© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 168
2013թ. նոյեմբեր
Blokhin-ն ընդդեմ Ռուսաստանի - 47152/06
Վճիռ 14.11.2013թ. [Բաժանմունք I]
Հոդված 5
Հոդված 5-1
Ազատությունից զրկելը
Անչափահասին երեսուն օրով անչափահաս հանցագործների «վարքագիծը ուղղելու» համար նախատեսված նախնական կալանքի մեկուսարանում պահելը. խախտում
Հոդված 5-1-դ
Դաստիարակչական հսկողություն
Անչափահասին երեսուն օրով անչափահաս հանցագործների «վարքագիծը ուղղելու» համար նախատեսված նախնական կալանքի մեկուսարանում պահելը. խախտում
Հոդված 6
Քրեական դատավարություն
Հոդված 6-1
Քրեական մեղադրանք
Վարույթ, որի արդյունքում անչափահասը պահվել է անչափահաս հանցագործների «վարքագիծը ուղղելու» համար նախատեսված նախնական կալանքի մեկուսարանում. 6-րդ հոդվածը կիրառելի է
Հոդված 6-3
Դատապաշտպան ունենալու իրավունք
Համապատասխան դատավարական երաշխիքների բացակայությունն այն վարույթում, որի արդյունքում անչափահասը պահվել է անչափահաս հանցագործների «վարքագիծը ուղղելու» համար նախնական կալանքի մեկուսարանում. խախտում
Փաստեր. Դիմումատուն, որը գործի քննության ժամանակ տասներկու տարեկան էր և տառապում էր ուշադրության բացակայության և հիպերակտիվության ախտանիշով և միզուղիների անզսպվածությամբ, ձերբակալվել է և բերման ենթարկվել ոստիկանություն ինը տարեկան երեխայից գումար շորթելու կասկածանքով: Դիմումատուի ինքնախոստովանության և ենթադրյալ զոհի ու նրա մոր ցուցմունքների հիման վրա իրավասու մարմինները հաստատված են համարել, որ դիմումատուն կատարել է քրեական օրենսգրքով նախատեսված պատժելի արարք: Սակայն, քանի որ դիմումատուն չէր հասել օրենքով սահմանված քրեական պատասխանատվության տարիքի, ուստի նրա նկատմամբ քրեական գործ չէր հարուցվել: Փոխարենը, նրան տարել էին դատավորի մոտ, որը կարգադրել է պահել նրան անչափահաս հանցագործների համար նախատեսված ժամանակավոր նախնական կալանքի մեկուսարանում՝ երեսուն օր ժամկետով «նրա վարքագիծը ուղղելու» համար և կանխարգելելու նրա կողմից հետագայում օրինազանց արարքների կատարումը: Դիմումատուն հայտարարել է, որ իր առողջությունը վատթարացել է մեկուսարանում գտնվելու ընթացքում, քանի որ նա չի ստացել իր բժշկի նշանակած բուժումը:
Իրավունք. Հոդված 3. Այն, որ դիմումատուն ազատազրկման ժամանակ տառապել է ուշադրության բացակայության և հիպերակտիվության ախտանիշով և միզուղիների անզսպվածությամբ, անվիճելի է: Այնուամենայնիվ, մանկաբույժը, որը վերահսկել է նրան նախնական կալանքի մեկուսարանում, փորձի պակասի պատճառով չէր կարող բուժել նրա հոգեկան խանգարումը և որևէ ապացույց չկար Դատարանի տրամադրության տակ առ այն, որ դիմումատուն երբևէ հետազոտվել է նյարդաբանի կամ հոգեբանի կողմից, չնայած այն բազմաթիվ հանձնարարականների, որ նա պետք է դա աներ, կամ, որ մինչև տեղափոխումը նա երբևէ ընդունել է իր հոգեբանի կողմից նշանակված դեղամիջոցը: Բժիշկ մասնագետի ուշադրության բացակայությունը անընդունելի էր և այն մտահոգվելու տեղիք է տալիս, որ դիմումատուի պայմանները վատթարացել են կալանքի տակ գտնվելու ընթացքում այն աստիճան, որ նրան ազատ արձակելու հաջորդ օրը նևրոզով տեղափոխել են հիվանդանոց: Համապատասխան բուժման բացակայությունը հավասարազոր է անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի 3-րդ հոդվածի իմաստով:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 5. Դատարանը կրկնել է, որ մեկնակետը՝ սահմանելու համար արդյո՞ք եղել է ազատությունից զրկում, պետք է լինի կոնկրետ անձին անհանգստացնող իրավիճակը, ինչպես նաև պետք է հաշվի առնել բոլոր գործոնները, այդ թվում՝ խնդրո առարկա միջոցի տեսակը, տևողությունը, ազդեցությունը և իրականացման ձևը: Դիմումատուն երեսուն օր պահվել է նախնական կալանքի մեկուսարանում, որը փակ էր և հսկվում էր բացառելու համար առանց թույլտվության շենքը լքելու ցանկացած հնարավորություն: Այնտեղ կար մուտքի ստուգման կետ և կալանավորների փախուստը կանխարգելու համար ահազանգ: Կալանավորները խիստ, գրեթե կայուն հսկողության տակ էին գտվում: Նրանք մուտք լինելուն պես սահմանված կարգով խուզարկվում էին և նրանց ամբողջ անձնական իրերը բռնագրավվում էր: Կարգապահությունը պահպանվում էր հերթապահ խմբի կողմից, իսկ խախտումները պատժվում կարգապահական տույժերով: Այս տարրերը ազատությունից զրկելու հստակ հատկանիշներ են:
Ինչ վերաբերում է ազատությունից զրկելու հիմքերին, Դատարանը չի կարող ընդունել Կառավարության այն փաստարկը, որ կալանքը նախատեսված էր դաստիարակչական հսկողության համար 5-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի իմաստով: Չնայած «դ» ենթակետը չի խոչընդոտում որպեսզի ժամանակավոր ազատազրկման միջոցը օտագործվի որպես դաստիարակչական հսկողության կարգի սկզբնական քայլ, դրան պետք է արագ հաջորդի դաստիարակչական հսկողության կարգի իրական կիրառումը՝ սահմանված կարգով և այդ նպատակի համար բավարար միջոցներով: Դիմումատուն պահվել է ժամանակավոր նախնական կալանքի մեկուսարանում նրա «վարքագիծը ուղղելու» և իրավախախտումները կանխելու նպատակով: Նրա ազատազրկումը իրեն փակ կրթական իստիտուտ տեղափոխելուն կամ այլ դաստիարակչական հսկողություն պարունակող միջոցառմանը նախորդող ժամանակավոր ազատազրկման միջոց չէր: Նա չի ստացել կանոնավոր և պարբերաբար դաստիարակչական հսկողություն, այն դաստիարակությունը, որը նրան առաջարկվել էր ապագայում իրավախախտումները կանխելու հիմնական նպատակի հետ կապված: Հետևաբար, նրա կալանքը չի բխում «դ» ենթակետից:
Այն չի բխում նաև 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» կամ «դ» ենթակետերից (ազատազրկումը օրենքով նախատեսված պարտավորության կատարումը ապահովելու կամ հանցագործության կատարումը կանխելու համար): Չնայած ներպետական դատարանները ազատազրկման հիմնական նպատակը համարել են նոր իրավախախտումներ կատարելու կանխումը, ո՛չ իրենք և ո՛չ էլ Կառավարությունը չեն նշել դիմումատուի որևէ կոնկրետ կամ հատուկ գործողությունների մասին, որոնց կատարումը պետք է կանխարգելվեր: Մոտ ապագայում քրեական հանցագործություն չկատարելու ընդհանուր պարտականությունը բավարար չէ այս նպատակի համար: Այնուհետև, ինչ վերաբերում է 5-րդ հոդվածի 1-րդ հոդվածի «գ» ենթակետին, ապա դիմումատուի կալանավորումը չի համապատասխանում «նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով» պահանջին:
Վերջապես, քանի որ դիմումատուն հանցագործության համար չէր դատապարտվել, քանի որ նա չէր հասել օրենքով սահմանված քրեական պատասխանատվության տարիքին, նրա ազատազրկումը 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի իմաստով չի կարող համարվել որպես «օրինական կերպով կալանքի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո»: 5-րդ հոդվածի 1-ին կետի «ե» և «զ» ենթակետերը գործի հետ առնչություն չունեն:
Դիմումատուի կալանավորումը անչափահաս հանցագործների համար նախատեսված ժամանակավոր նախնական կալանքի մեկուսարանում այնուամենայնիվ չուներ օրինաչափ նպատակ 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով և, հետևաբար, անհիմն է:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 6 § 1՝ հոդված 6 § 3 «գ» և «դ» հետ համակցությամբ
(ա) Ընդունելիություն. Չնայած նախնական կալանքի մեկուսարան տեղափոխելու որոշումը կայացվել է մի վարույթում, որը ձևականորեն կապված չէր քրեական հետաքննության հետ, այնուամենայնիվ առկա է սերտ կապ երկուսի միջև: Իրականում, կիրառելի իրավական երկու դրույթների և որոշման ձևակերպումից պարզ երևում է, որ նրա տեղափոխումը ուղիղ հետևանք էր մեղադրողի այն որոշման, համաձայն որի դիմումատուի գործողությունները պարունակում էին շորթման հանցագործության տարրեր: Դիմումատուի երեսունօրյա կալանավորումը անչափահաս հանցագործների համար նախատեսված մեկուսարանում, որտեղ նա գտնվել է քրեակատարողականին մոտ ռեժիմի ներքո և սահմանվել այն բանից հետո, երբ պարզվել է, որ նրա գործողությունները պարունակում են այդ հանցագործության տարրեր, իր մեջ ուներ պատժիչ, ինչպես նաև կանխարգելման և կանխման տարրեր: Հետևաբար, հանցանքի բնույթը պատժի բնույթի և խստության հետ միասին այնպիսին էր, որ դիմումատուի նկատմամբ վարույթը նշանակում է քրեական հետապնդում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով, որը այսպիսով կիրառելի է:
(բ) Էություն. Դիմումատուն հնարավորություն չի ունեցել կապ հաստատել իր ընտանիքի հետ կապ հաստատել կամ ստանալ իրավաբանական օգնություն, երբ հարցաքննվել է ոստիկանության կողմից: Հաշվի առնելով նրա երիտասարդ տարիքը, հարցաքննության հետ կապված հանգամանքները հոգեբանորեն ճնշող են եղել և նպաստել լուռ մնալու նրա որոշման խախտմանը: Բացի այդ, անկասկած սահմանափակվել է նրա փաստաբան ունենալու իրավունքը, քանի որ առանց դատապաշտպանի մասնակցության ձեռք բերված նրա ինքնախոստովանությունը հիմք է հանդիսացել որոշելու, որ նրան անհրաժեշտ է տեղափոխել ժամանակավոր նախնական կալանքի մեկուսարան: Նրա պաշտպանության իրավունքը այսպիսով անվերադարձ խախտվել է և դատավարության անաչառությունը ամբողջությամբ խարխլվել:
Առաջին անգամ էր, որ Դատարանը հնարավորություն ունեցավ քննելու Ռուսաստանում այն անչափահասների նկատմամբ կիրառվող հատուկ վարույթները, որոնք հանցանք են կատարել մինչև օրենքով սահմանված քրեական պատասխանատվության տարիքի հասնելը: Բացի դիմումատուի ինքնախոստովանությունից, որը ձեռք էր բերվել առանց իրավաբանական խորհրդատվությունից օգտվելու և որից հետագայում հրաժարվել էր, նրա դեմ միակ և այսպիսով համոզիչ ապացույցը հարևանի և նրա որդու ցուցմունքներն էին: Սակայն որևէ ջանք չէր գործադրվել ապահովելու նրանց ներկայությունը դատարանում, և ոչ մի հակակշռող գործոն էլ չկար վերականգնելու դիմումատուի հնարավորությունը վկաների խաչաձև հարցաքննություն իրականացնելու հարցում:
Հետևաբար, հատուկ իրավական ռեժիմի արդյունքում, որը կիրառվում էր մինչև օրենքով սահմանված քրեական պատասխանատվության տարիքի հասած մեղադրյալների նկատմամբ, դիմումատուի պաշտպանության իրավունքը այն աստիճան էր սահմանափակվել, որ համատեղելի չէր 6-րդ հոդվածի հետ: Մասնավորապես, Անչափահասների մասին օրենքը իրավաբանական աջակցության հնարավորություն է տալիս միայն գործը դատարան ուղարկելու պահից սկսած և դրանով չի երաշխավորում այնպիսի կարևոր իրավունքներ, ինչպիսին է վկաների խաչաձև հարցաքննությունը, իր դեմ ցուցմունք չտալը, կամ անմեղության կանխավարկածը: Հետևաբար, հնարավոր չէ պնդել, որ դիմումատուն օգտվել է արդար դատաքննության իրավունքից:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. 7,500 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, նյութական վնասի փոխհատուցման պահանջը մերժել է:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy