© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի տեղեկատվություն նշում թիվ 176
2014թ. հուլիս
Ալիշիչը և այլոք ընդդեմ Բոսնիայի և Հերցեգովինայի, Խորվաթիայի, Սերբիայի, Սլովենիայի և Մակեդոնիայի նախկին Հարավսլավիայի Հանրապետության: [GC], 60642/08
Վճիռ 16.07.2014թ. [GC]
Հոդված 46
Փորձնական վճիռ
Ընդհանուր միջոցներ
Սլովենիան և Սերբիան պետք է միջոցներ ձեռնարկեին, որոնք հնարավորություն կտային դիմողներին և նրանց վիճակում գտնվող բոլոր այլ անձանց վերականգնել «հին» արտարժույթով ավանդները:
Թիվ 1 արձանագրության 1-ին հոդված
Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի 1-ին մաս
Սեփականության անարգել տնօրինում
«Հին» արտարժույթով ավանդները վերականգնելու անկարողությունը նախկին SFRY փլուզման հետևանքով. Խախտում:
Փաստեր - Դիմողները Բոսնիայի և Հերցեգովինայի քաղաքացիներ են: Մինչև 1989-90թթ.. Նախկին Հարավսլավիայի սոցիալիստական Դաշնային Հանրապետությունը (SFRY) գրավիչ էր դարձրել իր քաղաքացիների համար իր բանկերում արտարժույթով ավանդի ներդրումը բարձր տոկոսադրույքով և պետության երաշխիքով սնանկության կամ «անվճարունակության հաստատման» դեպքում: Ավանդատուները նաև ունեին իրենց ավանդների` տոկոսների հետ մեկտեղ, ցանկացած ժամանակ հետ վերցնելու իրավունք: Առաջին և երկրորդ դիմողներն իրենց արտարժույթով ավանդները ներդրել էին այն ժամանակվա Սարաևոյում Լյուբլյանսկա բանկում (Ljubljanska Banka Sarajevo) և երրորդ դիմողը` Ինվեստբանկի (Investbanka) Թուզլա (Tuzla) մասնաճյուղում: 1989-90թթ. բարեփոխումներից հետո Սարաևոյում Լյուբլյանսկա բանկը (Ljubljanska Banka Sarajevo) դարձավ Լյուբլյանայի Լյուբլյանսկա բանկի (Ljubljanska Banka Ljubljana) մասնաճյուղ, որն ստանձնել էր վերջինների իրավունքները, ակտիվները և պարտավորությունները: Ինվեստբանկը դարձավ անկախ բանկ, որի գլխավոր գրասենյակը գտնվում էր Սերբիայում, և մասնաճյուղերը, այդ թվում` Թուզլայի մասնաճյուղը` Բոսնիայում և Հերցեգովինայում: Այս ընթացքում դինարի փոխարկելիությունը և շատ շահավետ փոխարժեքի դրույքաչափերը հանգեցրել էին քաղաքացիների կողմից բանկերից իրենց արտարժույթով ավանդների զանգվածային հանման, ինչից ելնելով` նախկին ՀՍԴՀ-ն ձեռնարկեց արտակարգ միջոցներ սահմանափակելու համար նման հետ գանձումները: 1991-92թթ. նախկին ՀՍԴՀ-ի փլուզումից հետո «հին» արտարժութով ավանդները մնացել են սառեցված իրավահաջորդ պետությունում, որը, սակայն, համաձայնել է մարել դրանք տեղական բանկերի միջոցով: Բոսնիայում և Հերցեգովինայում Սահմանադրական դատարանը քննել է բազմաթիվ անհատական բողոքներ` «հին» արտարժույթով ավանդները Լյուբլյանայի Լյուբլյանսկա բանկի և Ինվեստբանկի կողմից չմարելու առնչությամբ: Սահմանադրական դատարանը չի գտել Բոսնիայի և Հերցեգովինայի որևէ պատասխանատվություն այդ հարցում, և, փոխարենը կարգադրել պետությանն օգնել այդ մասնաճյուղերի ավանդատուներին վերականգնել և հետ ստանալ իրենց ավանդները Սլովենիայից և Սերբիայից: Իրավահաջորդության համաձայնագրով բանակցությունների շրջանակներում «հին» արտարժույթով ավանդների վերաբերյալ երաշխիքների ապահովման շուրջ բանակցություններն անցկացվել են 2001թ. և 2002թ.: Քանի որ իրավահաջորդ պետությունները համաձայնության չէին եկել, 2002թ. Միջազգային հաշիվների բանկը տեղեկացրել էր, որ հետագայում չի ունենա որևէ ներգրավվածություն այդ հարցում: Դիմողները բողոքել են, որ իրենք չեն կարողացել հետ ստանալ իրենց արտարժութով ավանդները:
Օրենք – Թիվ 1 արձանագրության 1-ին հոդված - Ընդունելիության վերաբերյալ որոշում կայացնելիս` Պալատը պարզել է, որ Լյուբլյանայի Լյուբլյանսկա բանկում և Ինվեստբանկում «հին» արտարժույթով ավանդների առնչությամբ նախկին ՀՍԴՀ-ի կանոնադրական երաշխիքները ակտիվացված չեն եղել նախքան ՀՍԴՀ-ի փլուզումը և, հետևաբար, համապատասխան պատասխանատվությունը այդ բանկերից չի տեղափոխվել ՀՍԴՀ-ն վրա նախքան դրա փլուզումը: Մեծ պալատը հաստատել է Պալատի եզրակացությունը: Ավելին, այն ընդգծել է, որ երկու բանկերը կրում են Բոսնիայում և Հերցեգովինայում իրենց մասնաճյուղերում «հին» արտարժույթով ավանդների համար պատասխանատվություն, նախկին ՀՍԴՀ-ի փլուզումից հետո: Դատարանը ուսումնասիրել է, թե արդյոք Սլովենիան և Սերբիան պատասխանատու են այդ բանկերի կողմից դիմողներին իրենց պարտքերը չվճարելու համար:
Սլովենիայի կառավարությունն ազգայնացրել է Լյուբլյանայի Լյուբլյանսկա բանկը և դրա ակտիվների մեծ մասը տեղափոխել նոր բանկ, միևնույն ժամանակ հաստատելով, որ հին Լյուբլյանսկա բանկն այլ իրավահաջորդ պետության իր մասնաճյուղերում պատասխանատու է «հին» արտարժույթով ավանդների համար: Իրոք, Սլովենիան դարձել էր հին Լյուբլյանսկա բանկի միակ բաժնետերը, որը կառավարվում է Կառավարության գործակալության կողմից: Բացի դրանից, Սլովենիան պատասխանատու է բանկի` իր պարտքերը մարելու անկարողության համար (քանի որ այն փոխանցել է իր ակտիվների մեծ մասը այլ բանկի), և գործի նյութերում առկա է ապացույց առ այն, որ Սարաևոյում Լյուբլյանսկա բանկի մասնաճյուղի միջոցների մեծ մասը հայտվել է Սլովենիայում: Հենց այդ պատճառով Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկը պատասխանատու է առաջին և երկրորդ դիմողների պարտքի համար:
Ինչ վերաբերում է Ինվեստբանկին` այն պատկանում է Սերբիայի պետությանը և վերահսկվում է Սերբիայի կառավարության գործակալության կողմից: Ավելին, բանկը պետք է իր վրայից հաներ պետությանը և սոցիալական ընկերությունների դեմ պահանջները: Սերբիան դրանով տնօրինել է Ինվեստբանկի ակտիվները, քանի որ այն նպատակահարմար է գտել, ինչը ստիպել է Դատարանին եզրակացնել, որ եղել են բավարար հիմքեր Սերբիային երրորդ դիմողի առնչությամբ Ինվեստբանկի պարտքի պատասխանատու համարելու համար:
Ինչ վերաբերում է դիմողների իրենց «հին» արտարժույթով ավանդներն ազատ տնօրինելու անկարողությանը 1991-92թթ.-ից, Սերբիայի և Սլովենիայի կառավարությունների բացատրությունը ուշացման վերաբերյալ էապես վերաբերում է իրենց` այլ իրավահաջորդ պետությունների հետ այդ հարցի շուրջ բարեխղճորեն բանակցելու պարտականությանը, ինչպես դա պահանջվում է միջազգային իրավունքով: Այնուամենայնիվ, բանակցելու պարտավորությունը չի խոչընդոտում իրավահաջորդ պետություններին միջոցներ ձեռնարկել ներդրողների շահերը պաշտպանելու համար: Խորվաթիայի կառավարությունը մարել է իր քաղաքացիների` Լյուբլյանայի Լյուբլյանսկա բանկի Զագրեբի մասնաճյուղի «հին» արտարժույթով ավանդների մեծ մասը, իսկ Մակեդոնիայի կառավարությունը մարել է այդ բանկի Սկոպյեի մասնաճյուղի «հին» արտարժույթով ավանդների ընդհանուր գումարը: Միևնույն ժամանակ, այդ երկու կառավարությունները երբեք չեն հրաժարվել իրենց դիրքորոշումից առ այն, որ Սլովենիայի կառավարությունը պետք է, ի վերջո, պատասխանատվության ենթարկվի, և շարունակել են պահանջել փոխհատուցում միջպետական մակարդակով իրավահաջորդության բանակցությունների համատեքստում: Բացի դրանից, Սլովենիայի և Սերբիայի կառավարությունները պնդել են, որ պետական իրավահաջորդության բանակցությունների ընթացքում Բոսնիայի և Հերցեգովինայի բանկերի պարտքերի պատասխանատվությունը պետք է որոշվեր տարածքային սկզբունքով: Դատարանը չի համաձայնել` նշելով «հավասար հարաբերակցության» սկզբունքը, որը պետք է կիրառվի պետական իրավահաջորդության միջազգային իրավունքի ներքո:
Չնայած որ վերը նշված պարտքերի մարման որոշ ուշացումները կարող են արդարացված լինել բացառիկ հանգամանքներով, և չնայած պատասխանող պետություններին տրված լայն գնահատման սահմանին այս ոլորտում, դիմողների շարունակական անկարողությունն ազատորեն տնօրինել իրենց խնայողությունները` ավելի քան քսան տարի եղել է անհամաչափ, ուստի խախտվել է Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը:
Դատարանը նշել է, որ վերը նշված եզրակացությունները չեն նշանակում, որ ոչ մի պետություն երբևէ չի կարող վերականգնել բանկի ձախողումը` առանց տվյալ բանկի պարտքերի համար ուղղակի պատասխանատվություն կրելու Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի ներքո: Այդ համատեքստում, սույն գործում իրավիճակը յուրահատուկ է և տարբերվում է անվճարունակ մասնավոր բանկի պարտքերը վերադարձնելուն վերաբերող առնչությամբ այլ գործերից:
Եզրակացություններ - Տեղի է ունեցել խախտում Սլովենիայի կողմից առաջին և երկրորդ դիմողների նկատմամբ (միաձայն), տեղի է ունեցել խախտում Սերբիայի կողմից երրորդ դիմողի նկատմամբ (միաձայն), տեղի չի ունեցել խախտում այլ պատասխանող պետությունների կողմից (տասնհինգ ձայնով` ընդդեմ երկուսի):
Դատարանը նաև միաձայն գտել է, որ Սլովենիայի կողմից տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում առաջին երկու դիմողների նկատմամբ և Սերբիայի կողմից` երրորդ դիմողի նկատմամբ:
Հոդված 46. Ներկայացվել էին ավելի քան 1,850 նմանատիպ դիմումներ առավել քան 8000 դիմողների կողմից, որոնք Դատարանում գտնվում էին ընթացքի մեջ, և կան հազարավոր պոտենցիալ դիմողներ: Այդ պատճառով դիմողների գործով նպատակահարմար է կիրառել փորձնական վճիռ-կարգը: Հաշվի առնելով հայտնաբերված համակարգային խնդիրը` Դատարանը գտնում է, որ ազգային մակարդակով ընդհանուր միջոցները, անկասկած, կոչված են ի կատար ածելու սույն վճիռը: Հատկանշական է, որ մեկ տարվա ընթացքում Նախարարների կոմիտեի հսկողության ներքո Սլովենիան և Սերբիան պետք է ձեռնարկեն անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում` օրենսդրական փոփոխություններ, որպեսզի դիմողները և նրանց վիճակում հայտնված բոլոր այլ անձինք վերականգնեն իրենց «հին» արտարժույթով ավանդները նույն պայմաններով, որոնք գործում են իրենց քաղաքացիների համար, ովքեր ավանդներ են ներդրել Սլովենիայի և Սերբիայի բանկերի ներպետական մասնաճյուղերում: Չնայած կարիք չկա նշելու, որ բոլոր տուժած անձանց պետք է տրվի փոխհատուցում ավելի քան քսան տարի իրենց ավանդներն ազատ տնօրինելու անկարողության հետևանքով կրած վնասի համար, Դատարանը նշել է, որ այն կարող է վերանայել այն հարցը, թե արդյոք պատասխանող պետությունները նույնպես պետք է կիրառեն վերը նշված ընդհանուր միջոցը: Վերջապես, Դատարանը որոշեց մեկ տարով հետաձգել Սերբիայի և Սլովենիայի դեմ նմանատիպ գործերի քննությունը:
Հոդված 41. 4000 եվրո յուրաքանչյուրին` առաջին, երկրորդ և երրորդ դիմողներին` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy