© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 151
ապրիլ 2011
Բուլուան ընդդեմ Լյուքսեմբուրգի [GC] - 37575/04
Վճիռ 3.4.2012թ. [GC]
Հոդված 6
Քաղաքացիական դատավարություն
Հոդված 6-1
Քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ
Բանտային խորհրդի կողմից դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրելու շարունակական մերժումը, առանց վարչական դատարան բողոքարկման իրավունքի: խախտում տեղի չի ունեցել:
Փաստերը - Դիմումատուն դատապարտվել է տասնհինգ տարվա բանտարկության: 2003-2006թթ ընթացքում նա կարճաժամկետ մեկնում ստանալու վեց դիմում է ներկայացրել («բանտից կարճաժամկետ մեկնում») այն հիմքով, մասնավորապես, որ նա ցանկանում է վարչական խնդիրներ լուծել որակավորումներ ստանալու նպատակով: Նրա բոլոր խնդրանքները մերժվել են Բանտային խորհրդի կողմից: Դիմումատուն առաջին երկու մերժումների դեմ բողոք է ներկայացրել Վարչական Դատարան, որը մերժել է բողոքների քննությունը՝ ընդդատության հիմքով: Վճիռը թողնվել է ուժի մեջ Գերագույն վարչական դատարանի կողմից:
2010թ. Դեկտեմբերի 14-ի վճռում (Տե՛ս Տեղեկագիր թիվ 136), Դատարանի Պալատը ձայների չորս կողմ և երեք դեմ հարաբերակցությամբ վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, այն հիմքով, որ դատական վերանայման դիմումի էության վերաբերյալ որևէ որոշման բացակայությունը զրոյացրել է Բանտային խորհրդի որոշումների՝ վարչական դատարանների կողմից վերանայման ազդեցությունը: Ավելին, գործող օրենսդրությունը դատապարտյալներին որևէ այլ իրավական պաշտպանության միջոց չի տրամադրում:
Իրավունքը – Հոդված 6 կետ 1: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը կիրառելի չէ դրա քերական բովանդակությամբ, քանի որ դատական համակարգին վերաբերող դատավարությունները սկզբունքորեին կապված չեն «քրեական մեղադրանքի» սահմանման հետ: Դատարանն այդ պատճառով պետք է պարզի, թե արդյոք դիմումատուն ունեցել է «քաղաքացիական իրավունք», որպեսզի գնահատի թե արդյոք 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված դատավարական երաշխիքները վերաբերում են նրա՝ բանտից կարճաժամկետ մեկնելու դիմումների վերաբերյալ դատավարություններին: Նախևառաջ պետք է պարզվի արդյոք դիմումատուն ունեցել է բանտից կարճաժամկետ մեկնելու «իրավունք»: Ներպետական օրենսդրությունը բանտից կարճաժամկետ մեկնելը սահմանում է որպես բանտը օրվա մի մասի չափով կամ քսանչորս ժամով լքելու թույլտվություն: Սա «արտոնություն» է, որ որը «տրվում էր [կարող էր տրվել] դատապարտյալներին որոշակի հանգամանքներում»: Ակնհայտորեն օրենսդրի մտադրությունն է եղել այնպիսի արտոնության ստեղծումը, որի հետ կապված ոչ մի իրավական պաշտպանության միջոց չի տրամադրվել: Իրավասու մարմինները հայեցողություն են ունեցել կարճաժամկետ մեկնում տրամադրել, թե ոչ, նույնիսկ եթե համապատասխան դատապարտյալը ձևականորեն բավարարում է պահանջվող չափանիշները: Ինչ վերաբերում է ներպետական դատարանների կողմից օրենսդրության մեկնաբանությանը, վարչական դատարանները մերժել են դատական վերանայման բողոքների քննությունը՝ ընդդատության հիմքով: Հետևաբար դիմումատուն չի կարող վիճարկելի հիմքերով պահանջել ներպետական դատական համակարգի կողմից ճանաչված «իրավունքի» վերապահում:
Ավելին, չնայած դատարանը ճանաչել է դատապարտված անձանց աստիճանական սոցիալական վերաինտեգրման քաղաքականության օրինական նպատակը, ոչ Կոնվենցիան և ոչ էլ դրան կից արձանագրությունները չեն նախատեսում բանտից կարճաժամկետ մեկնման իրավունքը: Դա վերաբերում է նաև միջազգային իրավունքի սկզբունքներին: Վերջապես, Մասնակից պետությունները համակարծիք չէին նաև բանտից կարճաժամկետ մեկնման կարգավիճակի և այն տրամադրելու կարգավորումների վերաբերյալ: Ամեն դեպքում պատասխանող պետությունը հեռու էր բանտարկյալների տեղաշարժի հարցի նկատմամբ անտարբեր լինելուց, ինչի վկայությունն է բանտից կարճաժամկետ մեկնման առկայությունը և պատիժների կատարման վերաբերյալ իրականացվող օրենսդրական բարեփոխումները:
Այս բոլոր դիտարկումների արդյունքում, դիմումատուի գանգատը կապված չէ Լյուքսեմբուրգի օրենսդրությամբ կամ Կոնվենցիայով ճանաչված «իրավունքի» հետ: Հետևաբար, 6-րդ հոդվածը կիրառելի չէ:
Եզրակացություն: խախտում տեղի չի ունեցել (ձայների տասնհինգ կողմ և երկու դեմ հարաբերակցությամբ):
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy