© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 165
հուլիս 2013
Ալլենն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC] - 25424/09
Վճիռ 12.7.2013 [GC]
Հոդված 6
Հոդված 6-2
Անմեղության կանխավարկած
Դիմումատուի դատավճռի բեկանումից հետո փոխհատուցման տրամադրման մերժումը. խախտում չկա
Փաստեր – 2000թ. սեպտեմբերին դիմումատուն դատապարտվել է իր մանկահասակ որդուն կյանքից զրկելու համար բժշկական եզրակացության հիման վրա, որ երեխայի վնասվածքները համապատասխանում են «երեխայի ցնցման սինդրոմին» (որը հայտնի է նաև որպես «գլխի ոչ պատահական վնասվածք» (ԳՈՊՎ): Բողոքարկելիս նա պնդել է, որ նոր բժշկական ապացույցները վկայում են, որ վնասվածքները կարող էին առաջանալ նաև այլ` ԳՈՊՎ-ից տարբեր պատճառներով: 2005թ. Վերաքննիչ դատարանը (Քրեական բաժանմունք) (ՎԴՔԲ) բեկանել է դատավճիռը չհիմնավորված լինելու հիմքով, որ գտնելով որ նոր ապացույցները կորղ էին ազդել երդվյալ ատենակալների` դատապարտման մասին որոշման վրա: Մեղադրող կողմը կրկնակի քննության դիմում չի ներկայացրել հաշվի առնելով որ դիմումատուն արդեն կրել է իր պատիժը և նշանակալի ժամանակահատված է անցել:
Դիմումատուն դիմել է Նախարարին «Քրեական արդարադատության մասին» 1988թ. օրենքի («1988թ. օրենք») 133-րդ բաժնի համաձայն, որը սահմանում է, որ փոխհատուցում պետք է վճարվի այն անձին, ով դատապարտվել է հանցագործության համար, սակայն հետագայում այդ դատավճիռը բեկանվել է, քանի որ նոր կամ նոր երևան եկած հանգամանքները վկայել են ողջամիտ կասկածից անդին, որ տեղի է ունեցել դատական սխալ: Նրա պահանջը մերժվել է: Այդ որոշման դատական վերանայման դիմումը մեժվել է Բարձր դատարանի կողմից, որը եզրակացրել էր, որ ՎԴՔԲ-ն միայն որոշել է, որ նոր ապացույցը, դատաքննության ընթացքում ներկայացված ապացույցների հետ համակցությամբ, «հնարավորություն է ստեղծել» որ երդվյալ ատենակալները «կարող էին պատշաճ կերպով արդարացնել» դիմումատուին: Վերաքննիչ դատարանը հետագայում մերժել է դիմումատուի բողոքը նկատելով, որ արդարացման դատավճիռը «ձեռք չի բերել այն բովանդակությունը», որ նրան առաջադրված մեղադրանք չի եղել, և այդպիսով «դատական սխալի» չափանիշը գործել:
Եվրոպական դատարանին ներկայացված գանգատում դիմումատուն պնդել է, որ իրեն փոխհատուցում չտրամադրելու վերաբերյալ որոշման մեջ նշված պատճառներ խախտել են իր անմեղության կանխավարկածի իրավունքը:
Իրավունք – Հոդված 6 կետ 2
(ա) Գործի սահմանները – Դատարանի քննությանը ներկայացված հարցն այն չէ, թե արդյոք փոխհատուցման մերժումը per se խախտել է դիմումատուի անմեղության կանխավարկածի իրավունքը (6-րդ հոդվածի 2-րդ կետը չի երաշխավորում դատական սխալի համար հանցագործությունից արդարացված անձի փոխհատուցման իրավունքը), այն թե արդյոք փոխհատուցումը մերժելու անհատական որոշումը դիմումատուի գործով, ներառյալ կիրառված պատճառաբանությունները և բառամթերքը, համապատասխանում է անմեղության կանխավարկածին:
(բ) Կիրառելիություն – 6-րդ հոդվածի 2-րդ կետի երկու տեսանյուններ կան: Առաջինը որոշակի դատավարական պահանջներ է նախատեսում բուն քրեական դատավարության ենթատեքստում (օրինակ ապացուցման բեռի, իրավունքի և փաստի կանխավարկածների և իր դեմ ցուցմունք չտալու արգելքի վերաբերյալ): Երկրորդը, որը նշանակություն ունի դիմումատուի գործով, նպատակաուղղված է պաշտպանելու այն անձանց, ովքեր արդարացվել են քրեական մեղադրանքից կամ ում նկատմամբ կարճվել է քրեական վարույթը, պետական պաշտոնյաների և մարմինների այնպիսի վերաբերմունքից, կարծես նրանք փաստացի մեղավոր լինեն: Քրեական դատավարույթնա ավարտից հետո դիմումատուն, ով հետագա դատավարություններում փորձում է հենվել 6-րդ հոդվածի 2-րդ կետի վրա պետք է հիմնավորի այդ երկու դատավարությունների միջև կապի առկայությունը: Այդպիսի կապ հավանական է , որ առկա է, օրինակ, երբ հետագա դատավարությունները պահանջում են նախկին քրեական դատավարությունների ելքի քննություն և, մասնավորապես, երբ դրանք պարտավորեցնում են դատարանին վերլուծել դատավճիռը, անդրադառնալ քրեական գործում առկա ապացույցների հետազոտմանը կամ գնահատմանը` գնահատել դիմումատուի մասնակցությունը քրեական մեղադրանքին հանգեցրած որոշ կամ բոլոր իրադարձություններին կամ մեկնաբանել դիմումատուի հնարավոր մեղավորության առկա նշանները: Անհրաժեշտ կապն առկա է սույն գործով, քանի որ փոխհատուցման դատավարություններ նախաձեռնելու իրավունքը խթանվե լէ քրեական դատավարություններում արդարացմամբ և քանի որ Նախարարը և դատարանները, փոխհատուցման որոշումը կայացնելիս կամ վերանայելիս պետք է անդրադարձած լինեին դատավճռին: Այդ իսկ պատճառով 6-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառելի է:
Եզրակացություն. նախնական առարկությունը մերժված է (միաձայն):
(գ) Էություն – Միասնական մոտեցում չկա այն հանգամանքները գնահատելիս, թե որոնցում 6-րդ հոդվածի 2-րդ կետը կարող է խախտվել քրեական դատավարության ավարտին հաջորդած ընթացակարգերի համատեքստում: Շատ բան է կախված ընթացակարգերի բնույթից և ենթատեքստից, որոնցում ընդունվել է վիճարկվող որոշումը: Այնուամենայնիվ, բոլոր գործերով և անկախ այն հանգամանքից, թե որ մոտեցումն է կիրառվել, որոշում կայացնողի կողմից օգտագործված բառամթերքն էական նշանակություն ունի 6-րդ հոդվածի 2-րդ կետին որոշման և դրա պատճառաբանության համապատասխանությունը գնահատելիս:
Դառնալով դիմումատուի գործով դատավարությունների բնույթի և ենթատեքստի հետազոտությանը, Դատարանը նկատել է, որ դիմումատուի արդարացումն արդարացում չէր «ըստ էության» բառի իրական իմաստով: Չնայած ձևականորեն այն արդարացում էր հադիսանում, նրա գործով քրեական վարույթի դադարեցումը ավելի շատ ընդհանրություններ ունի այն գործերի հետ, որոնցով վարույթը կարճվել է:
Դատարանն այնուհետև նկատել է, որ որոշակի չափանիշներ պետք է բավարարվեն 1988թ. օրենքի 133-րդ բաժնի համաձայն փոխհատուցման իրավունքի ծագման համար, մասնավորապես` դիմումատուն պետք է դատապարտված լինի, նար պետք է պատիժ կրած լինի արդյունքում, բողոքարկումը պետք է թույլատրված լինի ժամկետների լրանալուց հետո, և բողոքարկման թույլտվության հիմքը պետք է լինի այն որ նոր հանգամանքները ողջամիտ կասկածից անդին հիմնավորում են, որ տեղի է ունեցել դատական սխալ: Այդ չափանիշները, չնչին լեզվաբանական տարբերություններով, արտացոլում են Կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 1-րդ հոդվածի դրույթների բովանդակությունը, որը պետք է ընկալվի 6-րդ հոդվածի 2-րդ կետի բովանդակությանը համապատասխան: Այս չափանիշներից ոչ մեկը կասկածի տակ չի առնում արդարացված անձի անմեղությունը և օրենսդրությունն ինքնին չի պահանջում գնահատել մեղավորությունը:
Ներպետական դատարանների օգտագործած բառամթերքի կապակցությամբ, Դատարանը չի համարում, որ 1988թ. օրենքի 133-րդ բաժնով սահմանված հետազոտության ենթատեքստում դիտարկված, այն ստվերել է դիմումատուի արդարացումը կամ նրան նկատմամբ դրսևորել նրա անմեղության անհամապատասխան վերաբերմունք: Գնահատելիս, թե արդյոք տեղի է ունեցել «դատական սխալ» ներպետական դատարանները դիտարկումներ չեն կատարել վերաքննության պահին առկա ապացույցների հիման վրա, թե արդյոք դիմումատուն պետք է կամ հավանական է որ արդարացված կամ դատապարտված լիներ: Հավասարապես, նրանք դիտողություններ չեն կատարել, թե արդյոք ապացույցները վկայում են նրա մեղավորության կամ անմեղության մասին: Հիրավի, նրանք համապատասխանաբար կրկնել են, որ կրկնակի դատաքննության վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում նոր ապացույցները ենթակա են գնահատման երդվյալ ատենակալների կողմից:
Ավելին, Անգլիայի քրեական դատավարության օրենսդրության համաձայն երդվյալ ատենակալներն են քրեական դատավարության ընթացքում գնահատում մեղադրական ապացույցները և որոշում ամբաստանյալի մեղավորությունը: Դիմումատուի գործով ՎԴՔԲ-ն պետք է որոշեր թե արդյոք դատավճիռը «հիմնավոր է» եղել, առանց երդվյալ ատենակալների դերը ստանձնելու որոշելիս, թե արդյոք առկա ապացույցների հիման վրա ողջամտ կասկածից անդին հաստատված է եղել նրա մեղավորությունը: Կրկնակի դատաքննություն չնշանակելու մասին որոշումը ազատել է դիմումատուին մեկ այլ քրեական դատավարության ենթարկվելու սթրեսից և անհանգստությունից և նա չի վիճարկել կրկնակի դատաքննություն նշանակելու անհրաժեշտությունը: Եվ՛ Բարձր դատարանը, և՛ Վերաքննիչ դատարանն անդրադարձել են ՎԴՔԲ դատավճռին պարզելու համար, թե արդյոք տեղի է ունեցել դատական սխալ և չեն փորձել ինքնուրույն եզրակացությունների հանգել գործի ելքի վերաբերյալ: Դրանք կասկածի տակ չեն առել ՎԴՔԲ-ի եզրակացությունները դատապարտման չհիմնավորվածության վերաբերյալ և չեն նշել, որ ՎԴՔԲ-ը սխալվել է իրեն ներկայացված ապացույցները գնահատելիս: Դրանք որպես ճշմարտություն են ընդունել ՎԴՔԲ-ի եզրակացությունները և հիմք են ընդունել դրանք առանց որևէ փոփոխության կամ վերագնահատման` որոշելու համար, թե արդյոք բավարարվել են 133-րդ բաժնի չափանիշները:
Եզրկացություն. խախտում չկա (միաձայն).
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy