© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 165
2013թ. հուլիս
Altınay-ն ընդդեմ Թուրքիայի - 37222/04
Վճիռ 09.07.2013թ. [Բաժանմունք II]
Հոդված 14
Խտրականության արգելք
Համալսարան ընդունվելու համար պահանջվող պայմանների անսպասելի փոփոխություն՝ առանց ուղղիչ ժամանակավոր դրույթների կիրառման. խախտում
Փաստեր. 1995թ. դիմումատուն ընդունվել է մասնագիտական-տեխնիկական դպրոցի հաղորդակցության բաժին: Մասնագիտացված դպրոցների շրջանավարտները սովորական ավագ դպրոցների շրջանավարտների հետ հավասար կարող էին դիմել հաղորդակցության ոլորտում մասնագիտացված համալսարաններ, ինչը հնարավորություն էր տալիս նրանց բարձր պաշտոններ զբաղեցնել մեդիայի բնագավառում: 1998թ. հուլիսին Բարձրագույն կրթության խորհուրդը հրապարակեց համալսարան ընդունվելու նոր կանոններ, համաձայն որի սովորական ավագ դպրոցների աշակերտների միջին գնահատականը որոշելիս օգտագործվում էր 0.5 գործակիցը, իսկ հաղորդակցության ոլորտում մասնագիտացած դպրոցների աշակերտների համար` 0.2 գործակիցը: Դիմումատուն դիմել էր ընդհանուր ուսումնական ծրագրով դպրոց տեղափոխվելու համար: Նրա դիմումը մերժվել էր: Դիմումատուն ձախողել էր հաղորդակցության ֆակուլտետի ընդունելության քննությունները, բայց վերջինիս հաշվարկով, եթե չկիրառվեր գնահատման այդ նոր համակարգը, նրա գնահատականները բավարար կլինեին անցողիկ շեմը հաղթահարելու համար: Նա բողոքարկել էր Գերագույն վարչական դատարան, որը մերժեց նրա բողոքը: Հաջորդ տարի մասնագիտական դպրոցների աշակերտներին իրավունք տրվեց տեղափոխվել ընդհանուր ուսումնական ծրագրով դպրոց` նրանց ընձեռելով միավորների ավելի բարձր գործակից:
Իրավունք. Հոդված 14՝ թիվ 1 Արձանագրության Հոդված 1 հետ համակցությամբ
(ա) Ցուցաբերվել էր տարբերակված մոտեցում համալսարան ընդունվելու համար պահանջվող գնահատականների տարբեր գործակիցների կիրառման հարցում մասնագիտացված դպրոցների շրջանավարտների և սովորական ավագ դպրոցների շրջանավարտների միջև. Համաձայն թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի` դիմումատուի նկատմամբ դրսևորվել էր տարբերակված վերաբերմունք բարձրագույն կրթություն ստանալու իր իրավունքն իրականացնելիս` հաշվի առնելով գնահատման այն համակարգը, որը կիրառվել էր այլ միջնակարգ դպրոցների աշակերտների նկատմամբ:
Ընդունելության նոր համակարգի նպատակն էր համապատասխանել բարձրագույն կրթության համար սահմանված բարձր չափանիշներին: Ինչևիցե, Եվրոպական երկրներում ձգտում էին ընդլայնել համալսարան ընդունվելու հնարավորությունները, օրինակ՝ սովորական ավագ միջնակարգ դպրոցի դիպլոմներից բացի ընդունելության չափանիշների մեջ ներառելով մասնագիտացված դպրոցների դիպլոմները: Հաղորդակցության մեջ մասնագիտացված դպրոցներում հիմնական այնպիսի առարկաների դասավանդումը, ինչպիսիք էին մաթեմատիկան կամ սոցիոլոգիան գրեթե դուրս էր մնացել ուսումնական ծրագրերից: Ավագ միջնակարգ դպրոցի աշակերտների համար դժվար էր այս ճանապարհով ստանալ մասնագիտական բարձր կրթություն: Այսպիսով, Դատարանը գտավ, որ մինչ պետությունը փորձում էր մասնագիտական ուսուցումը հասցնել բարձրագույն կրթության համար պահանջող մակարդակին, ինչի համար անհրաժեշտ էր պետության ներդրումը մինչհամալսարանական մասնագիտական ուսուցման համակարգում, վերջինս կարող էր համալսարան ընդունվելու նպատակների համար հաշվի առնել ավագ միջնակարգ հաստատության այդ տեսակը: Այսպիսով, ընդունելության այն համակարգը, որն արտոնություն էր տալիս սովորական ավագ միջնակարգ դպրոցի աշակերտներին, հետապնդել էր համալսարանի ուսուցման մակարդակը բարելավելու օրինական նպատակ:
Համալսարան ընդունվելու համար սահմանված գնահատման նոր համակարգը ընդունվողների նկատմամբ կիրառվել էր` ելնելով նրանց ընտրած ավագ միջնակարգ դպրոցի տեսակից: Մասնագիտացված դպրոցների աշակերտները հանձնում էին պետական համալսարանի ընդունելության քննությունները սովորական ավագ միջնակարգ դպրոցների աշակերտների հետ հավասար պայմաններում և նրանց քննությունները գնահատվում են նույն ձևով: Այնուհետև համապատասխան գործակիցը կիրառվում էր աշակերտների միջին գնահատականը որոշելու համար. մասնագիտական դպրոցի աշակերտների նկատմամբ կիրառվող գործակիցը ավելի ցածր էր սովորական դպրոցի աշակերտների նկատմամբ կիրառվող գործակցից: Ավագ միջնակարգ դպրոց ընդունվող աշակերտները կարող էին ընտրել ընդհանուր ուսումնական ծրագիր ունեցող դպրոցի և մասնագիտական դպրոցի միջև, որտեղ ուսումնական ծրագիրը սահմանափակվում էր հատուկ ուսումնական առարկաներով: Այսպիսով, վիճարկվող տարբերակված վերաբերմունքը, այնքանով որքանով վերաբերում էր ոչ մասնագիտացված և մասնագիտական դպրոցների միջև առկա տարբերությանը, ողջամիտ սահմաններում համաչափ էր բարձրագույն կրթության ստանդարտների բարելավմանն ուղղված օրինական նպատակին:
Եզրակացություն. խախտում չկա (ձայների հինգ կողմ և երկու դեմ հարաբերակցությամբ):
(բ) Ցուցաբերվել էր տարբերակված վերաբերմունք դիմումատուի և ավագ միջնակարգ դպրոցն իրենից ավելի վաղ կամ ուշ ավարտողների նկատմամբ, քանի որ վերջինիս` մասնագիտական դպրոցում սովորելու տարիների ընթացքում սահմանվել էին համալսարան ընդունվելու նոր կանոններ` առանց որևէ ժամանակավոր միջոցների նախաձեռնման: Համալսարան ընդունվելու պայմանները փոփոխվել էին առանց որևէ ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու, ինչը հանգեցրել էր նրան, որ դիմումատուի նկատմամբ տարբերակված մոտեցում էր ցուցաբերվել` համեմատած այն աշակերտների հետ, ովքեր ավարտել էին ավագ միջնակարգ դպրոցը իրենից տարիներ առաջ կամ հետո: Նոր պայմանների անհապաղ կիրառման նպատակն էր արագ բարելավել բարձրագույն կրթության որակը:
Հաշվի առնելով ուսուցման բաշխումը և 0.5 գործակիցը, որը սովորաբար կիրառվել էր մինչ դիմումատուի ավագ միջնակարգ դպրոցում վերջին տարին ուսուցանելը` վերջինս բարեխղճորեն պնդում էր, որ նա նախընտրել էր հաճախել հաղորդակցության բնագավառում մասնագիտացված դպրոց, որը հնարավորություն կտար ընդունվել համալսարանի նույն բաժինը` հետագայում լրագրողի մասնագիտություն ձեռք բերելու համար: Համալսարան ընդունվելու պայմանների փոփոխությունը, որն անհավասար պայմաններ էր առաջացրել հաղորդակցության ոլորտում մասնագիտացված դպրոցների աշակերտների համար` համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելու համար, գործնականում զրկել էր նրան վերոնշյալ ֆակուլտետը ընդունվելու հնարավորությունից: Բացի նրանից, որ պայմանների փոփոխությունները անսպասելի էին, որևէ ուղղիչ միջոց չէր կիրառվել դիմումատուի նկատմամբ: Նախ և առաջ, ընդհանուր ուսումնական ծրագիր ունեցող դպրոց տեղափոխվելու մասին նրա դիմումը ուղղակիորեն մերժվել էր, այն դեպքում, երբ իրականում օրենսդրությունը տրամադրում էր նման հնարավորություն, սակայն գործնականում այն չէր կիրառվել մինչ նոր կանոնների ընդունումը հաջորդող ուսումնական տարին: Ավելին, դիմումատուի հաճախած մասնագիտացած դպրոցի վերջին տարվա ուսումնական ծրագիրը չէր համապատասխանեցվել ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելու համար պահանջվող նոր չափանիշներին: Հաշվի առնելով, որ դիմումատուն չէր կարող կանխատեսել բարձրագույն կրթություն ստանալու համար պահանջվող պայմանների փոփոխությունը, ինչպես նաև այն փաստը, որ որևէ ուղղիչ միջոց չէր կիրառվել նրա նկատմամբ, վիճարկվող տարբերակված վերաբերմունքը սահմանափակել էր դիմումատուի բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը` խոչընդոտելով այդ իրավունքի արդյունավետությանը, և ուստի ողջամիտ սահմաններում համաչափ չէր հետապնդվող նպատակին:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. 5,000 եվրո (EUR)՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, նյութական վնասի փոխհատուցման պահանջը մերժվել է:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy