնանշել է դատարանի եզրակացությունը Շիկիչն ընդդեմ Խորվաթիայի (Šikić v. Croatia), թիվ 9143/08, կետ 47, 15 հուլիսի 2010թ. և Վանջակն ընդդեմ Խորվաթիայի (Vanjak v. Croatia), թիվ 29889/04, կետ 41, 14 հունվարի 2010թ. գործերը, երբ քրեական դատավարությունները կարճվել են, անմեղության կանխավարկածը պետք է պահպանված լիներ «ցանկացած այլ բնույթի դատավարություններում»: Նա պնդել է, որ դա պետք է առավել ևս ճշմարիտ լինի արդարացման գործերով, երբ 6-րդ հոդվածի 2-րդ կետի տրամադրած պաշտպանությունն նույնիսկ ավելի ուժեղ է:
90. Ամեն դեպքում դիմումատուն պնդել է, որ փոխհատուցման տրամադրումը 133-րդ բաժնի համաձայն հստակորեն սերտ կապված է քրեական դատավարություններին, որոնց արդյունքում բեկանվել է դատավճիռը: 133-րդ հոդվածից ակնհայտ էր և Ռ-ի (Ադամս) գործով Գերագույն դատարանի վճռից (տե՛ս վերը` կետ 63), որ փոխհատուցման դատավարությունների առանցքային հարցը դատավճռի բեկանման հատուկ պատճառն էր, և որ փոխհատուցման վերաբերյալ այդ որոշումը պահանջում է որոշում կայացնողից քննության առնել Վերաքննիչ դատարանի` դատավճիռը բեկանող որոշումը: Ռ-ի (Ադամս) գործով վեր հանված հիմքերով փոխհատուցում վճարելու մերժումը հարց է ծնում, թե արդյոք պետությունն ընդունում է, որ փոխհատուցում պահանջող անձն իրականում անմեղ էր: Դա ինքնին բավարար էր 6-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառելի համարելու համար:
91. Վերջապես, դիմումատուն պնդել է, որ ճշմարիտ չէր կարող լինել, որ 6-րդ հոդվածի 2-րդ կետը չկիրառվեր ՔՔԻՄԴ 14(6) հոդվածի և թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածի համաձայն փոխհատուցման կառուցակարգերի նկատմամբ, սակայն կիրառվեր արդարացմանը հաջորդած փոխհատուցման բոլոր մնացած տեսակների նկատմամբ: Այդպիսի տարբերակման համար որևէ տրամաբանական պատճառ չկա:
2. Դատարանի գնահատականը
(ա) Ընդհանուր սկզբունքներ
(i) Ներածություն
92. Կոնվենցիայի առարկան և նպատակը, որպես մարդկանց պաշտպանության փաստաթղթի, պահանջում է, որ դրա դրույթները մեկնաբանվեն և կիրառվեն այնպես, որպեսզի դրա երաշխիքները պրակտիկ և կիրառելի դարձնեն (տե՛ս, inter alia, Սոերինգն ընդդեմ Միացյալ Թագավորության (Soering v. the United Kingdom), 7 հուլիսի 1989թ., կետ 87, Սերիա A թիվ 161 և Ալ Սկեյնին և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության (Al‑Skeini and Others v. the United Kingdom) [GC], թիվ 55721/07, կետ 162, ՄԻԵԴ 2011թ.). Դատարանը ուղղակիորեն սահմանել է, որ դա վերաբերում է 6-րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրված իրավունքին (տե՛ս, օրինակ` Ալլենետ դե Ռիբեմոնտն ընդդեմ Ֆրանսիայի (Allenet de Ribemont v. France), 10 փետրվարի 1995թ., կետ 35, Սերիա A թիվ 308 և վերը նշված Կապեաու` կետ 21):
93. 6-րդ հոդվածի 2-րդ կետը երաշխավորում է «մինչև օրենքին համապատասխան մեղավորության ապացուցումը` անմեղ համարվելու իրավունքը»: Քրեական դատավարության համատեքստում դիտարկվելով որպես դատավարական երաշխիք անմեղության կանխավարկածը, inter alia, պահանջներ է սահմանում ապացուցման բեռի հետ կապված (տե՛ս Բարբերան, Մեսսեգեն և Խաբարդոն ընդդեմ Իսպանիայի (Barberà, Messegué and Jabardo v. Spain), 6 դեկտեմբերի 1988թ., կետ 77, Սերիա A թիվ 146 և Թելֆներն ընդդեմ Ավստրիայի (Telfner v. Austria), թիվ 33501/96, կետ 15, 20 մայիսի 2001թ.). փաստի և իրավունքի իրավական կանխավարկածներ (տե՛ս Սալաբիակուն ընդդեմ Ֆրանսիայի (Salabiaku v. France), 7 հոկտեմբերի 1988թ., կետ 28, Սերիա A թիվ 141‑A և Ռադիո Ֆրանսը և այլոք ընդդեմ Ֆրանսիայի (Radio France and Others v. France), թիվ 53984/00, կետ 24, ՄԻԵԴ 2004‑II), իր դեմ ցուցմունք չտալու իրավունքը (տե՛ս Սանդերսն ընդդեմ Միացյալ Թագավորության (Saunders v. the United Kingdom), 17 դեկտեմբերի 1996թ., կետ 68, Վճիռների և որոշումների արձանագրություններ 1996‑VI, և Հենին և ՄաքԳիննեսսն ընդդեմ Իռլանդիայի (Heaney and McGuinness v. Ireland), թիվ 34720/97, կետ 40, ՄԻԵԴ 2000‑XII), տեղեկությունների մինչդատական հրապարակումը (տե՛ս Ակայն ընդդեմ Թուրքիայի (Akay v. Turkey) (dec.), թիվ 34501/97, 19 փետրվարի 2002թ. և Գ.Կ.Պ.-ն ընդդեմ Ռումինիայի (G.C.P. v. Romania), թիվ 20899/03, կետ 46, 20 դեկտեմբերի 2011թ.) և դիմումատուի մեղավորության վերաբերյալ վաղաժամ արտահայտությունները գործը քննող դատարանի կամ այլ հանրային պաշտոնյաների կողմից (տե՛ս վերը նշված Ալլենեթ դե Ռիբեմոնտ, կետեր 35-36 և Նեշտակն ընդդեմ Սլովակիայի (Nešťák v. Slovakia), թիվ 65559/01, կետ 88, 27 փետրվարի 2007թ.):
94. Այնուամենայնիվ, բացի 6-րդ հոդվածի 2-րդ կետով երաշխավորված իրավունքի պրակտիկությունը և արդյունավետությունը երաշխավորելու անհրաժեշտությունից, անմեղության կանխավարկածն ունի նաև այլ կողմ: Դրա ընդհանուր նպատակը, այս երկրորդ տեսանկյունից, այն անձանց պաշտպանությունն է, ովքեր արդարացվել են քրեական մեղադրանքից կամ ում հանդեպ կարճվել է քրեական դատավարությունը, հանրային պաշտոնյաների կամ մարմինների կողմից այնպիսի վերաբերմունքից, կարծես նրանք փաստացի մեղավոր են առաջադրված մեղադրանքներով: Այդպիսի դեպքերում չնայած անմեղության կանխավարկածն արդեն գործել է, դատավարության ընթացքում անարդար քրեական դատապարտման կանխման նպատակով դրա կողմից տրամադրված դատավարական երաշխիքներին հատուկ տարբեր պահանջների կիրառության միջոցով: Առանց արդարացման կամ կարճման որոշումների նկատմամբ հարգանքի պաշտպանության ապահովման ցանկացած դատավարություններում, 6-րդ հոդվածի 2-րդ կետի արդար դատաքննության երաշխիքները կարող են դառնալ տեսական և պատրանքային: Քրեական դատավարությունների ավարտին վտանգվում է նաև անձի հեղինակությունը և եղանակը, թե ինչպես այդ անձը ընկալվում է հասարակության կողմից: Որոշակի սահմաններում, 6-րդ հոդվածի 2-րդ կետով տրամադրված պաշտպանությունը այս կապակցությամբ կարող է որոշակիորեն համընկնել 8-րդ հոդվածով տրամադրված պաշտպանությանը (տե՛ս օրինակ` Զոլլմանն ընդդեմ Միացյալ Թագավորության (Zollman v. The United Kingdom) (dec.), թիվ 62902/00, ՄԻԵԴ 2003-XII և Տալիադորուն և Ստիլիանուն ընդդեմ Կիպրոսի (Taliadorou and Stylianou v. Cyprus), թիվ 39627/05 և 39631/05, կետեր 27 և 56-59, 16 հոկտեմբերի 2008թ.):
(ii) 6-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառելիությունը
95. Ինչպես ուղղակիորեն սահմանվել է հոդվածում 6-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառվում է, երբ անձը «մեղադրվում է քրեական հանցագործության կատարման մեջ»: Դատարանը բազմիցս ընդգծել է, որ սա ինքնավար հայեցակարգ է և պետք է մեկնաբանվի իր նախադեպային իրավունքով սահմանված երեք չափանիշներին համապատասխան, այն է` ներպետական օրենսդրությամբ դատավարությունների դասակարգման, նրանց էական բնույթի և հնարավոր պատժի աստիճանի և խստության (տե՛ս «քրեական մեղադրանքի» հայեցակարգի վերաբերյալ ի թիվս բազմաթիվ այլ աղբյուրների Էնգելը և այլոք ընդդեմ Նիդերլանդների (Engel and Others v. the Netherlands), 8 հունիսի 1976թ., կետ 82, Սերիա A թիվ 22 և Ֆիլիպսն ընդդեմ Միացյալ Թագավորության (Phillips v. the United Kingdom), թիվ 41087/98, կետ 31, ՄԻԵԴ 2001‑VII):
96. Այնուամենայնիվ, 6-րդ հոդվածի 2-րդ մասով տրամադրված պաշտպանության երկրորդ տեսանկյունին վերաբերող գործերով, որը ծագում է, որբ քրեական դատավարությունները ավարտվել են, հստակ է, որ վերոգրյալ չափանիշների կիրառումն անտեղի է: Այդպիսի գործերով քրեական դատավարություններն, ըստ անհրաժեշտության, ավարտվում են եթե հետագա դատավարությունները նոր քրեական մեղադրանք չեն վեր հանում Կոնվենցիայի ինքնավար իմաստով և եթե 6-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառվում է, այն պետք է կիրառվի այլ հիմքերով:
97. Կողմերն ի նկատի չունեն, որ դիմումատուի կողմից հարուցված փոխհատուցման դատավարությունները ծնունդ են տվել «քրեական մեղադրանքի» Կոնվենցիայի ինքնավար իմաստով: Այդ իսկ պատճառով է 6-րդ հոդվածի 2-րդ մասով տրամադրված պաշտպանության երկրորդ տեսանկյունը էական է սույն գործով և Դատարանը համապատասխանաբար հետազոտելու է, ինչպես է այն վերաբերել 6-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառելիությանը համանման գործերով հետագա դատավարություններում:
98. Դատարանին անցյալում կոչ են արել քննության առնել 6-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառելիությունը քրեական դատավարությունների ավարտից հետո` կարճման ձևով կամ արդարացումից հետո` ընդունված դատական որոշումների նկատմամբ, այն դատավարություններում, որոնք վերաբերում են, inter alia.
(ա) դատարանի և քրեական հետապնդման ծախսերը կրելու նախկին ամբաստանյալի պարտավորությանը (տե՛ս Մինելլին ընդդեմ Շվեյցարիայի (Minelli v. Switzerland), 25 մարտի 1983թ., կետեր 30-32, Սերիա A թիվ 62 և ՄաքՀուգոն ընդդեմ Շվեյցարիայի (McHugo v. Switzerland) (dec.), թիվ 55705/00, 12 մայիսի 2005թ.),
(բ) նախկին ամբաստանյալի` նախնական կալանքի և քրեական դատավարության պատճառած այլ անհարմարությունների համար փոխհատուցման պահանջին (տե՛ս վերը նշված Էնգլերթ կետ 35; Նյոլկռնբակաֆֆն ընֆֆռմ Գերմանիայի (Nölkenbockhoff v. Germany), 25 օգոստոսի 1987թ, կետ 35, Սերիա A թիվ 123, վերը նշված Սեկանինան, կետ 22; վերը նշված Ռուշիտին կետ 27, Մուլաջը և Սալլահին ընդդեմ Ավստրայի (Mulaj and Sallahi v. Austria) (dec.). թիվ 48886/99, 27 հունիսի 2002թ., վերը նշված Օ կետեր 33-38, վերը նշված Համմերն կետեր 41-46, Բաարսն ընդդեմ Նիդերլանդների (Baars v. the Netherlands), թիվ 44320/98, կետ 21, 28 հոկտեմբերի 2003թ.; Կապոն ընդդեմ Բելգիայի (Capeau v. Belgium) (dec.),թիվ 42914/98, 6 ապրիլի 2004թ.; Դել Լատտեն ընդդեմ Նիդերլանդների (Del Latte v. the Netherlands), թիվ 44760/98, կետ 30, 9 նոյեմբերի 2004թ.; Ա.Լ.-ն ընդդեմ Գերմանիայի (A.L. v. Germany), թիվ 72758/01, կետեր 31-33, 28 ապրիլի 2005թ., վերը նշված Պուիգ Պանելլա կետ 50, վերը նշված Տենդամ կետեր 31 և 36, Բոկն ընդդեմ Նիդերլանդների (Bok v. the Netherlands), թիվ 45482/06, կետեր 37-48, 18 հունվարի 2011թ. և Լորենզետտին ընդդեմ Իտալիայի (Lorenzetti v. Italy), թիվ 32075/09, կետ 43, 10 ապրիլի 2012թ.),
(գ) նախկին ամբաստանյալի` պաշտպանության ծախսերի փոխհատուցման դիմումը (տե՛ս Լուցն ընդդեմ Գերմանիայի (Lutz v. Germany), 25 օգոստոսի 1987թ., կետեր 56-57, Սերիա A թիվ 123; Լուչերն ընդդեմ Նիդերլանդների (Leutscher v. the Netherlands), 26 մարտի 1996թ., կետ 29, Զեկույցներ 1996‑II; վերը նշված Յասսար Հուսսեին, կետ 19 և Աշենդոնը և Ջոնսն ընդդեմ Միացյալ Թագավորության (Ashendon and Jones v. the United Kingdom), թիվ 35730/07 և 4285/08, կետեր 42 և 49, 15 դեկտեմբերի 2011թ.),
(դ) նախկին ամբաստանյալի` ապօրինի կամ հակաօրինական հետաքննության կամ քրեական հետապնդման հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման դիմումը (տե՛ս Պանտելեյենկոն ընդդեմ Ուկրաինայի (Panteleyenko v. Ukraine), թիվ 11901/02, կետ 67, 29 հունիսի 2006թ., և Գրաբչուկն ընդդեմ Ուկրաինայի (Grabchuk v. Ukraine), թիվ 8599/02, կետ 42, 21 սեպտեմբերի 2006թ.),
(ե) տուժողին փոխհատուցում վճարելու քաղաքացիական պարտավորության սահմանումը (տե՛ս Ռինգվոլդն ընդդեմ Նորվեգիայի (Ringvold v. Norway), թիվ 34964/97, կետ 36, ՄԻԵԴ 2003‑II, Յ-ն ընդդեմ Նորվեգիայի (Y. v. Norway), թիվ 56568/00, կետ 39, ՄԻԵԴ 2003‑II, վերը նշված Օրր` կետեր 47-49; Էրքոլն ընդդեմ Թուրքիայի (Erkol v. Turkey), թիվ 50172/06, կետեր 33 և 37, 19 ապրիլի 2011թ., Վուլախը և այլոք ընդդեմ Ռուսաստանի (Vulakh and Others v. Russia), թիվ 33468/03, կետ 32, 10 հունվարի 2012թ., Դիացենկոն ընդդեմ Ռումինիայի (Diacenco v. Romania),թիվ 124/04, կետ 55, 7 փետրվարի 2012թ., Լագերդերն ընդդեմ Ֆրանսիայի (Lagardère v. France), թիվ 18851/07, կետեր 73 և 76, 12 ապրիլի 2012թ., և Կոնստանտին Ֆլորեան ընդդեմ Ռումինիայի (Constantin Florea v. Romania), թիվ 21534/05, կետեր 50 և 52, 19 հունիսի 2012թ.),
(զ) ապահովագրողների նկատմամբ ներկայացված քաղաքացիական հայցերի մերժումը (տե՛ս Լունդկվիստն ընդդեմ Շվեդիայի (Lundkvist v. Sweden) (dec.), թիվ 48518/99, ՄԻԵԴ 2003-XI; և Ռիվեսն ընդեմ Նորվեգիայի (Reeves v. Norway) (dec.), թիվ 4248/02, 8 հուլիսի 2004թ.),
(է) երեխայի խնամքի մասին կարգադրությունը ուժի մեջ թողնելը երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղադրանք ծնողի նկատմամբ չառաջադրելու մեղադրողի որոշումից հետո (տե՛ս Օ.Լ.-ն ընդդեմ Ֆինլանդիայի (O.L. v. Finland) (dec.), թիվ 61110/00, 5 հուլիսի 2005թ.),
(ը) կարգապահական և ազատման հարցեր (տե՛ս Մուլլեն ընդդեմ Ֆրանսիայի (Moullet v. France) (dec.), թիվ 27521/04, 13 սեպտեմբերի 2007թ., վերը նշված Տալիադորուն և Ստիլիանուն Taliadorou and Stylianou, կետ 25, վերը նշված Շիկիչ կետեր 42-47; և Չելիկն (Բոզքուրտն) ընդդեմ Թուրքիայի (Çelik (Bozkurt) v. Turkey), թիվ 34388/05, կետ 34, 12 ապրիլի 2011թ.) և
(թ) դիմումատուի սոցիալական բնակարանի իրավունքի դադարեցումը (տե՛ս Վասսիլիոս Ստավրոպուլոսն ընդդեմ Հունաստանի (Vassilios Stavropoulos v. Greece), թիվ 35522/04, կետեր 28-32, 27 սեպտեմբերի 2007թ.):
99. Մի շարք գործերով Դատարանը որոշում է կայացրել 6-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառելիության օգտին: Պարզաբանելով, թե ինչու է 6-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառվում հակառակ քրեական դատարանի կողմից քննվող մեղադրանքի բացակայության` վաղ գործերի եռյակում, Դատարանը նշել է, որ դիմումատուի` ծախսերի և փոխհատուցման իրավունքի վերաբերյալ որոշումները քրեական դատավարությունների եզրափակման «հետևանքները և անհրաժեշտ ուղեկիցները» կամ «ուղղակի շարունակությունն» են (տե՛ս վերը նշված Էնգլերթ` կետ 35, Նյոլկենբոկհոդդ` կետ 35 և Լուց` կետ 56): Նմանապես, վաղ գործերի շարքում, Դատարանը եզրակացրել է, որ Ավստրիայի օրենսդրությունը և պրակտիկան «միացնում է երկու հարցերը` ամբաստանյալի քրեական պատասխանատվությունը և փոխհատուցման իրավունքը, այն աստիճան, որ վերջին հարցի վերաբերյալ որոշումը կարող է դիտարկվել որպես նախորդ հարցի վերաբերյալ որոշման հետևանք և որոշակի առումով ուղեկից»` հանգեցնելով 6-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառելիությունը փոխհատուցման դատավարությունների նկատմամբ (տե՛ս վերը նշավծ Սեկանինան կետ 22, Ռուշիտին կետ 27 և Վեիքսելբրանուն կետ 24):
100. Զարգացնելով այս գաղափարը հետագա գործերում` Դատարանը համարել է, որ դիմումատուների փոխհատուցման հայցերը «ոչ միայն ժամանակին հաջորդել են քրեական դատավարություններին, այլև կապված են այդ դատավարություններին օրենսդրության մեջ և պրակտիկայում, և՛ իրավազորության և առարկայական հարցերի կապակցությամբ» կապ ստեղծելով դատավարությունների երկու խմբերի միջև որի արդյունքում 6-րդ հոդվածի 2-րդկետը կիրառելի է (տե՛ս վերը նշված Օ` կետ 38 և Համմերն կետ 46):
101. նախկինում քրեական մեղադրանքներով անմեղ ճանաչված դիմումատուից փոխհատուցում ստանալու տուժողի իրավունքին վերաբերող գործերով Դատարանը վճռել է, որ եթե քաղաքացիական փոխհատուցման վերաբերյալ որոշումը պարունակում է քրեական պատասխանատվություն մեղսագրող սահմանում, դա կարող է այնպիսի կապ ստեղծել երկու դատավարությունների միջև, որը կկիրառի 6-րդ հոդվածի 2-րդ կետը փոխհատուցման հայցի վճռի կապակցությամբ (տե՛ս վերը նշված Ռինգվոլդ կետ 38, վերը նշված Յ կետ 42 և վերը նշված Օրր կետ 49):
102. Առավել վերջերս Դատարանը տեսակետ է հայտնել, որ քրեական դատավարության կարճումից հետո անմեղության կանխավարկածը պահանջում է, որպեսզի անձի քրեական դատապարտման բացակայությունը պահպանվի ցանկացած այլ բնույթի դատավարություններում (տե՛ս վերը նշված Վանջակ կետ 41 և Շիկիչ` կետ 47): Այն նշել է նաև որ արդարացման դատավճռի եզրափակիչ մասը պետք է պահպանվի շահագրգիռ կողմից քրեական պատասխանատվությանն ուղղակի կամ անուղղակի առնչվող ցանկացած մարմնի կողմից (տե՛ս վերը նշված Վասսիլոս Ստավրոպուլոս կետ 39, վերը նշված Տենդամ` կետ 37 և Լորենզետտի` կետ 46):
(iii) Եզրակացություն
103. Սույն գործը վերաբերում է անմեղության կանխավարկածի կիրառմանը ՎԴՔԲ-ի կողմից դիմումատուի դատավճռի բեկանմանը հաջորդած դատավարություններում, որոնք ավարտվել են արդարացմամբ: 6-րդ հոդվածի 2-րդ կետի` վերը քննարկված նպատակների և իր նախադեպային իրավունքից բխող մոտեցման կապակցությամբ (տե՛ս կետեր 92-94) Դատարանն այս ենթատեքստում ձևակերպում է անմեղության կանխավարկածը հետևյալ կերպ. անմեղության կանխավարկածը նշանակում է, որ քրեական մեղադրանքը և քրեական դատավարությունն արդարացմամբ ավարտվելու դեպքում քրեական դատավարության ենթարկված անձն անմեղ է օրենքի աչքում և պետք է արժանանա անմեղությանը համապատասխան վերաբերմունքի: Այս կապակցությամբ, այդ իսկ պատճառով, անմեղության կանխավարկածը պահպանվում է քրեական դատավարության ավարտից հետո` ապահովելու համար հարգանքը խնդրո առարկա անձի անմեղության նկատմամբ` ցանկացած մեղադրանքով որը չի ապացուցվել: Մտահոգության այս հիմնական պատճառն ընկած է այդպիսի գործերով 6-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառելիության վերաբերյալ Դատարանի մոտեցման հիմքում:
104. Հետագա դատավարությունների ենթատեքստում 6-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառելիության հարցը ծագելիս դիմումատուն պետք է հիմնավորի ավարտված քրեական դատավարությունների և հետագա դատավարությունների միջև վերը հիշատակված կապը: Այդպիսի կապը հավանական է, որ առկա է, օրինակ, երբ հետագա դատավարությունները պահանջում են նախորդ քրեական դատավարությունների արդյունքների հետազոտությւն և, մասնավորապես, երբ դրանք պարտավորեցնում են դատարանի վերլուծել դատավճիռը, ներգրավվել քրեական գործի ապացույցի հետազոտությանը կամ գնահատմանը, գնահատել դիմումատուի մասնակցությունը քրեական մեղադրանքին հանգեցրած որոշ կամ բոլոր գործողություններին, կամ դիտողություններ անել դիմումատուի հնարվոր մեղավորության առակ նշանների կապակցությամբ:
105. Հաշվի առնելով 6-րդ հոդվածի 2-րդ կետի վերը նշված երաշխիքի բնույթը` փաստը, որ 1988թ. օրենքի 133-րդ բաժինը ամրագրվել է պատասխանող պետության` ՔՔԻՄԴ 14(6) հոդվածով սահմանված պարտավորություններին համապատասխանելու համար և որ այն շարադրված է այդ հոդվածի և թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածի գրեթե նույնական եզրույթներով, նպատակ չի հետապնդում հանել վիճարկվող փոխհատուցման դատավարությունները 6-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառության շրջանակներից, ինչպես պնդում է Կառավարությունը: Երկու հոդվածները վերաբերում են քրեական ընթացակարգերի լիովին տարբեր կողմերից. չի ենթադրվում, որ նպատակ է եղել տարածել թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածը հատուկ իրավիճակի ընդհանուր երաշխիքների նկատմամբ` ինչպես 6-րդ հոդվածի 2-րդ կետում պարունակվածները (համեմատել և հակադրել Մաաույան ընդդեմ Ֆրանսիայի (Maaouia v. France) [GC], թիվ 39652/98, կետեր 36-37, ՄԻԵԴ 2000‑X):
(բ) Ընդհանուր սկզբունքների կիրառումը գործի փաստերի նկատմամբ
106. Քանի որ դիմումատուն նախկինում մեղադրվել էր չկանխամտածված սպանության մեղադրանքով` անմեղության կանխավարկածը կիրառվում է այդ հանցագործության կապակցությամբ մեղադրանքի առաջադրումից ի վեր: Չնայած կանխավարկածի տրամադրած պաշտպանությունը դադարում է նրա դատապարտմամբ, որը նա չի բողոքարկել այդ ժամանակ, այն վերականգնվել է ՎԴՔԲ-ի դատավճռի հիման վրա նրա հետագա արդարացումից հետո (տե՛ս վերը` կետ 45):
107. Դատարանի խնդիրն է իր վերլուծությունների այս փուլում քննության առնել, թե արդյոք առկա է եղել պակ եզրափակած քրեական դատավարության և փոխհատուցման դատավարությունների միջև` հաշվի առնելով վերը նշված համապատասխան նկատառումները (տե՛ս վերը` կետ 104): Այս կապակցությամբ Դատարանը նկատում է, որ 1988թ. օրենքի 133-րդ բաժնով սահմանված ընթացակարգերը պահանջում են, որպեսզի նախկին դատապարտումը վերացված լինի: Դատապարտման հետագա վերացումն է, որ հիմք է հանդիսանում դատական սխալի համար փոխհատուցման համար դիմելու իրավունքի համար: Հետագայում, քննելու համար, թե արդյոք բավարարված են 133-րդ բաժնի հանրագումարային չափանիշները, Նախարարը և դատարանները դատական քննության ընթացակարգերով պետք է հետազոտեն ՎԴՔԲ կողմից տրված դատավճիռը: Միայն դատավճռի հետազոտմամբ է, որ նրանք կարող են որոշել, թե արդյոք դատավճռի բեկանումը, որը հանգեցրել է արդարացման սույն դիմումատուի գործով, հիմնված է եղել նոր ապացույցի վրա և արդյոք այն հանգեցրել է դատական սխալի:
108. Դատարանն այդ իսկ պատճառով բավարարված է, որ դիմումատուն հիմնավորել է քրեական դատավարությունների և հետագա փոխհատուցման ընթացակարգերի միջև անհրաժեշտ կապի առկայությունը: Արդյունքում, 6-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառելի է 1988թ. օրենքի 133-րդ բաժնի ենթատեքստում` ապահովելու համար, որ դիմումատուին հետագա ընթացակարգերում ցուցաբերվել է նրա անմեղությանը համապատասխան վերաբերմունք: Այդ պատճառով գանգատը չի կարող մերժվել Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3 (ա) կետի համաձայն` որպես Կոնվենցիայի դրույթներին ratione materiae անհամապատասխան:
109. Դատարանը ակնհայտ անհիմն չի համարում գանգատը ոչ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3 (ա) կետի իմաստով և ոչ էլ որևէ այլ հիմքով: Դատարանը համապատասխանաբար մերժում է անընդունելիության վերաբերյալ Կառավարության առարկությունը և ընդունելի է համարում գանգատը:
Գ. Էություն
1. Կողմերի դիրքորոշումները
(ա) Դիմումատուն
110. Դիմումատուն պնդել է, որ Բարձր դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից իր գործի մերժումը հիմնված է իր անմեղության վերաբերյալ կասկածներ ծնող պատճառների վրա: Նա ընդգծել է, մասնավորապես, որ Բարձր դատարանի եզրահանգումները, որ դեռ առկա էին «հիմնավոր ապացույցներ իր դեմ» (տե՛ս վերը` կետ 31), Վերաքննիչ դատարանի կողմից այն փաստի հիշատակումը, որ նոր ապացույցը «կարող էր» երդվյալ ատենակալների կողմից ուսումնասիրվելու դեպքում հանգեցնել այլ արդյունքի» (տե՛ս վերը` կետ 33), Դիտողությունը, որ Վերաքննիչ դատարանը «կասկած չունի, որ [ՎԴՔԲ-ի դատավճիռը] չի փոխում ենթադրությունը, որ որևէ մեղադրանք չկար ... առաջադրված» (տե՛ս վերը` կետ 38), և Վերաքննիչ դատարանի եզրակացությունը, որ «որևէ հիմք չկա ասելու, նոր ապացույցի հիման վրա, որ երդվյալ ատենակալներին ներկայացնելու գործ չկա» (տե՛ս վերը` կետ 39). Այդ դիտողությունները պետք է քննության առնված լինեին փոխհատուցում ստանալու իրավունքի հետ կապված ընդհանուր դիրքորոշման լույսի ներքո: Վերաքննիչ դատարանի դատավճիռը հստակորեն ենթադրում է, որ նա հավանական է, որ կարող էր դատապարտվել կրկնակի դատաքննության դեպքում:
111. Դիմումատուն մատնանշել է, որ անձի կողմից իր անմեղության ապացուցման պահանջը 6-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում է համարվել մի շարք գործերով (վերը նշված` Կապո, Պուինգ Պանելլա և Տենդամ): Նա պնդել է, որ եթե պետությունը պահանջ է սահմանում, որի համաձայն անմեղությունը պետք է հաստատվի նախքան փոխհատուցման վճարումը, անխուսափելի է, որ փոխհատուցում վճարման ենթակա չլինելու վերաբերյալ եզրակացությունը ենթադրում է, որ պետությունը հարցականի տակ է դնում անձի անմեղությունը:
112. Վերջապես, դիմումատուն հղում է կատարել Դատարանի նախադեպային իրավունքին, որը սահմանում է, որ նույնիսկ անմեղության վերաբերյալ կասկածների պարզ բարձրաձայնումը հակասում է 6-րդ հոդվածի 2-րդ կետին, արդարացման դեպքում (վերը նշված` Սեկանինա, Ռուշիտի, Դիացենկո): Դիմումատուն պնդել է, որ իր դեպքում արդարացումը հիմնված է եղել էության վրա, քանի որ ՎԴՔԲ-ը, բեկանելով դատավճիռը, գտել է, որ դատապարտման փաստական և ապացուցողական հիմքերը խարխլված են եղել:
113. Նա եզրակացրել է, որ իր գործով փոխհատուցման ընթացակարգերում դատարանները հարցականի տակ են դրել իր անմեղությունը և կոչ է արել Դատարանին 6-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում արձանագրել:
(բ) Կառավարությունը
114. Կառավարությունը վիճարկել է, որ սույն գործով տեղի է ունեցել 6-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում: 1988թ. օրենքի 133-րդ հոդվածը չի խախտում անմեղության կանխավարկածը, քանի որ այն կասկածի տակ չի դնում արդարացման ճշմարտացիությունը կամ դիմումատուի` անմեղության կանխավարկածի իրավունքը: Գործերը, որոնց հղում է կատարել դիմումատուն, ինչպես օրինակ վերը նշված Ռուշիտին, չեն կարող մեկնաբանվել, որպես 6-րդ հոդվածի 2-րդ կետի ծայրահեղ մեկնաբանությունն արդարացնող այն իմաստով, որ անձի արդարացումից ի վեր նրան պետք է վերաբերվել որպես բացարձակ անմեղ բոլոր նպատակներով: Դա, ինչպես նշել է Կառավարությունը, չի համապատասխանի թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածին կամ նույն փաստերից բխող 6-րդ հոդվածի 2-րդ կետին քաղաքացիական դատավարությունների համապատասխանության վերաբերյալ Դատարանի նախադեպային իրավունքին:
115. Կառավարությունը պնդել է, որ փոխհատուցման ընթացակարգերին առնչվող նախկին գործերում, ներառյալ դիմումատուի կողմից մեջբերվածները, Դատարանի ուշադրության կենտրոնում է եղել փոխհատուցումը մերժելու որոշման եղանակը, որը ոչ մի կասկած չի թողել որ այն հիմնված է մեղավորության կանխավարկածի վրա. օգտագործված բառերը ավելին են եղել քան պարզապես կասկածները կամ ենթադրությունները: Ընդհակառակը, համանման խնդիր չի եղել 1988թ. օրենքի 133-րդ հոդվածի հիմքով փոխհատուցման մերժումների դեպքում ընդհանրապես կամ դիմումատուի գործով մերժման դեպքում` մասնավորապես: Փոխհատուցման մերժումը համապատասխանում է 6-րդ հոդվածի 2-րդ կետին պայմանով, որ օգտագործված շարադրանքից ակնհայտ է, որ որևէ մեղավորություն չի վերագրվում դիմումատուին (տե՛ս վերը` Ա.Լ.):
116. Վերջապես, Կառավաությունը հղում է կատարել քաղաքացիական և կարգապահական ընթացակարգերում անմեղության կանխավարկածի գործողության վերաբերյալ Դատարանի նախադեպային իրավունքին (վերը նշված Շիկիչ, Վաբյակ և Բոկ): Դա հաստատում է, որ Դատարանը ճկուն մոտեցում է որդեգրել քրեական դատավարությունից դուրս անմեղության կանխավարկածի սահմանների կապակցությամբ և գիտակցում է քաղաքացիական և կարգապահական ընթացակարգերի արդյունավետ գործառութավորման ապահովելու անհրաժեշտությունը:
117. Կառավարությունը եզրակացրել է, որ ներպետական դատավճիռներում ոչինչ չի խախտում կամ կասկածի տակ դնում դիմումատուի արդարացումը: Այդ իսկ պատճառով 6-րդ հոդվածի 2-րդ կետի որևէ խախտում տեղի չի ունեցել:
2. Դատարանի գնահատականը
118. Դատարանը նկատում է, որ սույն գործը չի վերաբերում 1988թ. օրենքի 133-րդ բաժնով սահմանված փոխհատուցման կառուցակարգի համապատասխանությանը թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածին, արձանագրության, որը պատասխանող պետությունը չի վավերացրել (տե՛ս վերը կետ 70): Այդ պատճառով է, որ սույն Դատարանը չէ, որ պետք է գնահատի, թե արդյոք այդ հոդվածը պահպանվել է, ոչ էլ Դատարանի խնդիրն է գնահատել պատասխանող պետության` «դատական սխալ» արտահայտության մեկնաբանությունը, որը նշվում է այդ հոդվածում, բացառությամբ քանի դեռ չի կարելի ասել, որ այդ մեկնաբանությունը հակասում է 6-րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրված անմեղության կանխավարկածին:
119. Ինչպես պարզաբանվել է վերը` դատավարությունների երկու խմբերի միջև կապի առկայության հաստատումից հետո, Դատարանը պետք է որոշի, թե արդյոք անմեղության կանխավարկածը պահպանվել է գործի բոլոր հանգամանքներում: Այդ իսկ պատճառով նպատակահարմար է, սկսել նախկին համանման գործերի էությունների քննություններին դատարանի մոտեցման ուսումնասիրությունից:
(ա) Դատարանի մոտեցումը նախկին համանման գործերում
120. Վերը նշված Մինելլիի գործով, որը վերաբերում էր դիմումատուին` քրեական դատավարության ավարտից հետո քրեական հետապնդման ծախսերը վճարելու կարգադրությանը դատարանը համապատասխան սկզբունքը շարադրել էր հետևյալ կերպ.
«37. Դատարանի կարծիքով անմեղության կանխավարկածը խախտված կլինի, եթե, նախքան դիմումատուի մեղավորության ապացուցումն օրենքին համապատասխան և հատկապես, առանց նրան` պաշտպանության իր իրավունքների օգտագործման հնարավորություն ընձեռելու, նրան վերաբերող դատական որոշմամբ կարծիք է արտահայտվում նրա մեղավորության մասին: Դա կարող է այդպես լինել, նույնիսկ որևէ պաշտոնական եզրակացության բացակայության դեպքում, բավարար է, որոշ դատողություն որից ենթադրվում է, որ դատարանն ամբաստանյալին որպես մեղավորի է վերաբերում:»
121. Առաջին գործերը, որոնց այն բախվել է փոխհատուցման կամ պաշտպանության ծախսերի վերաբերյալ նախկին դատապարտյալների գանգատների կապակցությամբ, Դատարանը մշակել է Մինելլիի գործով սահմանված սկզբունքները, պարզաբանելով, որ որոշումը, որով մինչդատական կալանքի համար փոխհատուցման և դատապարտյալի անհրաժեշտ ծախսերի և ծախքերի վարձատրությունը մերժվել է դատավարությունների ավարտից հետո կարող է խնդիր առաջացնել 6-րդ հոդվածի 2-րդ կետի կապակցությամբ, եթե հիմնավորող դատողությունները, որոնք չեն կարող անջատվել գործող դրույթներից, հանգեցրել են ըստ էության դիմումատուի մեղավորության հաստատմանը` առանց նրա մեղավորության ապացուցմանը օրենքին համապատասխան և, մասնավորապես, առանց նրան հնարավորություն ընձեռելու իրականացնել պաշտպանության իրավունքները (տե՛ս վերը նշված Էնգլերտ` կետ 37, Նյոլկենբոկհոֆֆ` կետ 37 և Լուց` կետ 60): Բոլոր երեք գործերը վերաբերում էին նախկին քրեական դատավարությունների, որոնք ավարտվել էին կարճմամբ, այլ ոչ արդարացմամբ: Գտնելով, որ տեղի չի ունեցել 6-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում Դատարան պարզաբանել է, որ ներպետական դատարանները են նկարագրել «կասկածի վիճակ» և որ նրանց որոշումները չեն պարունակում մեղավորության վերաբերյալ որևէ եզրահանգում:
122. Սեկանինայի հաջորդող գործով Դատարանը տարբերություն է դրել այն գործերի միջև, որոնցով քրեական դատավարությունները կարճվել են և որոնցով վերջնական արդարացման դատավճիռ է կայացվել, պարզաբանելով, որ դատապարտյալի անմեղության վերաբերյալ կասկածների բարձրաձայնումը հնարավոր է քանի դեռ քրեական դատավարությունը չի ավարտվել մեղադրանքի էության վերաբերյալ որոշմամբ, սակայն այլևս անընդունելի է հենվել այդպիսի կասկածների վրա վերջնական արդարացումից հետո (վերը նշված` կետ 30): Այդպիսով Սեկանինայի գործով սկզբունքը թվում է, թե ձգտում է սահմանափակել Մինելլի գործով սահմանված սկզբունքը, եթե քրեական գործերը կարճվել են: Նախադեպային իրավունքը վկայում է, որ վերջին գործերում Մինելիի սկզբունքը շարունակաբար մեջբերվել է որպես կիրառելի ընդհանուր սկզբունք (տե՛ս վերը նշված Լեուտչեր` կետ 29, Մուլաջ և Սալլահին, Բաարս` կետեր 26-27, Կապո` կետ 22, Ա.Լ.է կետ 31, Պանտելեյենկո` կետ 67 և Գրաբչուկ` կետ 42): Սականինայի գործով նշված տարբերությունը կարճման և արդարացման գործերի միջև կիրառվել է Սականինայի գործին հաջորդած արդարացման դատավճիռների վերաբերյալ գործերի մեծամասնությունում (տե՛ս օրինակ` վերը նշված Ռուշիտի` կետ 31, Լամաննան ընդդեմ Ավստրիայի (Lamanna v. Austria), թիվ 28923/95, կետ 38, 10 հուլիսի 2001թ., վերը նշված Վիքսելբրաուն` կետ 25, Օ` կետ 39, Համմերն` կետ 47, Յասսար Հուսեին` կետ 19 և 23, Տենդամ` կետեր 36-41, Աշենդոն և Ջոնս` կետեր 42 և 49, և Լորենցետտի` կետեր 44-47, սակայն համեմատել և հակադրել վերը նշված Դել Լատտե և Բոկ):
123. Տուժողների կողմից ներկայացված փոխհատուցման քաղաքացիական հայցերին վերաբերող գործերում, անկախ այն հանգամանքից, թե արդյոք քրեական դատավարություններն ավարտվել են կարճմամբ թե արդարացմամբ Դատարանն ընդգծել է, որ այն դեպքում, որ քրեական պատասխանատվությունից ազատումը պետք է հաշվի առնվի փոխհատուցումների վերաբերյալ քաղաքացիական դատավարություններում, այն չպետք է խոչընդոտի նույն փաստերից, առավել նվազ խիստ ապացուցման բեռ հիման վրա ծագող փոխհատուցում վճարելու քաղաքացիական պատասխանատվության սահմանմանը: Այնուամենայնիվ, եթե փոխհատուցման վերաբերյալ ներպետական որոշման մեջ պատասխանող կողմի նկատմամբ քրեական պատասխանատվություն սահմանող դրույթ պարունակվելու դեպքում, կառաջանա Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի գործողության շրջանակներում ներառվող խնդիր (տե՛ս վերը նշված Ռինգվոլդ` կետ 38; Յ.` կետեր 41-42, Օրր` կետեր 49 և 51, և Դիաչենկո` կետեր 59-60): Այս մոտեցումն է պահպանվել նաև արդարացված դիմումատուների կողմից ապահովագրողների դեմ ներկայացված քաղաքացիական հայցերին վերաբերող գործերում (տե՛ս վերը նշված Լունդկվիստ և Ռիվս):
124. Կարգապահական ընթացակարգերի վերաբերյալ գործերով Դատարանն ընդունել է, որ ինքնաբերաբար տեղի չի ունեցել 6-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում, այն դեպքերում, երբ դիմումատուն մեղավոր է ճանաչվել կարգապահական խախտման մեջ, որոնք ծագում են նույն փաստերից, ինչ նախկին քրեական մեղադրանքը, որը չի հանգեցրել դատապարտման (տե՛ս վերը նշված Վանջակ` կետեր 69-72 և Շիկիչ` կետեր 54‑56):
125. 6-րդ հոդվածի 2-րդ կետի կապակցությամբ Դատարանի նախադեպային իրավունքի վերոգրյալ ուսումնասիրությունից բխում է, որ միասնական մոտեցում առկա չէ, թե ինչպիսի հանգամանքներում է այդ հոդվածը խախտվում քրեական դատավարությունների ավարտին հաջորդած դատավարությունների համատեքստում: Ինչպես պարզ է դառնում Դատարանի գոյություն ունեցող նախադեպային պրակտիկայից, շատ բան է կախված այն ընթացակարգերի բնույթից և ենթատեքստից, որոնցում վիճարկվող որոշումն ընդունվել է:
126. Բոլոր գործերում անկախ նրանից, թե որ մոտեցումն է կիրառվել, որոշում կայացնողի օգտագործած շարադրանքը ծայրահեղ անհրաժեշտ է 6-րդ հոդվածի 2-րդ կետի հետ որոշման և դրա պատճառաբանության համապատասխանությունը գնահատելիս (տե՛ս օրինակ`վերը նշված Յ.` կետեր 43-46, Օ` կետեր 39-40, Համմերն` կետեր 47-48, Բաարս` կետեր 29-31, Ռիվս, Պանտելեյենկո` կետ 70, Գրաբչուկ` կետ 45 և Կոնստասն ընդդեմ Հունաստանի (Konstas v. Greece), թիվ 53466/07, կետ 34, 24 մայիսի 2011թ.). Այդպիսով, գործով, որում ներպետական դատարանը վճռել էր, որ «ակնհայտ հավանական է» որ դիմումատուն «կատարել է հանցագործությունները ... որոնց մեջ մեղադրվում է» Դատարանը գտել է, որ այն խախտել է քաղաքացիական դատավարության սահմանները և այդպիսով կասկած է հայտնել արդարացման ճշմարտացիության վերաբերյալ (տե՛ս վերը նշված Յ.` կետ 46, Օրր` կետ 51 և Դիաչենկո` կետ 64): Նմանապես, երբ ներպետքական դատարանը նշել է, որ քրեական գործը բավարար ապացուցյներ է պարունակում հաստատելու համար, որ տեղի է ունեցել հանցագործություն, համարվել է, որ կիրառված շարադրանքը խախտել է անմեղության կանխավարկածը (տե՛ս վերը նշված Պանտելեյենկո` կետ 70). Այն գործերով, երբ Դատարանի վճիռն ուղղակիորեն վերաբերել է քրեական մեղավորության կասկածները չցրելուն Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել 6-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում (տե՛ս օրինակ վերը նշված Սեկանինա կետեր 29-30 և Ռուշիտի` կետեր 30-31): Այնուամենայնիվ, հաշվի առնելով կոնկրետ դատավարությունների բնույթը և ենթատեքստ, նույնիսկ որոշ անհաջող շարադրանքի օգտագործումը կարող է վճռական չլինել (տե՛ս վերը` կետ 125): Դատարանի նախադեպային պրակտիկան որոշ օրինակներ է տրամադրում դեպքերի, երբ 6-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում չի արձանագրվել նույնիսկ երբ քննադատվել է ներպետական դատարանների և իշխանությունների կողմից օգտագործված բառապաշարը (տե՛ս վերը նշված Ռիվս և Ա.Լ.` կետեր 38-39):
(բ) Արդյոք խախտվել է դիմումատուի անմեղության կանխավարկածի իրավունքը սույն գործով
127. Սույն գործը ընդհանուր համատեքստի համար նշանակություն ունի, որ ՎԴՔԲ-ն բեկանել է դիմումատուի դատավճիռը` հիմնավորված չլինելու հիմքով, որովհետև նոր ապացույցը կարող էր ազդեցություն ունենալ երդվյալ ատենակալների որոշման վրա, եթե այն մատչելի լիներ դատաքննության ընթացքում (տե՛ս վերը` կետ 20): ՎԴՔԲ-ն ինքնուրույն չի գնահատել բոլոր ապացույցները, նոր ապացույցի լույսի ներքո, որոշելու համար թե արդյոք մեղավորությունը հաստատված է եղել ողջամիտ կասկածից անդին: Կրկնակի քննության վերաբերյալ որոշում չի կայացվել քանի որ դիմումատուն արդեն կրած է եղել իր ազատազրկման պատիժը նախքան նրա դատավճռի բեկանումը (տե՛ս վերը` կետեր 21, 26 և 34): Համաձայն Քրեական բողոքարկման մասին 1968թ. օրենքի 2(3) բաժնի դիմումատուի դատավճռի բեկանումը հանգեցրել է արդարացման դատավճռի կայացման (տե՛ս վերը` կետ 45): Այնուամենայնիվ, դիմումատուի արդարացումը Դատարանի կարծիքով չի հանդիսացել «ըստ էության» արդարացում բառի բուն իմաստով (համեմատել և հակադրել վեր հիշատակված Սեկանինա և Ռուշիտի երբ արդարացումը հիմնված է եղել այն սկզբունքի վրա, որ ցանկացած ողջամիտ կասկած պետք է մեկնաբանվի ամբաստանյալի օգտին): Այս իմաստով, չնայած ձևական առումով արդարացման, քրեական հետապնդման դադարեցումը դիմումատուի դեմ կարող էր համարվել որ վելի շատ ընդհանրություններ ունի այն գործերի հետ, որոնցում քրեական հետապնդումները կարճվել են (տե՛ս օրինակ վերը նշված Էգլերտ, Նյոլկենբոկհոֆֆ, Լուց, Մուլաջ և Սալլահի, Ռոատիսն ընդդեմ Ավստրիայի (Roatis v. Austria) (dec.), թիվ 61903/00, 27 հունիսի 2002թ.և Ֆելլեներն ընդդեմ Ավստրիայի (Fellner v. Austria) (dec.), թիվ 64077/00, 10 հոկտեմբերի 2002թ.):
128. Կարևոր է նաև ուշադրություն դարձնել այն փաստին, որ 1988թ. օրենքի 133-րդ բաժինը պահանջում է որպեսզի հատուկ չափանիշներ բավարարվեն մինչև փոխհատուցման հարցի ծագումը: Այդ չափանիշներն առաջադրվել են գիտակցաբար` որ դիմումատուն նախկինում դատապարտված լինի, որ նա արդյունքում պատիժ կրած լինի, որ բողոքարկումը թույլ տրված լինի ժամկետների անցմամբ, և որ բողոքարկումը թույլատրելու հիմքը լինի նոր հանգամանք, որը ողջամիտ կասկածից անդին հիմնավորում է, որ տեղի է ունեցել դատական սխալ: Չափանիշը, որոշ լեզվաբանական փոփոխություններով, արտացոլում է Կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածի դրույթները, որոնք պետք է մեկնաբանվեն 6-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան ձևով: Դատարանը, համապատասխանաբար, բավարարված է, որ այս չափանիշում ինքնին ոչինչ չկա, որը կասկածի տակ է դնում արդարացված անձի անմեղությունը և որ օրենսդրությունն ինքնին չի պահանջում դիմումատուի քրեական մեղավորության որևէ գնահատական:
129. Դատարանն այնուհետև նկատում է, որ պատասխանող պետությունում արդարացումից հետո փոխհատուցում ստանալու հնարավորությունը նշանակալիորեն սահմանափակված է 133-րդ բաժնի չափանիշով: Հստակ է, որ արդարացումը բողոքարկման արդյունքում ժամանակի ընթացքում չի առաջացնի փոխհատուցման իրավունք 133-րդ հոդվածի համաձայն: Նմանապես, վերաքննությամբ արդարացումը, որը հիմնված է երդվյալ ատենակալների անհամապատասխան որոշումների կամ անարդար ապացույցների ընդունման վրա չի բավարարի 1988թ. օրենքի 133-րդ բաժնում սահմանված չափանիշները: Ներպետական դատարաններն են, որ պետք է մեկնաբանեն օրենսդրությունը օրենսդրի կամքին ուժ տալու համար և այդպես վարվելիս նրան իրավունք ունեն եզրակացնել, որ անհրաժեշտ է ավելին քան արդարացումը «դատական սխալի» հաստատման համար, պայմանով միշտ որ նրանք կասկածի տակ չեն դնում դիմումատուի անմեղությունը: Դատարանին այդ իսկ պատճառով չեն հետաքրքրում Լորդերի պալատի դատավորների կողմից Մալլենի սույն գործով Վերաքննիչ դատարանի վճռից հետո, Գերագույն դատարանի դատավորների կողմից Ադամսի գործերով այդ եզրույթին տրված տարբեր մեկնաբանությունները: Դատարանը պետք է գնահատի, հաշվի առնելով խնդրի բնույթը, որ ներպետական դատարանները պետք է լուծեն, և դիմումատուի դատավճիռը բեկանող դատավճռի համատեքստում (տե՛ս վերը` կետ 127), թե արդյոք նրանց օգտագործած բառապաշարը համապատասխանում է 6-րդ հոդվածի 2-րդ կետով երաշխավորված անմեղության կանխավարկածին:
130. Դատարանի խնդրի կապակցությամբ հստակ է, որ հետազոտությունը, թե արդյոք 133-րդ բաժնով սահմանված չափանիշները բավարարված են պահանջում է ներպետական դատարաններից հղում կատարել ՎԴՔԲ-ի` բեկանող դատավճռին` պարզելու համար արդարացման պատճառները և աստիճանը, որը կարող է նշվել որ նոր փաստը հիմնավորել է ողջամիտ կասկածից անդին, որ տեղի է ունեցել դատական սխալ: Այս ծավալով, դատավարությունների ենթատեքստը պարտավորեցնում է Բարձր Դատարանին և, հետագայում, Վերաքննիչ դատարանին գնահատել ՎԴՔԲ դատավճիռը 133-րդ բաժնի չափանիշների լույսի ներքո:
131. Անդրադառնալով Բարձր դատարանի դատավճռին` Դատարանը նկատում է, որ դատավորը վերլուծել է ՎԴՔԲ եզրահանգումները և այն տեսակետին է հանգել, որ դրանք «չեն համապատասխանում այն ենթադրությանը որ նոր դատաքննության ավարտին ... գործը քննող դատավորը պարտավոր կլիներ ուղղորդել երդվյալ ատենակալներին արդարացնել հայցվորին» (տե՛ս վերը` կետ 25): Ուսումնասիրելով 133-րդ բաժնով սահմանված փոխհատուցման հարցի կապակցությամբ դատարաններին ներկայացված նախորդ գործերը նա որոշել է, որ 133-րդ բաժնի շարադրանքից դուրս է գործի նկարագրությունը, որով երդվյալ ատենակալները կարող էին հանգած լինել այլ եզրակացություն` ողջամիտ կասկածից անդին հիմնավորելով, որ տեղի է ունեցել դատական սխալ (տե՛ս վերը` կետ 30). Դիմումատուի գործով ՎԴՔԲ-ի և երդվյալ ատենակալների կողմից քննության առած բժշկական ապացույցը վկայում էր որ առկա է «հիմնավոր ապացույց» դիմումատուի դեմ և երդվյալ ատենակալներն էին որ պետք է որոշեին այդ հարցը (տե՛ս վերը` կետ 31). Նա եզրակացրել է, որ ՎԴՔԲ-ն միայն որոշել է, որ նոր ապացույցը, եթե դիտարկվեր դատաքննության ընթացքում ներկայացված ապացույցների հետ, «հնարավորություն էր ստեղծում», որ երդվյալ ատենակալները «կարող էին պատշաճ կերպով արդարացնել» դիմումատուին: Դա անբավարար է ողջամիտ կասկածից անդին հիմնավորելու համար որ գործով տեղի է ունեցել դատական սխալ (տե՛ս վերը` կետ 32):
132. Վերաքննիչ դատարանն իր հերթին նույնպես սկսել է հղում կատարելով դատապարտումը վերացնող դատավճռի դրույթներին: Այն բացատրել է, որ ՎԴՔԲ-ն որոշել է, որ ներկայումս մատչելի ապացույցը «կարող էր» եթե քննության առնված լիներ երդվյալ ատենակալների կողմից հանգեցնել այլ արդյունքի (տե՛ս վերը` կետ 33): Այն հետագայում նշել էր, որ ՎԴՔԲ-ի որոշումը «այն բովանդակությունը չի ստացել, որ դիմումատուին առաջադրված մեղադրանք չի եղել և որ «որևէ հիմք չկա ասելու» նոր ապացույցների հիման վրա, որ երդվյալ ատենակալների քննությանը հանձնելու գործ չկա (տե՛ս վերը` կետ 38-39).
133. Ճշմարիտ է, որ քննարկելով, թե արդյոք դիմումատուի գործի փաստերի նկատմամբ տարածվում է «դատական սխալի» բովանդակությունը և՛ Բարձր դատարանը, և՛ Վերաքննիչ դատարանը հղում են կատարել հակադիր մեկնաբանությունների` հաշվի առնելով լորդեր Բինգհամի և Ստեյի արտահայտությունները Լորդերի պալատում Ռ-ի (Մալլեն) գործով: Քանի որ լորդ Ստեյնն արտահայտել է այն տեսակետը, որ դատական սխալն առկա է միայն այն դեպքերում, երբ անմեղությունը հաստատվել է ողջամիտ կասկածից անդին, անհրաժեշտաբար որոշ քննարկում է տեղի ունեցել անմեղության հարցի շուրջ և թե որքանով է ՎԴՔԲ-ի կողմից դատավճռի բեկանումն ընդհանրապես վկայում անմեղության մասին: Հղում է կատարվել թիվ 7 արձանագրության պարզաբանիչ զեկույցի, որը բացատրում է, որ արձանագրության 3-րդ հոդվածի նպատակն է պարտավորեցնել պետությանը փոխհատուցում տրամադրել միայն այն դեպքերում երբ ճանաչվել է, որ խնդրո առարկա անձը «ակնհայտ անմեղ է» (տե՛ս վերը` կետ 72). Ամբողջապես ընկալելի է, որ «դատական սխալի» պես անորոշ օրենսդրական հասկացության բովանդակությունը բացահայտել փորձելիս, որն իր արմատներն ունի միջազգային փաստաթղթերում առկա դրույթներում` այս դեպքում, երբ ՔՔԻՄԴ 14(6) հոդվածը և թիվ 7 արձանագրության 3-րդ հոդվածը, ներպետական դատարանները պետք է հղում կատարեն այդ դրույթների վերաբերյալ միջազգային նախադեպային իրավունքին և դրանց մշակման պատմությանը` հասկանալով դրանց մշակողների ընկալումը: Այնուամենայնիվ, Պարզաբանող զեկույցն ինքնին ապահովում է, որ չնայած նպատակ է հետապնդում զարգացնել արձանագրությունում պարունակվող դրույթների ընկալումը, այն չի հանդիսանում տեքստի պաշտոնական պարզաբանում (տե՛ս վերը` կետ 71). Դրա հղումը անմեղության հիմնավորման անհրաժեշտությանը պետք է ներկայումս համարվի, որ վերանայվել է 6-րդ հոդվածի 2-րդ կետի վերաբերյալ Դատարանի նախադեպային պրակտիկայով: Սակայն ամենից ավելի կարևորն այն է, որ Բարձր դատարանի և Վերաքննիչ դատարանի դատավճիռները չեն պահանջում դիմումատուից բավարարել լորդ Ստեյնի չափանիշները իր անմեղության հիմնավորման համար: Բարձր դատարանը մասնավորապես ընդգծել է, որ Ռ (Մալլեն) գործի փաստերը զգալիորեն տարբերվում են դիմումատուի գործից և որ Ռ (Մալլեն) որոշման ratio decidendi-ն չի նպաստում նրա գործի լուծմանը (տե՛ս վերը` կետ 27).
134. Դատարանը չի համարում, որ ներպետական դատարանների կողմից օգտագործված բառամթերքը, դիտարկված այն գործողությունների համատեքստում, որը նրանցից պահանջվում էր կատարել, կարելի է ասել, որ խոչընդոտել են դիմումատուի արդարացմանը կամ ցուցաբերել նրա անմեղությանն անհամապատասխան վերաբերմունք: Դատարաններն ուղղորդել են իրենց, ինչպես պահանջվում էր իրենցից 133-րդ բաժնի համաձայն, բացահայտել թե արդյոք տեղի է ունեցել «դատական սխալ»: Գնահատելիս, թե արդյոք տեղի է ունեցել «դատական սխալ» դատարանները նկատառումներ չեն հայտնել, թե արդյոք վերաքննության պահին առկա ապացույցների հիման վրա դիմումատուն պետք է կամ հավանական է որ արդարացվեր կամ դատապարտվեր: Հավասարապես, նրանք դիտողություններ չեն հայտնել թե արդյոք ապացույցները վկայում են դիմումատուի մեղավորության կամ անմեղության մասին: Նրանք պարզապես ճանաչել են ՎԴՔԲ եզրակացությունները, որն ինքն էլ առաջադրում էր պատմական հարցը, թե արդյոք եթե նոր ապացույցը մատչելի լիներ նախքան դատաքննությունը կամ դրա ընթացքում, այնուամենայնիվ հիմքեր կլինեին դիմումատուի դատապարտման համար: Նրանք շարունակաբար կրկնել են, որ երդվյալ ատենակալներն են որ պետք է գնահատեն նոր ապացույցը կրկնակի քննության որոշման կայացման դեպքում (տե՛ս վերը` կետեր 31, 33 և 38-39):
135. Այս կապակցությամբ Դատարանն ընդգծում է, որ Անգլիայի քրեական դատավարության օրենսդրության համաձայն երդվյալ ատենակալներն են համանման քրեական գործով գնահատում մեղադրող կողմի ապացույցները և որոշում ամբաստանյալի մեղավորությունը: ՎԴՔԲ-ի դերը դիմումատուի գործով որոշելն էր, թե արդյոք դատապարտումը «չհիմնավորված» է եղել1968թ. օրենքի 2(1)(ա) բաժնի իմաստով (տե՛ս վերը` կետ 43) և ոչ թե երդվյալ ատենակալների փոխարեն որոշել, թե արդյոք ներկայումս մատչելի ապացույցների հիման վրա դիմումատուի մեղավորությունը հաստատվել է ողջամիտ կասկածից անդին: Կրկնակի դատաքննության չենթարկելու մասին որոշումը դիմումատուի գործով ազատել է նրան մեկ այլ քրեական դատավարության մասնակցելու անհանգստությունից և սթրեսից: Նա չի վիճարկել, որ պետք է կրկնակի քննություն տեղի ունեցած լիներ: Եվ՛ Բարձր դատարանը, և՛ Վերաքննիչ դատարանը նշանակալիորեն հղում են կատարել ՎԴՔԲ դատավճռին որոշելու համար, թե արդյոք տեղի է ունեցել դատական սխալ և չեն փորձել հանգել որևէ ինքնուրույն եզրակացության գործեի ելքի կապակցությամբ: Նրանք կասկածի տակ չեն դրել ՎԴՔԲ-ի եզրակացությունները դատավճռի հիմնավորվածության մասին, և ոչ էլ ենթադրել են, որ ՎԴՔԲ-ն սխալվել է իրեն ներկայացված ապացույցների գնահատման մեջ: Նրանք որպես ճշմարտություն են ընդունել ՎԴՔԲ-ի եզրահանգումները և հենվել դրանց վրա, առանց որևէ փոփոխության կամ վերագնահատման, 133-րդ բաժնի չափանիշների բավարարման հարցը որոշելիս:
136. Դատարանն այդ իսկ պատճառով համոզված է, որ Բարձր դատարանի և Վերաքննիչ դատարանի դատավճիռները դիմումատուի գործով չեն խախտել անմեղության կանխավարկածի իրավունքը նա ունի չկանխամտածված սպանության մեղադրանքով, որով նա արդարացվել է: Համապատասխանաբար Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում տեղի չի ունեցել:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Համարում է գանգատն ընդունելի,
2. Վճռում է որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում տեղի չի ունեցել:
Կատարվել է անգլերենով և ֆրանսերենով ծանուցվել հրապարակային դատավարության ընթացքում 2013թ. հուլիսի 12-ին Մարդու իրավունքների պալատում, Ստրասբուրգում Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
Մայքլ Օ’ԲոյլԴին Շպիլման
Քարտուղարի տեղակալ Նախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվաի 2-րդ կետի և Դատարանի կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կոտի համաձայն սույն վճռին հավելված են դատավոր Դե Գաետանոյի չհամընկնող կարծիքը.
Դ.Շ.
Մ.Օ’Բ
Հատուկ կարծիքները» չեն թարգմանվել, սակայն առկա են անգլերենով և/կամ ֆրանսերենով վճռի պաշտոնական տարբերակում կամ տարբերակներում, որոնք հասանելի են Դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայում` HUDOC-ում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy