© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does թիվt bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Դատարանի դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագիր թիվ 188
Օգոստոս-սեպտեմբեր 2015թ.
Բույիդն ընդդեմ Բելգիայի [Bouyid c. Belgique] [ՄՊ] - 23380/09
Վճիռ 28.9.2015 [ՄՊ]
Հոդված 3
Նվաստացնող վերաբերմունք
Հարցաքննություն իրականացնող ոստիկանների կողմից տրված ենթադրյալ ապտակներ-խախտում
Փաստերը – Դիմումատուները` երկու եղբայրեր, որոնցից մեկը համապատասխան ժամանակաշրջանում անչափահաս է եղել, ոստիկանության կողմից առանձին-առանձին հարցաքննվել են միմյանց հետ կապ չունեցող միջադեպերի վերաբերյալ: Նրանք երկուսն էլ պնդում են, որ ոստիկանները նրանց ապտակել են մեկ անգամ: Նրանք քաղաքացիական հայց են ներկայացրել, սակայն նրանց գործողություններն արդյունք չեն տվել:
2013թ. նոյեմբերի 21–ի վճռով (տե´ս, Դատարանի դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագիր թիվ 168) Դատարանի պալատներից մեկը միաձայն եզրակացրել է, որ 3-րդ հոդվածը չի խախտվել:
Իրավունքը – Հոդված 3 (նյութական մաս)
ա) Փաստերի հաստատման վերաբերյալ – Փաստական կանխավարկածից օգտվելու համար անձինք, որոնք պնդում են, որ հանդիսանում են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման զոհեր, պետք է ապացուցեն, որ ձեռք են բերել վատ վերաբերմունքի նշաններ այն ժամանակ, երբ գտնվել են ոստիկանության կամ նմանատիպ կառույցի ձեռքերում:
Դիմումատուների կողմից ներկայացված բժշկական տեղեկանքները, որոնք կազմվել էին ոստիկանությունից դուրս գալու օրն անմիջապես, նշում են, որ առկա են եղել կարմրավուն հետքեր և կապտուկներ, որոնք կարող էին առաջանալ ապտակից: Բացի այդ, չի վիճարկվում նաև այն փաստը, որ դիմումատուները նման նշաններ չեն ունեցել մինչև ոստիկանություն մուտք գործելը:
Վերջապես, եթե ներքին վարույթի ողջ ընթացքում մեղադրվող ոստիկաններն անընդհատ հերքել են դիմումատուներին ապտակելու փաստը, ապա վերջիններս նույն եռանդով պնդել են հակառակը: Բացի այդ, քանի որ գործի քննությունում առկա են եղել զգալի թերություններ, չի կարելի եզրակացնել որ այդ ոստիկանների հայտարարությունները ճշմարտացի են միայն մեկ փաստի հիման վրա, որ հետաքննությունը հակասող որևէ փաստ չի ներկայացրե: Այսպիսով, որևէ ապացույց չի հիմնավորում այն վարկածը, որը Կառավարությունն առաջ է քաշել դատավարության ընթացքում և ոչ ներպետական դատական ատյանների առաջ, համաձայն որի դիմումատուներն իրենք իրենց ապտակել էին ոստիկանության դեմ գործ հարուցելու նպատակով:
Այսպիսով, Դատարանը համարում է, որ բավականաչափ կերպով հաստատվել է, որ դիմումատուների կողմից ներկայացված բժշկական տեղեկանքներում նկարագրված կապտուկներն առաջացել են այն ժամանակ, երբ նրանք գտնվել են ոստիկանության ձեռքերում:
բ) Դիմումատուների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի որակավորման վերաբերյալ- Կառավարությունը պարզապես հերքում է ապտակների գոյության փաստը: Գործում առկա այլ տեղեկություններից պարզվում է, որ խոսքը գնում է իմպուլսիվ գործողության մասին` ի պատասխան մի վերաբերմունքի, որն ընկալվել է որպես ոչ հարգալից, ինչը, իհարկե, բավարար չէ ֆիզիկական նման ուժի կիրառման անհրաժեշտությունը բնորոշելու համար: Հետևաբար, ոտնահարվել է դիմումատուների մարդկային արժանապատվությունը և, ուստի, խախտվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածը:
Այնուամենայնիվ, Դատարանը հարկ է համարում ընդգծել, որ հասարակական կարգը պահպանող ուժային մարմինների գործակալների կողմից իրենց իսկ վերահսկողության տակ ամբողջապես գնտվող անձին ապտակելը վերջինիս մարդկային արժանապատվության լուրջ ոտնահարում է:
Ապտակի ազդեցությունն այն ստացող անձի համար իրապես զգալի է: Դիպչելով նրա դեպքին, այն դիպչում է մարմնի այն մասին, որը միաժամանակ արտահայտում է տվյալ անձի անհատականությունը, նրա սոցիալական ինքնությունը և հանդիսանում է զգայարանների` հայացքի, ձայնի և լսողության կրիչը, որը ծառայում է այլոց հետ հաղորդակցմանը:
Հաշվի առնելով այն, որ տուժողի ստորացված զգալն արդեն իսկ բավական է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի տեսանկյունից նվաստացող վերաբերմունք հանգեցնելու համար: Նույնիսկ ընդամենը մեկ, չկանխամտացված և ծանր կամ տևական հետևանքներ չունեցող ապտակը կարող է ապտակվողի կողմից ընկալվի որպես ստորացում:
Երբ ապտակը հասցվում է իրավապահ մարմինների կողմից իրենց հսկողության տակ գտվող անձանց, այն ընդգծում է գերադասության և ստորադասության հարաբերությունը: Այն փաստը, որ տուժողը գիտի, որ նման գործողությունն անօրինական է և հանդիսանում է մասնագիտական և էթիկայի թերացում, որն անընդունելի է, ի թիվս այլոց, նրա մեջ կարող է առաջացնել կամայականության, անարդարության և անօգնականության զգացումներ:
Ավելին, կալանքի տակ գնտվող անձինք կամ նույնիսկ ուղղակի ինքնությունը պարզելու կամ հարցաքննության նպատակով ոստիականական բաժանմունք հրավիրված անձինք, ինչպես, օրինակ, դիմումատուները, և ընդհանրապես բոլոր նրանք, ովքեր գնտվում են ոստիկանության կամ նմանատիպ մարմնի ձեռքերում, հայտնվում են խոցելի իրավիճակում: Իշխանությունները, որոնք պարտավոր են պաշտպանել նրանց, անտեսում են այս պարտավորությունն ապտակի միջոցով նվաստացնելով նրանց:
Սույն դեպքում այն փաստը, որ տվյալ ոստիկանը կարող էր անզգուշաբար ապտակել, քանի որ վերջինս ուժասպառ էր եղել տուժողի անհարգալից կամ սադրիչ վարքագծի պատճառով, այս առումով որևէ նշանակություն չունի: Հետևաբար, Մեծ պալատը չի կիսում սույն հարցի վերաբերյալ պալատի մոտեցումը: Կոնվենցիան բացարձակապես արգելում է խոշտանգումը, անմարդկային կամ նվաստացնող պատիժները կամ վերաբերմունքը` անկախ տվյալ անձի վարքագծից: Ժողովրդավարական հասարակությունում վատ վերաբերմունքը չի կարող լինել համապատասխան արձանագանք այն խնդիրներին, որոնց բախվում են իշխանությունները: Հատկապես, ինչ վերաբերում է ոստիկանությանը, վերջինս «ցանկացած հանգամանքներում չպետք է կատարի, դրդի կամ հանդուրժի խոշտանգման ոչ մի գործողություն անմարդկային կամ նվաստացող ոչ մի վերաբերմունք կամ պատիժ» (Ոստիկանության էթիկային եվրոպական կանոնակարգ): Բացի այդ, Կոնվենցիայի 3-րդ հոդվածը պետությունների համար նախատեսում է դրական պարտավորություն հասարակական կարգը պահպանող մարմիններին վերապատրաստելու առումով վերջիններիս մասնագիտական վարքագծի բարձր մակարդակ ապահովելու համար այս դրույթին հակասող վերաբերմունքը բացառելու նպատակով:
Վերջապես, առաջին դիմումատուն տվյալ ժամանակահատվածում անչափահաս է եղել: Չափազանց կարևոր է, որ երբ իրավապահ մարմիններն իրենց գործունեության շրջանակներում գործ են ունենում անչափահասների հետ, պատշաճ կերպով հաշվի առնեն վերջիններիս երիտասարդ տարիքով պայմանավորված խոցելիությունը: Անչափահասների նկատմամբ նրանց վարվելակերպը, պայմանավորված լոկ այն փաստով, որ խոսքը գնում է անչափահասների մասին, կարող է անհամատեղելի համարվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դրույթների հետ այն դեպքում, երբ չափահասների դեպքում այն կարող էր ընդունելի համարվել: Այսպիսով, երբ նրան գործ ունեն անչափահասների հետ, իրավապահ մարմինները պետք է ավելի աչալուրջ լինեն և ապահովեն ինքնատիրապետման բարձր մակարդակ:
Որպես եզրակացություն, ոստիկանության աշխատակիցների կողմից դիմումատուներին հասցված ապտակներն այն ժամանակ, երբ վերջիններս գնտվել են ոստիկանական բաժանմունքում ոստիկանների վերահսկողության ներքո, ինչը դիմումատուների վարքագծով պայմանավորված ֆիզիկական ուժի անհրաժեշտ կիրառում չի կարող համարվել, դիպել է նրանց արժանապատվությանը:
Քանի որ դիմումատուները ցույց են տալիս միայն թեթև մարմնական վնասվածքներ և չեն նշում, որ կրել են հոգեկան և ֆիզիկական ծանր տառապանքներ, այս վերաբերմունքը չի կարող որակվել ոչ որպես անմարդկային, ոչ էլ, հատկապես, որպես խոշտանգում:
Եզրակացություն- Խախտում (տասնչորսը երեք ձայնի դեմ հարաբերակցությամբ)
Հոդված 3 (Ընթացակարգային մաս)- Հետաքննչական մարմիններն անհրաժեշտ ուշադրության չեն արժանացրել դիմումատուների հայտարարությունները, որոնք, թերևս, հիմնավորվում էին գործին կցված բժշկական տեղեկանքներով, ինչպես նաև գործողության բնույթին` իրավապահ մարմինների աշխատակցի կողմից ամբողջովին իր վերահսկողության տակ գտնվող անձին ապտակելու փաստի հետ կապված: Ավելին, գործի քննությունն առանձապես երկար է տևել: Առաջին դիմումատուի բողոքից մինչև վճռաբեկ դատարանի որոշում անցել է մոտավորապես հինգ տարի, իսկ երկրորդ դիմումատուի դեպքում` ավելի, քան չորս տարի և ութ ամիս: Այսպիսով, դիմումատուների գործի քննությունն արդյունավետ չի եղել:
Եզրակացություն- խախտում (միաձայն)
Հոդված 41: 5 000 եվրո յուրաքանչյուրին պատճառված բարոյական վնասի դիմաց
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարի կողմից խմբագրված այս սեղմագիրն որևէ կերպ չի պարտավորեցնում դատարանին
Սեղմեք այստեղ Դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագրերին ծանոթանալու համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante: publishing@
Full & Egal Universal Law Academy