© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 167
2013թ. հոկտեմբեր
Bandaletov-ն ընդդեմ Ուկրաինայի - 23180/06
Վճիռ 31.10.2013թ. [Բաժանմունք V]
Հոդված 6
Հոդված 6-3-գ
Դատապաշտպանի միջոցով իրեն պաշտպանելը
Հետաքննության նախնական փուլում դատապաշտպան չունենալը, երբ դիմումատուն վկայի կարգավիճակում հարցաքննվելու ժամանակ խոստովանական ցուցմունք էր տվել. խախտում չկա
Փաստեր. Դիմումատուն մի շարք այլ անձանց հետ, որպես վկա հարցաքննվելու համար կանչվել էր ոստիկանություն իր տանը կատարված կրկնակի սպանության հետաքննության առնչությամբ: Նա խոստովանել էր հանցագործություն կատարելու մեջ: Հաջորդ օրը նրան որպես կասկածյալ ձերբակալել էին և նրան պաշտպանելու համար դատապաշտպան նշանակել: Դիմումատուն դրանից հետո մշտապես հաստատել է իր խոստովանությունը: Նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Եվրոպական դատարան ներկայացված գանգատում նա բողոքում էր, որ հետաքննության նախնական փուլում նա զրկված է եղել դատապաշտպանի օգնությունից, և որ ներպետական դատարանները չէին նվազեցրել իր պատիժը, թեև նա ինքնակամ հանձնվել էր ոստիկանությանը և խոստավանել կատարված հանցագործության մեջ:
Իրավունք. Հոդված 6 §§ 1 և 3 «գ». Ոչինչ չէր վկայում այն մասին, որ իշխանությունները՝ մինչ դիմումատուի առաջին հաղորդակցությունը ոստիկանության հետ, որևէ հիմք ունեին կասկածելու դիմումատուին կատարված սպանության մեջ: Մի շարք հարցաքննվածներից նույն օրը վերցված հայտարարությունները ոչ մի կերպ կասկածանքի տակ չէին դնում նրան: Որպես վկա հարցաքննվելիս դիմումատուն իր ազատ կամքով կամավոր կերպով խոստովանել էր կատարվածի մասին, որից հետո ոստիկանությունը նրան շնորհել էր կասկածյալի կարգավիճակ: Բացի այդ, դիմումատուն բոլոր այլ վկաների հետ կանչվել էր ոստիկանություն և ուստի նա անակնկալի չէր եկել և հնարավորություն ուներ իր մտքերը կարգի բերեր և խորհել այն հարցի շուրջ, թե ինչ դիրքորոշում է ընտրելու հարցաքննության ժամանակ: Իրականությանը համապատասխանում էր այն, որ ոստիկանությունը կարող էր անմիջապես դադարեցնել դիմումատուի հարցաքննությունը նրա խոստովանությունից հետո և ձեռնպահ մնալ այդ վկայությունները ներառել գործի նյութերում որպես վերջինիս նկատմամբ հետաքննություն սկսելու հիմք: Սակայն, այն լիովին կհակասեր դիմումատուի ցանկությանը և նրան, թե ինչ ոստիկանությունը կարող էր անել՝ ելնելով դիմումատուի լավագույն շահերից, քանի որ մինչև քրեական գործի հարուցումը դիմումատուի կամավոր հանձնվելը ոստիկանությանը կարող էր մեղմացնող հանգամանք համարվել: Դատարանը նաև չի մոռացել դիմումատուի այն փաստարկի մասին, որ առաջին հարցաքննության ժամանակ դատապաշտպանի ներկա գտնվելը կարող էր ապահովել ոստիկանության իր հանձնման պատշաճ փաստագրումը և հետագայում էլ՝ դրա մեղմացնող ազդեցությունը պատժի վրա: Այդուհանդերձ, դիմումատուն և նրա դատապաշտպանը դատավարության ընթացքում հետևողականորեն հիշատակել են դիմումատուի կամավոր հանձնման մասին, և ներպետական դատարաններն երբևիցե որևէ կասկած կամ քննադատություն չեն ունեցել հանձնման փաստագրման կապակցությամբ: Այն փաստը, որ դատարաններն անհրաժեշտ չեն համարել այդ հիմքով նվազեցնել դիմումատուի պատիժը, որևէ առնչություն չունի սույն գանգատի հետ:
Ինչպես ներպետական դատական այտանների, այնպես էլ սույն Դատարանի կողմից գործի քննության ընթացքում դիմումատուն չէր կարողացել բացատրել, թե դատապաշտպանի միջոցով իրեն պաշտպանելու իրավունքի վաղաժամկետ ենթադրյալ սահմանափակումը ի՞նչ հետևանքներ էր ունեցել, քան պատժի խստությունը, դատական քննության ընդհանուր արդարացիության վրա: Դատարանը գտել է, որ հետաքննության այս վաղ փուլում, երբ դիմումատուն նույնիսկ կասկածյալի կարգավիճակ չուներ, դատապաշտպան չունենալու և պատժի խստության միջև կապի մասին շահարկումները սոսկ մտածական են: Ազգային մարմինները դիմումատուի կարգավիճակը վկայից փոխել են կասկածյալի և պաշտպան տրամադրել, երբ հհիմնավոր պատճառներ են ի հայտ եկել նրան կասկածելու համար: Կասկածյալի կարգավիճակում իր առաջին հարցաքննության ժամանակ դիմումատուին արդեն ներկայացնում էր դատապաշտպանը և քննչական որևէ միջոցառում չէր անցկացվել նրա խոստովանությունից հետո՝ մինչև դատապաշտպանի նշանակվելը: Դիմումատուն պնդել էր խոստովանական իր ցուցմունքը գործի նախաքննության և դատաքննության ողջ ընթացքում, երբ նրա շահերը ներկայացրել են մի քանի դատապաշտպաններ: Նախնական նրա խոստովանական ցուցմունքը դժվար թե օգտագործվել էր նրան դատապարտելու համար, քանի որ առաջին ատյանի դատարանը հիմվել էր բացառապես քննչական այն գործողությունների վրա, որոնք կատարվել են դիմումատուի խոստովանությունից հետո, երբ նրա շահերն արդեն ներկայացնում էր դատապաշտպանը: Վերջապես, դիմումատուի՝ պատիժը մեղմացնելու խնդրանքը, որը հիմնված էր վերջինիս կամավոր հանձնման վրա, քննվել էր ներպետական դատարանների կողմից: Հետևաբար, դիմամուտուի նկատմամբ քրեական հետապնդումն ընդհանուր առմամբ արդարացի էր:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն):
(Տե՛ս նաև Salduz-ն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ], 36391/02, 27 նոյեմբեր 2008թ., Նախադեպային տեղեկատու թիվ 113)
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy