© Եվրոպայի խորհուրդ / Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին: Լրացուցիչ տեղեկությունների համար տեoս ամբողջական նշումը սույն փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012 .
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.:
Դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ տեղեկատվական նշում թիվ 103
2007թ. դեկտեմբեր
Բեյանն ընդդեմ Ռումինիայի 30658/05
Վճիռ - 06.12.2007թ. [Բաժին III]
Հոդված 6
Քաղաքացիական գործի քննություն
Հոդված 6-1
Արդարացի դատաքննություն
Գերագույն դատարանի հակասական որոշումները. խախտում:
Հոդված 14
Խտրականություն
Նույն հանգամանքներում տարբեր անձանց նկատմամբ վերաբերմունքի տարբերությունը որպես Գերագույն դատարանի հակասական որոշումների արդյունք. խախտում:
Փաստեր. Դիմողը զորակոչվել էր 1953 թվականին, սակայն նրան թույլ չէին տվել մասնակցելու զինվորական վարժանքներին, քանի որ նրա հայրը դեմ էր եղել գյուղատնտեսական հողատարածքների կոլեկտիվացմանը: Փոխարենը, նա նշանակվել է շինարար մի քանի զինվորական զորամասերում: 2002 թվականի թիվ 309 օրենքը ճանաչել է զինվորական զորամասերում Աշխատանքային դեպարտամենտի ենթակայության ներքո կատարվող աշխատանքը որպես հարկադիր աշխատանք և նախատեսել է հատուցման միջոցներ, ներառյալ` ամսական վճարները, անվճար բուժօգնությունը և հեռուստացույց դիտելու թույլտվությունից ազատված լինելը: Դիմողը չի կարողացել օգտվել այս օրենքից, քանի որ նա զինվորական ծառայություն է անցել այն զինվորական ստորաբաժանման կազմում, որը ենթակա չէր Աշխատանքային դեպարտամենտին: Նա դիմել է Վճռաբեկ դատարան` Աշխատանքային դեպարտամենտի իրավասության ներքո զինվորական ստորաբաժանումներում հարկադիր աշխատանք իրականացնող զորակոչիկների և միևնույն աշխատանքը կատարող, սակայն իրենց զորամասերն Աշխատանքային դեպարտամենտից դուրս գործելու պատճառով օրենքից չօգտվող զորակոչիկների միջև օրենքի խտրական կիրառման առթիվ: Նա նշել է, որ միևնույն հանգամանքներում նախկին զորակոչիկի բողոքի առթիվ Գերագույն դատարանը կայացրել է որոշում, համաձայն որի` նրա նկատմամբ կիրառելի է ճանաչվել թիվ 309/2002 օրենքը: Գերագույն դատարանը մերժել է դիմողի բողոքն այն հիմքով, որ նրա զորամասը չի եղել այն զորամասերի ցուցակում, որոնք գտնվել են Աշխատանքային դեպարտամենտի իրավասության ներքո:
Օրենք. Հոդված 6, կետ 1:
Իր մի շարք որոշումներում Գերագույն դատարանը գործել է թիվ 309/2002 օրենքի սահմաններում` կապված զինվորական ծառայության ընթացքում հարկադիր աշխատանք կատարող զորակոչիկների հատուցման միջոցների հետ, որոնք կիրառելի են համարվել բոլոր զորակոչիկների նկատմամբ, անկախ այն ենթադասությունից, որը գործել է իրենց զորամասում, մինչդեռ մի շարք այլ որոշումներում, որոնք կայացվել են միևնույն շրջանում` Դատարանը հանգել է հակառակ եզրակացության, ինչը և տեղի է ունեցել դիմողի գործով:
Բարձրագույն ներպետական դատական ատյանի կողմից միասնական պրակտիկա ապահովելու հարցում թերանալու պատճառով երբեմն միևնույն օրվա ընթացքում այդ դատարանը կարող էր միևնույն օրենքի ներքո կայացնել լիովին հակասական որոշումներ: Մինչդեռ դատական պրակտիկայում Գերագույն դատարանի դերը նման հակասությունները բացառելն էր: Այս կոնկրետ գործով Գերագույն դատարանն ի սկզբանե հակված էր խոր հակասությունների: Այս պրակտիկան, որը զարգացվել է երկրի բարձրագույն դատական իշխանության կողմից, ինքնին հակասում էր իրավական որոշակիության սկզբունքին: Իր դերը կատարելու և կիրառման ենթակա մեկնաբանություն կատարելու փոխարեն, Գերագույն դատարանն ինքն է դարձել իրավական անորոշության պատճառը` այդպիսով խարխլելով հանրության վստահությունը դատական համակարգի նկատմամբ:
Իրավական որոշակիության բացակայության արդյունքում դիմողը զրկվել է օրենքով նախատեսված իր իրավունքներից օգտվելու բոլոր հնարավորություններից` ի տարբերոււթյուն միևնույն հանգամանքներում այլ անձանց:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41 Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի հետ համատեղ:
Դիմողը բողոքել է առ այն, որ իշխանությունները հրաժարվել են ապահովել Թիվ 309/2002 օրենքով նախատեսված իր իրավունքների իրականացումն իր զինվորական ծառայության ընթացքում հարկադիր աշխատանք կատարելու կապակցությամբ: Հարկադիր աշխատանքի նշանակվելով` դիմողը պետք է ունենար այդ իրավունքները: Դրանց տրամադրման մերժումը հիմնված է եղել միայն այն փաստի վրա, որ զորամասերը, որոնցում նա ծառայել է, չեն ենթարկվել Աշխատանքային դեպարտամենտին: Այդուհանդերձ, Գերագույն դատարանի մի շարք որոշումների լույսի ներքո, որոնք օրենքով նախատեսված իրավունքները հաստատել են հարկադիր աշխատանքի նշանակված անձանց նկատմամբ, որոնք ծառայում էին Աշխատանքային դեպարտամենտին ենթարկվող զորամասերում, դիմողն ունեցել է ՙօրինական սպասումներ՚ առ այն, որ նրա բողոքը ևս կբավարարվի: Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը կիրառելի է:
Գերագույն դատարանի հակասական նախադեպերի արդյունքում առկա է եղել տարբեր մոտեցում դիմողի և այլ անձանց միջև, որոնք գտնվել են միևնույն հանգամանքներում: Սա պարզապես որոշումների մեջ առկա անհամապատասխանություն չէր, որը պարտադիր առկա է լինում ցանկացած իրավական համակարգում, որտեղ կան մի շարք առաջին ատյանի դատարաններ և վերաքննիչ դատարաններ, այլ դա Գերագույն դատարանի կողմից թույլ տրված անհամապատասխանություն էր նման իրավիճակները հարթելու իր դերը կատարելիս: Կառավարությունը չէր ներկայացրել որևէ օբյեկտիվ և հիմնավոր արդարացում այդ հակասությունների առթիվ:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41 – 5,000 եվրո բոլոր խախտումների դիմաց:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը կատարվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն չի պարտավորեցնում Դատարանին, ինչպես նաև Դատարանը թարգմանության որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այն կարող է ներբեռնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC նախադեպային իրավունքի բազայից () կամ Դատարանի կողմից տրամադրված ցանկացած այլ բազայից: Այն կարող է վերարտադրվել ոչ առևտրային նպատակներով, այն նախապայմանով, որ նշված լինի գործի ամբողջական անվանումը` վերոնշյալ հեղինակային իրավունքի տեղեկատվական նշումի հետ մեկտեղ, ինչպես նաև վկայակոչվել Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամը: Սույն թարգմանության ցանկացած մասի առևտրային նպատակով օգտագործման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել հետևյալ էլ. փոստի հասցեով. publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy