© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 138
2011թ. փետրվար
Andrle-ն ընդդեմ Չեխիայի Հանրապետության - 6268/08
Վճիռ 17.02.2011թ. [Բաժանմունք V]
Հոդված 14
Խտրականություն արգելում
Ավելի ցածր կենսաթոշակային տարիքի սահմանում երեխաների դաստիարակությամբ զբաղվող կանանց համար, ինչը կիրառելի չէ տղամարդկանց դեպքում. խախտում չկա
Փաստեր. Ամուսնալուծությունից հետո, դիմումատուն ստանձնել էր իր երկու երեխաների խնամակալությունը: 2003թ. 57 տարեկանում դիմումատուն թոշակի անցնելու դիմում էր ներկայացրել, բայց վերջինիս պահանջը մերժվեց, քանի որ նա դեռևս չէր հասել կենսաթոշակային տարիքի, որն այդ ժամանակ 60 տարեկանն էր տղամարդկանց համար: Կանանց՝ թոշակի անցնելու համար սահմանված տարիքը 57 տարեկանն էր, կամ ավելի ցածր՝ կախված վերջիններիս խնամակալության տակ գտնվող երեխաների քանակից (Պետական կենսաթոշակային ապահովագրության մասին օրենքի 32-րդ բաժին): Դիմումատուն բողոք էր ներկայացրել՝ հիմնավորելով, որ վերջինիս կենսաթոշակային տարիքը հաշվարկելու ժամանակ հաշվի չի առնվել իր խնամակալության տակ գտնվող երկու երեխաների առկայության փաստը, սակայն դիմումատուի բողոքը մերժվեց, քանի որ Սահմանադրական դատարանը մեկ այլ գործով որոշում կայացրեց՝ նշելով, որ գործող օրենքը չի հակասում Սահմանադրությանը:
Իրավունք՝ Կոնվենցիայի Հոդված 14՝ թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ի հետ համակցությամբ. Դիմումատուն բողոքում էր, որ ի տարբերություն կանանց, չի նվազեցվել այն տղամարդկանց կենսաթոշակային տարիքը, ովքեր զբաղվել են իրենց երեխաների դաստիարակությամբ: Առհասարակ, դիմումատուն չի վիճարկել տղամարկանց և կանանց կենսաթոշակային տարիքում առկա տարբերության փաստը: Դատարանն ընդունեց, որ վիճարկվող միջոցը հետապնդել է օրինական նպատակ, որն ուղղված է եղել փաստացի անհավասարությունների և նախկին Չեխոսլովակիայի, որտեղ կանայք պատասխանատու էին երեխաների դաստիարակության և տնային տնտեսության համար և միաժամանակ հարկադրված եղել լրիվ դրույքով աշխատել, պատմական հանգամանքներից բխող դժվարությունների համար փոխհատուցմանը: Նման հանգամանքներում տեղական իշխանություններն ավելի լավ հնարավորություն ունեին որոշելու, որ եկել է այն պահը, երբ տղամարդկանց նկատմամբ առկա անարդարությունները սկսում են գերազանցել կանանց անբարենպաստ կարգավիճակը շտկելու անհրաժեշտությունը, ինչը պահանջում էր որոշիչ գործողություններ ձեռնարկել: Չեխիայի կառավարությունը արդեն կատարել էր իր առաջին կոնկրետ քայլը կենսաթոշակային տարիքը հավասարեցնելու ուղղությամբ, և 2010թ. օրենսդրական փոփոխություններ կատարել՝ զրկելով մեկ երեխա ունեցող կանանց ավելի վաղ տարիքում թոշակի անցնելու իրավունքից և բարձրացնելով ընդհանուր կենսաթոշակային տարիքը անկախ խնամակալության տակ գտնվող երեխաների քանակից: Հաշվի առնելով ժողովրդագրական տեղաշարժերի աստիճանական բնույթը և այն փոփոխությունները, որ տեղի են ունեցել գենդերային դերի ընկալման հարցում, ինչպես նաև այն բարդություններն, որ առկա են ավելի լայն իմաստով կենսաթոշակային համակարգում բարեփոխումներ կատարելու համար՝ Պետությունը չպետք է քննադատվի այն բանի համար, որ կենսաթոշակային համակարգը արագ տեմպերով ամբողջովին վերափոխելու փոխարեն ընտրել է այն աստիճանաբար բարեփոխելու ճանապարհը: Դիմումատուի գործը տարբերվում էր Konstantin Markin-ն ընդդեմ Ռուսաստանի գործից (թիվ 30078/06, 7 հոկտեմբերի 2010թ., Տեղեկատու թիվ 134), քանի որ վերջինս վերաբերում էր հետծննդյան արձակուրդ տրամադրելու խնդրին: Հետծննդյան արձակուրդը կարճաժամկետ միջոց է և, ի տարբերություն թոշակի, ազդեցություն չի գործում հասարակության անդամ հանդիսացող անձի ողջ կյանքի վրա: Ի տարբերություն այն փոփոխությունների, որոնք անհրաժեշտ էր իրականացնել պետության ազգային տնտեսության և սոցիալական ռազմավարության մաս կազմող կոնսաթոշակային համակարգում, փոփոխությունները, որ կատարվել էին հետծննդյան արձակուրդի համակարգում գենդերային տարբերությունները վերացնելու համար, լուրջ ֆինանսական հետևանքներ չունեին, կամ որևէ կերպ չէին ազդում երկարաժամկետ ծրագրերի իրականացման ընթացքի վրա: Թոշակի անցնելու համար սահմանված տարիքային տարբերությունը, որը հիմնված էր կանանց խնամակալության տակ գտնվող երեխաների քանակի վրա, առաջին հերթին հետապնդում էր գենդերային փաստացի անհավասարությունները վերացնելու նպատակ: Հաշվի առնելով սույն գործի կոնկրետ հանգամանքները՝ նման մոտեցումը կշարունակի ընկալվել ողջամիտ և օբյեկտիվորեն հիմնավորված այնքան ժամանակ, մինչև սոցիալ-տնտեսական փոփոխությունները չհանգեցնեն կանանց նկատմամբ վերաբերմունքը փոխելու անհրաժեշտությանը: Վիճարկվող անհավասարությունը վերացնելու համար ձեռնարկված միջոցների ժամկետները և ծավալը ակնհայտորեն անհիմն չէին և, հետևաբար, չեն գերազանցել տվյալ ոլորտում պետություններին շնորհված թույլատրելի հայեցողության լայն շրջանակը:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն):
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy