© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 144
օգոստոս-սեպտեմբեր 2011
Բահն ընդդեմ Միացյալ Թագավորության - 56328/07
Վճիռ 27.9.2011թ. [Չորրորդ բաժանմունք]
Հոդված 14
Խտրականություն
սոցիալական բնակարանի իրավունքի նախապատվությունը որոշելիս ներգաղթային հսկողության ենթակա անչափահասին հաշվի առնելու մերժումը: խախտում տեղի չի ունեցել
Փաստերը - 2005թ. դիմումատուին` Սիեռռա Լեոնեյի քաղաքացու, տրամադրվել է Միացյալ Թագավորությունում անորոշ ժամկետով գտնվելու թույլտվություն: Նրա անչափահաս որդուն հետագայում թույլ է տրվել միանալ նրան, պայմանով, որ նա չի օգտվելու հանրային միջոցներից: Որդու ժամանելուց կարճ ժամանակ անց, այն բանից հետո երբ նրա բնակարանի վարձատուն տեղեկացրել է նրան, որ նրա որդին չի կարող բնակվել նրա վարձակալած սենյակում, նա դիմել է տեղական իշխանություններին խնդրելով օգնել կացարան գտնել: Տեղական իշխանությունները համաձայնել են օգնել նրան, սակայն քանի որ նրա որդին ենթակա էր ներգաղթային հսկողության, մերժել են նրա` ոչ իր մեղքով անտուն մնացած անչափահաս երեխա ունեցող անձի կարգավիճակից բխող նախապատվություն տրամադրել *: Միևնույն ժամանակ տեղական իշխանությունները օգնել են նրան բնակարան վարձակալել քաղաքի արվարձաններում և մոտ տասնյոթ ամիս անց ապահովել նրան քաղաքում գտնվող սոցիալական բնակարանով: Ոչ նա և ոչ էլ նրա որդին որևէ ժամանակ անտուն չեն եղել: Եվրոպական դատարան ներկայացրած իր գանգատում դիմումատուն բողոքել է, որ իրեն նախապատվություն տրամադրելու մերժումը խտրական է եղել:
Իրավունքը – Հոդված 14-ը հոդված 8–ի հետ համակցությամբ: Վիճարկվող օրենսդրությունը ակնհայտորեն շոշափում է դիմումատուի և նրա որդու տան և ընտանեկան կյանքի իրավունքները քանի որ այն շոշափում է նաև նրանց` կացարան գտնելու գործում աջակցություն ստանալու իրավունքը, որից զրկվելը սպառնում էր նրանց: Այդպիսով գործի փաստերի նկատմամբ տարածվում է 8-րդ հոդվածի գործողությունը, կիրառելի է նաև 14-րդ հոդվածը:
Դիմումատուի որդուն թույլատրվել է Միացյալ Թագավորություն մուտք գործել այն պարտադիր պայմանով, որ նա չի դիմելու հանրային միջոցների օգնությանը: Բնակարանային օրենսդրությամբ նախատեսված տարբերակված վերաբերմունքը դիմումատուի նկատմամբ պայմանավորված է եղել նրա որդու պայմանական ներգաղթյալի կարգավիճակով, այլ ոչ թե ազգային պատկանելությամբ: Այն փաստը, որ ներգաղթյալի կարգավիճակը բխում էր օրենքից և հատուկ չէր նրան ի ծնե, չի բացառում դրա` 14-րդ հոդվածի նպատակներով «այլ հատկանիշների» ներքո ընկալմանը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով ներգաղթյալի կարգավիճակում պարունակվող ընտրության տարրը, տարբերակված վերաբերմունքի արդարացումը հենվում է ոչ այնքան ծանրակշիռ հիմքերի վրա, որքան այնպիսի հատուկ կամ անփոփոխ անձնական հատկանիշների` ինչպես օրինակ սեռի կամ ռասայի հիման վրա տարբերակված վերաբերմունքի դեպքում: Նմանապես, քանի որ գործի էությունը` կարիքավորներին կացարանով ապահովելը, իր բնույթով առավելապես սոցիալ-տնտեսական է, Կառավարությանը վերապահված հայեցողության սահմանները հարաբերականորեն լայն են:
Սոցիալական բնակարանի նման սահմանափակ ռեսուրսների բաշխման չափանիշների ներդնումն իրավաչափ է այն դեպքում եթե այդ չափանիշները կամայական կամ խտրական չեն: Դիմումատուի բնակարանի իրավունքի նախապատվության ճանաչման մերժումը կամայական չի եղել: Իր որդուն` նրա մուտքի թույլտվության իրեն հայտնի պայմաններով Միացյալ Թագավորություն բերելով` նա փաստորեն համաձայնել է չօգտվել հանրային միջոցներից որդու աջակցության նպատակով: Արդարացված է եղել տարբերակված մոտեցումը բնակարանի նախապատվության իրավունքի հավակնորդների նկատմամբ` Միացյալ Թագավորությունում անօրինական կամ հանրային միջոցներից չօգտվելու պայմանով գտնվող անձանց և այլ անձանց միջև: Օրենսդրությունը օրինական նպատակներ է հետապնդել` այն է անբավարար ռեսուրսների արդարացի բաշխումը տարբեր տեսակի հավակնորդների միջև:
Չթերագնահատելով դիմումատուի անհանգստությունը, որը նա կարող էր զգալ առանց կացարանի մնալու սպառնալիքի հետ կապված, Դատարանը նկատել է, որ նա փաստացի երբևէ անտուն չի մնացել և որ եղել են այլ օրենսդրական պարտականություններ, որոնք տեղական իշխանություններից պահանջում էին աջակցել նրան և նրա որդուն անտուն մնալու սպառնալիքի իրականանալու դեպքում:
Տվյալ դեպքում նրա հետ ըստ էության վարվել են այնպես, ինչպես որ կվարվեին նրա` բնակարանի նախապատվություն ունենալու դեպքում` տեղական իշխանությունները աջակցել են նրան քաղաքի արվարձաններում (քաղաքում բնակարանների պակասի պատճառով) մասնավոր բնակարան վարձելու գործում և նրան սոցիալական բնակարան են առաջարկել քաղաքի սահմաններում 17 ամիս հետո: Տարբերակված վերաբերմունքը, որին ենթարկվել է դիմումատուն, այդպիսով, ողջամտորեն և օբյեկտիվորեն արդարացված է եղել:
Եզրակացություն. խախտում տեղի չի ունեցել (միաձայն):
* Ապաստարանի և ներգաղթի մասին 1996թ. օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետը, որը գործում էր խնդրո առարկա ժամանակահատվածում, նախատեսում էր, որ ներգաղթային հսկողության ենթակա անձինք հաշվի չեն առնվում այն անձանց բնակարանային նախապատվության իրավունքի վերաբերյալ որոշում կայացնելիս:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy