© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ՕՍՏԻՆԸ և ԱՅԼՈՔ ԸՆԴԴԵՄ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
(գանգատներ թիվ 39692/09, 40713/09 և 41008/09)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈւՐԳ
15 մարտի 2012թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների
Օստինը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատը հետևյալ կազմով`
Ֆրանսուազա Տուլկենս (Françoise Tulkens),Նախագահ
Նիկոլաս Բրատցա (Nicolas Bratza)
Ժան-Պոլ Կոստա (Jean-Paul Costa),
Ժոզեֆ Կասադեվալլ (Josep Casadevall),
Նինա Վաջիչ (Nina Vajić),
Դին Շպիլման (Dean Spielmann),
Լեխ Գարլիկի (Lech Garlicki)
Ինետա Զիեմելե (Ineta Ziemele)
Պայվի Հիրվելա (Päivi Hirvelä),
Ջորջիո Մալինվերնի Giorgio Malinverni,
Լուիս Լոպես Գերրա (Luis López Guerra),
Լեդի Բիանկու (Ledi Bianku)
Քրիստինա Պարդալոս (Kristina Pardalos),
Ժաննա Յուդկիվսկա (Ganna Yudkivska),
Վինսենթ Ա. դե Գաետանո (Vincent A. de Gaetano),
Անգելիկա Նուսսբերգեր (Angelika Nußberger),
Էրիկ Մոս (Erik Møse), դատավորներ
և Մայքլ Օ’Բոյլ (Michael O’Boyle), քարտուղարի տեղակալ,
2011թ. սեպտեմբերի 14-ին և 2012թ. փետրվարի 15-ին կայացած դռնփակ նիստերում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց վերջինը նշված օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ Գործը սկիզբ է առել 2009թ. հուլիսի 17-ին, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Բրիտանիայի քաղաքացի` տիկին Լուիս Ամելիա Օստինի (առաջին դիմումատու) կողմից ընդդեմ Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեմ բերված թիվ 39692/09 գանգատի հիման վրա, 2009թ. հուլիսի 27-ին թիվ 41008/09 գանգատն է ներկայացվել նաև Հունաստանի և Ավստրալիայի երկքաղաքացի պարոն Ջորջ Բլեքի կողմից (երկրորդ դիմումատու), 2009թ. հուլիսի 27-ին թիվ 41008/09 գանգատն է ներկայացվել Բրիտանիայի և Ավտրալիայի երկքաղաքացի տիկին Բրոնվին Լոուենթալի (երրորդ դիմումատու) և բրիտանիայի քաղաքացի պարոն Պիթեր Օ’Շիի (չորրորդ դիմումատու) կողմից: Առաջին դիմումատուին Դատարանում ներկայացնում էին Լուիս Քրիստիանը, Քեթրին Քրեյգը, թագավորական փաստաբան Հեթհր Ուիլլիամսը և Ֆիլիպպա Կաուֆմաննը: Երկրորդ դիմումատուին ներկայացնում էր Ջեյմս ՈՒելչը: Երրորդ և չորրորդ դիմումատուները ներկայացված էին պարոն թագավորական փաստաբան Բեն Էմմերսոնի, թագավորական փաստաբան պարոն Մայքլ Ֆորդհամի, պարոն Ալեքս Բեյլինի և պարոն Ջոն Հալֆորդի կողմից: Միացյալ Թագավորության կառավարությունը («Կառավարություն») ներկայացնում էր ներկայացուցիչ պարոն Ջոն Գրեյնջերը` Արտաքին գործերի և Համագործակցության գործերի նախարարությունից: Դիմումատուները գանգատվել են Լոնդոնի կենտրոնում, ցույցի ընթացքում մոտ յոթ ժամ ոստիկանության կողմից շրջափակման ենթարկվելու դեմ (միջոցը հայտնի է որպես «քեթթլինգ»), որը հանգեցրել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտմամբ իրենց ազատությունից զրկելուն: Դիմումի քննությունը հանձնվել է Դատարանի Չորրորդ Բաժանմունքին (Դատարանի Կանոնակարգ, Կանոն 52, կետ 1): 2010թ. սեպտեմբերի 21-ին Դատարանը որոշել է միացնել գանգատները և փոխանցել դրանք Կառավարությանը: Դատարանը նաև որոշել է միևնույն ժամանակ որոշում կայացնել գանգատների ընդունելիության և էության վերաբերյալ (հոդված 29 կետ 1): 2011թ. ապրիլի 12-ին Պալատը որոշել է զիջել ընդդատությունը Մեծ Պալատին: Մեծ Պալատի կազմը որոշվել է Կոնվենցիայի 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին և Դատարանի Կանոնակարգի 24-րդ կանոնի համապատասխան: Դիմումատուները և Կառավարությունը յուրաքանչյուրը նկատառումներ են ներկայացրել ընդունելիության և էության վերաբերյալ: 2011թ. սեպտեմբերի 14-ին Մարդու իրավունքների պալատում տեղի ունեցավ դռնբաց նիստ (կանոն 59 կետ 3):
Դատարանում ներկայացան
(a) Կառավարության անունից
պարոն Ջ. Գրեյնջերը, Ներկայացուցիչ
պարոն Դ. Պաննիկը ԹՓ,
պարոն Ջ. Սեգանը, Փաստաբան
պարոն Կ. Պապալեոնտիուն,
տիկին Մ. Փուրդեյսին,Խորհրդականներ
(b) Դիմումատուների անունից
պարոն Բ. Էմմերսոն ԹՓ,
տիկին Պ. Կաուֆմանն ԹՓ,
տիկին Ա. Մաքդոնալդ, Փաստաբան
պարոն Յ. Սթիլ,
տիկին Կ. Քրեյգ,
պարոն Ջ Հալֆորդ,
պարոն Ջ Ուելչ,Խորհրդականներ
տիկին Լ.Ա. Օստին,
պարոն Ջ. Բլեք,
տիկինԲ. Լոուենթհալ, Դիմումատուներ
Դատարանը լսեց պարոն Պաննիկի, տիկին Կաուֆմաննի և պարոն Էմմերսոնի ելույթները:
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Առաջին դիմումատուն ծնվել է 1969թ. և բնակվում է Բասիլդոնում, երկրորդ դիմումատուն ծնվել է 1949թ. և բնակվում է Լոնդոնում, երրորդ դիմումատուն ծնվել է 1972թ. և բնակվում է Լոնդոնում, չորրորդ դիմումատուն ծնվել է 1963թ. և բնակվում է Ուեմբլիում:Գործի փաստերը կարող են ամփոփվել հետևյալ կերպ.
Ա. Դիմումատուների տեսակետը 2001թ. մայիսի 1-ին իրենց հետ կատարվածի վերաբերյալ 2001թ. մայիսի 1-ին Լոնդոնի կենտրոնում տեղի ունեցած ցույցի ընթացքում նրանք պահվել են ոստիկանական շրջափակման մեջ` Օքսֆորդի հրապարակում (Ռեգենտ Սթրիթի և Օքսֆորդ սթրիթի խաչմերուկում (Oxford Circus):Առաջին դիմումատուն՝ տիկին Լուիս Օստինը, Սոցիալիստական կուսակցության անդամ է և մասնակցել է բազմաթիվ ցույցերի, ներառյալ նախորդ մայիսմեկյան ցույցերին: 2001թ. մայիսի 1-ին նա հանձնել է իր 11 տարեկան աղջկան երկարօրյա հսկողության՝ ծրագրելով նրան վերցնել ժամը 16:30 և իր ընկերոջ հետ ուղևորվել Էսսեքսից Լոնդոնի կենտրոն: Նրանք մասնակցել են գլոբալացման դեմ ուղղված ցույցին Համաշխարհային բանկի դիմաց, մինչև այլ ցուցարարների հետ Օքսֆորդի հրապարակ ուղևորվելը, ուր հասել են մոտ 14:00: Մոտ 15:45-ին տիկին Օստինը պետք է հեռանար ցույցից՝ դստերը երկարօրյայից վերցնելու համար: Նա բացատրել է իր իրավիճակը արգելապատնեշը պահող ոստիկանության երկու սպաների, սակայն նրան հայտնել են, որ նա չի կարող հեռանալ և որ հայտնի չէ թե որքան երկար կտևի, մինչև նրան թույլ կտրվի հեռանալ շրջանից: Տիկին Օստինը խնդրել է ընկերոջը վերցնել երեխային երկարօրյայից: Նրան վերջապես թույլ է տրվել հեռանալ մոտ 21:30-ին:2001թ. Մայիսի 1-ին՝ ժամը 14-14:30-ի միջակայքում երկրորդ դիմումատուն փորձել է հատել Օքսֆորդի հրապարակը Օքսֆորդ սթրիթի վրա գտնվող գրախանութ գնալու համար: Ոստիկանության սպան նրան հայտնել է, որ նա չի կարող ներքև իջնել Օքսֆորդ սթրիթով, ցուցարարների մոտեցող ամբոխի պատճառով և խորհուրդ է տվել գնալ հյուսիսից զուգահեռ փողոցով՝ Մարգարեթ սթրիթով: Դիմումատուն հետևել է այս խորհրդին, սակայն Մարգարեթ սթրիթի և Ռեգենտ սթրիթի միջև հանդիպել է դեպի հարավ շարժվող հասարակական կարգի պահպանության ոստիկաններին՝ վահաններով և սաղավարտներով: Դիմումատուին հարկադրել են մտնել Օքսֆորդի հրապարակ մոտ 14:30-ին: Նա անմիջապես խնդրել է թույլ տալ դուրս գալ շրջափակումից և տեղեկացվել է, որ ոչ ցուցարարների համար ելքը Օքսֆորդի հրապարակի Բոնդ սթրիթի հատվածում է, սակայն երբ նա գնացել է այնտեղ նրան հայտնել են, որ ելք չկա: Դիմումատուն չի կարողացել դուրս գալ շրջափակումից մինչև 21:20:Երրորդ դիմումատուն ոչ մի կապ չի ունեցել ցույցի հետ: Նա աշխատում է Օքսֆորդի հրապարակի շրջանում և ճաշի ընդմիջման էր 14:10-ին, երբ ճանապարհը արգելափակած ոստիկանության շղթան նրան արգելել է վերադառնալ աշխատավայր: Նա շրջվել է և փորձել է անցնել այլ ուղղությամբ, սակայն տեսել է, որ այդ ելքը նույնպես արգելափակված է ոստիկանության կողմից, ովքեր սկսել են շարժվել իր ուղղությամբ: Նա շրջափակման մեջ է պահվել Օքսֆորդի հրապարակում մինչև 21:35: Նա և այլոք շարունակաբար հեռանալու թույլտվություն են խնդրել շրջափակված շրջանից, սակայն ոստիկանները նրանց հայտնել են, որ նրանք հրաման ունեն ոչ ոքի թույլ չտալ հեռանալ:Չորրորդ դիմումատուն նույնպես աշխատում է Օքսֆորդի հրապարակի շրջանում և նույնպես արգելափակվել է ճաշի ընդմիջման ընթացքում Օքսֆորդի հրապարակով անցնելիս: Նա կարողացել է հեռանալ ժամը մոտ 20-ին:
Բ Ներպետական դատավարությունները Բարձր դատարանը
2001 թ. Մայիսի 1-ի իրադարձություններից հետո մոտ 150 մարդ, ովքեր արգելափակվել էին Օքսֆորդի հրապարակում, դիմել են փաստաբանական տարբեր ընկերությունների՝ դատաքննություններ հարուցելու մտադրությամբ: Տարբեր հնարավոր դիմումատուները, նրանց ներկայացուցիչները և քաղաքային ոստիկանության ներկայացուցիչները գրություններ են փոխանակել՝ պահանջների արդյունավետ ներկայացման նպատակով: Համաձայնություն է ձեռք բերվել, որ առաջին դիմումատուն և պարոն Ջեֆֆրի Սաքսբին, ով շրջափակման մեջ հայտնված անցորդներից էր, հանդես կգան որպես «փորձնական» հայցվորներ: Նրանք դատաքննություններ են սկսել Բարձր դատարանում՝ պահանջելով վնասների փոխհատուցում ազատությունից ապօրինի զրկելու համար և 1998թ. Մարդու իրավունքների օրենքի համաձայն՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված ազատության իրավունքի խախտման համար: Առաջին դիմումատուն նույնպես սկզբնապես հայց է ներկայացրել իր՝ Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված արտահայտվելու և հավաքների ազատության իրավունքների խախտման դեմ, սակայն հետագայում հրաժարվել է այդ հայցերից: Քաղաքային ոստիկանությունը խոստացել է մյուս հայցվորների ներկայացուցիչներին (ներառյալ երկրորդ, երրորդ և չորրորդ դիմումատուներին), որ չեն ներկայացնի հայցային վաղեմության հետ կապված փաստարկներ, եթե նրանք ներպետական դատարաններում հայցեր ներկայացնեն փորձնական գործի լուծումից հետո:
(ա) Դատավոր Թուգենդհաթի կողմից հաստատված փաստերը Բարձր դատարանում գործի քննությունը դատավոր Թուգենդհաթի կողմից տևել է երեք շաբաթ, ներառյալ վեց օր բանավոր ցուցմունքները: Նա ուսումնասիրել է 18 ականատես վկաների և երկու փորձագետների ցուցմունքները, 138 այլ վկաների վկայությունները, հազարավոր էջէր գրավոր ապացույցներ և ձեռքի տեսախցիկների, անվտանգության տեսախցիկների և ոստիկանական ուղղաթիռներից նկարահանված տեսաերիզները: 2005թ. Մարտի 23-ին կայացրած վճռում ([2005] EWHC 480 (QB)), դատավոր Թուգենդհաթը 500 պարբերություն է նվիրել ապացույցների և փաստերի վերհանման գնահատականներին: Նրա կողմից հաստատված փաստական հանգամանքները կարելի է ամփոփել հետևյալ կերպ: դատավոր Թուգենդհաթը գտել է, որ 1999թ. Հունիսի 18-ին և նոյեմբերի 30-ին և 2000թ. Մայիսի 1-ին Լոնդոնում տեղի են ունեցել հասարակական կարգի չափազանց լուրջ խախտումներ, որոնք ոստիկանությունը մտավախություն է ունեցել, որ կարող են կրկնվել 2001թ.: Բոլոր երեք ցույցերն ուղղված էին կապիտալիզմի և գլոբալացման դեմ: 1999թ. Իրադարձության կազմակերպիչները չեն համագործակցել ոստիկանության հետ և 2001թ, մայիսի մեկի ցույցերի կազմակերպիչների տարածած նյութերի նման իրազեկման նյութեր են տարածել: 1999թ. Հունիսի 18-ին՝ կեսօրին, 3000-5000 հոգուց բաղկացած դիմակավորված ամբոխը մոտ 2 մլն ՄԲ ֆունտի չափ վնաս և վնասվածքներ են պատճառել հասարակության անդամներին և ոստիկանության ծառայողներին, որոնցից տասնմեկին անհրաժեշտ է եղել հիվանդանոցային բուժում: Այդ բովանդակությամբ ցույցերը հասարակական կարգի լուրջ խախտումների են հանգեցրել նաև այլ երկրներում մոտավորապես նույն ժամանակ՝ ներառյալ 1999թ. Նոյեմբերի 30-ին Սիեթլում (Առևտրի համաշխարհային կազմակերպության հանդիպմանը), Վաշինգթոնում՝ 2000թ. Ապրիլի 16-ին (Արժույթի միջազգային հիմնադրամի հանդիպմանը), Մելբուռնում՝ 2000թ. Սեպտեմբերի 11-13-ը (Համաշխարհային տնտեսական համաժողովի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան գագաթաժողովին), Պրահայում՝ 2000թ. Սեպտեմբերի 26-ին (Արժույթի միջազգային հիմնադրամի մեկ այլ հանդիպմանը), Քվեբեկում՝ 2001թ. Ապրիլի 22-ին (Ամերիկաների գագաթաժողովի հանդիպմանը): 2001թ. Մայիսի մեկի պլանավորումը արտացոլել է այդ և, մասնավորապես Լոնդոնում, ավելի վաղ տեղի ունեցած ցույցերի փորձը և դրանց լույսի ներքո արված առաջարկությունները: 2001թ. Մայիսի 1-ին համար ոստիկանությունը ծանուցվել է երկու իրադարձությունների մասին, այն է Արհմիություննների մայիսմեկյան երթի և ցույցի և Երիտասարդ սոցիալիստ ուսանողների երթի մասին, որոնք պետք է տեղի ունենային Լոնդոնի տարբեր հատվածներում: Ի հավելումն, հատուկ ծառայությունները նկատել են, որ բնապահպանների, անարխիստների և ձախ կողմնորոշմամբ ցուցարարների խմբերի համագործակցությունը նպատակ ունի բողոքի տարբեր ակցիաներ իրականացնել Լոնդոնով մեկ՝ 24 վայրերում՝ Մոնոպոլիա սեղանի խաղի հրապարակներին համապատասխան: Ավարտական իրադարձությունը պետք է հանդիսանար Օքսֆորդի հրապարակի ցույցը՝ ժամը 16-ին: «Մայիսմեկյան մոնոպոլիայի» կազմակերպիչները շփման մեջ չէին մտել ոստիկանության հետ և ոչ էլ փորձել էին դիմել ցույցերի համար թույլտվություններ ստանալու համար և փորձել էին գաղտնի պահել բողոքի ակցիաների վայրերը և բնույթը: Ցուցարարներին ուղղակիորեն և անուղղակիորեն քաջալերել էին դիմակներ հագնել և մասնակցել հրդեհման և բռնության գործողություններին (տե՛ս դատավոր Թուգենդհաթի վճիռը՝ կետեր 206-225): Ոստիկանության հատուկ ծառայության ունեցած տեղեկության համաձայն այնտեղ էին լինելու «հասարակական կարգը խանգարելու համար բախումների, բռնության ձգտող 500-100 ծայրահեղական ցուցարարներ»: Հատուկ ծառայության գնահատմամբ բողոքի ակցիան հանդիսանալու էր հասարակական կարգի խախտման ամենավտանգավոր սպառնալիքներից մեկը, որը երբևէ առկա էր եղել Լոնդոնում, և որը իրապես սպառնում էր հանգեցնել լուրջ վնասվածքների և նույնիսկ մահվան, ինչպես նաև գույքի վնասման, եթե իրենք արդյունավետ հսկողություն չիրականացնեն ամբոխի նկատմամբ: Այդ սպառնալիքին ենթակա էին հասարակության անդամները, ոստիկանության ծառայողները և այլ ցուցարարներ: 2001թ. Ապրիլի 24-ին Լոնդոնի քաղաքապետը հոդված է գրել Լոնդոնի հիմնական երեկոյան թերթերից մեկում, արտահայտելով այն տեսակետը, որ Մայիսմեկյան ցույցերի կազմակերպիչները դիտավորյալ փորձում են ավերածություններ գործել՝ և լոնդոնցիներին չմասնակցելու կոչ է արել: Համանման զգուշացումներ են հրապարակվել մի շարք այլ ամսագրերում 2001թ. Մարտին և ապրիլին: Այդ օրվա համար ստիկանության ծրագիրը ներառում էր ազդանշանային բաճկոններ կրող մոտ 6000 ոստիկանության հետիոտն ծառայողներ հավելել ձիավոր ոստիկաններին: Այդ պահի դրությամբ դա երբևէ ամենամեծ թվով ոստիկանության ծառայողների տեղակայումն էր Լոնդոնում: 2001թ. Մայիսի 1-ին ոստիկանության գործառույթներն իրականացնելու համար պատասխանատու տղամարդիկ և կանայք Անգլիայի ամենափորձառու հանրային կարգի պահապաններն էին: Քանի որ կանխատեսվել էր, որ ավարտական իրադարձությունը Օքսֆորդի հրապարակում հավաքույթն էր ժամը 16-ին, այնտեղ բաձրախոսների համակարգ էր տեղադրվել: Ոստիկանության գործողության ռազմավարական նպատակներն էին ապահովել հասարակական հանգստությունը և երաշխավորել հանրության անվտանգությունը, պահպանել և հսկել բոլոր օրինական ցույցերը, կանխել հասարակական կարգի խախտումները և պաշտպանել կարևորագույն շենքերը, ինչպես օրինակ Բուկինգհեմյան պալատը և Խորհրդարանի պալատները, կանխել հանցագործությունները և ձեռնարկել բոլոր ողջամիտ քայլերը հանցագործությունների կատարման դեպքում հանցագործների ձերբակալելու համար և ընդհանրապես նվազագույնի հասցնել ավերածությունները: Այնուամենայնիվ, ոստիկանությունը թույլ պատկերացում ուներ, թե ինչ կարելի է սպասել և ինչպես նրանք պետք է արձագանքեն և երբ է դա տեղի ունենալու: 2001թ. Մայիսի 1-ի առավոտյան մի քանի բավականին փոքր ցույցեր են տեղի ունեցել Լոնդոնով մեկ: Ժամը մոտ 13-ին ցուցարարները սկսել են հավաքվել Համաշխարհային բանկի գրասենյակների մոտ՝ Հայմարկետում: Նրանք քայլել են դեպի Պիկադիլլի հրապարակ և ապա ներքև շարժվել Ռեգենտ սթրիթով դեպի Օքսֆորդի հրապարակ: Ժամը 14-ի մոտ Օքսֆորդի հրապարակում հավաքվել էր ավելի քան 1500 մարդ, որոնց շարունակաբար միանում էին նորերը: Ռեգենտ սթրիթով շարժվող մի շարք մարդիկ դիմակներ էին կրում: Ոստիկանության հատուկ ծառայությունը հայտնել էր, որ Օքսֆորդի հրապարակում հավաքույթը տեղի է ունենալու մոտ ժամը 16-ին և այդ ժամանակ այնտեղ հավաքված ամբոխի չափը անակնկալի էր բերել նրանց, քանի որ ծառայողների թիվը բավարար չէր տարածք ավելի շատ մարդկանց մուտքն արգելելու համար: Մոտ ժամը 14-ին ոստիկանությունը որոշել է արգելապատնեշ կազմել ամբոխի շուրջ: Որոշումն ավելի շուտ պայմանվորված էր հատուկ ծառայությունների տեղեկությամբ, որ Մայիսմեկյան ցույցին մասնակցելու են բռնության մտադրություն ունեցող 500-1000 անձ և անցյալում համանման ցույցերի ընթացքում տեղի ունեցած դեպքերով, քան ամբոխի նախքան այդ ցուցաբերած վարքագծով: Որոշումն ընդունվել է ընդհանուր իրավունքի իրավազորությունների գիտակցված կիրառմամբ՝ հասարակական կարգի խախտումները կանխելու նպատակով: Շրջափակման վերաբերյալ որոշման կայացումից հետո հինգից տաս րոպեի ընթացքում ոստիկաններից կազմվեց նոսր արգելապատնեշ, որն ավելի մեծաթիվ ոստիկանների ժամանումից հետո՝ 20-25 րոպեում վերածվեց լիակատար շրջափակման: Շրջափակման ներսում բավարար տարածություն կար, որպեսզի մարդիկ կարողանային զբոսնել և հրմշտոց չի եղել: Այնուամենայնիվ, կեսօրից հետո պայմաններն անհարմար էին: Եղանակը ցուրտ էր և թաց: Սնունդ կամ ջուր չի տրամադրվել և զուգարանային հարմարություններ կամ ծածկ հասանելի չեն եղել: Առաջին անգամ շրջափակումը կիրառելիս ամբոխը չի տեղեկացվել, քանի որ ոստիկանությունը համարում էր, որ դեռ բավականին ուժեղ չէ ամբոխի՝ շրջափակումը ճեղքելու համատեղ ջանքերին դիմադրելու համար: Բարձրախոսների համակարգի միջոցով առաջին հայտարարությունը կատարվել է ժամը 16-ին՝ տեղեկացնելով ամբոխին, որ նրանք շրջափակվել են հասարակական կարգի խախտումների կանխման նպատակով: Ներպետական դատարաններում տված ցուցմունքի ընթացքում Ոստիկանության պետն ընդունել էր, որ հայտարարությունը կարող էր կատարված լինել ավելի վաղ՝ թերևս 15:15 կամ 15:30: 14:25՝ լիակատար շրջափակումից հինգ րոպե անց, գործողությանը ղեկավարող Գլխավոր սուպերինտենդանտը ծրագրում էր սկսել հսկողության ներքո բաց թողել շրջափակումից՝ Ռեգենտ սթրիթի ուղղությամբ` դեպի հյուսիս: Այնուամենայնիվ, բաց թողումը ստիպված էին հետաձգել այն բանից հետո, երբ շրջափակման ներսում և դրսում գտնվող ամբոխը սկսեց հրթիռներ նետել և բռնություն կիրառել ոստիկանության նկատմամբ և երբ փորձ կատարվեց ճեղքել ոստիկանության շրջափակումը Ռեգենտ սթրիթի ուղղությամբ: 14:55 կրկին ծրագրվեց ցույցը ցրել հյուսիսային ուղղությամբ, սակայն հետաձգվեց շրջափակման երկու կողմերում գտնվող ցուցարարների բռնության պատճառով: Այդ ժամանակ ավելի շատ մարդիկ սկսեցին շարժվել դեպի Օքսֆորդի հրապարակ` մասնակցելու համար այնտեղ ժամը 16-ին ծրագրված իրադարձությանը: Ժամը 15:40 ոստիկանության` իրավիճակի վերաբերյալ զեկույցում նշվում էր, որ ոստիկանները սեղմված են ամբոխների միջև, հրմշտոց է և նրանց վրա շշեր են նետվում: Ժամը 16:30 շրջափակումից դուրս 400-500 հոգանոց ամբոխ էր կուտակվել, որը հետևում էր սամբայի խմբին, ինչը բարդացնում էր նրանց դեպի Օքսֆորդ սթրիթ ցրելը: Իրավիճակը վերականգնվեց 16:55, սակայն կոլեկտիվ դուրս թողնելը դադարեցվեց բռնության և անկարգության սպառնալիքի պատճառով: 17:15 լուրջ անկարգություններ էին տեղի ունենում Օքսֆորդ սթրիթում, որոնք սկսվել էին մոտ 25 դիմակավորված ցուցարարների միջուկի կողմից, որոնք ներգրավել էին մի քանի հարյուր մարդուց բաղկացած ամբոխ: 17:20 շրջափակման ներսում գտնվող ամբոխը հանգիստ էր, սակայն ոստիկանությունը չէր ցանկանում ռիսկի դիմել և սկսել կոլեկտիվ դուրս թողնել մոտակայքում այլ մեծաթիվ, անկարգ ամբոխի պատճառով: 17:55 որոշում է ընդունվել ցրել շրջափակման ներսում գտնվող ամբոխը: Այնուամենայնիվ, ամբոխը կրկին բռնությունների է դիմել և 18:15 դուրս թողնելու վերաբերյալ որոշումը կասեցվել է: Ժամը 19-ին սկսել են դուրս թողնել փոքր խմբերի և անհատների՝ շրջափակման վայրից հեռու ուղեկցելով նրանց: Այնուամենայնիվ, դուրս թողնելու գործընթացը կասեցվել է շրջափակումից դուրս գտնվող ամբոխի նկատմամբ հսկողության բարդության պատճառով, որոնց մի մասը քարերի մեծ կտորներ և վառվող հրթիռներ էին նետում ոստիկանության վրա և քանի որ շրջափակումից դուրս թողնված ցուցարարները մնում էին շրջակայքում: Ժամը 19:30 վերսկսվել է շրջափակումից կոլեկտիվ դուրս թողնելու գործընթացը՝ լրացուցիչ ոստիկանական ուժեր ներգրավելով շրջափակումից դուրս թողնվածներին ուղեկցելու համար: Այնուամենայնիվ, ցուցարարներին ցրելը շուտով նորից կասեցվել է քանի որ պարզ է դարձել, որ Օքսֆորդի հրապարակից դուրս թողնվածները միանում են մեկ այլ մեծաթիվ ամբոխի, որը նախկինում բռնությունների էր դիմում, Հյուսիսում՝ Գրեյթ Փորթլանդ սթրիթում: Ժամը 20-ի դրությամբ Փորթլանդ Փլեյսը մաքուր էր և Օքսֆորդի հրապարակի ամբոխի կոլեկտիվ՝ տաս հոգանոց խմբերով, դուրս թողնելը վերսկսվել է: 21:45-ի դրությամբ ցուցարարները գրեթե ամբողջովին ցրված էին: Օքսֆորդի հրապարակի և դրա շրջակայքի անկարգությունների արդյունքում մոտ 100 մարդ է ձերբակալվել: Կոլեկտիվ արձակման քաղաքականության մի մասն էր խուզարկել ազատ արձակվողների մի մասին կամ բոլորին, գրանցել նրանց անունները և հասցեները և լուսանկարել նրանց: Ոստիկանության գնահատականների համաձայն առավելագույնը 2000 մարդ է եղել շրջափակման ներսում ամենաթեժ պահին և 1000 հոգանոց ամբոխ դրանից դուրս: Ներկայացված գրավոր ապացույցների և տեսանյութերի վերլուծությունը ցույց է տվել, որ կեսօրից հետո 392 հոգի անհատապես ազատ է արձակվել: Ընդունվել է, որ այս թիվը հավանաբար կոնկրետ չէ, սակայն դատավոր Թուգենդհաթը համարել է, որ անհատական ազատ արձակումների թիվն ավելի հավանական է, որ լինի «մոտ 400 քան 200»: Նրանցից շատերը Օքսֆորդի հրապարակի հյուսիսային և հարավային կողմերից էին, և մի քանի հոգի են ազատ արձակվել արևելքի և արևմուտքի կողմից: Ազատ արձակման դեպքերի մեծ մասը գրանցվել է մինչև ժամը 16-ը. 12-ը ժամը 16-17-ի միջակայքում, 89-ը՝ ժամը 17-18-ի միջակայքում, 59-ը ժամը 18-19-ի միջակայքում և 12 հոգի ազատ է արձակվել ժամը 19-ից հետո: Ոստիկանության ծառայողների համար դժվար է եղել նույնականացնել ամբոխի անդամներին անհատապես ազատ արձակելու համար, բռնության սպառնալիք չներկայացնելու հիմքով: Ազատ արձակվածների մի մասը ոստիկանության զեկույցներում նշվել են որպես ցույցում արգելափակված անցորդներ: Ուրշները բնութագրվել են որպես ֆիզիկական խնդիրներով, հղի կանայք, տարեց մարդիկ կամ երեխաներ:
(բ) Դատավոր Թուգենդհաթի եզրակացություններըԴատավորը եզրակացրել է, որ նախկին ցույցերի ընթացքում տեղի ունեցած բռնությունների, ոստիկանությանը հասանելի հատուկ տեղեկատվության, կազմակերպիչների համագործակցության պակասի և ամբոխի որոշ հատվածների վարքի լույսի ներքո ոստիկանությունը ողջամիտ հիմքեր ուներ հավատալու, որ առկա է գույքի վնասման, լուրջ ֆիզիկական վնասվածքների և նույնիսկ մահվան իրական սպառնալիք: Հիմնական սպառնալիքը հրմշտելու և տրորելու, ինչպես նաև նետվող հրթիռների մեջ էր: Հաշվի առնելով Օքսֆորդի հրապարակում առկա վիճակը, բռնությունը և վնասվածքները կանխելու համար ոստիկանությունը ժամը 14-ին որևէ այլընտրանք չուներ քան բացարձակ շրջափակումը և դա այդ իսկ պատճառով համաչափ արձագանք էր ոստիկանության կողմից ամբոխի ներկայությանը: Շրջափակման հիմնական նպատակը մարդկանց, ներառյալ շրջափակման ներսում գտնվողների անվտանգությունը երաշխավորելն էր, Օքսֆորդ սթրիթի գույքի պահպանումը և երրորդ անձանց այլ իրավունքների պաշտպանությունը: Ոստիկանությունը նաև մտադիր էր տարանջատել ամբոխի որոշ անդամներին մյուսներից, անհրաժեշտության դեպքում հարցեր տալ կամ խուզարկել նրանց:14:20-ից ի վեր ամբոխից ոչ ոք չէր կարող հեռանալ առանց թույլտվության: Միջոցը նման էր ազատազրկմանը, Օքսֆորդի հրապարակում նվազագույն ազատությամբ և դրա արդյունքները ժամանակի ընթացքում ավելի էին ծանրանում: Այնուամենայնիվ, երբևէ չէր ակնկալվում որ շրջափակումը այդքան երկար կարող էր տևել և ամբոխին անվտանգ ազատ արձակելու հնարավորությունը դիտարկվել է ամբողջ ժամանակ:Ոստիկանության համար իրագործելի չէր ամբոխը կոլեկտիվ կերպով ազատ արձակելն ավելի վաղ, քան դա արվել է: Որոշ ժամանակահատվածներում ցուցարարներին ցրելու ուղիները արգելափակվել են Օքսֆորդի հրապարակ մուտք գործել փորձող այլ ամբոխների կողմից: Ողջամիտ կամ անվտանգ չէր լինի այդ ամբոխներին միմյանց միանալ թույլ տալը՝ առանց նրանց տեղաշարժը հսկելու: Ի հավելումն երկար ժամանակահատվածների ընթացքում ոստիկանությունը ցույցը անվտանգ ցրելու միջոցներ չի ունեցել և չի առաջարկվել, որ Քաղաքային ոստիկանության կոմիսարը կարող էր կամ պետք է փողոցներում այդ օրը ավելի շատ ոստիկաններով ապահովեր քան արել էր: Ուժերի անբավարարության պատճառներից մեկն այն էր որ ամբոխի նշանակալի մասը չէր համագործակցում իրենց շրջափակած ոստիկանության հետ: Դատավորի գնահատմամբ մոտ 40%-ը ակտիվ թշնամաբար էին ամբողջ ընթացքում, հրելով, հրթիռներ նետելով և այլ կերպ ի ցույց դնելով համագործակցության բացակայությունը: Նրանք, ովքեր չէին հրում կամ հրթիռներ նետում չէին առանձնացնում իրենց այդպես վարվող փոքրամասնությունից: Արդյունքում արգելապատնեշը պետք է համալրվեր բավարար ծառայողներով, այդ մարդկանց՝ շրջափակումը ճեղքելու համախմբված ճնշումներին դիմակայելու համար: Համագործակցող ամբոխը կարող էին հսկողության տակ պահել մի քանի ոստիկաններ՝ մնացածին հնարավորություն տալով վերահսկել ամբոխի ցրումը: Ռեսուրսների անբավարարության մեկ այլ պատճառն այն էր, որ շրջափակումից դուրս գտնվող ամբոխները հրաժարվում էին ենթարկվել ոստիկանության հսկողությանը կամ ուղղորդումներին: Ոստիկանությունը անում էր կարելին ամենաբարդ հանգամանքներում: Օքսֆորդի հրապարակի ամբոխը ցրելու համար անհրաժեշտ ռեսուրսները անհրաժեշտաբար և պատշաճ կերպով այլ վայրերում էին տեղաբաշխված: Դա չի նշանակում, որ ոստիկանությունը ստիպված էր թույլ տալ Օքսֆորդի հրապարակում գտնվող ամբոխին ցրվել առանց հսկողության: Դատավորի կարծիքով դա կլիներ նրանց՝ հասարակական կարգի խախտումները կանխելու և զգուշավորության պարտավորություններից հրաժարում և ամբոխի անդամներին և երրորդ անձանց, ներառյալ ոստիկանության ծառայողներին լուրջ վնասվածքներից պաշտպանելու, ինչպես նաև երրորդ անձանց գույքի վնասման սպառնալիքի կանխման իրենց վրա դրված դրական պարտավորության չկատարում:Օքսֆորդի հրապարակում առկա հանգամանքներում, և մասնավորապես հաշվի առնելով ոստիկանության համար շրջափակման ներսում գտնվող խաղաղ, բռնի և պոտենցիալ բռնի անձանց տարբերակելու բարդությունը, դատավորը չի կարողացել գտնել անհատական ազատ արձակման որևէ այլ գործուն քաղաքականություն, քան այն որը կիրառվել է: Շրջափակումից հետո հսկողության ներքո ազատ արձակման ցանկացած գործողություն դատապարտված էր նշանակալի տևողություն ունենալու, մինչև ողջ ամբոխն ազատ կարձակվեր: Անհնար է ասել, թե որքան կտևեր, եթե խուզարկություններ չկատարվեին և ապացույցների չհավաքվեին, սակայն դա քսան րոպեում լուծվող հարց չէր լինի: Խուզարկություններով և ապացույցների հավաքմամբ զուգորդդվող ազատ արձակումը դատապարտված էր տևելու այնքան որքան որ տևել էր այս անգամ՝ ժամը 7:30-ին վերսկսվելուց հետո՝ առնվազն մեկ կամ երկու ժամ:Ինչ վերաբերում է ապօրինի ազատազրկման հայցին, դատավոր Թուգենդհաթը վճռել է, որ առկա է եղել անհրաժեշտ պաշտպանություն և որ ոստիկանության գործողություն անհրաժեշտ է եղել:5-րդ հոդվածի հետ կապված դատավորը գտել էր, որ շրջափակման մեջ պահելը հանգեցրել է ազատությունից զրկման 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով: Չնայած դատարանը գտել է, որ ոստիկանությունը մտադրություն չի ունեցել Դատարանին ներկայացնել Օքսֆորդի հրապարակում պահված յուրաքանչյուր անձի, նպատակը՝ ամբոխը պահելն էր, որպեսզի ոստիկանությունը կարողանա ձերբակալել և դատարանին ներկայացնել, բոլոր նրանց, ում ողջամտորեն համարում էին, որ հանցագործություններ են կատարել և նրանց, ում ձերբակալությունը անհրաժեշտ էր հանցագործությունների կատարումը կանխելու նպատակով և որ դա բավարար է 5-րդ (գ) հոդվածի պահանջների տեսանկյունից:Ի հավելումն, դատավոր Թուգենդհաթը գտել է, որ գործի արտասովոր հանգամանքներում, տեղի չի ունեցել միջամտություն խոսքի և հավաքների ազատության իրավունքին: Վկաներից ոչ ոք չի կարողացել բացատրել, թե որն էր Օքսֆորդի հրապարակ երթի նպատակը կամ ինչ էր ենթադրվում որ պետք է տեղի ունենա այնտեղ կամ մեկ այլ վայրում, եթե ոստիկանության շրջափակումը կիրառված չլիներ: Դատարանը գտել է, որ կազմակերպիչների կողմից նախապես բաժանված թերթիկները նպատակ էին հետապնդում քաջալերել առնվազն ներկաների վճռական փոքրամասնությանը որևէ ձևի անկարգ և քրեական գործողությունների, հավանաբար ներառյալ հանրային կարգի այնպիսի խախտումներ ինչպես օրինակ խմբակային կռիվներ, գույքի չարամիտ վնասում և գողություն: Շրջափակման բացակայության դեպքում անկարգությունների այս միջավայրում գործնականում անհնար կլիներ բողոքի օրինական գործողությունների մտադրություն ունեցող որևէ մեկի համար այդպես վարվել: Ավելին, որևէ ապացույց չկա, որ Օքսֆորդի հրապարակում ինչ որ մեկը նպատակ ուներ իրագործելու իր խոսքի ազատությունը և փաստորեն չի իրագործել: Դատավոր Թուգենդհաթն, այդ իսկ պատճառով, եզրակացնելով, որ գործը վերաբերում է հասարակական կարգին և ազատության իրավունքին, և ոչ թե խոսքի ազատությանը և հավաքների ազատությանը, մերժել է հայցվորի պահանջները:
(գ) Վերաքննիչ դատարանը
Դատավոր Թուգենդհաթը տիկին Օստինին և պարոն Սաքսբիին հնարավորություն էր տվել բողոքարկել իր որոշումները ազատությունից ապօրինի զրկելու և Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն: 2007թ. Հոկտեմբերի 15-ին հրապարակված վճռում ([2007] EWCA Civ 989) Վերաքննիչ դատարանը մերժել էր բողոքը: Ազատությունից ապօրինի զրկելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանը վճռել էր, որ հասարակական կարգի խախտումները կանխելու նպատակով ոստիկանությունը կարող էր օրինական կերպով գործողություններ ձեռնարկել, որոնք միջամտում են կամ սահմանափակում են անմեղ երրորդ անձանց իրավունքների իրականացումը, սակայն, եթե բոլոր մնացած հնարավոր քայլերը ձեռք են առնվել հասարակական կարգի խախտումներից խուսափելու և երրորդ անձանց իրավունքների պաշտպանության համար, և եթե ձեռնարկված գործողությունը ողջամտորեն անհրաժեշտ և համաչափ է եղել: Օքսֆորդի հրապարակի հանգամանքներում այս ստուգման կիրառման արդյունքում տիկին Օստինին ազատությունից զրկելն իրավաչափ է եղել, քանի որ այն անհրաժեշտ է եղել այլ անձանց կողմից հասարակական կարգի անխուսափելի խախտումներ կանխելու համար: 5-րդ հոդվածի հետ կապված բողոքի կապակցությամբ Վերաքննիչ դատարանը եզրակացրել էր, որ շրջափակման մեջ պահելը չի հանգեցրել ազատությունից զրկման: Նախագահող Սր Էնթնի Քլարկը, հրապարակելով դատարանի վճիռը, վճռել է հետևյալը.
«102. ... Առաջին հարցն այն է թե արդյոք բողոքաբերներն ի սկզբանե զրկված են եղել ազատությունից: Մեր կարծիքով՝ հստակորեն ոչ: Պահման տեսակետից իրավիճակն այդ ժամանակ նկատելիորեն չի տարբերվել ձերբակալության կամ կալանքի մի շարք տարբեր տեսակներից որոնց հղում է կատարել դատարանը և որոնք չեն համարվում ազատությունից զրկում 5(1) հոդվածի համաձայն: Թերևս լավ օրինակ է ֆուտբոլասերների ամբոխի օրինակը: Տարածված է այդպիսի ամբոխին երկար ժամանակահատվածով պահելը, մասամբ ամբոխում գտնվող անձանց պաշտպանության և մասամբ (որոշ դեպքերում) խուսափելու զանգվածային բռնություններից, թերևս երկրպագուների հակառակորդ խմբերի միջև... Այլ օրինակներ են ... օրինակ երբ վարորդները ժամեր շարունակ չեն կարող անում լքել մայրուղին վթարին հաջորդած ոստիկանական գործողության պատճառով: Այդպիսի դեպքերում ոստիկանությանը կարող է անհրաժեշտ լինել անձանց որոշակի շրջաններում պահել երբեմն ավելի երկար քան ի սկզբանե նախատեսվել է:
103. Մեր կարծիքով սա ակնհայտորեն համանման դեպք է: Դատավորի փաստական հանգամանքների վերաբերյալ եզրակացությունների համաձայն ոստիկանությունը շրջափակումից բացի որևէ այլընտրանք չի ունեցել, ինչը և իրականացրել է: Նրանք ակնկալել են կանոնավոր բաց թողնել երկու կամ երեք ժամից՝ բռնությունից խուսափելու նպատակով: Դատավորը նշել է ոստիկանության տարբեր նպատակները, որոնք ներառում են անվտանգությունը և հանցագործությունների կանխումը ամբոխում գտնվող անձանց կողմից, որոնցից շատերի ինքնությունը հնարավոր չէ պարզել: Այդ հանգամանքներում շրջափակման կիրառումը մեր կարծիքով չէր կարող դիտարկվել որպես կամայական ձերբակալություն, որը Ստրասբուրգյան մարմինները կարող են բնութագրել, որպես ազատությունից զրկում 5(1) հոդվածի իմաստով: Այդ պատճառներով Դատարանը վճռում է, որ դատավորը սկզբունքորեն սխալվել է՝ եզրակացնելով, որ բողոքաբերներն ապօրինի են պահվել 14:20-ից սկսած:
104. Այդ հիմքով, Դատարանը պետք է կրկին դիտարկի այն անպատասխան հարցը, թե արդյոք նրանք ապօրինի են պահվել այդ ժամանակից ի վեր: Մեր կարծիքով այդ հարցի պատասխանը «ոչ» է: Օրինակ, ... մի շարք դեպքերում կեսօրից հետո ոստիկանությունը հսկողության ներքո ազատ արձակման վերաբերյալ հրաման է արձակել, ինչի արդյունքում միայն պարզվել է, որ նրանք չեն կարող անվտանգ կերպով իրականացնել դա... Երեք անգամ հսկողության ներքո դեպի հյուսիս ազատ արձակելու որոշումները ստիպված են եղել վերանայել կամ կասեցնել շրջափակման ներսում կամ դրսում գտնվող ցուցարարների վարքի պատճառով, ինչի արդյունքում վերջնական ազատ արձակման փուլը չի սկսել մինչև 20:02 ... Ամբողջ ընթացքում զգալի բռնություն է կիրառվել չնայած պետք է ընդգծել, որ ոչ բողոքաբերների կողմից ... Ինչպես եզրակացրել է դատավորը ... սա Օքսֆորդի հրապարակում ոստիկաններով շրջապատված և 7 ժամ տեղում պահված պարզապես ստատիկ ցուցարարների ամբոխ չէր: Իրավիճակը դինամիկ, քաոտիկ և շփոթեցնող էր, որում ներկա էին նաև մեծ թվով այլ ցուցարարներ շրջափակումից դուրս անմիջական մերձակայքում, ովքեր լուրջ անկարգությունների սպառնալիք և վտանգ էին ներկայացնում շրջափակում կազմած և դրա ներսում գտնվող ոստիկանների համար:
105. Այդ հանգամանքներում չի կարելի ողջամտորեն համարել, որ եկել է մի պահ, որ ի սկզբանե ազատությունից զրկելուց ավելի նվազ միջոցը վերածվել է ազատությունից զրկման Կոնվենցիայի 5(1) հոդվածի իմաստով: Այդ իսկ պատճառով մենք վճռում ենք, հակառակ դատավորի եզրակացությանը, որ, եթե բոլոր էական նշանակություն ունեցող հանգամանքները հաշվի են առնվել, այս դեպքում առկա չէ Կոնվենցիայով նախատեսված ազատությունից կամայական զրկում:
(դ) Լորդերի պալատը
Տիկին Օստինին, ինչպես պարոն Սաքսբիին, թույլ է տրվել Լորդերի պալատ բողոքարկել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետին առնչվող հարցերը: Գործը լսվել է 2008թ. նոյեմբերի 24-ին և 25-ին և 2009թ. հունվարի 28-ին հրապարակվել է միաձայն կայացված վճիռը, որով մերժվել է բողոքն այն հիմքով, որ 5-րդ հոդվածի 1-ին կետը կիրառելի չէ, քանի որ բողոքաբերը զրկված չի եղել ազատությունից ([2009] UKHL 5): Քրեյգհեդի Լորդ Հոփը, որի հետ համաձայնել են մնացած բոլոր լորդերը, բացատրել է իր մոտեցումը «ազատությունից զրկելու» մեկնաբանության վերաբերյալ հետևյալ կերպ.
«23. 5(1) հոդվածի կիրառումը ամբոխի հսկողության միջոցների նկատմամբ մի հարց է, որը թվում է դեռևս չի ներկայացվել Ստրասբուրգի դատարանի ուշադրությանը: Այդ պատճառով ուղղակի ուղեցույց, թե արդյոք 5(1) հոդվածը կիրառելի է այն դեպքերում, երբ ոստիկանությունը տեղաշարժի սահմանափակումներ է կիրառում մարդկանց՝ վնասվածքներից պաշտպանելու և գույքի լուրջ վնասումից խուսափելու միակ նպատակով: Այնուամենայնիվ, հասարակության շահից բխող՝ ամբոխի նկատմամբ հսկողության միջոցների ընդունման անհրաժեշտությունը նոր չէ: Հաճախ անհրաժեշտ է, օրինակ, այդպիսի միջոցներ կիրառել ֆուտբոլային խաղերի ընթացքում՝ երաշխավորելու համար, որ հակառակորդ երկրպագուները բախման մեջ չեն մտնի միմյանց հետ այնպիսի իրավիճակներում, որոնք կարող են հանգեցնել բռնության: Տեղաշարժի սահմանափակումները կարող են կիրառվել նաև ոստիկանության կողմից վարորդների նկատմամբ՝ ճանապարհային պատահարից հետո՝ ճանապարհային անվտանգության նկատառումներով կամ տեղական բնակչությանը կրակին կամ ահաբեկչական միջադեպին չափազանց մոտենալը կանխելու համար: Հետաքրքիր է, որ դեռևս չի առաջարկվել որ այդպիսի սահմանափակումները կխախտեն 5(1) քանի դեռ դրանք համաչափ են և ոչ կամայական:
24. Ոստիկանության շրջափակմամբ կիրառված սահմանափակումները սույն գործով կարող է, չնայած համեմատած այն օրինակների հետ, որոնք ես քիչ առաջ նշել եմ, ավելի մեծ աստիճան և ուժգնության են եղել: Սակայն թագավորական փաստաբան Լորդ Պաննիկը պատասխանողի կողմից նկատել է, որ չի կարելի անտեսել սահմանափակումների նպատակը և հանգամանքները: Կալանքը պարադիգմի տեսակետից որևէ մեկի մտքում չի եղել: Ազատությունից զրկելու առկայության վերաբերյալ հարց չէր առաջանա, եթե շրջափակումը տևեր 20 րոպե: Փաստը, որ այն ավելի երկար է տևել չպետք է որևէ տարբերության հանգեցնի, քանի որ այն փաստը, որ բոլորին հնարավոր չի եղել ավելի վաղ ազատել պայմանավորված է եղել ոստիկանության հսկողությունից դուրս եղած հանգամանքներով: Սա է հարցը, ասաց նա, պատասխանելով այն հարցին, թե արդյոք կատարվածը 5(1) հոդվածի շրջանակներում էր և պետք է համարվի արդարացի հավասարակշռություն անհատի իրավունքների և հասարակության շահերի միջև: Իհարկե անհրաժեշտ է ամբողջապես ընդունել այն փաստը, որ 5-րդ հոդվածը հիմնարար իրավունք է, որի անհրաժեշտությունն առաջնային է: Սակայն այն փաստը, որ այդ միջամտությունը ենթակա չէ արդարացման, բացառությամբ (ա)-ից (զ) ենթակետերում նշված դեպքերի մատնանշում է դրա կիրառման սահմանները որոշելու հոգածության անհրաժեշտությունը:
25. Բողոքաբերի թագավորական փաստաբան տիկին Ուիլլյամսը, մյուս կողմից, նշել է, որ նպատակը, որի համար այս միջոցը կիրառվել է էական չէր: Այն փաստը, որ այն անհրաժեշտ արձագանք էր և համաչափ էր նախապայման է հանդիսանում միջոցի օրինականությունը պարզելու համար՝ 5(1) հոդվածի (ա)-ից (զ) ենթակետերի իմաստով: Սակայն ոչ ավելին: Հավասարակշռության չպետք է պահվի, երբ դիտարկվում է այն հարցը, թե արդյոք 5(1) հոդվածը կիրառելի է ոստիկանության կողմից կիրառված միջոցի նկատմամբ: Նպատակի և հավասարակշռության հարցերը ծագում են միայն, երբ դիտարկվում են (ա)-ից (զ) ենթակետերում թվարկված դեպքերը:
Արդյոք նշանակություն ունի նպատակը
26. Որոշումը, թե արդյոք տեղի է ունեցել ազատությունից զրկում, իհարկե, մեծապես պայմանավորված է յուրաքանչյուր գործի փաստերով: Այդ իսկ պատճառով մեծ նշանակություն չունեն 5-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ որոշումները, որոնք կախված են ամբողջապես իրենց սեփական փաստերից: Սակայն դրանք նշանակություն ունեն այն դեպքում, երբ կարելի է ասել, որ դրանք մատնանշում են սկզբունքային հարցեր: Սույն գործի հանգամանքներում որոշ գործերի աջակցությանն պետք է դիմել այն չափով, որքանով կարող է հաշվի առնվել խնդրո առարկա միջոցի նպատակը կամ երբ որոշում է, թե արդյոք այն ընդհանրապես 5(1) հոդվածի գործողության ոլորտում է:
27. Եթե նպատակը նշանակություն ունի, այն պետք է սահմանի այն հավասարակշռությունը, որը պետք է պահպանվի անհատի շահերի և այն նպատակի միջև, որին ձգտում են հասնել սահմանափակումների կիրառմամբ: Ենթադրությունը որ հավասարակշռություն պետք է պահպանվի նախնական փուլում, երբ հոդվածի սահմաններն են դիտարկվում հիշատակված չէ Էնգելն ընդդեմ Նիդեռլանդների (թիվ 1) (1976) 1 EHRR 647 կամ Գուզզարդին ընդդեմ Իտալիայի (1980) 3 EHRR 333 գործերում: Չի կարելի ասել նաև, որ դրա հիմքերը կարելի է գտնել հոդվածի շարադրանքում: Սակայն ես կարծում եմ, որ բավարար նշաններ կան դատարանի նախադիպային իրավունքում, որ հավասարակշռության հարցը հերհատուկ է Կոնվենցիայիում սահմանված կոնցեպտներում և որ դրանք իրենց դերն են խաղալու անհատի ֆիզիկական անվտանգությունը պաշտպանող հիմնարար իրավունքների առաջին կարգի շրջանակների ուսումնասիրության ժամանակ:»
Դատավոր Հոփն այնուհետև դիտարկել է Դատարանի մի շարք վճիռներ և որոշումներ՝ ներառյալ Իքսն ընդդեմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության թիվ 8819/79, Հանձնաժողովի 1981թ. Մարտի 19-ի որոշում, Որոշումներ և Զեկույցներ (DR) հատոր 24, էջ 158; Գենատն ընդդեմ Շվեյցարիայի, թիվ 24722/94, Հանձնաժողովի 1995թ. Ապրիլի 10-ի որոշում, DR հատոր 81-B, էջ 13; Հ.Մ.-ն ընդդեմ Շվեյցարիայի, թիվ 39187/98, ՄԻԵԴ 2002‑II; Նիելսենն ընդդեմ Դանիայի, 28 նոյեմբերի 1988թ.,Սերիա A թիվ 144; Սոերինգն ընդդեմ Միացյալ Թագավորության, 7 հուլիսի 1989թ., Սերիա A թիվ 161; Օ՛Հալլորանը և Ֆրենսիսն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 15809/02 և 25624/02, ՄԻԵԴ 2007‑III; Ն. ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 26565/05, 27 մայիսի 2008թ. և եզրակացրել.
«34. Այդ պատճառով ես համարում եմ, որ, նույնիսկ հիմնարար իրավունքների դեպքում, որոնց կիրառման ժամանակ Կոնվենցիայով որևէ արգելք կամ սահմանափակում չի թույլատրվում, բոլոր հանգամանքներն ամբողջովին հաշվի առնող պրագմատիկ մոտեցման հնարավորություն կա: 5-րդ հոդվածում որևէ հղում չի կատարվում հանրային անվտանգության շահերին կամ հասարակական կարգի պաշտպանությանը, որպես դեպքերի, որոնցում անձը կարող է զրկվել իր ազատությունից: Դա կտրուկ հակասում է 10(2) հոդվածին, որն ուղղակիորեն նախատեսում է արտահայտվելու ազատության իրավունքի սահմանափակում այդ կապակցությամբ: Սակայն կարևորությունը, որը պետք է տրվի 5-րդ հոդվածի ենթատեքստում ի շահ հասարակական անվտանգության ձեռք առնվող միջոցներին նշված է Կոնվենցիայի 2-րդ հոդվածում, քանի որ ամբոխի բռնությանը ենթակա անձանց կյանքը կարող է սպառնալիքի ենթարկվել, եթե ամբոխի հսկողության միջոցները չեն կարող ձեռնարկվել ոստիկանության կողմից: Սա մի իրավիճակ է, երբ արդարացի հավասարակշռության հայտնաբերումն անհրաժեշտ է եթե այդ մրցակցող հիմնարար իրավունքները պետք է համաձայնեցվեն միմյանց հետ: 5-րդ հոդվածին՝ ամբոխի հսկողության միջոցների կապակցությամբ տրվող շրջանակը պետք է, իհարկե, հաշվի առնի անհատի իրավունքները, ինչպես նաև հասարակության շահերը: Հետևաբար ցանկացած ձեռնարկվող քայլ պետք է հիմնված լինի բարեխղճության վրա և պետք է համաչափ լինի այն իրադրությանը որն անհրաժեշտ է դարձրել այդ միջոցը: Կարևոր է պահպանել այն հիմնարար սկզբունքը, որի համաձայն մարդու ազատության իրավունքի վրա ցանկացած ներգործություն չպետք է կամայական լինի: Այս պահանջների պահպանման դեպքում, այնուամենայնիվ, պատշաճ կլինի եզրակացնել, որ ամբոխի հսկողության միջոցները, որոնք ձեռնարկվում են ի շահ հասարակության, չպետք է խախտեն ամբոխի անդամների՝ 5-րդ հոդվածով սահմանված իրավունքները, որոնց տեղաշարժի ազատությունը սահմանափակված է: »
Աբբոթսբրիի լորդ Նուբերգերը համաձայնել է, որ տեղի չի ունեցել ազատությունից զրկում և նկատել է հետևյալը.
«58. Ոստիկանությունը պարտավոր է պահպանել հասարակական կարգը ապստամբության սպառնալիքի դեպքում և ողջամիտ քայլեր ձեռնարկել լուրջ հասարակական անկարգությունները կանխելու ուղղությամբ, հատկապես, եթե դա ներառում է բռնություն անձանց և գույքի նկատմամբ: Ժամանակակից ժողովրդավարության պայմաններում ապրող ցանկացած բանական մարդ ողջամտորեն ակնկալում է, որ կպահվի կամ առնվազն ընդունում է, որ բնականոն կլիներ, որ կարող էր պահվել ոստիկանության կողմից սահմանափակ տարածքում, որոշ հանգամանքներում:» Այդպիսով, եթե զենքը ձեռքին հոգեկան շեղումներով կամ հարբած անձը ազատության մեջ է շենքում, ոստիկանությունն իրավունք ունի, նրանից իրավացիորեն ակնկալվում է երաշխավորել, որ հնարավոր է երկար ժամեր հասարակության անդամները պահվեն իրենց գտնվելու վայրերում, նույնիսկ եթե դա բավականին փոքր սենյակ լինի մի շարք այլ անձանց հետ: Հավասարապես, ֆուտբոլային խաղին հակառակորդ թիմերի աջակիցների խմբերի առկայության դեպքում, ոստիկանությունը սովորաբար և ակնհայտորեն պատշաճ կերպով պետք է երաշխավորի, որ բռնությունից և վնասվածքներից խուսափելու համար երկու խմբերն առանձին պահվեն. սա հաճախ ներառում է խմբերից մեկին կամ երկուսին հարաբերականորեն փոքր տարածության մեջ պահելը` ոչ աննշան ժամանակահատվածով: Կամ ավտոճանապարհային պատահարի դեպքում սովորական և կրկին պատշաճ է, ոստիկանության կողմից հաճախ մեկ կամ երկու ժամով վարորդներից և ուղևորներից իրենց անշարժ մեքենաներում մնալ պահանջելը: Բոլոր այդպիսի դեպքերում ոստիկանությունը սահմանափակելու է անձանց ազատությունը իրենց սեփական պաշտպանության և մարդկանց կամ գույքի նկատմամբ բռնության կանխման նպատակով:
59. Այդպիսով, իմ կարծիքով նույնպես, ցույցերի դեպքում, մասնավորապես, երբ առկա է էական անկարգության և բռնության արդարացված ակնկալիք, ոստիկանությունից պետք է ակնկալել, իրավացիորեն երբեմն պահանջվում է, միջոցներ ձեռնարկել ապահովելու համար, որ այդպիսի անկարգություն և բռնություն տեղի չունենա կամ առնվազն հասցվի նվազագույնի: Այդպիսի քայլերը պետք է հաճախ ներառեն ցուցարարների և երբեմն ցույցում առանց դիտավորության հայտնված հասարակության անդամների տեղաշարժի սահմանափակում: Որոշ դեպքերում դա պետք է ներառի որոշակի ժամանակահատվածով հարաբերականորեն փոքր տարածքում մարդկանց պահելը:
60. Այդպիսի դեպքերում ինձ անիրական է թվում պնդել, որ 5-րդ հոդվածն ընդհանրապես կարող է կիրառվել, պայմանով, և սա չափազանց կարևոր պայման է, որ ոստիկանության գործողությունները համաչափ են և ողջամիտ և ցանկացած կալանք հասցված է ողջամիտ նվազագույնի, անհարմարության և ժամանակի տեսանկյունից, և անհրաժեշտ է համապատասխան նպատակի, այն է լուրջ հասարակական անկարգությունների և բռնության կանխման համար:
61. Բողոքաբերի անունից առաջարկվել է, որ իմ ներկայացրած օրինակներում ամեն դեպքում շահագրգիռ անձանց կարող է վերագրվել ազատությունից զրկվելու համաձայնությունը: Ես համոզված չեմ, որ դա բավարար վերլուծություն է, նաև քանի որ, եթե չի ենթադրվում որ համաձայնությունը, տրվել է կամքին հակառակ և անժխտելիորեն, այն չի առնչվում անձի գործի հետ, ով տեղեկացրել է ոստիկանությանը, որ դեմ է ազատությունից զրկված լինելուն: Այնուամենայնիվ, եթե վերագրելի համաձայնությունը պատշաճ հիմք է 5-րդ հոդվածի նպատակով ազատությունից զրկելն արդարացնելու համար, ապա ինձ թվում է, որ սույն գործով ազատությունից զրկելը կարող էր արդարացվել այն հիմքով, որ փողոցներում ցանկացած անձ, մասնավորապես լուրջ բռնության հայտնի սպառնալիք պարունակող ցույցում, պետք է դիտվի որպես ոստիկանության կողմից ազատության սահմանփակման հնարավորությանը համաձայնություն տվող, եթե դա լուրջ հասարակական անկարգությունը և բռնությունը կանխելու ողջամիտ և համաչափ ուղի է:
62. Այդպիսով, Վերաքննիչ դատարանի հետ համաձայնելով ես կարծում եմ, որ Դատավորի եզրակացությունների լույսի ներքո, ինչպես ամփոփված է վերը` [57-րդ] պարբերության մեջ, սույն գործով ոստիկանության գործողությունները չեն հանգեցրել դիմումատուի` 5-րդ հոդվածով սահմանված իրավունքներին միջամտությանը: Սույն գործի առանձնահատկությունը, որը մտահոգության որոշակի պատճառ է տալիս ազատության սահմանափակման ժամանակահատվածի տևողությունն է` մոտ յոթ ժամ: Այնուամենայնիվ, հանգելով եզրակացության, որ ողջամիտ և համաչափ սահմանափակումը, որն անհրաժեշտ է լուրջ հասարակական անկարգությունները և բռնությունը կանխելու համար, չի խախտում 5-րդ հոդվածը, ինձ թվում է դժվար է պնդել, որ պարզապես այն փաստը, որ սահմանափակման ժամանակահատվածը անսովոր երկար էր, կարող է ինքնին վերափոխել իրավիճակը, որն այլ դեպքում չէր ներառվի 5-րդ հոդվածի գործողության ոլորտում, դարձնելով այդ ոլորտում ներառելի: Ես կարծում եմ, որ այդ տեսակետի որոշ աջակցություն կարելի է գտնել այն գործերում, որոնցով վճռվել է, որ բանտարկությունը չի կարող հանվել 5-րդ հոդվածի գործողության ոլորտից միմիայն կարճատև լինելու պատճառով. Տե՛ս օրինակ Նովոտկան ընդդեմ Սլովակիայի (գանգատ թիվ 47244/99) 4 նոյեմբերի 2003թ.):
63. Ավելին արժե հիշել, որ, առնվազն իմ կարծիքով, եթե սույն գործով սահմանափակումը հանգեցրել է կալանքի` 5-րդ հոդվածի իմաստով, ոստիկանությունը հնարավորություն չէր ունենա արդարացնել կալանքը (բ) կամ (գ) կետերով նախատեսված բացառություններով, մասնավորապես Եվրոպական դատարանի` Լոուլեսսն ընդդեմ Իռլանդիայի (թիվ 3) (1961) 1 EHRR 15 գործով պատճառաբանությունների պատճառով: Ես կարծում եմ, որ այն փաստը, որ սույն գործով սահմանափակումը չի կարող արդարացվել (ա)-ից (զ) բացառություններից որևէ մեկով հիմնավորում է այն պնդումը, որ սահմանափակումը բոլորովին չի հանգեցրել կալանքի 5-րդ հոդվածի իմաստով: Ինձ թվում է, չափազանց տարօրինակ կլիներ, եթե ոստիկանությունն ազատ չլիներ գործել այնպես, ինչպես որ գործել է ընթացիկ հանգամանքներում, առանց խախտելու այն անձանց 5-րդ հոդվածով սահմանված իրավունքները, ում ազատությունը սահմանափակվել էր:»
Լորդ Քարսուելլը համաձայնել է Լորդ Հոփի և Ֆոսքոթի Լորդ Սքոթի հետ, համաձայնել է Լորդ Հոփի և Նուբերգերի հետ, ընդգծելով, որ «ազատության սահմանափակման նպատակը և այն կիրառած անձանց մտադրությունները մեծ նշանակություն ունեն այն հանգամանքներում, որոնք պետք է հաշվի առնվեն որոշում կայացնելիս», թե արդյոք տեղի է ունեցել ազատությունից զրկում:
Գեսթինգհորփի Լորդ Ուոքերը համաձայնել է Լորդ Հոփի հետ, սակայն ավելացրել է, «տողատակում».
«43. իր կարծիքի 26-րդ կետում Լորդ Հոփը առաջադրում է այն հարցը, թե «արդյոք նպատակը նշանակություն ունի» Նրա եզրակացությունը չափազանց շրջահայաց է, այն է (կետ 34), որ նույնիսկ հիմնարար իրավունքների դեպքում պրագմատիկ մոտեցման հնարավորություն կա, որն ամբողջովին հաշվի է առնում բոլոր հանգամանքները: Ես հարգանքով համաձայն եմ որ ճիշտ է զգույշ լինելը այդ հարցում: Ստրասբուրգի դատարանը հաճախ հստակեցրել է, որ բոլոր ուղեկցող հանգամանքները կարող են նշանակություն ունենալ պարզելիս, թե արդյոք տեղի է ունեցել ազատությունից զրկում. տես օրինակ ՀՄ-ն ընդդեմ Շվեյցարիայի (2004) 38 EHRR 314, կետ 42. ... Ուշադրության է արժանի որ թվարկված գործոնները, որքան էլ որ լայն են, չեն ընդգրկում նպատակը»
44. Ընդհանուր առմամբ նշանակություն ունի նպատակը ազատության սահմանափակման, որը հնարավոր է հանգեցնի ազատությունից զրկելուն, ոչ այն իմաստով, թե արդյոք հատվել է սահմանը, այլ արդյոք ազատության սահմանափակումը կարող է արդարացվել 5(1) հոդվածի (ա)-ից (զ) կետերով. տես օրինակ (5(1)(ե) ) տես օրինակ (5(1)(ե) հոդվածի հետ կապված) Նիելսենն ընդդեմ Դանիայի (1988) 11 EHRR 175; Լիտվան ընդդեմ Լեհաստանի (2001) 33 EHRR 1267; Ուոլլն ընդդեմ Շվեդիայի, (10 դեկտեմբերի 2002թ.) ընդունելիության մասին որոշում թիվ 41403/98; ՀՄ-ն ընդդեմ Շվեյցարիայի (վերը); ՀԼ-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (2005) 40 EHRR 32; Էնհորնն ընդդեմ Շվեդիայի (2005) 41 EHRR 633; և Ստորկն ընդդեմ Գերմանիայի (2006) 43 EHRR 96: Եթե հաստատվել է, որ ազատության սահմանափակումը հանգեցրել է ազատությունից և անձնական անվտանգությունից զրկելուն, բարի մտադրությունները չեն կարող լրացնել 5-րդ հոդվածի (ա)-ից (զ) կետերում թվարկված հստակ մեկնաբանման ենթակա բացառություններից մեկով սահմանված ազատության սահմանափակման արդարացման թերությունները:
45. 5(1)(ե) հոդվածին առնչվող գործերից շատերը նույնպես ուղղակի կամ ենթադրելի համաձայնության հետ կապված հարցեր են առաջ քաշում (հոգեբուժական հաստատության մեկուսարանում կամ ծերանոցում տեղավորելը): Ավելի վաղ քննված գործերից որոշներն այսօր կասկածելի են թվում, քանի որ դրանք հղում են կատարում «ծնողական իրավունքներին» (հատկապես Նիելսենի գործխը, որը 1997թ. Որոշումը, որ հոգեբուժական հաստատությունում տասներկու տարեկան տղային տեղավորելը ազատությունից զրկում չի հանդիսանում, իր մոր «ծնողական իրավունքների» պատճառով): Իմ կարծիքով Սթորքի գործը հստակ ուղերձ է հղում մատնանշելով մեկ այլ մոտեցում երիտասարդների անձնական ինքնավարությանը (չնայած այդ գործով դժբախտ հայցվորը 18 տարեկան էր Բրեմենի հիվանդանոցի փակ մեկուսարանում իր հարկադիր բուժման ժամանակ, ինչի համար նրան բացառիկ խոշոր ոչ նյութական վնասի փոխհատուցում էր հատկացվել):
46. Ես նաև որոշ անհանգստություն եմ զգում Իքսն ընդդեմ Գերմանիայի (19 մարտի 1981թ.) ընդունելիության վերաբերյալ թիվ 8819/79 որոշման կապակցությամբ. Ոստիկանության բաժանմունքները կարող են վախեցնող վայր լինել ցանկացածի համար, հատկապես երեխաների, և բավականին կեղծ է թվում այն պատճառաբանությունը, որ
«սույն գործով ոստիկանության գործողությունը ոչ թե երեխաներին ազատությունից զրկելու նպատակ է հետապնդել, այլ պարզապես տեղեկություն ստանալ նրանցից, այն մասին, թե ինչպես են նրանց տիրապետության անցել իրենց մոտ գտնված օբյեկտները և դպրոցում նախկինում կատարված գողությունների վերաբերյալ»
47. Այդ ամենն ասելով, այնուամենայնիվ, ես եզրակացնում են որ սույն գործով էական է պարզ հարցի առաջադրումը. ինչ էր անում ոստիկանությունը Օքսֆորդի հրապարակի մոտ 2001թ. մայիսի 1-ին: Պատասխանը, ինչպես բացատրել է լորդ Հոփը դատավորի չվիճարկված եզրակացությունների իր ամբողջական ամփոփման մեջ, որ այն զբաղված էր ամբոխի հսկողության անսովոր բարդ իրականացմամբ՝ անձնական վնասվածքներից և գույքի վնասումից խուսափելու նպատակով: Գործողություններն իրականացնող ավագ սպաները վճռական էին խուսափել մահացության դեպքերից, ինչպես որ տեղի էին ունեցել Ռեդ Լայըն Սքուերում 1974թ. Հունիսի 15-ին: Ոստիկանության նպատակը ամբոխը ցրելն էր և փաստը, որ այդ նպատակին հասնելն ավելի երկար է տևել քան նրանք ակնկալում էին նրանց հսկողությունից դուրս գտնվող հանգամանքների պատճառով էր:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
Դիմումատուները գանգատվել են, որ նրանք զրկվել են ազատությունից Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտմամբ, որը սահմանում է հետևյալը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
(ա) անձին օրինական կերպով կալանքի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո.
(բ) անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար կամ օրենքով նախատեսված պարտավորության կատարումն ապահովելու նպատակով,
(գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,
(դ) անչափահասին կալանքի վերցնելը օրինական կարգադրության հիման վրա` դաստիարակչական հսկողության համար, կամ նրա օրինական կալանավորումը` նրան իրավասու իրավական մարմնին ներկայացնելու նպատակով,
(ե) անձանց օրինական կալանքի վերցնելը` վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով, ինչպես նաև հոգեկան հիվանդներին, գինեմոլներին կամ թմրամոլներին կամ թափառաշրջիկներին օրինական կալանքի վերցնելը
(զ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` նրա անօրինական մուտքը երկիր կանխելու նպատակով, կամ այն անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը, որի դեմ միջոցներ են ձեռնարկվում` նրան արտաքսելու կամ հանձնելու նպատակով։»
Կառավարությունը պնդել է, որ 5-րդ հոդվածի 1-ին կետը կիրառելի չէ, քանի որ ազատությունից զրկում տեղի չի ունեցել: Որպես այլընտրանք Կառավարությունը պնդել է, որ ցանկացած ազատությունից զրկում իրականացվել է 5-րդ հոդվածի (1)-ին կետի (բ) կամ (գ) ենթակետի համապատասխան:
Ա. Կողմերի փաստարկները Կառավարությունը
Կառավարությունը նշել է, որ ոստիկանությունը չի զրկել դիմումատուներին ազատությունից, 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով: Կառավարությունն ընդգծել է, որ Կոնվենցիայում ամրագրված ամենից հիմնարար սկզբունքներից մեկն է, որ արդարացի հավասարակշռություն պետք է պահպանվի հանրության շահերի և անձի իրավունքների պաշտպանության միջև: Այդպիսի հավասարակշռության պահպանման կարիքը դատարանի նախադեպային իրավունքի միջով անցնող գաղափար է և պետք է հաշվի առնվի նաև ազատությունից զրկելու առկայությունը որոշելիս: Ի տարբերություն Կոնվենցիայի 8-11 հոդվածների, 5-րդ հոդվածի 1-ին կետի վրա չի տարածվում ընդհանուր հիմնավորումների դրույթը: Այդ իսկ պատճառով կարևոր է չընդունել «ազատությունից զրկելու» չափազանց լայն հասկացության: Ազատությունից զրկելու փաստը հաստատելու համապատասխան սկզբունքներն առաջին անգամն սահմանվել են Դատարանի կողմից Էնգելը և ուրաշներն ընդդեմ Նիդեռլանդների գործով, 8 հունիսի 1976թ., կետեր 58-59, Սերիա A թիվ 22, որին հաջորդել է Գուզզարդին ընդդեմ Իտալիայի գործը, 6 նոյեմբերի 1980թ., կետեր 92-93, Սերիա A թիվ 39 և բազմաթիվ հետագա գործերով: Նախադեպային իրավունքից հստակ է դառնում, որ այն հարցը, թե արդյոք տեղի է ունեցել ազատությունից զրկում, պետք է հաստատվի որոշակի փաստերին հղում կատարելով: Միջոցի տևողությունը հաշվի առնելու ենթակա գործոններից մեկն է, սակայն այն փաստը, որ հսկողությունը սահմանվել է նշանակալի ժամկետով, ինքնին բավարար չէ ազատությունից զրկելը որակելու համար, ինչպես պարզ է դառնում գիշերային պարետային ժամերին վերաբերող գործերից տե՛ս Ռայմոնդոն ընդդեմ Իտալիայի 22 փետրվարի 1994թ., Սերիա A թիվ 281‑A և Տրիյոնիսն ընդդեմ Լիտվայի, թիվ 2333/02, 15 դեկտեմբերի 2005թ.: Միջոցի կիրառման նպատակը նշանակություն ունեցող գործոն է և կարող է համեմատվել դատարանի` ազատությունից զրկելու վերաբերյալ եզրակացության հետ նույնիսկ եթե տեղի է ունեցել որոշակի տարածքում երկարատև ֆիզիկապես արգելափակում, տե՛ս վերը` Էնգել, կետ 59, որտեղ Դատարանը նկատել է, որ պետք է հաշվի առնվի զինվորական կարգապահության ենթատեքստը, տե՛ս նաև վերը նշված Նիելսենն ընդդեմ Դանիայի և Հ.Մ.-ն ընդդեմ Շվեյցարիայի գործերը, երբ Դատարանը վճռելով, որ 5-րդ հոդվածը կիրառելի չէ, հաշվի է առել ազատությունից զրկելու մարդասիրական նպատակը: Այս մոտեցումը սկզբունքորեն ճիշտ է քանի որ 5-րդ հոդվածի 1-ին կետի նպատակը կամայական և անհիմն կալանքի կանխումն է: Դատարանի նախադեպային իրավունքում մինչ օրս ոչ մի գործ չի վերաբերել այնպիսի հանգամանքների, որոնք առկա են սույն գործով, երբ ոստիկանությանն անհրաժեշտ է եղել համաչափ գործողություններ կիրառել և սահմանափակ ժամանակահատվածով ազատությունից զրկել անձանց` մահվան կամ ծանր վնասվածքների էական սպառնալիք ներկայացնող լուրջ հասարակական անկարգությունները կանխելու նպատակով: Եթե 5-րդ հոդվածը մեկնաբանվի որպես 2001թ. մայիսի 1-ին Օքսֆորդի հրապարակի շրջափակումն արգելող, Պայմանավորվող պետություններում ոստիկանությունը պարտավոր կլինի այլընտրանքային մեթոդներ նախատեսել բռնի ցուցարարների դեմ պայքարելու համար, որոնք չեն հանգեցնի 5-րդ հոդվածով նախատեսված հարցերին, սակայն կարող են ավելի վտանգավոր լինել բոլոր շահագրգիռ անձանց համար, ինչպես օրինակ արցունքաբեր գազի կամ ռետինե գնդակների կիրառումը: Լորդերի պալատը և Վերաքննիչ դատարանը ճիշտ են կիրառել Դատարանի նախադեպային իրավունքից բխող սկզբունքները գտնելով, որ ազատությունից զրկում տեղի չի ունեցել, երբ նախապես շրջափակում է կիրառվել: Համընդհանուր օգտագործման մայրուղով տեղաշարժի ազատության ժամանակավոր, կամ նույնիսկ բացարձակ սահմանափակումը չի հանգեցնում ազատությունից զրկելուն, ինչպես պարզ է դառնում ֆուտբոլային խաղերի կամ մայրուղիների խցանումների վերաբերյալ բերված օրինակներից, որոնց հղում են կատարել ներպետական դատարանները: Հարցն այն ժամանակ այն էր, թե արդյոք շրջափակման ժամանակահատվածի տևողությունը վերածում է այն ազատությունից զրկման: Դա պետք է պայմանավորված լինի բոլոր հանգամանքներով, մասնավորապես, ոստիկանության` շրջափակման ներսում և դրանից դուրս գտնվողների անվտանգության ապահովման նպատակով և միջոցի անհրաժեշտությամբ, քանի որ ոստիկանությունը որևէ այլ քայլ չէր կարող ձեռնարկել լուրջ հասարակական անկարգությունները կանխելու համար: Այլապես, եթե ազատությունից զրկում տեղի ունեցած լիներ, այն կարդարացվեր 5-րդ հոդվածի 1(բ) կետի համաձայն, «օրենքով սահմանված պարտավորության» կատարումն ապահովելու համար` հասարակական կարգի խախտումների հետ գործ ունեցող ոստիկանին աջակցելու համար: Կամ մեկ այլ այլընտրանքում, ազատությունից զրկելու դեպքի վրա տարածվում է նար 5-րդ հոդվածի 1(գ) կետի գործողությունը, որի համաձայն յուրաքանչյուր դիմումատուի ազատության սահմանափակումն անհրաժեշտ է եղել ոստիկանությանը` հասարակական կարգի ակնկալվող խախտումները կանխելու հնարավորություն ընձեռելու համար:
Դիմումատուները
Դիմումատուների պնդմամբ, պարզելու համար, թե արդյոք տեղի է ունեցել ազատությունից զրկում, անհրաժեշտ է օբյեկտիվորեն գնահատել անձի կոնկրետ իրավիճակը, մասնավորապես, արդյոք առկա է եղել «ազատության սահմանափակում որոշակի սահմանափակ տարածքում ոչ աննշան ժամանակահատվածով» և արդյոք նա «օրինական համաձայնություն է հայտնել» տեղի ունեցածին (տե՛ս Ստորքն ընդդեմ Գերմանիայի թիվ 61603/00, կետ 74, ՄԻԵԴ 2005‑V): Երբ կիրառված միջոցը չի ներառում կալանքը` բանտարկության դասական իմաստով, այն պետք է գնահատվի հաշվի առնելով դրա բնույթը և ազատության սահմանափակման չափը, դրա կիրառման ձևը, տևողությունը և դիմումատուի նկատմամբ ազդեցությունը: Այդպիսով, օրինակ, որքան մեծ է ազատության սահմանափակման աստիճանը, այնքան մեծ է իշխանությունների կողմից հարկադրանքի աստիճանը և ավելի կարճ ժամանակ է անհրաժեշտ ազատությունից զրկման վրա հասնելու համար: Դիմումատուները պատճառաբանել են, որ Կառավարության նկատառումները հիմնված են նոր և հակասական առաջարկության վրա, որ բարի կամ հասարակության շահերի նպատակով ազատության սահմանափակումը չի հանգեցնում ազատությունից զրկելուն, առնվազն բանտարկության դասական իրավիճակից դուրս: Դիմումատուները չեն համաձայնել և նկատել են, որ եթե միջոցը կիրառվել է հանգամանքներում, որոնք այլ կերպ կհանգեցնեին ազատության սահմանափակման, միջոցը ձեռք առնելու մտադրությունը կամ նպատակը էական չէ գնահատելիս, թե արդյոք տեղի է ունեցել ազատությունից զրկում: Նպատակը, որի համար միջոցը կիրառվել է, նշանակություն ունի միայն որոշելու համար, թե արդյոք հաստատված ազատությունից զրկումը արդարացված է 5-րդ հոդվածի (ա)-ից (զ) կետերով նշված նպատակներով, որոնք ցանկացած դեպքում պետք է նեղ մեկնաբանվեն: Ի տարբերություն որևէ այլ բարի կամ հասարակության շահի նպատակով կիրառված միջոցների, հասարակական կարգի հիմքով կիրառված սահմանափակումների հետ կապված ազատությունից զրկելու հասկացությունը հնարավոր չէ այլ կերպ մեկնաբանել: Դիմումատուներն այնուհետև պնդել են, որ Կառավարության փորձը հիմնավորել իր փաստարկը հղում կատարելով հասարակության շահի և անձանց իրավունքների պաշտպանության անհրաժեշտության պահանջների միջև արդարացի հավասարակշռության գտնելու փորձով անընդունելի է: Այդ արդարացի հավասարակշռությունը արդեն գտնված է եղել Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների ձևակերպմամբ: Դատարանն ազատ չէ գնահատել մրցակցող հասարակական շահի նկատառումները` նեղացնելով դրա պաշտպանության սահմանները: Դատարանի կողմից արդարացի հավասարակշռությանը տրված ցանկացած գնահատական պայմանավորված է կոնկրետ հոդվածի կառուցվածքով և գործում է միայն այդ կառուցվածքի սահմանած տիրույթում, օրինակ որոշակի հոդվածներից բխող դրական պարտավորությունների շրջանակը սահմանելիս: Եթե Կառավարության առանցքային պնդումը ճշմարիտ լիներ, Պետությունները հնարավորություն կունենային շրջանցել 5-րդ հոդվածի պաշտպանությունը, կալանավորել անձանց 5-րդ հոդվածի 1-ին կետի (ա)-ից (զ) ենթակետերի սահմաններից դուրս գտնվող պատճառների լայն շրջանակի համար, անհրաժեշտություն ի ցույց դնելու պայմանով և այդ անձինք չէի օգտվի 5-րդ հոդվածով սահմանված նյութական և ընթացակարգային երաշխիքներից: Դիմումատուները չեն պնդել, որ տեղի է ունեցել ազատությունից զրկում շրջափակման կիրառման պահից: Այնուամենայնիվ, հաշվի առնելով ազատության սահմանափակման բնույթը, դրա հարկադիր կիրառումը, երկարատևությունը և ազդեցությունը նրանց վրա, ոստիկանության շրջափակման ներսում պահվելը հստակորեն նրանց ազատությունից զրկում էր: Փաստը, որ ներպետական դատարանները դա համարել են անհրաժեշտ հասարակական կարգի պահպանության միջոց այս դեպքում նշանակություն չունի: Ազատությունից զրկումը չի արդարացվում 5-րդ հոդվածի 1-ին կետի ենթակետերից որևէ մեկով: Մասնավորապես, 5-րդ հոդվածի 1(բ) կետի կապակցությամբ, դիմումատուները չեն պահվել «օրենքով սահմանված ցանկացած պարտավորության կատարման ապահովման համար», քանի որ այս արդարացումը կարող է ծագել միայն անձի համար առաջացած հատուկ և կոնկրետ պարտավորության կապակցությամբ և ազատությունից զրկումը կապված է դրա կատարման հետ: «Պարտավորությունը» չի կարող ինքնին ազատությունից զրկվելուն ենթարկվելու պահանջ հանդիսանալ: Ավելին, 5-րդ հոդվածի 1-ին (գ) կետի համաձայն կալանքը «երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կանխելու համար», պահանջում է, որ և՛ ազատությունից զրկումն իրականացվի խնդրո առարկա անձի կողմից կոնկրետ հանցագործության կատարումը կանխման համար և՛ որ ազատությունից զրկելու ժամանակ իշխանությունների մտադրությունը լինի քրեական դատավարության ընթացքում անձին իրավասու իրավական մարմիններին ներկայացնելը: Սույն գործով այդ պահանջներից և ոչ մեկը չի կարող մատնանշվել:
Ընդունելիություն
Դատարանը համարում է, որ, դիմումատուների` ազատությունից զրկված լինելու, և հետևաբար 5-րդ հոդվածի 1-ին կետի կիրառելիության հարցը, սերտորեն շաղկապված է դիմումատուների գանգատների էությանը: Այդ իսկ պատճառով այն միավորում է այս նախնական հարցը էությանը: Դատարանը գտնում է, որ գործն անընդունելի չէ որևէ այլ հիմքով և այդ իսկ պատճառով համարում է այն ընդունելի:
Էությունը
(ա) Ընդհանուր սկզբունքներ Ճշմարիտ է, ինչպես մատնանշել են կողմերը, որ առաջին անգամ է, որ Դատարանը քննության է առնում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի կիրառելիությունը «քեթթլինգի» կամ հասարակական կարգի պահպանության հիմքով ոստիկանության կողմից մի խումբ անձանց շրջափակման նկատմամբ: Այդ հանգամանքներում 5-րդ հոդվածի 1-ին կետը մեկնաբանելիս, և մասնավորապես որոշելիս, թե արդյոք առկա է եղել ազատությունից զրկում, Դատարանը ուղղորդվում է հետևյալ ընդհանուր սկզբունքներով: Առաջին, ինչպես բազմաթիվ անգամ ընդգծել է Դատարանը, Կոնվենցիան կենդանի փաստաթուղթ է, որը պետք է մեկնաբանվի գոյություն ունեցող պայմանների և այսօր ժողովրդավարական պետություններում գերակայող գաղափարների լույսի ներքո (տե՛ս ի թիվս այլ աղբյուրների Թայրերն ընդդեմ Միացյալ Թագավորության, 25 ապրիլի 1978թ., կետ 31, Սերիա A թիվ 26; Կրեսսն ընդդեմ Ֆրանսիայի [GC], թիվ 39594/98, կետ 70, ՄԻԵԴ 2001-VI; Քրիստին Գուդվինն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 28957/95, կետ 75, ՄԻԵԴ 2002‑VI; և, վերջերս, Բայաթյանն ընդդեմ Հայաստանի [GC], թիվ 23459/03, կետ 102, ՄԻԵԴ 2011թ.): Սա, այնուամենայնիվ, չի նշանակում, որ գոյություն ունեցող կարիքներին, պայմաններին, տեսակետներին կամ չափանիշներին արձագանքելու համար Դատարանը կարող է Կոնվենցիայով ճանաչվածներից բացի նոր իրավունք ստեղծել (տե՛ս Ջոնսթոնը և այլոք ընդդեմ Իռլանդիայի, 18 դեկտեմբերի 1986թ., կետեր 51-54, Սերիա A թիվ 112) կամ ոչնչի հանգեցնել գոյություն ունեցող իրավունքը կամ ստեղծել նոր «բացառություն» կամ «արդարացում», որն ուղղակիորեն ճանաչված չէ Կոնվենցիայում (տե՛ս օրինակ վերը նշված Էնգելը և ուրշները, կետ 57 and Կիուլլան ընդդեմ Իտալիայի, 22 փետրվարի 1989, կետ 41, Սերիա A թիվ 148): Երկրորդ, Կոնվենցիան պետք է որպես ամբողջություն դիտարկվի և այնպես մեկնաբանվի, որպեսզի պահպանվի ներքին համաձայնությունը և ներդաշնակությունը դրա տարբեր դրույթների միջև (Ստեքը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության (dec.) [GC], թիվ. 65731/01 և 65900/01, կետ 48, ՄԻԵԴ 2005‑X): Հաշվի առնելով հանգամանքները, որոնցում սահմանափակման այս միջոցը կիրառվել է սույն գործով, Դատարանը նպատակահարմար է համարում վերհիշել, հանուն ամբողջականության, որ Կոնվենցիայի 4-րդ Արձանագրության 2-րդ հոդվածը երաշխավորում է տեղաշարժի ազատության իրավունքը: Ճշմարիտ է, որ դիմումատուները հղում չեն կատարել այս դրույթին, քանի որ Միացյալ Թագավորությունը չի վավերացրել 4-րդ Արձանագրությունը և այն պարտադիր չէ նրա համար: Դատարանի կարծիքով, այնուամենայնիվ, հաշվի առնելով 5-րդ հոդվածի և 4-րդ արձանագրության 2-րդ հոդվածի հստակ դրույթների կարևորությունը և բովանդակությունը, օգտակար կլինի կատարել հետևյալ դատողությունները: Առաջին, 5-րդ հոդվածը չպետք է սկզբունքորեն այնպես մեկնաբանվի, որպեսզի ներառի 4-րդ արձանագրության պահանջներն այն պետությունների նկատմամբ, որոնք չեն վավերացրել այն, ներառյալ Միացյալ Թագավորության: Միևնույն ժամանակ, վերոհիշյալ արձանագրության 2-րդ հոդվածի 3-րդ կետը թույլ է տալիս սահմանափակումներ կիրառել տեղաշարժի ազատության իրավունքի նկատմամբ, inter alia, հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների կանխման կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Կոնվենցիայի 11-րդ հոդվածի կապակցությամբ Դատարանը վճռել է, որ հավաքների ազատության իրավունքին միջամտությունները սկզբունքորեն արդարացված են անկարգությունների կամ հանցագործությունների կանխման համար և այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար, եթե ցուցարարները բռնի գործողություններ են իրականցնում (տե՛ս Ջուլիանին և Գաջջիոն ընդդեմ Իտալիայի [GC], թիվ 23458/02, կետ 251, ՄԻԵԴ 2011թ.): Դատարանը վճռել է նաև, որ որոշակի հստակ սահմանված հանգամանքներում 2-րդ և 3-րդ հոդվածները կարող են իշխանությունների համար նախատեսել դրական պարտավորություններ` կանխարգելիչ գործառնական միջոցների ձեռք առնել անձանց` այլ անձանց հանցավոր գործողություններից բխող լուրջ վնասվածքների սպառնալիքից պաշտպանելու համար(վերը նշված Ջուլիանին և Գաջջիոն, կետ 244; Պ.Ֆ.-ն և Ե. Ֆ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, (dec.), թիվ 28326/09, կետ 36, 23 նոյեմբերի 2010թ.): Քննության առնելիս, թե արդյոք ներպետական իշխանությունները պահպանել են այդպիսի դրական պարտավորությունները, Դատարանը վճռել է, որ ուշադրության պետք է արժանացվեն ժամանակակից հասարակություններում կարգուկանոնի պահպանության բարդությունները, մարդկային վարքագծի անկանխատեսելիությունները և գործառնական ընտրանքները, որոնք պետք է կատարվեն առաջնայնությունների և ռեսուրսների հաշվի առնմամբ (վերը նշված Ջուլիանին և Գաջջիոն, կետ 245, Պ.Ֆ.-ն և Ե. Ֆ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, կետ 40): Դատարանը նախկինում նշել է, որ ոստիկանությունը օպերացիոնալ որոշումներ ընդունելիս պետք է հայեցողության որոշակի աստիճան ունենա: Այդպիսի որոշումները գրեթե միշտ բարդ են և ոստիկանությունը, ում համար մատչելի են ընդհանուր հասարակության համար անհասանելի տեղեկություններ և հատուկ ծառայություններ, սովորաբար այդպիսի որոշումներ կայացնելու ավելի լավ հնարավորություն ունի (տե՛ս վերը` Պ.Ֆ.-ն և Ե.Ֆ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, կետ 41): Ավելին, նույնիսկ մինչև 2001թ., հեռահաղորդակցության տեխնոլոգիաների առաջընթացը հնարավոր էր դարձրել արագ և քողարկված մոբիլիզացնել ցուցարարներին` մինչ այդ անհայտ մասշտաբներով: Պայմանավորվող պետություններում ոստիկանության ուժերը բախվում են նոր մարտահրավերների, որոնք թերևս չէին կանխատեսվել Կոնվենցիան մշակելիս և մշակում են հասարակական կարգի պահպանության նոր տեխնիկաներ` դրանց դեմ պայքարելու համար, ներառյալ ազատության սահմանափակումը կամ «քեթթլինգը»: 5-րդ հոդվածը չի կարող այնպես մեկնաբանվել որպեսզի ոստիկանության համար անիրագործելի դառնա կարգուկանոնի պահպանության և հասարակության պաշտպանության իր պարտականությունների կատարումը, պայմանով, որ այն գործում է 5-րդ հոդվածի հիմնական սկզբունքին համապատասխան, որն է անձին կամայականությունից պաշտպանելը (տե՛ս Սաադին ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 13229/03, կետեր 67‑74, ՄԻԵԴ 2008թ.): Ինչպես նշվել է վերը, 5-րդ հոդվածի 1-ին կետը չի վերաբերում պարզապես տեղաշարժի ազատության սահմանափակումներին, որոնք կարգավորվում են 4-րդ արձանագրության 2-րդ հոդվածով: Պարզելու համար, թե արդյոք ինչ որ մեկը «զրկված է եղել ազատությունից» 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով, ելակետ պետք է հանդիսանա նրա կոնկրետ իրավիճակը և հաշվի պետք է առնվի չափանիշների մի ամբողջ շարք, ինչպես օրինակ խնդրո առարկա միջոցի տեսակը, տևողությունը, ազդեցությունը և կիրառման եղանակը: Ազատությունից զրկելու և ազատության սահմանափակման տարբերությունը կայանում է աստիճանի և ուժգնության և ոչ թե բնույթի կամ էության մեջ (տե՛ս վերը հիշատակված Էնգելը և այլոք, կետ 59, Գուզզարդին, կետեր 92-93, Սթորք կետ 71 և նաև առավել վերջերս Մեդվեդևը և այլոք ընդդեմ Ֆրանսիայի [GC], թիվ 3394/03, կետեր 73, ՄԻԵԴ 2010թ.): Ինչպես նշել է լորդ Ուոքերը (տե՛ս վերը` կետ 37) վերոգրյալ վճիռներում խնդրո առարկա միջոցի նպատակը նշված չէ որպես գործոն, որը պետք է հաշվի առնել որոշելիս, թե արդյոք տեղի է ունեցել ազատությունից զրկում: Իսկապես, Դատարանի նախադեպային իրավունքից հստակ է դառնում, որ հիմքում դրված հանրային շահի շարժառիթը, օրինակ հանրությանը անհատից բխող գիտակցված սպառնալիքից պաշտպանելը, չի վերաբերում այն հարցին, թե արդյոք այդ անձը զրկված է եղել ազատությունից, չնայած դա կարող է նշանակություն ունենալ հետագա քննության համար, թե արդյոք ազատությունից զրկումը արդարացված է եղել 5-րդ հոդվածի 1-ին կետի ենթակետերից որևէ մեկով (տե՛ս ի թիվս այլ բազմաթիվ օրինակների Ա.-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 3455/05, կետ 166, 19 փետրվարի 2009թ.; Էնհորնն ընդդեմ Շվեդիայի թիվ 56529/00, կետ 33, ՄԻԵԴ 2005‑I; Մ.-ն ընդդեմ Գերմանիայի, թիվ 19359/04, 17 դեկտեմբերի 2009թ.): Նույնը վերաբերում է նաև, երբ նպատակը ազատությունը սահմանափակված անձին պաշտպանելը, բուժելը կամ հոգածությունն է, եթե այդ անձը օրինական համաձայնություն է տվել այն միջոցին, որն այլ դեպքում ազատությունից զրկում կհանդիսանար (տե՛ս վերը նշված Սթորք` կետեր 74-78, և դրանում նշված գործերը և վերջերս` Ստանևն ընդդեմ Բուլղարիայի [GC],թիվ 36760/06, կետ 117, 17 հունվարի 2012թ.; տե՛ս նաև, համաձայնության օրինականության կապակցությամբ, Ամուուրն ընդդեմ Ֆրանսիայի, 25 հունիսի 1996թ., կետ 48, Վճիռների և որոշումների 1996‑III): Այնուամենայնիվ, Դատարանն այն կարծիքին է, որ խնդրո առարկա միջոցի «տեսակը» և «կիրառման եղանակը» հաշվի առնելու պահանջը (տե՛ս վերը` Էնգելը` կետ 59 և Գուզզարդին` կետ 92) հնարավորություն է ընձեռում ուշադրություն դարձնել բանտախցում պահվելու պարադիգմից բացի ազատության սահմանափակման այլ տեսակներն ուղեկցող հատուկ ենթատեքստը և հանգամանքները (տե՛ս օրինակ վերը նշված Էնգելը և այլոք` կետ 59, Ամուուրը` կետ 43): Հիրավի, հանգամանքները, որոնցում գործողությունը ձեռնարկվել է կարևոր գործոն է, որը պետք է հաշվի առնվի, քանի որ, ժամանակակից հասարակությունում հաճախ պատահում են իրավիճակներ, երբ հասարակությանը կարող է կոչ արվել հանդուրժել տեղաշարժի ազատության կամ ազատության իրավունքների սահմանափակումներն ի շահ համընդհանուր բարօրության: Ինչպես նկատել են Վերաքննիչ դատարանի և Լորդերի պալատի դատավորները` հասարակության անդամները, որպես կանոն, ընդունում են, որ այդ ժամանակավոր սահմանափակումները կարող են կիրառվել իրենց տեղաշարժի ազատության նկատմամբ որոշակի հանգամանքներում, ինչպես օրինակ հասարակական տրանսպորտով երթևեկելիս կամ մայրուղում, կամ ֆուտբոլային խաղերի այցելելիս (տե՛ս վերը` կետեր 35 և 37): Դատարանը չի կարծում, որ այդպիսի սովորաբար պատահող տեղաշարժի սահմանափակումները, քանի դեռ դրանք իշխանությունների հսկողությունից դուրս գտնվող հանգամանքների հետևանքով անխուսափելի են դառնում և անհրաժեշտ են ծանր վնասվածքների կամ վնասների իրական սպառնալիքի կանխման համար և պահվում են այդ նպատակի համար պահանջվող նվազագույն աստիճանին, կարող են բնութագրվել, որպես «ազատությունից զրկում» 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով: 5-րդ հոդվածը սահմանում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը` անհատի ազատության իրավունքի պաշտպանությունը պետության կամայական միջամտությունից: 5-րդ հոդվածի 1-ին կետի (ա)-ից (զ) ենթակետերը պարունակում են անձին ազատությունից զրկելու թույլատրելի հիմքերի սպառիչ ցանկը, և ազատությունից զրկելու որևէ դեպք չի համապատասխանի 5-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չի համապատասխանում այդ հիմքերից մեկին (տե՛ս ի թիվս բազմաթիվ այլ աղբյուրների Ալ Ջեդդան ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ 27021/08, կետ 99, 7 հուլիսի 2011թ.): Չի կարելի բացառել, որ ազատության սահմանափակման և ամբոխի հսկողության տեխնիկաների կիրառումը կարող է, որոշակի հանգամանքներում, առաջացնել ազատությունից անհիմն զրկման` խախտելով 5-րդ հոդվածի 1-ին կետը: Յուրաքանչյուր դեպքում, 5-րդ հոդվածի 1-ին կետը պետք է մեկնաբանվի այն ձևով, որը հաշվի է առնում այդ տեխնիկաների կիրառման յուրահատուկ հանգամանքները, ինչպես նաև ոստիկանության պատասխանատվությունը իրականացնել հասարակական կարգի պահպանության և հանրության պաշտպանության իր պարտականությունների և՛ ազգային և Կոնվենցիոն իրավունքի պահանջների համապատասխան:
(բ) Այդ սկզբունքների կիրառումը գործի փաստերի նկատմամբ Հարցը, թե արդյոք տեղի է ունեցել ազատությունից զրկում, այդ իսկ պատճառով, հիմնված է գործի կոնկրետ հանգամանքների վրա: Այդ կապակցությամբ, Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի մտահղացման համաձայն, այն պետք է օժանդակ լինի մարդու իրավունքների պաշտպանության ներպետական համակարգերին (տե՛ս վերը` Ա.-ն և այլոք` կետ 154): Օժանդակությունը Կոնվենցիայի բուն հիմքն է, որը բխում է 1-ին և 19-րդ հոդվածների բովանդակությունների համադրումից: Դատարանը պետք է շրջահայաց լինի փաստերն ուսումնասիրող առաջին ատյանի դատարանի դեր ստանձնելիս, երբ դա անխուսափելի է կոնկրետ գործի հանգամանքներով պայմանավորված: Որպես ընդհանուր կանոն, երբ ներպետական դատավարություններ են տեղի ունեցել, Դատարանի խնդիրը չէ փաստերի իր սեփական գնահատականով փոխարինել ներպետական դատարանի գնահատականները և վերջինս է, որ պետք է հաստատի փաստերը իրենց ներկայացված ապացույցների հիման վրա: Չնայած Դատարանը կաշկանդված չէ ներպետական դատարանների եզրակացություններով և ազատ է սեփական գնահատականները տալ իր տրամադրության տակ եղած նյութերի լույսի ներքո, սովորական հանգամանքներում համոզիչ տարրեր են անհրաժեշտ Դատարանին ներպետական դատարանների հաստատած փաստից շեղվել դրդելու համար (վերը հիշատակված Ջուլիանին և Գաջջիոն` կետ 180): Այնուամենայնիվ, քանի որ Կոնվենցիայի 19-րդ և 32-րդ հոդվածների համաձայն Դատարանին է հստակորեն վերապահված Կոնվենցիայի մեկնաբանումը և կիրառումը, չնայած այն պետք է հղում կատարի ներպետական դատարանների հաստատած փաստերին, այն սահմանափակված չէ նրանց իրավական եզրակացություններով, թե արդյոք տեղի է ունեցել ազատությունից զրկում 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով (տե՛ս օրինակ վերը հիշատակված Սթորքը` կետ 72): Դատավոր Թուգենդհաթի վճիռը առաջին ատյանում հաջորդել է երեք շաբաթյա դատավարությանը, որի ընթացքում նա քննության է առել 2001թ. Մայիսի 1-ի իրադարձություններին վերաբերող ապացույցների էական մասը` ներառյալ բանավոր վկայությունները և գրավոր ապացույցները, տեսաերիզները և լուսանկարները (տե՛ս վերը` կետ 16): Նա գտել է, inter alia, որ ոստիկանությանը նախապես հայտնի տեղեկատվությունը ցույց է տվել, որ ցույցը ներգրավելու է 500-1000 բռնի ցուցարարների «միջուկ» և որ առկա է ծանր վնասվածքների, նույնիսկ մահվան և գույքի վնասման իրական սպառնալիք, եթե ամբոխներն արդյունավետ չհսկվեն: Ոստիկանությունը սպասում էր, որ ամբոխը կուտակվելու է Օքսֆորդի հրապարակում ժամը մոտ 16-ին և նրանք անակնկալի են բերվել, երբ ավելի քան 1500 մարդ է հավաքվել երկու ժամ ավելի վաղ: Իրենց ստացած տեղեկությունների և նախկինում նույնաբովանդակ ցույցերի ընթացքում ամբոխների վարքի լույսի ներքո` ոստիկանությունը որոշել էր, որ անձանց վնասվածքների և գույքի վնասման սպառնալիքի և բռնության կանխման նպատակով պետք է բացարձակ շրջափակում կիրառվի ժամը 14-ին: 14:20-ից ի վեր, երբ ամբողջական շրջափակումն արդեն կիրառվել էր, ամբոխից որևէ մեկը չէր կարող ազատորեն հեռանալ տարածքից առանց թույլտվության: Շրջափակման ներսում տարածություն կար որպեսզի մարդկ զբոսնեին և հրմշտոց չի եղել, սակայն պայմանները հարմարավետ չէին` առանց ծածկի, սննդի կամ զուգարանային հարմարությունների: Օրվա երկրորդ կեսի և երեկոյի ողջ ընթացքում ոստիկանությունը կոլեկտիվ ազատ արձակումներ սկսելու փորձեր է ձեռնարկել, սակայն շրջափակման ներսում և դրանից դուրս գտնվող նշանակալից փոքրամասնության բռնի և չհամագործակցող վարքը բազմիցս ստիպել է ոստիկանությանը կասեցնել ազատ արձակումը: Արդյունքում, ամբոխը ամբողջությամբ ցրել չի հաջողվել մինչև 21:30: Այնուամենայնիվ, ոստիկանությունը թույլատրել է հեռանալ մոտ 400 անձի, որոնք հստակորեն հաստատվել է, որ ներգրավված չեն ցույցում կամ որոնց վրա ազատության սահմանափակումը լուրջ ազդեցություն էր թողնում, (տե՛ս վերը` կետեր 17-25): Սույն դատավարության կողմերը չեն վիճարկել այդ եզրակացությունները և Դատարանը որևէ հիմք չի տեսնում դրանցից շեղվելու համար: Առաջին, երկրորդ և երրորդ դիմումատուները պահվել են ոստիկանության շրջափակման ներսում մոտ յոթ ժամ, իսկ չորրորդ դիմումատուն` հինգուկես: Դատարանը պետք է վերլուծի դիմումատուների կոնկրետ իրավիճակը` հղում կատարելով Էնգելը և այլոք գործով սահմանված չափանիշներին և հետագա նախադեպային իրավունքին (տե՛ս վերը` կետ 57): Չնայած դիմումատուների միջև առկա տարբերություններին, քանի որ առաջին դիմումատուն ներկա էր Օքսֆորդի հրապարակում որպես ցուցարար, մինչդեռ մնացած դիմումատուները անցորդներ էին, Դատարանն այդ տարբերությունը էական չի համարում այն հարցի հետ կապված, թե արդյոք տեղի է ունեցել ազատությունից զրկում: Էգելի չափանիշի համաձայն Դատարանը համարում է, որ շրջափակման ներսում պահվելու հարկադիր բնույթը, դրա տևողությունը և դիմումատուների վրա ազդեցությունը, ֆիզիկական անհարմարության և Օքսֆորդի հրապարակից հեռանալ չկարողանալու տեսանկյունից մատնանշում է ազատությունից զրկման ուղղությամբ: Այնուամենայնիվ, Դատարանը պետք է նաև հաշվի առնի խնդրո առարկա միջոցի «տեսակը» և «կիրառման եղանակը»: Ինչպես նշվել է վերը, նշանակություն ունեն այն հանգամանքները որոնցում միջոցը կիրառվել է: Անհրաժեշտ է նկատել, այդ իսկ պատճառով, որ միջոցը կիրառվել է բռնի և վտանգավոր պայմաններում մեծաքանակ ամբոխը մեկուսացնելու և ազատությունը սահմանափակելու նպատակով: Ինչպես ընդգծել է Կառավարությունը (տե՛ս վերը` կետ 42) ոստիկանությունը որոշել է ամբոխի հսկողության նպատակով ազատության սահմանափակման միջոց կիրառել, քանի դիմել ավելի կոշտ մեթոդների, որոնք կարող էին ամբոխում գտնվող անձանց վնասվածքների ավելի մեծ սպառնալիք ստեղծել: Գործը քննող դատավորը եզրակացրել էր, որ հաշվի առնելով Օքսֆորդի հրապարակի իրադրությունը, ոստիկանությունն այլընտրանք չի ունեցել քան լիակատար շրջափակում կիրառելը` ծանր վնասվածքների կամ վնասի սպառնալիքը կանխելու համար (տե՛ս վերը` կետ 26): Դատարանը պատճառ չի տեսնում շեղվելու համար դատավորի եզրակացություններից, որ այդ հանգամանքներում լիակատար շրջափակումը կիրառման ենթակա նվազագույն միջամտող և ամենաարդյունավետ միջոցն էր: Իսկապես դիմումատուները չեն պնդել, որ շրջափակումն առաջին անգամ կիրառելիս, դրա ներսում գտնվողներն անմիջապես զրկվել են ազատությունից (տե՛ս վերը` կետ 48): Ավելին, գործը կրկին քննած դատավորի կողմից վեր հանված փաստերի հիման վրա, Դատարանն անկարող է որոշել այն պահը, երբ միջոցը փոխակերպվել է նրանից ինչ կար առավելագույնը` տեղաշարժի ազատության սահմանափակումից` ազատությունից զրկման: Ուշագրավ է, որ լիակատար շրջափակման կիրառումից հինգ րոպե անց, ոստիկանությունը ծրագրում էր սկսել հսկողության ներքո ազատ արձակում` հյուսիսային ուղղությամբ: Երեսուն րոպե անց ոստիկանությունը երկրորդ անգամ է փորձել սկսլե ազատ արձակել, սակայն կասեցրել է շրջափակման ներսում և դրանից դուրս գտնվողների բռնի վարքի պատճառով: Ժամը 15-18-ի միջակայքում ոստիկանությունը հսկողության ներքո է պահել իրադրությունը, սակայն ցուցարարների նոր խմբի ժամանումը և ամբոխի ներսում վտանգավոր պայմանները ստիպել են համարել, որ շրջափակման ներսում գտնվողներին ազատ արձակելու փորձն անվտանգ չի լինի: Հսկողության ներքո ազատ արձակումը վերսկսվել է 17:55, սակայն դադարեցվել է 18:15-ին. Վերսկսվել է ժամը 19-ին, սակայն կասեցվել է 19:20-ին. Կրկին սկսել է 19:30-ին սակայն դադարեցվել է, ապա իրականացվել է շարունակաբար տաս հոգանոց խմբերով, մինչև ամբողջ ամբոխի ազատ արձակումը ժամը 21:45-ին (տե՛ս վերը` կետ 24): Այդպիսով գործը քննող դատավորը հաստատել է նույն հանգամանքները, որոնք դրդել են ոստիկանության շրջափակման մեջ պահել ամբոխը ժամը 14-ից ի վեր, մինչև մոտ ժամը 20-ը, երբ կոլեկտիվ ազատ արձակումը վերջապես հնարավոր է եղել շարունակել առանց ընդհատման (տե՛ս վերը` կետ 24): Այդ հանգամանքներում, երբ ոստիկանությունը մշտապես անմիջական հսկողության ներքո էր պահում իրադրությունը, սակայն ըստ էության նույն վտանգավոր հանգամանքները, որոնք հարկադրել էին շրջափակում կիրառել ժամը 14-ին շարունակել են գոյություն ունենալ կեսօրից հետո և վաղ երեկոյան, Դատարանը չի համարում, որ կարելի է ասել, թե շրջափակման ներսում գտնվողները զրկված են եղել ազատությունից 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով: Քանի որ ազատությունից զրկում տեղի չի ունեցել, անհրաժեշտ չէ որպեսզի Դատարանը քննության առնի, արդյոք խնդր առարկա միջոցն արդարացված է եղել 5-րդ հոդվածի 1-ին կետի (բ) կամ (գ) ենթակետերի համաձայն: Դատարանն ընդգծում է, որ վերոգրյալ եզրակացությունն այն մասին, որ տեղի չի ունեցել ազատությունից զրկում, հիմնված է սույն գործի կոնկրետ և բացառիկ հանգամանքների վրա: Ավելին, դիմումը չի ներառել Կոնվենցիայի 110-րդ կամ 11-րդ հոդվածների համապատասխան որևէ գանգատ և Դատարանը նշում է առաջին ատյանի դատավորի եզրակացությունն այն մասին, որ տեղի չի ունեցել միջամտություն շրջափակման ներսում պահվածների` 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված արտահայտման և հավաքների ազատությանը (տե՛ս վերը` կետ 32): Անհրաժեշտ է ընդգծել, որ ամբոխի հսկողության միջոցները չպետք է ուղղակի կամ անուղղակի կերպով օգտագործվեն ներպետական իշխանությունների կողմից բողոքները ճնշելու և դրանց խոչընդոտելու համար, հաշվի առնելով բոլոր ժողովրդավարական հասարակություններում արտահայտման և հավաքների ազատության հիմնարար նշանակությունը: Եթե ոստիկանության համար շրջափակման կիրառումը և պահպանումն անհրաժեշտ չլիներ ծանր վնասվածքները և վնասները կանխելու համար, միջոցի «տեսակն» այլ կլիներ և դրա հարկադիր և սահմանափակող բնույթը կարող էր բավարար լինել 5-րդ հոդվածին համապատասխանելու համար: Վերջապես, քանի որ 5-րդ հոդվածը կիրառելի չէ, այդ դրույթի խախտում տեղի չի ունեցել սույն գործով:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ Համարում է միաձայն գանգատներն ընդունելի,
Վճռում է ձայների տասնչորս կողմ և երեք դեմ հարաբերակցությամբ, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում:
Կատարվել է անգլերենով և ֆրանսերենով և հրապարակվել դռնբաց նիստում` 2012թ. մարտի 15-ին Ստրասբուրգում` Մարդու իրավունքների պալատում` Դատարանի Կանոննների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:
Մայքլ Օ’Բոյլ Ֆրանսուազա Տուլկենս
Քարտուղար Նախագահող`
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի կանոնների 74-րդ կանոնի 2-րդ կետի համաձայն, Դատավորներ Տուլկենսի, Շպիլմանիի և Գարլիկիի հետևյալ չհամընկնող կարծիքները ներկայացված են սույն վճռի հավելվածում:
Ֆ.Տ.
Մ.Օ.Բ
*«Հատուկ կարծիքները» չեն թարգմանվել, սակայն առկա են անգլերենով և/կամ ֆրանսերենով վճռի պաշտոնական տարբերակում կամ տարբերակներում, որոնք հասանելի են Դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայում` HUDOC-ում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy