եռահաղորդակցության կապի մատակարարների վրա դրված իրավական պարտավորություն՝ հավաքագրել կանխավճարային SIM քարտեր ունեցող անձանց անձնական տվյալները և դրանք Հ հասանելի դարձնել ներպետական իրավասու մարմիններին՝ վերջին- ներիս պահանջով Բրեյերն ընդդեմ Գերմանիայի (Breyer v. Germany, application no. 50001/12, judgment of 30 January 2020) Ընդհանուր դիտարկումներ Եվրոպական դատարանն ընդունում է, որ օպերատիվ հետախու- զական միջոցառումներ իրականացնելու ընթացքում պատասխանող պետության ազգային անվտանգության ապահովման և դիմումատուի անձնական կյանքը հարգելու շահերը հավասարակշռելիս ներպետական իշխանություններն օժտված են ազգային անվտանգության ապահովման օրինական նպատակին հասնելու որոշակի հայեցողությամբ։ Հայեցողության շրջանակը կախված է մի շարք գործոններից, այդ թվում՝ Կոնվենցիայի խնդրո առարկա իրավունքի բնույթից, անհատի համար դրա կարևորությունից, միջամտության բնույթից և միջամտու- թյամբ հետապնդվող նպատակից։ Վերաբերելի նախադեպային իրավունք 1) S. and Marper v. the United Kingdom [GC], application no. 30562/04 and 30566/04, judgment of 4 December 2008 2) Uzun v. Germany, application no. judgment of 35623/05, 2 September 2010 3) Ben Faiza v. France, application no. 31446/12, judgment of 8 February 2018 4) Klass and Others v. Germany, application no. 5029/71, judgment of 6 September 1978 5) Roman Zakharov v. Russia [GC], application no. 47143/06, judgment of 4 December 2015 6) Big Brother Watch and Others v. the United Kingdom, application nos. 58170/13, 62322/14 and 24960/15, judgment of 13 September 2018 (Referral to the Grand Chamber of February 2019) HUDOC համակարգում որոնման համար բանալի բառեր Art 8 • Respect for private life • Legal obligation on service providers to store personal data of users of pre-paid mobile-telephone SIM-cards and make them available to authorities upon request • Interference concerning limited data set • Data retrieval by authorities accompanied by adequate safeguards • Impugned storage proportionate to legitimate aims of protecting national security and fighting crime Գործի փաստական հանգամանքները 2004 թվականին §Հեռահաղորդակցության մասին¦ օրենքով կապի մատակարարների վրա պարտականություն դրվեց հաճախորդների վերաբերյալ հավաքել տարբեր անձնական տվյալներ, ստեղծել դրանց շտեմարան՝ ներառելով նաև կցված հեռախոսահամարները: Տվյալների հավաքագրումը չէր բխում վճարման կամ պայմանագրային այլ պարտա- վորություններից։ Հանրային իշխանության տարբեր մարմիններ առանց դատարանի թույլտվության կարող էին պահանջել խնդրո առարկա տվյալներում որոնում և ըստ այդմ անհրաժեշտ տվյալների իրենց փոխանցում։ Տվյալ- ներ որոնելու ընթացակարգը որոշակի պայմաններով կարող էր ավտոմատացվել, որի արդյունքում ստեղծվելու էր ցանկ՝ բաղկացած անուններից և հեռախոսահամարներից։ Նման տեղեկատվություն հայցելը թույլատրվում էր, եթե դա անհրաժեշտ էր քրեական և վարչական հան- ցագործություններ քննելու, վտանգից խուսափելու կամ հետախուզական այլ միջոցառումներ իրականացնելու համար։ SIM քարտեր ձեռք բերող դիմումատուները քարտերն ակտիվացնելիս ստիպված էին գրանցել իրենց անունը, ազգանունը, հասցեներն ու ծննդյան տարեթվերը։ Վերջիններս բողոք ներկայացրին Ֆեդերալ սահմանադրական դատարան, սակայն ապարդյուն։ Եվրոպական դատարանի եզրահանգումը Խնդրո առարկա միջամտությունը վերաբերում է անձնական տվյալ- ների հավաքագրմանը և ոչ թե դրանց օգտագործմանը։ Այդուհանդերձ, Ֆեդերալ սահմանադրական դատարանն արձանագրեց, որ անձնական տվյալների հետ գործ ունենալիս չի կարելի ասել, որ որևէ տեսակի անձնական տվյալ նվազ կարևորություն ունի մյուսի համեմատ։ Սույն գործում օրենսդրական դրույթների կանխատեսելի և բավարար լինելու հանգամանքը պետք է դիտարկել §արդյոք հիշյալ միջամտությունն անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում և համաչափ էր¦ հարցի լույսի ներքո։ Կանխավճարային SIM քարտի բաժանորդներին վերաբերող տվյալ- ների հավաքագրման և պահպանման կապակցությամբ եվրոպական համայնքում չկա միասնական մոտեցում, անդամ պետություններն օժտված են հայեցողության լայն շրջանակով, որը, ըստ Եվրոպական դատարանի գնահատման, չպետք է սահմանազանցել ներքոնշյալ պատճառներով։ Նախևառաջ, Եվրոպական դատարանն ընդունում է, որ խնդրո առարկա տվյալների հավաքագրումն ընդհանուր առմամբ պատասխան էր հաղորդակցության ոլորտի փոփոխություններին և հեռահաղորդակցու- թյան ձևերի զարգացումներին։ Այսպես՝ u բջջային հեռախոսի բաժանորդների նախնական գրանցումն էականորեն հեշտացնում և արագացնում է իրավապահ մարմին- ների կողմից իրականացվող գործի քննությունը՝ այդպիսով նպաստելով իրավապահ մարմինների աշխատանքի արդյունա- վետությանն ու օպերատիվությանը, և կանխում է հնարավոր հանցագործության կամ զանցանքի կատարումը. u իրավական պարտականությունների կատարման շրջանցման հնարավորությունը չպետք է պատճառ դառնա դրանց ընդհանուր արդյունավետությունը և օգտակարությունը հարցականի տակ դնելու համար. u բարձրացված հարցի շուրջ համաձայնություն չձևավորելու փաստը և ազգային անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտու- թյունը ևս խոսում են հարցի առնչությամբ հայեցողության որոշակի շրջանակ ունենալու անհրաժեշտության մասին։ Միջամտության համաչափ լինել-չլինելու հարցը ներքոնշյալ հիմնա- վորումների լույսի ներքո ստանում է դրական պատասխան։ Այսպես՝ (ա) մասնավոր կյանքի միջամտության աստիճանը. ի տարբե- րություն Եվրոպական դատարանի կողմից նախկինում ուսում- նասիրված գործերի՝ սույն գործում տվյալների հավաքագրումը չի ներառում շատ կարևոր անձնական տեղեկատվություն կամ չի թույլատրում անձնական պրոֆիլների ստեղծում կամ չի գրան- ցում բջջային հեռախոսակապի բաժանորդների տեղաշարժը։ Ավելին, անհատական հաղորդակցությանը վերաբերող ոչ մի տեղեկատվություն չի պահվում։ Ստացվում է, որ միջամտությունն իր բնույթով բավական սահմանափակ էր։ (բ) երաշխիքներ. ինչ վերաբերում է հավաքագրված տվյալներին, Եվրոպական դատարանն արձանագրել է հետևյալը՝ u դիմումատուները չեն վիճարկել, որ տվյալների պահպանումը հանգեցրել է որևէ տեխնիկական անապահովության. u հավաքագրման տևողությունը սահմանափակված էր պայմա- նագրային հարաբերությունների ավարտից հետո մեկ օրացույցային տարով. սա ծայրահեղացված չի թվում, քանի որ հանցա- գործությունների քննությունը կարող է որոշակի ժամանակ տևել և գերազանցել պայմանագրային հարաբերությունների ժամկետը․ u պահպանված տվյալներն այն տվյալներն էին, որոնք անհրաժեշտ էին բաժանորդներին նույնականացնելու համար։ Այնուամենայնիվ, ուշադրություն պետք է դարձնել հավաքագրված տվյալների հետագա հնարավոր հասանելիությանը և օգտագործմանը։ (1) Հայցվող տեղեկատվություն տրամադրելու իրավասությունը Ավտոմատացված հարցումներ. միանշանակ է, որ օրենսդրական վերաբերելի դրույթները համապատասխան մարմինների համար նախատեսում են ձեռքբերման պարզեցված ընթացակարգ։ Կենտրոնաց- ված և ավտոմատացված ընթացակարգերն ապահովում են տվյալներին հասանելիության այնպիսի եղանակ, որը մեծապես վերացնում է տվյալների հավաքագրման պրակտիկ դժվարությունները, և դրանք հասանելի դարձնում իրավասու մարմիններին առանց հետաձգումների։ Այնուամենայնիվ, այն մարմինները, որոնք իրավասու են հայցել նման տեղեկատվություն, հստակ թվարկված են։ Չնայած այդ ցանկը բավական լայն է, այդուհանդերձ դրանում ընդգրկված բոլոր մարմիններն այս կամ այն կերպ կապված են կամ իրավապահ, կամ ազգային անվտանգությունը պահպանող մարմինների հետ։ Ոչ ավտոմատ հարցումներ. ակնհայտ է, որ հարցման իրավասություն ունեցող մարմինների սպառիչ ցանկը նախատեսված էր օրենքի համապատասխան դրույթով, սակայն սպառիչ թվարկված չէին այն դեպքերը, երբ այդ մարմինները կարող էին հայցել խնդրո առարկա տվյալները։ Այդուհանդերձ, այս փաստը օրենքի համապատասխան դրույթը չէր դարձնում ոչ կանխատեսելի։ (2) Հայցվող տեղեկատվության նպատակը. տեղեկատվություն հայցող մարմինները տեղեկատվություն հայցելիս պետք է ներկայացնեին հիմնավոր իրավական հիմք։ (3) Հայցվող տեղեկատվության աստիճանը. համապատասխան տեղեկատվություն հայցելու համար անհրաժեշտ է որոշակի հիմք (օրինակ՝ հանցագործությունների քննության համատեքստում գոնե պետք է նախնական կասկած լինի)։ Իրավասու մարմիններն ունեին ընդհանուր պարտականություն առանց անհարկի ուշացման ջնջելու այն տեղե- կատվությունը, որը նրանց անհրաժեշտ չէ։ (4) Հայցվող տեղեկատվության նկատմամբ վերահսկողությունն ու վերանայումը. միանշանակ է, քանի որ հեռահաղորդակցության մատա- կարարներն իրավասություն չունեին վերանայել ցանկացած հայցման օրինականությունը, տեղեկատավության հայցման օրինականության պատասխանատվությունն ընկնում էր հայցող մարմինների վրա։ Այդուհանդերձ՝ u Ֆեդերալ կապի գործակալությունն իրավասու էր ուսումնասիրելու տվյալների ստացման վերաբերյալ հարցումների ընդունելիության հարցը, եթե նման պատճառներ լինեին. u յուրաքանչյուր որոնում և դրա արդյունքում ստացված վերաբերելի տեղեկատվություն ենթակա էր արձանագրման՝ անձնական տվյալների պաշտպանության վերահսկողության նպատակով, ինչը պետք է իրականացվեր անկախ մարմնի կողմից, որին բոլոր շահագրգիռ անձինք կարող էին բողոք ներկայացնել. u ընդհանուր կանոններ պետք է նախատեսված լինեն նաև փոխհա- տուցման առնչությամբ: Հիմք ընդունելով վերահսկողության այս երաշխիքները՝ որոնման գործընթացի մասին նախապես չծանուցելը Կոնվենցիայի շրջանակ- ներում որևէ խնդիր չի առաջացնում։ Բոլոր դեպքերում, որքան էլ որ կարևորվեն վերահսկողության ու վերանայման մեխանիզմները, դրանք չեն կարող որոշիչ լինել նման տվյալների հավաքագրման և պահպանման համաչափության գնահատ- ման համատեքստում։ Եզրակացություն՝ խախտում չկա։
Full & Egal Universal Law Academy