© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ԱԼԻՇԻՉԸ ԵՎ ԱՅԼՈՔ ԸՆԴԴԵՄ ԲՈՍՆԻԱՅԻ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱՅԻ, ԽՈՐՎԱԹԻԱՅԻ, ՍԵՐԲԻԱՅԻ, ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ԵՎ ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ (ՆԱԽԿԻՆ ՀԱՐԱՎՍԼԱՎԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ)
(Գանգատ Թիվ 60642/08)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2014թ. հուլիսի 16
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Ալիշիչը և այլոք ընդդեմ Բոսնիայի և Հերցեգովինայի, Խորվաթիայի, Սերբիայի, Սլովենիայիև Մակեդոնիայի (նախկին Հարավսլավական Հանրապետության) գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Մեծ պալատը)` հետևյալ կազմով.
Dean Spielmann,Նախագահ,
Josep Casadevall,
Guido Raimondi,
Ineta Ziemele,
Mark Villiger,
Isabelle Berro-Lefèvre,
David Thór Björgvinsson,
Danutė Jočienė,
Dragoljub Popović,
Päivi Hirvelä,
Mirjana Lazarova Trajkovska,
Ganna Yudkivska,
Angelika Nußberger,
Linos-Alexandre Sicilianos,
André Potocki,
Faris Vehabović,
Ksenija Turković, դատավորներ,
և Michael O’Boyle, բաժնի քարտուղար
2014թ. հուլիսի 10-րդ ռնփակ խորհրդակցության արդյունքում կայացրել են հետևյալ վճիռը, որն ընդունվել է 2014թ. Հուլիսի 16-ին:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Գործը հարուցվել է ընդդեմ Բոսնիայի և Հերցեգովինայի, Խորվաթիայի, Սերբիայի, Սլովենիայի և Մակեդոնիայի (նախկին Հարավսլավիայի Հանրապետության)` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (§Կոնվենցիա¦) 34-րդ հոդվածի համաձայն, 2005թ. հուլիսի 30-ին` Բոսնիայի և Հերցեգովինայի երեք քաղաքացիներ` տկն Էմինա Ալիշիչի, պրն Ազիզ Սադժակի և պրն Սաքիբ Շահդանովիչի («դիմողներ») կողմից ներկայացված գանգատի (Թիվ 60642/08) հիման վրա: Առաջին դիմողը նաև Գերմանիայի քաղաքացի է:
Դիմողները պնդել են, որ իրենք չեն կարողացել հանել իրենց հաշիվներում առկա «հին» արտարժույթով ավանդները Լյուբլյանայի Լյուբլյանսկա Բանկի Սարաևոյում մասնաճյուղից և Ինվեստբանկի Թուզլայի մասնաճյուղից Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության փլուզումից հետո: Նրանք հիմնվել են Կոնվենցիայի 13 և 14-րդ հոդվածների, Կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի վրա:
3. Դիմումը քննության է հանձնվել Դատարանի Չորրորդ բաժնին (Դատարանի կանոնակարգի կանոն 52, կետ 1): 2011թ. հոկտեմբերի 17-ին այդ Բաժնի Պալատը հետևյալ կազմով` Nicolas Bratza, Lech Garlicki, Nina Vajić, Boštjan M. Zupančič, Ljiljana Mijović, Dragoljub Popović և Mirjana Lazarova Trajkovska, ինչպես նաև Lawrence Early, բաժնի քարտուղարը քննարկել են ներպետական պաշտպանության միջոցներն սպառելու հարցը և հայտարարել դիմումն ընդունելի:
4. 2012թ. նոյեմբերի 6-ին Պալատը` վեց ձայնով` ընդդեմ մեկի, մերժել է Կառավարության առարկությունները ներպետական պաշտպանության միջոցներն սպառելու վերաբերյալ և վճռել`
- միաձայն, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում Սերբիայի կողմից` պրն Շահդանովիչի առնչությամբ,
- վեց ձայնով` ընդդեմ մեկի, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում Սլովենիայի կողմից տկն Ալիշիչի և պրն Սադժակի առնչությամբ,
- միաձայն, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում մյուս պատասխանող պետությունների կողմից,
- միաձայն, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում Սերբիայի կողմից` պրն Շահդանովիչի առնչությամբ,
- վեց ձայնով` ընդդեմ մեկի, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում Սլովենիայի կողմից` տկն Ալիշիչի և պրն Սադժակի առնչությամբ,
- միաձայն, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում այլ պատասխանող պետությունների կողմից, և
- միաձայն, որ չկա գանգատը Կոնվենցիայի 13-րդ հոդվածի և Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի հետ մեկտեղ 14-րդ հոդվածի ներքո քննելու անհրաժեշտություն Սերբիայի և Սլովենիայի առնչությամբ, և որ այլ պատասխանող պետությունների կողմից տեղի չի ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի և Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի հետ մեկտեղ 14-րդ հոդվածի խախտում:
5. 2013թ. մարտի 18-ին Սերբիայի և Սլովենիայի կառավարությունների խնդրանքների համաձայն Մեծ պալատի հանձնախումբը որոշել է 43-րդ հոդվածի համաձայն գործը քննության հանձնել Մեծ պալատին:
6. Մեծ Պալատի կազմը որոշվել է Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի և 24-րդ կանոնի դրույթների համաձայն: Boštjan M. Zupančič Սլովենիայի կողմից ընտրված դատավորը, որոշել է հեռանալ Մեծ պալատից (կանոն 28): Սլովենիայի կառավարությունը, համապատասխանաբար, նշանակել է Գերմանիայի կողմից ընտրված դատավոր Angelika Nußberger-ին նրան փոխարինելու համար (հոդված 26,կետ 4 և կանոն 29): David Thór Björgvinsson և Danutė Jočienė դատավորներն, որոնց պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2013թ. հոկտեմբերի 31-ին, շարունակել են զբաղեցնել իրենց պաշտոնները (հոդված 23, կետ 3 և կանոն 24, կետ 4):
7. Կողմերը ներկայացրել են գրավոր առարկություններ (կանոն 59, կետ 1):
8. Նիստը կայացել է դռնբաց` Մարդու իրավունքների շենքում, Ստրասբուրգում, 2013թ. հուլիսի 10-ին (կանոն 59, կետ 3): Դատարանում ներկա էին`
(a) դիմողների կողմից`
MrB. Mujčin,
MrE. Eser,խորհրդական,
MrA. Mustafić,օգնական
(b) Բոսնիայի և Հերցեգովինայի կառավարության կողմից`
MsM. Mijić,գործակալ
MsB.Skalonjić,գործակալի օգնական
MsE.Veledar Arifagić,
MrZ. Kelić,
MrT. Ćurak,
MrS. Bakić,
MrE. Kubat,
MsV. Tufek,
MsN. Trossat,
MrM.Mahmutović,խորհրդատու
(c) Խորվաթիայի կառավարության կողմից`
MsŠ. Stažnik,գործակալ
MsN. Katić,
MsA. Metelko-Zgombić,
MsM. Bašić,
MsJ. Vlašić,
MsB. Grabovac,
MsV. Zvonar,խորհրդատուներ
(d) Սերբիայի կառավարության կողմից`
MrS. Carić,գործակալ
MsV. Rodić,
MsD. Dobrković,
MrN. Petković,
MrB. Milisavljević,
MrB. Kurbalija,
MsS. Đurđević,խորհրդատուներ
(e) Սլովենիայի կառավարության կողմից`
MsN. Pintar-Gosenca,գործակալ
MsC. Annacker,խորհրդական
MsA. Nee,
MsM. Prevc,
MrR. Gabrovec,
MsA. Polak-Petrič,
MrA. Kulick,խորհրդատուներ
(f) Մակեդոնիայի կառավարության կողմից`
MrK. Bogdanov,գործակալ
MsV. Stanojevska,խորհրդատուներ
Դատարանը լսեց պրն Մուժչինի, տկն Ստաժնիկի, պրն Կարիչի, տկն Անաքերի և պրն Բոգդանովի խոսքը:
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
A. Ներածություն
9. Դիմողները ծնվել են համապատասխանաբար 1976թ., 1949թ. և 1952թ. և ապրել են Գերմանիայում:
10.Նախքան Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության փլուզումը (§The SFRY¦), երկու դիմողները` տկն Ալիշիչը և պրն Սադժակն իրենց` արտարժույթով ավանդները դրել են հանձնել Սարաևոյում Լյուբլյանսկա բանկում[1]: 1990թ. տնտեսական բարեփոխումների (տես ստորև` կետ 21) համատեքստում 1989/90թթ., Սարաևոյում Լյուբլյանսկա բանկը դարձել է Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի Սլովենիայի մասնաճյուղ: Նաև նախքան ՀՍԴՀ փլուզումը, երրորդ դիմողը` պրն Շահդանովիչն իր` արտարժույթով ավանդները դրել է Թուզլայի մասնաճյուղում, որը գտնվում է Բոսնիայում և Հերցեգովինայում, ինչպես նաև Ինվեստբանկում և Սերբական բանկում: Ըստ Դատարանում առկա նյութերի` 1991թ. դեկտեմբերի 31-ին տկն Ալիշիչի և պրն Սադժակի հաշիվների հաշվեկշիռը Սարաևոյում Լյուբլյանսկա բանկում կազմել է համապատասխանաբար 4,715 և 129,874 գերմանական մարկ (DEM), 2002թ. հունվարի 3-ին պրն Շահդանովիչի հաշիվների հաշվեկշիռը Ինվեստբանկի Թուզլայի մասնաճյուղում կազմել է 63.880 գերմանական մարկ (DEM), 4 ավստրալական շիլինգ և 73 ԱՄՆ դոլար (USD):
11. Դիմողները բողոքել են Կոնվենցիայի ներքո` հայտնելով իրենց մտահոգությունը վերը նշված հաշիվներից իրենց արտարժույթով ավանդները հանել չկարողանալու կապակցությամբ: Նրանց կարծիքով, սա պատասխանող պետությունների կողմից Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում է բոլոր, ինչպես առանձին վերցրած, այնպես էլ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի հետ մեկտեղ: Նրանք նաև պնդել են, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում:
B. Փաստացի պատկերը
1. Առևտրային բանկերը նախքան ՀՍԴՀ 1989/90 բարեփոխումները եղել են
(a) հիմնական, միացյալ և ազգային բանկեր
12. Նախքան տնտեսական բարեփոխումները, որոնք իրականացվել են ՀՍԴՀ-ում 1989/90թթ., նրա առևտրային բանկային համակարգը բաղկացած էր հիմնական և հարակից բանկերից: Հիմնական բանկերն ունեին առանձին իրավաբանական անձի կարգավիճակ, սակայն ինտեգրված էին միացյալ ինը բանկերից մեկի կազմակերպական կառուցվածում: Որպես կանոն, հիմնական բանկերը հիմնադրվել են և վերահսկվում են սոցիալ-սեփականատեր համարվող ընկերությունների կողմից, որոնք գտնվում են նույն տարածքային բաժնում (այսինքն` հանրապետություններից մեկում` Բոսնիա և Հերցեգովինա, Խորվաթիա, Մակեդոնիա, Չեռնոգորիա, Սերբիա և Սլովենիա, կամ ինքնավար մարզերում` Կոսովո և Վոյեվոդինա): Սոցիալ-սեփականատեր համարվող ընկերությունները Հարավսլավիայում ինքնակառավարման առաջնային մոդելն էր, որը ոչ մասնավոր էր, ոչ պետական սեփականություն հանդիսացող, այն կոլեկտիվ սեփականություն էր, որը վերահսկվում էր իրենց աշխատողների կողմից` տեխնիկական հարաբերությունների հիման վրա կոմունիստական տեսլականի վրա հիմնված (Սերբիայում նման ընկերությունների երևույթը և ներկա կարգավիճակը, որտեղ դրանք շարունակում են գործել նկարագրված է Կաչափորը և այլոք ընդդեմ Սերբիայի գործով, Թիվ 2269/06 et al., կետեր 71-76 և 97, 2008թ. հունվարի 15): Առնվազն երկու հիմնական բանկեր կարող էին ձևավորել մեկ միացյալ բանկ: Լյուբլյանայի Լյուբլյանսկա բանկը` նմանատիպ հիմնված բանկերից մեկը կազմված էր Սարաևոյի Լյուբլյանսկա բանկից, որում սույն գործի դիմողներից երկուսը հաշիվ էին բացել` Զագրեբում Լյուբլյանսկա բանկը[2] և Սկոպյեում Լյուբլյանսկա բանկը[3], ինչպես նաև մի շարք այլ հիմնական բանկեր: Նմանապես, Ինվեստբանկը, որում ներկա դիմողներից մեկը հաշիվ է բացել, մի քանի այլ հիմնական բանկերի հետ մեկտեղ ձևավորել է միացյալ բանկ, որն անվանվել է Beogradska udružena Banka:
13. ՀՍԴՀ-ում գործում էին նաև ինն ազգային բանկեր` Հարավսլավիայի ազգային բանկը (§The NBY») և Ազգային բանկը` վեց հանրապետություններից և երկու ինքնավար մարզերից յուրաքանչյուրում:
(b) արտարժույթով ավանդներ
14. Արժույթի նկատմամբ խիստ ճնշում գործադրելու արդյունքում ՀՍԴՀ-ը արտագաղթողների և այլ քաղաքացիների համար գրավիչ է դարձրել իր բանկերում արտարժույթով ավանդադրումը: Նման ավանդներն դրվել են բարձր տոկոսներով, տարեկան տոկոսադրույքը` հաճախ գերազանցել է 10%-ը, և երաշխավորված էր պետության կողմից (Արտարժութային գործարքների ակտի 1985 բաժին 14 (3), և Բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների ակտի 1989 բաժին, 76 (1)):
15. Պետական երաշխիքը բանկի սնանկացման կամ «բացահայտ անվճարունակության» դեպքում պետք է ակտիվացվեր բանկի խնդրանքով (Բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների անվճարունակության ակտի 1989[4] 18-րդ բաժին և համապատասխան ենթաօրենսդրական ակտեր)[5]: Որևէ բանկ չի դիմել նման խնդրանքով:
16. Ավանդատուներն ինքնին չէին կարող պահանջել երաշխիքի ակտիվացում, սակայն Քաղաքացիական պարտականությունների ակտի 1978[6] համաձայն իրավունք ունեին իրենց ավանդները հաշվարկված տոկոսների հետ մեկտեղ ցանկացած պահի հետ վերցնել: Այդ Ակտի 1035-րդ բաժինը նախատեսում է հետևյալը.
«1. Դրամական ավանդի պայմանագիրը կազմավորվում է այն ժամանակ, երբ բանկը համաձայն է ընդունել, իսկ ավանդատուն համաձայն է որոշակի գումար ներդնել բանկում:
2. Նման պայմանագրով բանկն իրավունք ունի օգտագործել ավանդադրված գումարը և պարտավոր է վերադարձնել այն` պայմանագրում ամրագրված համապատասխան պայմանների շրջանակներում»:
Ակտի 1043 (1) բաժինը շարադրված է հետևյալ խմբագրությամբ`
«Եթե խնայողական հաշիվ է բացվել, բանկը կամ ֆինանսական հաստատությունը պարտավոր է տրամադրել խնայողության գրքույկ»:
Ակտի 1044-րդ բաժինը նախատեսում է`
«1. Բոլոր մուտքերն և ելքերը պետք է արձանագրվեն խնայողության գրքույկում:
2. Խնայողության գրքույկում ստորագրված և կնքված գրառումները համարվում են մուտքերի և ելքերի ապացույց:
3. Հակառակի մասին վկայող ցանկացած պայմանավորվածություն պետք է ճանաչվի անվավեր»:
Բացի դրանից, Ակտի 1045-րդ բաժինը շարադրված է հետևյալ կերպ.
«Տոկոսներ վճարվում են ըստ խնայողական ավանդների¦:
(c) Վերաավանդային սխեմա
17. 1970-ականների կեսերից սկսած բանկերը կրել են արտարժութային կորուստներ դինարի փոխարժեքի արժեզրկման պատճառով: Ի պատասխան դրան, ՀՍԴՀ-ը ներկայացրել է արտարժույթով «վերաավանդային» համակարգ, որը թույլ է տալիս բանկերին NBY-ին փոխանցել քաղաքացիների արտարժույթով ավանդները, որն ստանձնել է արժութային ռիսկը (Արտարժութային գործարքների ակտ 1977[7], Բաժին 51): Թեև համակարգն իրավաբանորեն պարտադիր էր, գործնականում բանկերը չունեին այլ տարբերակ, քանի որ նրանց չէր թույլատրվել պահպանել արտարժութային հաշիվներ օտարերկրյա բանկերում, որոնք անհրաժեշտ էին արտերկրում վճարումներ կատարելու համար, ոչ օտարերկրյա արժութային վարկեր ստանալու թույլտվության համար: Հետևաբար, գրեթե բոլոր արտարժութային ավանդները, կրկին ի պահ էին հանձնվել NBY-ին հետևյալ երկու եղանակներով` կամ հաշվապահական հաշվառման կամ «ձևական» մեթոդի կամ օտարերկրյա արտարժույթի NBY-ի հաշիվներին փաստացի փոխանցման միջոցով: Հաշվառման մեթոդը կիրառվել է շատ ավելի հաճախ, քանի որ այն առևտրային բանկերին հնարավորություն է տվել արժութային ռիսկերը NBY տեղափոխել առանց արտասահմանյան բանկերին վճարներ մուծելու (տես Կովաչիչը և այլոք ընդդեմ Սլովենիայի [GC], Թիվ 44574/98, 45133/98 և 48316/99, կետ 36, 2008թ. հոկտեմբերի 3, տես նաև` Բոսնիայի և Հերցեգովինայի Սահմանադրական դատարանի AP որոշումները 164/04, 2006թ. ապրիլի 1, կետ 53): NBY-ի 1988թ.[8] սեպտեմբերի ներքին զեկույցի համաձայն 1988թ. հունիսի 30-ի դրությամբ մոտավորապես 9 մլրդ դոլարին համարժեք միավոր կրկին ի պահ է հանձնվել NBY-ին, որից միայն մոտավորապես 1.4 մլրդ դոլարն է (այսինքն` 15%-ից փոքր–ինչ բարձր) փոխանցվել NBY-ի բազմաԹիվ արտասահմանյան հաշիվներին: Ակնհայտ է, որ NBY-ի արտասահմանյան հաշիվներում առկա միջոցները վերջերս բաժանվել են իրավահաջորդ պետությունների միջև (տես ստորև` կետ 65):
18. Ինչ վերաբերում է Սարաևոյում Լյուբլյանսկա բանկին[9], որտեղ առաջին երկու դիմողներն ունեին բանկային հաշիվներ, վերաավանդային սխեման գործել է հետևյալ կերպ՝ ըստ մի շարք համաձայնագրերի (Սարաևոյում Լյուբլյանսկա բանկի և Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի, Բոսնիայի և Հերցեգովինայի ազգային բանկի և Սլովենիայի ազգային բանկի միջև)` Սարաևոյում Լյուբլյանսկա բանկն ամեն ամիս Սլովենիայի ազգային բանկի Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի հաշվին պետք է փոխանցեր ավանդադրված բոլոր մուտքերի և ելքերի արտարժույթի տարբերությունը: Այս միջոցների որոշ մասը հետ է փոխանցվել Սարաևոյում Լյուբլյանսկա բանկին` այդ բանկի խնդրանքով, իրացման կարիքների բավարարման նպատակով (այն ժամանակաշրջաններում, երբ ավելի արտարժութային գումարն առավելապես ելք է ունեցել, քան մուտք): Իրոք, 1984-1991թթ. ընկած ժամանակահատվածում 244.665.082 գերմանական մարկ տեղափոխվել է Լյուբլյանա և 41,469,528 գերմանական մարկ (այսինքն` ավելի քիչ, քան 17%-ը) հետ՝ Սարաևո: Միջոցները, որոնք չեն տեղափոխվել հետ` Սարաևո, կրկին ի պահ են հանձնվել NBY-ին ըստ վերը՝ 17-րդ կետում մեջբերված երկու մեթոդներից մեկի՝ հաշվապահական կամ «ձևական» մեթոդի (որի դեպքում որևէ ապացույց չկա, որ դրանք, ըստ էության, մնացել են Լյուբլյանայում) կամ NBY-ի օտարերկրյա հաշիվներին արտարժույթի փաստացի փոխանցման եղանակով: Անկախ կրկին ի պահ հանձնման մեթոդի կիրառումից, այդ բոլոր հաշիվներն արձանագրվել են որպես Սարաևոյում Լյուբլյանսկա բանկի պահանջ ընդդեմ NBY-ի:
19. Համաձայն 18-րդ կետում նշված պայմանավորվածությունների, Սարաևոյում Լյուբլյանսկա բանկին NBY-ի կողմից Բոսնիայի և Հերցեգովինայի ազգային բանկի միջոցով տրամադրվել են դինարով վարկեր (ի սկզբանե` անտոկոս) վերահանձնված արտարժութային գումարի արժեքի դիմաց: Նման եղանակով ստացված դինարները հիմնական բանկի կողմից օգտագործվել են գնաճի սանդղակից ավելի ցածր տոկոսադրույքներով` վարկեր տրամադրելով այն ընկերություններին, որոնք, որպես կանոն, հիմնված են միևնույն տարածքային միավորում:
20. 1988թ. վերջին վերաավանդային համակարգի գործողությունը դադարեցվել է (ըստ Արտարժութային գործարքների ակտի 1985 3-րդ բաժնի փոփոխության): Բանկերին թույլատրվել է տրվել հաշիվներ բացել արտասահմանյան բանկերում: Սարաևոյում Լյուբլյանսկա բանկը, ինչպես այլ բանկեր, օգտվել է այդ հնարավորությունից և օտարերկրյա բանկերում ի պահ է հանձնել շուրջ 13.5 մլն դոլար` 1988թ. հոկտեմբերից մինչև 1989թ. դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Փաստաթղթերում որևէ տեղեկություն չկա, թե ինչ է տեղի ունեցել այդ միջոցների հետ:
2. ՀՍԴՀ-ում 1989/90թթ. առևտրային բանկային բարեփոխում
21. 1989/90թթ. Բարեփոխումների շրջանակում ՀՍԴՀ-ն վերացրել է վերը նկարագրված հիմնական և հարակից բանկերի համակարգը: Բանկային կանոնակարգերում այս փոփոխությունը թույլ է տվել որոշ հիմնական բանկերի որդեգրել անկախ կարգավիճակ, իսկ այլ հիմնական բանկեր դարձել են նախկին կապակցված բանկերի (որոնց նրանք նախկինում պատկանել են) մասնաճյուղեր (իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող): 1990թ. հունվարի 1-ին վերը նշված` Սարաևոյում Լյուբլյանսկա բանկն այդպիսով դարձել է Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի մասնաճյուղ (իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող), վերջինը, ենթադրաբար, ստանձնել է նախկին անձի իրավունքները, ակտիվները և պարտավորությունները: Վերը նշված Ինվեստբանկը դարձել անկախ բանկ՝ ունենալով Սերբիայում իր նստավայրը և Բոսնիայում և Հերցեգովինայում մի շարք մասնաճյուղեր:
22. Ավելին, դինարի փոխարժեքի տատանումները հանգեցրել են արտասահմանյան արժույթով ավանդների զանգվածային ելքի: Այդ պատճառով ՀՍԴՀ-ին դիմել է ծայրահեղ միջոցառումների՝ խոշոր չափերի արտարժույթով ավանդները հետ վերցնելը սահմանափակելու նպատակով: Օրինակ, 1990թ. դեկտեմբերին, Արտարժութային գործարքների ակտի 1985 71-րդ բաժնի փոփոխությունից հետո, ներդրողները կարող էին հետ վերցնել իրենց ավանդները միայն ներմուծված ապրանքների համար կամ իրենց սեփական կամ իրենց մերձավոր ազգականների կարիքների համար վճարելու, ինչպես նաև օտարերկրյա արժույթով պարտատոմսեր ձեռք բերելու, գիտական կամ մարդասիրական նպատակներով բարեգործություն կատարելու կամ տեղական ապահովագրական ընկերությունում կյանքի ապահովագրության համար վճարելու նպատակով: Բացի դրանից, 1991թ. ապրիլի ՀՍԴՀ կառավարության որոշման 3-րդ բաժնի[10] համաձայն, որն ուժի մեջ էր մինչև 1992թ. փետրվարը, և NBY-ի 1991թ. հունվարի որոշման 17 (c) բաժնի[11] համաձայն, որը 1992թ. ապրիլին ՀՍԴՀ-ի Սահմանադրական դատարանը հայտարարել է հակասահմանադրական, գումարը, որը ներդրողները կարող էին հետ վերցնել կամ օգտագործել վերը նշված նպատակներով, սահմանափակվել է 500 գերմանական մարկով, սակայն ոչ ավելի, քան 1000 գերմանական մարկ` մեկ ամսվա կտրվածքով (տես ստորև` կետ 53):
3. ՀՍԴՀ-ի փլուզումը 1991/92թթ.
23. ՀՍԴՀ-ը փլուզվել է 1991/92թթ.: Իրավահաջորդ պետություններում նախկինում ի պահ հանձնված արտարժույթով ավանդները դրվել են հատուկ ռեժիմի ներքո և սովորաբար դիտարկվում են որպես «հին» կամ «սառեցված» արտարժույթով ավանդեր: Ստորև նկարագրվում է համապատասխան ներպետական օրենսդրության և պրակտիկայի հետազոտություն նմանատիպ ավանդների վերաբերյալ` յուրաքանչյուր հինգ իրավահաջորդ պետություններում, որոնք ներկայացված են այբբենական կարգով, և որոնք տվյալ դեպքում նաև պատասխանող կողմերն են:
C. Համապատասխան պետություններին վերաբերող հանգամանքները
1. Բոսնիա և Հերցեգովինա
(A) «հին» արտարժույթով ավանդների վերաբերյալ միջոցներ
24. 1992թ. Բոսնիան և Հերցեգովինան ստանձնել է ՀՍԴՀ-ի «հին» արտարժույթով ավանդների կանոնադրական երաշխիքները (տես ՀՍԴՀ-ի Օրենսդրության կիրառման ակտի 1992[12] 6-րդ բաժինը): Չնայած այդ հանգամանքին, որ համապատասխան իրավական դրույթներն այս առումով պարզ չէին, Բոսնիայի և Հերցեգովինայի ազգային բանկն արտահայտել է այն տեսակետը, որ նման ավանդների համար երաշխիքը տարածվում է միայն ներպետական բանկերի վրա (տես 63/94 զեկույցը, 1994թ. օգոստոսի 8) [13]:
25. Չնայած պատերազմի ընթացքում բոլոր «հին» արտարժույթով ավանդները եղել են սառեցված, դրանք հետ վերցնել թույլատրվել է բացառապես մարդասիրական հիմքերով և որոշ այլ հատուկ դեպքերում (տես համապատասխան ենթաօրենսդրական ակտերը) [14]:
26. 1992-95թթ. պատերազմից հետո, յուրաքանչյուր սուբյեկտ (Բոսնիա և Հերցեգովինա դաշնությւոնը` «FBH» և Սերբիայի Հանրապետությունը) ընդունել է իր իսկ օրենսդրությունը «հին» արտարժույթով ավանդների վերաբերյալ: Միայն FBH-ի օրենսդրությունն է համապատասխանում սույն դեպքում՝ հաշվի առնելով, որ մասնաճյուղերը գտնվում են այդ տարածքում: 1997թ.-ին FBH-ն ստանձնել է իր տարածքում գտնվող բանկերի և մասնաճյուղերի «հին» արտարժույթով ավանդների հետ կապված պարտավորությունը (տես Պահանջների կարգավորման ակտի 1997[15] 3(1) բաժինը և Ոչ ռեզիդենտների պահանջների կարգավորման հրաման, 1999[16]): Չնայած նման ավանդները մնացել են սառեցված, Ակտով նախատեսվել է, որ դրանք կարող են օգտագործվել պետական սեփականություն հանդիսացող բնակարաններ և ընկերություններ ձեռք բերելու նպատակով (տես Պահանջների կարգավորման ակտը, 1997, որը փոփոխվել է 2004թ.):
27. 2004թ. FBH-ն ընդունել է նոր օրենսդրություն: Այն պարտավորվել է մարել այդ տարածքի տեղական բանկերի «հին» արտարժույթով ավանդները` անկախ ավանդատուի քաղաքացիությունից: Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի և Ինվեստբանկի կամ արտասահմանյան այլ բանկերի մասնաճյուղերում, որոնցում դիմողներն ունեցել են հաշիվներ, նման ավանդների համար պատասխանատվությունն ուղղակիորեն բացառված էր Ներպետական պարտքի կարգավորման ակտի 2004 9(2) բաժնի համաձայն:
28. 2006թ. տեղական բանկերի «հին» արտարժույթով ավանդների համար պատասխանատվությունը ստանձնել է պետությունը: Նման ավանդների համար պատասխանատվությունը Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի և Ինվեստբանկի տեղական մասնաճյուղերում դարձյալ բացառվել է, սակայն պետությունը ցանկացել է օգնել ավանդատուներին Սլովենիայի և Սերբիայի այդ մասնաճյուղերից իրենց ավանդներն ստանալու հարցում (տես Հին արտարժույթով խնայողական ակտի 2006 2-րդ բաժին)[17]: Բացի դրանից, «հին» արտարժույթով ավանդների վերաբերյալ բոլոր վարույթները դադարեցվել են օրենքի ուժով (տես այդ Ակտի 28-րդ բաժինը, որի դրույթը հայտարարվել է սահմանադրական Բոսնիայի և Հերցեգովինայի Սահմանադրական դատարանի 2008թ. մարտի 28-ի U 13/06 որոշմամբ, կետ 35):
(B) Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի Սարաևոյի մասնաճյուղի և Սարաևոյում Լյուբլյանսկա բանկի կարգավիճակը 1993թ.
29. Ինչպես նշվել է 21-րդ կետում` 1990թ. հունվարին Սարաևոյում Լյուբլյանսկա բանկը դարձել է Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի մասնաճյուղ` առանց իրավաբանական անձի կարգավիճակի: Վերջինը ստանձնել է նախկինի իրավունքները, ակտիվները և պարտավորությունները: Համաձայն այդ ընկերությունների գրանցման՝ մասնաճյուղը գործում է մայր բանկի անունից: 1991թ. վերջին այդ մասնաճյուղում արտարժութային ավանդների ծավալը կազմել է շուրջ 250 մլն գերմանական մարկ, սակայն դրամապահոցում տեղադրվել է 350,000-ից պակաս գերմանական մարկ (Սարաևոյի և Լյուբլյանայի միջև արտարժույթի ծախսը նկարագրված է վերը` 18-րդ կետում):
30. Նոր բանկը, նույն անունով, ինչպես նախորդ Սարաևոյի մասնաճյուղի Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկը՝ Սարաևոյում Լյուբլյանսկա բանկը գրանցված է Բոսնիայի և Հերցեգովինայի օրենքով` 1993թ.: Սլովենիայի բանկին առաջարկվել է միակողմանի պատասխանատվություն կրել Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի Սարաևոյի մասնաճյուղի «հին» արտարժույթով ավանդների համար:
31. 1994թ. Բոսնիայի և Հերցեգովինայի Ազգային բանկը իրականացրել է ստուգում և արձանագրել բազմաթիվ թերություններ: Առաջին` Սարաևոյում Լյուբլյանսկա բանկի ղեկավարի նշանակման հարցը, և այն, որ պարզ չէ, թե ում էին պատկանում բանկի բաժնետոմսերը: Այդ պատճառով Ազգային բանկը նշանակել է այդ բանկի տնօրենին: Երկրորդ՝ որպես ներպետական բանկ Սարաևոյում Լյուբլյանսկա բանկը չէր կարող ստանձնել օտարերկրյա բանկի պատասխանատվությունը «հին» արտարժույթով ավանդների համար, քանի որ դա կենթադրեր նոր ֆինանսական պարտավորություններ Բոսնիա և Հերցեգովինա պետության համար (քանի որ պետությունը եղել է բոլոր տեղական բանկերի §հին¦ արտարժույթով ավանդների կանոնադրական երաշխավորը): Ազգային բանկը հրամայել է, որպեսզի Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի Սարաևոյի մասնաճյուղի փակման հաշվեկշիռը 1992թ. մարտի 31 համար կազմվի անհապաղ, և որ մայր բանկի հետ նրա հարաբերությունները կվերանայվեն:
32. Սակայն ընկերությունների գրանցման ակտի համաձայն` նոր հիմնադրված` Սարաևոյում Լյուբլյանսկա բանկը դեռ պատասխանատվություն էր կրում Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի Սարաևոյի մասնաճյուղի «հին» արտարժույթով ավանդների համար մինչև 2004թ. վերջը (տես ստորև` կետ 35): Հետևաբար, այն շարունակել է կառավարել Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի Սարաևոյի մասնաճյուղի «հին» արտարժույթով ավանդները: Այդ ավանդների շուրջ 3%-ն օգտագործվել է FBH-ի սեփականաշնորհման գործընթացի ընթացքում (տես վերը` կետ 26), և մեկ դեպքում Քաղաքացիական դատարանը թույլատրել է Սարաևոյում Լյուբլյանսկա բանկին մարել Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի Սարաևոյի մասնաճյուղի հաճախորդի պարտքը (տես Վիշնյեվաչն ընդդեմ Բոսնիայի և Հերցեգովինայի (dec), Թիվ 2333/04, 2006թ. հոկտեմբերի 24):
33. Բոսնիայի և Հերցեգովինայի Սահմանադրական դատարանը մինչև 2004թ. իրավիճակը նկարագրել է «քաոսային» (2006թ. ապրիլի 1-ի որոշում, AP 164/04, կետ 55): Բոսնիայի և Հերցեգովինայի Մարդու իրավունքների պալատը՝ Մարդու իրավունքների ներպետական մարմինը, նշել է, որ իրավական անորոշությունը՝ «հին» արտարժույթով ավանդների հարցի առումով, inter alia, Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի և Ինվեստբակի ներպետական մասնաճյուղերում եղել է Կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում (տես 2003թ. նոյեմբերի 7-ի CH / 98/377 et al. որոշումը, կետ 270):
34. 2003թ. FBH-ի բանկային գործակալությունը Սարաևոյում Լյուբլյանսկա ներպետական բանկին վերցրել է իր կառավարման ներքո Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի հետ անորոշ հարաբերությունների պատճառով, օտարերկրյա բանկը գտնվել է Սլովենիայում:
35. Ընկերությունների գրանցման ակտի 2000թ.[18] բարեփոխումների համաձայն 2003թ. FBH-ի խորհրդարանը պատերազմական ժամանակաշրջանում ընկերությունների գրանցման կանոնադրական ժամկետը երկարաձգել է մինչև 2004թ.: Դրանից կարճ ժամանակ անց` 2004թ. նոյեմբերին Սարաևոյի քաղաքային դատարանը որոշել է, որ Սարաևոյում Լյուբլյանսկա բանկը չի եղել Սլովենիայի Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի Սարաևոյի մասնաճյուղի իրավահաջորդը և չի կրում պատասխանատվություն այդ մասնաճյուղի «հին» արտարժույթով ավանդների համար, և, հետևաբար, 1993թ. ընկերությունների գրանցումը պետք է համարվի առոչինչ:
36. 2006թ. Սարաևոյում տեղական Լյուբլյանսկա բանկը վաճառել է իր ակտիվները Խորվաթիայի ընկերությանը, որն իր հերթին պարտավորվել է վճարել այդ բանկի պարտքերը: Միևնույն ժամանակ, Սլովենիայի Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի Սարաևոյի մասնաճյուղի տարածքը գտնվել է FBH կառավարության ենթակայության ներքո` նախքան այդ մասնաճյուղի կարգավիճակի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը:
37. 2010թ. իրավասու դատարանը սնանկության վարույթ է հարուցել Բոսնիայի և Հերցեգովինայի` Սարաևոյում Լյուբլյանսկա բանկի դեմ: Այն դեռ ընթացքի մեջ է:
(c) Ինվեստբանկի Թուզլա մասնաճյուղի կարգավիճակը
38. Ինվեստբանկի Թուզլա մասնաճյուղը միշտ էլ չի ունեցել իրավաբանական անձի կարգավիճակ: 1991թ. դեկտեմբերի 31-ին այդ մասնաճյուղում «հին» արտարժույթով ավանդների չափը մոտավորապես կազմել է 67 մլն ԱՄՆ դոլար (մոտավորապես` 100 մլն գերմանական մարկ): Մասնաճյուղը փակվել է 1992թ. հունիսին, և այդուհետ չի վերսկսել իր գործունեությունը: Պարզ չէ, թե ինչ է տեղի ունեցել այդ միջոցների հետ:
39. 2002թ. Սերբիայի իրավասու դատարանը սնանկության վերաբերյալ վարույթ է հարուցել Ինվեստբանկի դեմ: Սերբական իշխանություններն այնուհետև վաճառել են Ինվեստբանկի FBH մասնաճյուղերի տարածքը (Սերբիայի Հանրապետությունում գտնվող տարածքները վաճառվել են 1999թ.): Օրինակ` Džafer Mahala-ի տարածքի համար Թուզլայում սերբական իշխանություններն ստացել են 2.140.650 եվրո: Ինվեստբանկի դեմ սնանկության վարույթը, ըստ երևույթին, դեռ ընթացքի մեջ է:
40. 2010թ. FBH կառավարությունը որոշել է իր ենթակայության տակ առնել Ինվեստբանկի FBH մասնաճյուղերի տարածքները և արխիվները, սակայն պարզվել է, որ Ինվեստբանկը FBH-ում այլևս չունի որևէ շենք կամ արխիվ:
41. 2011թ. FBH իշխանությունների խնդրանքով Սերբիայի իշխանություններն սկսել են քննությունն առ այն, թե ինչ եղանակով են Թուզլա մասնաճյուղի արխիվները 2008թ. տեղափոխվել սերբական տարածք:
2. Խորվաթիա
(a) «հին» արտարժույթով ավանդների վերաբերյալ միջոցներ
42. Խորվաթիայի կառավարությունը հայտարարել է, որ իրենք մարել են տեղական բանկերի և դրանց արտասահմանյան մասնաճյուղերի «հին» արտարժույթով ավանդները` անկախ ավանդատուի քաղաքացիությունից: Իրոք, պարզ է, որ այն մարել է Բոսնիայի և Հերցեգովինայի քաղաքացիների խորվաթական բանկերի Բոսնիայի և Հերցեգովինայի մասնաճյուղերում ավանդադրված նման ավանդները: Սակայն Սլովենիայի կառավարությունը ներկայացրել է Խորվաթիայի Գերագույն դատարանի որոշումները (Rev 3015/1993թ.-2 of 1994թ., Rev 3172/1995թ.-2 of 1996թ. and Rev 1747 /1995թ.-2 of 1996թ.)` նշելով, որ համապատասխան օրենսդրության մեջ օգտագործվող (građanin) եզրույթը նշանակում է Խորվաթիայի քաղաքացի (տես վերը նշված` Կովաչիչը և այլոք գործը, կետ 77):
(b) Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի Զագրեբի մասնաճյուղի կարգավիճակը
43. Խորվաթիան թույլատրել է իր քաղաքացիներին փոխանցել իրենց «հին» արտարժույթով ավանդները Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի Զագրեբի մասնաճյուղից Խորվաթիայի բանկեր (տես Հին արտարժույթով ավանդների ակտի 1993[19] 14-րդ բաժինը և համապատասխան ենթաօրենսդրական ակտերը)[20]: Ակնհայտ է, որ այդ մասնաճյուղի բոլոր ավանդատուների մոտավորապես երկու երրորդն օգտագործել է այդ հնարավորությունը: 2013թ. մարտին Խորվաթիան և Սլովենիան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` խրախուսելով հետագա բանակցություններն այդ փոխանցված ավանդների վերաբերյալ: Ինչ վերաբերում է այն ավանդատուներին, ովքեր չեն փոխանցել իրենց ավանդները Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի Զագրեբի մասնաճյուղից Խորվաթիայի բանկեր, ապա այդ ավանդները կազմել են մոտավորապես 300 մլն գերմանական մարկ, ոմանք քաղաքացիական վարույթ են հարուցել խորվաթական դատարաններում և նրանցից վաթսուներեքը ստացել են §հին¦ արտարժույթով ավանդները Խորվաթիայում գտնվող այդ մասնաճյուղի ակտիվների հարկադիր վաճառքի արդյունքում (Օսիջեք քաղաքային դատարանի 2005թ. ապրիլի 8-ի և 2010թ.[21] հունիսի 15-ի վճիռ, տես նաև Կովաչիչը և այլոք գործը, կետեր 122-33): Այդ կատեգորիայի որոշ այլ ավանդատուներ քաղաքացիական վարույթ են հարուցել կամ մինչ օրս հարուցում են Սլովենիայի դատարաններում (տես ստորև` կետ 51): Ըստ Խորվաթիայի կառավարության կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության` Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի Զագրեբի մասնաճյուղն այլևս որևէ ակտիվ չունի Խորվաթիայում:
3. Սերբիա
(a) «հին» արտարժույթով ավանդների վերաբերյալ միջոցներ
44. ՀՍԴՀ-ի փլուզումից հետո §հին¦ արտարժույթով ավանդները սերբական բանկերում մնացել են սառեցված: Սակայն դրանց ելքը թույլատրվել է բացառապես մարդասիրական հիմքերով անկախ ավանդատուի քաղաքացիությունից և մասնաճյուղի գտնվելու վայրից (տես համապատասխան ենթաօրենսդրական ակտերը)[22]: Բացի դրանից, սերբական դատարանները առնվազն մեկ գործով վճռել են, որ Սերբիայում հիմնված բանկերը կրում են Բոսնիայում և Հերցեգովինայում տեղակայված դրանց մասնաճյուղերի համար պատասխանատվություն` «հին» արտարժույթով ավանդների առնչությամբ (տես, Շեկերովիչն ընդդեմ Սերբիայի (dec), Թիվ 32472 / 03, 2007թ. հունվարի 4):
45. 1998թ. և այնուհետև կրկին 2002թ. Սերբիան համաձայնել է մասամբ կանխիկ և մասամբ պետական պարտատոմսերով մարել իր և բոլոր պետությունների քաղաքացիների «հին» արտարժույթով ավանդները ներպետական բանկերի ներպետական մասնաճյուղերում, բացի ՀՍԴՀ-ի իրավահաջորդ պետությունների տեղական բանկերի օտարերկրյա մասնաճյուղերում (ինչպիսին Ինվեստբանկի Թուզլա մասնաճյուղն է) «հին» արտարժույթով ավանդներից:
46. Այնուամենայնիվ, այլ «հին» արտարժույթով ավանդները (այսինքն` բացի Սերբիայից, ՀՍԴՀ-ի իրավահաջորդ պետությունների քաղաքացիների ավանդները Սերբիայի տարածքից դուրս տեղակայված սերբական բանկերի բոլոր` ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան մասնաճյուղերում) մնացել էին սառեցված իրավահաջորդության բանակցությունների ընթացքում, ինչպես, օրինակ, երրորդ դիմողի ավանդները: Բացի դրանից, «հին» արտարժույթով ավանդներին վերաբերող բոլոր վարույթները դադարեցվլ են օրենքի ուժով` համաձայն Հին արտարժույթով խնայողական ակտի[23] 21 և 22 բաժինների և Հին արտարժույթով խնայողական ակտի 2002թ. 21 և 36 բաժինների:
(b) Ինվեստբանկի և դրա մասնաճյուղերի կարգավիճակը
47. Ըստ այդ ընկերությունների գրանցման տվյալների` Ինվեստբանկը հանդիսանում է պետական սեփականություն: Այն վերահսկվում է Սերբիայի Ավանդների ապահովագրության գործակալության կողմից: Որպես պետական սեփականություն հանդիսացող սուբյեկտ` այն պետք է բազմաթիվ պահանջներ ներկայացներ պետությանն ու սոցիալական ընկերություններին, որպեսզի սեփականաշնորհման հնարավորություն տրվեր 2001թ. Սեփականաշնորհման ակտի[24] համաձայն: 2002թ. հունվարին իրավասու դատարանը սնանկության հաստատման համար վարույթ է հարուցել Ինվեստբանկի դեմ: Սնանկության վարույթն ընթացքի մեջ է: Բոսնիայում և Հերցեգովինայում Ինվեստբանկի մասնաճյուղերի հարյուրավոր ավանդատուներ ապարդյուն դիմել են սնանկության վարույթի համատեքստում իրենց ավանդները վերադարձնելու պահանջով: Նրանցից քսանը հետագայում քաղաքացիական վարույթ են սկսել Ինվեստբանկի դեմ, սակայն` ապարդյուն:
4. Սլովենիա
(a) «հին» արտարժույթով ավանդների վերաբերյալ միջոցներ
48. 1991թ. Սլովենիան ստանձնել է ՀՍԴՀ-ի կանոնադրական երաշխիքը` բոլոր բանկերի ներպետական մասնաճյուղերում «հին» արտարժութային ավանդների համար (այդ թվում Ինվեստբանկն և այլ արտասահմանյան բանկերը), անկախ ավանդատուի քաղաքացիությունից (տես Սլովենիայի Հանրապետության ինքնիշխանության և անկախության մասին հիմնարար սահմանադրական խարթիայի իրականացման մասին Սահմանադրական Ակտի 1991 19 (3) բաժինը- «Սահմանադրական Ակտ 1991թ.»[25]), և փոխակերպել բանկերի պարտավորություններն ավանդատուների նկատմամբ որպես պետական պարտքի (տես Հին արտարժույթային Ավանդների Ակտ 1993[26]): Սլովենիան այդպիսով պարտավորվել է մարել մայր ավանդներն և մինչև 1990թ. դեկտեմբերի 31-ը դրանցով հաշվարկված տոկոսները բուն փոխարժեքով, ինչպես նաև 1991թ. հունվարի 1-ից մինչև 1992թ. դեկտեմբերի 31-ը դրանցով հաշվարկված տոկոսները, տարեկան 6% տոկոսադրույքով (Հին Արտարժույթային ավանդների Ակտի 1993 2-րդ բաժին): Ինչ վերաբերում է դրանից հետո ընկած ժամանակահատվածին` տոկոսադրույքը կախված է նրանից, թե արդյոք ավանդատուն ընտրել է պետական պարտատոմսերը, թե` կանխիկ գումարը: Ավանդատուներն իրավունք ունեն ձեռք բերել կամ պետական պարտատոմսեր, որոնք պետք է մարվեին 2003թ.-ին` տարեկան 5% տոկոսադրույքով մարումներով, կամ կանխիկ գումարն այն բանկերից, որոնցում նրանք ունեին գումար, տոկոսի հետ մեկտեղ շուկայական փոխարժեքով գումարած 0.25%` երկու տարին մեկ տասն անգամ մարումներով: Վերջին դեպքում բանկերը պետք է տրամադրեին պետական պարտատոմսեր: Որոշ ավանդատուներ նախընտրել են պարտատոմսերը, քանի որ նրանք կարող են դրանք օգտագործել պետական սեփականություն հանդիսացող բնակարաններ և ընկերություններ ձեռք բերելու նպատակով, վճարել հարկերը և կենսաթոշակային մուծումները:
(b) Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի և նրա մասնաճյուղերի կարգավիճակը
49. Անկախության հռչակումից քիչ անց Սլովենիան ազգայնացրել է և այնուհետև` 1994թ. վերակազմավորել է Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկը` 1991թ. Սահմանադրական ակտի փոփոխության ուժով: Այդ բանկի ակտիվների մեծ մասը և նրա պարտավորությունների մի մասը փոխանցվել են նոր բանկին` Նովա Լյուբլյանսկա բանկին (տես ստորև` 54-րդ կետում նշված այդ Ակտի բաժին 22 (b)): Հին բանկը պահպանել է «հին» արտարժույթով ավանդների համար պատասխանատվությունը իրավահաջորդ պետությունների այլ մասնաճյուղերում և NBY-ի դեմ պահանջները (նույն տեղում): Այդ ակտի հիման վրա ներպետական դատարանները մի շարք որոշումներ են կայացրել Լյուբլյանսկա բանկին` Սարաևոյի իր մասնաճյուղի ավանդատուների «հին» արտարժույթով ավանդները վճարելու վերաբերյալ, միևնույն ժամանակ, ներպետական դատարանները գտել են, որ Սլովենիայի Հանրապետությունն ինքնին չունի պարտավորություններ այս կապակցությամբ (տես Գերագույն դատարանի վճիռները II IPS 415/95 1997թ. փետրվարի 27, Բ IPS 613/96 1998թ. ապրիլի 1 և II IPS 490 / 97 1999թ. հունվարի 21): Հին Լյուբլյանսկա բանկն ի սկզբանե կառավարվել է Բանկերի վերականգնման գործակալության կողմից: Այն այժմ վերահսկվում է Սլովենիայի կառավարության գործակալության` իրավահաջորդության հիմնադրամի կողմից:
50. 1997թ. իրավահաջորդ պետություններում Լյուբլյանայում հին Լյուբլյանսկա բանկում և նրա մասնաճյուղերում §հին¦ արտարժույթով ավանդների վերաբերյալ բոլոր վարույթները (բացառությամբ Գերագույն դատարանի երրորդ ատյանի վարույթների) դադարեցվել են իրավահաջորդության բանակցությունների արդյունքում (տես Սլովենիայի Հանրապետության իրավահաջորդության հիմնադրամի ակտ 1993[27]` փոփոխված 1997թ., և Իրավահաջորդության հիմնադրամ և Սլովենիայի Հանրապետության իրավահաջորդության ավագ ներկայացուցչի ակտ 2006)[28]: 2009թ. դեկտեմբերին Սլովենիայի Սահմանադրական դատարանը երկու խորվաթ ավանդատուների գրավոր միջնորդությամբ հայտարարել է այդ միջոցը հակասահմանադրական[29]:
51. Լյուբլյանայի շրջանային դատարանը բազմաԹիվ վճիռներ է կայացրել, ըստ որոնց` Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկը պետք է վճարի Սարաևոյի իր մասնաճյուղում §հին¦ արտարժույթով ավանդները` տոկոսների հետ մեկտեղ (տես, օրինակ, վճիռ P 119/1995 –2010թ. նոյեմբերի 16, որը դարձավ վերջնական և պարտադիր 2012թ. հունվարի 4-ին, երբ այն անփոփոխ թողնվեց Լյուբլյանայի Բարձրագույն դատարանի կողմից, վճիռ P 9/2007-II 2010թ. դեկտեմբերի 7 և վճիռ P 1013/2012-II 2013թ. հունվարի 10): Դատարանը պարզաբանել է, որ ըստ ՀՍԴՀ-ի օրենքի` մասնաճյուղերը գործել են մայր բանկերի անունից և դրանց հաշվին: Ավելին, ըստ Սլովենիայի օրենքի` Լյուբլյանայում հին Լյուբլյանսկա բանկը դեռ կրում է պատասխանատվություն Սարաևոյում իր մասնաճյուղում «հին» արտարժույթով ավանդների համար: Դատարանը գտնում է, որ տեղին չէ, որ համանուն բանկը` Սարաևոյում Լյուբլյանսկա բանկը ստանձնել է Լյուբլյանայում հին Լյուբլյանսկա բանկի պատասխանատվությունը Սարաևոյի մասնաճյուղի 1993թ. ավանդների համար (տես վերը` կետ 30), քանի որ դա կատարվել է առանց մայր բանկի կամ ավանդատուների հաստատման: Ամեն դեպքում, Բոսնիայի և Հերցեգովինայի իրավասու դատարանը 2004թ. այդ նպատակներով վերացրել է 1993թ. ընկերությունների գրանցամատյանում գրառումը (տես վերը` կետ 35): Լյուբլյանայի շրջանային դատարանը նույնպես գտել է, որ տեղին չէ այն, որ արտարժույթի մի մասը փոխանցվել է NBY-ի արտաքին հաշիվներին վերը սահմանված վերաավանդային սխեմայի համաձայն:
5. Մակեդոնիայի նախկին Հարավսլավիայի Հանրապետություն
52. Մակեդոնիայի նախկին Հարավսլավիայի Հանրապետությունը «հին» արտարժույթով ավանդները հետ է վճարել տեղական բանկերին և օտարերկրյա բանկերի տեղական մասնաճյուղերին, ինչպիսին է Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի Սկոպյեի մասնաճյուղը, անկախ ավանդատուի քաղաքացիությունից[30]:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
53. Ինչպես նշվել է վերը` 22-րդ կետում, արտարժութային ավանդները հետ վերցնելու վերաբերյալ արդեն գոյություն ունեին որոշ սահմանափակումներ ՀՍԴՀ-ի փլուզումից առաջ: Օրինակ, NBY-ի 1991թ.[31] հունվարի որոշման 17 (c) բաժինը, որը ՀՍԴՀ-ի Սահմանադրական դատարանը 1992թ. ապրիլին հայտարարել է հակասահմանադրական, շարադրված է հետևյալ խմբագրությամբ.
§Արտոնված բանկերը պետք է ներպետական քաղաքացիներին վճարեն արտարժույթը, որն ի պահ է հանձնված իրենց արտարժութային հաշիվներին ... արտարժույթը տնօրինելու իրենց մտադրության մասին այդ անձանց կողմից նախապես ծանուցում ստանալուց հետո`
(i) գումարները, որոնք չեն գերազանցում 500 գերմանական մարկը`15 օր առաջին ելքի և 30 օր` հետագա ելքի համար,
(ii) գումարները, որոնք չեն գերազանցում 1000 գերմանական մարկը` 30 օր առաջին ելքի և 45 օր` հետագա ելքի համար,.
(iii) գումարները, որոնք չեն գերազանցում 3000 գերմանական մարկը` 90 օր, իսկ
(iv) գումարները, որոնք չեն գերազանցում 8000 գերմանական մարկը` 180 օր¦:
Այդ դրույթը, սակայն, չի կիրառվել Հարավսլավիայից արտագաղթողների նկատմամբ, ովքեր աշխատել և ապրել են արտասահմանում, ինչպիսիք են սույն գործով դիմողները (տես այդ որոշման բաժիններ 8 (6) և 17): Դիմողների անկարողությունը` համապատասխան հաշիվներից իրենց ավանդները հետ ստանալու հարցում առաջացել է ներպետական օրենսդրության հետևյալ դրույթների կիրառման արդյունքում, որոնք ներկայացված են ժամանակագրական կարգով:
54. Սլովենիայի 1991թ. Սահմանադրական ակտով համապատասխան մասը, որը փոփոխվել է 1994թ.-ին, նախատեսվում է հետևյալը.
Նախաբան
«Հաշվի առնելով որոշ պետությունների մտադրության բացակայությունը, որն առաջացել է նախկին [ՀՍԴՀ] և այդ պետությունների տարածքում հիմնված բանկերում:
Հաշվի առնելով իրավահաջորդության համաձայնագիր կնքելու ներկայիս անհնարինությունը ֆինանսական ակտիվների և նախկին ՀՍԴՀ և այդտարածքում իրավաբանական անձանց պարտավորությունների վերաբերյալ, նախկին ՀՍԴՀ-ի տարածքում պատերազմի գործնական և իրավական հետևանքների պատճառով միջազգային պատժամիջոցները դրվել են FRY-ի վրա (Սերբիա և Մոնտենեգրո), որոշ իրավահաջորդ պետությունների ֆինանսական և տնտեսական համակարգերի վերլուծությունը և նախկին ՀՍԴՀ-ի ֆինանսական ակտիվների` FRY-ի կողմից օգտագործումն առաջացրել է ագրեսիա....
Եվ օտարերկրյա պարտատերերի հետ բանակցությունների միջոցով նախկին ՀՍԴՀ պետության պարտքերի համապատասխան բաժնեմասը արդարացիորեն սահմանել այն դեպքերում, երբ վերջնական շահառուն չի կարող հաստատվել... »:
Բաժին 22 (b)
«Լյուբլյանայի Լյուբլյանսկա բանկը և Կրեդիտնա բանկա Մարիբորն իրենց համապատասխան բիզնեսը և ակտիվները փոխանցում են սույն օրենքով հիմնված նորաստեղծ բանկերին:
Չնայած նախորդ կետի դրույթներին, Լյուբլյանայի Լյուբլյանսկա բանկը և Կրեդիտնա բանկա Մարիբորը պահպանում են`
...
(iii) ամբողջական պատասխանատվություն Սլովենիայի Հանրապետության կողմից չերաշխավորված արտարժույթի արտասահմանյան սովորական և խնայողական հաշիվների համար:
...
(V) դրա հետ կապված պահանջները:
Լյուբլյանայի Լյուբլյանսկա բանկը պետք է պահպանի իր կապերը նախկին ՀՍԴՀ-ի տարածքում այլ հանրապետություններում հիմնված գործող մասնաճյուղերի և դուստր ընկերությունների հետ և պետք է պահպանի արտարժութային խնայողական հաշիվների նկատմամբ Հարավսլավիայի Ազգային բանկի դեմ որոշ պահանջներ¦:
55. Սլովենիայի Հանրապետության 1993թ. իրավահաջորդության հիմնադրամի ակտի համապատասխան բաժինը. փոփոխվել է 1997թ. և նախատեսում է հետևյալը.
Բաժին 1
«Պահանջները հասկանալու և Սլովենիայի Հանրապետության և դրա տարածքում ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտավորությունները որոշելու նպատակով իրավունքների, ակտիվների և պարտավորությունների բաշխման գործընթացում ստեղծվել է Սլովենիայի Հանրապետության իրավահաջորդության հիմնադրամը»:
Բաժին 15 (c) (1)
«Եթե դատական վարույթը կամ կատարողական վարույթը գտնվում է ընթացքի մեջ այն անձանց նկատմամբ, ովքեր մշտապես բնակվում կամ գտնվում են Սլովենիայում, հայցվորը կամ պարտատերը մշտապես բնակվում կամ գտնվում է ... նախկին ՀՍԴՀ-ի հանրապետություններից մեկում ... և այդ պահանջը վերաբերում է իրավական գործարքին կամ դատական որոշման կատարմանը, դատարանը պետք է վարույթը կասեցնի իր նախաձեռնությամբ»:
56. Սերբիայի Հին արտարժույթով ավանդների ակտի 2002 բաժնի համապատասխան մասը նախատեսում է հետևյալը.
Բաժին 21 (1)
«[Բոսնիայի և Հերցեգովինայի, Խորվաթիայի, Սլովենիայի և Մակեդոնիայի նախկին Հարավսլավիայի Հանրապետության] քաղաքացիները, ովքեր ունեն հին արտարժույթով ավանդներ այն բանկերում, որոնց նստավայրը գտնվում է Սերբիայում և Մոնտենեգրոյում[32], ինչպես նաև Սերբիայի և Մոնտենեգրոյի քաղաքացիները, ովքեր ունեն հին արտարժույթով ավանդներ [Բոսնիայի և Հերցեգովինայի, Խորվաթիայի, Սլովենիայի և Մակեդոնիայի նախկին Հարավսլավիայի Հանրապետության] տարածքում գտնվող բանկերի մասնաճյուղերում, պետք է կատարեն իրենց արտարժույթով պահանջներն այնպես, որ այն համաձայնեցված լինի ՀՍԴՀ իրավահաջորդ պետությունների շրջանում¦:
Բաժին 36
«Բոլոր վարույթները, այդ թվում` կատարողական վարույթները, որոնք վերաբերում են արտարժույթով ավանդներին, սույն Ակտի ներքո դադարում են սույն Ակտի ուժով»:
«Բոլոր վարույթները, այդ թվում` կատարողական վարույթները, որոնք վերաբերում են արտարժույթով ավանդների, սույն Ակտի ներքո դադարում են սույն Ակտի ուժով»:
57. Բոսնիայի և Հերցեգովինայի Հին արտարժույթով ավանդների ակտի 2002 Բաժին 2-ը նախատեսում է հետևյալը.
«1. Սույն Ակտով հին արտարժույթով ավանդները հանդիսանում են արտարժույթով ավանդներ այն բանկերում, որոնք գտնվում են Բոսնիա և Հերցեգովինայի տարածքում 1991թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, ներառյալ մինչև այդ ամսաԹիվը կուտակված տոկոսները, հանած այդ ամսաթվից հետո ցանկացած վճարում և ցանկացած միջոց, որը փոխանցվել է սեփականաշնորհման հատուկ հաշիվներին:
2. 1-ին կետում սահմանված հին արտարժույթով ավանդները չեն ներառում Բոսնիայի և Հերցեգովինայի տարածքում գտնվող Լյուբլյանսկա բանկի և Ինվեստբանկի կամ արտասահմանյան այլ բանկերի մասնաճյուղերի արտարժույթով ավանդները:
3. Համաձայն Իրավահաջորդության հարցերով 2001թ. համաձայնագրի վերը` նշված 2-րդ կետի` արտարժույթով ավանդները պետք է մնան իրավահաջորդ այն պետությունների պատասխանատվության ներքո, որտեղ բանկերն ունեին իրենց նստավայրերը: Բոսնիան և Հերցեգովինան իր միջազգային գործունեության շրջանակներում պետք է տրամադրեր աջակցություն նման արտարժութային հաշիվների իրավատերերին ... »:
58. Իրավահաջորդության հիմնադրամի Բաժին 23-ը և Սլովենիայի Հանրապետության 2006թ. ակտի իրավահաջորդության ավագ ներկայացուցչը նախատեսում է հետևյալը.
§(1) Սլովենիայի դատարանների բոլոր և ցանկացած որոշումները նախկին ՀՍԴՀ-ի ցանկացած իրավահաջորդ պետության տարածքում գտնվող առևտրային բանկերում կամ դրանց ցանկացած մասնաճյուղում արտարժույթով ավանդներին առնչվող վարույթների վերաբերյալ, որոնք կայացվել են Սլովենիայի Հանրապետության 1993թ. իրավահաջորդության հիմնադրամի ակտի համաձայն, մնում են ուժի մեջ: Նախորդ նախադասության մեջ նշված ցանկացած և բոլոր վարույթները, որոնք վերսկսվել են, պետք է հետագայում դադարեցվեն կամ կասեցվեն.
(2) նախորդ կետում նշված վարույթները պետք է վերսկսվեն ինքնաբերաբար` արտարժույթով ավանդների վերաբերյալ ՀՍԴՀ-ի կամ NBY-ի երաշխիքների հետ կապված խնդրի կարգավորումից հետո` Իրավահաջորդության հարցերի համաձայնագրի C հավելվածի 7-րդ հոդվածի համաձայն»:
2009թ. դեկտեմբերի 3-ին Սլովենիայի Սահմանադրական դատարանը հայտարարել է, որ դրույթը հակասահմանադրական է:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՔ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱ
I. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
59. Պետությունների իրավահաջորդության հարցը, թերևս` մասամբ, կարգավորվում է ընդհանուր միջազգային իրավունքի կանոններով, որն արտացոլված է Պետությունների իրավահաջորդության մասին 1978թ. Վիեննայի Կոնվենցիայում[33]: Չնայած նրան, որ վերջին պայմանագիրը դեռ ուժի մեջ չի մտել, և որ Պատասխանող պետություններից միայն երեք պետություններն են համարվում դրա կողմեր (Խորվաթիա, Սլովենիա և Մակեդոնիայի նախկին Հարավսլավիայի Հանրապետություն), սա միջազգային իրավունքի լավ մշակված սկզբունք է, որ, եթե նույնիսկ պետությունը չի վավերացրել պայմանագիրը, այն կարող է պարտավորված լինել այս դրույթներից մեկի ներքո` այնքանով, որքանով այդ դրույթը արտացոլում է միջազգային իրավունքը (տես` Քադաքն ընդդեմ Լիտվայի [GC], Թիվ 15869 / 02, կետ 66, ՄԻԵԴ 2010թ. և Արդարադատության միջազգային դատարանի վճիռը Հյուսիսային ծովի մայրցամաքային ելուստի վերաբերյալ, 1969թ. փետրվարի 20, կետ 71, ICJ Զեկույցներ 1969թ.):
60. Համաձայնության հասնելու նպատակով բարեխղճորեն բանակցելու պարտավորությունը հանդիսանում է իրավահաջորդության տարբեր գործոնների կարգավորման հիմնական սկզբունքը (տես նախկին Հարավսլավիայի[34] վերաբերյալ Միջազգային կոնֆերանսի Արբիտրաժային հանձնաժողովի Թիվ 9 կարծիքը և Միջազգային իրավունքի սեփականության և պարտքերի վերաբերյալ հարցերով ինստիտուտի` պետությունների իրավահաջորդության 2001թ. բանաձևի «2001 բանաձև» 6-րդ հոդվածը ): Տարածքայնության սկզբունքը կենսական նշանակություն ունի այնքանով, որքանով իրավահաջորդության հարցը վերաբերում է պետական սեփականությանը (1983թ. Վիեննայի կոնվենցիայի 18-րդ հոդված և 2001 բանաձևի 16-րդ հոդված): Ինչ վերաբերում է պետության պարտքերին` կիրառելի սկզբունքն «արդար համամասնության» սկզբունքն է: 1983թ. Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածի համապատասխան դրույթը նախատեսում է հետևյալը.
§Երբ պետությունը փլուզվում է և դադարում է գոյություն ունենալ և նախկին պետության տարածքի մասերը երկու կամ ավելի իրավահաջորդ պետություններ են կազմում, և եթե իրավահաջորդ պետությունները եկել են այլ համաձայնության` իրավանախորդ պետության պետական պարտքն անցնում է իրավահաջորդ պետություններին արդար բաժնեմասով` հաշվի առնելով, մասնավորապես, սեփականությունը, իրավունքներն ու շահերը, որոնք անցնում են իրավահաջորդ պետություններին պետական պարտքի հետ կապված¦:
2001 բանաձևի 23-րդ հոդվածի 2-րդ կետը նախատեսում է, որ «հավասար համամասնության» սկզբունքն իշխող սկզբունք է պետական պարտքերի առնչությամբ.
§Պետության պարտքերը իրավահաջորդ պետությանն անցնելու վերաբերյալ համաձայնագիրը չկատարելու դեպքում պետական պարտքը պետք է իրավահաջորդության յուրաքանչյուր կատեգորիայում անցնի իրավահաջորդ պետությանը` արդարացիության համամասնությամբ, հաշվի առնելով, մասնավորապես, իրավահաջորդ պետությանը անցնող սեփականությունը, իրավունքներն ու շահերը կամ իրավահաջորդ պետությունը` նման պետական պարտքի առնչությամբ¦:
Այնուամենայնիվ, 2001 բանաձևի 27-29-րդ հոդվածները տարբերակում են կատարել ազգային, տեղայնացված և տեղական պարտքերի միջև և ապահովել, որ տարածքայնության սկզբունքը, մասնավորապես, կիրառելի է տեղական պարտքերի առնչությամբ:
Հոդված 27 (Ազգային պարտքեր)
§1. Նախորդ պետության պետական պարտքերը, որոնք արվել են ի շահ ողջ պետության (ազգային պարտքերը) ընկնում են 22-րդ հոդվածի կանոնների և այս բանաձևի ներքո:
2. Պետական հաստատությունների պարտքերը և պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունները, որոնք գործում են ազգային մակարդակում, ենթարկվում են նույն կանոններին` անկախ իրենց գրասենյակի գրանցման վայրից¦:
Հոդված 28 (Տեղայնացված պարտքեր)
§1. Պետական պարտքերը պայմանագիր է նախորդ պետության կամ հանրային հաստատության կամ ձեռնարկության գործող ազգային` որոշակի ծրագրերի կամ օբյեկտների վերաբերյալ` մի կոնկրետ տարածաշրջանում (տեղայնացված ազգային պարտքի), որոնք կառավարվում են կանոնների մեջ պարունակվող նախորդ հոդվածում:
2. Այնուամենայնիվ, բաշխումն այդ պարտքի` համաձայն սեփական կապիտալի պահանջների, պետք է հաշվի առնի, որ մահվան գույքի (օբյեկտների / տեղակայումը) կապված է այդ ծրագրերի կամ օբյեկտների պարտքի և ցանկացած շահույթ, հօգուտ իրավահաջորդ պետության, որի տարածքում դրանք գտնվում են ¦:
Հոդված 29 (Տեղական պարտքեր)
§1. Իրավանախորդ պետության կամ հանրային հաստատության կամ ազգային մակարդակում գործող ձեռնարկության պետական պարտքերը կառավարվում են նախորդ հոդվածում պարունակվող կանոններով:
2. Այնուամենայնիվ, սեփական կապիտալի այդ պարտքի բաշխումը հավասարության պահանջների համաձայն պետք է հաշվի առնի գույքի փոխանցման իրավունքը` հաշվի առնելով դրա պարտքը և շահույթը¦:
Հոդված 29 (Տեղական պարտքեր)
«1. Տեղական հասարակական հաստատությունների (համայնքներ, մարզեր, դաշնային մարմին, գերատեսչություններ, հանրային ծառայություններ և այլ տարածաշրջանային և տեղական կազմակերպություններ) պարտքերն անցնում են իրավահաջորդ պետությանը, որի տարածքում գտնվում է այդ հասարակական հաստատությունը:
...
6. Իրավանախորդ պետությունը և իրավահաջորդ պետությունը կամ պետությունները կարող են համաձայնության գալ այլ կերպ կարգավորել ու տեղական պարտքերի մարումը: Մասնավոր պարտքեր ունեցող բնակավայրերում մասնավոր վարկատուները մասնակցում են սույն պայմանագրի մշակման և կնքման գործընթացին¦:
Վերջապես, ինչ վերաբերում է մասնավոր անձանց վրա պետական իրավահաջորդության ազդեցությանը` 2001 բանաձևի համապատասխան մասը շարադրված է հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 24, կետեր 1 և 2
«1. Պետության իրավահաջորդությունը չպետք է ազդի մասնավոր պարտատերերի և պարտապանների իրավունքների ու պարտականությունների վրա:
2. Իրավահաջորդ պետություններն իրենց ներպետական իրավական դաշտում պետք է ճանաչեն նախորդ պետության` իրավական կարգով սահմանված պարտատերերի իրավունքների և պարտավորությունների գոյությունը»:
Հոդված 25
§Իրավահաջորդ պետությունն այնքանով, որքանով դա հնարավոր է, պետք է հարգի նախորդ պետության իրավական կարգով մասնավոր անձանց կողմից ձեռք բերված իրավունքները¦:
II. ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ
61. Սույն Համաձայնագիրը նախկին Հարավսլավիայի և Բարձր ներկայացուցչի միջազգային գիտաժողովի հովանու ներքո մոտ տասը տարի տևած բանակցությունների արդյունք է (միջազգային կառավարիչը նշանակվել է Բոսնիայում և Հերցեգովինայում Խաղաղության մասին ընդհանուր շրջանակային համաձայնագրի 10-րդ հավելվածի ներքո): Այն ստորագրվել է 2001թ. հունիսի 29-ին և ուժի մեջ է մտել Բոսնիայի և Հերցեգովինայի, Խորվաթիայի, Սերբիայի և Չեռնոգորիայի (հետագայում փոխարինվել է Սերբիայով), Սլովենիայի, Մակեդոնիայի նախկին Հարավսլավիայի Հանրապետության միջև 2004թ. հունիսի 2-ին:
62. «Հին» արտարժույթով ավանդների հարցը վիճելի էր: Իրավահաջորդ պետություններն ունեցել են տարբեր տեսակետներ առ այն, թե այդ հարցը պետք է դիտարկվի որպես ՀՍԴՀ-ի պատասխանատվություն C հավելվածի ներքո (ֆինանսական ակտիվներ և պարտավորություններ), թե` որպես մասնավոր իրավունքի հարց G հավելվածի ներքո (Անձնական գույք և ձեռքբերովի իրավունքներ)[35]: Նաև այդ պետությունները համաձայնել են, որ ՀՍԴՀ-ի «հին» արտարժույթով ավանդների վերաբերյալ երաշխիքները պետք է ստանձնվեն այն պետության կողմից, որտեղ մայր բանկն ուներ իր գլխամասային գրասենյակը, կամ այն պետության կողմից, որտեղ դրվել է ավանդը: Հետևյալ դրույթները, ի վերջո, ներառվել են Համաձայնագրի C հավելվածում.
Հոդված 2, կետ 3 (a)
«[ՀՍԴՀ-ի] այլ ֆինանսական պարտավորությունները ներառում են`
(ա) Նախքան անկախ հռչակված իրավահաջորդ պետության առևտրային բանկի և ցանկացած մասնաճյուղի արտարժույթով ավանդների վերաբերյալ երաշխիքները ՀՍԴՀ-ի կամ Հարավսլավիայի ազգային բանկի կողմից... »:
Հոդված 7
«Նախքան անկախ հռչակված իրավահաջորդ պետության առևտրային բանկի և ցանկացած մասնաճյուղի արտարժույթով ավանդների վերաբերյալ ՀՍԴՀ-ի կամ [Հարավսլավիայի ազգային բանկի] կողմից տրված երաշխիքները, նրանք պետք է բանակցեն անհապաղ`հաշվի առնելով, մասնավորապես,անհատների մեծածավալ արժութային ավանդները պաշտպանելու անհրաժեշտությունը: Այս բանակցությունները պետք է տեղի ունենան Միջազգային հաշիվների բանկի հովանու ներքո¦:
63. 2001/02թթ.. անցկացվել են «հին» արտարժույթով ավանդների վերաբերյալ ՀՍԴՀ-ի երաշխիքների բաշխման հետ կապված չորս փուլով բանակցությունների վարման նիստերը: Քանի որ իրավահաջորդ պետությունները չեն կարողացել համաձայնության գալ, 2002թ. սեպտեմբերին Միջազգային հաշիվների բանկը (§The BIS») հայտնել է նրանց, որ փորձագետ պրն Մեյերը որոշել է դադարեցնել իր մասնակցությունն այդ հարցի քննարկմանը, և որ BIS-ն որևէ հետագա դերակատարություն չունի այս առումով: Այն եկել է հետևյալ եզրակացությանը.
«Եթե, սակայն, բոլոր հինգ իրավահաջորդ պետություններն ավելի ուշ փուլում որոշեին նոր բանակցություններ վարել արտարժութային խնայողական ավանդների երաշխիքների շուրջ և այս կապակցությամբ խնդրեին BIS-ի աջակցությունը, ապա BIS-ը պատրաստ էր նման աջակցություն տրամադրել համաձայնեցված պայմանների դեպքում¦[36]:
Պարզվում է, որ չորս իրավահաջորդ պետությունները (բոլորը, բացի Խորվաթիայից) անմիջապես դրանից հետո տեղեկացրել են BIS-ին բանակցությունները շարունակելու իրենց պատրաստակամության մասին: Խորվաթիան դա արել է 2010թ. հոկտեմբերին և պատասխան է ստացել 2010թ. նոյեմբերին, որում ասվում է.
§... BIS-ը վերջերս վերանայել է այդ հարցը և կարծում է, որ բանակցությունների ցանկացած նոր փուլի վերսկսումը` բարի ծառայությունների դերի շրջանակներում, չի կարող որևէ օգուտ բերել, հաշվի առնելով այն ժամանակահատվածը, որն անցել է վերջին բանակցություններից հետո, ինչպես նաև դրա ներկայիս գերակայությունները դրամավարկային և ֆինանսական կայունության ոլորտում: Այնուամենայնիվ, մենք ցանկանում ենք շեշտել, որ Բազելում երկամսյա հանդիպումների կազմակերպումն իրավահաջորդ պետությունների ղեկավարներին գործնական հնարավորություն է տալիս քննարկելու այս հարցը ոչ պաշտոնական հիմունքներով¦[37]:
64. Պետք է նշել, որ Post Office Savings Bank-ի և դրա մասնաճյուղերի արտարժույթով ավանդների` ՀՍԴՀ-ի երաշխիքների վերաբերյալ հարցը դուրս է մնացել իրավահաջորդության հարցերի համաձայնագրի շուրջ բանակցություններից, քանի որ յուրաքանչյուր պետություն ստանձնել է իր տարածքում գտնվող մասնաճյուղերի երաշխիքները:
65. ՀՍԴՀ-ի ֆինանսական ակտիվները բաժանվել են ըստ հետևյալ համամասնությունների. Բոսնիա և Հերցեգովինա - 15.5%, Խորվաթիա - 23%, Մակեդոնիայի նախկին Հարավսլավիայի Հանրապետություն - 7.5%, Սլովենիա - 16% և Սերբիա և Չեռնոգորիա (հետագայում փոխարինվել է Սերբիայով ) - 38% (ըստ Համաձայնագրի 5-րդ հոդվածի C հավելվածի): Ինչպես երևում է, 2003թվականից մինչև 2012թվականն ընկած ժամանակահատվածում նախկին NBY-ի գրեթե բոլոր արտարժութային հաշիվները` շուրջ 237 միլիոն դոլարի չափով ամերիկյան բանկերում և 21 մլն դոլարի չափով` այլ բանկերում, բաշխվել են իրավահաջորդ պետությունների միջև ըստ այդ համամասնությունների[38]:
66. Իրավահաջորդության հարցերի վերաբերյալ համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն իրավահաջորդ պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների մշտական համատեղ հանձնաժողովը ստեղծվել է վերահսկելու համար Համաձայնագրի արդյունավետ իրականացումը և ծառայել որպես ֆորում դրա իրականացման ընթացքում ծագած հարցերը քննարկելու համար: Այն առայժմ կայացել է երեք անգամ`2005թ., 2007թ. և 2009թ.:
67. Սույն Համաձայնագրի հետևյալ դրույթները նույնպես կարևոր են այս պարագայում.
Հոդված 5
§(1) տարաձայնությունները, որոնք կարող են առաջանալ սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման ընթացքում պետք է լուծվեն շահագրգիռ պետությունների կողմից քննարկման միջոցով.
(2) եթե տարաձայնությունները չեն կարող լուծվել նման քննարկումների միջոցով` առաջին քննարկումից հետո մեկ ամսվա ընթացքում, ապա շահագրգիռ պետությունները պետք է`
(a) խնդիրը փոխանցեն անկախ անձին` իրենց ընտրությամբ, նպատակ ունենալով ստանալ հարցի արագ և հեղինակավոր լուծում, որը պետք է ընդունվի, և որը կարող է, ըստ անհրաժեշտության, կոնկրետ ժամանակային սահմանափակումներ սահմանել ձեռնարկվող գործողությունների համար, կամ
(b) հարցը փոխանցել սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի ներքո ստեղծված Մշտական համատեղ հանձնաժողովին` լուծում ստանալու նպատակով.
(3) տարաձայնությունները, որոնք կարող են առաջանալ գործնականում օգտագործվող եզրույթների կապակցությամբ, որոնք կիրառվել են սույն Համաձայնագրում կամ որևէ այլ հետագա համաձայնագրերում, որոնք կոչված են սույն Համաձայնագրի հավելվածների իրականացման համար, կարող են փոխանցվել շահագրգիռ ցանկացած պետության` իր նախաձեռնությամբ փորձագիտական լուծում տալու համար, որը կվարի այն փորձագետը (ով չպետք է լինի սույն Համաձայնագրի կողմերից որևէ մեկի քաղաքացի), ով նշանակվում է վեճի արդյունքում` կողմերի համաձայնությամբ, կամ համաձայնության բացակայության դեպքում` ԵԱՀԿ-ի Հաշտեցման և արբիտրաժի դատարանի նախագահի կողմից: Փորձագետը պետք է որոշի ընթացակարգի բոլոր հարցերը, խորհրդակցելուց հետո, եթե փորձագետը նպատակահարմար է գտնում, տարաձայնություններն ստանում են արագ և արդյունավետ լուծում:
(4) Սույն հոդվածի (3) կետով նախատեսված կարգը պետք է լինի խիստ սահմանափակ համաձայնագրերում օգտագործվող եզրույթների մեկնաբանության առումով և ոչ մի դեպքում չպետք է թույլ տա փորձագետին որոշել այդ համաձայնություններից որևէ մեկի գործնականում կիրառում: Մասնավորապես նշված ընթացակարգը չի տարածվում`
(a) սույն Համաձայնագրի հավելվածների վրա,
(b) B հավելվածի 1-ին, 3-րդ և 4-րդ հոդվածների վրա,
(c) C հավելվածի 4-րդ և 5 (1) հոդվածների վրա,
(d) D հավելվածի 6-րդ հոդվածի վրա:
(5) Սույն հոդվածի այս կետերում ոչինչ չի ազդում սույն Համաձայնագրի Կողմերի իրավունքների կամ պարտավորությունների վրա` վեճերի լուծման հետ կապված որևէ դրույթի ներքո»:
Հոդված 9
«Սույն Համաձայնագիրը իրավահաջորդ պետությունների կողմից պետք է իրականացվի բարեխղճորեն, Միավորված ազգերի կազմակերպությանը կանոնադրության համապատասխան և միջազգային իրավունքի համաձայն»:
III. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ PACTUM DE NEGOTIANDO-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
68. Pactum de negotiando-ից բխող պարտավորությունը. համաձայնության գալու նպատակով բանակցությունները պետք է իրականացվեն բարեխղճորեն ըստ pacta sunt servanda հիմնարար սկզբունքի: 1972թ. հունվարի 26-ին Արբիտրաժային դատարանը Հունաստանն ընդդեմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործով գերմանական արտաքին պարտքերի համաձայնագրի վերաբերյալ հաստատել է հետևյալը (կետեր 62-65).
«Այնուամենայնիվ, pactum de negotiando-ն նույնպես չանցավ առանց իրավական հետևանքների: Դա նշանակում է, որ երկու կողմերն էլ բարեխղճորեն ջանքեր կգործադրեն փոխզիջման միջոցով կողմերին գոհացնող որոշում ընդունելու համար, եթե նույնիսկ, դա կնշանակի ավելի վաղ ձեռնարկված խորապես կայացած որոշումից հրաժարում: Այն ենթադրում է բանակցությունների պատրաստակամություն նախկինում ընդունած որոշումից հրաժարվելու և այլ եղանակով փորձ կատարելու նպատակով: Համաձայնագիրը չի կարող դիտվել այնպես, որ կողմը մտադիր է պահպանել իր նախկին դիրքորոշումը և պահանջել մյուս կողմի ամբողջական կապիտուլյացիան: Այդպիսի հասկացությունը կարող է հակասել §բանակցություն¦ եզրույթին: Դա կլինի նախատեսվածի ճիշտ հակառակը: Բանակցությունների նախաձեռնությունը ներառում է հաշտվելու նպատակով մյուս կողմի ընկալելու հնարավորությունը: Չնայած նրան, որ դատարանը չի եզրակացրել, որ 19-րդ հոդվածը I Հավելվածի II կետի հետ համատեղ ամբողջովին պարտավորեցնում է երկու կողմերին համաձայնության գալ, այն ենթադրում է, որ սույն դրույթները պարտադրում են կողմերին բանակցել, համագործակցել և բարեխղճորեն փորձել հասնել երկու կողմերի համար ընդունելի արդյունքի և դրանով վերջ տալ երկարay7 տևած հակասություններին ...
Վիճարկելի դրամական պահանջների \wu85 բանակցելու համաձայնագիրը, սույն գործում, պարտադիր ներառում է կարգավորման հարցը դիտարկելու պատրաստակամություն: Դա արդարացի է, եթե անգամ վեճը տարածվում է ոչ միայն գումարի պահանջների, այլ նաև դրանց գոյության հարցի v8a: 19-րդ հոդվածը պարտադիր կերպով չի պահանջում, որ կողմերը լուծեն տարբեր իրավական հարցեր, որոնց նկատմամբ ունեն տարաձայնություն: Օրինակ, դրանում ամենևին չի դիտարկվում, որ երկու կողմերն էլ պետք է տեսնեն որոշ բաժանարար կետեր, ինչպիսիք են, թե արդյոք վիճելի պահանջները իրավական առումով գոյություն ունեն, թե` ոչ, կամ արդյոք դրանք պետական, թե մասնավոր պահանջներ են: Ինչ վերաբերում է այդ կետերին, կողմերը կարող են համաձայնել կամ չհամաձայնել, սակայն, չնայած միմյանց հանդեպ դժգոհություններին` նրանք պարտավորվում են հետամուտ լինել բանակցությունների անցկացմանը, որքան հնարավոր է` համաձայնության գալու նպատակով ...
Դատարանը գտնում է, որ Հյուսիսային ծովի մայրցամաքային ելուստի վերաբերյալ գործերի հիմքում ընկած սկզբունքը համապատասխանում է սույն վեճին: Ինչպես նշվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից, այն հաստատում և բովանդակություն է հաղորդում «բանակցությունների» սովորական իմաստին: Իմաստալից լինելու առումով բանակցությունները պետք է անցկացվեն համաձայնության հասնելու նպատակով: Չնայած նրան, որ, ինչպես արդեն նշել ենք, որ բանակցելու համաձայնությունն անպայմանորեն չի ենթադրում համաձայնության գալու պարտավորություն, այլ այն ենթադրում է, որ այդ ուղղությամբ կձեռնարկվեն լուրջ քայլեր»:
69. Արդարադատության միջազգային դատարանը վերջերս ամփոփել է համապատասխան նախադեպային իրավունքը հետևյալ կերպ (2011թ. դեկտեմբերի 5-ի վճիռը 1995թ. սեպտեմբերի 13-ի միջանկյալ համաձայնության կիրառման վերաբերյալ (Մակեդոնիայի նախկին Հարավսլավիայի Հանրապետությունն ընդդեմ Հունաստանի), կետ 132, ICJ, Զեկույցներ 2011թ.).
«Դատարանը նշում է, որ բանակցությունների իմաստը` վեճերի կարգավորման նպատակով, կամ բանակցելու պարտավորությունը հստակեցվել է Դատարանի դատական պրակտիկայով: Ինչպես Արդարադատության միջազգային մշտական դատարանը 1931թ. արդեն նշել է Լիտվայի և Լեհաստանի միջև Երկաթուղային երթևեկության վերաբերյալ գործում, որ բանակցություններ անցկացնելու պարտավորությունն առաջին հերթին «ոչ միայն բանակցությունների մեջ մտնելն է, այլև դրանք շարունակելը` որքան հնարավոր է համաձայնագրերի կնքման նպատակով¦: Կասկած չկա, որ դա չի նշանակում «համաձայնության գալու պարտավորություն» (Երկաթուղային երթևեկություն Լիտվայի և Լեհաստանի միջև, Խորհրդատվական կարծիք, 1931թ., P.C.I.J., Series A/B, Թիվ 42, էջ 116, տես նաև Ուրուգվայի գետի Ցելուլյոզայի գործարան (Արգենտինան ընդդեմ Ուրուգվայի), վճիռ, I.C.J. Զեկույցներ 2010թ. (I), էջ 68, կետ 150), կամ որ երկարատև բանակցությունները պետք է լինեն անհրաժեշտ (Մավրոմանթիսի Պաղեստինյան Կոնցեսիաներ, վճիռ Թիվ 2, 1924, P.C.I.J., Series A, Թիվ 2, էջ 13): Սակայն պետությունները պետք է այնպես վարվեն, որ §բանակցությունները լինեն իմաստալից¦: Այս պահանջը բավարարված չի լինի, եթե, օրինակ, կողմերից մեկը §պնդում է իր դիրքորոշումը` առանց մտածելու դրա որևէ փոփոխության ենթարկվելու հնարավորության մասին (Հյուսիսային ծովի մայրցամաքային ելուստի գործը (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն / Դանիա, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն / Նիդեռլանդներ), Վճիռ, I.C.J. Զեկույց 1969թ., էջ 47, կետ 85, տես նաև Ուրուգվայի գետի Ցելյուլոզայի գործարանի վերաբերյալ գործը (Արգենտինան ընդդեմ Ուրուգվայի), Վճիռ, I.C.J. Զեկույց 2010 (I), էջ 67, կետ 146), կամ եթե նրանք խոչընդոտում են բանակցություններին, օրինակ` ընդհատելով կապերը կամ չհիմնավորված ձգձգումներով կամ անտեսելով համաձայնեցված ընթացակարգերը (Լանու լճի վճիռը (Իսպանիա / Ֆրանսիա) (1957թ.), միջազգային արբիտրաժային վճիռների զեկույցներ (RIAA) Հատոր XII., էջ 307): Համաձայնության գալու նպատակով բանակցությունները ենթադրում են նաև, որ կողմերը պետք է ողջամտորեն հաշվի առնեն մյուս կողմի շահերը (Ձկնորսների վճիռը (Միացյալ Թագավորությունն ընդդեմ Իսլանդիայի), վճիռ I.C.J. Զեկույց 1974թ., էջ 33, կետ 78): Ինչ վերաբերում է անբարեխղճության հայտնաբերման անհրաժեշտ ապացույցներին (հանգամանք, որը կարող է արդարացնել երկու կողմերի չներկայանալը), պետք է լինի առավել ծանրակշիռ հանգամանք, քան կոնկրետ բանակցությունների ձախողումը (Թանկա-Արիկա գործով վճիռը (Չիլի / Պերու) (1925), RIAA, Հատոր II, էջ 930): Դա կարող է արդարացվել հիմնավոր ապացույցներով, սակայն պետք է աջակցվի §ոչ թե վիճելի եզրակացություններով, այլ հստակ և համոզիչ ապացույցներով, որոնք պահանջում են նման եզրակացություն» (նույն տեղում):
IV. EFTA ԴԱՏԱՐԱՆԻ 2013թ. հունվարի 28-ի E-16/11 ՎՃԻՌ
70. Լենդսբանկը` մասնավոր սեփականություն հանդիսացող իսլանդական բանկը, ունեցել է մասնաճյուղեր Նիդեռլանդներում և Միացյալ Թագավորությունում, որոնք ապահովել են օնլայն խնայողական հաշիվներ` այս սեյվ ապրանքանիշի ներքո: Նման ավանդները երաշխավորված են եղել իսլանդական ավանդների երաշխավորման սխեմայով, ինչպես նաև Հոլանդիայի և Մեծ Բրիտանիայի սխեմաներով:
71. 2008թ. Լենդսբանկը փլուզվել է, և իսլանդական կառավարությունն ստեղծել է նոր Լենդսբանկ` արտակարգ օրենսդրության համաձայն համակարգային ճգնաժամը կանխելու նպատակով: Ներպետական ավանդները տեղափոխվել են նոր Լենդսբանկ: Հոլանդաիայի և Մեծ Բրիտանիայի ավանդները այդպես չեն փոխանցվել: Նոր Լենդսբանկ ստեղծելուց և ներպետական ավանդներն այդ բանկ փոխանցելուց հետո քիչ անց վճարելու պարտավորությունն առաջացել է իսլանդական ավանդների երաշխավորման սխեմայի համաձայն, այդ թվում` Հոլանդիայի և Մեծ Բրիտանիայի ավանդների կապակցությամբ: Ի տարբերություն ներպետական ավանդատուների, Նիդեռլանդների և Միացյալ Թագավորության մասնաճյուղերի ավանդատուները չեն ստացել որևէ փոխհատուցում իսլանդական սխեմայով, սակայն նրանք, ի վերջո, գումար են ստացել հոլանդական և Մեծ Բրիտանիայի սխեմաներով:
72. 2011թ. Եվրոպական ազատ առևտրային ասոցիացիայի վերահսկողության մարմինը (EFTA) բողոք է ներկայացրել EFTA դատարան: Այն փորձել է ապացուցել, որ Իսլանդիան` Եվրոպական տնտեսական գոտու համաձայնագրի Պայմանավորվող կողմը («EEA») չի կատարել իր պարտավորությունները, որոնք բխում են խորհրդարանի և եվրախորհրդի ն 1994թ. մայիսի 30-ի ավանդի երաշխիքային սխեմաների վերաբերյալ 94/19/EC Դիրեկտիվից, քանի որ այն չի ապահովել Նիդեռլանդների և Միացյալ Թագավորության ավանդատուներին վճարումը փոխհատուցման նվազագույն չափով (20,000 եվրո[39])` տրված ժամկետների շրջանակներում: Դիմումը պաշտպանվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից:
73. 2013թ. հունվարի 28-ի իր վճռում EFTA Դատարանը եզրակացրել է, որ չնայած ԵՄ իրավական կանոնները միասնական շուկայի վերաբերյալ արդեն փոխատեղվել են ԵՄՏ իրավական կանոններով, Իսլանդիայի կողմից չի եղել այդ դիրեկտիվի խախտում: Հատկանշական է, որ այն վճռել է, որ Դիրեկտիվը չի պարտադրում պետություններին և նրանց իշխանություններին ապահովել փոխհատուցում, եթե ավանդների երաշխիքային սխեմայով հնարավոր չէ կատարել պարտավորությունները համակարգային ճգնաժամի դեպքում: Այն նաև ընդգծել է, որ պետություններն ունեն «լայն հայեցողություն համակարգային ճգնաժամի դեպքում տնտեսական քաղաքականության հիմնարար ընտրություն կատարելու համար »:
ՕՐԵՆՔԸ
74. Դիմողները պնդել են, որ Բոսնիայում և Հերցեգովինայում և Սլովենիայում տեղակայված բանկերի մասնաճյուղերի իրենց հաշիվների «հին» արտարժույթով ավանդները հետ վերցնելու իրենց անկարողությունը` առաջին երկու դիմողների դեպքում, և սերբական բանկից` երրորդ դիմողի դեպքում, հանդիսանում է Թիվ 1 արձանագրության1-ին հոդվածի խախտում առանձին վերցրած, և Կոնվենցիայի 14-րդ հոդվածի հետ համատեղ` բոլոր պատասխանող պետությունների կողմից: Նրանք նաև պնդել են, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում:
I. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
75. Կառավարությունները խնդրել ենՄեծ պալատին վերանայել Պալատի 2011թ. հոկտեմբերի 17-ի որոշումը, ըստ որի դիմումը համարվել է ընդունելի: Յուրաքանչյուր պատասխանող կառավարություն պնդել է, որ դիմողները չեն գտնվել իրենց §իրավասության¦ ներքո (Կոնվենցիայի 1-ին հոդված), այլ կառավարությունների իրավասության ներքո: Սերբիայի և Սլովենիայի կառավարությունները հետագայում պնդել են, որ դիմողների պահանջները չեն վերաբերել որևէ «ունեցվածքի» Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով, և որ իրենց դիմումը, հետևաբար, չի համապատասխանում ratione materiae Կոնվենցիային: Բոլոր կառավարությունները հիմնվել են նույն հիմքի վրա, ինչպես Պալատը (տես ընդունելիության մասին որոշման կետեր 49-50):
76. Դիմողները վիճարկել են այդ առարկությունները և հիմնվելով, inter alia, Պալատի եզրակացությունների վրա` դիմել են Դատարան` պահանջելով մերժել դրանք:
77. Պալատը վճռել է, որ դիմողները եղել են բոլոր պատասխանող պետությունների իրավասության ներքո` հաշվի առնելով, որ վերջինս իրավահաջորդության բանակցությունների համատեքստում ընդունել է, որ §հին¦ արտարժույթով ավանդները ՀՍԴՀ-ի ֆինանսական պարտավորությունների մասն են կազմել, որոնք այն պետք է բաշխեր (տես ընդունելիության մասին որոշման 38 և 58 կետեր):Այն նաև հաշվի է առել իրավահաջորդ պետությունների պարտավորությունները միջազգային իրավունքի շրջանակներում կարգավորելու իրավահաջորդության համաձայնության բոլոր գործոնները (տես այդ որոշման 36 և 58 կետերը): Ինչ վերաբերում է համատեղելիության հարցին, ratione materiae, Պալատը հաստատված է համարում այն, որ պատճառ չկա կասկածելու, որ դիմողներն իրոք ունեցել են §հին¦ արտարժույթով գումարներ նրանց կողմից նշված հաշիվներում: Այն նաև նշել է, որ դիմողների պահանջները ՀՍԴՀ-ի փլուզման վերաբերյալ` եղել են մի շարք պատճառներով (տես ընդունելիության մասին որոշման 52-55-րդ կետեր): Այն նաև ընդգծել է, մասնավորապես, որ իրավահաջորդ պետությունների օրենսդրությամբ չի մերժվել դիմողների պահանջը կամ նրանց չեն զրկել ցանկացած այլ եղանակով իրավական գործողություն կատարելուց, և որ երբևէ չի եղել որևէ կասկած առ այն, որ որոշ կամ բոլոր իրավահաջորդ պետություններն ի վերջո պետք է վճարեն դիմողներին:
§Իսկապես, իրավահաջորդ պետությունները բազմաԹիվ առիթներով պարզորոշ ցույց են տվել իրենց հստակ մտադրվածությունն ապահովել բոլոր նրանց, ովքեր գտնվել են դիմողների իրավիճակում, §հին¦ արտարժույթով ավանդների վճարումն այս կամ այն եղանակով (հակադիր վճիռ` Բատան ընդդեմ Չեխիայի Հանրապետության (dec), Թիվ 43775/05, 2008թ. հունիսի 24, որում պատասխանող պետությունը երբեք ցույց չի տվել դիմողի պահանջի ընդունման կամ ճանաչման որևէ նշան և անկատար է թողել բոլոր այդպիսի պահանջները կոմունիստական վարչակարգի փլուզումից հետո): Ավելին, այդ պետությունները ընդունել են, որ §հին¦ արտարժույթով ավանդները ՀՍԴՀ-ի ֆինանսական պարտավորությունների մասն են կազմում, որը այն պետք է բաժանի, քանի որ այն բաժանել է ՀՍԴՀ-ի այլ ֆինանսական պարտավորությունները և ակտիվները ... Հաշվի առնելով սույն գործի առանձնահատկությունները` այն պետք է զանազանվի այնպիսի գործերից, ինչպիսիք են X, Y և Z-ն ընդդեմ Գերմանիայի (Թիվ 7694/76, Հանձնաժողովի 1977թ. հոկտեմբերի 14-ի որոշում, Որոշումներ և զեկույցներ (DR) 12, էջ 131), S.C.-ն ընդդեմ Ֆրանսիայի (Թիվ 20944/92, Հանձնաժողովի 1995թ. փետրվարի 20-ի որոշում, DR 80, էջ 78) և Աբրայնի Լիշին և այլոք ընդդեմ Ֆրանսիայի (Թիվ 37505/97, Հանձնաժողովի 1998թ. ապրիլի 22-ի որոշում, DR 93, էջ 120), որոնցում որոշվել է, որ վիճարկվող միջազգային պայմանագրերը, գործող օրենսդրության բացակայության պայմաններում, չեն ստեղծել անհատական իրավունքներ դիմողների համար` փոխհատուցում ստանալու կապակցությամբ, ինչը կարող է գտնվել Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի շրջանակներում¦:
78. Այն նշել է, որ Մեծ պալատին արգելված չէ համապատասխան դեպքերում որոշում կայացնել դիմումի ընդունելիության վերաբերյալ` Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, քանի որ այդ դրույթը հնարավորություն է տալիս Դատարանին մերժել ցանկացած դիմում, որն այն անընդունելի է համարում §վարույթի ցանկացած փուլում¦: Հետևաբար, նույնիսկ հանգամանքների գնահատման փուլում Դատարանը կարող է վերանայել դիմումի ընդունելիության որոշումը, եթե այն եզրակացնում է, որ այն պետք է հայտարարվի անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի առաջին երեք կետերում նշված պատճառներից մեկի համաձայն (տես Օդիվյեն ընդդեմ Ֆրանսիայի [GC], Թիվ 42326/98, կետ 22, ՄԻԵԴ 2003թ.-III):
79. Այնուամենայնիվ, Մեծ պալատն ուսումնասիրելով Կառավարության առարկությունները գտել է, որ դրանք բավարար չեն նախնական առարկությունները` մերժելու վերաբերյալ Պալատի կայացրած որոշումը վերանայելու համար, ինչը կառավարությունները նախկինում առաջարկել են: Իսկապես, Մեծ պալատը չի կարող չնշել, որ, ի լրումն Պալատի կողմից հիմք ընդունված պատճառների, 44, 49 և 51-րդ կետերում սահմանված` Սերբիայի և Սլովենիայի դատարանների որոշումները ցույց են տալիս, որ այդ պահանջներն առաջացել են առել ՀՍԴՀ-ի փլուզման հետևանքով: Բացի դրանից, ինչ վերաբերում է Սլովենիայի կառավարության հարցմանը դիմողների ավանդների ճշգրիտ գումարի չափի վերաբերյալ, Մեծ պալատը կրկին քննել է գործում առկա բոլոր ապացույցները, մասնավորապես, բանկի հայտարարությունների պատճենը, որը ցույց է տալիս տկն Ալիշիչի և պրն Սադժակի հաշիվների վերաբերյալ հաշվետվությունը 1991թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, պրն Սադժակի ավանդադրման պայմանագրի պատճենը, պրն Շահդանովիչի բանկային գրքույկից քաղվածքները, որտեղ նշվում է նրա հաշիվներից մեկի վերաբերյալ հաշվետվությունը 1992թ. ապրիլի 17-ի դրությամբ, Պալատի վարույթի ընթացքում Սերբիայի կառավարության կողմից տրամադրված պաշտոնական տվյալները, որտեղ նշված է պրն Շահդանովիչի հաշիվների հաշվետվությունը 2002թ. հունվարի 3-ի դրությամբ, Բոսնիայի և Հերցեգովինայի կառավարության կողմից տրամադրված տկն Ալիշիչի և պրն Սադժակի միկրոքարտերի հաշիվների տվյալները և FBH Սեփականաշնորհման գործակալության կողմից տրամադրված փաստաթուղթը, որով հաստատվում է, որ դիմողները չեն օգտագործել իրենց §հին¦ արտարժույթով ավանդները սեփակաշնորհման գործընթացում:
80. Մեծ պալատը նաև հաշվի առնելով սույն գործի բացառիկ հանգամանքները` եզրակացնում է, որ հիմնավոր կասկածից դուրս է, այն, որ դիմողներն ունեին §հին¦ արտարժույթով ավանդներ վերը` 10-րդ կետում նշված իրենց հաշիվներում և գտնում է, որ դա բավարար է հաստատելու համար, որ այդ ավանդները հանդիսանում են §սեփականություն¦ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով (տես Գայդաքն և այլոք ընդդեմ Ուկրաինայի (dec), Թիվ 45526/99, 2002թ. հուլիսի 2-ի ավանդների հետ կապված որոշումը, Մերժոևն ընդդեմ Ռուսաստանի, Թիվ 68444/01, կետ 48, 2009թ. հոկտեմբերի 8, Սուլյաջիչն ընդդեմ Բոսնիայի և Հերցեգովինայի, Թիվ 27912/02, կետ 35, 2009թ. նոյեմբերի 3, Բոյաջյանն ընդդեմ Հայաստանի, Թիվ 38003/04, կետ 54, 2011թ. մարտի 22, Կոտովն ընդդեմ Ռուսաստանի [GC], Թիվ 54522/00, կետ 90, 2012թ. ապրիլի 3 և Ա.-ն և Բ.-ն ընդդեմ Չեռնոգորիայի, Թիվ 37571/05, կետ 68, 2013թ. մարտի 5):
81. Հետևաբար, Մեծ պալատը մերժում է Պատասխանող կառավարությունների նախնական առարկությունները: Նշում է, որ, ի տարբերություն իրենց դիրքորոշման, կառավարություններից ոչ մեկը չի առարկել դիմողների կողմից ներպետական միջոցները չսպառելու վերաբերյալ:
II. ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
82. Կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածում ասվում է հետևյալը.
§Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ իր գույքից անարգել օգտվելու իրավունք ունի: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ` ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:
Վերոնշյալ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության իրավունքը կիրառելու այնպիսի օրենքներ, իրավունքին, որոնք այն անհրաժեշտ է համարում սեփականության` ընդհանուր շահերին համապատասխան օգտագործման վերահսկողությունն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս տուրքերի, կամ գանձումների վճարումն ապահովելու համար¦:
A. Պալատի եզրակացությունները
83. Պալատը գտնում է, որ Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի Սարաևոյի մասնաճյուղում և Ինվեստբանկի Թուզլա մասնաճյուղում «հին» արտարժույթով ավանդների հարցն իրավահաջորդության հարց է (տես սույն գործով ընդունելիության մասին որոշումը): Ավելին, ընդգծելով, որ այս հարցը պատասխանող պետությունների փոխարեն կարգավորելը Դատարանի խնդիրը չէ, այն վճռել է, որ այն կարող է, այնուամենայնիվ, ուսումնասիրել, թե արդյոք դիմողների անկարողությունն ավելի քան քսան տարվա ընթացքում իրենց ավանդների օգտագործման առումով հենց այն պատճառով է, որ պատասխանող պետությունները չեն կարգավորել այդ հարցը, ինչը հանդիսանում է այդ պետություններից ցանկացածի կողմից Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Պալատը դրական եզրակացության է հանգել Սլովենիայի (տկն Ալիշիչի և պրն Սադժակի վերաբերյալ) դեպքում և Սերբիայի (պրն Շահդանովիչի) դեպքում` հաշվի առնելով մի շարք գործոններ, ինչպես, օրինակ, բանկերի սեփականության իրավունքը, բանկերի ակտիվների վերաբերյալ ձեռնարկված օրենսդրական և այլ միջոցները, ՀՍԴՀ-ի փլուզումից հետո մասնաճյուղերի վտանգված կարգավիճակը, այդ մասնաճյուղերի միջոցների փոխանցումը մայր բանկեր, 2002թ. Բանկի միջազգային հաշիվների հովանու ներքո բանակցություններ չվարելը և որևէ իմաստալից բանակցային գործընթացի բացակայությունը (տես Պալատի վճիռների 66-74-րդ կետերը): Այն եզրակացրել է, որ տեղի չի ունեցել այդ հոդվածի խախտում որևէ ցանկացած այլ պատասխանող պետության կողմից:
B. Կողմերի պնդումները
1. Դիմողները
84. Դիմողները պնդել են, որ բոլոր պատասխանող պետությունները` որպես ՀՍԴՀ-ի իրավահաջորդ պետություններ, պետք է վերադարձնեն իրենց «հին» արտարժույթով ավանդները` հաշվի առնելով այն փաստը, որ նրանք չեն կարգավորել իրավահաջորդության հարցը: Դիմողները պնդել են, որ իրենք պետք է այդպես վարվեն ըստ ՀՍԴՀ-ի ակտիվների բաժանման համար կիրառվող համամասնությունների (տես վերը` կետ 65):
2. Պատասխանող կառավարությունները (այբբենական կարգով):
(a) Բոսնիա և Հերցեգովինա
85. Բոսնիայի և Հերցեգովինայի կառավարությունը պնդել է, որ դիմողների «հին» արտարժույթով ավանդների հարցն ունի քաղաքացիական իրավունքի բնույթ: Դիմողներն ու բանկերն ունեցել են քաղաքացիական իրավունքի պայմանագրեր, ինչն իրավունք է տալիս դիմողներին հետ վերցնել իրենց ավանդները ցանկացած պահի` որևէ մասնաճյուղերից կամ անմիջապես մայր բանկից (համաձայն Հարավսլավիայի քաղաքացիական իրավունքի`է բանկերը պատասխանատվություն են կրում իրենց մասնաճյուղերի պարտքերի համար): Ճիշտ է, բոլոր արտարժույթով ավանդները վերականգնելը երաշխավորվել է ՀՍԴՀ-ի կողմից, սակայն երաշխիքը երբևէ չի ակտիվացել, քանի որ բանկերը եղել են վճարունակ մինչև ՀՍԴՀ-ի փլուզումը: Այդպիսով, բանկերի պատասխանատվությունը չի փոխանցվել ՀՍԴՀ-ին: Ըստ այդմ, դիմողների ավանդներին վերաբերող խնդիրը չի եղել իրավահաջորդությունը: Նրանք կարծում են, որ Սլովենիայի և Սերբիայի կառավարությունները պետք է պատասխանատվություն կրեին Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի և Ինվեստբանկի պարտքերի համար, քանի որ նրանք պատասխանատու են այդ բանկերի կողմից իրենց պարտքերը մարելու անկարողության համար: Հատկանշական է, որ Սլովենիայի կառավարությունը, օրենքի ուժով, Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի ակտիվների մեծ մասը փոխանցել է նոր բանկ (տես վերը՝ կետ 49), Սերբիայի կառավարությունը պետական սեփականություն հանդիսացող ընկերությունների պարտքերը գրանցել է Ինվեստբանկի անունով, որպեսզի կարողանա սեփականացնել դրանք և միլիոնավոր գումարների շահույթ ստանալ:
86. Բոսնիայի և Հերցեգովինայի կառավարությունը հավելել է, որ Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի և Ինվեստբանկի մասնաճյուղերին պարտավորեցվել է իրենց հաճախորդներից հավաքած արտարժույթը փոխանցել գլխավոր մասնաճյուղ: Որպես հետևանք` Բոսնիայում և Հերցեգովինայում գտնվող մասնաճյուղերի դրամարկղերը եղել են գրեթե դատարկ, երբ ՀՍԴՀ-ն փլուզվել է, ինչն էլ մեկ այլ պատճառ է հանդիսացել սույն գործում Սլովենիային և Սերբիային պատասխանատվության ենթարկելու համար:
(b) Խորվաթիա
87. Խորվաթիայի կառավարությունը պնդել է, որ Սլովենիան և Սերբիան պետք է պատասխանատվությւոն կրեն Բոսնիա և Հերցեգովինայի կառավարության կողմից առաջադրված պատճառներով (վերը՝ կետեր 85-86): Այն ավելացրել է, որ Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի վերակազմավորումն անհրաժեշտ չէր կանխելու համար այդ բանկի լուծարումը, ինչպես պնդել է Սլովենիայի կառավարությունը, սակայն ուղղված էր այդ բանկին Սլովենիայի տարածքից դուրս գտնվող իր մասնաճյուղերի պատասխանատվության ենթարկելուց պաշտպանելուն ավանդատուների նկատմամբ: Այս կապակցությամբ, Խորվաթիայի կառավարությունը տրամադրել է Moody’s-ի 1997թ. զեկույցի պատճենը, որը ցույց է տալիս, որ Նովայի Լյուբլյանսկա բանկի ակտիվները, որոնք հիմնվել են Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի կողմից մի քանի տարի առաջ (տես վերը՝ կետ 49), կազմել են շուրջ 3.7 մլրդ ԱՄՆ դոլար:
88. Խորվաթիայի կառավարությունը նաև նշել է, որ Խորվաթիայի և Սլովենիայի միջև ստորագրված` 2013թ. մարտի 11-ի Փոխըմբռնման հուշագիրը ենթադրում է հետագա իրավահաջորդության բանակցությունները` Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի մասնաճյուղից Խորվաթիայի բանկեր 1990-ականներին փոխանցված ավանդների շուրջ (տես վերը՝ կետ 43): Հետևաբար, հակառակ նրան, ինչ պնդել է Սլովենիայի կառավարությունը, Հուշագիրը չպետք է մեկնաբանվի Սլովենիայից դուրս Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի մասնաճյուղերի բոլոր «հին» արտարժույթով ավանդների իրավահաջորդության հարցի ներքո (տես`ստորև կետ 92):
(c) Սերբիա
89. Սերբիայի կառավարությունը պնդել է, որ ինքը, համաձայն պետության իրավահաջորդության միջազգային կանոնների և իրավահաջորդության հարցերի վերաբերյալ համաձայնագրի` ունեցել է պարտավորություն միայն Սերբիայից դուրս գտնվող Ինվեստբանկի մասնաճյուղերում «հին» արտարժույթով ավանդների հարցի վերաբերյալ բարեխղճորեն բանակցելու կապակցությամբ: Հետևաբար, Դատարանը պետք է վերլուծի այն հարցը, թե արդյոք անցկացվել են այդպիսի բանակցություններ, այլ ոչ թե քննի այն հարցը, թե որ պետությունը պետք է վերադարձնի դիմողների ավանդները: Եթե Դատարանը, այնուամենայնիվ, որոշի զբաղվել այդ հարցով, Սերբիայի կառավարությունը պնդել է, որ Բոսնիան և Հերցեգովինան պետք է սույն գործով պատասխանատվություն կրի: Այն հիմնվել է տարբեր հիմքերի վրա, մասնավորապես՝ տարածքային սկզբունքի և այդ պետության կողմից ձեռնարկված միջոցները «հին» արտարժույթով ավանդների կապակցությամբ (տես վերը` կետեր 24-28): Այն նաև պնդել է, որ Բոսնիան և Հերցեգովինան առավել շատն է շահել Ինվեստբանկի Թուզլա մասնաճյուղի «հին» արտարժույթով ավանդների կապակցությամբ: Որպես ապացույցայն ներկայացրել է վարկային պայմանագրերի պատճենը, կնքված` մի կողմից, Ինվեստբանկի Թուզլա մասնաճյուղի և մյուս կողմից` Բոսնիայի և Հերցեգովինայի ընկերության միջև, որի սերբական ընկերության մասնաճյուղը գտնվում է Բոսնիա - Հերցեգովինայում:
90. Սերբիայի կառավարությունը պնդել է (տես ստորև` կետ 95), որ արտարժույթն ի վերջո հայտնվել է կամ NBY-ի արտաքին հաշիվներում կամ Բելգրադում` NBY-ի, ինչը հիմնավորված չէր: Սերբիայի կառավարությունը ընդգծել է այն փաստը, որ արտարժույթը կրկին ի պահ է հանձնվել NBY-ին` ըստ հաշվապահական հաշվառման կամ «ձևական» մեթոդի, որը չի պահանջում միջոցների ֆիզիկական փոխանցում (տես վերը՝ կետ 17): Ավելին, արտարժույթը, որը փոխանցվել է NBY-ի արտաքին հաշիվներին, բաշխվել է իրավահաջորդ պետությունների միջև (տես վերը՝ կետ 65):
91. Վերջապես, Սերբիայի կառավարությունն ընդունել է, որ պրն Շահդանովիչի ավանդները երկար տարիների ընթացքում սառեցվել են Սերբիայի օրենսդրության համաձայն (մասնավորապես՝ 1998 և 2002թթ. Հին արտարժույթով ավանդների ակտի համաձայն), սակայն այն պնդել է, որ այդ միջոցն անհրաժեշտ էր §պետության միջոցների իրացվելիությունը պաշտպանելու համար դժվար տնտեսական իրավիճակի և երկրի փլուզումից հետո սպասվելիք ֆինանսական դժվարությունների լույսի ներքո»: Ավելին, այն չի պարտադրում չափազանց անհատական բեռ դիմողի վրա: Պրն Շահդանովիչի և այլոց ավանդների հարցի լուծումը սերբական բանկերի մասնաճյուղերում, որոնք գտնվում են Սերբիայից դուրս պետք է համաձայնեցվի ՀՍԴՀ-ի իրավահաջորդ պետությունների միջև բանակցությունների միջոցով: Այն նաև հիմնվել է Մոլնար Գաբորն ընդդեմ Սերբիայի գործի վրա (Թիվ 22762/05, 2009թ. դեկտեմբերի 8), որում Դատարանն իսկապես վճռել է, որ օրենսդրությունը պահպանել է արդարացի հավասարակշռությունը հանրային շահի և դիմողի` իր ավանդների վերաբերյալ օրինական պահանջի միջև, ինչպես նաև նույն իրավիճակում գտնվող բոլոր այլոց իրավունքները:
(d) Սլովենիա
92. Սլովենիայի կառավարությունը հաստատել է, որ Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի Սարաևոյի մասնաճյուղում և Ինվեստբանկի Թուզլա մասնաճյուղում դիմողների «հին» արտարժույթով ավանդների հետ կապված հարցն իրավահաջորդության խնդիր է: Այն այդ կապակցությամբ հիմնվել է Իրավահաջորդության հարցերի վերաբերյալ համաձայնագրի (տես վերը՝ կետեր 62-63) և Խորվաթիայի ու Սլովենիայի Հանրապետության միջև ստորագրված 2013թ. Փոխըմբռնման հուշագրի վրա (տես վերը՝ կետ 43): Նրա կարծիքով` Դատարանը պետք է, հետևաբար, վերլուծի այն հարցը, թե արդյոք այդ խնդրի շուրջ բանակցություններն իրականացվել են բարեխղճորեն, այլ ոչ թե ուսումնասիրվել է այն հարցը, թե որ պետությունը պետք է մարի դիմողների պարտքերը: Եթե Դատարանը, այնուամենայնիվ, որոշի քննել այդ հարցը, այն պնդել է, որ Բոսնիա և Հերցեգովինան պետք է սույն գործում պատասխանատվություն կրի` հիմք ընդունելով այն մասնաճյուղերի տարածքային սկզբունքը որոնցում կան §հին¦ արտարժույթով ավանդներ: Հետագա պատճառն այն փաստն էր, որ Բոսնիան և Հերցեգովինան, հստակորեն չի բացառել իր պատասխանատվությունը մինչև 2004թ. այդ ավանդների կապակցությամբ (տես վերը` կետեր 24-28):
93. Բացի դրանից, քանի որ Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկը եղել է սնանկացման եզրին, նրանք ցանկացել են այն վերակազմավորվել 1994թ.: Այնուամենայնիվ, Սլովենիայի պետությունը չի կարող պատասխանատվություն կրել այդ բանկի պարտքերի համար միայն այն պատճառով, որ այն դարձել է դրա սեփականատերը` վերականգնողական գործընթացի հետևանքով: Հակառակ դեպքում, ոչ մի պետություն չի կարող վերականգնել բացասական կապիտալով բանկն առանց դրա պարտքերի համար պատասխանատվություն կրելու: Ցանկացած դեպքում, այն պնդել է, որ Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկը երբեք չի իրականացրել պետական գործառույթներ, որ այն երբեք չի գործել պետության կոնկրետ հրահանգներով` դիմողներին «հին» արտարժույթով ավանդները չվճարելու վերաբերյալ. և որ այն ենթարկվել է ընդունված օրենքին (այն է՝ Սլովենիայի օրենքին): Այն փաստը, որ պետությունը եղել է ընկերության սեփականատերը, և այդ առումով վերահսկել է այն` բավարար չէ նրա գործունեությունը պետությանը վերագրելու կամ պետությանն ընկերության պարտքերի համարպատասխանատվության ենթարկելու համար` սովորական միջազգային իրավունքի համաձայն, ինչպես ամրագրված է Միջազգայնորեն անօրեն ակտերի համար պետությունների պատասխանատվության մասին Միջազգային իրավունքի հանձնաժողովի նախագծի հոդվածների համաձայն:
94. Սլովենիայի կառավարությունը հետագայում պնդել է, որ այն պարտավոր չէ վերականգնել Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի Սարաևոյի մասնաճյուղը: Այն անդրադարձել է Եվրոպայի խորհրդի մի քանի անդամ պետությունների, այդ թվում՝ Բելգիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի, Միացյալ Թագավորության և Նիդեռլանդների կողմից ընդունված` ավանդների երաշխավորման սխեմային, որը տրամադրում է ավանդային երաշխիքներ միայն համապատասխան տարածքներում գտնվող ներպետական բանկերի մասնաճյուղերի համար: Բացի դրանից, այն հիմնվել է EFTA Դատարանի 2013թ. հունվարի 28-ի E-16/11 վճռի վրա (տես վերը՝ կետեր 71-73): EFTA Դատարանը նշել է, որ պետություններն ունեն §համակարգային ճգնաժամի դեպքում լայն հայեցողություն տնտեսական քաղաքականության հիմնարար ընտրություն կատարելու համար¦: Նույնը նաև ամրագրված է Թիվ 1 արձանագրության1-ին հոդվածով:
95. Վերջապես, ճշգրիտ էր այն, որ Լյուբլյանսկա բանկի Սարաևոյի մասնաճյուղից արտարժույթը կանոնավոր կերպով փոխանցվել է Սլովենիայի Ազգային բանկ, որոշ հիմնադրամներ հետագայում ուղարկվել են հետ Սարաևոյի մասնաճյուղ (տես վերը՝ կետ 18): Այն միջոցների, որոնք չեն վերադարձվել Սարաևո արձանագրվել Սարաևոյի մասնաճյուղի բողոք NBY-ի դեմ և ֆիզիկապես փոխանցվել են NBY-ի արտասահմանյան հաշիվներին: Ի պաշտպանություն իր պահանջի` Սլովենիայի կառավարությունը ներկայացրել է փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս արտարժույթով որոշ փոխանցումներ Լյուբլյանայից NBY-ի արտասահմանյան բանկերի հաշիվներին ՀՍԴՀ-ի փլուզման ժամանակահատվածում (մասնավորապես, LBS բանկի Նյու Յորքում և LHB միջազգային Handelsbank AG-ի Ֆրանկֆուրտում, որոնք պատկանում են Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկին, ինչպես նաև մի շարք այլ օտարերկրյա առևտրային բանկերի հաշիվներին):
(e) Մակեդոնիայի նախկին Հարավսլավիայի Հանրապետություն
96. Մակեդոնիայի կառավարությունը, ինչպես Բոսնիայի և Հերցեգովինայի ու Խորվաթիայի կառավարությունները, պնդել է, որ դիմողների ավանդների հարցը քաղաքացիա-իրավական բնույթ է կրում: Նրա կարծիքով` քանի որ առկա չէ կապ դիմողների և Մակեդոնիայի իշխանությունների միջև, Մակեդոնիայի կառավարությունը հստակորեն չի խախտել Կոնվենցիան:
C. Մեծ պալատի գնահատականը
1. Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի կիրառելիությունը
97. Ինչպես Դատարանն արդեն գտել է վերը` 80-րդ կետում դիմողների բողոքների առարկան` արտարժույթով ավանդները հանդիսանում են «գույք» Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով: Հետևաբար, այդ հոդվածը կիրառելի է սույն գործում:
2. Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի հետ համապատասխանությունը
(a) Կիրառելի կանոն
98. Ինչպես Դատարանը բազմաԹիվ առիթներով հայտարարել է` Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը բաղկացած է երեք կանոններից՝ առաջին կանոնը սահմանված է առաջին պարբերության առաջին նախադասության մեջ, որն ունի ընդհանուր բնույթ և ամրագրում է սեփականությունից անարգելօգտվելու սկզբունքը, երկրորդ կանոնը սահմաված է առաջին պարբերության երկրորդ նախադասության մեջ, որն ընդգրկում է սեփականությունից զրկելու պայմանները, երրորդ կանոնը սահմանված է երկրորդ կետում, որն ընդունում է, որ պետություններն իրավունք ունեն վերահսկելու սեփականության օգտագործումը` համընդհանուր շահերից: Երկրորդ և երրորդ կանոնները, որոնք վերաբերում են սեփականությունից անարգել օգտնվելու իրավունքին միջամտության որոշակի դեպքերին, պետք է դիտարկվեն ընդհանուր սկզբունքի լույսի ներքո, որը սահմանված է առաջին կանոնում (տես Սփորոնգը և Լոնրոթն ընդդեմ Շվեդիայի, 1982թ. սեպտեմբերի 23, կետ 61, SeriesA, Թիվ 52, Յաթրիդիսն ընդդեմ Հունաստանի [GC], Թիվ 31107/96, կետ 55, ՄԻԵԴ 1999թ.-II, Իմմոբիլյարե Սաֆին ընդդեմ Իտալիայի [GC], Թիվ 22774 / 93, կետ 44, ՄԻԵԴ 1999թ. Բրոնևսկին ընդդեմ Լեհաստանի [GC], Թիվ 31443/96, կետ 134, ՄԻԵԴ 2004թ.-V և Վիսթինշը և Պերեպյոլկինսն ընդդեմ Լատվիայի [GC], Թիվ 71243/01, կետ 93, 2012թ. հոկտեմբերի 25):
99. Անդրադառնալով սույն գործին` պետք է նկատել, որ ազգային մակարդակով տարբեր միջոցառումների արդյունքում դիմողները չեն կարողացել օգտագործել իրենց ավանդներն ավելի քան քսան տարի շարունակ: Մինչդեռ ի սկզբանե բանկային հաշիվների սառեցումը կարող է դիտվել որպես նրանց ունեցվածքի օգտագործումը վերահսկելու մտադրություն` երրորդ կանոնի իմաստով, ուստի հարց է ծագում, թե արդյոք այն փաստը, որ նրանց ավանդներն անհասանելի էին նման երկար ժամանակահատվածի ընթացքում չի հանդիսանում «զրկում»` երկրորդ կանոնի իմաստով: Սակայն, հաշվի առնելով 77-81-րդ կետերում արված եզրակացություններն առ այն, որ պատասխանող պետությունների օրենսդրությունը չի զրկել դիմողներին իրենց պահանջներից կամ որևէ իրավական գործողություն ձեռնարկելուց, ինչպես նաև այդ պետությունների կողմից ընդունման սկզբունքը, որ ավանդատուները, ինչպիսիք դիմողներն են, պետք է կարողանան տնօրինել իրենց ավանդները, ապա չի կարելի ասել, որ դիմողները պաշտոնապես զրկված են եղել իրենց ավանդներից: Նույն պատճառներով Դատարանը չի գտնում, որ այդ հարցը հանդիսանում է de facto բռնագանձում: Այդ ֆոնի վրա և հաշվի առնելով սույն գործի իրավական և փաստական հարցերի բարդությունը՝ Դատարանը գտնում է, որ սեփականության իրավունքի ենթադրյալ խախտումը չի կարող հստակորեն դասակարգվել որևէ կատեգորիայում (տես Բեյելերն ընդդեմ Իտալիայի [GC], Թիվ 33202/96, կետ 106, ՄԻԵԴ 2000թ.-I և Զոլոթասն ընդդեմ Հունաստանի (Թիվ 2), Թիվ 66610/09, կետ 47, ՄԻԵԴ 2013թ.): Սույն գործը, հետևաբար, պետք է քննվի առաջին կանոնով սահմանված ընդհանուր սկզբունքի լույսի ներքո:
(b) Ենթադրյալ խախտման բնույթը
100. Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի հիմնական նպատակն է պաշտպանել անհատին պետության կողմից չհիմնավորված միջամտությունից և իր ունեցվածքից անարգել օգտվելու հնարավորությունից: Սակայն Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ §պետք է ապահովի [իր] իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի Կոնվենցիայով սահմանված իրավունքներն ու ազատությունները»: Այս համընդհանուր պարտավորությունը սպառիչ է կարող է հանգեցնել պոզիտիվ պարտավորությունների կատարման Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների արդյունավետ իրականացման առումով: Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համատեքստում այդ պոզիտիվ պարտավորությունները կարող են պահանջել պետությունից ձեռնարկել միջոցներ, որոնք անհրաժեշտ են սեփականության իրավունքը պաշտպանելու համար (տես վերը` Բրոնևսկիի գործը, կետ 143, հետագա հղումներ և Likvidējamā p/s Selga and Vasiļevska ընդդեմ Լատվիայի գործը (dec), Թիվ 17126/02 և 24991/02, կետեր 94-113, 2013թ. հոկտեմբերի 1):
101. Այնուամենայնիվ, Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի ներքո պետությունների պոզիտիվ և նեգատիվ պարտավորությունների միջև սահմանները չունեն ճշգրիտ սահմանում: Կիրառելի սկզբունքները, այնուամենայնիվ, նման են: Եթե գործը վերլուծվել է պետության պոզիտիվ պարտավորությունների առումով կամ պետական մարմնի կողմից միջամտության առումով, որը պետք է արդարացված լինի, ապա կիրառվելիք չափանիշներն ըստ էության չեն տարբերվում: Այս երկու համատեքստում էլ պետք է հաշվի առնվի անհատի և հանրության միջև մրցակցային շահերի արդար հավասարակշռությունը: Ճիշտ է նաև այն, որ այդ դրույթում նշված նպատակները կարող է ինչ-որ դեր ունենալ գնահատելիս, թե արդյոք խախտվել են հանրային շահի և դիմողի սեփականության հիմնարար իրավունքի միջև հավասարակշռության պահանջները: Երկու համատեքստերում պետությունն ունի որոշակի հայեցողության սահման որոշելու այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն ապահովելու համար Կոնվենցիային համապատասխանությունը (տես վերը` Բրոնևսկիի գործը, կետ 144, հետագա հղումները):
102. Սույն գործում դիմողները բողոքել են բանկերի հաշիվներից իրենց ավանդները հետ ստանալու անկարողության պատճառով: Նրանց ավանդները դարձել են անհասանելի այնպիսի գործոնների հետևանքով, ինչպիսիք են համապատասխան բանկերում միջոցների բացակայությունը, օրենքով հաշիվների սառեցումը և ազգային իշխանությունների կողմից միջոցներ չձեռնարկելը, որպեսզի ավանդատուները հնարավորություն ունենան տնօրինել իրենց ավանդները: Այս իրավիճակը կարող է նաև քննվել Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորվող իրավունքին միջամտելու կամ այդ իրավունքի իրականացումը չապահովելու տեսանկյունից (տես վերը` Զոլոթասի գործը (Թիվ 2), կետեր 40, 47 և 53, որում Դատարանը գտել է, որ բողոքարկված միջոցները հանդիսացել են միջամտություն, և նաև գտել է, որ պատասխանող պետությունն ուներ որոշակի պոզիտիվ պարտականություններ): Հաշվի առնելով սույն գործի որոշակի հանգամանքները՝ Դատարանը գտնում է, որ սույն գործի քննությունն անհրաժեշտ չէ խստորեն դասակարգել պատասխանողպետությունների պոզիտիվ կամ նեգատիվ պարտավորությունների տեսանկյունից: Դատարանը կորոշի, թե արդյոք պատասխանող պետությունների վարքագիծը, անկախ նրանից, թե այդ վարքագիծը կարելի է բնութագրել որպես միջամտություն կամ որպես անգործություն, կամ երկուսի համադրություն, արդարացված է օրինականության սկզբունքների, իրավաչափ նպատակների և «արդարացի հավասարակշռության» տեսանկյունից (տես վերը` Բրոնևսկիի գործը, կետ 146):
(c) Արդյոք պատասխանող պետությունները պահպանել են օրինականության սկզբունքը
103. Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առաջին և ամենակարևոր պահանջն օրինականության պահանջն է: Առաջին պարբերության երկրորդ նախադասությունը լիազորում է ունեցվածքից զրկելը «օրենքով նախատեսված պայմանների դեպքում», և երկրորդ պարբերությունն ընդունում է, որ պետություններն իրավունք ունեն վերահսկել գույքի օգտագործումը «օրենքների» կիրառմամբ: Ավելին, օրենքի գերակայությունը ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկն է, որը բնորոշ է Կոնվենցիայի բոլոր հոդվածներին: Օրինականության սկզբունքը նաև ենթադրում է, որ ներպետական իրավունքի կիրառելի դրույթները բավականաչափ մատչելի են ճշգրիտ կիրառման համար (նույն տեղում, կետ 147, հետագա հղումները):
104. Կողմերի միջև առկա չէ բացահայտ վեճ առ այն, թե արդյոք սույն գործում կիրառվել է օրինականության սկզբունքը: Դատարանը չի տեսնում որևէ պատճառ հակառակը հաստատելու համար: Ակնհայտ է, որ իրավիճակը, մասնավորապես, դիմողների անկարողությունն իրենց ավանդները վերցնելու առնչությամբ` առնվազն ՀՍԴՀ-ի փլուզման պահից սկսած ունեցել է իրավական հիմքեր պետական օրենսդրության ներքո (տես վերը, մասնավորապես, կետեր 54-58):
(d) Արդյոք պատասխանող պետությունները հետապնդել են «իրավաչափ նպատակ»
105. Ցանկացած միջամտություն Կոնվենցիայի իրավունքին` պետք է հետապնդի օրինական նպատակ: Նմանապես, այն գործերում, որոնցում առկա են պոզիտիվ պարտականություններ, պետք է լինի պետության անգործության լեգիտիմ արդարացում: Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածին բնորոշ «արդար հավասարակշռության» սկզբունքը ենթադրում է հանրային ընդհանուր շահի գոյությունը: Ընդ որում, անհրաժեշտ է նշել, որ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածում ներառված տարբեր կանոնները հստակ չեն` կապակցված չլինելու իմաստով, իսկ երկրորդ և երրորդ կանոնները վերաբերում են միայն սեփականության անարգել օգտագործման իրավունքին միջամտության որոշակի դեպքերին: Սրա հետևանքներից մեկն այն է, որ երկրորդ նախադասությամբ պահանջվող հանրային շահի կամ երկրորդ կետում նշված ընդհանուր շահի առկայությունը հանդիսանում է առաջին նախադասության մեջ շարադրված սկզբունքների հետևանքը, այնպես որ միջամտությունն անարգել տնօրինման իրավունքի իրականացման հետ մեկտեղ, Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առաջին նախադասության իմաստով նույնպես պետք է հետապնդի հանրային շահ (տես վերը` Բեյելերի գործը, կետ 111):
106. Իր հասարակությանը և նրա կարիքներին ուղղակիորեն լավատեղյակ արդյունքում ազգային իշխանություններն սկզբունքորեն ավելի լավ վիճակում են, քան միջազգային դատավորը` գնահատելու համար, թե ինչ է «հանրային շահը»: Կոնվենցիայով սահմանված պաշտպանության համակարգի համաձայն` ազգային իշխանությունները պետք է գնահատեն հանրային շահ հադիսացող առկա խնդիրը: Քանի որ օրենսդրությամբ սահմանված սոցիալական և տնտեսական քաղաքականության գնահատման սահմանը լայն է, Դատարանը կառաջնորդվի օրենսդրի վճռով առ այն, թե որն է հանրային շահը, եթե այդ վճիռն ակնհայտորեն առանց հիմնավոր հիմքի չէ (տես վերը Բրոնևսկիի գործը, կետ 149, հետագա հղումները): Դատարանն արդեն վճռել է, որ այս տրամաբանության կիրառումը պարտադիր է այնպիսի հիմնարար փոփոխությունների դեպքում, ինչպիսին պետության փլուզումն է, որին հաջորդում է պատերազմը, երևույթներ, որոնք անխուսափելիորեն առաջացնում են լայնածավալ տնտեսական և սոցիալական փոփոխություններ (տես վերը` Սուլջագիչի գործը, կետ 42):
107. Հաշվի առնելով հայեցողության լայն սահմանը` Դատարանը գտնում է, որ իրավաչափ նպատակի սկզբունքը նույնպես պահպանվել է սույն գործում: Ըստ Սերբիայի կառավարության` իր նպատակն էր պաշտպանել պետական միջոցների իրացվելիությունը տնտեսական ծանր իրավիճակի և երկրի փլուզման հետևանքով առաջացած ֆինանսական իրավիճակի լույսի ներքո (տես վերը` կետ 91): Մյուս պատասխանող Կառավարությունները չեն մեկնաբանել այս հարցը: Այնուամենայնիվ, Դատարանը պատրաստ է ընդունել, որ ՀՍԴՀ-ի փլուզումից և հետագա զինված հակամարտություններից հետո պատասխանող պետությունները ստիպված էին միջոցներ ձեռնարկել իրենց բանկային համակարգերը և ազգային տնտեսությունը պաշտպանելու նպատակով: Հաշվի առնելով «հին» արտարժույթով ավանդների ընդհանուր չափը` ակնհայտ է, որ իրավահաջորդ պետություններից որևէ մեկը չի կարողացել թույլատրել նման ավանդների անվերահսկելի ելքը: Դատարանը, հետևաբար, սկսեց ուսումնասիրել առանցքային հարցը, մասնավորապես, թե արդյոք խախտվել է ընդհանուր շահի և դիմողների իրավունքների միջև §արդարացի հավասարակշռությունը¦ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի ներքո:
(e) Արդյոք պատասխանող պետությունները պահպանել են §արդար հավասարակշռության¦ սկզբունքը
(i) Ընդհանուր սկզբունքներ
108. Սեփականության անարգել տնօրինման նկատմամբ միջամտությունը և անգործությունը պետք է պահպանեն հանրության ընդհանուր շահի և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև արդար հավասարակշռությունը: Այլ կերպ ասած, յուրաքանչյուր դեպքում, երբ առկա է Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի ենթադրյալ խախտում, Դատարանը պետք է պարզի, թե արդյոք պետության գործողության կամ անգործության պատճառով է անհատը ստիպված կրել անհամաչափ ու ավելորդ բեռ: Գնահատելով այդ պահանջի համապատասխանությունը` Դատարանը պետք է կատարի տարբեր շահերի ընդհանուր քննություն` հաշվի առնելով, որ Կոնվենցիան նախատեսված է պաշտպանելու այն իրավունքները, որոնք §գործնական են և արդյունավետ¦: Այդ համատեքստում, անհրաժեշտ է շեշտել, որ անորոշությունը, լինի այն օրենսդրական, վարչական, թե բխի իշխանությունների կողմից կիրառվող գործելակերպից, գործոն է, որը պետք է հաշվի առնվի պետության վարքագիծը գնահատելիս: Իսկապես, երբ վտանգված է ընդհանուր շահը, պետական մարմինների պարտավորությունն է գործել ժամանակին, համապատասխան և հետևողական (տես վերը` Բրոնևսկիի գործը, կետեր 147-151):
(ii) Ընդհանուր սկզբունքների կիրառումը սույն գործում
109. 2011թ. հոկտեմբերի 17-ի գանգատն ընդունելի համարող իր որոշման մեջ Պալատը գտնում է, որ բանկերում «հին» արտարժույթով ավանդների նկատմամբ ՀՍԴՀ-ի կանոնադրական երաշխիքը չէր ակտիվացել նախքան ՀՍԴՀ-ի փլուզումը, և որ համապատասխան պատասխանատվությունը, հետևաբար, չի փոխանցվել այդ բանկերից ՀՍԴՀ-ին: Բացի դրանից, ՀՍԴՀ-ի քաղաքացիական իրավունքի և Ընկերությունների գրանցման ակտի համաձայն` Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի և Ինվեստբանկի բոլոր մասնաճյուղերը գործել են մայր բանկերի անունից և հաշվին ՀՍԴՀ-ի փլուզման ժամանակահատվածում: Հետևաբար, Պալատը եզրակացրել է, որ Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկը և Ինվեստբանկը շարունակում են պատասխանատվություն կրել նախքան փլուզումը «հին» արտարժույթով ավանդների համար իրենց բոլոր մասնաճյուղերում (տես Պալատի վճիռը` կետ 67):
110. Կողմերը, ըստ էության, ընդունել են դա Պալատին ներկայացրած իրենց բողոքներում և այդպես են վարվել նաև Մեծ պալատ ներկայացրած իրենց բողոքներում:
111. Մեծ պալատը համաձայն է և պահպանում է Պալատի եզրակացությունը:
112. Դատարանը նաև նշել է, որ Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկը և Ինվեստբանկը շարունակում են պատասխանատվություն կրել Բոսնիայի և Հերցեգովինայի մասնաճյուղերի «հին» արտարժույթով ավանդների համար ՀՍԴՀ-ի փլուզումից հետո: Վերը` 44, 45, 49 և 51-րդ կետերում նշված ներպետական օրենսդրությունը և պրակտիկան, անկասկած, հաստատում են դա: Հատկանշական է, որ Սլովենիայի և Սերբիայի ներպետական դատարանները շարունակել են Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկին և Ինվեստբանկին պատասխանատու համարել դրանց միջազգային մասնաճյուղերի «հին» արտարժույթով ավանդների համար:
113. Ընկերությունների գրանցման ակտի համաձայն` 1993-2004թթ.. ընկած ժամանակահատվածում Բոսնիայի և Հերցեգովինիայի բանկը Սարաևոյի Լյուբլյանսկա բանկ անվանմամբ նույնպես կրել է պատասխանատվություն Լյուբլյանսկա բանկի Սարաևոյի մասնաճյուղի «հին» արտարժույթով ավանդների համար, Բոսնիայի և Հերցեգովինայի և Սլովենիայի ներպետական դատարանները վճռել են, որ պատերազմի ժամանակահատվածում ընկերությունների գրանցումը միշտ կատարվել է անօրինական կարգով (տես վերը` կետեր 30-35 և 51): Հետևաբար, այն հանվել է գրանցամատյանից: Դատարանը չի տեսնում որևէ պատճառ ներպետական դատարանների հետ այս առումով համաձայն չլինելու համար: Իսկապես, Դատարանը նշել է բազմաթիվ առիթներով, որ ներպետական դատարանների համար առաջնային է լուծել խնդիրները ներպետական օրենսդրության մեկնաբանմամբ, այնպես որ Դատարանի խնդիրն է միայն այն հարցի լուծումը, թե արդյոք նման մեկնաբանության հետևանքները համատեղելի են Կոնվենցիայի հետ (տես Ուեյթը և Քենեդին ընդդեմ Գերմանիայի [GC], Թիվ 26083/94, կետ 54, ՄԻԵԴ, 1999թ.-I, Նեջդեթ Շահինը և Փերիհան Շահինն ընդդեմ Թուրքիայի [GC], Թիվ 13279/05, կետ 49, 2011թ. հոկտեմբերի 20, և Վուկովիչը և այլոք ընդդեմ Սերբիայի [GC], Թիվ 17153/11, կետ 80, 2014թ. մարտի 25):
114. Գտնելով, որ Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկը և Ինվեստբանկը նախկինում և այժմ շարունակում են պատասխանատվություն կրել Բոսնիայի և Հերցեգովինայի մասնաճյուղերի «հին» արտարժութային ավանդների համար, անհրաժեշտ է ուսումնասիրել, ինչպես դա արեց Պալատը, թե արդյոք Սլովենիան և Սերբիան պատասխանատու են դիմողներին իրենց պարտքը մարելու այդ բանկերի անկարողության համար: Այս կապակցությամբ Դատարանը կրկնում է, որ պետությունը կարող է պատասխանատու լինել պետական սեփականություն հանդիսացող ընկերության պարտքերի համար, եթե նույնիսկ ընկերությունը հանդիսանում է առանձին իրավաբանական անձ, պայմանով, որ այն չունի բավարար ինստիտուցիոնալ և գործառնական անկախություն պետությունից` ազատելու համար վերջինիս իր պատասխանատվությունից Կոնվենցիայի ներքո (տես, Միխայլենկոն և այլոք ընդդեմ Ուկրաինայի, Թիվ 35091/02 et al., կետեր 43-46, ՄԻԵԴ 2004թ.-XII. Cooperativa Agricola Slobozia-Hanesei ընդդեմ Մոլդովայի, Թիվ 39745/02, կետեր 17-19, 2007թ. ապրիլի 3, Երշովան ընդդեմ Ռուսաստանի, Թիվ 1387/04, կետեր 54-63, 2010թ. ապրիլի 8 և վերը մեջբերված Կոտովի գործը, կետեր 92-107): Հիմնական չափանիշները, որոնք օգտագործվել են վերը նշված գործերում` որոշելու համար, թե արդյոք պետությունն իրոք պատասխանատու է այդ պարտքերի համար, հետևյալներն են. ընկերության իրավական կարգավիճակը (հանրային կամ մասնավոր իրավունք), դրա գործունեության բնույթը (հանրային գործառույթ կամ սովորական առևտրային բիզնես), դրա գործունեության համատեքստը (ինչպես, օրինակ, մենաշնորհը կամ ծանր կարգավորվող բիզնեսը), դրա ինստիտուցիոնալ անկախությունը (պետական սեփականության չափը) և դրա գործառնական անկախությունը (պետության հսկողությունը և վերահսկողությունը):
115. Լրացուցիչ գործոնները, որոնք պետք է հաշվի առնվեն, նրանք են, թե արդյոք պետությունն ուղղակիորեն պատասխանատու է ընկերության ֆինանսական դժվարությունների, ի վնաս ընկերության և նրա շահառուների գումարի օգտագործման համար, ինչպես նաև ընկերության հետ պատշաճ հարաբերություններ չունենալու համար (տես Անոխինն ընդդեմ Ռուսաստանի (dec), Թիվ 25867 / 02, 2007թ. մայիսի 31 և Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի, կետեր 51-55, Թիվ 31761/04, 2009թ. դեկտեմբերի 1): Վերջապես, որպես սոցիալական սեփականության ռեժիմի ներքո գտնվող ընկերություններ, որոնք լայնորեն օգտագործվել են ՀՍԴՀ-ում և դեռևս օգտագործվում են Սերբիայում, Դատարանը վճռել է, որ նրանք, ընդհանուր առմամբ, §չունեն բավարար ինստիտուցիոնալ և գործառնական անկախություն պետությունից¦` ազատելու համար վերջինիս իր պատասխանատվությունից Կոնվենցիայի ներքո (տես, վերը Ռ. Կաչափորը և այլոք, կետեր 96-99, և Zastava It Turs ընդդեմ Սերբիայի գործը (dec), Թիվ 24922/12, կետեր 19-23, 2013թ. ապրիլի 9):
116. Քանի որ վերը նկարագրված նախադեպային իրավունքը, բացի այլ ֆինանսական հաստատություններից ընկերությունների, կիրառելի առնչությամբ, Դատարանը կարծում է, որ այն նաև կիրառելի է սույն գործում բանկերի նկատմամբ: Այս առումով, Դատարանը նշում է, որ Լյուբլյանայի Լյուբլյանսկա բանկը հանդիսանում է Սլովենիայի պետական սեփականություն և կառավարվում է Սլովենիայի կառավարության գործակալության` Իրավահաջորդության հիմնադրամի կողմից (տես վերը` կետ 49): Սա առավել կարևոր է, որ ըստ 1991թ. Սահմանադրական ակտի փոփոխության` Սլովենիան այդ բանկի ակտիվների մեծ մասը փոխանցել է նոր բանկ` ի վնաս այդ բանկի և նրա շահառուների (նույն տեղում): Պետությունը, այսպիսով, Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի բաշխել է ակտիվները ըստ իր հայեցողության (համեմատել` վերը մեջբերված Խաչատրյանի գործը, կետ 51): Մեծ Պալատը, հետևաբար, համաձայնել է և ընդունել Պալատի եզրակացությունն առ այն, որ կան բավարար հիմքեր Սլովենիային պատասխանատու համարելու Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի` տկն Ալիշիչի և պրն Սադժակի պարտքերի համար: Այս կապակցությամբ Դատարանը նաև նշում է գործում որոշակի ապացույցների գոյության մասին, որոնք մատնանշում են, որ Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի Սարաևոյի մասնաճյուղի գումարների մեծ մասը սպառվել է Սլովենիայում (տես վերը` կետ 18):
117. Ինչ վերաբերում է Ինվեստբանկին Դատարանը նշում է, որ այն նույնպես հանդիսանում է Սերբիայի պետության սեփականություն և կառավարվում է Սերբիայի կառավարության գործակալության` Ավանդների հատուցումը երաշխավորող գործակալության կողմից (տես վերը` կետ 47): Համաձայն 2001թ. Սեփականաշնորհման օրենքի` բանկը պարտավոր էր բավարարել իր պետության պարտավորություն հանդիսացող և սոցիալական ընկերությունների դեմ զգալի պահանջները` ի վնաս բանկի և նրա շահառուների (նույն տեղում): Ինչպես Սլովենիան` Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի առնչությամբ, այնպես էլ Սերբիան բաշխել է Ինվեստբանկի ակտիվներն այնպես, ինչպես անհրաժեշտ է գտել: Մեծ պալատը, հետևաբար, համաձայնել է և ընդունել Պալատի եզրակացությունն առ այն, որ կան բավարար հիմքեր համարելու, որ Սերբիան պատասխանատու է Ինվեստբանկի` պրն Շահդանովիչի պարտքի համար:
118. Դատարանն ընդգծում է, որ այս եզրակացությունները վերաբերում են միայն սույն գործի հանգամանքներին, և դա չի նշանակում, որ ոչ մի պետություն երբևէ չի կարող վերականգնել սնանկացած բանկը` առանց բանկի պարտքերի համար պատասխանատվություն կրելու Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի ներքո (տես վերը մեջբերված` Կոտովի գործը, կետ 116, և Անոխինի գործը), նաև չի նշանակում ինչպես առաջարկվել է Սլովենիայի կողմից (տես վերը` կետեր 93-94), որ այս դրույթը պահանջում է, որ տեղական բանկերի օտարերկրյա մասնաճյուղերը միշտ պետք է ընդգրկված լինեն ներպետական ավանդների երաշխիքային սխեմաներում: Դատարանը գտնում է, որ սույն գործը հատուկ է` հետևյալ պատճառներով. առաջին` երբ դիմողներն ավանդադրել են իրենց գումարները` ՀՍԴՀ-ը դեռ գոյություն ուներ, և մասնաճյուղերն օտարերկրյա մասնաճյուղեր չէին: Ավելին, Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկը հանդիսանում էր պետական սեփականություն` նույնիսկ մինչև դրա վերականգնումը: Իրոք այդ երկու բանկերը, ինչպես նաև Ինվեստբանկը միշտ հանդիսացել են պետական կամ սոցիալական սեփականություն: Սույն գործն ակներևաբար տարբերվում է անվճարունակ բանկերի վերականգնման ստանդարտ դեպքերից: EFTA Դատարանի վճիռը, որի վրա հիմնվել է Սլովենիայի կառավարությունը, սույն գործում ունի աննշան կարևորություն, քանի որ այն վերաբերում է սնանկացած մասնավոր բանկի վերականգնմանը, ինչը կիրառելի է Իսլանդիայի դեպքում: Ավելին, ավանդատուներին, ի տարբերություն ներկայիս դիմողների, արդեն վճարել էին հոլանդական և Միացյալ Թագավորության իշխանությունները (տես վերը` կետեր 71-73):
119. Դատարանը նաև չի անտեսել Սերբիայի կառավարության կողմից հիշատակված Մոլնար Գաբորի գործը (տես վերը` կետ 91): Այնուամենայնիվ, այդ գործում Դատարանն ուսումնասիրել է սերբական Հին արտարժույթով ավանդներն Ակտի դրույթները, որոնք վերաբերում են բոլոր նրանց, ում ավանդների հետ կապված պարտքերը սերբական իշխանությունների կողմից աստիճանաբար մարվել են` ի տարբերություն ներկայիս դիմողների: Դատարանը վճռել է, որ հաշվի առնելով Սերբիայի տնտեսության ծանր վիճակն այդ ժամանակահատվածում և պետություններին տրված գնահատման սահմանը տնտեսական քաղաքականության հարցերի առնչությամբ` վիճարկվող դրույթները պահպանել են արդարացի հավասարակշռությունն ընդհանուր շահի և դիմողների իրավունքների միջև: Ի տարբերություն, պրն Շահդանովիչին սերբական իշխանությունների կողմից չի առաջարկվել նման աստիճանական մարում: Այսպիսով, սույն գործը պետք է տարբերել Մոլնար Գաբորի գործից:
120. Գտնելով, որ Սլովենիան պատասխանատու է Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի` տկն Ալիշիչի և պրն Սադժակի պարտքերի համար, և որ Սերբիան պատասխանատու է Ինվեստբանկի` պրն Շահդանովիչի պարտքի համար` Դատարանը պետք է քննի, թե արդյոք կա որևէ ծանրակշիռ պատճառ այդ պետությունների կողմից դիմողների պարտքերն այդքան երկար ժամանակ չմարելու համար: Ըստ Սերբիայի և Սլովենիայի կառավարությունների բացատրությունն ուշացման վերաբերյալ այն էր, որ Պետությունների իրավահաջորդության մասին միջազգային օրենքը պահանջում է միայն, որ իրավահաջորդության հարցերի շուրջ ընթանան բարեխիղճ բանակցություններ` առանց նման հարցերի կարգավորման ժամանակային սահմանափակումներ պարտադրելու: Նրանք նաև պնդել են, որ իրենց պնդումները Բոսնիայի և Հերցեգովինայի պատասխանատվության վերաբերյալ Սլովենիայի և Սերբիայի բանկերի Բոսնիայի և Հերցեգովինայի մասնաճյուղերի §հին¦ արտարժույթով ավանդների կապակցությամբ բանակցությունների ընթացքում լիովին համապատասխանել են Պետության իրավահաջորդության մասին միջազգային իրավունքի հիմնական սկզբունքին` տարածքային սկզբունքին:
121. Դատարանը չի համաձայնել Սլովենիայի և Սերբիայի առաջարկությանն առ այն, որ տարածքային սկզբունքը պետք է կիրառվի դիմողների ավանդների առնչությամբ: Պետության իրավահաջորդության մասին միջազգային իրավունքի համաձայն` «արդար համամասնության» սկզբունքը գերակա սկզբունք է այնքանով, որքանով այն վերաբերում է պետության պարտքերին: ճիշտ է, որ Պետության իրավահաջորդության մասին 2001թ. բանաձևը սեփականության և պարտքերի ինստիտուտի Միջազգային իրավունքի ներքո նախատեսում է, որ տարածքային սկզբունքը կիրառվում է հատկապես տեղական պարտքերի դեպքում, դիմողների ավանդներն ակնհայտորեն չեն պատկանում պետական պարտքերի այդ կատեգորիային (տես վերը` կետ 60): Դատարանը համաձայն չէ նաև Սլովենիայի և Սերբիայի առաջարկությանը, որ միջազգային իրավունքը պահանջում է միայն, որ իրավահաջորդության հարցերի շուրջ ընթանան բանակցություններ: Այն նախատեսում է նաև համաձայնագրի կնքումը և որպեսզի պետության պարտքերը հավասարաչափ բաշխվեն:
122. Այն նաև նկատել է, որ սույն գործում պարտքի հավասարաչափ բաշխումը պահանջում է նախկին պետության գույքի և պարտքերի գլոբալ գնահատական և յուրաքանչյուր իրավահաջորդ պետությանը վերագրվող չափի որոշում: Այդ հարցը դուրս է սույն գործի շրջանակից և Դատարանի իրավասությունից (տես վերը` մեջբերված Կովաչիչը և այլոք գործը, կետ 256):
123. Այնուամենայնիվ, իրավահաջորդության բանակցությունները չեն խանգարում իրավահաջորդ պետություններին ձեռնարկել միջոցներ` ազգային մակարդակով, որոնք ուղղված կլինեն ավանդատուների շահերի պաշտպանությանը, ինչպիսիք են սույն գործով դիմողները: Խորվաթիայի կառավարությունը մարել է իր քաղաքացիների` Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի Զագրեբի մասնաճյուղի «հին» արտարժույթով ավանդների պարտքի մեծ մասը (տես վերը` կետ 43), և Մակեդոնիայի կառավարությունը մարել է այդ բանկի Սկոպյեի մասնաճյուղի «հին» արտարժույթով ավանդների ամբողջ գումարը (տես վերը` կետ 52): Չնայած որ երկու կառավարությունները երբեք չեն հրաժարվել իրենց դիրքորոշումից առ այն, որ Սլովենիան ի վերջո պետք է պատասխանատվություն կրի, և շարունակել են պահանջել փոխհատուցման տրամադրում միջպետական մակարդակում վճարված գումարների համար (հատկապես, իրավահաջորդության բանակցային գործընթացի համատեքստում): Միևնույն ժամանակ, Սլովենիայի կառավարությունը մարել է Ինվեստբանկի և այլ օտարերկրյա բանկերի ներպետական մասնաճյուղերի «հին» արտարժույթով ավանդների ամբողջ գումարը (տես վերը` կետ 48), և Սերբիայի կառավարությունը համաձայնել է մարել սերբական բանկերի արտասահմանյան մասնաճյուղերի (ինչպիսիք են Թուզլայի և Ինվեստբանկի մասնաճյուղերը) «հին» արտարժույթով ավանդները բոլոր նրանց, ովքեր ունեցել են ցանկացած պետության քաղաքացիություն, բացի ՀՍԴՀ-ի իրավահաջորդ պետություններից (տես վերը` կետ 45): Սա ցույց է տալիս, որ լուծումներ են տրվել վիճարկվող մասնաճյուղերի «հին» արտարժույթով ավանդերի որոշ կատեգորիաների ավանդատուների, այլ ոչ թե ներկա դիմողների առնչությամբ:
124. Մինչդեռ որոշ ձգձգումներ կարող են արդարացված լինել բացառիկ հանգամանքներում (տես վերը` Մերժոևի գործը, կետ 56, և, mutatis mutandis, Իմմոբիլյարե Սաֆիի գործը, կետ 69), Դատարանը գտնում է, որ ներկա դիմողներն արդեն չափազանց երկար են սպասել: Այն, հետևաբար, բավարարված չէ, որ Սլովենիայի և Սերբիայի իշխանությունները, չնայած այս ոլորտում իրենց լայն հայեցողության սահմանների ինչպես նշվել է 106-րդ կետում, խախտել են հանրության ընդհանուր շահի և դիմողների գույքային իրավունքների միջև արդարացի հավասարակշռությունը:
125. Վերը սահմանված բոլոր պատճառներով Դատարանը եզրակացնում է, որ Սլովենիայի կողմից տկն Ալիշիչի և պրն Սադժակի նկատմամբ տեղի է ունեցել Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում, որ տեղի չի ունեցել այդ հոդվածի խախտում որևէ այլ պատասխանող պետության կողմից:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
126. Կոնվենցիայի 13-րդ հոդվածը նախատեսում է՝
§Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, եթե նույնիսկ խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք¦:
A. Պալատի եզրակացությունները
127. Մի շարք միջոցների վերլուծության արդյունքում Պալատը եզրակացրել է, որ դիմողներն իրենց առարկայական բողոքների համար չունեին արդյունավետ միջոց իրենց տրամադրության տակ: Ուստի այն մերժել է կառավարությունների առարկությունները` կապված դիմողների կողմից ներպետական միջոցները չսպառելու հետ: Բացի դրանից, քանի որ այն վճռել է, որ Սլովենիան պատասխանատվություն է կրում Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի Սարաևոյի մասնաճյուղի «հին» արտարժույթով ավանդների համար, և որ Սերբիան պատասխանատու է Ինվեստբանկի Թուզլայի «հին» արտարժույթով ավանդների համար, Պալատը գտել է, որ տեղի է ունեցել 13-րդ հոդվածի խախտում` Սլովենիայի կողմից տկն Ալիշիչի և պրն Սադժակի առնչությամբ, նույն այդ հոդվածի խախտում Սերբիայի կողմից պրն Շահդանովիչի առնչությամբ, և այդ հոդվածի ոչ մի խախտում որևէ այլ պատասխանող պետության կողմից (տես Պալատի վճիռը` կետեր 83-90):
B. Կողմերի պնդումները
1. Դիմողները
128. Դիմողները, առանց մանրամասներ տրամադրելու, պնդել են, որ իրենք իրենց տրամադրության տակ չեն ունեցել արդյունավետ միջոց:
2. Պատասխանող կառավարությունները
129. Միայն Սլովենիայի կառավարությունն է պնդել, որ դիմողներն իրենց տրամադրության տակ ունեցել են արդյունավետ ներպետական միջոցներ` մասնավորապես մեջբերելով Սլովենիայի դատարաններում հին Լյուբլյանայի Լյուբլյանսկա բանկի դեմ վարույթը: Դիմողները կարող էին նաև հայց ներկայացնել հին Լյուբլյանայի Լյուբլյանսկա բանկի դեմ Խորվաթիայի դատարաններում, որտեղ հին Լյուբլյանայի Լյուբլյանսկա բանկի Զագրեբի մասնաճյուղի ավելի քան 500 հաճախորդների բողոքներով վարույթները հարուցվել են հին Լյուբլյանայի Լյուբլյանսկա բանկի դեմ և դրանցից վաթսուներեքի դեպքում որոշվել է վերադարձնել «հին¦ արտարժույթով ավանդները Խորվաթիայում տեղակայված այդ բանկի ակտիվների հարկադիր վաճառքից ստացված գումարից (տես վերը` կետ 43):
130. Մյուս պատասխանող կառավարություններն ընդունել են, որ դիմողների տրամադրության տակ առկա չէին արդյունավետ միջոցներ: Բոսնիայի և Հերցեգովինայի կառավարությունն ավելացրել է, եթե նույնիսկ դիմողները ձեռք բերեին իրենց «հին» արտարժույթով ավանդները հին Լյուբլյանայի Լյուբլյանսկա բանկի կողմից վճարելու հրաման, ապա ցանկացած նման հրաման, ամենայն հավանականությամբ, չէր կարող կիրառվել, քանի որ 1994թ. օրենսդրությամբ այդ բանկն այլևս չուներ բավարար ակտիվներ (տես վերը` կետ 49): Խորվաթիայի կառավարությունը պնդել է, որ Խորվաթիայի դատարաններում հին Լյուբլյանայի Լյուբլյանսկա բանկի դեմ վարույթ հարուցելը կլիներ հավասարապես անարդյունավետ, քանի որ բանկը չուներ ալևս ակտիվներ Խորվաթիայում (տես վերը` կետ 43):
C. Մեծ պալատի գնահատականը
131. Դատարանը բազմաԹիվ առիթներով վճռել է, որ այդ 13-րդ հոդվածում երաշխավորվում է ազգային մակարդակով միջոցի մատչելիությունը` Կոնվենցիայի իրավունքները կիրառելու համար, անկախ նրանից, թե ինչպես են դրանք պաշտպանված ներպետական իրավական համակարգում: Կոնվենցիայի 13-րդ հոդվածն այսպիսով պահանջում է իրավական պաշտպանության ներպետական միջոցի տրամադրումը որոշելու համար «վիճարկելի բողոքը» Կոնվենցիայի համաձայն և տրամադրել համապատասխան օգնություն: Չնայած նրան, որ պայմանավորվող պետությունների պարտավորությունների շրջանակը 13-րդ հոդվածի համաձայն տատանվում է` կախված դիմողի բողոքի բնույթից, 13-րդ հոդվածով պահանջվող միջոցը պետք է արդյունավետ լինի ինչպես գործնականում, այնպես էլ օրենքով սահմանված կարգով: 13-րդ հոդվածի իմաստով «իրավական պաշտպանության միջոցի» §արդյունավետությունը» կախված չէ դիմողի համար բարենպաստ արդյունքի հստակությունից: Նաև այդ դրույթում նշված «իշխանությունը» պարտադիր չպետք է լինի դատական մարմին, սակայն, եթե դա այդպես չէ, նրա կողմից տրամադրած լիազորությունները և երաշխիքները համապատասխան են որոշելու համար, թե արդյոք պաշտպանության միջոցներն արդյունավետ են: Բացի դրանից, եթե նույնիսկ մի միջոցն ամբողջությամբ չի բավարարում 13-րդ հոդվածի պահանջները, ներպետական իրավունքով նախատեսված համախառն միջոցները կարող են բավարար լինել (տես Քուդլան ընդդեմ Լեհաստանի [GC], Թիվ 30210/96, կետ 157, ՄԻԵԴ 2000թ.-XI):
132. Ինչ վերաբերում է Սլովենիայի դատարաններում հին Լյուբլյանայի Լյուբլյանսկա բանկի դեմ քաղաքացիական հայցին` Դատարանը նշում է, որ Լյուբլյանայի շրջանային դատարանն ընդունել է բազմաԹիվ որոշումներ, որոնք պարտադրում են հին Լյուբլյանայի Լյուոբլյանսկա բանկին վճարել իր Սարաևոյի մասնաճյուղի «հին» արտարժույթով ավանդների գումարները` տոկոսների հետ մեկտեղ (տես վերը` կետ 51): Այնուամենայնիվ, Սլովենիայի կառավարությունը ցույց չի տվել առնվազն մեկ նման վճիռ, որը կատարվել է: Հետևաբար, չկա ոչ մի ապացույց առ այն, որ սույն միջոցը կարող էր տրամադրել դիմողներին համապատասխան և բավարար փոխհատուցում:
133. Ինչ վերաբերում է Խորվաթիայի դատարաններում այդ բանկի դեմ քաղաքացիական հայցին, ապա Դատարանի տրամադրության տակ առկա փաստաթղթերում նշվում է, որ հին Լյուբլյանայի Լյուոբլյանսկա բանկը այլևս չուներ ակտիվներ Խորվաթիայում: Նման միջոցը, այդպիսով, չի տալիս դիմողներին հաջողության ողջամիտ հեռանկարներ:
134. Դատարանը հաշվի է առել Սլովենիայի կառավարության փաստարկն առ այն, որ չկա որևէ պարտավորություն, որպեսզի տրամադրվի ներպետական միջոց սույն գործում, այնքանով, որքանով 13-րդ հոդվածը չի պահանջում իրավական պաշտպանության միջոց, ինչի արդյունքում կարող են վիճարկվել պայմանավորվող պետության օրենքները որպես Կոնվենցիային ոչ համապատասխան: Չնայած որ 13-րդ հոդվածի մեկնաբանությունը ճիշտ է (տես Ռոչեն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], Թիվ 32555/96, կետ 137, ՄԻԵԴ 2005թ.-X, Սեյդիչը և Ֆինչին ընդդեմ Բոսնիայի և Հերցեգովինայի [GC], Թիվ 27996/06 և 34836/06, կետ 60, ՄԻԵԴ 2009թ. և Պակսասին ընդդեմ Լիտվայի [GC], Թիվ 34932/04, կետ 114, ՄԻԵԴ 2011թ.), ներկա դիմողներն իրականում չեն բողոքել պատասխանող պետությունների ներպետական օրենսդրության կամ ցանկացած որոշման կամ միջոցի վերաբերյալ: Նրանք բողոքել են պատասխանող պետությունների կողմից իրենց ավանդների մարումը չապահովելու համար: Հետևաբար, պետք է տրամադրվեր արդյունավետ ներպետական միջոց:
135. Ինչ վերաբերում է Ինվեստբանկին` Դատարանը նշում է, որ Սերբիան չի վիճարկել, որ պրն Շահդանովիչը չի ունեցել արդյունավետ միջոց իր տրամադրության տակ:
136. Մեծ պալատը, հետևաբար, եզրակացրել է, ինչպես դա արել է Պալատը, որ Սլովենիայի կողմից տկն Ալիշիչի և պրն Սադժակի նկատմամբ և Սերբիայի կողմից պրն Շահդանովիչի նկատմամբ տեղի է ունեցել 13-րդ հոդվածի խախտում: Այն նաև եզրակացրել է, որ տեղի չի ունեցել 13-րդ հոդվածի խախտում ցանկացած այլ պատասխանող պետության կողմից:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
137. Կոնվենցիայի 14-րդ հոդվածում ասվում է հետևյալը.
§Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելն ապահովվում է առանց խտրականության, այն է` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից¦:
138. ԹԵև դիմողները հիմնվել են սույն հոդվածի վրա, նրանք չեն զարգացրել այդ փաստարկը Մեծ պալատին ներկայացրած իրենց բողոքներում: Կառավարությունների պնդումները այս առումով հավասարապես սահմանափակ են:. Մեծ պալատը, այդ պատճառով, համաձայն է Պալատի հետ, որ կարիք չկա ուսումնասիրել այդ հարցը 14-րդ հոդվածի ներքո Սերբիայի և Սլովենիայի առնչությամբ, որ տեղի չի ունեցել այդ հոդվածի խախտում այլ Պատասխանող պետությունների կողմից:
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
139. Կոնվենցիայի 46-րդ հոդվածի համաձայն`
§1. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են:
2. Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ¦:
A. Պալատի եզրակացությունները
140. Պալատը սույն գործով դիմել է փորձնական-վճռի կարգին, և նշել է որոշակի ընդհանուր միջոցներ (տես Պալատի վճռի կետերը 98-101):
B. Կողմերի պնդումները
141. Միայն Սերբիայի և Սլովենիայի կառավարություններն են առարկել սույն գործում փորձնական-վճռի կարգի կիրառման, մասնավորապես, քանի որ առանց այդ պետությունների աջակցության իրենք չեն կարողանա ստուգել այլ պատասխանող պետություններում Լյուբլյանայի Լյուբլյանսկա բանկի և Ինվեստբանկի մասնաճյուղերի «հին» արտարժույթով հաշիվների հավասարակշռությունը: Բոսնիայի և Հերցեգովինայի և Խորվաթիայի կառավարությունները պնդել են, որ Սերբիայի և Սլովենիայի կառավարություններն իրենց տրամադրության տակ ունեցել են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:
C. Մեծ պալատի գնահատականը
1. Ընդհանուր սկզբունքներ
142. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 46-րդ հոդվածը, ինչպես մեկնաբանվել է 1-ին հոդվածի լույսի ներքո, պատասխանող պետությունների վրա իրավական պարտավորություն է դնում Նախարարների կոմիտեի հսկողության ներքո կիրառել համապատասխան ընդհանուր և/կամ անհատական միջոցներ` պաշտպանելու համար դիմողների իրավունքները, որոնք Դատարանի կարծիքով խախտվել են: Նման միջոցներ պետք է ձեռնարկվեն նաև դիմողների վիճակում գտնվող այլ անձանց առնչությամբ` մասնավորապես լուծելով խնդիրները, որոնք հանգեցրել են Դատարանի որոշմանը (տես Լուքենդան ընդդեմ Սլովենիայի, Թիվ 23032/02, կետ 94, ՄԻԵԴ 2005թ.-X): Այս պարտավորությունն ընդգծվել է Նախարարների կոմիտեի կողմից Դատարանի վճիռների կատարման վերահսկողության ընթացքում (ResDH (97) 336, IntResDH (99) 434, IntResDH (2001) 65 և ResDH (2006) 1):
143. Իր վճիռների արդյունավետ իրականացումը դյուրացնելու նպատակով Դատարանը կարող է ընդունել փորձնական-վճռի կարգը, որը թույլ է տալիս սահմանել խախտումների հիմքում ընկած կառուցվածքային խնդիրները և նշել միջոցները, որոնք պետք է կիրառվեն պատասխանող պետությունների կողմից դրանք վերացնելու համար (տես համակարգային խնդիրը բացահայտելու և ընդգծելու մասին Նախարարների կոմիտեի 2004թ. մայիսի 12-ի Res (2004 թ.) բանաձևը, Դատարանի կանոնակարգի 61-րդ կանոնը և վերը մեջբերված Բրոնևսկիի գործը, կետեր 189-94): Այդ ընթացակարգի նպատակն է հեշտացնել արագ և առավել արդյունավետ լուծումը Կոնվենցիայի իրավունքների պաշտպանության վրա ազդող դիսֆունկցիայի վերաբերյալ ազգային իրավական ընթացակարգով (տես Վորքենբերգն և այլոք ընդդեմ Լեհաստանի (dec), Թիվ 50003/99, կետ 34, ՄԻԵԴ 2007թ.- XIV): Ուստիև պատասխանող պետության գործողությունները պետք է նախևառաջ ուղղված լինեն այդպիսի դիսֆունկցիայի լուծմանը, և, անհրաժեշտության դեպքում, արդյունավետ միջոցներ կիրառել խախտումների առնչությամբ այն կարող է նաև ներառել ad hoc լուծումները, ինչպիսիք են` դիմողների հետ բարեկամական կարգավորումը կամ միակողմանի առաջարկները Կոնվենցիայի պահանջների համաձայն: Դատարանը կարող է որոշել հետաձգել նմանատիպ գործերի քննությունը` այդպիսով պատասխանող պետություններին հնարավորություն տալով դրանք կարգավորել այլ կերպ (տես, օրինակ, Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի (Թիվ 2), Թիվ 33509/04, կետ 127, ՄԻԵԴ 2009թ.): Եթե, սակայն, պատասխանող պետությունը չի ձեռնարկում փորձնական-վճռի կարգը և շարունակում է խախտել Կոնվենցիան, Դատարանը չի ունենա այլ ընտրություն, քան վերսկսել բոլոր նմանատիպ դիմումների քննությունը և դրանց վերաբերյալ վճիռ կայացնել` ապահովելու համար Կոնվենցիայի արդյունավետ պահպանումը (E.G.-ն ընդդեմ Լեհաստանի (dec), Թիվ 50425/99, կետ 28, ՄԻԵԴ 2008թ. և Կուրիչը և այլոք ընդդեմ Սլովենիայի (արդարացի փոխհատուցում) [GC], Թիվ 26828/06, կետ 136, ՄԻԵԴ 2014թ.):
2. Սույն գործում ընդհանուր սկզբունքների կիրառումը
144. Խախտումները, որոնք դատարանը գտել է սույն գործում ազդում են շատ անձանց վրա: Դատարանում կան ավելի քան 1,850 նմանատիպ դիմումներ` ներկայացված ավելի քան 8000 դիմողների կողմից: Դրանք վերաբերում են Լյուբլյանայի Լյուբլյանսկա բանկի Սարաևոյում և Զագրեբի մասնաճյուղերի §հին¦ արտարժույթով ավանդներին և Սերբիայի սահմաններից դուրս գտնվող մի շարք սերբական բանկերում նման ավանդներին (տես վերը` կետ 46): Բացի դրանից, կան հազարավոր պոտենցիալ դիմողներ: Հետևաբար, Մեծ պալատը համաձայն է Պալատի հետ առ այն, որ սույն գործում տեղին է կիրառել փորձնական-վճռի կարգը, չնայած Սերբիայի և Սլովենիայի կառավարությունների առարկություններին այս առումով:
145. Հաշվի առնելով համակարգային իրավիճակը` Դատարանը գտնում է, որ ընդհանուր միջոցներն ազգային մակարդակով, անկասկած, կոչված են սույն վճռի կատարմանը:
146. Հատկանշական է, որ Սլովենիան պետք է իրականացներ բոլոր անհրաժեշտ միջոցառումները, այդ թվում` օրենսդրական փոփոխությունները Նախարարների կոմիտեի հսկողության ներքո` մեկ տարվա ընթացքում, որպեսզի թույլ տար տկն Ալիշիչին և պրն Սադժակին և նրանց վիճակում գտնվող բոլոր այլ անձանց վերականգնել իրենց §հին¦ արտարժույթով ավանդները նույն պայմաններով, ինչպես նրանք, ովքեր ունեցել են նման ավանդներ Սլովենիայի բանկերի ներպետական մասնաճյուղերում (այդ պայմանները սահմանվել են վերը` 48-րդ կետում): Նույն ժամկետի ընթացքում և Նախարարների կոմիտեի հսկողության ներքո Սերբիան պետք է իրականացնի բոլոր անհրաժեշտ միջոցառումները, այդ թվում` օրենսդրական փոփոխությունները, որպեսզի թույլ տա պրն Շահդանովիչին և նրա վիճակում գտնվող բոլոր այլ անձանց վերականգնել իրենց §հին¦ արտարժույաով ավանդները նույն պայմաններով, ինչպես Սերբիայի քաղաքացիներինը, ովքեր ունեին նման ավանդներ սերբական բանկերի ներպետական մասնաճյուղերում (այդ պայմանները սահմանվել են վերը` 45-րդ կետում):
147. Պետք է ընդգծել, որ վերը նշված միջոցառումները չեն կիրառվում նրանց նկատմամբ, ովքեր լինելով նույն վիճակում, ինչպես դիմողները, արդեն ստացել են իրենց «հին» արտարժույթով ամբողջ ավանդները, ինչպես, օրինակ, նրանք, ովքեր կարողացել են դուրս բերել իրենց ավանդները մարդասիրական հիմքերով (տես վերը` կետեր 25 և 44), կամ օգտագործել են դրանք FBH-ի մասնավորեցման գործընթացում (տես վերը` կետ 32), կամ Խորվաթիայի և Մակեդոնիայի կառավարությունների կողմից ստացել են Լյուբլյանայում Լյուբլյանսկա բանկի Զագրեբի և Սկոպյեի մասնաճյուղերից իրենց ավանդները (տես վերը` կետեր 43 և 52): Սերբիան և Սլովենիան կարող են հանել նման անձանց իրենց մարման սխեմաներից: Սակայն, եթե անձի «հին» արտարժույթով ավանդների միայն մի մասն է մարվել, Սերբիան և Սլովենիան այժմ պատասխանատու են վճարման համար (Սերբիան` սերբ բանկերի բոլոր մասնաճյուղերում «հին» արտարժույթով ավանդների համար և Սլովենիան` Սլովենիայի բանկերի բոլոր մասնաճյուղերում այդպիսի ավանդների համար, անկախ շահագրգիռ ավանդատուի քաղաքացիությունից և մասնաճյուղի գտնվելու վայրից):
148. Որպեսզի Սերբիայի և Սլովենիայի իշխանություններին թույլատրվեր ստուգել իրենց հաշիվները հաշվեկշիռը, դիմողները և նրանց վիճակում գտնվող բոլոր այլ անձինք պետք է համապատասխանեն այդ պետությունների կողմից սահմանված ստուգման ընթացակարգի պահանջներին: Այլ կերպ ասած, ոչ մի պահանջ չպետք է մերժվի միայն պայմանագրերի բնօրինակների կամ բանկային գրքույկների բացակայության պատճառով (հաշվի առնելով ժամկետները և պատերազմները, որոնք տարբեր կերպ ազդել են բազմաԹիվ անձանց վրա), պայմանով, որ այդ անձինք կարող են ապացուցել իրենց պահանջներն այլ միջոցներով: Բացի դրանից, ստուգման ցանկացած և բոլոր որոշումները պետք է ենթարկվեն դատական վերանայման:
149. Չնայած չկա որևէ կասկած առ այն, որ ավելի քան քսան տարի իրենց «հին» արտարժույթով ավանդները ազատ տնօրինելու անկարողությունն առաջացրել է որոշ մտահոգություն ու վրդովմունք բոլոր այդ անձանց մոտ, Դատարանը չի գտնում, որ ներկայումս անհրաժեշտ է որպես ընդհանուր միջոց նրանց պետք է տրամադրվի այդ վնասի համարժեք փոխհատուցում Սերբիայի և Սլովենիայի կողմից: Եթե, սակայն, այդ պետություններից որևէ մեկը չի կարողանա կիրառել վերը` 146-րդ կետում նշված այդ միջոցները և այդպիսով շարունակի խախտել Կոնվենցիան, ապա Դատարանը կարող է վերանայել այս պետության դեմ ապագայում քննվող գործով փոխհատուցման հարցը (տես վերը` Սուլյաջիչի գործը, կետ 64):
150. Վերջապես, Դատարանը մեկ տարով հետաձգել է Սերբիայի և Սլովենիայի դեմ նմանատիպ գործերի քննությունը (տես վերը` Սուլյաջիչի գործը, կետ 65): Այս որոշումը չի հակասում Կոնվենցիայի համաձայն ցանկացած նման գործ ցանկացած պահի անընդունելի համարելով, կամ իր ցուցակից այն հանելու Դատարանի իրավասությանը:
VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
151. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը նախատեսում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Վնասը
152. Դիմողները պահանջել են վճարել իրենց «հին» արտարժույթով ավանդները տոկոսների հետ մեկտեղ, որպես նյութական վնասի փոխհատուցում: Դատարանն արդեն այս առումով որոշում է կայացրել 146-րդ կետում:
153. Յուրաքանչյուր դիմող պահանջել է 4000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
154. Կառավարությունները Մեծ պալատին չեն ներկայացրել որևէ մեկնաբանություն այս առումով:
155. Մեծ պալատը, ինչպես որ Պալատը, ընդունել է, որ դիմողների անկարողությունն ավելի քան քսան տարի իրենց «հին» արտարժույթով ավանդներն ազատ տնօրինելու առումով պետք է, որ առաջացրած լինի անհանգստության զգացում: Մտահոգության և հուսախաբության զգացումն անխուսափելիորեն խորացրել է նրանց կրած դժվարությունների և գործողություններ ձեռնարկելու բեռը (տես Հաթն Զափսկան ընդդեմ Լեհաստանի [GC], Թիվ 35014/97, կետ 248, ՄԻԵԴ 2006թ.-VIII): Հետևաբար, արդարացի հիմքերով գնահատելով, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 41-րդ հոդվածով, Դատարանը տրամադրում է պահանջվող գումարները (այն է` 4,000 եվրո յուրաքանչյուրին` տկն Ալիշիչին և պրն Սադժակին, որը պետք է վճարվի Սլովենիայի կողմից, և 4,000 եվրո` պրն Շահդանովիչին, որը պետք է վճարվի Սերբիայի կողմից):
B. Ծախսեր և ծախքեր
156. Դիմողները նաև պահանջել են 27.351 եվրո որպես Դատարան դիմելու հետ կապված ծախսերի և ծախքերի փոխհատուցում:
157. Բոլոր կառավարությունները պնդել են, որ այդ պահանջը չափազանցված է և անհիմն:
158. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի` դիմողը ծախսերի և ծախքերի փոխհատուցման իրավունք ունի, եթե միայն նա ապացուցում է, որ դրանք փաստացի և պարտադիր կատարվել են և ողջամիտ են: Այսինքն` դիմողը պետք է վճարած լինի կամ պարտավորված լինի վճարել դրանք, իրավական կամ պայմանագրային պարտավորության համաձայն: Դատարանը պահանջում է մանրամասն հաշվետվություն, որպեսզի այն կարողանա որոշել, թե որքանով են վերը նշված պահանջները բավարարման ենթակա: Քանի որ նման որևէ փաստաթուղթ չի ներկայացվել` Դատարանը մերժում է այդ պահանջը:
C. Տուգանային տոկոսներ
159. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության սահմանային տոկոսադրույքի հիման վրա՝ հավելած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ`
1. Մերժում է, միաձայն, կառավարությունների նախնական առարկությունները,
2. Վճռում է, միաձայն, որ Սերբիայի կողմից պարոն Շահդանովիչի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում,
3. Վճռում է, միաձայն, որ Սլովենիայի կողմից տիկին Ալիշիչի և պարոն Սադժակի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում,
4. Վճռում է, տասնհինգ ձայնով` ընդդեմ երկուսի, որ մյուս պատասխանող պետությունների կողմից տեղի է ունեցել Կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում,
5. Վճռում է, միաձայն, որ Սերբիայի կողմից պարոն Շահդանովիչի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում,
6. Վճռում է, միաձայն, որ Սլովենիայի կողմից տիկին Ալիշիչի և պարոն Սադժակի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում,
7. Վճռում է, տասնհինգ ձայնով` ընդդեմ երկուսի, որ մյուս պատասխանող պետությունների կողմից տեղի չի ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում,
8. Վճռում է, միաձայն, որ կարիք չկա ուսումնասիրել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի ներքո Կոնվենցիայի 13-րդ հոդվածի և Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի հետ համատեղ ներկայացված գանգատը Սերբիայի և Սլովենիայի առնչությամբ, և որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի և Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի հետ մեկտեղ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում մյուս պատասխանող պետությունների կողմից,
9. Վճռում է, միաձայն, որ Սերբիայի և Սլովենիայի կառավարությունների կողմից դիմողներին և նրանց վիճակում գտնվող բոլոր այլ անձանց «հին» արտարժույթով ավանդները մարելու սխեմաների շրջանակում չընդգրկելը հանդիսանում է համակարգային խնդիր,
10. Վճռում է, տասնվեց ձայնով` ընդդեմ մեկի, որ Սերբիան պետք է կատարեր բոլոր անհրաժեշտ միջոցառումները, այդ թվում` Նախարարների կոմիտեի հսկողության ներքո օրենսդրական փոփոխությունները` մեկ տարվա ընթացքում հնարավորություն տալով պրն Շահդանովիչին և նրա վիճակում գտնվող բոլոր այլ անձանց վերականգնել իրենց «հին¦ արտարժույթով ավանդները նույն պայմաններով, ինչպես Սերբիայի քաղաքացիները, ովքեր ունեին ավանդներ Սերբիայի բանկերի ներպետական մասնաճյուղերում,
11. Վճռում է, տասնվեց ձայնով` ընդդեմ մեկի, որ Սլովենիան պետք է կատարեր բոլոր անհրաժեշտ միջոցառումները, այդ թվում` Նախարարների կոմիտեի հսկողության ներքո օրենսդրական փոփոխությունները` մեկ տարվա ընթացքում` հնարավորություն տալով տկն Ալիշիչին, պրն Սադժակին և նրանց վիճակում գտնվող բոլոր այլ անձանց վերականգնել իրենց «հին¦ արտարժույթով ավանդները նույն պայմաններով, ինչպես նրանք, ովքեր ունեցել են նման ավանդներ Սլովենիայի բանկերի ներպետական մասնաճյուղերում,
12. Վճռում է, միաձայն, մեկ տարով հետաձգել Սերբիայի և Սլովենիայի դեմ բոլոր նմանատիպ գործերի քննությունը` առանց խախտելու Կոնվենցիայի համաձայն նմանատիպ գործերը ցանկացած պահի անընդունելի համարելու Դատարանի իրավասությունը,
13. Վճռում է, տասնվեց ձայնով` ընդդեմ մեկի`
(a) որ Սերբիան պետք է պրն Շահդանովիչին երեք ամսվա ընթացքում վճարի 4,000 (չորս հազար) եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել,
(b) որ Սլովենիան պետք է տկն Ալիշիչին և պրն Սադժակին երեք ամսվա ընթացքում վճարի 4,000 (չորս հազար) եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել,
(c) որ վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետը լրանալուց հետո կատարելու դեպքում չվճարված գումարի մասով պետք է հաշվարկվի տուգանային տոկոս, որը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության սահմանային տոկոսադրույքին` հավելած երեք տոկոս,
14. Մերժում է, միաձայն, դիմողների` արդարացի բավարարման վերաբերյալ մնացած պահանջները:
Կատարված է անգլերենով և ֆրանսերենով և հրապարակվել է հանրային լսումների ժամանակ Մարդու իրավունքների շենքում, Ստրասբուրգում, 2014թ. հուլիսի 16-ին:
Մայքլ Օ ԲոյլԴին Սփիլմեն
Փոխքարտուղար Նախագահ
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
[1]. Այս բանկն այլ է եւ չպետք է շփոթել համանուն բանկի հետ, որը ստեղծվել է 1993թ., նշված է ստորև` 30-րդ կետում:
[2]. Տես ստորև` կետ 43:
[3]. Տես ստորև` կետ 52:
[4]. Zakon o sanaciji, stečaju i likvidaciji banaka i drugih finansijskih organizacija, SFRY-ի Պաշտոնական տեղեկագիր Թիվ 84/89 և 63/90:
[5]. Odluka o načinu izvršavanja obaveza Federacije po osnovu jemstva za devize na deviznim računima i deviznim štednim ulozima građana, građanskih pravnih lica i stranih fizičkih lica, Պաշտոնական տեղեկագիր Թիվ 27/90:
[6]. Zakon o obligacionim odnosima, SFRY-ի Պաշտոնական տեղեկագիր Թիվ 29/78, 39/85, 45/89 և 57/89:
[7]. Zakon o deviznom poslovanju i kreditnim odnosima, SFRY-ի Պաշտոնական տեղեկագիր Թիվ 15/77, 61/82, 77/82, 34/83, 70/83 և 71/84:
[8]. Պատճենը տրամադրվել է Սլովենիայի կառավարության կողմից (հավելված Թիվ GC10):
[9]. Ինչպես նշվել է վերը` 2-րդ ծանոթագրության մեջ, այս բանկը չպետք է շփոթել համանուն բանկի հետ, որը ստեղծվել է 1993թ., նշված է ստորև` 30-րդ կետում:
[10]. Odluka o načinu na koji ovlašćene banke izvršavaju naloge za plaćanje domaćih fizičkih lica devizama sa njihovih deviznih računa i deviznih štednih uloga, SFRY-ի Պաշտոնական տեղեկագիր Թիվ 28/91, 34/91, 64/91 և 9/92:
[11]. Odluka o načinu vođenja deviznog računa i deviznog štednog uloga domaćeg i stranog fizičkog lica, SFRY-ի Պաշտոնական տեղեկագիր Թիվ 6/91, 30/91, 36/91 և 25/92:
[12]. Uredba sa zakonskom snagom o preuzimanju i primjenjivanju saveznih zakona koji se u Bosni i Hercegovini primjenjuju kao republički zakoni, SFRY-ի Պաշտոնական տեղեկագիր Թիվ 2/92:
[13]. Պատճենը տրամադրվել է Բոսնիայի և Հերցեգովինայի կառավարության կողմից:
[14]. Odluka o uslovima i načinu isplata dinara po osnovu definitivne prodaje devizne štednje domaćih fizičkih lica i korišćenju deviza sa deviznih računa i deviznih štednih uloga domaćih fizičkih lica za potrebe liječenja i plaćanja školarine u inostranstvu, Բոսնիայի և Հերցեգովինայի Պաշտոնական տեղեկագիր Թիվ 4/93; Odluka o uslovima i načinu davanja kratkoročnih kredita bankama na osnovu definitivne prodaje deponovane devizne štednje građana i efektivno prodatih deviza od strane građana, Սերբիայի Հանրապետության Պաշտոնական տեղեկագիր Թիվ 10/93 և 2/94 և Odluka o ciljevima i zadacima monetarno-kreditne politike u 1995, Բոսնիա և Հերցեգովինիայի Պաշտոնական տեղեկագիր Թիվ 11/95 և 19/95:
[15]. Zakon o utvrđivanju i realizaciji potraživanja građana u postupku privatizacije, FBH-ի Պաշտոնական տեղեկագիր Թիվ 27/97, 8/99, 45/00, 54/00, 32/01, 27/02, 57/03, 44/04, 79/07 և 65/09:
[16]. Uredba o ostvarivanju potraživanja lica koja su imala deviznu štednju u bankama na teritoriju Federacije, a nisu imala prebivalište na teritoriju Federacije, FBH-ի Պաշտոնական տեղեկագիր Թիվ 44/99:
[17]. Zakon o izmirenju obaveza po osnovu računa stare devizne štednje, Բոսնիայի և Հերցեգովինայի Պաշտոնական տեղեկագիր Թիվ 28/06, 76/06, 72/07 և 97/11:
[18]. Zakon o postupku upisa pravnih lica u sudski registar, FBH-ի Պաշտոնական տեղեկագիր Թիվ 4/00, 49/00, 32/01, 19/03 և 50/03:
[19]. Zakon o pretvaranju deviznih depozita građana u javni dug Republike Hrvatske, Խորվաթիայի Հանրապետության Պաշտոնական տեղեկագիր Թիվ 106/93:
[20]. Pravilnik o utvrđivanju uvjeta i načina pod kojima građani mogu prenijeti svoju deviznu štednju s organizacijske jedinice banke čije je sjedište izvan Republike Hrvatske na banke u Republici Hrvatskoj, Խորվաթիայի Հանրապետության Պաշտոնական տեղեկագիր Թիվ 19/94:
[21]. Պատճենը տրամադրվել է Սլովենիայի Հանրապետության կառավարության կողմից (հավելվածներ Թիվ 273-74):
[22]. Odluka o uslovima i načinu davanja kratkoročnih kredita bankama na osnovu definitivne prodaje deponovane devizne štednje građana, Յուգոսլավիայի Դաշնային Հանրապետության Պաշտոնական տեղեկագիր Թիվ 42/93, 49/93, 71/93 և77/93, Odluka o uslovima i načinu isplate dela devizne štednje građana koja je deponovana kod NBJ, Պաշտոնական տեղեկագիր Թիվ 42/94, 44/94 և 50/94, Odluka o uslovima i načinu isplate dela devizne štednje građana koja je deponovana kod NBJ Պաշտոնական տեղեկագիր Թիվ 10/95, 52/95, 58/95, 20/96, 24/96 և 30/96, և Odluka o privremenom obezbeđivanju i načinu i uslovima isplate sredstava ovlašćenim bankama na ime dinarske protivvrednosti dela devizne štednje deponovane kod NBJ isplaćene građanima za određene namene, Պաշտոնական տեղեկագիր Թիվ 41/96, 21/98 և 4/99:
[23]. Zakon o izmirenju obaveza po osnovu devizne štednje građana, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության Պաշտոնական տեղեկագիր Թիվ 59/98, 44/99 և 53/01:
[24]. Zakon o privatizaciji, Սերբիայի Հանրապետության Պաշտոնական տեղեկագիր Թիվ 38/01, 18/03, 45/05, 123/07 և 30/10:
[25]. Ustavni zakon za izvedbo Temeljne ustavne listine o samostojnosti in neodvisnosti RS, Սլովենիայի Հանրապետության Պաշտոնական տեղեկագիր Թիվ 1/91 և 45/94:
[26]. Zakon o poravnavanju obveznosti iz neizplačanih deviznih vlog, Սլովենիայի Հանրապետության Պաշտոնական տեղեկագիր Թիվ 7/93:
[27]. Zakon o Skladu Republike Slovenije za sukcesijo, Սլովենիայի Հանրապետության Պաշտոնական տեղեկագիր Թիվ 10/93, 38/94 և 40/97:
[28]. Zakon o Skladu Republike Slovenije za nasledstvo in visokem predstavniku Republike Slovenije za nasledstvo, Սլովենիայի Հանրապետության Պաշտոնական տեղեկագիր Թիվ 29/06 և 59/10:
[29]. Որոշումը տպագրվել է Սլովենիայի Հանրապետության Թիվ 105/09 Պաշտոնական տեղեկագրում:
[30]. Закон за преземање на депонираните девизни влогови на граѓаните од страна на Република Македонија, §Մակեդոնիայի Հանրապետության Պաշտոնական տեղեկագիր Թիվ¦ 26/92; Закон за гаранција на Република Македонија за депонираните девизни влогови на граѓаните и за обезбедување на средства и начин за исплата на депонираните девизни влогови на граѓаните во 1993 и 1994, Պաշտոնական տեղեկագիր Թիվ 31/93, 70/94, 65/95 և 71/96, և Закон за начинот и постапката на исплатување на депонираните девизни влогови на граѓаните по кои гарант е Република Македонија, Պաշտոնական տեղեկագիր Թիվ 32/00, 108/00, 4/02 և 42/03:
[31]. Odluka o načinu vođenja deviznog računa i deviznog štednog uloga domaćeg i stranog fizičkog lica, SFRY-ի Պաշտոնական տեղեկագիր Թիվ 6/91, 30/91, 36/91 և 25/92:
[32]. Այս Ակտն ընդունվել է Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության կողմից, որը գործել է 1992թ.-ից մինչեւ 2003թ.-ը: Այն կազմել է Սերբիայի եւ Մոնտենեգրոյի կողմից: Սերբիան Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության միակ իրավահաջորդն էր:
[33]. 1983թ. SFRY-ն ստորագրել է այդ պայմանագիրը: 2001թ. Հարավսլավիայի Դաշնային Հանրապետությունը ներկայացրել է, որ այն մտադիր է պահպանել SFRY-ի կողմից արված ստորագրությունը:
[34]. 1991թ. Եվրոպական համայնքի կողմից ստեղծվել է Հանձնաժողով և սահմանվել են դրա անդամ պետությունները: Այն ներկայացրել է տասնհինգ կարծիք իրավական հարցերի վերաբերյալ, որոնք առաջացել են SFRY-ի փլուզման հետևանքով (Միջազգային իրավունքի զեկույցներ 92 (1993թ.), էջեր 162-208 եւ 96 (1994թ.), էջեր 719-37):
[35]. Տես Սլովենիայի Հանրապետության կողմից տրամադրված Համաձայնագրի travaux préparatoires (հավելվածներ Թիվ 265-70):
[36]. Նամակի պատճենը տրամադրել է Խորվաթիայի կառավարությունը:
[37]. Նամակի պատճենը տրամադրել է Խորվաթիայի կառավարությունը:
[38]. SWIFT նամակագրության եւ համապատասխան այլ փաստաթղթերի պատճենը տրամադրվել է Սերբիայի կառավարության կողմից:
[39]. Մակարդակը 20.000 եվրոյից աճել է 100,000 եվրո 2010թ.-ին (2009/14 / ԵՀ Եվրախորհրդարանի պառլամենտի եւ Եվրոպայի խորհրդի 2009/14 դիրեկտիվ և Եվրոպայի խորհրդի 2009թ. ավանդների երաշխիքային սխեմաների վերաբերյալ մարտի 11-ի 94/19 /ԵԽ փոփոխված դիրեկտիվ):
Full & Egal Universal Law Academy