© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 160
2013թ. փետրվար
B.-ն ընդդեմ Ռումինիայի (թիվ 2) - 1285/03
Վճիռ 19.02.2013թ. [Բաժանմունք III]
Հոդված 8
Պոզիտիվ պարտավորություններ
Հոդված 8-1
Ընտանեկան կյանքը հարգելու իրավունք
Անձնական կյանքը հարգելու իրավունք
Մորը հոգեբուժական հաստատությունում մեկուսացնելու և նրա երեխաներին խնամքի հանձնելու գործով անհամարժեք իրավական պաշտպանության տրամադրում. խախտումներ
Փաստեր. 1996 թվականից ի վեր դիմումատուն, ճանաչվելով անգործունակ, ստանում էր սոցիալական ծառայությունների օգնությունը: 2002 թվականին նրան ախտորոշել էին «պարանոիդ շիզոֆրենիա» հիվանդությունը: Դիմումատուի երկու երեխաներն այդ ժամանակ անչափահաս էին: Ո´չ դիմումատուի և ո´չ էլ նրա երեխաների նկատմամբ խնամակալության կամ վերահսկողության որևէ գործողություններ չէին ձեռնարկվել: 2000 թվականից սկսած տարբեր առիթներով ոստիկանության կողմից նա տեղափոխվել էր հոգեբուժական հաստատություններ: Այդ ժամանակահատվածում դիմումատուի երեխաներին ուղարկել էին մանկատուն:
Իրավունք. Հոդված 8
(ա) Դիմումատուին հոգեբուժարանում մեկուսացնելը. «Հոգեկան խանգարում ունեցող անձանց» վերաբերյալ Դատարանի կողմից նախկինում քննված գործերի մեծամասնությունում հոգեբուժարանում անձի տեղավորմանը վերաբերող ներպետական ընթացակարգերը քննվել էին Կոնվենցիայի 5-րդ հոդվածի շրջանակներում: Հետևաբար, որպեսզի պարզեին, թե արդյո՞ք տվյալ գործով դիմումատուին հոգեբուժարանում պահելը համապատասխանում էր Կոնվենցիայի 8-րդ հոդվածին, Դատարանը գտավ, որ նպատակահարմար է հղում կատարել, mutatis mutandis, իր 5-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի ներքո ձևավորված նախադեպային իրավունքին:
Չնայած այն փաստին, որ անգործունակ անձանց պաշտպանության մասին օրենքը սահմանում էր խնամակալության կամ վերահսկողության տեսքով իրավական պաշտպանության միջոցներ տրամադրելու պարտավորություն, դիմումատուի նկատմամբ նման որևէ միջոց չէր սահմանվել, չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները քաջատեղյակ էին դիմումատուի առողջական վիճակի մասին նախքան նրան հոգեբուժական հաստատություն տեղափոխելը: Դիմումատուի խոցելիությունը նույնպես նշվել էր և ներպետական դատարանների ուշադրությունը բազում անգամ հրավիրվել էր այդ փաստի վրա սոցիալական ծառայությունների զեկույցներում: Սակայն ոչ սոցիալական ծառայությունները, և ոչ էլ դատարանները որևէ եզրակացություն չէին արել դիմումատուի իրավական պաշտպանության առնչությամբ: Միանշանակ իշխանությունների թերացումը հանգեցրել էր նրան, որ դիմումատուն զրկվել էր հոգեկան առողջության վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված երաշխիքներից` մասնավորապես այն երաշխիքից, որն իրավունք էր տալիս հիվանդին օժանդակություն ստանալ, այն դեպքում, երբ հիվանդի օրինական ներկայացուցիչը պարտավոր է տեղեկացվել հիվանդին` մեկուսացնելու համար նախատեսված միջոցի և այդ միջոցն իրականացնելու պատճառների մասին: Համաձայն հոգեկան առողջության մասին օրենսդրության վերջին փոփոխությունների, եթե հիվանդը չուներ օրինական ներկայացուցիչ և իր մտավոր անկարողության պատճառով չէր կարող իրեն դատապաշտպան նշանակել, հիվանդանոցը պարտավոր էր դրա մասին անմիջապես տեղեկացնել տեղական իրավասու մարմիններին` հիվանդին իրավական պաշտպանությամբ ապահովելու համար: Սակայն, վերոնշյալ օրենսդրական փոփոխությունները որևէ օգուտ չունեցան դիմումատուի համար: Օրենսդրական դրույթները, որոնք կարգավորում էին անձին հոգեբուժարանում մեկուսացնելու գործընթացը և պաշտպանում էին այն անձանց, ովքեր անկարող են պաշտպանել իրենց սեփական շահերը, չէին կիրառվել դիմումատուի նկատմամբ 8-րդ հոդվածով սահմանված անձնական կյանքը հարգելու իրավունքին համապատասխան: Հետևաբար, իշխանությունները չէին կատարել դիմումատուի շահերը պաշտպանելու համար սահմանված համապատասխան միջոցներ ձեռնարկելու իրենց պարտավորությունը:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
(բ) Դիմումատուի երեխաներին խնամքի հանձնելը. Քանի որ դիմումատուին չէին ապահովել հատուկ պաշտպանությամբ, ում, մասնավորապես, հոգեբուժարան տեղավորելու ընթացքում չէին տրամադրել իրավախորհրդատու կամ ad litem պաշտպան, նա հնարավորություն չէր ունեցել արդյունավետորեն մասնակցել իր երեխաներին մանկատուն տեղավորելու գործընթացին կամ պաշտպանել իրենց շահերը: Բացի դրանից, տասներկու տարվա ընթացքում նրա ընտանեկան վիճակը ուսումնասիրվել էր միայն երկու դեպքում: Վերջապես, որևէ ապացույց չկար, որ սոցիալական ծառայողները մշտական կապ էին պահպանել դիմումատուի հետ, ինչը մեծ հնարավորություն կտար իշխանություններին տեղեկանալու նրա իրավիճակի մասին: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները` դիմումատուի երկու անչափահաս երեխաներին մանկատուն ուղարկելու վերաբերյալ որոշման կայացման ընթացակարգը չէր իրականացվել Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված նրա իրավունքներին համապատասխան:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. 10,000 եվրո (EUR)՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy