© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես, հեղինակային իրավունքի մասին զգուշացումը այս փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ԲՈՒԼՈԱՆ ԸՆԴԴԵՄ ԼՅՈՒՔՍԵՆԲՈՒՐԳԻ ԳՈՐԾՈՎ
ՎՃԻՌԸ
(Գանգատ թիվ 37575/04)
Ստրասբուրգ
3-ը ապրիլի, 2012թ
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատի նիստը Բուլոան ընդդեմ Լյուքսենբուրգի գործով վճիռը՝ դատավորների հետևյալ կազմով՝
Նիկոլաս Բրատզա, Նախագահ,
Ժան-Փոլ Կոստա,
Ֆրանսու Թուլքենս,
Ժոզեֆ Քասադեվալ,
Նինա Վաջիչ,
Բոշտյան Մ. Զուփանչիչ,
Էլիզաբեթ Ֆուրա,
Էգբերթ Մայեր,
Ժան Սեկութա,
Ինոթա Զիեմելե,
Մարկ Վիլիջեր,
Իզաբել Բերո Լեֆևրե,
Պյավի Հիրվելյա,
Ջորջ Նիկոլեաու,
Լեդի Բիանկու,
Գաննա Յուդկիվսկա,
Վիսենթ Ա. Դե Գաեթանո,
և
իրավախորհրդատու Վինսիենթ Բերգերի մասնակցությամբ,
Փակ դռների հետևում 2011թ օգոստոսի 31-ին և 2012թ փետրվարի 22-ին խորհրդակցություններ անցկացնելով՝
Նշված ամենավերջին օրը կայացրեց հետևյալ վճիռը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործը սկսվել է Ֆրանսիայի քաղաքացի պրն Թոմաս Բուլոայի (ՙդիմող՚) կողմից` ընդդեմ Լյուքսեմբուրգի մեծ դքսության Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (հետայսու՝ ՙԿոնվենցիա՚) 34-րդ հոդվածի համաձայն` 2004թ հոկտեմբերի 16-ին Դատարան ներկայացված գանգատով (թիվ 37575/04).
2. Դիմողին ներկայացնում էր պրն Լանգը, որն աշխատում էր Լյուքսեմբուրգում որպես փաստաբան: Լյուքսեմբուրգի կառավարությանը (ՙԿառվարություն՚) ներկայացնում էր Լյուքսեմբուրգում աշխատող նրանց իրավախորհրդատուն՝ պարոն Ն. Դեքերը:
3. Դիմողը պնդում էր մասնավորապես, որ զրկվել էր արդար դատաքննության իրավունքից և դատարանի մատչելիության իր իրավունքից, որն առնչվում էր դատապարտյալի արձակուրդի հետ կապված իր դիմումների մերժման որոշումները պահանջելուն:
4. Գանգատը ուղարկվեց Դատարանի Առաջին բաժանմունք (Դատարանի Կանոնների Կանոն 52 կետ 1): Լյուքսեմբուրգից ընտրված դատավոր Դին Սփիլմանը բացարկ հայտարարեց գործը նախագահելուց (Կանոն 28) և պատասխանող կառավարությունը հրաժարվեց փոխարինող նշանակելու իր իրավունքից: Հետևաբար այդ բաժանմունքի պալատը նշանակեց Բելգիայից ընտրված դատավոր Ֆրանսուա Թուլքենսին, որպես նախագահող, նրա փոխարեն (Կոնվենցիայի 26-րդ հոդված, կետ 4 և Դատարանի կանոնների 29-րդ հոդված կետ 1 և 2): 2006թ դեկտեմբերի 7-ին նույն բաժանմունքի պալատը դատավորների հետևյալ կազմով՝ Քրիստոս Ռոզաքիս, Լուկիս Լուկաիդես, Ֆրանսուա Թուլքենս, Նինան Վաջիչ, Էլզաբեթ Սթեյներ, Խանլար Հաջիև ր Սվեր Էրիք Ջեբենս և Բաժանմունքի քարտուղար Սյորեն Նիլսենի մասնակցությամբ որոշեց գանգատի մասին ցանուցել կառավարությանը:
5. Տեղեկանալով, որ 2006թ դեկտեմբերի 12-ին Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 1-ին մասով և Կանոն 44-ի համաձայն կարող են ներկայացնել գրավոր դիտարկումներ՝ Ֆրանսիայի կառավարությունը 2007թ մարտի 27-ին նշեց, որ իրենք մտադիր չեն իրականացնել իրենց այդ իրավունքը:
6. 2008թ սեպտեմբերի 2-ին Դատարանը որոշեց կասեցնել գործի քննությունը մինչև Enea ընդդեմ Italy (թիվ 74912/01) գործի արդյունքը ստանալը: Այդ գործը քննվում էր Մեծ Պալատում:
7. 2010թ դեկտեմբերի 14-ին բաժանմունքների կազմի փոփոխությունից հետո, Երկրորդ բաժանմունքը դատավորների հետևյալ կազմով՝ Իրենեու Կաբրալ Բարետո, Ֆրանսուա Թուլքենս, Դանությե Ժոշյենիե, Դրագոլյուբ Պոպովիչ, Անդրեաս Սաջո, Իշիլ Կարակաշ և Գուիդո Ռայմոնդի և դատարանի քարտուղար Սթեյնլի Նայսմիթի մասնակցությամբ, ձայների մեծամասնությամբ հայտարարեց գանգատն ընդունելի: Չորս ձայնն ընդդեմ երեքի այն եզրակացրեց, որ տեղի էր ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում:
8. 2011թ մարտի 4-ին Կառավարությունը պահանջեց գործն ուղարկել Մեծ Պալատ՝ համաձայն Կոնվենցիայի 43-րդ հոդվածի և Կանոն 73-ի: Մեծ Պալատը բավարարեց պահանջը 2011թ ապրիլի 11-ին:
9. Մեծ Պալատի կազմը որոշվեց Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետով և Կանոն 24-ով: Վերջին քննարկումների իր պածտոնավաման ժամկետի ավարտից հետո Ժան-Պոլ Կոստան շարունակեց մասնակցել նիստին՝ համաձայն Կոնվենցիայի հոդված 23 կետ 3-ի և Դատարանի կանոն 24-ի կետ 4-ի:
10. Ե’վ դիմողը, և’ Կառավարությունը ներկայացրեցին հայտարարություն փաստերի վերաբերյալ:
11. Դատավարությունը տեղի ունեցավ հրապարակային, Մարդու իրավունքերի շենքում, Ստրասբուգում, 2011թ օգոստոսի 31-ին (Կանոն 59, կետ 3):
Դատարան ներկայացան
(ա) Կառավարության կողմից
Պրն Ն Դեքերը, փաստաբանորպես Փաստաբան
Տիկ. Ա. Ֆերերա դե Սիլվան,
փաստաբան
Պրն. Ջ. Վալենդորֆը,
Վերաքննիչ դատարանի
դատավոր որպես
Իրավախորհրդատուներ
(բ)Դիմողների կողմից՝
Պրն Օ. Լանգը, փաստաբան որպես Փաստաբան
Պրն Ռ. Շնոցը, փաստաբան որպես
Իրավախորհրդատու
Պրն Թ. Բուլոան
Դատարանը լսեց պրն Լանգի և պրն Դեքերի ուղերձները:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
12. Դիմողը, որը ծնվել էր 1972թ և գանգատը ներկայացնելու պահին բանտարկված էր Սխրազիգի (Լյուքսեմբուրգ) քրեակատարողական հիմնարկում: Ներկայումս նա բնակվում է Պեպանաժում (Լյուքսեմբուրգ):
13. 1998թ դեկտեմբերի 15-ին նա կրկին հայտնվեց բանտում:
14. Վերաքննիչ դատարանի Քրեական բաժանմունքի 2001թ հոկտեմբերի 22-ի վճռով նա դատապարտվեց 15 տարվա ազատազրկման, որից երեք տարին կասեցվեց: Մեղադրանքը հարուցվել էր 1998թ դեկտեմբերի 10-ին իրականացրած` մարմնական վնասվածքներ առաջացրած հարձակման, բռնաբարության և ոչ իրավաչափ բանտակության համար՝ որը զուգակցվել էր խոշտանգման ակտերով:
15. Դիմողը Դատարանին տրամադրեց դատարանի մի շարք որոշումների պատճեններ, 2001թ հունիսի 14-ի և 2005թ ապրիլի 13-ի միջև ընկած ժամանակահատվածի համար, որը վերաբերում էր 2000թ հոկտեմբերի19-ին ամուսնալուծության վերջնական որոշումից հետ իր երեք անչափահաս երեխաներին այցելության իր իրավունքին:
16. Լինելով բանտում՝ դիմողը դիմում-խնդրանքներ էր ներկայացրել պայմանական ազատման, Գիվենիչի կիսաբաց քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու և ժամանակավոր արձակուրդի (ՙդատապարտյալի արձակուրդ՚) համար: Դատապարտյալի արձակուրդի վերաբերյալ դիմումներն սույն գործի առարկան են:
Ա. Դատապարտյալի արձակուրդի համար ներկայացված առաջին դիմումը
17. Դիմողը հայտնեց, որ ներկայացրել էր դատապարտյալի արձակուրդի դիմում Գլլխավոր Դատախազին 2003թ հոկտեմբերին:
18. Իրավաբանական ծառայության հոգեբանի պահանջով դիմողը բացատրեց 2003թ հոկտեմբերի 16-ին բացատրեց, որ նա խնդրել էր դատապարտյալի մեկօրյա արձակուրդ և չէր առարկել, որ այդ արձակուրդի ընթացքում գտնվեր հսկողության տակ: Նա հայտնեց, որ դիմումի պատճառը հետևյալ որոշ վարչական ձևակերպումներն ավարտին հասցնելն էր.
ՙ(i) գնալ լուսանկարչի մոտ կամ լուսանկարչախցիկ՝ լուսանկարվելու անձնագրի համար,
(ii) գնալ Տրանսպորտի նախարարություն՝ վարորդական իրավունքի վկայակնը թարմացնելու նխատակով (տեղեկանքը բժշկից արդեն ձեռք էր բերվել),
(iii) գնալ դեսպանատուն՝ թարմացնելու հյուպատուսության գրանցման քարտը,
(iv) գնալ հանդիպելու պարոն [Բ.]-ին Լյուքսեմբուրգի ոստիկանության բաժանմունքում, քննչական բաժանմունքում, վերցնելու նախկին պատվիրատուի համար անհրաժեշտ փաստաթղթերի ծրարը,
(v) գնալ հանդիպելու [B.] բանկի կառավարիչին Esch/Alzette- ում,
(vi) գնալ Esch/Alzette-ի հարկային ծառայության գրասենյակ;
(vii) հանդիպել մի քանի ընկերների Esch/Alzette-ի մոտ գտնվող ռեստորանում,
(viii) այցելել Differdange-ի իմ բնակարան վերցնելու մնացած փաստաթղթերը նույն պատվիրատուի համար,
(ix) կատարել մի շարք առարկաների չափումներ, որոնք ես հնարավոր է պատրաստեմ քրեակատարողական հիմնարկի արտադրամասում,
(x) գնալ Differdange-ի քաղաքապետարան անձնական զրույց ունենալու քաղաքապետի հետ,
(xi) Այցելել տիկին [S.]-ի բնակարան Լյուքսեմբուրգում՝ հանդիպելու նրա ամուսնուն,
(xii) այցելել իմ իրավաբանի գրասենյակ հանձնելու պակաս փաստաթղթերը իմ նախկին պատվիրատու համար,
(xiii) եթե հնարավոր է, այցելել գրախանութ [S.]-ի տան մոտ:
Իր պատասխանում դիմողը հայտարարում էր նաև, որ:
ՙ... Ցավոք սրտի, քաղաքացիական վնասների մասին խոսք լինել դեռևս չի կարող, քանի որ ես դեռևս բավարար գումար չունեմ կանխավճար կատարելու համար: Այս պահին ես դեռևս զբաղված եմ վարկերի և այլ պատքերի գումարների մարմամբ տարբեր մարմիններին՝ համաձայն իրավաբանական բաժիններում կայացրած պայմանավորվածությունների՝ իմ գույքի անցանկալի բռնագրավումից խուսափելու համար. ...՚
19. 2003 հոկտեմբերի 29-ին հոգեբանը տեղեկանք ներկայացրեց՝ հայտնելով, որ դիմողը 1999թ մայիսի 19-ին սկսել էր անցնել հոգեթերապիայի կուրսեր, որոնք դադարեցվել էին 2002թ սեպտեմբերի 30-ից իրենից չկախված պատճառներով: Նա շեշտեց, որ դիմողը ցանկանում էր հասկանալ, թե ինչն էր մղել նրան հանցագործության իրականացման և անել ամեն ինչ կրկին հանցագործություն կատարելուց խուսափելու համար: 2003թ նոյեմբերի 25-ին երկրորդ հոգեբանը, ով վկայեց, որ ունեցել էր կանոնավոր հանդիպումներ դիմողի հետ՝ սկսած 2003թ սկզբից, համաձայնեց 2003թ հոկտեմբերի 29-ին տեղեկանքում արված մեկնաբանությունների հետ :
20. 2003թ նոյեմբերի 5-ին Գլխավոր դատախազի ներկայացուցիչը հուշագիր ուղարկեց քրեակատարողական հիմնարկի կառավարչին՝ մասնավորապես հայտնելով հետևյալի մասին.
ՙ...խնդրում եմ տեղեկացնել Թոմաս Բուլոային, որ Քրեակատարողական հիմնարկի խորհրդի որոշմամբ
Դատապարտյալի արձակուրդ ստանալու մասին դիմումը ... մերժվել է՝ նկատի ունենալով արտաքսման վտանգը (դիմումը ներկայացված էր Արդարադատության նախարարությունը 2003թ հունիսի 25-ին, սակայն դեռևս որոշում չէր ընդունվել): Նաև առկա է հնարավոր փախուստի վտանգը՝ ելնելով այն բանից, որ նա կասկածի տակ էր դնում իր հանցագործությունը: Նախքան որևէ արտոնության հնարավորության տալը, նա պետք է սկսի վճարել քաղաքացիական կողմին՚:
Բ. Դատապարտյալի արձակուրդի համար ներկայացված երկրորդ դիմումը
21. 2004թ հունվարի 17-ին դիմողը կրկին դիմում ներկայացրեց՝ բերելով նույն հիմնավորումները և դատապարտյալի մեկօրյա արձակուրդի նույն ծրագիրը: 2004թ հունվարի 27-ին նրա փաստաբանը հաստատեց դիմումը և, ի թիվս այլ դիտարկումների, ավելացրեց հետևայլը.
ՙ... [դիմողին] մեկօրյա դատապարտյալի արձակուրդի տրամադրումը, որի ընթացքում նա կկարողանար կարգավորել իր հարաբերությունները նպատակ ունենալով նպաստել բանտից [դուրս] ինքնուրույն կյանքին, ոչ միայն կօգներ [դիմողի] ռեաբիլիտացիային և հասարակության վերա-ինտեգրվելուն, այլ նաև նրան հնարավորություն կտար հնարավորինս շուտ սկսել քաղաքացիական կողմի վճարների կատարումը...՚:
22. 2004թ մարտի 17-ին Գլխավոր դատախազի ներկայացուցիչը հուշագիր ուղարկեց քրեակատարողական հիմնարկի կառավարչին, որը պարունակում էր հետևյալ պարբերությունը.
ՙ...խնդրում եմ տեղեկացնել Թոմաս Բուլոային, որ Քրեակատարողական հիմնարկի խորհրդի որոշմամբ
2003թ նոյեմբերի 5-ին դադտապարտյալի արձակուրդ ստանալու վերաբերյալ նրա կողմից ներկայացված դիմումի մերժման մասին որոշումը ... մնում է ուժի մեջ՚:
Գ. Դատապարտյալի արձակուրդի երկու դիմումի վերաբերյալ մերժում ստանալուց հետո Վարչական դատարաններ ներկայացված հայցը
23. 2004թ մայիսի 25-ի և 2004թ մարտի 17-ի դիմողը հայց ներկայացրեց Վարչական դատարան (tribunal administratif)՝ 2003թ նոյեմբերի 5-ին Քրեակատարողական հիմնարկի խորհրդի որոշումների դատական վերահսկողության ենթարկելու համար:
24. 2004թ դեկտեմբերի 6-ի դատաքննության ժամանակ Վարչական դատարան ինքը միջնորդություն ներկայացրեց առ այն, թե արդյո՞ք այն ուներ իրավասություն՝ քննելու հայցը դատական վերահսկողության համար: Կառավարությունը, որ առարկություն չէր ներկայացրել՝ պնդելով իրավասության բացակայությանը, թողեց խնդիրը դատարանի հայեցողությանը: Դիմողը ներկայացրեց միջնորդություն, որ դատարանն ուներ նման իրավասություն:
25. 2004թ դեկտեմբերի 23-ին Վարչական դատարանը մերժեց հայցի դատական վերահսկողության անցկացման իր իրավասությունը հետևայլ պատճառներով.
ՙ... Պետք է տարբերակում մտցվի քրեակատարողական հիմնարկում (ինչպիսին է որոշում բանտի ավելի ապահով թևում նրանց տեղավորելը և մասնավորապես խիստ բանտային ռեժիմի պարտադրումը, տե’ս Վարչական դատարանի որոշում թիվ 14568, 10-ը հուլիսի, 2002թ) բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքի հետ կապված միջոցառումների, որոնք վարչական որոշումներ են՝ ընդունված քրեակատարողական ծառայությունը կառավարմանը և այն որոշումների միջև, որոնք կարող են փոխել սովորական դատարանների կողմից պարտադրված դատապարտման բնույթը կամ շրջանակը, որոնք ավելի շուտ պետք է համարվեն դատական, քան վարչական որոշումներ:
Ներկա գործում պետք է նշվի, որ դատապարտյալի արձակուրդի տրամադրման արտոնության շնորհումը կամ մերժումը մի միջոցառում է սովորական դատարանի կողմից դիմողին պարտադրված դատապարտման ՙշրջանակը՚:
Այսպիսով, խնդրո առարկա երկու որոշումներն իրենց բնույթով դատական էին:
Հետևաբար հաշվի առնելով դրան բնույթը, ինչպես բացահայտվեց վերևում, մեղադրական որոշումները չեն կարող դառնալ Վարչական դատարաններ ներկայացվող հայցի առարկա ... ՚:
26. 2005թ ապրիլի 14-ին Բարձր վարչական դատարանը (cour administrative) ընդունեց հետևյալ որոշումը.
ՙ[Դիմողը] պնդում էր, որ դատարանը սխալվել էր՝ հրաժարվելով իր հայցը դատական վերհասկողության համար քննելու իրավասությունից՝ փաստարկելով, որ ոչ մի այլ միջոց գոյություն չունի մերժման առումով, այնպիսի արդյունքով, որ կիրառվի 1996թ նոյեմբերի 7-ի օրենքի 2(1) բաժինը, որը վերաբերում է վարչական դատարանների կազմավորմանը: Մեղադրական որոշումները չէին փոխում դատավճռի շրջանակները: Դատարանը մերժել է արդարադատության իր պահանջը՝ խախտելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իր արդար դատաքննության իրավունքը:
... [Դիմողի] գործը վերաբերում է դատապարտյալի արձակուրդ ստանալու պահանջին, այլ խոսքերով ասած, մի որոշում, որը փոխում է սովորական դատարանի կողմից պարտադրած՝ դատավճռի իրականացման պայմանները և հետևաբար պետք է դասակարգվի ավելի շուտ դատական, քան վարչական որոշում:
ՙՊարտադրված դատավճռի շրջանակ՚ արտահայտությունը ներկա գործում չպետք է հասկացվի որպես դատապարտման տևողություն, այլ ավելի լայն իմաստով դրա իրականացման ձև:
Վարչական դատարանը հետևաբար ճիշտ էր մերժելով իր՝ այդ հայցը քննելու իրավասությունը:
Վարչական դատարանների եզրակացությունները, որ իրենք չունեն իրավասություն, չի կարող մեկնաբանվել, որպես նրանց կողմից խնդրի վերաբերյալ որոշում կայացնելու ցանկության բացակայություն, հետևաբար արդարադատության իրականացման մերժման փաստարկները պետք է մերժվեն, որպես անհիմն:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը կիրառելի չէ այն մարմնի առումով, որը լիազորություն չունի որոշում կայացնելու գործի հատկանիշների վերաբերյալ՚ ...
Դ. Դիմողի կողմից դատապարտյալի արձակուրդի համար ներկայացված հետագա դիմումները և Քրեակատարողական հիմնարկի խորհրդի կողմից դրանց մերժումները
27. 2004թ օգոստոսի 11-ին դիմողը ներկայացրեց դատապարտյալի արձակուրդի համար երրորդ դիմումը, ի թիվս այլ նկատառումների, հայտնելով հետևյալը.
ՙ... Ես հաջողությամբ հաճախել եմ մի քանի դասընթացների, որոնք անցկացվել էին CEP-L-ի [Գործառուների պալատ] կողմից և կցանկանայի շարունակել՝ համապատասխան դիպլոմներ ստանալու նպատակով:
Տվյալ դիպլոմները հաշվապահությունից և համակարգչային հնտություններից են: Ես հաջողությամբ ավարտեցի նախորդ կուրսերը, սակայն որպեսզի ես հասնեմ իմ նպատակին, հիմա էական է ինձ համար կարողանալ հաճախել աշնանային պարապմունքներին, CEP-L-ի գրասենյակում ... ՚
28. 2004թ սեպտեմբերի 21-ին դիմումը մերժվեց՝ հիմք ընդունելով այն, որ դիմողը կարող էր հաճախել կուրսերի քրեակատարողական հիմնարկում և որ նա դեռևս որևէ էական ջանք չէր թափել տուժողին փոխհատուցումը վճարելու ուղղությամբ: Որոշումը նաև վերաբերում էր 2003թ նոյեմբերի 5-ի որոշման հիմնավորմանը:
29. 2004թ հոկտեմբերի 14-ին դիմողը ներկայացրեց դատապարտյալի արձակուրդ ստանալու չորրորդ դիմումը, որն առաջին անգամ նա ներկայացրեց Մեծ Պալատին՝ փորձելով թույլտվություն ստանալ անցկացնելու մեկ օրի իր երեխաների հետ Սուրբ Նիկոլայի շաբաթավերջին:
30. 2004թ դեկտեմբերի 14-ով թվագրված որոշմամբ դիմումը մերժվեց՝ հիմք ընդունելով այն, որ երեխաներին այցելելու դիմողի իրավունքը դեռևս հաստակորեն չէր հաստատվել:
31. 2005թ փետրվարի 24-ին ներկայացրած հինգերորդ դիմումում դիմողը, ի թիվս այլ հարցերի, տեղեկացրեց, որ նա չէր հասկանում, թե ինչու այն դեպքում, երբ ինքը կարիք ուներ վերաինտեգրվելու հասարակությանը, նրան մերժել էին թույլտվություն տալ՝ հաճախելու վերջնական դասընթացներին, ինչը պահաջվում էր հաշվապահության և համակարգչի իմացության դիպլոմների ստանալու համար: Նա ավելացրեց, որ դատապարտյալի արձակուրդ խնդրելու պատճառը եղել էր իր՝ ինքնությունը հաստատող փաստաթղթերի և վարորդական իրավունքի վկայականի թարմացումը և տարբեր հաստատություններին և հասարակական կողմից իր պարտքերի մարման հետ կապված լուծումներ գտնելը:
32. 2005թ մարտի 23-ին նրա դիմումը մերժվեց հիմնավորված չլինելու պատճառով:
33. 2005թ հուլիսի 12-ին դատապարտյալի արձակուրդ ստանալու վեցերորդ դիմումը մերժվեց՝ հիմք ընդունելով այն, որ կար վտանգ, որ դիմողը չէր վերադառնա քրեակատարաողական հիմնարկ:
34. 2006թ մայիսի 4-ին դատապարտյալի արձակուրդ ստանալու յոթերորդ դիմումը մերժվեց՝ հիմք ընդունելով այն, որ դիմողը հատկապես որևէ ջանք չէր թափել քաղաքացիական կողմին փոխհատուցում վճարելու առումով և հրաժարվել էր ենթարկվել իրեն հարկադրած պայմաններին:
Ե. Հետագա զարգացումները, մինչև բանտից դիմողի ազատ արձակումը
35. 2006թ մայիսի 4-ի մերժումից հետո դիմողը, 2006թ մայիսի 10-ից հոկտեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածում, հինգ անգամ դիմեց Գլխավոր դատախազի գրասենյակ: Նա խնդրեց օժանդակությունն համապատասխան մարման պլան կազմելու ուղղությամբ՝ իր հանգամհանքների և քաղաքացիական կողմի պահանջների հետ կապված և ձգտում էր բացատրություն ստանալ իրեն հարկադրված պայմանների վերաբերյալ՝ հասարակության վերաինտեգրվելու նպատակով, որպեսզի կարողանար բավարարել դրանք: 2006 թ նոյեմբերի 6-ին Գլխավոր դատախազի ներկայացուցիչը գրավոր պատասխան ուղարկեց դիմողին՝ տեղեկացնելով, որ նա մտադիր չէր պատասխանել տարբեր նամակներ, որոնք, իր տեսանկյունից կոչ չէին անում որևէ մեկնաբանության:
36. 2006 թ նոյեմբերի 20-ին Գլխավոր դատախազն ընդունեց հարցազրույցի հետ կապված դիմողի խնդրանքը և ասաց, որ կհանդիպի նրան քրեակատարողական հիմնարկ իր առաջիկա այցերից մեկի ընթացքում: Համաձայն դիմողի՝ հանդիպումը երբեևէ տեղի չունեցավ:
37. 2008թ հոկտեմբերի 31-ին Քրեակատարողական հիմնարկի խորհուրդը դիմողին շնորհեց դատապարտյալի մեկօրյա արձակուրդ՝ պայմանով, որ բանտից նրան վերցնելու էր և հետ էր բերելու իր նոր ընկերուհին, որի տանը նա պետք է անցկացներ այդ:
38. 2008թ դեկտեմբերի 12-ի և 2009թ հունիսի 19-ի միջև ընկած ժամանակահատվածում դիմողին շնորհվեց հինգ ժամանակահատված որպես դատապարտյալի արձակուրդ, որոնցից երկու օրը՝ հաջորդական՝ իր ընկերուհու հետ անցկացնելու համար:
39. 2009թ մարտի 20-ին դիմողը տեղղափոխվեց Գիվենիչի կիսաբաց քրեակատարողական հիմնարկ: Նույն օրը, մի առանձին որոշմամբ, նրան շնորհվեց դատապարտյալի տաս օրվա արձակուրդ, որպեսզի փնտրեր աշխատանք և ավարտեր տարբեր փաստաթղթային ձևակերպումներ: Նաև որոշեց աշխատանք գտնելուն պես նրա համար սահմանել կիսաբանտային ռեժիմ:
40. 2009թ հունիսի 24-ին դիմողը ստորագրեց աշխատանքային ռեաբիլիտացիոն պայմանագիր՝ որպես խոհարար:
41. 2009թ սեպտեմբերի 25-ին բավարարվեց պայմանական ազատ արձակման նրա խնդրանքը:
42. Երեք որոշումներում (25-ը սեպտեմբերի և 11-ը դեկտեմբերի, 2009թ և 26-ը փետրվարի, 2010թ) դիմողի խնդրանքները իր պատժը կրելը դադարեցնելու վերաբերյալ մինչև 2010թ հոկտեմբերի 12-ը, մերժվեցին:
43. 2010թ փետրվարի 10-ին դիմողը բիզնես սկսեց որպես առանձին առևտրական:
44. 2010թ հուլիսի 15-ին դիմող դատապատման ժամկետը դադարեցվեց: Համաձայն իր փաստարկների՝ նա հենց նույն օրը լքեց Գիվենիչի քրեակատարողական հիմնարկը:
II. ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. Բանտային դատապարտման իրականացմանը վերաբերող օրենսդրությունը
45. 1986թ հուլիսի 26-ի օրենքի 1-ին բաժինը բանտային դատապարտման իրականացման որոշ միջոցների վերաբերյալ (ՙ1986թ օրենք՚) թվարկում է տարբեր միջոցառումներ, որոնց կարող է հանգեցնել բանտային դատապարտման իրականացումը.
ՙ Բանտային դատապարտման իրականացումը կարող է հանգեցնել հետևյալից որևէ մեկին. կրել պատիժը հատվածաբար, կիսաբանտային ռեժիմ, վաղ ազատ արձակում՚:
1. Դատապարտյալի արձակուրդի սահմանումը
46. 1986թ օրենքի 6 բաժինը դատապարտյալի արձակուրդը սահմանում է հետևալ կերպ.
ՙԴատապարտյալի արձակուրդը պետք է բաղկացած լինի քրեակատարողական հիմնարկը լքելու թույլտվությունից կա’մ օրվա մի մասը, կա’մ քսանչորս ժամվա ընթացքում: Ժամանակը պետք է հաշվարկվի՝ պատժի տևողությունից կախված՚:
2. Դատապարտյալի արձակուրդ ստանալու իրավասությունը
47. 1986թ օրենքի 7 բաժինը դատապարտյալի արձակուրդի նպատակների հետ կապված նախատեսում է հետևյալը.
ՙԱյս արտոնությունը կարող է շնորհվել այն բանտարկյալներին, ովքեր բնակիչ են կամ ունեն բնակարան երկրում, կա’մ կարող է շնորհվել ընտանեկան պատճառներով, կա’մ ռեաբիլիտացիայի կամ վերաինտեգրման նպատակով մասնագիտական վերապատրաստման համար, կա’մ որպես փորձաշրջան՝ ի նկատի ունենալով նրանց պայմանական ազատ արձակումը՚:
48. 1986թ օրենքի 8-րդ բաժինը ապահովում է, որ այս միջոցառումը կարող է շնորհվել առաջին իրավախախտին այն ժամանակ, երբ նա կրել է պատժի ժամանակահատվածի մեկ երրորդը:
49. 1986թ օրենքի 13-րդ բաժինը սահմանում է.
ՙՕրենքով նախատեսված միջոցառումները կիրառելիս պետք է հաշվի առնել բանտարկյալի անձնավորությունը, նրա ընթացիկ վարքագիծը և հետագա իրավախախտման վտանգը՚:
Այս դրույթի վերաբերյալ մեկնաբանությունների համաձայն, որը լրացնում է համապատասխան օրինակգծին, պատիժ կրելու իրականացմանը վերաբերող միջոցառումների շնորհումը ՙերբեք չի լինի ինքնաբերաբար և ի վերջո կմնա հետ-բանտային մարմնի հայեցողությանը, որը ազատորեն որոշում կկայացնի այն տեղեկատվության հիման վրա, որը ձեռք էր բերել բանտարկյալի վերաբերյալ՚:
50. Մեծ դքսության 1989թ հունվարի 19-ի օրենքի պայմանները, ի թիվս այլոց, առաջ էր քաշում դատապարտյալ արձակուրդի շնորհման մանրամասն միջոցառումներ: Այդ արձակուրդը կարող է շնորհվել տվյալ բանտարկյալի կամ նրա ներկայացուցչի խնդրանքով (Հոդված 4): Դիմումը պետք է լինի գրավոր, եթե միայն բանտարկյալը ի վիճակի չէ գրելու կամ չգիտի գրել: Արձակուրդից արձակուրդ դադարը պետք է լինի առնվազմ մեկ ամիս, բացառությամ հատուկ հանգամանքների (Հոդված 5). Where a request for prison leave is refused, no new request may be made within two months, unless new evidence comes to light (Հոդված 6):
3. Դատապարտյալի արձակուրդի դիմումների համար կիրառվող ընթացակարգը
51. 1986թ օրենքի 12-րդ բաժինը սահմանում է հետևյալը.
ՙԵրկու տարուց ավել բանտային ազատազրկման դեպքում ... սույն օրենքով նախատեսված միջոցառումներ ... պետք է ձեռնարկվեն Գլխավոր դատախազի կամ նրա ներկայացուցչի կողմից՝ խորհրդի անդամների մեծամասնության որոշման համաձայն, որը, ի թիվս Գլխավոր դատախազի կամ նրա ներկայացուցչի, բաղկացած էր դատավորից և պետական մեղադրողից: ...
Խորհրդի նիստերը պետք է գումարվեն Գլխավոր դատախազի կամ նրան ներկայացուցչի կողմից և ղեկավարվի դատավորի կողմից:
Բացառությամբ Գլխավոր դատախազի կամ նրա ներկայացուցչի, նախարարական հրամանագրով պետք է նշանակվեն լիարժեք անդամներ և նրանց փոխարինողներ եռամյա ժամկետով, որը ենթակա է երկարաձգման՚:
4. Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Օմբուդսմենի թիվ 30 Հանձնարարականը լիազորությունների բաժան մեջ փոփոխություններ մտցնելու մաս կապված բանտային ազատազրկման իրականացման և, ի լրումն դրա, վերահսկողության հետ
52. Թիվ 30 Հանձնարարականի մեջ, որը սահմանված է 2007թ հոկտեմբերի 1-ից մինչև 2008թ սեպտեմբերի 30-ն ընկած առաջադրանքի համար, Օմբուդսմենը արտահայտեց իր տեսակետը, որ ազատազրկման իրականացման համակարգը Լյուքսեմբուրգում բարփոխման կարիք ունի և քարոզեց ի օգուտ դատապարտման ժամանակահատվածին հաջորդող ժամանակահատվածի համար դատավորի գրասենյակի ստեղծման: Վերջինս կայացնելու էր որոշումներ դատապատյալի արձակուրդին վերաբերող, բողոքարկման ենթակա հայցադիմումների վերաբերյալ, որը հաջորդում էր հակընդեմ դատավարությանը:
53. Իր՝ 2009թ հոկտեմբերի 1-ից 2010թ սեպտեմբերի 30-ը գործունեության հաշվետվության մեջ Օմբուդսմենը նշեց, որ Արդարադատության նախարարությունը Լյուքսեմբուրգի օրաթերթում հրապարակված հոդվածում խոսել էր ի օգուտ Գլխավոր դատախազի ներկայացուցչի կողմից դատավճռի իրականացման կամ Քրեակատարողական խորհրդի ներկայումս իրականացվող որոշ լիազորություներ դատական մարմնին հանձնելուն: 2011թ դեկտեմբերի 22-ին Արդարադատություն նախարարը ներկայացրեց նախատեսվող բանտային բարեփոխման ընդլայնված ամփոփագիրը, որը ներառում էր 2011թ դեկտեմբերի 16-ին Կառավարության նիստում Կառավարության կողմից հաստատված օրինագիծը, որով բարեփոխվում էր դատավճռի իրագործման համակարգը՝ հիմնադրելով, ի թիվս այլ հաստատությունների, դատապարտման ժամանակահատվածին հաջորդող դատարան: Օրինագիծը պետք է այժմ անցնի օրենսդրական գործընթացի տարբեր փուլերով:
Բ. Դատապարտյալի արձակուրդին վերաբերող պրակտիկան. Կառավարության տրամադրած վիճակագրությունը
54. Լյուքսեմբուգում կա երկու քրեակատարողական հիմնարկ՝ մոտ 700 բանտարկյալներով: Բանտարկյալների մեծ մասը պահվում են Լյուքսեմբուրգի բանտում, որը փակ հաստատություն է: Կա նաև կիսաբաց հաստատություն (Գիվենիչի բանտը), որտեղ հիմնականում պահվում են այն բանտարկյալները, որոնց պատշի կրման ժամկետը մոտենում է ավարտին կամ որոնք դատապարտված են կարճ ժամկետով: Մեծ մասը ամեն օր գնում է աշխատանքի բանտից դուրս:
55. Կառավարությունը հայտնեց, որ պետք է տարբերակում մտցնել դատապարտյալի արձակուրդի համար Լյուքսեմբուրգի բանտից և Գիվենիչի բանտից ներկայացված բանտարկյալների դիմումների մեջ:
1. Լյուքսեմբուրգի բանտից բանտարկյալների ներկայացրած դիմումները
56. 2009 թ հաստատվել է դատապարտյալի արձակուրդի 146 և մեժվել 169 դիմում, 2010թ համապատասխանաբար՝ 114 և 128:
57. Կառավարությունը նշեց, որ դատապարտյալի արձակուրդի բազմաթիվ դիմումներ չեղյալ են հայտարարվել, քանի որ դրանք ներկայացվել էին նախքան օրենսդրական ժամանակահատվածի ավարտը: Այլ խոսքով ասած՝ տվյալ բանտարկյալները դեռևս չէին սպառել իրենց դատապարտման ժամկետի մեկ երրորդը (առաջին իրավախախտի դեպքում) կամ իրենց ժամկետի կեսը (կրկնակի իրավախախտի դեպքում) կամ դիմումը ներկայացվել էր նախորդ դիմումի մերժման ծանուցումից հետո երկու ամսից ավելի կարճ ժամանակահատվածի ընթացքում:
2. Գիվենիչի կիսբա բանտից բանտարկյալների ներկայացրած դիմումները
58. 2009 թ դատապարտյալի արձակուրդի 376 դիմում է բավարարվել և 192՝ մերժվել: 2010թ՝ ովերը համապատասխանաբար հետևայլն են՝ 409 և191:
III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
A. Դատապարտյալի արձակուրդի վերաբերյալ Նախարարների կոմիտեի թիվ R (82) 16 Հանձնարարականը անդամ-պետություններին (ընդունված է 1982թ սեպտեմբերի 24-ին)
59. Հանձնարարականը, ի թիվս այլ կետերի, սահմանում է.
ՙՆախարարների կոմիտեն Եվրոպայի խորհրդի կանոնադրության 15.բ հոդվածի պայմանների համաձայն՝
...
Հաշվի առնելով, որ դատապարտյալի արձակուրդը բանտարկյալի սոցիալական վերաինտեգրումը դյուրացնելու միջոցներից մեկն է,
Հաշվի առնելով սույն ոլորտի փորձը,
Անդամ պետությունների Կառավարություններին հանձնարարում է.
1. առավելագույնս հնարավոր չափով շնորհել դատապարտյալի արձակուրդ բժշկական, կրթական, աշխատանքային ընտանեկան և այլ սոցիալական հիմքերով,
2. արձակուրդ տրամադրելիս հաշվի առնել.
- հանցագործության բնույթը և լրջությունը, պատժաչափը և կալանավորման արդեն ավարտված ժամկետը,
- դատապարտյալի անձը և վարքագիծը և վտանգը, եթե կա այդպիսին, որ նա կարող է ներկայացնել հասարակության համար,
- դատապարտյալի ընտանեկան և սոցիալական վիճակը, որը կարող է փոխվել իր կալանավորման ընթացքում,
- արձակուրդի նպատակ, տևողությունը, ժամկետներն ու պայմանները,
3. դատապարտյալի արձակուրդ շնորհել հնարավորինս հաճախ՝ հաշվի առնելով վերոնշյալ գործոնները,
4. դատապարտյալի արձակուրդ շնորհել ոչ միայն բաց, այլ նաև փակ քրեակատարողական հաստատությունների բանտարկյալներին՝ պայմանով, որ այն անհամապատասխան չէ հասարակական անվտանգությանը,
...
9. հնարավորինս մանրամասն բանտարկյալներին տեղեկացնել դատապարտյալի արձակուրդի մերժման պատճառների մասին,
10. ապահովել մերժման վերանայման միջոցներ, ...՚:
Բ. Նախարարների կոմիտեի թիվ Rec (2003)23 Հանձնարարականը անդամ-պետություններին բանտային ադմինիստրացիայի կողմից ցմահ և այլ երկարատև բանտարկության դատապարտվածների կառավարման վերաբերյալ (ընդունված է 9-ը հոկտեմբերի, 2003թ.)
60. Հանձնարարականը և նրա համապատասխան հատվածները սահմանում են.
ՙՆախարարների կոմիտեն Եվրոպայի խորհրդի կանոնադրության 15.բ հոդվածի պայմանների համաձայն՝
Մտքում ունենալով ... պարոնակվող սկզբունքների համապատասխանությունը, մասնավորապես.
– Հանձնարարական թիվ R (82) 16 դատապարտյալի արձակուրդի վերաբերյալ, ...
...
1. Այս հանձնարարականի նպատակներից ելնելով, երկարաժամկետ բանտարկյալը այն բանտարկյալն է, որի դատապարտման ժամկետը կամ ժամկետները միասին վերցրած կազմում են հինգ տարի կամ ավելի:
...
2. Երկարաժամկետ բանտարկյալների ... կառավարման նպատակները պետք է լինեն.
...
– բարձրացնել և բարելավել այդ այս բանտարկյալների՝ հասարակությունում հաջող վերաբնակվելու հնարավորությունները և առաջնորդել դեպի օրինապաշտ կյանք ազատ արձակվելուց հետո:
...
23 b. Particular efforts should be made to allow for the granting of various forms of prison leave, if necessary under escort, taking into account the principles set out in Recommendation No. R (82) 16 on prison leave.
...”
Է. Նախարարների կոմիտեի թիվ Rec(2006)2 Հանձնարարականը անդամ պետություններին եվրոպական բանտային կանոնների վերաբերյալ (ընդունված 11-ը հունվարի, 2006թ)
61. Հանձնարարականը, ի թիվս այլ, դրույթների սահմանում է.
ՙՆախարարների կոմիտեն Եվրոպայի խորհրդի կանոնադրության 15.բ հոդվածի պայմանների համաձայն՝
...
Շեշտելով, որ բանտային դատապարտման իրավակիրարկումը և բանտարկյալների վերաբերմունքը պարտավորեցնում է հաշվի առնել ապահովության, անվտանգության և կարգապահության կանոնները, միաժամանակ նաև ... առաջարկելով ... բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքի ծրագրեր՝ այդպիսով նախապատրասելով նրանց վերաինտեգրմանը հասարակությանը,
...
Մեկ անգամ ևս հաստատելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարականներում պարունակվող ստանդարտները՝ ... և մասնավորապես ... Rec(2003)23 բանտային ադմինիստրացիայի կողմից ցմահ դատապարտված և այլ երկարաժամկետ բանտարկյալների վերաբերյալ,
...
103.2 Նման ընդունումից հետո հնարավորինս կարճ ժամանակահատվածում, պետք է պատրաստվեն զեկուցներ դատապարտված բանտարկյալների անձնական իրավիճակի, նրանցից յուրաքանչյուրի ազատազրկման առաջարկվող պլանի և նրանց ազատ արձակման ռազմավարության վերաբերյալ:
103.3 Ազատազրկման դատապարտված բանտարկյալները պետք է քաջալերվեն մասնակցել իրենց անձնական ազատազրկման պլանի կազմմանը:
103.4 Նման պլանները, որքանով որ հնարավոր է կիրառել գործնականում, ներառում են ... ազատման նախապատրաստումը:
...
103.6 Պետք է լինի դատապատյալի արձակուրդի համակարգ, որպես դատապատված բանտարկյալների ընդհանուր ռեժիմի անբաժանելի մաս:
...
107.1 Դատապարտյալները պետք է աջակցություն ստանան՝ նախքան ազատ արձակվելը ընթացակարգերով և հատուկ ծրագրերով, որոնք նրանց հնարավորություն կտան անցում կատարել բանտային կյանքից օրինապաշտ կյանքին հմայանում:
107.2 Ավելի երկար դատապարտման ժամկետով բանտարկյալների դեպքում մասնավորապես քայլեր պետք է ձեռնարկվեն դեպի աստիճանական վերադրարձ կյանքին ազատ հասարակությունում:
...՚
ՕՐԵՆՔԸ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
62. Դիմողը պնդում էր, որ զրկվել էր արդար դատաքննության իր իրավունքից և դատարանին հասնալի լինելու իր իրավունքից՝ կապված դատապարտյալ արձակուրդի համար իր դիմումի մերժման հետ: Նրա ենթադրությամբ, խախտվել էր Կոնվենցիայի 6-րդ հոսվածի 1-ին կետը, որի համապատասխան մասերը սահմանում են.
ՙՅուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի ... դատարանի կողմից ... դատաքննության իրավունք՚:
Ա. Պալատի վճիռը
63. 2010թ դեկտեմբերի 14-ի իր վճռում Պակատը եզրակացրեց, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը կիրառելի չէր քրեական իրավունքի շրջանակներում, սակայն, դիմողի բողոքները համապատասխանում էին Կոնվենցիայի դրութներին, այնքանով, որքանով վերաբերում էին 6-րդ հոդվածին՝ դրա քաղաքացիական մասի շրջանակներում: Պալատի տեսակետից, դիմողը որպես բանտարկյալ կարող էր պնդել, որ իրավունք ուներ ստանալ դատարպարտյալի արձակուրդ այն բանից հետո, երբ բավարարել էր օրենսդրությամբ նախատեսված պահանջները: Պալատը այնուհետև նշեց, որ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը, որը դիմողի պնդմամբ տեղի էր ունեցել, բանտարկյալ արձակուրդի համար իր կողմից ներկայացված դիմումի համատեքստում, վերաբերում էր բանտարկյալների իրավունքների խմբին, որը Եվրոպայի խորհուրդը ընդունել էր Եվրոպական բանտային կանոնների միջոցով՝ ընդունված Նախարարների կոմիտեի կողմից և պարզաբանված երեք Հանձնարարականներում: Պալատը հետևաբար եզրակացրեց, որ ՙիրավունքի՚ վերաբերյալ բանավեճը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով կարելի էր ասել, որ առկա էր: Ինչ վերաբերում էր նրան, թե արդյո՞ք այդ իրավունքը ՙքաղաքացիական՚ իրավունք էր, ապա այն շեշտեց, որ դատապարտյալի արձակուրդի համար դիմող կողմից ներկայացված բազմաթիվ դիմումներին առնչվող վարույթներում բարձրացվել էր հետաքրքրություն վերակազմակերպելու իր սոցիալական և հասարակական կյանքը բանտից ազատ արձակվլուց հետո: Պալատի տեսանկյունից, դատապարատյալի արձակուրդի համար դիմողի կողմից ներկայացված դիմումները մոտիվացված էին եղել դասընթացների հաճախելով՝ նպատակ ունենալով ձեռք բերել դիպլոմներ հաշվապահության և համակարգչի տիրապետման ոլորտներից և իր բանկ ու այլ հաստատություններ հետ ավարտին հասցնել որոշ ադմինիստրատիվ ձևակերպումներ (ներառյալ վարորդական իրավունքի թարմացումը և հյուպատասոական գրանցման քարտը): Պալատը համարում էր, որ դիմողի կողմից պնդվող այդ սահմափակումը, ի հավելումն իր դրամական ենթադրությունների՝ կապված էր նրա անձնական իրավունքների հետ՝ հաշվի առնելով հասարկությունում վերաբնակեցվելու նրա նշանակալի շահագրգռվածությունը: Այն հաշվի առավ, որ դիմողի սոցիալական ռեաբիլիտացիան էական էր նրա իրավունքների պաշտպանության համար, նրան առաջնորդելու դեպի անձնական կյանք և զարգացնելու նրա հասարակական ինքնությունը: Հետևաբար այն եզրակացրեց, որ խնդրո առարկա վարույթը վերաբերում էր քաղաքացիական իրավունքին:
64. Պալատը որոշվեց, որ տեղի էր ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, այն հիմքով, որ Քրեակատարողական խորհուրդը չէր բավարարել ՙդատարանի՚ պահանջները՝ 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով, և հատկանիշների վերաբերյալ որևէ որոշման բացակայությունը չեզյալ էր համարել Քրեակատարողական խորհրդի որոշումների վերանայման ազդեցությունը վարչական դատարանների կողմից:
Բ. Կողմերի փաստարկները
1. Կառավարությունը
(ա) Կոնվենցիայի 6-րդ հոդվածի կիրառելիությունը
65. Կառավարությունը պնդում էր, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը կիրառելի չէր ներկա գործի համար:
66. Վկայակոչելով Դատարանի նախադեպային իրավունքով սահմանված սկզբունքները՝ նրանք պնդում էին, որ դիմողը չուներ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված որևէ ՙիրավունք՚:
67. Կառավարության փաստարկում, ներպետական օրենսդրության ձևակերպումներից հստակ էր, որ դատապարտյալի արձակուրդի տրամադրումը պարզապես արտոնություն էր, այլ ոչ ինքնաբերաբար նրանց իրավունքը:
68. Վերաքննիչ դատարան 2000թ փետրվարի 9-ի վճիռը անուղղակիորեն եզրակացություն էր տվել դատապարտյալի արձակուրդին վերաբերող որոշումների բնույթի առնչությամբ: Խնդրո առարկա գործը վերաբերում էրդատապարտյալի արձակուրդի ընթացքում բանտարկյալին պատճառած վնասի համար պետության պատասխանատվությանը: Վերաքննիչ դատարանը նշեց, որ ապահովելով, որ բանտարկյալները իրավունքը այնպիսի միջոցառումների, որոնք կնպաստեին իրենց ընտանեկան կապերի պահպանմանը և կնախապատրաստեին հասարակության մեջ նրանց վերաբնակեցմանը , օրենսդրությունը ստեղծել է առանձնահատուկ վտանգ երրորդ անձանց համար, որն առաջ է բերել վերականգնումն ապահովելու պետության պարտականություն:
69. Ավելին՝ Քրեակատարողական խորհուրդն ուներ լրիվ հայցողություն խնդրի վերաբերյալ: Օրենսդրությունը չէր պարտադրում դատապարտյալի արձակուրդը որպես բացարձակ պարտականություն. նույնիսկ եթե ենթադրենք, որ 1986թ օրենքի 7-րդ բաժնով սահմանված տարբեր չափանիշներ բավարարվել են, Քրեակատարողական խորհուրդն ամբողջապես ազատ է գնահատելու, թե արդյո՞ք տվյալ անձը արժանի է օգտվել այդ արտոնությունից: այստեղից Կառավարությունը եզրակացրեց, որ Պալատը ճիշտ չէր՝ եզրակացնելով, որ դիմողը կարող էր դատապարտյալի արձակուրդի իրավունքի պահանջ պահանջ ներկայացներ, երբ նա բավարարում էր չափանիշները: Նրանք հաշվի առան, որ նույնիսկ այդ հանգամանքներում, օրենքը Քրեակատարողական խորհրդին թույլատրում էր մերժել դիմումը: Յուրաքանչյուր գործքննության էր ենթարկվել՝ վկայակոչելով կատարված հանցագործության բնույթին և հանգամաքներին և բանտարկյալի անձնավորությանը:
70. Կառավարությունը ավելացրեց, որ Պալատը հանգել էր սխալ եզրակացության, որ դիմողը ուներ իրավունքներ՝ համաձայն Եվրոպական բանտային կանոնների, որը ընդունված էր Նախարարների կոմիտեի կողմից: Համապատասխան Հանձնարարականները անդամ պետությունների համար առաջադրել էին ուղեցույցներ՝ նպատակ ունենալով ներդաշնակ դարձնել գործող կանոնները և որպես այդպիսին չէր ներկայացնում ներպետական կամ միջազգային իրավունքի աղբյուր: Անդամ պետություններին հայեցողության լայն շրջանակի հնարավորություն էր տրված դատապարտյալի արձակուրդի շնորհման հարցում և բացառությամբ կից ներկայացած հատուկ պայմանների, նպատակ չկար ստեղծելու դատապարտյալի արձակուրդի բացարձակ իրավունք, երբ ամեն անգամ բանտարկյալը դիմում էր դրա համար: Կառավարության տեսակետից, երբ անդամ պետությունները պատավոր էին դրույթներ ավելացնել իրենց օրենսդրության մեջ բանտարկյալների վերաբնակեցման վերաբերյալ, իրենք են որոշում դրա իրականացման ձևը:
71. Կառավարությունը վիճարկում էր նաև այն պնդումը, որ դիմողի կողմից ներկայացված ՙիրավունքի՚ պահանջը ամեն իմաստով ՙքաղաքացիական՚ իրավունք էր:
72. Եր փաստարկներում Պալատը իրավացիորեն չեղյալ հայատարարեց դիմողի կողմից վկայակոչված ընտանեկան պայմանները, քանի որ դատապարտյալի արձակուրդի վերաբերյալ նրա դիմումները իմնված չէին իր երեխաներին տեսնելու ցանկության վրա: Դիմողը նաև չի կարող պնդել, որ դատապարտյալի արձակուրդի համար իր կողմից ներկայացված դիմումի մերժումը վնասել է բանտից դուրս վերաբնակվելու նրա ջանքերին, քանի որ Լյուքսեմբուրգի համակարգը բանտարկյալների այդ առումով տալիս է լայն հնարավորւթյուններ՝ ներառյալ հոգեբանական խորհրդատվություն և ուսուցում, որից դիմող կարողացել էր օգտվել:
73. Կառավարությունը վիճարկում էր, որ Enea v. Italy գործով վճիռը ([ՄՊ], թիվ 74912/01, 17-ը սեպտեմբերի, 2009) տարբերվում էր տվյալ գործից, որտեղ դիմողը պահվել էր ստանդարտ ռեժիմում և ենթակա էր միայն բանտային ազատազրկմանը ներհատուկ սահմանափակումների:
(բ) Հատկանիշները
74. Կառավարության տեսակետից, Քրեակատարողական խորհորդը բավարարել էր Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները՝ ինքնուրույնության և անկողմնակալության առումով: Ո’չ նման մարմնի ստեղծումը, ո’չ էլ այն փաստը, որ վարչական դատարանները մերժել էին դիմողի՝ հայցը քննելու իր իրավասությունը, չէր ոտնահարու ցանկացած իրավունքի էությունը, Քրեակատարողական խորհուրդը հրապարակեց որոշումներ, որոնք մերժում կամ շնորհում էին դատապատյալի արձակուրդ՝ օբյեկտիվ գործողությունների հիման վրա՝ ներկայացնելով պատճառները, իսկ բանտարկյալները կարող էին ներկայացնել արձակուրդի այնքան դիմում, որքան կցանկանային:
2. Դիմողը
(ա) Կոնվենցիայի 6-րդ հոդվածի կիրառելիությունը
75. Դիմողը պնդում էր, որ նա ուներ ՙիրավունք՚ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն:
76. Նա շեշտում էր, որ դատապարտյալ արձակուրդը ինքնաբերաբար չէր շնորհվում զուտ այն պատճառով, որ 1986թ օրենքի 7 և 8 բաժիների կողմից սահմանված չափանիշները պետք է բավարարվեին, այլ ինչպես նախատեսված է 13-րդ բաժնում, բանտարկյալի, անձնավորությունը, նրա վարքը պատիժը կրելու ընթացքում և հետագայում հանցագործության ռիսկը նույնպես պետք է հաշվի առնվի: Քանի որ պատժը կրելու հիմնական ժամանակահատվածը, այլ կերպ ասած, այն ժամանակահատվածը, որ ընթացքում դիմողը պետք է պահվեր կալ բանտում՝ առանց ազատ արձակվելու իրավունքի, ավարտվել էր դատապարտման ժամկետի մեկ երրորդ մասի ավարտից հետո (Բաժին 8), նա կարող էր պահաջել դատապարտյալի արձակկուրդ ստանալու իր իրավունքը՝ չնայած Խորհուրդը դեռևս կարող էր հաշվի առնել, որ 13-րդ բաժնով սահմանված չափանիշները չէին բավարարվել: Չնայած 13-րդ բաժնի առումով Կառավարությունը ճիշտ էր՝ բնութագրելով Խորհրդի կողմից ընդունված որոշումը որպես ՙհայեցողական՚, այդպիսի լիազորության առկայությունը, որը իրավազոր էրէ կապված դատապարտման իրականացման հետ, կատարելապես համապատասխանում էր օրենքի գերակայության սկզբունքին՝ պայմանով, որ այն ենթակա էր վերանայման: Այնուամենայնիվ, որտեղ չկար նման վերանայում, լիազորությունը դառնում էր կամայական: Դիմողը եզրակացրեց, որ քանի որ ինքը բավարարել էր 1986թ օրենքի 7 և 8 բաժիների կողմից սահմանված պայմանները նա, առնվազն, վիճարկելու հիմքերով, ուներ իր՝ դատապարտյալի արձակուրդի դիմումը դիտարկել տալու իրավունք՝ օրենքի 13-րդ բաժնի սուբյեկտիվ չափանիշի լույսի ներքո: Այսպիսով Քրեակատարողական խորհրդի հայեցողական լիազորությունը ոչ մի առումով չէր բացառում խնդրո առարկա միջոցառման բնութագրումը՝ որպես ՙիրավունք՚ (դիմողը, mutatis mutandis՝ համապատասխան փոփոխություններով, վկայակոչում էր H. v. Belgium գործով վճիռը, 30-ը նոյեմբերի1987թ, կետ 43, Սերիա A թիվ 127-B):
77. Ի աջակցություն այս պահանջի՝ դիմողը վկայակոչում էր այն փաստը, որ Փաստաբանների միության նախագահը իրեն տրամադրել էր իրավաբանական օգնություն Քրեակատարողական խորհրդի և վարչական դատարանների վարույթներում (նա, mutatis mutandis՝ համապատասխան փոփոխություններով, վկայակոչում էր to Z and Others v. the United Kingdom ([ՄՊ] գործով վճիռը, թիվ. 29392/95, կետ 89, ECHR 2001-V) և այն փաստը, որ Կառավարության ներկայացուցիչը համաձայնել էր առանց որևէ վերապահման քննարկել Վարչական դատարան ներկյացված գործի հանգամանքները: Նա ավելացրեց, որ Օմբուդսմենը, որպես լավ հիմնավորում բերելով հետ-բանտային դատավորի գրասենյակի ստեղծումը, ճանաչել էր դատապարտյալի արձակուրդի իրավունքը: Դիմողը նաև վկայակոչում էր պարբերություններ1986թ օրենքի ներածական տեքստերից, որոնք շեշտադրում էին կատարում այպիսի ազատազրկման վրա, որոնք բանտարկյալին նախապատրաստում էին բանտից դուրս, ապագա կյանքի համար, այնտեղ, որտեղ վերդարձը հանրություն հնարավոր էր:
78. Դիմողը ավելացրեց, որ դատապարտյալի արձակուրդը նաև համարվում է իրավունք Լյուքսեմբուրգում, քանի որ դա մի միջոցառում էր, որ արտացոլում էր հիմնական միջազգային իրավունքը, որը ճանաչվել էր Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից և նույնիսկ Միացյալ ազգերի կազմակերպության կողմից: Այս տեսանկյունից՝ Պալատը իրավացիորեն վկայակոչեց Enea v. Italy գործով վճռին (որին հղում է կատարված վերևում) որօես այդ իրավունքի ճանաչման հաստատում ներպետական օրենսդրության շրջանակներում: Այդ վճիռը վկայակոչված է Նախարարների կոմիտեի Հանձնարարականում, որը չնայած պարտադիր ուժ չունի, սակայն բացահայտում է անդամ պետությունների կողմից ճանաչված մի շարք իրավունքներ:
79. Դիմողը նաև պնդում էր, որ իր իրավունքը եղել էր ՙքաղաքացիական՚ իրավունք: Նա քննադատում էր այն փաստը, որ ինքը զրկված էր եղել վերաինտեգրման որևէ հեռանկարից հինգ տարի, որի ընթացքում ընթացքում խնդրել և մերժվել էր ստանալ դատապարտյալի արձակուրդ: Նա շեշտեց, որ դատապարտյալի արձակուրդը պետք է խթանի և քաջալերի դատապարտված անձանց վերաբնակեցման ջանքերը, ովքեր ժամանակավորապես մեկուսացվել էին հանրությունից:
(բ) Հատկանիշները
80. Դիմողը փաստարկեց, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված երաշծիքներից որևէ մեկը չէր ապահովվել և’ Քրեակատարողական հասատության խորհրդի և դատարանների աառջև: Նա հարցականի տակ դրեց մասանավորապես Քրեակատարողական հասատատության խորհրդի անկախությունն ու անկողմնակալությունը, որի կազմում կային պետական մեղադրողի գրադարանից: Նա շեշտեց, որ դատապառման իրականացման համար պատասխանատու՝ Գլխավոր դատախազի օգնականը, որը նախագահում Քրեակատարողական հիմնարկի խուրհրդում, որը մերժեց դատապարտյալի արձակուրդի մասին իր առաջին երկու դիմումները, եղել էր այն նույն մարդը, որը որպես հանրային մեղադրողի գործառույթներ իրականացնող գլխավոր փաստաբան, փորձել էր մեադրանք ներկայացնել Վերաքննիչ դատարանում: Ընթացակարգային առումով, դիմողը բողոքեց այն փաստից, որ որևէ դատավարություն չէր անցկացվել և կամ որևէ բանավոր կարծի չէր լսվել:
Գ. Մեծ պալատի գնահատումը
1. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի կիրառելիությունը
81. Դատարանի տեսանկյունից, Կառավարության նախնական առարկությունն առ այն, որ Կոնվեինցիայի 6-րդ հոդվածը կիրառելի չէ կիրառելի չէ, ուստի և սերտորեն կապված է դիմողի բողոքի առարկային, որը պետք է միացվի գործի հատկանիշներին:
2. Գործի հատկանիշները
(ա) Ընդհանուր նկատառումներ
82. Դատարանը վերահաստատում է այն նախադեպային իրավոնքը, որ բանտարկյալներն ընդհանուր առմամբ շարունակում են օգտվել Կոնվենցիայիով սահմանված բոլոր իրենց հինարար իրավունքներից և ազատություններց, բացի ազատության իրավունքը, երբ օրենականորեն պատադրված բանտարկությունը հաստակորեն իրականացվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածին համապատասխան: Անհավատալի է, որ բանտարկյալը զրկվի այդ իրավունքներից և ազատություններից զուտ դատապարտումից հետո բանտաարկյալի իր կարգավիճակի պատճառով (տե’ս Hirst v. the United Kingdom գործով վճիռը (կետ 2) [ՄՊ], թիվ 74025/01, կետ 69-70, ՄԻԵԴ 2005-IX, Dickson v. the United Kingdom [ՄՊ] գործով վճիռը, թիվ 44362/04, կետ 67, ՄԻԵԴ 2007‑V and Stummer v. Austria [ՄՊ] գործով վճիռը, թիվ 37452/02, կետ 99, 7-ը հուլիսի, 2011թ):
83. Դատարանը նաև առիթ էր ունեցել ճանաչելու բանտերում ազատազրկված անձանց սոցիալական ռեինտեգրացիայի առաջադեմ քաղաքականության օրինական նպատակը (տե’ս Mastromatteo v. Italy [ՄՊ] գործով վճիռը, թիվ 37703/97, կետ 72, ՄԻԵԴ 2002‑VIII, Maiorano and Others v. Italy, գործով վճիռը թիվ 28634/06, կետ108, 15-ը դեկտեմբերի 2009թ և Schemkamper v. France գործով վճիռը, թիվ. 75833/01, կետ 31, 18-ը հոկտեմբերի 2005թ):
84. Տվյալ գործում Դատարանը նշում է, որ դիմողը դատապարտյալի արձակուրդի համար իր ներկայացրաշ դիմումի մերժումը բողոքարկելու համար հենվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի վրա: Հետևաբար, Կոնվենցիայի առաջին խնդիրն է թե արդյոջք դիմողի բողոքը համապատասխանում է Կոնվենցիայի հոդված 6-ին:
85. Ինչպես Պալատը, Մեծ պալատը նույնպես գտնում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի կետ 1-ը կիրառելի որպես քրեական մասով քննարկվող գործ, քանի որ բանտային համակարգին վերաբերող վարույթները սկզբունքորեն չէին վերաբերում ՙքրեական մեղադրանքի՚ առաջադրմանը (տե’ս Enea գործով վճիռը՝ վկայակոչված վերևում, կետ 97):
86. Դատարանը, հետևաբար, պետք է քննի, թե արդյո՞ք դիմողը ուներ ՙքաղաքացիական իրավունք՚, որպեսզի գնահատեր, թե արդյո՞ք Կոնվենցիայի 6-րդ հոդվածի կետ 1-ով ապահովված երաշխիքները կիրառելի էին դատապարտյալի արձակուրդի համար իր դիմումին վերաբերող վարույթներից:
87. Համաձայն Դատարանի ավանդական նախադեպային իրավունքի՝ ժամանակավոր ազատ արձակման դիմումի քննությունը կամ այն հարցերը, որոնք վերաբերում են բանտային ազատազրկման իրականացման ձևին, չեն կարգավորվում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի կետ 1-ի շրջանակներում (տե’ս Neumeister v. Austria գործով վճիռը, 27-ը հունիսի, 1968թ, կետեր 22 և 23, Սերիա A թիվ 8, Lorsé and Others v. the Netherlands (dec.) գործով վճիռը, թիվ 52750/99, 28-ը օգոստոսի 2001թ և Montcornet de Caumont v. France (dec.) գործով վճիռը, թիվ 59290/00, ՄԻԵԴ 2003-VII):
88. Ճիշտ է, որ Դատարանը վերջերս եզրակացրեց, որ ՙքաղաքացիական իրավունքի՚ հարցը բարձրանում է կապված, օրինակ, բանտարկյալի ընտանիքի այցելությունների կամ նամակագրության ժամանակ (տե’ս Enea գործով վճիռը՝ վկայակոչված վերևում, կետ 119 և Ganci v. Italy գործով վճիռը, թիվ. 41576/98, կետ 20‑26, ՄԻԵԴ 2003-XI): Դատարանի տեսանկյունից, այնուամենայնիվ, նախադեպային իրավունքի գիծը չի վերաբերում ներկա գործի քննարկվող իրավիճակին:
89. Որպեսզի ներկա գործում սահմանի, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի կետ 1-ի քաղաքացիական մասը, կիրառելի էր դատապարտյալի արձակուրդի համար դիմողի ներկայացրած դիմումին վերաբերաբերող դատաքնություններին, առաջին հերթին պետք է որոշվի թե արդյո՞ք նա տիրապետում էր ՙայդ իրավունքին՚՝ այդ դրույթի իմաստով:
(բ) ՙԻրավունքի՚ առկայությունը
(i) Նախադեպային իրավունքի ամփոփ նկարագրությունը
90. Դատարանը վերհաստատում է, որ որպեսզի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի կետ 1-ը՝ իր ՙքաղաքացիական՚ մասով դառնա կիրառելի, պետք է բանավեճ լինի (ՙմրցակցություն՚՝ ֆրանսիական տեքստում) ՙիրավունքի՚ շուրջ կարելի է, առնվազն վիճելի հիմունքներով ասել, որ պետք է ճանաչվի ներպետական օրենսդրությամբ, անկախ այն բանից, թե պաշտպանվու՞մ է այն Կոնվենցիայի կողմից, թե՝ ոչ: Բանավեճը պետք է լինի իրական և լուրջ, այն կարող է վերաբերել ոչ միայն իրավունքի իրական գորյությանը այլ նաև դրա շրջանակին և իրականացման ձևին և վերջապես դատաքննությունների արդյունքները պետք է անմիջապես որոշիչ լինեն խնդրո առարկա իրավվունքի համար: Զուտ ոչ համոզիր կապերը կամ ոչ անմիջական հետևանքները բավարար չեն կրառելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի կետ 1-ը (տե’ս Micallef v. Malta [ՄՊ] գործով վճիռը, թիվ 17056/06, կետ 74, 15-ը հոկտեմբերի, 2009թ):
91. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի կետ 1-ը չի երաշխավոր ում որևէ կոնկրետ բովանդակություն (քաղաքացիական) ՙիրավունքների և պարտականությունների՚ վերաբերյալ մասնակից պետությունների հիմնական օրենսդրության մեջ: Դատարանը մեկնաբանման միջոցով չի կարող ստեղծել հիմնարար իրավունք, որը որևէ իրավական հիմք չունի տվյալ պետություններում (տե’ս, օրինակ, Fayed v. the United Kingdom գործով վճիռը, 21-ը սեպտեմբերի, 1994թ, կետ 65, Սերիա A թիվ 294‑B, և Roche v. the United Kingdom [ՄՊ] գործով վճիռը, թիվ 32555/96, կետ 119, ՄԻԵԴ 2005‑X): Մեկնարկային կետը պետք է լիննե դրույթները, որոնք համապատասխանում են ներպետական օրենսդրությանը և դրանց մեկնաբանությունը ներպետական դատարանների կողմից (տե’ս Masson and Van Zon v. the Netherlands գործով վճիռը, 28-ը սեպտեմբերի, 1995թ, կետ 49, Սերիա A թիվ 327-A և Roche գործով վճիռը՝ վկայակոչված վերևում, կետ 120): Այս դատարանը կարիք ուներ ամուր հիմնավորման տարբերվելու համար ներպետական բարձրագույն դատարանների եզրակացություններից, հակառակ նրանց տեսակետին, որ վիճելիորեն գոյություն ուներ ներպետական օրենսդրությամբ ճանաչված իրավունք (նույն տեղում):
92. Իրականացնելով այդ գնահատումը՝ անհարաժեշտ է նայել արտաքին ձևերից և լեզվից այն կողմ և կենտրոնանալ ռեալ իրավիճակի վրա (տե’սVan Droogenbroeck v. Belgium գործով վճիռը, 24-ը հունիսի, 1982թ, կետ 38, Սերիա A թիվ 50 և վերևում վկայակոչված Roche գործով վճիռը, կետ 121):
93. Այն հարցըմ թե արդյո՞ք իշխանությունները ունեն հայեցողություն՝ որոշելու, թե տալու՞ են արտոնություն տվյալ դիմողին՝ իր կողմից ներկայացված դիմումի համաձայն, կարող հաշվի առնվել և կարող է նույնիսկ լինել վճռորոշ: Masson and Van Zon գործով վճռում (վկայակոչված վերևում, կետ 51), Դատարանը եզրակացրեց, որ գոյություն չուներ որևէ իրավունք, մինչդեռ Szücs v. Austria գործով վճռում (24-ը նոյեմբերի 1997թ, կետ 33, Վճիռների և որոշումների զեկույցներ, 1997‑VII), այն ընդունեց իրավունքի առկայությունը: Այնուամենայնիվ, Դատարանը ունենցել է առիթ հայտարարելու, որ զուտ այն փաստը, որ իրավական դրույթի ձևակերպումը հայեցողական տարրի հնարավորություն է տալիս, ինքնին չի բացառում իրավունքի առկայությունը (տե’ս Camps v. France (dec.) գործով վճիռը, թիվ 42401/98, 23-ը նոյեմբերի, 1999թ և Ellès and Others v. Switzerland գործով վճիռը, թիվ 12573/06, կետ 16, 16-ը դեկտեմբերի, 2010թ):
94. Այլ չափանիշները, որոնք կարող են հաշվի առնվել Դատարանի կողմից, ներառում է ենթադրյալ իրավունքի ճանաչումը ներպետական դատարանների կողմից նմանատիպ հանգամանքներում կամ այն փաստը, որ վերջինս քննել էր դիմողի դիմումի հատկանիշները (տե’ս Vilho Eskelinen and Others v. Finland [ՄՊ] գործով վճիռը, թիվ 63235/00, կետ 41, ՄԻԵԴ 2007‑II):
(ii) Այդ սկզբունքների կիրառումը տվյալ գործում
95. Դատարանը նշում էր, որ առաջին հերթին այս գործում առկա ՙվեճը՚ վերաբերում էր դիմողի կողմից պահանջվող դատապարտյալի արձակուրդի իրավունքի իրական առկայությունը:
96. Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք այդ ՙիրավունքը՚, գոնե վիճարկելի հիմունքներով, կարող է ընդունվել ներպետական օրենսդրության մեջ, Դատարանը նշում է, որ 1986թ օրենքը սահմանում է դատապարտյալի արձակուրդը որպես դատապարտման վայրը լքելու թույլտվություն՝ օրվա մի հատվածում կամ քսանչորս ժամ ժամկետով: Բաժին 7-ը սահմանում է, որ սա ՙարտոնություն՚ է, որը որոշակի հանգամանքներում ՙկարող է շնորհվել՚ բանտարկյալներին (տե’ս վերոնշյալ կետեր 47 և 49):
97. ՙԱրտոնություն՚ հասկացությունը տարբեր համատեքստերում կարող է ունենալ տարբեր իմաստներ: Այն կարող է վերաբերվել զիջմանը, որը կարող էր հավանության արժանանալ կամ մերժվել, ինչպես իշխանությունները հարմար կգտնեին կամ կարող էր վերաբերել միջոցառմանը, որը իշխանությունները պարտավոր էին շնորհել հենց, որ տվյալ անձը բավարարում էր որոշակի նախնական պայմաններ:
98. Տվյալ գործում Դատարանը այն տեսակետին է, որ ՙարտոնություն՚ տերմինը, ինչպես բնութագրված է օրենսդրությամբ, պետք է վերլուծվի՝ կապված ՙկարող է շնորհվել՚ արտահայտության հետ և համապատասխան օրինագծին լրացնող դիտողությունների լույսի ներքո, որի համաձայն՝ դատապարտման իրականացման միջոցներին վերաբերող միջոցառումների շնորհումը ՙերբեք չի լինելու ինքնաբերաբար և ի վերջո մնում են հետ-բանտային իշխանությունների՚ հայեցողությանը (տե’ս վերոնշյալ կետ 49-ը): Այսպիսով, օրենսդիրը հստակ նպատակն էր ստեղծել մի արտոնություն, որի հետ կապված որևէ միջոց չէր ապահովվում: Ի տարբերություն Enea-ի գործով վճռի (վկայակոչված վերևում), որը վերաբերում էր իրավունքների առկա շրջանակի սահմանափակմանը, ներկա գործը վերաբերում էր մի առավելության, որը ստեղծվել էր որպես խթան բանտարկյալների համար:
99. Ավելին, կողմերը ընդունում են, որ այնտեղ որտեղ 1986թ օրենքի 7-րդ բաժնով սահմանված չափանիշները բավարարվել են, Քրեակատարողական խորհուրդը ունի հայեցողության որոշակի աստիճան՝ որոշելու, թե արդյո՞ք տվյալ բանտարկյալն արժանի է խնդրո առարկա արտոնությանը: Ակնհայտ է, որ Դատարանին տրամադրված տեղեկատվությունը, որ 1986թ և Մեծ դքսության1989թ հունվարի 19-ի կանոնակարգը սահմանում էին, դատապարտյալի արձակուրդը և հանգամանքները կարգավորող միջոցառումներ և դրանց համաձայն, այնտեղ, որտեղ կիրառելի էր, այն կարող էր շնորհվել: Այս օրենսդրության շրջանակում է Քրեակատարողական խորհուրդ ամեն անգամ դիմում ստանալիս քննում կոմիտեի կողմից նախապատրաստված զեկույցը (ՙկոմիտեի ուղեցույց՚) տվյալ բանտարկյալի վերաբերյալ: Խորհուրդը հաշվի է առնում բանտարկյալի անձնավորությունը, նրա վարգը, ապագայում հանցագործություն կատարելու ռիսկը, որպեսզի գնահատի, թե արդյո՞ք նրան պետք է շնորհվի դատապարտյալի արձակուրդ: Կառավարության պատրաստած վիրակագրությունը (տե’ս վերոնշյալ 54-ից 58 կետերը) հաստատում է իրավասու մարմնի լիազորությունների հայեցողական բնույթը: Հետևաբար, Լյոիքսեմբուրգում բանտակյալները չունեն դատապարտյալի արձակուրդի իրավունք, նույնիսկ եթե պաշտոնապես բավարարել են պահանջվող չափանիշները:
100. Ինչ վերաբերում է ներպետական դատարանների կողից օրենսդրության մեկնաբանման հարցին, Դատարանը նշում է, որ վարչական դատարանները մերժել են դիմողի հայց դատական հսկողության համար քննելու իրենց իրավասությունը: Նրանք եզրակացրել են, որ քանի որ իրենք փոխել էին սաովորական դատարանների կողմից պարտադրված դատապարտման իրականացման պայմանները, դիմողի կողմից վիճարկվող որոշումները ավելի շատ դատական էին, քան վարչական: Կողմերը ի վիճակի չեն եղել ընդունել որևէ այլ դատական լամ վարչական որոշում, որը կբողոքարկեր բանտարկյալի արձակուրդի մերժման մասին որոշումը (ի հակառակ՝ տե’ս Vilho Eskelinen and Others գործով վճիռը՝ վկայակոչված վերևում, կետ 41 և Rotaru v. Romania [ՄՊ] գործով վճիռը, թիվ 28341/95, կետ 78, ECHR 2000‑V): Դատարանը նշում է, որ Enea-ի գործով վճռում (վկայակոչվում է վերևում) իր եզրակացությունները տրամաբանորեն չեն կարող տեղայնացվել տվյալ գործի համար: Չնայած իտալական Սահմանադրական դատարանը եզրակացրել էր, որ Քրեակատարողական հիմնարկի ղեկավարման ակտի 5 և 69 բաժինները խախտում էին Սահմանադրությունը, քանի որ դրանք չէին ապահովում դատապարտյալների իրավուները խախտող որոշումների դատական հսկողությունը, այնուամենայնիվ ներկա գործի կողմերը որևէ որոշում Լյուքսեմբուրգի դատական մարմնեի կողմից՝ նույն ազդեցությամբ (ի հակառակ՝ տե’ս Enea, վկայակոչված վերևում, կետ 100):
101. Այսպիսով Լյուքսեմբուրգի օրենսդրության պայմաններից և դատապարտյալի արձակուրդի պրակտիկային վերաբերող, տրամադրված տեղեկատվությունից ակնհայտ է, դիմողը, վիճարկելի հիմունքներով, չէր կարող պահանջ ներկայացնել ներպետական իրավական համակարգում ճանաչված ՙիրավունքի նկատմամբ՚:
102. Ավելինէ պետք է շեշտվի, որ Դատարանը ընդունելի բանտերում ազատազրկմա դատապարտված անձանց սոցիալական պրոգրեսիվ վերաինտեգրացման քաղաքականության օրինական նպատակը (տե’ս կետ 83-ը վերևում): Ո’չ Կոնվենցիան, ո’չ էլ դրա արձանագրությունները հստակորեն չեն ապահովում դատապարտյալի արձակուրդի իրավունքը: Դատարանը նաև նշում է, որ դատապարտյալի արձակուրդի իրավունքը նմանապես չի ընդունվել որպես այդպիսին, միջազգային իրավունքի որևէ սկզբունքում, որի վրա փորձում է հենվել դիմողը: Եվ վերջապես, անդամ պետությունների միջև գոյություն չունի որևէ կոնսենսուս դատապարտյալի արձակուրդի կարգավիճակի վերաբերյալ և այն շնորհելու միջոցառումների վերաբերյալ: Որոշ երկրներում որոշումներ կայացնող մարմինը պարտավոր է շնորհել արձակուրդ՝ օրենսդրւթյան պահանջների բավարարման դեպքում, մինչդեռ այլ երկրներ օգտվում են այս հարցում իրենց լիակատար հայեցողությունից: Նմանապես, բոլոր պետությունները բողոքարկման հնարավորույթուններ են ապահովում դատապարտյալի արձակուրդի մերժման որոշումների դեմ: ուստի այս առումով նույնպես, այն տարբերվում է Enea-ի գործով վճռից (վկայակոչված վերևում):
103. Ամեն դեպքում, Դատարանը նշում է, որ Լյուքսեմբուրգի իշխանությունները, որոնք հեռու են բանտարկյալների վերաբնակեցման խնդրի վերաբերյալ անտարբեր լինելուց, ի լրումն դատապարտյալ արձակուրդի՝ ապահովում են այլ միջոցներ այս նպատակին հասնելու համար: Լյուքսեմբուրգի օրենսդրությունը, ի թիվս այլ աղբյուրների, ոգեշնչվում է դատապարտյալի արձակուրդի վերաբերյալ Նախարարների խորհրդի Հանաձնարարականներով, որը, չնայածց քարոզում է ՙմերժման վերանայման տարբեր միջոցների՚ ապահովումը, նաև թվարկում է տարբեր գործոններ, որոնք պետք ազգային իշխանությունները հաշվիր առնեն դատապարտյալ արձակուրդ շնորհելիս (տե’ս վերոնշյալ կետ 59-ը): Ավելին՝ ի լրումն ՙդատապարտյալի արձակուրդի սկզբունքների, որպես դատապարտված բանտարկյալների ընդհանուր ռեժիմի մաս՚, նախաձեռնվել են ծրագրեր, որոնք հնարավություն են տալիս ՙդարձնել անցումը բանտարկյալի կյանքից՝ օրինապաշտ կյանքի հասարակության մեջ՚ (տե’ս վերոնշյալ կետ 61-ը): Վերջապես, Դատարանը հետաքրքրությամբ նշում է դատապարտման իրականացման վերաբերյալ օրենսդրական բարեփոխումը, որն ընթացքի մեջ է (տե’ս վերոնշյալ կետ 53-ը):
104. Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր նկատառումները՝ Դատարանը չի կարող հաշվի առնել Լյուքսեմբուրքի օրենսդրությամբ կամ Կոնվենցիայով ընդունված ՙիրավունքին՚ վերաբերող դիմողի պահանջները: Հետևաբար այն, ինչպես Կառավարությունը, եզրակացնում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը կիրառելի չէ:
105. Հետևաբար, Կառավարության նախնական առարկությունիը պետք է ընդունվի և առկա չէ 6-րդ հոդվածի խախտում:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ
1. Կառավարության նախնական առարկությունը, միաձայնորեն, միացնում է հատկանիշներին,
2. Եզրակացնում է, տասնահինգ ձայնով ընդդեմ երկուսի, որ Կոնվենցիաի 6-րդ հոդվածը կիրառելի չէր,
3. Եզրակացնում է, տասնահինգ ձայնով ընդդեմ երկուսի, որ հետևաբար Կոնվենցիաի 6-րդ հոդվածի 1-ին կետի որևէ խախտում տեղի չի ունեցել:
Պատրաստված է անգլերեն և ֆրանսերեն և բաժանված հանրային դատավարության ժամանակ, Ստրասբուրգում, Մարդու իրավունքների շենքում, 2012թ մարտի ապրիլի 3-ին:
Վինսենթ ԲերգերՆիկոլաս Բրատզա,
ԻրավախորհրդատումՆախագահ
Համաձայն Կոնվենցիայի Հոդված 45-ի կետ 2-ի և Դատարանի կանոնների Կանոն 74-ի կետ 2-ի, կցվում են սույն վճռի վերաբերյալ հետևյալ առանձին կարծիքները.
N.B.
V.B.
ՙՀատուկ կարծիքները չեն թարգմանվել, սակայն առկա են վճռի պաշտոնական լեզուներով տարբերակ (ներ) ում՝ անգլերեն և/կամ ֆրանսերեն, որոնք մատչելի են Դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայում՝ HUDOC-ում՚:
© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզունենրն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար և Դատարանը որևէ պատասխանատվություն չի կրում դրա որակի համար: Թարգմանությունը կարելի է բեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական նախադեպերի HUDOC տվյալների բազայից () և ցանկացած այլ տվյալների բազայից, որոնց Դատարանը տրամադրել է այն: Այն կարելի է կրկնօրինակել ոչ առևտրային նպատակներով՝ պայմանով, որ հղում կատարվի գործի ամբողջական վերնագրին՝ հեղինակային իրավունքի մասին վերոնշյալ զգուշացման և Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովին վկայակոչելու հետ միասին: Եթե սույն թարգմանության որևէ մասը նախատեսվում է օգտագործել առևտրային նպատակներով, խնդրում ենք կապվել հետևյալ հասցեով՝ publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2013.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy