© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 161
2013թ. մարտ
Bernh Larsen Holding AS և այլոք ընդդեմ Նորվեգիայի - 24117/08
Վճիռ 14.03.2013թ. [Բաժանմունք I]
Հոդված 8
Հոդված 8-1
Նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք
Բնակարանի նկատմամբ հարգանքի իրավունք
Կայացված որոշմամբ դիմումատու ընկերությանից պահանջվել է պատճենահանել սերվերի վրա գտնվող բոլոր տվյալները, որոնք համատեղ օգտագործվել են այլ ընկերությունների կողմից. խախտում չկա
Փաստեր. Դիմումատու երեք ընկերությունները (և երկու այլ ընկերություններ) համատեղ մեկ սերվեր են օգտագործել իրենց տեղեկատվական տեխնոլոգիական համակարգերի համար: 2004թ. մարտին տարածքային հարկային մարմինները պահանջել են դիմումատու ընկերություններից մեկին՝ Bernh Larsen Holding (B.L.H.) ընկերությանը հարկային տեսուչներին թույլատրել պատճենահանել սերվերի վրա գտնվող բոլոր տվյալները: Թեև B.L.H. ընկերությունը համաձայն էլ տեսուչներին մուտքի հնարավորություն տալ սերվերին, սակայն վերջինս մերժել էր տրամադրել սերվերի էլեկտրոնային օրինակը, պնդելով, որ այն նաև հանդիսանում է երկրորդ դիմումատու (Kver) ընկերության սեփականությունը և որ մի շարք ընկերություններ այն օգտագործում են իրենց տեղեկատվությունը պահպանելու համար: Երբ Kver ընկերությունը առարկեց ողջ սերվերի բռնագրավման դեմ, հարկային մարմինները որոշում կայացրեցին այն մասին, որ սերվերը նույնպես պետք է ենթարկվի ստուգման: Այնուհետև, երկու ընկերությունները համաձայնեցին հանձնել նախորդ ամիսների տվյալների պահուստային սկավառակը և անմիջապես բողոք ներկայացրեցին կենտրոնական հարկային մարմին՝ պահանջելով սկավառակը անհապաղ վերադարձնել, որը կնքվել էր մինչև իրենց բողոքի մասին որոշում ընդունելը: Kver ընկերության միջոցով տեղեկանալուց հետո, որ երեք այլ ընկերություններ օգտագործում են սերվերը և ուստի տուժել են դրա բռնագրավման հետևանքով, հարկային մարմինները որոշել են ծանուցել այդ ընկերություններին առ այն, որ դրանք նույնպես ստուգման են ենթարկվելու: Այդ ընկերություններից մեկը՝ Increased Oil Recovery (I.O.R.) ընկերությունը հետագայում բողոք է ներկայացրել կենտրոնական հարկային մարմին: 2004թ. հունիսին Կենտրոնական հարկային մարմինը չեղյալ է ճանաչում իր՝ Kver և I.O.R. ընկերություններում ստուգում անցկացնելու մասին ծանուցումը, միաժամանակ հաստատելով, որ ստուգումն անց է կացվելու B.L.H. ընկերությունում և պարտավորեցնում, որպեսզի վերջինս նրանց մուտքի հնարավորությունը տա սերվերին: Այս որոշումը բողոքարկվում է քաղաքային, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում:
Իրավունք. Հոդված 8. Դիմումատու երեք ընկերությունների վրա պարտականություն դնելը, որով վերջիններս հարկային տեսուչներին պետք է հնարավորություն տային մուտք գործել սերվեր և պատճենահանել դրա վրա գտնվող բոլոր տվյալները, 8-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է միջամտություն ընկերությունների «բնակարանի» և «նամակագրության» նկատմամբ: Անհարժեշտություն չկար որոշելու, թե արդյո՞ք միջամտություն էր տեղի ունեցել նաև «անձնական կյանքը» հարգելոի իրավունքի կատմամբ, քանի որ որևէ բողոք չէր ներկայացվել այն աշխատողների կողմից, ովքեր իրենց էլեկտրոնային նամակները և հաղորդագրությունները ենթադրաբար պահուստավորում էին սերվերի վրա: Սակայն, Միջամտության հիմնավորվածությունը քննելիս Դատարանը, այնուամենայնիվ, հաշվի է առնում ընկերությունների օրինական շահը՝ երաշխավորելու իրենց աշխատողների մասնավոր կյանքի պաշտպանությունը:
Միջամտությունը նախատեսված էր ներպետական օրենսդրությունում, իսկ վիճարկվող օրենքն էլ հասանելի: Դատարանը բավարարված էր նաև նրանով, որ օրենքը բավականին հստակ էր և կանխատեսելի: Դիմումատու ընկերությունները պնդել են, որ հարկային մարմինները՝ վերցնելով պահուստային այդ սկավառակը, հնարավորություն են ստացել ստուգել հսկայական ծավալ ունեցող այնպիսի տվյալներ, որոնք հարկային ստուգման նպատակների համար կարևորություն չեն ներկայացնում և, հետևաբար, դուրս են մնում համապատասխան դրույթների կարգավորման շրջանակից:
Այնուամենայնիվ, ինչպես Վճռաբեկ դատարանն էր մեկնաբանել, հարկային մարմիններից, արդյունավետության պատճառներից ելնելով, պահանջվում էր համեմատաբար լայն շրջանակներում կատարել իրենց գործողությունները նախապատրաստական փուլում: Այն չի նշանակում, որ համապատասխան դրույթները տալիս են հարկային մարմիններին գործելու անսահմանափակ հայեցողություն, քանի որ փաստաթղթերի հասանելիության վերաբերյալ որոշման նպատակը հստակ կերպով սահմանված էր: Մասնավորապես, իշխանությունները չեն կարող պահանջել մուտք գործել այնպիսի արխիվներ, որոնք լիովին պատկանում են այլ հարկատուներին: Այն դեպքերում, երբ դիմումատու ընկերության արխիվը հստակ բաժանված չէ, այլ այն գտնվում է «խառը» վիճակում, տրամաբանորեն կանխատեսելի է, որ հարկային մարմինները չեն կարող վստահել հարկատուներին առ այն, որ վերջիններս իրենց համար կգտեն պահանջվող նյութերը, ուստի նրանք պետք է մուտք ունենան սերվերի վրա գտնվող բոլոր տվյալներին, որպեսզի ինքնուրույն գնահատեն այդ նյութերը: Բացի այդ, Դատարանը գտել է, որ միջամտությունը հետապնդել է երկրում տնտեսական բարեկեցություն ապահովելու իրավաչափ նպատակը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք կիրառված այդ միջոցառումն անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում, ապա որևէ պատճառ չկա կասկածի տակ առնել Նորվեգիայի օրենսդրի մտադրությունը, ըստ որի արխիվների վերանայումը հանդիսանում է այն անհրաժեշտ միջոցառումներից մեկը, որն ապահովում է հարկային մարմիններին ներկայացվող տեղեկությունների արժանահավատության արդյունավետ ստուգումը և այդ տեղեկությունների ավելի մեծ ճշգրտությունը: Հետևաբար, հարկային մարմինների այն հիմնավորումը, ըստ որի սերվերին մուտքի հնարավորություն ունենալու և պահուստային սկավառակ ձեռքբերելու անհրաժեշտությունը պայմանավորված էր դրա բովանդակության ստուգմամբ, hաստատվում էր այնպիսի պատճառներով, որոնք և՛ հիմնավոր էին և՛ բավարար:
Ինչ վերաբերում է համաչափությանը, ապա այն ընթացակարգը, որով իշխանությունները հնարավորություն էին ստացել ձեռք բերել սերվերի պահուստային սկավառակը, ուղեկցվել է մի շարք երաշխիքներով: Դիմումատու ընկերություններից մեկը դեռևս մեկ տարի առաջ ծանուցվել է, որ հարկային մարմինների կողմից իրականացվելու է հարկային ստուգում, և նրանց ներկայացուցիչները և մյուս դիմումատու ընկերությունները ներկա են գտնվել հարկային մարմինների կողմից ստուգում իրականացնելու ընթացքում և հնարավորություն ունեցել ներկայացնելու իրենց դիրքորոշումները: Ընկերությունները իրավունք են ունեցել բողոքելու միջոցառման դեմ և նաև համապատասխան բողոք են ներկայացրել, որի արդյունքում պահուստային սկավառարկը դեպոնացվել է կնքված ծրարում և ի պահ հանձնվել հարկային մարմիններին մինչև բողոքի քննության ավարտը: Համապատասխան իրավական դրույթները պարունակել են նաև այլ երաշխիքներ, այդ թվում՝ հարկատուների իրավունքը ներկա գտնվել կնիքը բացելու ժամանակ, ստանալ ստուգման եզրակացության մեկ օրինակը և հետ ստանալու գործին չվերաբերող բոլոր փաստաթղթերը: Տվյալները չեն ուսումնասիրվել մինչև Վճռաբեկ դատարանի կողմից վերջնական որոշման կայացումը: Ավելին, վերանայման գործընթացի ավարտից հետո պահուստային սկավառարկը պետք է ոչնչացվեր, իսկ դրա պարունակությունը պետք է վերացվեր հարկային մարմինների համակարգիչներից և պահուստային սարքավորումներից: Իշխանություններն իրավասու չեն պահել փաստաթղթերը առանց հարկատուների համաձայնության:
Ի վերջո, վիճարկվող միջամտության էությունը նույն աստիճանի և կարգի լրջության չէ, որը սովորաբար հանդիպում է քրեական օրենսդրության համաձայն իրականացվող խուզարկության և առգրավման գործողությունների ընթացքում: Հարկատուների կողմից հարկային մարմինների հետ համագործակցելուց հրաժարվելը կարող է առաջացնել միայն վարչական հետևանքներ: Ավելին, միջոցառումը մասամբ անհրաժեշտ է եղել հենց այն պատճառով, քանի որ դիմումատու ընկերությունների կողմից ընտրվել էր համատեղ սերվերի վրա «խառը արխիվ» ունենալու տարբերակը, որը դժվարացրել է օգտատերերի համար նախատեսված տարածքների բաժանման խնդիրը, ինչը հարկային մարմինների համար լրացուցիչ խոչընդոտներ է առաջացրել փաստաթղթերի նույնակացման հարցում:
Ամփոփելով, չնայած նախնական դատական թույլտվության պահանջի բացակայության, Դատարանը գտել է, որ արդյունավետ և բավարար երաշխիքներ էին նախատեսված չարաշահումների դեմ պայքարելու համար և արդարացիորեն հավասարակշռվել էին, մի կողմից՝ ընկերությունների «բնակարանի» և «նամակագրության» նկատմամբ հարգանքի իրավունքը և իրենց աշխատողների մասնավոր կյանքը պաշտպանելու շահերը, և մյուս կողմից՝ հարկային նպատակների համար արդյունավետ ստուգում ապահովելու հանրային շահը:
Եզրակացություն. խախտում չկա (ձայների հինգ կողմ և երկու դեմ հարաբերակցությամբ):
(Տե՛ս նաև քրեական օրենսդրության համատեքստում` Robathin-ն ընդդեմ Ավստրիայի, թիվ 30457/06, 3 հուլիս 2012թ., Նախադեպային տեղեկատու թիվ 154)
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy