երպետական դատարանի որոշմամբ թույլատրվել է պաշտոնա- տար անձի ներկայությունը դատապարտյալի և իր պաշտպանի խորհրդապահական հանդիպումներին (քննարկվել է 8-րդ հոդ- Ն վածի համատեքստում). խորհրդապահական հանդիպումներին պաշտո- նատար անձի մասնակցության վերաբերյալ ողջ վարույթն ընթացել է առանց լսումների անցկացման Ալթայն ընդդեմ Թուրքիայի (Altay v. Turkey (no. 2), application no. 11236/09, judgement of 9 April 2019) Ընդհանուր դիտարկումներ Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում Կոնվեն- ցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համատեքստում կարևորում է բանավոր լսումներ անցկացնելու հանգամանքը. թերևս բանավոր լսումներ անց- կացնելու իրավունքը բացարձակ չէ և որոշակի բացառիկ պայմաններում կարող է նաև սահմանափակվել։ Մասնավորապես, Դատարանն իր նա- խադեպային իրավունքում ուրվագծել է հստակ շրջանակ՝ երբ խնդրո առ- արկա իրավունքի սահմանփակումը կարող է արդարացված լինել։ Այսպես՝ 1. այն դեպքերում, երբ առկա չէ փաստերի վիճարկման հարց. այս դեպքում դատարանը կարող է նիստ անցկացնել գրավոր ընթացակարգով՝ սահմանափակվելով միայն գործի նյութերի ուսումնասիրությամբ. 2. երբ գործը վերաբերում է բացառապես իրավական հարցերի. 3. երբ գործը վերաբերում է բարձր տեխնիկական խնդիրների։ Օրինակ՝ սոցիալական ապահովության արտոնություններին առնչվող տեխնիկական բնույթի վեճերի դեպքում։ Զուգահեռաբար, Եվրոպական դատարանն անհրաժեշտ է համարել բանավոր լսումների պարտադիր անցկացումը հետևյալ դեպքերում՝ 1. երբ անհրաժեշտություն կա գնահատելու ներպետական մարմին- ների կողմից ներկայացված փաստերի արժանահավատությունը. 2. երբ դատարանին որոշակի հարցերի շուրջ անհրաժեշտ են պարզաբանումներ։ Վերաբերելի նախադեպային իրավունք 1) Ramos Nunes de Carvalho e Sá v. Portugal [GC], application nos. 55391/13, 57728/13 and 74041/13, judgment of 6 November 2018 2) Martinie v. France [GC], application no. 58675/00, judgment of 12 April 2006 3) Družstevní záložna Pria and Others v. the Czech Republic, application no. 72034/01, judgment of 31 July 2008 4) Grande Stevens and Others v. Italy, application no. 18640/10 et al., judgment of 4 March 2014 HUDOC համակարգում որոնման համար բանալի բառեր Art 6 § 1 (civil) • Civil rights and obligations • Determination • Access to court • Fair hearing • Adversarial trial• Equality of arms • Legal aid • Public hearing • Oral hearing Գործի փաստական հանգամանքները Ցմահ ազատազրկման դատապարտված անձին իր պաշտպանը փոխանցել էր գրքերի և թերթերի փաթեթ, որն ըստ ներպետական դատարանների չպետք է հանձնվեր դատապարտյալին, քանի որ չէր առնչվում պաշտպանության իրավունքին: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը միջնորդություն է ներկայացրել դատախազին՝ պահանջելով կիրառել դատապարտյալի և պաշտպանի խորհրդապահական տեսակցության սահմանափակման վերաբերյալ դրույթները տեսակցության ընթացքում այլ պաշտոնատար անձի ներկայության վերաբերյալ այն հիմնավորմամբ, որ փոխանցված փաթեթը առնչություն չուներ պաշտպանության իրավունքի և համա- պատասխանաբար պաշտպանի մասնագիտական գործունեության հետ: Ներպետական դատարանը բավարարել էր միջնորդությունը՝ քննու- թյան ընթացքում հիմնվելով միայն գործի նյութերի վրա (դիմումի քննու- թյունն իրականացվել էր գրավոր ընթացակարգով), առանց լսումներ անցկացնելու և դիմումատուի կամ նրա պաշտպանի կողմից փաստարկ- ներ ներկայացնելու հնարավորության ընձեռման: Դիմումատուն գործի քննությունը բանավոր ընթացակարգով անց- կացնելու պահանջ չէր ներկայացրել: Եվրոպական դատարանի եզրահանգումը Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի քաղաքացիական տարրի կիրառելություն. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի կիրառելիությանն անդրադառնալով՝ Եվրոպական դատարանը փաստել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի քրեական տարրը կիրառելի չէ այն վարույթների դեպքում, որոնց արդյունքում դիմումատուն քրեական պատասխանատվության չի ենթարկվելու: Ուստի, քննարկման առարկա պետք է դարձնել Կոնվեն- ցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի քաղաքացիական տարրի կիրառելիու- թյան հարցը: Վերաբերելի ներպետական օրենսդրությունը դատապարտյալներին իրավունք է տալիս, Եվրոպական բանտային կանոններին համա- պատասխան (European Prison Rules), խորհրդապահական կարգով հաղորդակցվել իրենց պաշտպանների հետ: Այդտեղից հետևում է, որ սույն գործով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի տեսանկյունից առկա է §իրավունքի շուրջ վեճ¦: Ինչ վերաբերում է քննարկման առարկա իրավունքի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի քաղաքացիական տարրի շրջանակներում ընդգրկվելուն, Եվրոպական դատարանը զարգացրել է համապարփակ մոտեցում, որի համաձայն՝ §քաղաքացիական¦ տարրը ներառում է նաև այնպիսի գործեր, որոնք, ըստ էության, չեն վերաբերում քաղաքացիական իրավունքին, բայց կարող են ուղղակի և էական հետևանքներ ունենալ անձի նյութական և ոչ նյութական մի շարք իրավունքների վրա: Այս տեսանկյունից Կոնվենցիայի 6-րդ հոդվածի քաղաքացիական տարրը կիրառելի է տարատեսակ վեճերի դեպքում, որոնք ներպետական օրենսդրությամբ կարող են որակվել որպես հանրային իրավունքի վեճ: Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկում հարուցված վարույթին, Եվրոպական դատարանը գտնում է, որ դատապարտյալների իրավունքների որոշ սահմանափակումներ տեղավորվում են §քաղաքա- ցիական իրավունք¦-ի ոլորտում: Քննարկվող իրավունքի էությունը, որը վերաբերում է դիմումատուի՝ պաշտպանի հետ առանձին հաղորդակց- վելու հնարավորությանը, առավելապես անձնական և անհատական բնույթի է՝ գործոն, որը սույն վեճն առավել մոտ է դարձնում 6-րդ հոդվածի քաղաքացիական տարրին: Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր կողմի՝ լիարժեք գաղտնիության պայմաններում հաղորդակցվելու հնարավորու- թյան սահմանափակումը բացասական ազդեցություն է ունենում այս իրավունքի իրացման արդյունավետության վրա, Եվրոպական դատա- րանը եզրահանգում է, որ վեճի՝ մասնավոր իրավունքի տարրերը գերիշխում են հանրային իրավունքի տարրերին: Հետևաբար, Կոնվեն- ցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի քաղաքացիական տարրը կիրառելի է։ Գործի ըստ էության քննություն. քրեակատարողական հիմնարկ- ների վարչակազմի կողմից բարձրացվող տարբեր հարցերի քննման նպատակով հարուցված վարույթները կարող են անցկացվել պարզեցված ընթացակարգերով։ Եվրոպական դատարանը չի բացառել, որ պարզեցված ընթացակարգը կարող է լինել գրավոր, պայմանով, որ համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի սկզբունքներին: Այնուամենայնիվ, նույնիսկ նման ընթացակարգի դեպքում կողմերը պետք է ունենան հրապարակային լսումներ պահանջելու հնարավորու- թյուն, եթե նույնիսկ արդյունքում ներպետական մարմինները մերժեն այդ դիմումը և վարույթն իրականացնեն գրավոր ընթացակարգով։ Հիշյալ գործում ներպետական ոչ մի վարույթի ընթացքում լսումներ չէին անցկացվել: Ինչպես մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատարանը (enforcement court), այնպես էլ գործն ըստ էության քննող դատարանը (assize court) քննությունն անցկացրել էին գրավոր ընթացակարգով՝ գործի նյութերի հիման վրա։ Այս պայմաններում ո՛չ դիմումատուն, ո՛չ նրա ներկայացուցիչը ներկա չէին եղել գործի քննությանը: Բացի այդ, դիմումատուի կողմից լսումներ անցկացնելու հստակ պահանջ ներկայացված չլինելու հանգամանքը քիչ է կարևորվում, քանի որ համապատասխան ընթացակարգային նորմերը միևնույն է նման հնարավորություն չեն ընձեռում։ Պատճառն այն է, որ նմանատիպ վեճեր քննելու վերաբերյալ ներպետական ընթացակար- գային նորմերի համաձայն՝ բանավոր լսումներ անցկացնելու հարցը որոշվում է միայն գործն ըստ էության քննող դատարանի նախաձեռ- նությամբ: Այլ խոսքով, դիմումատուն զրկված էր լսումներ անցկացնելու պահանջ ներկայացնելու իրավունքից, ինչպես նաև դրանից ողջամտորեն հրաժարվելու հնարավորությունից: Դիմումատուի՝ իր պաշտպանին գաղտնի հանդիպելու իրավունքը սահմանափակելու վերաբերյալ մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատարանի որոշումը կայացվել էր առանց պաշտպանական կողմի ներկայացրած փաստարկների՝ ոչ մրցակցային պայմաններում: Իսկ գործն ըստ էության քննող դատարանի որոշման վերաբերյալ դիմումատուն ներկայացրել էր իր առարկությունները, որոնք իրականում ունեին փաստական և իրավական լուրջ հիմքեր: Գործն ըստ էության քննող դատարանը, լիարժեք իրավասություն ուներ դիմումատուի առարկությունների հաշվառմամբ գնահատելու փաստերը, կիրառելի օրենքը և այդպիսով կայացնելու վերջնական որոշում՝ չեղյալ համարելով մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատարանի որոշումը, այն է՝ սահմանափակել դիմումատուի և իր պաշտպանի խորհրդապահական հանդիպումները: Այս դեպքում, լսումների անցկացումը գործն ըստ էության քննող դատարանին թույլ կտար ձևավորելու սեփական կարծիքը գործի քննության համար բավարար փաստական հանգամանքների և դիմումատուի կողմից բարձրացված իրավական հարցերի շուրջ: Սույն գործի հանգամանքները, մասնավորապես, մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատարանում անցկացված ոչ մրցակցային դատավարությունը, կիրառված միջոցի, այն է՝ դատապարտյալի և իր պաշտպանի գաղտնի տեսակցության սահմանափակման լրջությունը, գործն ըստ էության քննող դատարանում առարկություններ ներկայացնելու հնարավորության բացակայությունը, վկայում են, որ դիմումատուի գործը չի քննվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան: Եզրակացություն` խախտում (միաձայն): Հոդված 41. 2000 եվրո ոչ նյութական վնասի համար։
Full & Egal Universal Law Academy