© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 119
2009թ. մայիս
Bigaeva-ն ընդդեմ Հունաստանի - 26713/05
Վճիռ 28.05.2009թ. [Բաժանմունք I]
Հոդված 8
Հոդված 8-1
Անձնական կյանքը հարգելու իրավունք
Ընդունելիության վերջին փուլում փաստաբանի հավակնորդի նկատմամբ քաղաքացիության հիմքով կիրառված սահմանափակում, որը տեղի է ունեցել պարտադիր վերապատրաստումն ավարտելուց հետո. խախտում
Փաստեր. Դիմումատուն Ռուսաստանի քաղաքացի է, ով ապրում է Հունաստանում, որտեղ ձեռք է բերել աշխատանքի տարբեր թույլտվություններ, ավարտել Աթենքի իրավագիտության ֆակուլտետն ու ստացել իրավաբանի որակավորում: 2000 թ. դիմումատուն Փաստաբանների Խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) կողմից ընդունվել է ուսուցման: 2007 թ. Խորհրդի կողմից տրված վկայականում նշված է, որ դիմումատուն սխալմամբ է ընդունվել ուսուցման՝ ենթադրելով, որ նա Հունաստանի քաղաքացի է, քանի որ ուներ հունական համալսարանից շնորհված մագիստրոսի կոչում: Փաստաբանական գործունեության մասին օրենսգրքի համաձայն՝ տասնութ ամիս ուսանելուց հետո անձն իրավունք ունի դիմել Խորհրդին` փաստաբանություն ընդունվելու համար: 2002թ. ուսուցումն ավարտելուց հետո Խորհուրդը մերժել է դիմումատուի մասնակցությունը փաստաբանական քննությանը` մերժման հիմքում նշելով դիմումատուի Հունաստանի քաղաքացիություն չունենալու փաստը, ինչը Փաստաբանական գործունեության մասին օրենսգրքի պահանջն էր: 2005 թ. Գերագույն վարչական դատարանը հաստատել է այդ որոշման օրինականությունը:
Իրավունք՝ Հոդված 8-ի կիրառելիությունը. Դիմումատուն Հունաստանում օրինական բնակություն է հաստատել քսաներեք տարեկան հասակում: Նա սովորել է լեզուն և այդ երկրում շարունակել իր բուհական և հետբուհական կրթությունը` ստանալով իրավաբանի մասնագիտացում: Այս համատեքստում հարկ է նշել, որ նրա հաջորդ ընտրությունն էր ուսուցանում անցնելը, այն հեռանկարով, որ նա կմասնակցի փաստաբանական քննությանը, ինչը դիմումատուի անձնական որոշումն էր, որն ազդել է վերջինիս անձնական և մասնագիտական կյանքի վրա: Ուսուցման ավարտելը և փաստաբանական քննությանը մասնակցելու հեռանկարը երկար անձնական և ակադեմիական ձգտումների վերջնանպատակն էր, ինչն արտահայտում էր վերջինիս՝ հյուրընկալած երկրի հասարակությանն ինտեգրվելու, ձեռք բերված մասնագիտությամբ աշխատանքային գործունեություն ծավալելու ցանկությունը: Վիճարկվող սահմանափակումը որոշակի հետևանքներ է ունեցել դիմումատուի` 8-րդ հոդվածով սահմանված անձնական կյանքը հարգելու իրավունքի վրա: Այսպիսով, արդարացված էր կառավարության ratione materiae հիմքով բերված առարկությունը մերժելը, և անհրաժեշտ էր պարզել, թե արդյո՞ք Կոնվենցիայի 8-րդ հոդվածը կիրառելի է սույն գործի հանգամանքների նկատմամբ:
Գործի ըստ էության քննությունը. Փաստաբանական քննությանը դիմումատուի մասնակցությունը մերժելը ակնհայտորեն հանդիսանում է դիմումատուի անձնական կյանքի հարգման իրավունքի միջամտություն: Այդ միջամտությունը սահմանված էր օրենքով, մասնավորապես` Փաստաբանական գործունեության մասին օրենսգրքով, և հետապնդում էր օրինական նպատակ, այն է` կանխել անկարգությունը, քանի որ դրա նպատակն էր կարգավորել փաստաբանություն ընդունվելու գործընթացը, որի անդամները օգնում են ապահովելու արդարադատության պատշաճ իրականացում: Ինչ վերաբերում է ժողովրդավարական հասարակությունում այսպիսի միջամտության անհրաժեշտությանը, ապա Խորհուրդը դիմումատուին ի սկզբանե թույլատրել է ուսուցում անցնել, որը վերջինս ավարտել է` հույս ունենալով ընդունվել փաստաբանություն: Այդպիսով, Խորհուրդը, բոլոր նպատակներով և մտադրություններով, դիմումատուին հույս է ներշնչել ակնկալել, որ նա կկարողանա մասնակցել ավարտական քննություններին: Օրենսգրքի համաձայն՝ փաստաբանական քննություններին մասնակցելու համար տասնութամսյա ուսուցում անցնելը անձի հայեցողությամբ չի որոշվում, այլ հանդիսանում է փաստաբանություն ընդունվելու համար քննությանը մասնակցելու նախապայման: Հետևաբար, փաստաբանական ուսուցումը մասնագիտական գործունեության պարտադիր փուլ էր, որն անհրաժեշտ էր անցնել, որպեսզի անձն իրավունք ունենա ինքնուրույն աշխատել որպես փաստաբան: Սույն գործի բարդությունն այն է, որ Խորհուրդը անվավեր է ճանաչել իր դիմորդին ուսուցում անցնելուն թույլատրելու սկզբնական որոշումը՝ արգելելով մասնակցել քննությանը: Այն իր մերժման մասին հայտնել է փաստաբանություն ընդունվելու գործընթացի վերջին փուլում, որի ժամանակ քաղաքացիության հարցը բարձրացվել է առաջին անգամ, ինչն էլ խոչընդոտել է վերջինիս մասնակցությունը Խորհրդի կողմից կազմակերպված քննություններին: Այսպես վարվելով` Խորհուրդը հանկարծակիորեն ընդհատել է դիմումատուի մասնագիտական գործունեության ընթացքը` հանգեցնելով նրան, որ նա կանոնավոր կերպով պարտադիր ուսուցում անցնելու պատճառով տասնութ ամիս ստիպված է եղել թողնել մասնագիտական գործունեությունը: Ելնելով պարտադիր ուսուցման բնույթից և նպատակից, ինչը բխում է նաև համապատասխան ներպետական օրենսդրությունից, դիմումատուն ուսուցման անցնելու ոչ մի ակնհայտ պատճառ չէր ունենա, եթե Խորհուրդն իր մերժման մասին տեղեկացներ սկզբում: Պետք է ընդունել այն փաստը, որ կառավարությունը հղում է կատարել Խորհրդի կողմից 2007թ. տրամադրված հավաստագրին, որի համաձայն դիմումատուն սխալմամբ է ընդունվել ուսուցման: Սակայն նույնիսկ ենթադրելով, որ դիմումատուի ուսուցում ստանձնելը Խորհրդի կողմից թույլ տված սխալի հետևանք է, և որ չնայած իր քաղաքացիության՝ Խորհուրդը լռելյայն ընդունել է քննություններին մասնակցելու նրա իրավունքը, այս վարկածը բավարար չէ վերացնելու համար նրա մասնագիտական կյանքին հասցված վնասը: Այն հարցը, որ նշված պատճառը, մասնավորապես` նրա ազգային պատկանելությունը, որը խոչընդոտել է նրա մասնակցությունը փաստաբանական քննությանը, լավ հիմնավորված էր, և հետևաբար սույն գործում առաջնային կարևորություն չունի: Ընդհակառակը` կարևոր է այն, որ իշխանությունները դիմումատուին թույլ են տվել ուսուցումը սկսել այն դեպքում, երբ արդեն պարզ էր, որ ավարտելու դեպքում նրան չեն թույլատրելու մասնակցել փաստաբանական քննությանը: Իրավազոր իշխանությունների կողմից այդպիսի գործելակերպը մատնանշում է դիմումատուի անձի և մասնագիտության հանդեպ հարգանքի և հետևողականության պակասը, որը հավասար է 8-րդ հոդվածով սահմանված նրա անձնական կյանքին անօրինական միջամտությանը: Հետևաբար` Դատարանը մերժել է դիմումատուի` տուժողի կարգավիճակ չունենալու վերաբերյալ կառավարության առարկությունը:
Եզրակացություն. խախտում (ձայների չորս կողմ և երեք դեմ հարաբերակցությամբ):
Հոդված 8-ը՝ Հոդված 14-ի հետ համակցությամբ՝ Դիմումատուն մեղադրել է պետությանը վերջինիս կողմից կամայականություն և խտրականություն դրսևորելու համար, որն արտահայտվել էր Եվրոպական Միության կազմում չգտնվող երկրի քաղաքացուն փաստաբանի որակավորում ստանալու հնարավորության մերժմամբ: Առաջին, վերաբերմունքի տարբերությունը սովորաբար 14-րդ հոդվածի կարգավորմանը ենթակա չէ, եթե այն վերաբերում է որոշակի մասնագիտություն ստանալուն: Կոնվենցիան չի երաշխավորում մասնագիտության ազատության իրավունքը: Ավելին, Դատարանը համաձայն է կառավարության հետ այն հարցում, որ թեև իրավաբանական գործունեությունը անկախ մասնագիտություն է, այնուամենայնիվ, այն հանրային հետաքրքրություն ներկայացնող ծառայություն է: Այդ իսկ պատճառով ներպետական իշխանությունների հայեցողության սահմաններում է որոշել, թե ինչպիսին պետք է լինեն փաստաբանություն ընդունվելու պայմանները, և այն իրավասու է որոշելու, թե որն է փաստաբան դառնալու համար անհրաժեշտ պայմանը` Հունաստանի, թե Եվրոպական Միության անդամ պետության քաղաքացի լինելը: Համապատասխան կարգավորումները, որոնցով բացառվում է երրորդ երկրի քաղաքացիներին փաստաբանության անդամակցությունը, բավարար չեն, որպեսզի երկու կատեգորիաների անձանց միջև խտրականություն ստեղծեն: Այդ իսկ պատճառով Դատարանը չի կարող իր սեփական գնահատականով փոխարինել իրավազոր պետական իշխանության գնահատականը, որով Փաստաբանների գործունեության մասին օրենսգրքի համաձայն դիմումատուին թույլ չի տրվել մասնակցել փաստաբանական քննությանը: Ցանկացած տեսակի կամայականությունների բացակայության պայմաններում Դատարանը չի կարող հարց բարձրացնել այն պատճառների վերաբերյալ, համաձայն որոնց ազգային իշխանությունները համարել են, որ այդպիսի ընտրությունը հիմնված է օբյեկտիվ և խելամիտ հիմնավորման վրա:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն).
Հոդված 41. 7,000 եվրո (EUR)՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy