© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագիր թիվ 167
Հոկտեմբեր 2013
Ի.Բ.-ն ընդդեմ Հունաստանի [I.B. c. Grèce ]- 552/10
Վճիռ 3.10.2013 [Բաժանմունք I]
Հոդված 14
Խտրականություն
Գործընկերների ճնշումների արդյունքում ՄԻԱՎ վարակակիր անձի աշխատանքից ազատումը
Խախտում
Փաստերը –2005թ. փետրվարին` տարեկան հերթական արձակուրդի ժամանակ, դիմումատուն իմանում է, որ նա ձեռք է բերել մարդու իմունային անբավարարության վարակ (ՄԻԱՎ): Այս տեղեկությունը տարածվում է այն ձեռնարկությունում, որտեղ նա աշխատում էր: Անձնակազմը սկսում է բողոքել գործատուին, որ ստիպված է աշխատել ՄԻԱՎ վարակակիր անձի հետ և պահանջում վերջինիս ազատել աշխատանքից: Դիմումատուի գործատուն հրավիրում է աշխատանքյին բժիշկ` ՄԻԱՎ-ի և դրա փոխանցման ճանապարհների վերաբերյալ պարզաբանումներ տալու համար: Բժիշկը փորձում է հանգստացնել աշխատակիցներին` նրանց բացատրելով, թե ինչ կանխարգելիչ միջոցներ պետք է իրականացնել: Չնայած դրան` անձնակազմի մոտ կեսը նամակ է ուղղում դիմումատուի գործատուին, որում այն պահանջում էր ազատվել դիմումատուից, որպեսզի «պահպանվի իրենց առողջությունը և աշխատանքի իրավունքը», հակառակ դեպքում կխաթարվեր ձեռնարկությունում տիրող ներդաշնակ մթնոլորտը: Արձակուրդից վերադառնալուց երկու օր առաջ, գործատուն աշխատանքից ազատում է դիմումատուին` նրան վճարելով հունական օրենսդրությամբ նախատեսված արձակման նպաստը: Դիմումատուն դիմում է դատարան: Վճռաբեկ դատարանը բեկանում է Վերաքննիչ դատարանի որոշումը` համարելով որ աշխատանքային պայմանագրի դադարեցումը չարաշահում չէր:
Իրավունքը` 14-րդ հոդվածը 8-րդ հոդվածի համակցությամբ
ա) Կիրառելիությունը- Դիմումատուն գանգատվում է, որ պետական մարմինները չեն պաշտպանել իր անձնական կյանքն իր գործատուի միջամտություններից, ինչը կարող էր հանգեցնել Պետության պատասխանատվությանը: Այլևս ոչ մի կասկած չկար, որ աշխատանքի վերաբերյալ հարցերը, ինչպես նաև ՄԻԱՎ վարակակիր անձանց ներգրավմամբ իրադրություններն ընդգրկվում են անձնական կյանքի կիրառման շրջանակում: Տվյալ գործն առանձնահատուկ է նրանով, որ խոսքը գնում է ՄԻԱՎ վարակակիր անձին աշխատանքից ազատմանը: Կասկած չկա, որ եթե դիմումատուի աշխատանքից ազատման ներկայացված հիմքը ձեռնարկությունում լավ մթնոլորտի պահպանում է, ապա այս իրավիճակն առաջացնող փաստը վարակակիր լինելու վերաբերյալ իր հայտարարությունն է: Հենց այս փաստն է հանգեցրել նրան, որ աշխատակիցները բացեիբաց սպառնացել են խաթարել ձեռնարկության գործունեությունն այնքան ժամանակ, որքան դիմումատուն կշարունակեր աշխատել: Պարզ է, որ դիմումատուի ազատման արդյունքում պիտակավորվել է մի անձ, որը, եթե նույնիսկ ՄԻԱՎ վարակակիր էր, չուներ հիվանդության անկհայտ ախտանիշներ: Այս միջոցները կարող էին միայն լուրջ հետևանքներ ունենալ դիմումատուի, նրա նկատմամբ հարգանքի և, վերջապես, նրա անձնական կյանքի վրա: Այս ամենին ավելանում է նաև նոր աշխատանք գտնելու անորոշությունը, քանի որ նոր աշխատանք գնտելու հեռանկարները կարող էին ողջամտորեն անիրականալի թվալ` հաշվի առնելով նախորդ փորձը: Այն փաստը, որ դիմումատուն աշխատանքից ազատվելուց հետո կարողացել է աշխատանք գտնել, բավարար չէ վերացնելու համար այն բոլոր բացասական հետևանքները, որոնք թողել են նորմալ անձնական կյանք վարելու նրա ունակությունների վերաբերյալ վիճահարույց փաստերը: Հետևաբար, 8-րդ և 14-րդ հոդվածները համակցությամբ կիրառելի են:
Բ) Գործի էությունը –Իրավիճակը, որում գտվել է դիմումատուն, պետք է համեմատել ձեռնարկության այլ աշխատակիցների իրավիճակի հետ, քանի որ դա կարևոր է տարբերակված վերաբերմունքի վերաբերյալ նրա գանգատը գնահատելու համար: Հասկանալի է, որ դիմումատուի նկատմամբ ցուցաբերվել է նվազ բարենպաստ վերաբերմունք, քան կարող էր ցուցավերվել իր գործընկերներից որևէ մեկի նկատմամբ, և դա միայն ՄԻԱՎ վարակակիր լինելու պատճառով: Իր Կյուտինն ընդդեմ Ռուսաստանի [Kiyutin c. Russie] գործով վճռում Դատարանը համարել է, որ այդ հիվանդության տարածման ճանապարհների վերաբերյալ գիտելիքների բացակայությունը սնել է շատ նախապաշարումների, որոնք հանգեցրել են վարակակիրների պիտակավորմանը և մեկուսացմանը: Դատարանն ավելացրել է, որ այս առումով ՄԻԱՎ վարակակիր անձինք խոցելի խումբ են և որ պետություններն ունեն հայեցողության նեղ սահմաններ այս խմբի նկատմամբ իր անդամների ՄԻԱՎ վարակակիր լինելու հանգամանքի հիմքով հատուկ վերաբերմունք ցուցաբերելու համար: Սակայն, մի կողմից դիմումատուի գործատուն դադարեցրել է աշխատանքային պայմանագիրն իր այլ աշխատակիցների ճնշումների պատճառով և որ այդ ճնշումները կապված են դիմումատուի ՄԻԱՎ վարակակիր լինելու փաստով, ինչպես նաև այն որ, այդ անհանգստություններն առաջացել էին հիվանդության պատճառով: Իսկ մյուս կողմից ձեռնարկության աշխատակիցներին աշխատանքային բժիշկը տեղեկացրել էր, որ դիմումատուի հետ աշխատանքային հարաբերությունների շրջանակներում չկար վարակման որևէ ռիսկ:
Վերաքննիչ դատարանը հստակ կերպով ընդունել է, որ դիմումատուի ՄԻԱՎ վարակակրի կարգավիճակը ազդեցություն չի թողել նրա աշխատանքն իրականացնելու ունակության վրա և չէր նախանշում իր պայմանագրի հետ կապված որևէ ոչ նպաստավոր միջադեպ, որը կհիմնավորեր պայմանագրի անհապաղ դադարեցումը: Այն նաև ընդունել է, որ նույնիսկ աշխատակիցների ճնշումները չէին սպառնում ձեռնարկության գոյությանը: Այնուամենայնիվ, աշխատակիցների արտահայտած կամ ենթադրյալ նախապաշարումները չեն կարող վկայակոչվել որպես հիմք ՄԻԱՎ վարակակիր աշխատակցի պայմանագիրը դադարեցնելու համար: Նման դեպքերում, գործատուի շահերի պաշտպանության անհրաժեշտությունը պետք է մանրամասնորեն հավասարակշռվի աշխատակցի շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ, քանի որ վերջինս պայմանագրի թույլ կողմն է, և ավելի թույլ, երբ աշխատակիցը ՄԻԱՎ վարակակիր է: Սակայն, Վճռաբեկ դատարանը չի հավասարակշռել գործում ներգրավված բոլոր կողմերի շահերը նույնքան հանգամանալից և համակողմանիորեն, ինչպես Վերաքննիչ դատարանը: Բավականին հակիրճ հիմնավորումներով, հաշվի առնելով բարձրացված հարցերի կարևորությունը և նոր բնույթը, Դատարանը հաստատել է, որ աշխատանքից ազատումը, եզրույթի բուն իմաստով, լիովին հիմնավորված է եղել գործատուի շահերով, քանի որ այդ մասին որոշումը կայացվել է ձեռնարկությունում խաղաղությունը, ինչպես նաև պատշաճ գործունեությունը վերականգնելու նպատակով: Եթե Վճռաբեկ դատարանը չի վիճարկել այն փաստը, որ դիմումատուի վարակը վնասակար ազդեցություն չի ունեցել իր աշխատանքային պայմանագրի իրականացման համար, այնուամենայնիվ, աշխատակիցների մտավախություններն արդարացնելու համար, այն իր որոշումը կայացնելիս հիմնվել է ակնհայտորեն սխալ հիմնավորման` դիմումատուի հիվանդության «վարակիչ» բնույթի վրա: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը ձեռնարկության պատշաճ գործունեությանը տվել է այն իմաստը, որը ցանկանում էին տալ աշխատակիցները` ըստ իրենց սուբյեկտիվ ընկալումների: Վերջապես, դիմումատուի համար Վճռաբեկ դատարանում խնդիրը սահմանափակվել էր միայն սովորական փոխհատուցման տրամադրմամբ, ինչպես որոշվել էր Վերաքննիչ դատարանում, մինչդեռ դիմումատուի նախնական հայցի նպատակը ձեռնարկությունում աշխատանքի վերականգնումն էր, որը մերժվել էր թեʼ առաջին ատյանի, թեʼ Վերաքննիչ դատարանների կողմից: Ավելին, հնարավոր չէր լինի շահարկել այն, թե ինչպիսին կլիներ աշխատակիցների վերաբերմունքը, եթե տվյալ գործում Վճռաբեկ դատարանն անփոփոխ թողեր ստորին դատարանների որոշումները, կամ ավելին, եթե Հունաստանում լիներ հստակ օրենսդրություն կամ նախադեպ, որը կպաշտպաներ ՄԻԱՎ վարակակիրներին իրենց աշխատավայրերում:
Որպես եզրակացություն` Վճռաբեկ դատարանը բավարար կերպով չի բացատրել թե, ինչու են գործատուի շահերը վեր դասվել դիմումատուի շահերից, և որ, համաձայն Կոնվենցիայի, այն չի հավասարակշռել երկու կողմերի իրավունքները:
Եզրակացություն` խախտում (միաձայն).
Հոդված 41` 8 000 եվրո բարոյական վնասի փոխհատուցում, 6 339,18 եվրո նյութական վնասի փոխհատուցում
(Տեʼս Կյուտինն ընդդեմ Ռուսաստանի [Kiyutin c. Russie], 2700/10, մարտի 10, 2011, Տեղեկագիր թիվ 139)
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy