©Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 115
2009թ. hունվար
Ռադկո և Պանկովսկի քաղաքացիների ընկերակցությունն ընդդեմ Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության 74651/01
Վճիռ - 15.01.2009թ. [V]
Հոդված 11
Հոդված 11-1
Միավորվելու ազատության իրավունք
Ոստիկանության միջամտությունն իշխանությունների կողմից չարտոնված խաղաղ հավաքի ազատության իրավունքի իրականացմանը, ցրելու համար, որն համարվում է խախտում:
Փաստեր
Դիմողներն Ընկերակցության անդամներն էին և դրա նախագահը: Ընկերակցությունը կոչվել էր Իվան Միխայլով-Ռադկոյի անվամբ (Մակեդոնիայի ազատագրական շարժման առաջնորդ 1925թ. - 1990թ.), որը պաշտոնապես գրանցվել էր 2000թ.-ին: Ընկերակցությունն ստեղծվել էր որպես անկախ, ոչ քաղաքական և ոչ հասարակական կազմակերպություն, որի նպատակն էր §Մակեդոնիայի ազատագրական շարժման¦ մտադրությունների, խնդիրների ու գաղափարների տարածումը: Ընկերակցությունը փորձել է հասնել այդ նպատակին իր սեփական օրաթերթի, հրատարակումների, գրադարանի և կայքի, ինչպես նաև խորհրդաժողովների, համաժողովների և քննարկումների, կազմակերպման միջոցով: Պաշտոնական մեկնարկից առաջ և հետո Ընկերակցության դեմ տեղի էին ունենում բարձր հնչեղություն ստացած քարոզարշավներ` դատապարտելով դրա հիմնադրումը և գործունեությունն, այն առումով, որ դրանք հակասում են Մակեդոնիայի ազգային ինքնության պահպանմանը: 2001թ. Սահմանադրական դատարանն Ընկերակցության հրատարակությունները և ծրագրերը ճանաչել է անվավեր: Համաձայն Սահմանադրական դատարանի` ընկերակցության իրական նպատակն էր հետ բերել Իվան Միխայլով-Ռադկոյի գաղափարախոսությունը, ըստ որի, այդ տարածքում Մակեդոնիայի` որպես ազգություն երբևէ գոյություն չի ունեցել, այլ այդ տարածքը պատկանել է Մակեդոնիայից գաղթած բուլղարացիներին, և Մակեդոնիայի ազգության ճանաչումը` նրա գոյության ընթացքում, բոլշևիկյան վարչակարգի ամենամեծ հանցագործությունն էր: Այն հայտարարել է Ընկերակցության հրատարակությունները և ծրագրերը հակասահմանադրական, քանի որ Ընկերակցության գործունեությունն իրականում ուղղված է եղել պետության սահմանադրական կարգի բռնի ոչնչացմանը, ազգային կամ կրոնական ատելության խթանմանը և մակեդոնացիների ազգային պատկանելության ազատ արտահայտմանը խոչընդոտելու վրա: Ընկերակցությունը լուծարվել է:
Օրենք
Սահմանադրական դատարանը դիմող Ըկերակցությանը չի բնութագրել որպես §ահաբեկչական¦ միավորում կամ եզրակացրել, որ դրա անդամները կարող են օգտագործել ապօրինի կամ հակաժողովրդավարական միջոցներ իրենց նպատակներին հասնելու համար: Իրոք, Ընկերակցության գործողություններում առկա չի եղել թշնամանքի հրահրման մասին վկայող ակնարկ: Նաև Սահմանադրական դատարանը չի պարզաբանել, թե ինչու է գտել, որ Մակեդոնիայի ազգության ժխտումը համարժեք է բռնությանը կամ սահմանադրական կարգի բռնի ոչնչացմանը: Իր հերթին, Դատարանն ընդունել է, որ Ընկերակցության ստեղծումը և գրանցումը Իվան Միխայլով-Ռադկոյի անվամբ` լարվածություն է առաջացրել, քանի որ նրա գաղափարախոսությունը, ինչը, ընդհանուր առմամբ, Մակեդոնիայի ժողովրդի կողմից ընկալվում է ոչ միայն վիրավորական և կործանարար, այլև որպես իրենց ազգային (էթնիկական) ինքնությունը պահպանելու իրավունքի մերժում: Այնուամենայնիվ, Ընկերակցությունը կոչելն այնանձի անվամբ, ով բացասաբար է ընկալվում բնակչության մեծամասնության կողմից, ինքնին չի կարող առաջացնել անմիջական սպառնալիք հասարակական կարգի նկատմամբ: Առկա չէր որևէ կոնկրետ ապացույց առ այն, որ այդ անունն ընտրելով` Ընկերակցությունը որդեգրել էր այնպիսի քաղաքականություն, որն իրական սպառնալիք էր Մակեդոնիայի հասարակության կամ պետության համար: Ընկերակցության կողմից իր անվան ընտրությունն ինքնին չի կարող արդարացնել դրա լուծարումը: Դատելով դրա հիմնադրման ակտերից` Ընկերակցության նպատակն է եղել խթանել հանրային քննարկումներն առանձին հարցերի շուրջ և գտնել լուծումներ: Այն փորձում էր հասնել իր նպատակին հրատարակությունների, համաժողովների և համանման ընկերակցությունների հետ համագործակցության միջոցով: Նաև այն չէր կարող քննադատվել իր գործողությունների համար, քանի որ լուծարվել էր անմիջապես կազմավորումից հետո: Այսպես, այն պատժվել էր զուտ խոսքի ազատության իրավունքի իրականացման համար: Դիմողների գաղափարների որոշակիության ուսումնասիրումը Դատարանի խնդիրը չէ, և, հետևաբար, անհիմն է, որ դիմողներն ուղղակիորեն չէին առաջնորդվել Սահմանադրական դատարանի կողմից սահմանված` ընկերակցությունների նպատակներով: Ընդհանուր առմամբ, իշխանությունների կողմից Ընկերակցությունը լուծարելու համար վկայակոչված պատճառները հիմնավորված և բավարար չէին, և, հետևաբար, միջամտությունը չի կարող համարվել անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում:
Եզրակացություն` խախտում (վեց ձայնով` ընդդեմ մեկի):
Հոդված 41 - 5,000 եվրո (EUR) որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy