© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 150
մարտ 2012
Օստինը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության
Վճիռ 15.3.2012թ.
Հոդված 5
Հոդված 5-1
Ազատությունից զրկում
Խաղաղ ցուցարարներին ոստիկանության կողմից յոթ ժամից ավելի շրջափակման մեջ պահելը. 5–րդ հոդվածը կիրառելի չէ. խախտում տեղի չի ունեցել
Փաստեր – 2001թ. մայիսի 1-ին Լոնդոնում մեծ ցույց է տեղի ունեցել կապիտալիզմի և գլաբալացման դեմ: Կազմակերպիչները ոստիկանությանը չէին ծանուցել իրենց մտադրությունների մասին և նախապես տարածված հանրային իրազեկման նյութերը ներառում էին կողոպուտի, բռնության և բողոքների կոչեր Լոնդոնի ամբողջ տարածքում: Ոստիկանության ունեցած տեղեկություններով բացի խաղաղ ցուցարարներից հավանական էր 500-1000 բռնի և առճակատման մտադրությամբ անձանց մասնակցությունը: Վաղ առավոտյան մեծ ամբոխը շարժվել է դեպի Օքսֆորդի հրապարակ (Oxford Circus), և խնդրո առարկա իրադարձությունների ժամանակ մոտ 3,000 մարդ գտնվում էր հրապարակում և մի քանի հազար էլ հավաքված էին հարակից փողոցներում: Մարդկանց և գույքին վնաս պատճառելը կանխելու համար ոստիկանությունը որոշել է, որ անհրաժեշտ է զսպել ամբոխը շղթա կազմելով և փակելով ելքի բոլոր ուղիները: Շրջափակման ներսում և դրսում գտնվող անձանց բռնության և բռնության սպառնալիքի և այն պատճառով, որ ոստիկանությունը փնտրում և պարզում էր շղթայի ներսում գտնվող այն անձանց ինքնությունը, ովքեր կասկածվում էին խնդիրներ ստեղծելու մեջ, բազմաթիվ խաղաղ ցուցարարներ և անցորդներ, ներառյալ դիմումատուները մի քանի ժամ ազատ չեն արձակվել:
Այդ իրադարձություններից հետո առաջին դիմումատուն նախադեպային գործ է հարուցել Բարձր դատարան` ազատությունից ապօրինի զրկելու և իր Կոնվենցիոն իրավունքները խախտելու հետևանքով պատճառված վնասների հատուցման պահանջով: Նրա հայցը մերժվել է և այդ որոշումն անփոփոխ է թողնվել վերաքննության արդյունքում: Միաձայն ընդունված որոշմամբ, Լորդերի պալատը գտել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով ազատությունից զրկում տեղի չի ունեցել, քանի որ ոստիկանության նպատակը և ցուցարարներին և գույքը բռնությունից պաշտպանելն է եղել և շրջափակման մեջ պահելը տևել է այնքան, որքան որ բավարար է եղել այդ նպատակին հասնելու համար: Լորդերի պալատի կարծիքով շրջափակման և սահմանափակման նպատակը և դրանք կիրառողների մտադրությունները համապատասխանել են այն հարցին, թե արդյոք տեղի է ունեցել ազատությունից ապօրինի զրկում և ամբոխի կառավարման միջոցները, որոնք համաչափ էին և ձեռք են առնվել բարեխղճորեն, հասարակության շահերից ելնելով չեն խախտում ամբոխի անդամների, ում տեղաշարժվելու ազատությունը սահմանափակվել է, 5-րդ հոդվածով սահմանված իրավունքները:
Իրավունք – Հոդված 5 կետ 1. Սա առաջին գործն էր, որով Դատարանը դիտարկել է 5-րդ հոդվածի 1-ին կետի կիրառումը ոստիկանության կողմից հանրային կարգի պահպանության համար «կեթթլինգի» կամ մի խումբ անձանց շրջափակման հետ կապված: Այս ենթատեքստում հատկապես նշանակություն ունեն հետևյալ ընդհանուր սկզբունքները
(ա) Ոստիկանությանը պետք է օպերատիվ որոշումների ընդունման որոշակի աստիճանի հայեցողության վերապահվի: 5-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել այնպես, որ անիրագործելի դարձնի նրանց համար իրենց կարգուկանոնի պահպանության և հանրության պաշտպանության պարտականությունների կատարումը, 5-րդ հոդվածի հիմքում ընկած` անձին կամայականությունից պաշտպանելու սկզբունքի պահպանման պայմանով:
(բ) 5-րդ հոդվածի 1-ին կետը չի վերաբերում պարզապես տեղաշարժվելու ազատության սահմանափակումներին, որոնք կարգավորվում են 4-րդ Արձանագրության 2-րդ հոդվածով (այդ արձանագրությունը Միացյալ Թագավորությունը չի վավերացրել): Պարզելու համար, թե արդյոք ինչ որ մեկը «զրկվել է իր ազատութոյւնից» 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով, ելակետ պետք է հանդիսանա նրա կոնկրետ իրավիճակը և հաշվի պետք է առնվի չափանիշների ողջ շարքը, ինչպես օրինակ խնդրո առարկա միջոցի ձևը, տևողությունը, ազդեցությունը և կիրառման եղանակը: Ազատությունից զրկելու և ազատության սահմանափակման տարբերությունը ինտենսիվության, այլ ոչ թե բնույթի կամ էության հարց է:
(գ) Խնդրո առարկա միջոցի նպատակը չպետք է որպես գործոն հաշվի առնվի ազատությունից զրկելու առկայության վերաբերյալ որոշում կայացնելիս (հետագա քննության համար կարող է նշանակություն ունենալ, արդյոք ազատությունից զրկելը արդարացված է եղել 5-րդ հոդվածի 1-ին կետի ենթակետերից որևէ մեկով):
(դ) Ընդհակառակը, իրավիճակը, որում խնդրո առարկա միջոցը կիրառվել է կարևոր գործոն է: Հանրության անդամներին հաճախ կոչ է արվում հանդուրժել տեղաշարժվելու ազատության ժամանակավոր սահմանափակումները որոշակի իրավիճակներում, ինչպես օրինակ հանրային տրանսպորտով կամ ավտոմայրուղով երթևեկելը կամ ֆուտբոլային խաղին հաճախելը: Սովորաբար հանդիպող այդպիսի սահմանափակումները չեն կարող պատշաճ կերպով նկարագրվել որպես «ազատությունից զրկում» 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով, քանի դեռ դրանք անխուսափելի են, իշխանությունների հսկողությունից դուրս գտնվող հանգամանքների հետևանքով, անհրաժեշտ են լուրջ վնասվածքների կամ վնասի իրական սպառնալիքը կանխելու համար և պահվում են այդ նպատակների համար պահանջվող նվազագույն աստիճանին:
Ինչ վերաբերում է դիմումատուների գործին, Դատարանը նկատել է, որ երեք շաբաթյա դատաքննությունից և ապացույցների ըստ էության հետազոտումից հետո գործը քննող դատավորը հանգել է եզրակացության, որ ոստիկանությունը սպասում էր, որ 500-1000 բռնի ցուցարարների «միջուկը» հավաքվելու է ժամը մոտ 16-ին Օքսֆորդի հրապարակում և որ առկա էր լուրջ վնասվածքների, նույնիսկ մահվան, և գույքի վնասման սպառնալիք, ամբոխն արդյունավետ չվերահսկելու դեպքում: Նրանց անակնկալի են բերել, երբ ավելի քան 1,500 մարդ է հավաքվել այնտեղ երկու ժամ շուտ և որոշել որ բռնության և վնասվածքների և վնասների սպառնալիքի կանխման նպատակով լիակատար շրջափակում է անհրաժեշտ է կիրառել: ժամը 14:20-ից սկսած, երբ լիակատար շրջափակումն ավարտված էր ամբոխից ոչ ոք առանց թույլտվության իրավունք չուներ հեռանալ: Մարդկանց համար զբոսնելու և հրմշտոց չստեղծելու համար, սակայն պայմանները անհարմար էին, առանց ծածկի, սննդի, ջրի կամ զուգարանային հարմարությունների: Չնայած ոստիկանությունը ցերեկվա ընթացքում և երեկոյան փորձում էր ազատ արձակել մարդկանց, նրանց փորձերը շարունակ կասեցվում էին զգալի փոքրամասնության շրջափակուման ներսում և դրսում դրսևորած բռնի և չհամագործակցող վարքագծի պատճառով և որոնց վերջնականապես ցրելն ավարտվեց ժամը մոտ 9:30-ին: Մոտ 400 անձինք, ովքեր հստակորեն երևում էր որ չեն մասնակցում ցույցին կամ ում վրա շրջափակման մեջ գտնվելը լուրջ ազդեցություն էր թողել, թույլ տրվեցին նախապես հեռանալ:
Այս եզրակացությունների հիման վրա Դատարանը համարել է, որ շրջափակման մեջ պահվելու հարկադիր բնույթը, դրա տևողությունը և դրա ազդեցությունը դիմումատուների վրա` ֆիզիկական անհարմարության և Օքսֆորդի հրապարակից հեռանալ չկարողանալու տեսակետից, վկայում է ազատությունից զրկելու մասին: Այնուամենայնիվ Դատարանը պետք է նաև հաշվի առնի խնդրո առարկա միջոցի «տեսակը» և «կիրառման եղանակը» քանի որ կարևոր նշանակություն ունի իրավիճակը, որում միջոցը կիրառվել էր:
Շրջափակումը կիրառվել է վտանգավոր և բռնության վիճակում գտնվող մեծ ամբոխը մեկուսացնելու և պահելու համար: Սահմանափակման այդ միջոցը նախընտրել էին ավելի կոշտ միջոցներից, որոնք կարող էին վնասվածքների ավելի մեծ սպառնալիք ստեղծել: Դատարանը որևէ պատճառ չի տեսնում դատավորի եզրակացություններից շեղվելու համար որ համապատասխան հանգամանքներում լիակատար շրջափակումը լուրջ վնասվածքները կամ վնասները կանխելու նվազագույնս անհանգստացնող սակայն առավել արդյունավետ միջոցն է: Այս իրավիճակում, Դատարանը չի կարծում որ շրջափակման կիրառումը հանգեցրել է «ազատությունից զրկելուն»: Իսկապես, դիմումատուները չեն պնդել, որ առաջին անգամ կիրառվելիս շրջափակման մեջ գտնվողները անմիջապես զրկվել են իրանց ազատությունից և Դատարանը չի կարողացել որոշել այն պահը, որից հետո կիրառված միջոցը կարող է համարվել որ դադարել է լինել տեղաշարժի ազատության սահմանափակում լինելուց, ինչը որ առավելագույնը կարող էր լինել, և փոխարկերպվել է ազատությունից զրկելու: Ակնհայտ է, որ լիակատար շրջափակումից հինգ րոպե անց, ոստիկանությունը ծրագրել է սկսել վերահսկվող ազատումը: Դրանից հետո նրանք հաճախակի փորձեր են կատարել և ողջ ընթացքում իրավիճակը պահել հսկողության տակ: Հետևաբար, սույն գործի հատուկ և բացառիկ փաստերի հաշվի առնմամբ տեղի չի ունեցել ազատությունից զրկում 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով: Վերջապես, քանի որ 5-րդ հոդվածը կիրառելի չէ, հետևաբար սույն գործով այդ դրույթի խախտում տեղի չի ունեցել:
Դատարանն նդգծել է, այնուամենայնիվ, որ ամբոխի կառավարման միջոցները չպետք է ներպետական իշխանությունների կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն օգտագործվեն բողոքները ճնշելու կամ խոչընդոտելու համար հաշվի առնելով արտահայտվելու և միավորվելու ազատությունների հիմնարար բնույթը բոլոր ժողովրդավարական հասարակություններում: Եթե ոստիկանության կողմից շրջափակում կիրառելն անհրաժեշտ եղած չլիներ լուրջ վնասվածքները կամ վնասը կանխելու համար, միջոցի «տեսակը» կարող էր այլ լինել և դրա հարկադրական և սահմանափակող բնույթը կարող էր բավարար լինել 5-րդ հոդվածը դրա նկատմամբ տարածելու համար:
Եզրակացություն. խախտում տեղի չի ունեցել (ձայների տասնչորս կողմ և երեք դեմ հարաբերակցությամբ):
* Օստինն (ՖԿ) և այլոք ընդդեմ Մետրոպոլիսի ոստիկանության կոմիսարի [2009] UKHL 5:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy