սրայելից ներկրված ապրանքները բոյկոտելու նպատակով ակտիվ գործողությունները խտրականության հիմքով հանցագործություն համարելն առանց վերաբերելի և բավարար պատճառների Ի Բալդասսին և այլք ընդդեմ Ֆրանսիայի (Baldassi and others v. France, application nos. 15271/16, 15280/16, 15282/16, Judgement 11 June 2020) Վերաբերելի նախադեպային իրավունք 1) Willem c. France, application no. 10883/05, judgment of 16 July 2009 2) Vasiliauskas c. Lituanie [GC], application no. 35343/05, judgment of 20 October 2015 HUDOC համակարգում որոնման համար բանալի բառեր15 Art 10 • Liberté d’expression • Action militante en faveur du boycott des produits en provenance d’Israël pénalement réprimée comme discriminatoire, sans motifs pertinents et suffisants • Appel au boycott protégé par l’article 10 en tant que modalité d’expression d’opinions protestataires • Différences établies avec l’affaire Willem c. France • Influence des requérants, simples citoyens, incomparable à celle d’un maire • Action tendant à provoquer ou 15 Հաշվի առնելով, որ սույն գործով վճիռը միայն ֆրանսերեն լեզվով է, բանալի բառերը ևս ֆրանսերեն են։ stimuler le débat sur un sujet d’intérêt général • Absence de propos racistes ou antisémites et d’appel à la haine, la violence et l’intolérance • Absence de violence ou dégâts matériels Գործի փաստական հանգամանքները Դիմումատուները ֆրանսիական խմբավորման անդամներ էին։ Հիշյալ խմբավորումն աջակցում էր Պաղեստինին և հանդիսանում էր հասարակական կազմակերպությունների կողմից նախաձեռնված §Բոյկոտ, մեկուսացում և սանկցիաներ¦ միջազգային շարժման մի մաս։ Դիմումատուները դատապարտվել էին հիպերմարկետի հաճախորդ- ներին Իսրայելից ներկրված ապրանքներ չգնելու կոչեր անելու համար։ Վերջիններս հիպերմարկետի հաճախորդների շրջանում ստորագրա- հավաք էին կազմակերպել՝ ուղղված Իսրայելից ապրանքների ներկրումը դադարեցնելուն։ Բացի այդ, դիմումատուները թռուցիկներ էին բաժանել, որոնցում նաև ասվում էր. §Դուք կարող եք ստիպել Իսրայելին հարգել մարդու իրավունքները. բոյկոտ իսրայելական ապրանքներին¦։ Թռուցիկ- ները չէին պարունակում բռնության կամ ատելության որևէ խոսք կամ կոչ։ Դիմումատուների դատապարտման հիմքում դրվել էին §Մամուլի ազատության մասին¦ օրենքի այն դրույթները, ըստ որոնց՝ արգելվում էր, այդ թվում, որևէ ազգային պատկանելիության կամ իրենց ծագման հիմքով անձանց հանդեպ խտրականության հրահրումը։ Դիմումատուներն արդարացվել էին առաջին ատյանի դատարանում այն հիմնավորմամբ, որ մեղադրական եզրակացության հիմքում դրված եզրահանգումները չէին համապատասխանում գործի փաստական հանգամանքներին։ Սակայն, վերանայման վարույթն ավարտվեց դիմումատուների դատա- պարտմամբ և նրանց նկատմամբ հազար եվրո տուգանքի նշանակմամբ։ Եվրոպական դատարանի եզրահանգումը Չնայած դիմումատուները Եվրոպական դատարան ներկայացված դիմումում վիճարկել են նաև Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածը, այդուհանդերձ, Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ հիշյալ հոդվածով երաշխավորված դիմումատուների իրավունքը խախտված չէ այնքանով, որքանով խնդրո առարկա հարցի, այն է՝ Իսրայելից ներկրված ապրանքները բոյկոտելու կոչեր անելու համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, արդեն իսկ առկա էր վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում։ Անդրադառնալով Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքին՝ Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 7-րդ հոդվածի շրջանակներում կատարված եզրահանգ- ման համատեքստում ստացվում է, որ միջամտությունը §նախատեսված էր օրենքով¦։ Դիմումատուների դեմ կայացված դատավճռի պատճա- ռաբանական մասից հետևում է, որ նրանց դատապարտումը նպատակ է ունեցել պաշտպանել շուկայում իսրայելական ծագման ապրանքներ արտադրողների կամ մատակարարների իրավունքները։ Այդքանով դատապարտումը տեղավորվում է §այլոց իրավունքները¦ պաշտպանելու՝ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բացառության շրջանակներում։ Այդուհանդերձ, հարկ է հասկանալ՝ արդյոք միջամտությունը տեղավորվում է §անհրաժեշտ է ժողովրդա- վարական հասարակությունում¦ պայմանի վերաբերյալ Պերինչեկն ընդդեմ Շվեյցարիայի գործով Մեծ պալատի վճռում16 սահմանված սկզբունքների ներքո։ Ընդհանուր դիտարկումներ. բոյկոտը բողոք արտահայտելու հիմնական միջոց է։ Ուստի, բոյկոտի կոչը, որի նպատակն է, կոնկրետ ընդդիմադիր գործողություններ կատարելով, հաղորդակցություն ստեղծել ընդդիմադիր կարծիքների միջև, ըստ էության տեղավորվում է Եվրո- պական կոնվենցիայի 10-րդ հոդվածի պաշտպանության տիրույթում։ Այդուհանդերձ, բոյկոտի կոչն արտահայտվելու ազատության իրա- վունքի իրացման շատ առանձնահատուկ ձև է, որն իր մեջ ներառում է՝ (1) ընդդիմադիր կարծիքի արտահայտում և (2) տարբերվող վարքագծի 16 Տե՛ս Պերինչեկն ընդդեմ Շվեյցարիայի (Perinçek v. Switzerland) գործով 2015 թվականի հոկտեմբերի 15-ի վճիռը, գանգատ թիվ 27510/08 հրահրում։ Հանգամանքներից կախված՝ բոյկոտն ի վերջո կարող է վերած- վել այլ անձանց հանդեպ խտրականության դրսևորման։ Խտրականության դրդումն անհանդուրժողականության հրահրման ձևերից է. այն ատելության և բռնության հրահրման հետ միասին ուրվագծում է այն սահմանագիծը, որն անցնելն անմիջապես կհանգեցնի արտահայտվելու ազատության իրավունքի խախտման։ Այդուհանդերձ, ուշագրավ է, որ տարբերվող վարքագիծ դրսևորելու հրահրումն ամբող- ջովին տարբերվում է խտրականության հրահրումից։ Վիլլեմն ընդդեմ Ֆրանսիայի գործով վճիռը17. Եվրոպական դատարանի հիշյալ գործի փաստական հանգամանքները գրեթե նույնական են սույն գործի փաստական հանգամանքների հետ այն տարբերությամբ, որ պրն Վիլլեմը քաղաքապետ էր և պետք է գիտակցեր, որ բոյկոտի կոչեր անելիս գործում է իր պաշտոնական լիազորությունների շրջանակներում։ Հետևաբար, պրն Վիլլեմի քաղաքապետ լինելը որոշիչ գործոն էր Եվրոպական դատարանի՝ սույն գործից տարբերվող եզրահանգման գալու հարցում։ Սույն գործը. սույն գործում դիմումատուները հասարակ քաղաքա- ցիներ էին, ովքեր սահմանափակված չէին քաղաքապետի մանդատից բխող իրենց պարտականություններով և լիազորություններով, և սպառողների նկատմամբ պաշտոնական ազդեցություն չունեին։ Ավելին, կարևորվում է նաև դիմումատուների՝ բոյկոտի կոչեր անելու նպատակը, այն է՝ սուպերմարկետի սպառողների մոտ բանավեճ առաջացնելը։ Բացի այդ, դիմումատուները չեն դատապարտվել ռասիստական կամ հակասեմիթական դիտարկումներ կամ բռնություն կամ ատելություն հրահրելու կամ բռնարար լինելու կամ որևէ տեսակի վնաս պատճառելու համար։ Ոչ էլ հիպերմարկետը ներպետական դատարանների առջև վնասների հատուցման հարց է բարձրացրել։ 17 Տե՛ս Վիլլեմն ընդդեմ Ֆրանսիայի (Willem v. France) գործով 2009 թվականի հուլիսի 16-ի վճիռը, գանգատ թիվ 10883/05 Եվրոպական դատարանն անհրաժեշտ չի համարում անդրադառնալ դիմումատուների դատապարտման հիմքում ընկած ֆրանսիական օրենքի մեկնաբանմանը։ Այնուամենայնիվ, դիմումատուների նկատմամբ կիրառված ներպետական օրենքի այնպիսի մեկնաբանությունը, ըստ որի՝ համատարած արգելվում էր ապրանքների՝ աշխարհագրական ծագմամբ պայմանավորված բոյկոտի ցանկացած կոչ, բավականին լայն էր։ Իրականում, դիմումատուներին դատապարտելիս ներպետական դատարանը վերլուծության չի ենթարկել դիմումատուների կողմից կատարված գործողություններն ու նրանց ներկայացրած դիտարկում- ները, այլ ընդհանրական եզրահանգել է, որ բոյկոտի ցանկացած կոչ հան- գեցնում է խտրականության հրահրման։ Կոնվենցիոն լեզվով ասած՝ ներպետական դատարանը չի հաստատել, որ Իսրայելից ներկրված ապրանքների բոյկոտի կոչերի հիման վրա դիմումատուների դատա- պարտումն անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում։ Ավելին, ներպետական դատարանի պարտականությունն էր մանրա- մասն պատճառաբանել դատավճիռը։ Նախևառաջ, դիմումատուներին վերագրվող արարքներն ու դիտարկումները վերաբերում էին հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի (Իսրայելի գործողությունների՝ միջազգային հանրային իրավունքի պահանջներին համապատասխա- նությանը և պաղեստինյան գրավված տարածքներում մարդու իրա- վունքների վիճակին) և, որը վիճաբանության առարկա էր, ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ միջազգային հանրությունում։ Բացի այդ, խնդրո առարկա գործողություններն ու դիտարկումները ներառվում են քաղաքական կոչերի տիրույթում։ Քաղաքական խոսքին բնորոշ է լինել հակասական, իսկ հաճախ նաև վտանգավոր։ Սակայն դա ամենևին չի ցածրացնում քաղաքական կոչի հանրային հետաքրքրու- թյունը, եթե իհարկե այդ կոչը չի անցնում սահմանագիծը և չի վերածվում բռնության, ատելության կամ անհանդուրժողականության կոչի. այս սահ- մանագիծն անցնելն անթույլատրելի է։ Այսպիսով, դիմումատուների դատապարտումը բավականաչափ պատճառաբանված չի եղել, չի իրականացվել փաստերի պատշաճ և ամբողջական գնահատում, ինչպես նաև չի ապացուցվել, որ այդ գործո- ղությունները որևէ կերպ հակասել են Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածում ամրագրված սկզբունքներին։ Եզրակացություն՝ խախտում: Հոդված 41. 7000 եվրո ոչ նյութական վնասի համար, 380 եվրո նյութական վնասի համար։
Full & Egal Universal Law Academy