© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 143
հուլիս 2011
Բայաթյանն ընդդեմ Հայաստանի - 23459/03
Վճիռ 7.7.2011 [GC]
Հոդված 9
Հոդված 9-1
Կրոնը կամ համոզմունքները դավանելը
Զինվորական ծառայության անցնելուց հրաժարվելու համար զինվորական ծառայությունից համոզմունքներից ելնելով հրաժարվողի դատապարտումը: խախտում
Փաստերը – Դիմումատուն, ով զինվորական ծառայության համար պիտանի ճանաչված Եհովայի վկա է, իշխանություններին տեղեկացրել է, որ գիտակցաբար հրաժարվում է զինվորական ծառայությունից, սակայն պատրաստ է կատարել քաղաքացիական այլընտրանքային ծառայություն: Երբ 2001թ. մայիսին նա ծանուցվել է զինվորական ծառայության մեկնելու մասին, հրաժարվել է ներկայանալ և ժամանակավորապես հեռացել է տանից` ուժով զինվորական ծառայության տարվելու վախից դրդված: Նա մեղադրվել է ծառայությունից խուսափելու համար և դատապարտվել երկու և կես տարվա ազատազրկման: Նշանակված պատիժը տաս և կես ամիս կրելուց հետո պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել: Խնդրո առարկա ժամանակահատվածում Հայաստանում չի եղել կրոնական համոզմունքների հիման վրա զինվորական ծառայությունից հրաժարվողներին այլընտրանքային քաղաքացիական ծառայության հնարավորություն ընձեռող օրենք:
Իրավունքը – Հոդված 9
(ա) Կիրառելիությունը - Սա առաջին գործն է, որով Դատարանը քննել է զինվորական ծառայությունից համոզմունքներից ելնելով հրաժարվողների նկատմամբ 9-րդ հոդվածի կիրառելիության հարցը: Նախկինում, Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովը մի շարք որոշումներով մերժել է այդպիսի անձանց նկատմամբ սույն դրույթի կիրառումն այն հիմքով, որ քանի որ Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ (բ) կետի համաձայն «հարկադիր աշխատանք» հասկացությունը չի ներառում «զինվորական բնույթի ցանկացած ծառայություն, իսկ այն երկրներում, որտեղ օրինական է ճանաչվում զինվորական ծառայությունից հրաժարվելը` համոզմունքներից ելնելով` պարտադիր զինվորական ծառայության փոխարեն նշանակված ծառայությունը», համոզմունքներից ելնելով զինվորական ծառայություններից հրաժարվողներին ճանաչելու կամ չճանաչելու ընտրությունը թողնված է Պայմանավորվող պետությանը: Այդ իսկ պատճառով սույն հարցը չէր ներառվել 9-րդ հոդվածի սահմաններում, որը չի կարող մեկնաբանվել, որպես բանակում ծառայելուց հրաժարվելու համար պատասխանատվությունից ազատելն երաշխավորող: Այնուամենայնիվ, 9-րդ հոդվածի այդպիսի մեկնաբանությունը արտացոլում էր այդ ժամանակ գերակայող գաղափարները: Այդ ժամանակից ի վեր տեղի են ունեցել կարևոր զարգացումներ թե՛ միջազգային մակարդակով և թե՛ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ներպետական իրավական համակարգերում: Մինչև 2002-2003թթ` դիմումատուի` 9-րդ հոդվածով նախատեսված իրավունքների` խնդրո առարկա ոտնահարումը, մասնակից պետությունները, որոնց գերակշիռ մեծամասնությունը ճանաչել էր համոզմունքներից ելնելով զինվորական ծառայություններից հրաժարվողների իրավունքները, գործնականում համաձայնության էին եկել: Դիմումատուին ազատ արձակելուց հետո Հայաստանը նույնպես ճանաչել էր այդ իրավունքը: Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների կոմիտեն համարել էր, որ համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը բխում է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 18-րդ հոդվածի և Հիմնարար իրավունքների Եվրոպական միության խարտիայի 9-րդ հոդվածից և հստակորեն սահմանել, որ համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը ճանաչվել է դրա կենսագործումը կարգավորող ներպետական օրենսդրությամբ: Ավելին, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը և Նախարարների խորհուրդը մի քանի դեպքերով կոչ են արել դեռևս չճանաչած անդամ պետություններին, ճանաչել համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը և դա արդյունքում դարձել է նոր անդամ պետությունների` Կազմակերպությանն անդամակցելու նախապայմաններից մեկը: Վերոգրյալի և իր «կենդանի փաստաթղթի» հայեցակարգի լույսի ներքո Դատարանը եզրակացրել է, որ 9-րդ հոդվածի մեկանաբանության փոփոխությունն անհրաժեշտ և կանխատեսելի է և որ դրույթն այլևս չի կարող մեկանաբանվել 4-րդ հոդվածի 3-րդ (բ) կետի հետ համակցությամբ: Ամեն դեպքում 4-րդ հոդվածի «travaux préparatoires» ից ի հայտ է գալիս, որ «(բ)» ենթակետի միակ նպատակը «հարկադիր կամ պարտադիր աշխատանքի» հասկացության հետագա պարզաբանումն է, որը ոչ ճանաչում և ոչ էլ արգելում է համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը: Այդ իսկ պատճառով այն պետք է սահմանազատիչ նշանակություն ունենա 9-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների համար:
Հետևաբար, չնայած 9-րդ հոդվածը ուղղակիորեն չի վերաբերում համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքին, Դատարանը համարում է, որ բանակում ծառայելու պարտականության և անձի գիտակցության կամ խորը և իրական կրոնական կամ այլ համոզմունքների միջև լուրջ և անհաղթահարելի հակասության պատճառով զինվորական ծառայությանն ընդդիմանալը հանգեցնում է 9-րդ հոդվածի երաշխավորության անհրաժեշտության բավարար հիմնավորվածության, լրջության, փոխկապվածության և կարևորության վերաբերյալ համոզմունքին կամ հավատին: Քանի որ դիմումատուի իրադրությունն այդպիսին էր, 9-րդ հոդվածը կիրառելի է նրա գործով:
(բ) Համապատասխանություն – Դիմումատուի` զինվորական ծառայության չներկայանալը հանդիսանում է նրա կրոնական համոզմունքների արտահայտությունը և նրա դատապարտումը, հետևաբար, հանգեցրել է նրա` կրոնի արտահայտման ազատության միջամտության: Անպատասխան թողնելով այն հարցերը, թե արդյոք միջամտությունը նախատեսված է եղել օրենքով կամ հետապնդել է օրինաչափ նպատակ, դատարանը քննության է առել դիմումատուի գործով պատասխանող պետության հայեցողության սահմանները: Հաշվի առնելով, որ Եվրոպայի խորհրդի անդամ գրեթե բոլոր պետություններն այլընտրանքներ են նախատեսել զինվորական ծառայությանը, այդպես չվարված ցանկացած պետություն միայն սահմանափակ հայեցողության հնարավորություն ունի և պետք է ցույց տա, որ ցանկացած միջամտությունը համապատասխանում է «ստիպողական սոցիալական անհրաժեշտությանը»: Խնդրո առարկա ժամանակահատվածում, այնուամենայնիվ, Հայաստանում գոյություն ունեցող համակարգը քաղաքացիների համար նախատեսում էր պարտականություն, որը պոտենցիալ լուրջ հետևանքներ ուներ համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվողների համար, չնախատեսելով որևէ գիտակից բացառություն և պատժելով նրանց, ովքեր, դիմումատուի նման, հրաժարվել են զինվորական ծառայության անցնել: Այդպիսի համակարգն այդ պատճառով արդարացի հավասարակշռություն չի ապահովել հասարակության և անհատի շահերի միջև: Դատարանի կարծիքով, դիմումատուի նկատմամբ քրեական պատժի կիրառումը, երբ չի թույլատրվել նրա կրոնական համոզմունքների իրականացումը, չի կարող համարվել, որպես ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ միջոց: Դատարանն այնուհետև նկատել է, որ դիմումատուի հետապնդումը և դատապարտումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հայաստանի իշխանություններն արդեն իսկ պաշտոնապես պարտավորություն են ստանձնել Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո որոշակի ժամկետում ներդնել այլընտրանքային ծառայությունը և որն ի կատար են ածել դիմումատուի դատապարտումից հետո մեկ տարվանից պակաս ժամկետում: Այդպիսի հանգամանքներում դիմումատուի դատապարտումը, որը ուղղակիորեն հակասում էր ի կատարումն ստանձնած միջազգային պարտավորությունների Հայաստանի վարած բարեփոխումների և օրենսդրական փոփոխությունների պաշտոնական քաղաքականությանը, չի կարող համարվել, որ թելադրված է եղել ստիպողական սոցիալական անհրաժեշտությամբ:
Եզրակացություն. խախտում (տասնվեց կողմ և մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ)
Հոդված 41. 10, 000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy