ՀՈԴՎԱԾ 13 ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԻՋՈՑԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՀՈԴՎԱԾ 14 ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՈՒՄ երպետական իրավունքի կիրարկման ընթացքում իրավական պաշտպանության միջոցների արդյունավետության վրա ազդող խտրական վերաբերմունք։ Ն Ֆեյսբուք սոցիալական ցանցում հոմոֆոբ մեկնաբանությունների, այդ թվում՝ բռնության բացահայտ կոչերի հեղինակների նկատմամբ քրեա- կան հետապնդում իրականացնելուց հրաժարում՝ առանց արդյունավետ քննության Բեյզարասը և Լևիկասն ընդդեմ Լիտվայի (Beizaras and Levickas v. Lithuania, application no. 41288/15, Judgement 14 January 2020) Ընդհանուր դիտարկումներ Եվրոպական դատարանը զարգացրել է այն գաղափարը, ըստ որի՝ §ժողովրդավարական հասարակություն¦ ասելով, պետք է հատկապես հասկանալ բազմակարծություն, հանդուրժողականություն և լայնախոհու- թյուն։ Այս համատեքստում, Դատարանը շեշտադրել է, որ թերևս անհատների շահերը, որպես կանոն, ստորադասվում են խմբային շահերին, սակայն ժողովրդավարություն չի նշանակում, որ մեծամաս- նության կարծիքը պետք է մշտապես առաջնահերթություն ունենա։ Պետք է հավասարակշռություն ապահովվի փոքրամասնությունների շահերի և մեծամասնության դիրքորոշման չչարաշահման միջև։ Եվրոպական դատարանը նաև նկատում է, որ պետությունների պոզիտիվ պարտականությունը՝ապահովել Կոնվենցիայով երաշխավոր- ված իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացումը, հատկապես կարևորվում է փոքրամասնությունների պարագայում, քանի որ նրանք առավել խոցելի են։ Վերաբերելի նախադեպային իրավունք 1) R.B. v. Hungary, application no. 64602/12, judgment of 12 April 2016 2) Király and Dömötör v. Hungary, application no. 10851/13, judgment of 17 January 2017 3) Chassagnou and Others v. France [GC], application no. 25088/94, judgment of 29 April 1999 HUDOC համակարգում որոնման համար բանալի բառեր Art 14 + 8 • Respect for private life • Discrimination on the basis of sexual orientation • Refusal to prosecute authors of serious homophobic comments on Facebook including undisguised calls for violence • Positive obligations • Authorities’failure to investigate effectively whether impugned comments constituted incitement to hatred and violence Art 13 • Effective remedy • Discriminatory attitudes impacting on the effectiveness of remedies in the application of domestic law Գործի փաստական հանգամանքները Դիմումատուները երկու երիտասարդներ էին։ 2014 թվականին նրանցից մեկն իր ֆեյսբուքյան էջում համբուրվող զույգերի նկար է տեղադրում (բոլորի համար տեսանելի եղանակով (public))։ Այս քայլը նպատակ ուներ հայտարարելու իրենց երկուսի հարաբերությունների մասին և նպաստել Լիտվայում ԼԳԲՏ (LGBT) համայնքի մասին տեղեկաց- վածության բարձրացմանը։ Այս առցանց հրապարակումն արժանացավ հարյուրավոր վատ բովանդակության հոմոֆոբ մեկնաբանությունների, ինչպիսիք են օրինակ՝ դիմումատուներին ամորձատելու, սպանելու, այրելու կոչերը։ Դիմումատուների պահանջով ԼԳԲՏ (LGBT) համայնքի իրավունքները պաշտպանող մի կազմակերպություն (որի անդամներ էին նրանք) դատախազություն բողոք ներկայացրեց երեսունմեկ մեկնաբանության կապակցությամբ խնդրելով դատախազությունից հարուցել քրեական գործ հոմոֆոբ ատելություն և բռնություն հրահրելու հիմքով (Լիտվայի քրեական օրենսգրքի 170-րդ հոդված, որով պատժելի է խտրականության հրահրումն, այդ թվում՝ սեռական կողմնորոշման հիմքով)։ Դատախազությունը մերժեց քրեական գործ հարուցելու պահանջը, իսկ ներպետական դատարանները չբավարարեցին կազմակերպության կողմից դատախազության որոշման դեմ ընկերության բողոքը հետևյալ հիմնավորումներով՝ նախ, դիմումատուների կողմից նման էքսցենտրիկ բնույթի նկար հրապարակելը հանգեցրել էր պրովոկացիայի այնքանով, որքանով չէր համապատասխանում §ավանդական ընտանեկան արժեքների¦ վերաբերյալ կարծիքներին և պատկերացումներին. երկրորդը, վրդովված մեկնաբանությունների միջոցով դրանց հեղինակներն արտահայտել են երևույթի նկատմամբ իրենց բացասական կարծիքն այնքանով, որքանով դա համարվում է անբարոյական, անպար- կեշտ և վատ ընտրություն։ Ավելին, ըստ ներպետական մարմինների, միայն այս հիմքով մեկնաբանությունները բավարար չէին հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմի համար, ինչը բխում է Լիտվայի վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքից։ Եվրոպական դատարանի եզրահանգումը Հոդված 14. Ներքոշարադրյալ հիմնավորումների լույսի ներքո Եվրոպական դատարանը եզրահանգեց, որ դիմումատուների հանդեպ դրսևորվել է խտրական վերաբերմունք՝ պայմանավորված իրենց սեռա- կան կողմնորոշմամբ։ Այսպես, մասնավոր անձանց ատելությամբ լցված մեկնաբանու- թյուններն ուղղված էին դիմումատուներին և հասարակությունը մոլեռան- դորեն էր տրամադրված միասեռական հասարակության հանդեպ։ Նմանատիպ խտրական վերաբերմունք է դրսևորվել նաև այն ժամանակ, երբ ներպետական իրավասու մարմինները հրաժարվել են կատարելու իրենց պոզիտիվ պարտականությունը, հարուցել քրեական գործ և քննել այն։ Ակնհայտ է, որ դիմումատուի ֆեյսբուքյան էջի մեկնաբանությունները զգալի ազդեցություն են թողել դիմումատուների հոգեբանական բարեկեցության և արժանապատվության վրա։ Հետևաբար, Կոնվեն- ցիայի 14-րդ հոդվածը կիրառելի է 8-րդ հոդվածի §մասնավոր կյանք¦ ասպեկտով՝ հաշվի առնելով նաև խախտման ծանրության աստիճանը։ Հրապարակման ենթադրական պրովոկացիոն բնույթի մասին. ընդունելով, որ այս հարցի առնչությամբ մթնոլորտը Լիտվայում բավական լարված է՝ Եվրոպական դատարանը գտավ, որ դիմումատուների՝ կանխամտածված ցանկությունը համասեռականության վերաբերյալ բանավեճ հրահրելու, չի կարող դիտարկվել որպես վտանգ հասարա- կության համար։ Հակառակը, տարբեր կարծիքներ և տեսակետներ ունեցող հանրային քննարկման արդյունքում է, որ սոցիալական համախմբվածությունը շահում է։ Իշխանություններն ընդգծել են դիմումատուների վարքագծի §էքսցենտրիկ բնույթը¦, իսկ վերաքննիչ դատարանն ավելացրել է, որ ցանկալի կլիներ, որ դիմումատուներն իրենց նկարը հրապարակեին միայն իրենց նման կողմնորոշում ունեցող մարդկանց համար, իսկ ֆեյսբուքը նման հնարավորություն տեխնիկապես տալիս է։ Դիմումատուների սեռական կողմնորոշման նման դիտարկում- ների համատեքստում պարզ է, որ քրեական գործ հարուցելը մերժելու պատճառներից մեկը հենց վերջիններիս սեռական կողմնորոշումն էր։ Ինչ վերաբերում է դատարանների լրացուցիչ մեկնաբանությանն առ այն, որ լիտվական հասարակության մեծ մասը գնահատում է ավան- դական ընտանեկան արժեքները և որ այդ արժեքների պաշպանությունն է հասարակության հիմքը՝ ակնհայտ է, որ այդ գործոններն անհամա- տեղելի են համասեռականների սոցիալական ընկալման հետ։ Սրա մասին է վկայում նաև ընդհանուր աճող միտումը նույն սեռի զույգերի միջև հարաբերությունները դիտարկել ընտանեկան կյանքի հայեցակարգի ներքո (Լիտվայի Սահմանադրական դատարանն ունի նման մեկնա- բանություն)։ Գործի հանգամանքներից ակնհայտորեն բխում է, որ դիմումա- տուների միասեռական լինելը մեծ դեր է խաղացել իշխանությունների կողմից իրենց նկատմամբ վերաբերմունքի հարցում։ Խնդրո առարկա մեկնաբանությունների քրեական բնույթի գնահատ- ման մասին. ներկա գործում Եվրոպական դատարանը չի կարող արդարացնել ներպետական իշխանությունների կողմից ներկայացված պատճառաբանությունները։ Խնդրո առարկա մեկնաբանությունների ներքին բովանդակության առնչությամբ կարելի է ասել, որ ատելություն հրահրելու հայեցակարգն ամենևին պարտադիր չէ, որ պարունակի բռնի կամ այլ քրեական արարքներ կատարելու կոչեր։ Ծաղրանքի կամ զրպարտության տեսքով վիրավորանքը ևս կարող է բավարար լինել կշեռքի նժարը խոսքի ազատության դեմ թեքելու համար։ Բացի այդ, Կառավարությանը չի հաջողվել համոզիչ բացատրություն ներկայացնել առ այն, որ խնդրո առարկա մեկնաբանությունները չեն ընկնում քրեական օրենքի տիրույթի ներքո։ Հարձակումների ոչ պարբերական բնույթի վերաբերյալ. մեկնա- բանությունների ատելության բնույթը, որոնց թվում էր նաև դիմումա- տուներին սպանելու կոչերը, Եվրոպական դատարանի կարծիքով բավարար էր դրա լրջությունը գնահատելու համար, անգամ եթե դրա հեղինակը միայն մեկ անգամ էր նմանաբնույթ մեկնաբանություն գրել։ Բնական է, որ անձի, ով պատասխանատու է ատելության ամենա- լուրջ արտահայտությունների կամ բռնության հրահրման համար, նկատմամբ քրեական պատասխանատվությունը պետք է լինի միայն վերջին միջոցը։ Այս կանոնը հավասարապես վերաբերում է սեռական կողմնորոշման դեմ արտահայտած ատելության խոսքին։ Վերոնշյալից բխում է, որ սույն գործը վերաբերում է դիմումատուների՝ ֆիզիկական և մտավոր ամբողջականության դեմ ուղղված հարձակումներին։ Հետևաբար, քրեական տիրույթի շրջանակներում պաշտպանությունը պարտադիր էր։ Լիտվայի քրեական օրենսգիրքը տեսականորեն նախատեսում էր նման պաշտպանություն, սակայն պրակտիկայում իշխանությունների խտրական վերաբերմունքի արդյունքում դիմումատուները չեն օգտվել նման պաշտպանությունից։ Այս խտրական վերաբերմունքն էր հիմնական պատճառը, որ իշխանությունները չեն կատարել իրենց պոզիտիվ պարտականությունները, չեն իրականացրել արդյունավետ քննություն այն մեկնաբանությունների շուրջ, որոնք հանգեցրել են ատելության և բռնության։ Եզրակացություն՝ խախտում։ Հոդված 13. Հաշվի առնելով Եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտման բնույթն ու բովանդակությունը՝ Եվրոպական դատարանն առանձին անդրադարձ է կատարել այն հարցին՝ արդյոք սույն գործում իրավական պաշտպանության միջոցն արդյունավետ է եղել՝ պայա- մանավորված խտրական վերաբերմունքով։ Քանի որ խնդրո առարկա մեկնաբանությունների մեծ մասը գրել են մարդիկ, ովքեր օգտագործել էին իրենց անձնական պրոֆիլները, ապա դրանց հեղինակներին նույնականացնելու հարցում իշխանությունները չէին հանդիպի դժվարությունների, եթե իհարկե, ցանկություն ունենային դա անելու։ Ի նկատի ունենալով ներպետական դատարանների նախադեպային իրավունքի ընդհանուր միտվածությունը, միջազգային վերահսկող մարմինների կողմից կատարված եզրահանգումները և համապա- տասխան վիճակագրական տվյալները՝ Եվրոպական դատարանը գտավ, որ իրավական պաշտպանության միջոցն արդյունավետ չի եղել։ Մասնավորապես՝ u դատախազության կողմից երկրի գերագույն դատարանի նախա- դեպային իրավունքի կիրառման եղանակը չի վկայում այն մասին, որ հոմոֆոբ խտրական արարքների առնչությամբ բողոքների կապակցությամբ եղել է արդյունավետ պաշտպանության միջոց, u ներպետական իշխանությունները գրեթե ոչինչ չեն ձեռնարկում սեռական փոքրամասնությունների դեմ անհանդուրժողականու- թյան պայքարի հարցում։ Իրականում օրենքը կիրառող իրավասու մարմինները նախապաշարմունքը չեն դիտարկել որպես հանցագործության դրդապատճառ։ Նրանք չեն առաջնորդվել իրավիճակի լրջությունը հաշվի առնող մոտեցմամբ. մասնավո- րապես ռասիստական և հոմոֆոբիական ատելության խոսքը հաղթահարող համակարգային մոտեցումը բացակայում էր։ Եզրակացություն՝ խախտում։ Հոդված 41. 5000 եվրո յուրաքանչյուր դիմումատուին ոչ նյութական վնասի համար։
Full & Egal Universal Law Academy