© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 168
2013թ. նոյեմբեր
Bouyid-ն ընդդեմ Բելգիայի - 23380/09
Վճիռ 21.11.2013թ. [Բաժանմունք V]
Հոդված 3
Նվաստացնող վերաբերմունք
Հարցաքննության ընթացքում ոստիկանի կողմից անձին մեկ ենթադրյալ ապտակ տալը. խախտում չկա
Փաստեր. Դիմումատուները, երկու եղբայրներ էին, որոնցից մեկը այդ ժամանակահատվածում անչափահաս էր, ոստիկանների կողմից առանձին հարցաքննվել էին իրար հետ չփոխկապակցված միջադեպերի կապակցությամբ: Նրանք երկուսն էլ պնդել են, որ ոստիկանները մեկ անգամ ապտակել են իրենց երեսին: Նրանք այդ առթիվ հաղորդում էին ներկայացրել, խնդրելով քաղաքացիական հայցվորի կարգավիճակ իրենց շնորհել, սակայն արդյունքի չէին հասել:
Իրավունք. Հոդված 3. Ոստիկանները, որոնք հարցաքննության ընթացքում հարվածել էին դիմումատուներին առնվազն խախտել են վարքագծի կանոնները և դրանով իսկ ցույց տվել պրոֆեսիոնալիզմի ի սպառ բացակայություն: Դատարանը բավարարել է Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովի (CPT) կողմից 2005թ. Բելգիա կատարած այցից հետո ընդունած հանձնարարականը այն մասին, որ հաշվի առնելով ազատությունից զրկված անձանց վատ վերաբերմունքին ենթարկվելու վտանգը, պատկան մարմինները պետք է զգոն լինեն այստեղ, հատկապես` անչափահասների պարագայում*: Սակայն, սույն գործով, եթե նույնիսկ ենթադրենք, որ ոստիկանը իրականում ապտակել էր, այն երկու դեպքում էլ մեկուսի միջադեպ էր, որի համար առիթ էր հանդիսացել ոստիկանների թեթևամիտ պահվածքը, որոնք դուրս էին եկել իրենց ափերից` դիմումատուների անհարգալից և սադրիչ վարքագծի արդյունքում և ոչ թե խոստովանական ցուցմունք կորզելու համար: Ընդ որում, դա տեղի էր ունեցել շատ լարված մթնոլորտում, որին ներկա էին դիմումատուների ընտանիքի անդամները և տեղական ոստիկանության աշխատակիցները: Տվյալ դեպքում, չնայած դիմումատուներից մեկն այդ ժամանակ միայն 17 տարեկան էր և նաև հասկանալի էր նրանց զայրույթի աստիճանը, և ենթադրելով, որ իրադարձությունները զարգացել էին ներկայացված սցենարով, նյարդային լարվածության այդ իրավիճակում ամեն մի ապտակ կարող էր գնանատվել որպես մեկանգամյա գործողություն, որը լուրջ կամ երկարաժամկետ հետևանքներ չուներ: Նման գործողությունները, չնայած անընդունելի են, սակայն չեն կարող այն աստիճանի նվաստացուցիչ լինել, որպեսզի բավարարեն 3-րդ հոդվածի խախտման բնորոշմանը:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն):
* Փաստաթուղթ CPT/Inf (2006) 15, § 11:
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy