© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 182
2015թ. փետրվար
Bochan-ն ընդդեմ Ուկրաինայի (թիվ 2) [ՄՊ] - 22251/08
Վճիռ 05.02.2015թ. [ՄՊ]
Հոդված 6
Քաղաքացիական դատավարությունը
Հոդված 6-1
Դատարանի մատչելիություն
Քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները
Արդարացի դատաքննություն
Գերագույն դատարանի կողմից նոր հանգամանքներով բողոքի մերժման հիմքում ընկած Եվրոպական դատարանի վճռի չափազանց կամայական մեկնաբանությունը. 6-րդ հոդվածի 1-ին կետը կիրառելի է, խախտում
Փաստեր. Դիմումատուն ներգրավված է եղել տևական, բայց, ի վերջո, հաջողություն չունեցող մի դատավարությունում, որը վերաբերում էր ներպետական դատարաններում քննվող հողի նկատմամբ սեփականության իրավունքի պահանջի մասին վեճին: 2001թ. դիմումատուն գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան` բողոքելով ներպետական դատավարության անարդարացի լինելու վերաբերյալ: 2007թ. մայիսի 3-ին* կայացված վճռով Դատարանը գտել է, որ ներպետական դատարանների որոշումները կայացվել են այնպիսի դատավարության ընթացքում, որը խախտել է 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված անկախ և անաչառ դատարանի կողմից արդարացի դատաքննության, իրավական որոշակիության երաշխիքները և բավարար պատճառներ ներկայացնելու պահանջը: Դիմումատուին տրամադրվել է 2,000 եվրոյի գումար՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Հիմնվելով Եվրոպական դատարանի այդ վճռի վրա` դիմումատուն այնուհետև «նոր հանգամանքներով բողոք» («նոր հանգամանքներով բողոք») է ներկայացրել, որով Ուկրաինայի Գերագույն դատարանից խնդրել է բեկանել իր գործով կայացված դատարանների որոշումները և նոր վճիռ կայացնել` ամբողջությամբ բավարարելով իր պահանջները: 2008թ. մարտի որոշմամբ Գերագույն դատարանը մերժել է դիմումատուի բողոքը՝ վճռելով, որ ներպետական որոշումները ճիշտ էին և հիմնավորված: 2008թ. հունիսին Գերագույն դատարանը հայտարարել է նոր հանգամանքներով դիմումատուի ներկայացրած մյուս բողոքն անընդունելի:
Սույն գործով Եվրոպական դատարան ներկայացված իր գանգատում դիմումատուն բողոքել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի ներքո առ այն, որ մերծելով ընդունել նոր հանգամանքներով իր բողոքը Գերագույն դատարանը հաշվի չի առել Եվրոպական դատարանի կողմից 2007թ. մայիսի 3-ի կայացված վճռով եզրակացությունները:
Իրավունք. Հոդված 6 § 1՝ Դատարանը պետք է որոշում կայացնի երեք խումբ հարցերի վերաբերյալ. (ա) արդյոք Կոնվենցիայի 46-րդ հոդվածը թույլ է տալիս Դատարանին քննել դիմումատուի կողմից ներկայացված բողոքները, հաշվի առնելով որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն դեռևս շարունակում է վերահսկողություն իրականացնել 2007թ. մայիսի 3-ի վճռի կատարման նկատմամբ, (բ) արդյոք դիմումատուի՝ նոր հանգամանքների հիմքով ներպետական դատարաններում հարուցված վարույթների նկատմամբ կիրառվել են Կոնվենցիայով սահմանված երաշխիքները և, եթե այո, ապա (գ) արդյոք 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները պահպանվել են:
(ա) Արդյոք Դատարանը Կոնվենցիայի 46-րդ հոդվածով սահմանափակված է բողոքների քննության հարցում. Մեծ Պալատը վերահաստատել է, որ Նախարարների կոմիտեի կողմից ստանձնած Դատարանի վճիռների կատարումը վերահսկելու դերը չի սահմանափակում Դատարանին պատասխանող պետության կողմից ձեռնարկված միջոցառումների առնչությամբ ներկայացված նոր գանգատը քննելու հարցում, եթե այն պարունակում է տեղեկատվություն այնպիսի հարցերի վերաբերյալ, որոնց առնչությամբ առաջին վճռում Դատարանը չի անդրադարձել:
Սույն գործով ներկայացված դիմումատուի փաստարկները կարող են հասկացվել որպես Դատարանի կողմից նախորդ գործով 2007թ. մայիսի 3-ին կայացված վճռի ենթադրյալ պատշաճ չկատարման վերաբերյալ պնդումներ: Սակայն, Դատարանի վճիռները կատարելու կամ Դատարանի կողմից արդեն ճանաչված խախտումը չշտկելու կապակցությամբ բերված գանգատները Դատարանի իրավազարությունից դուրս են: Համապատասխանաբար, դիմումատուի բողոքները, որքանով որ դրանք վերաբերում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն նախորդ գործի վերաբերյալ վճռով ճանաչված խախտման իրավական լուծման հարցին, պետք է համարվեն անընդունելի: Սակայն, դիմումատուն ներկայացրել է նաև նոր բողոք, որը վերաբերում էր Գերագույն դատարանի 2008թ. մարտի որոշման կայացմանը նախորդող դատավարության ընթացքին և արդարացիությանը: Մասնավորապես, դիմումատուն պնդել է, որ գործի առնչությամբ Գերագույն դատարանի այդ որոշման պատճառաբանություններն ակնհայտորեն հակասում են Դատարանի կողմից 2007թ. վճռում բերված եզրակացություններին: Այսպիսով, այս նոր բողոքը վերաբերել է դիմումատուի կողմից ներպետական մակարդակում բերված նոր հանգամանքներով բողոքի կապակցությամբ 2008թ. մարտին կայացված որոշման եղանակին, և ոչ այնքան՝ դրա արդյունքին՝ որպես այդպիսին, կամ նույնիսկ ներպետական դատարանների կողմից Դատարանի վճիռների կատարման արդյունավետությանը: Հետևաբար, այն վերաբերում էր 2007թ. վճռով քննված իրավիճակից տարբեր իրավիճակի և պարունակում էր վերաբերելի նոր տեղեկատվություն՝ կապված այդ վճռում չանդրադարձած նոր խնդիրների հետ: Համապատասխանաբար, Դատարանը սահմանափակված չէ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով քննելու դիմումատուի նոր բողոքը՝ ներպետական վարույթի անարդար լինելու վերաբերյալ, որն ավարտվել էր Գերագույն դատարանի 2008թ. մարտի որոշման կայացմամբ:
(բ) 6-րդ հոդվածի կիրառելիությունը դիմումատուի նոր հանգամանքներով բողոքի հիման վրա հարուցված վարույթի նկատմամբ. Չնայած Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, որպես կանոն, կիրառելի չէ նոր երևան եկած հանգամանքներով բողոքների դեպքում, որոնցով պահանջվում է ավարտված գործի վերաբացում, նոր երևան եկած հանգամանքներով բողոքի հիման վրա իրականացվող դատավարության բնույթը, շրջանակը և առանձնահատկությունները առանձին իրավական համակարգում կարող են լինել այնպիսին, որ դրանք գործեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակի ներքո և դատավարության կողմերի համար ապահովեն արդար դատաքննության երաշխիքները: Դատարանը պետք է համապատասխանաբար քննության առնի սույն գործով քննության առարկա նոր հանգամանքներով բողոքի բնույթը, շրջանակները և առանձնահատկությունները:
Կիրառելի ներպետական օրենսդրական շրջանակներն, այդպիսով, դիմումատուին հնարավորություն են ընձեռել ներպետական դատական ատյանների կողմից նախկինում կայացված սխալ որոշումների վերաբերյալ սույն Դատարանի կողմից կայացված վճռի հիման վրա Գերագույն դատարանի կողմից վերանայելու միջոցով հասնել հարցի իրավական լուծման: Օրենսդրությամբ սահմանված դատական վերանայման միջոցով դիմումատուի կողմից բերված նոր հանգամանքներով բողոքը կարող է համարվել նախորդ՝ ավարտված քաղաքացիական դատավարության շարունակություն, ինչպես որ ներհատուկ է ուկրաինական օրենսդրությամբ սահմանված վճռաբեկության կարգով քննությանը: Այսպիսով, թեև այս վճռաբեկությանը նմանվող վարույթի առանձնահատկությունները կարող են ազդել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի ներքո սահմանված դատավարական երաշխիքների կիրառության եղանակի վրա, Դատարանն այն կարծիքին էր, որ այդ երաշխիքները պետք է լինեն կիրառելի միևնույն կերպ, ինչպես որ դրանք, ընդհանուր առմամբ, կիրառվում են վճռաբեկության կարգով քաղաքացիական գործերի քննության ժամանակ:
Այդ եզրակացությունը, որը բխում էր Ուկրաինայի գործող օրենսդրության դրույթներից, հիմնված էր Գերագույն դատարանի կողմից 2008թ. մարտին փաստացի կատարված «քննության» շրջանակի և բնույթի վրա՝ նախքան այն կմերժեր դիմումատուի՝ նոր հանգամանքներով բողոքը՝ վիճարկելի որոշումը թողնելով անփոփոխ: Գերագույն դատարանը ուսումնասիրել է գործի` նախորդ դատավարության ժամանակ եղած նյութերը և դատական որոշումները՝ դիմումատուի կողմից ներկայացված նոր հանգամանքների լույսի ներքո, որոնք հիմնականում հիմնված են Դատարանի 2007թ. վճռի վրա:
Այդպիսով, թե՛ Ուկրաինայի օրենսդրության համապատասխան դրույթների լույսի ներքո և թե՛ դիմումատուի նոր հանգամանքներով բերված բողոքի առնչությամբ 2008թ. մարտի որոշմամբ ավարտված Գերագույն դատարանում ընթացող դատավարության բնույթը և շրջանակը հաշվի առնելով, որը եզրափակվել է 2008թ. հունիսին կայացված վերահաստատող որոշմամբ՝ Դատարանը գտել է, որ այդ վարույթները վճռորոշ դեր են խաղացել դիմումատուի քաղաքացիական իրավունքները և պարտականությունները որոշելու համար: Ուստի, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված երաշխիքները կիրառելի են սույն վարույթների դեպքում:
Եզրակացություն. նախնական առարկությունը մերժվել է (միաձայն):
(գ) 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ համապատասխանության հարցը. Դատարանը վերահաստատել է, որ Դատարանի դերի մեջ չի մտնում որպես չորրորդ ատյան գործելը և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով ներպետական դատարանների որոշումները հարցականի տակ դնելը, քանի դեռ այդ որոշումները կամայական չեն կամ ակնհայտ անհիմն:
Սույն գործով, Գերագույն դատարանի 2008թ. մարտի որոշումը կոպտորեն խեղաթյուրել է Եվրոպական դատարանի կողմից 2007թ. մայիսի 3-ի վճռում արտահայտված եզրակացությունները: Մասնավորապես, Գերագույն դատարանը նշել է, որ Եվրոպական դատարանը գտել է, որ ներպետական դատարանների կողմից դիմումատուի գործով կայացված որոշումներն օրինական էին և հիմնավոր և որ «ողջամիտ ժամկետ» երաշխիքի խախտման դիմաց նրան տրամադրվել է արդարացի փոխհատուցում (երբ իրականում այդ բողոքը մերժվել է՝ որպես ակնհայտորեն անհիմն): Այդ պնդումներն ակնհայտ սխալ էին: Գերագույն դատարանի պատճառաբանությունը չի հանգեցրել իրավական տեքստի միայն այլ կերպով մեկնաբանման: Դատարանը գտել է, որ Գերագույն դատարանի պատճառաբանությունը կարող է միայն մեկնաբանվել որպես «չափազանց կամայական» կամ «արդարության մերժում», այն իմաստով, որ 2007թ. կայացված վճռի խեղաթյուրված ներկայացումը զրկել է դիմումատուին` իր գույքային վեճը Դատարանի նախորդ գործով կայացված վճռի լույսի ներքո ներպետական օրենսդրության համաձայն վճռաբեկության կարգով քննվելու հնարավորությունից: Վիճարկվող դատավարությունը, հետևաբար, չի համապատասխանել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով «արդար դատաքննության» պահանջին:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 41. 10,000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
* Bochan-ն ընդդեմ Ուկրաինայի, 7577/02, 3 մայիսի 2007թ.:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy