© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 164
2013թ. հունիս
Avilkina-ն և այլոք ընդդեմ Ռուսաստանի - 1585/09
Վճիռ 06.06.2013թ. [Բաժանմունք I]
Հոդված 8
Հոդված 8-1
Անձնական կյանքի նկատմամբ հարգանք
Գաղտնի բժշկական տվյալների չհիմնավորված բացահայտումը, որոնք վերաբերում էին Եհովայի վկաների կողմից արյան փոխներարկում կատարելու մերժմանը. խախտում
Փաստեր. 2007թ. կրոնական կազմակերպությունների դեմ ներկայացված մի քանի բողոքներից հետո Սանկտ Պետերբուրգի քաղաքի դատախազի տեղակալը կարգադրեց բոլոր բժշկական հաստատություններին զեկուցել Եհովայի վկաների կողմից արյան փոխներարկման մերժման բոլոր դեպքերի մասին: Երբ երկրորդ դիմումատուն պետական հիվանդանոցում՝ առանց արյան փոխներարկման անցնում էր քիմիա թերապիայի բուժում, նրա բժիշկը տեղեկացրեց այդ դեպքի մասին դատախազությանը: Չորրորդ դիմումատուի բժշկական տվյալները նույնպես տրամադրվեցին դատախազությանը այն բանից հետո, երբ դիմումատուն պետական հիվանդանոցում թույլ չտվեց վիրահատության ընթացքում օգտագործել ուրիշի արյունը: Հերթական դատավարության ժամանակ ներպետական դատարանները որոշեցին, որ դիմումատուների բժշկական տվյալների բացահայտումը օրինական էր:
Իրավունք. Հոդված 8. Դատարանը հիշեցրեց, որ անձնական տվյալների, ներառյալ՝ բժշկական տեղեկատվության պաշտպանությունը մեծ կարևորություն ունի անձնական կյանքի հանդեպ հարգանքի իրավունքի իրականացման համար և ընդունեց, որ հիվանդի և հասարակության շահերը բժշկական տվյալների գաղտնիությունը պաշտպանելու հարցում ամբողջությամբ կարող էին գերազանցել հետաքննվող հանցագործության և հրապարակային դատավարության շահերը: Պետական իրավասու մարմիները նույնպես ունեն հայեցողության շրջանակ այս ոլորտում, որի սահմանները կախված են վիճարկվող շահերի բնույթից և կարևորությունից, ինչպես նաև միջամտության լրջության աստիճանից: Այնուամենայնիվ, դիմումատուները կասկածյալներ չէին, կամ չէին մեղադրվել որևէ քրեական հանցագործության մեջ և դատախազը պարզապես կրոնական հաստատությունների գործունեության վերաբերյալ հետաքննություն էր իրականացրել` ի պատասխան գրասենյակ եկած բողոքների, ինչպես նաև դիմումատուների կողմից ոչ մի ենթադրվող հանցավոր վարքագիծ չէր արձանագրվել այն բժշկական հաստատություններում, որտեղ նրանք անցել են իրենց բուժումը: Մասնավորապես, երկրորդ դիմումատուին բուժող բժշկական անձնակազմը (դիմումատուն այդ պահին երկու տարեկան էր) իրավունք էր ունեցել դիմել դատարան` վերջինիս արյան փոխներարկում կատարելու համար թույլտվություն ստանալու համար` համոզված լինելով, որ դիմումատուի կյանքին վտանգ էր սպառնում: Բացի այդ չէր ապացուցվել, որ չորրորդ դիմումատուի կողմից արյան փոխներարկումից հրաժարվելը հանդիսանում էր նրա կրոնական համոզմունքների մյուս համախոհների ճնշման արդյունք, այլ ոչ թե նրա իրական կամքի արտահայտում: Հետևաբար, սոցիալական սուր անհրաժեշտություն չէր եղել` դիմումատուներին վերաբերող գաղտնի բժշկական տվյալները բացահայտելու համար: Ի դեպ, դատախազությունը կարող էր գործածել այլ եղանակներ` ստացված բողոքներին լուծում տալու համար, օրինակ` փորձել ստանալ դիմումատուների համաձայնությունը նրանց բժշկական տվյալների բացահայտման համար կամ հարցաքննել նրանց խնդրի վերաբերյալ: Այդուհանդերձ, դատախազությունը որոշեց բացահայտել դիմումատուների գաղտնի բժշկական տվյալները` չտեղեկացնելով վերջիններիս դրա մասին և չընձեռելով նրանց որոշումը բողոքարկելու որևէ հնարավորություն:
Եզրակացություն. խախտում(միաձայն) :
Հոդված 41. 5,000 եվրո (EUR) երկրորդ և չորրորդ դիմումատուներին` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy