© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 116
2009թ. փետրվար
Անդրեևան ընդդեմ Լատվիայի - 55707/00
Վճիռ - 18.02.2009թ. [GC]
Հոդված 14
Խտրականություն
Դիմողի կենսաթոշակը հաշվարկելիս նախկին Խորհրդային Միության օրոք աշխատած տարինեիը հաշվարկման մերժումն, այն պատճառով, որ նա Լատվիայի քաղաքացի չէ, համարվում է խախտում:
Փաստեր
Դիմողն առաջին Լատվիայում բնակություն է հաստատել սկսած 1954թ. 12 տարեկան հասակում, երբ այն դեռ մտնում էր Խորհրդային Միության կազմի մեջ: Անցյալում լինելով նախկին ԽՍՀՄ-ի քաղաքացի` նա ներկայում ունի Լատվիայում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ: 1966թ. նա սկսել է աշխատել ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության նախարարությանն առընթեր պետական մարմին հանդիսացող Օլեյնի քիմիական համալիրի վերամշակման գործարանում: Համալիրն այդ ժամանակ գտնվել է ԽՍՀՄ-ի տարածքում, որն այնուհետև դարձել է Լատվիայի տարածք: Մինչեւ 1981թ. ձեռնարկությունը գտնվել է պետության կառավարման ներքո, որի գլխադասային գրասենյակը գտնվել է Կիևում: Հետագայում նա տեղափոխվել է նույն ձեռնարկության այլ ստորաբաժանում, որի գլխավոր գրասենյակը գտնվել է Մոսկվայում: Չնայած դիմողի աշխատավարձը վճարվել է փոստային Կիրո փոխանցման միջոցով` սկզբում Կիևից, ապա` Մոսկվայից, նրա հետագա վերանշանակումը չի հանգեցրել նրա աշխատանքային պայմանների որևէ էական փոփոխության, քանի որ նա շարունակել է իր պարտականությունները կատարել վերամշակման գործարանում: 1990թ. նոյեմբերին Լատվիայի անկախության հռչակումից հետո դիմողը անցել է անմիջական գործարանի ղեկավարման ներքո: 1997թ. անցնելով կենսաթոշակի` նա դիմում է ներկայացրել տեղական սոցիալական ապահովագրության խորհուրդ` հաշվարկել իր կենսաթոշակը: Նրան տեղեկացրել են, որ ՙՊետական կենսաթոշակների մասին՚ օրենքի անցումային դրույթների 1-ին կետի համաձայն` միայն Լատվիայում աշխատելու ժամանակահատվածը կարող է հաշվարկվել առնել օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող այն անձանց համար, ովքեր Լատվիայում են բնակվում 1991թ. հունվարի 1-ից: Քանի որ դիմողը 1973թ. հունվարի 1-ից սկսած մինչև 1990թ. նոյեմբերի 21-ը աշխատել է Կիևում և Մոսկվայում, խորհուրդն իր կենսաթոշակը հաշվարկել է միայն համապատասխան այն ժամանակահատվածի համար, որ նա աշխատել է այդ ժամանակահատվածից առաջ և հետո: Արդյունքում` նրան նշանակել են կենսաթոշակ 20 լատվիական լատի չափով (մոտ 35 եվրո): Դիմողը դատական կարգով բողոքարկել է այս որոշումը: Ի վերջո, հանրային դատախազի կողմից Գերագույն դատարանի Սենատ ներկայացված իրավունքի հարցերով բողոքը, որը քննվել է 1999թ. հոկտեմբերի 6-ին` հանրային լսումների ընթացքում, մերժվել է: Սենատը բավարարել է ներպետական և ռեգիոնալ դատարանների եզրակացությունն առ այն, որ այն ժամանակահատվածը, որի ընթացքում դիմողն աշխատել է ուկրաինական և ռուսական ձեռնարկություններում աշխատելու ժամանակահատվածը չի կարող հաշվի առնվել նրա կենսաթոշակը հաշվարկելիս: Այնուհետև այն նշել է` քանի որ այդ գործատուները Լատվիայի հարկատուներ չեն, առկա չէ որևէ պատճառ նրան Լատվիայի պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգ ընդգրկելու համար: Դիմողը խնդրել է վերաքննել իր գործը, քանի որ նա չէր կարողացել ներկա գտնվել 1999թ. հոկտեմբերի 6-ի լսումներին` այն պատճառով, որ դրանք նախատեսվածից ավելի վաղ էին սկսվել: Այդ պահանջը նույնպես մերժվել է: 2000թ. փետրվարին դիմողը տեղեկացրել է, որ Լատվիայի և Ուկրաինայի միջև կնքված համաձայնագրի հիման վրա նրա կենսաթոշակը վերահաշվարկվել է 1999թ. նոյեմբերի 1-ից սկսած` հաշվի առնելով ուկրաինական ձեռնարկություններում աշխատած տարիները:
Օրենք
Թիվ 1 արձանագրության 14-րդ հոդվածը` 1-ին հոդվածի հետ համատեղ: Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի կիրառելիության առնչությամբ Կառավարությունը կարևորել է ընդհանուր բյուջետային ռեսուրսների միջոցներից պետության կողմից վճարվող Խորհրդային Միության օրոք նշանակված կենսաթոշակների տարբերությունը` միասնական վճարման սկզբունքին համապատասխան, և այդ համակարգը աստիճանաբար գործում էր` 1991թ սկսած: Դատարանը, անուամենայնիվ, նշել է, որ երբ պետությունը որոշել է սահմանել կենսաթոշակային սխեմա, ապա դրանից բխող անձնական իրավունքներն ու շահերը գտնվում են Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի շրջանակում` անկախ այն միջոցների հաշվին վճարումից, որոնցից ֆինանսավորվել է կենսաթոշակային սխեման: Ավելին, երբ պետությունը որոշել էր անձանց վճարել կենսաթոշակներ այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նրանք աշխատել են երկրի տարածքից դուրս, դրանով իսկ ներպետական օրենսդրությունում ստեղծելով բավարար հստակ իրավական հիմք, որ նման վճարներն ստանալու ենթադրյալ իրավունքը նույնպես ընկնում է Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի ներքո: Դիմողի գործում Լատվիայի §Պետական կենսաթոշակների մասին¦ օրենքի անցումային դրույթներն իրավունք են տալիս կենսաթոշակը սահմանել` հաշվի առնելով նախկին ԽՍՀՄ տարածքում մինչև 1991թ. աշխատած ժամանակահատվածները, սակայն այդ իրավունքը տրվել է միայն Լատվիայի քաղաքացիներին: Դիմողին, այդպիսով, մերժել են կենսաթոշակի հարցում միայն այն պատճառով, որ նա չի ունեցել Լատվիայի քաղաքացիություն: Սա բավարար է, որպեսզի Դատարանը գտնի, որ դիմողի նյութական պահանջն ընկնում է Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի ներքո:
Ինչ վերաբերում է գործի հանգամանքներին` Դատարանը կրկնել է, որ եթե դիմողը հաստատում է վերաբերմունքի տարբերության առկայությունը, ապա Կառավարությունը պետք է ցույց տա, որ նման տարբերությունն արդարացված է: Դիմողի գործում վերաբերմունքի տարբերությունը հետապնդել է առնվազն մեկ իրավաչափ նպատակ, որը համատեղելի է Կոնվենցիայի ընդհանուր նպատակների հետ, այն է` երկրի տնտեսական համակարգի պաշտպանությունը: Դատարանը շարունակել է քննել այդ նպատակի համաչափությունը և դրան հասնելու միջոցները: Ազգային իշխանությունների մերժումը` ընդունել և հաշվարկել դիմողի աշխատանքային տարիները §Լատվիայի տարածքից դուրս¦ հիմնված էին բացառապես նրա ազգային պատկանելության վրա, քանի որ չի վիճարկվել այն, որ Լատվիայի քաղաքացիները միևնույն իրավիճակում, ինչպես դիմողը` նույն ժամանակահատվածում աշխատելով միևնույն ձեռնարկությունում` կենսաթոշակի անցնելիս ստացել են դրա վիճահարույց մասը: Բացի դրանից, կողմերը պայմանավորվել են, որ եթե դիմողը դառնա Լատվիայի քաղաքացի, նա մեքենայաբար կստանա կենսաթոշակ իր ամբողջ աշխատաքային գործունեության ժամանակահատվածին համապատասխան: Դատարանը արձանագրել է, որ պետք է ներկայացվեն Կոնվենցիային համապատասխանող խիստ ծանրակշիռ պատճառներ, որպեսզի արդարացվի վերաբերմունքի տարբերությունը բացառապես ազգության հատկանիշով: Նախ` հաստատված չէր, որ դիմողը չի բավարարում այլ նորմատիվ պայմաններն աշխատանքային բոլոր տարիների համար իրեն կենսաթոշակ տրամադրելու համար: Նա, հետևաբար, օբյեկտիվորեն գտնվում է միևնույն իրավիճակում, ինչպես այն անձինք, ովքեր կատարել են աշխատանքը, սակայն, 1991թ.-ից հետո ճանաչվել են Լատվիայի քաղաքացիներ: Երկրորդ` առկա չեն ապացույցներ առ այն, որ Խորհրդային Միության տարիներին եղել է վերաբերմունքի տարբերություն քաղաքացիների նկատմամբ կենսաթոշակներ նշանակելիս: Երրորդ` դիմողն այժմ որևէ պետության քաղաքացի չէ, սակայն ունի Լատվիայի §մշտական բնակչի, բայց ոչ քաղաքացու¦ կարգավիճակ: Լատվիան միակ պետություն էր, որի հետ նա ունեցել է կայուն իրավական կապեր, և այդպիսով միակ պետությունն է, որն օբյեկտիվորեն կարող էր ստանձնել նրա սոցիալական ապահովության պատասխանատվությունը: Այդ հանգամանքներում, Կառավարության կողմից ներկայացված փաստարկները բավարար չէին Դատարանի համար` ապացուցելու, որ առկա է §ողջամիտ համաչափություն¦ դիմողի կողմից նշված վերաբերմունքի տարբերության առումով` համաձայն 14-րդ հոդվածի պահանջների: Չնայած Կառավարության այն տեսակետին, որ աշխատած ժամանակահատվածն դա այն հարցն է, որը պետք է որոշվի սոցիալական ապահովության վերաբերյալ երկկողմ միջպետական համաձայնագրերի հիման վրա Դատարանը կրկնել է, որ վավերացնելով Կոնվենցիան` Լատվիան ստանձնել է ապահովել ՙիր իրավասության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի՚ երաշխավորված իրավունքներն ու ազատությունները: Ըստ այդմ, Լատվիայի պետությունը չի կարող ազատվել 14-րդ հոդվածով նախատեսված իր պատասխանատվությունից այն հիմքով, որ այն կապված չէ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ սոցիալական ապահովության վերաբերյալ միջպետական համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների հետ: Դատարանը նաև չի կարող ընդունել Կառավարության այն փաստարկը, որ եթե դիմողը դառնար Լատվիայի լիիրավ քաղաքացի, դա բավարար կլիներ, որպեսզի նա ստանար իր կենսաթոշակի ամբողջ գումարը: 14-րդ հոդվածով նախատեսված խտրականության արգելքը ողջամիտ է միայն այն դեպքում, երբ հաշվի է առնվում դիմողի անձնական կարգավիճակը, ինչպես սույն գործում է:
Եզրակացություն` խախտում (տասնվեց ձայնով` ընդդեմ մեկի):
6-րդ հոդված
Դատարանը, ի թիվս այլ հանգամանքների, նշել է, որ բողոքը ներկայացվել է ոչ թե անձամբ դիմողի կամ իր փաստաբանի կողմից, այլ Ռիգայի շրջանային դատարանին կցված դատախազի կողմից: Կառավարությունը պնդել է, որ դատախազի որդեգրած դիրքորոշումը թույլ չի տվել Սենատին դիմողին հնարավորություն տալ մասնակցելու լսումներին: Դատարանը չի ընդունել այդ փաստարկը, մասնավորապես, քանի որ համաձայն Լատվիայի օրենքի` հանրային դատախազը կարող է լսումների ընթացքում ներկայացնել կամ փոխարինել կողմերից մեկին: Դիմողը եղել է իր նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի կողմը: Ըստ այդմ, լինելով վարույթի հիմնական կողմերից մեկը` նա պետք է ստանար կողմերի հավասարության սկզբունքից բխող բոլոր երաշխիքները: Այն փաստը, որ բողոքը ներկայացվել է դատախազության ներկայացուցչի կողմից` որևէ կերպ չի սահմանափակում դիմողի` իր գործի դատավարությանը ներկա գտնվելու իրավունքը, չնայած այդպես վարվելու ցանկությանը:
Եզրակացություն` խախտում (միաձայն):
Հոդված 41 – 5000 եվրո (EUR) կրած բոլոր վնասների համար:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy